|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-02-27 |
| ԱՊԱԳԱ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ |
| |
| Ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանին Եվրոպայի չեմպիոն տիտղոսը չի խանգարում բարձրագույն կրթություն ստանալ
Մանկապարտեզում նրա անկողինն ... |
| |
 |
|
| 2010-02-27 |
| Հոգեւոր սննդով ընտանիք չես պահի |
| |
| Երաժշտական խմբերը փլուզվում են, բայց արտիստները գալիս են
Արմավիր քաղաքում ո՛չ թատրոն կա, ո՛չ կինո, ժամանակ առ ժամանակ մշակույթի տանը ... |
| |
 |
|
| 2010-02-27 |
| Բուժքույր վաճառականը |
| |
| Վերնիսաժում առեւտուր անելուց հետո՝ տիկին Լենան չի ուզում այլեւս իրեն հայելու մեջ նայել:
Միջահասակ, կլորիկ կազմվածքով, թխահեր կին է ... |
| |
 |
|
| 2010-02-27 |
| ՀՌԱՀ-Ի ԴԵՄ ԳՈՒՑԵ ՊԱՅՔԱՐԻ ՆԱԵՎ Հ. Տ. ՀԱՅԿՈՆ |
| |
| «Ես կուզեի, որ բոլոր հանցագործները լինեին Ավիկի պես, բայց չէի ուզի,
որ երիտասարդները կրկնօրինակեին այն, ինչը Ավիկը անում է ֆիլմի ... |
| |
 |
|
| 2010-02-27 |
| Էրոտիկայի եւ պոռնոգրաֆիայի արանքում |
| |
| Այսօր հեռուստատեսության եթերն ու ինտերնետը ողողված են էրոտիկա եւ պոռնոգրաֆիա պարունակող ֆիլմերով ու հաղորդումներով, ինչը, ըստ ... |
| |
 |
|
| 2010-02-27 |
| «ՀՌԱՀ-ի չափորոշիչները գրաքննություն են, բայց տեղին» |
| |
| «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի չափորոշիչները ինքնաբուխ չեն եղել, դրանք ծնվել են հասարակական պահանջից»,- ... |
| |
 |
|
| 2010-02-27 |
| «ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ՝ ՄԻ ՕՐ ՉՎԱԽԵՆԱՄ» |
| |
| Ֆիլմերի «դոզան» Լուսինեին չի բավարարում
Լուսինեի ֆիլմադարանում տեղ են գտնում «Прокляьтие", "Не вижу зла", "Один в темноте", "У ... |
| |
 |
|
| 2010-02-27 |
| Ամեն ինչ կորցնել ու նորից սկսել |
| |
| Ի հեճուկս բժիշկների, Հայկը շարունակում է պարել վնասված ողնաշարով
1997թ. մայիսի 14, 16:30: Սովորականի պես ինը տարեկան Հայկը պարապմունքից տուն ... |
| |
 |
|
| 2010-02-27 |
| «ՀԻՆ ՕՐԵՐԻ ԵՐԳԸ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է |
| |
| Ըստ ԱԼՏ հեռուստաընկերության տնօրեն Խաչիկ Դանիելյանի՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) ընդունած չափորոշիչները ... |
| |
 |
|
| 2010-02-27 |
| ԵՐԱԶԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՆՈՒՄ ԵՆ, ԵԹԵ ՀԱՎԱՏԱՍ |
| |
| Այս խոսքերի հավաստիությունը ճշտելու համար պետք է ծանոթանալ փիլիսոփայության դասախոս Արման Ղարագուլյանի եւ ուսանողուհի Մանե Մադոյանի ... |
| |
 |
|
| 2010-02-27 |
| «Կասես՝ երեխան ռուս տղամարդուց է, թե չէ խայտառակ կլինենք» |
| |
| Ստեփանակերտցին ամուսնացավ ադրբեջանցու հետ
1995 թվականն էր: Արցախյան պատերազմից հետո շատերի նման Նելլի Ստեփանյանի (հերոսուհու անունը ... |
| |
 |
|
| 2010-02-27 |
| ՈՎՔԵՐ ԵՎ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՇՈՒՆ ՎԱՃԱՌՈՒՄ |
| |
| «Շնային բիզնեսմենները» խուսափում են լրագրողներից
Տարբեր ցեղատեսակների խնամված ու գեղեցիկ շների նկարներ, ներքեւում ... |
| |
 |
|
| 2010-02-27 |
| «Շուն բերեք՝ ես ձեզ լիքը կլիենտ կճարեմ» |
| |
| Վերնիսաժում բազմաթիվ կանայք շան բիզնես են անում, այն էլ՝ «օրինական»
Վերնիսաժի ետնամասում շաբաթ եւ կիրակի օրերին բուռն ... |
| |
 |
|
| 2010-02-27 |
| Արջը խաղալիք չէ |
| |
| Կարենը որոշեց այլեւս գիշատիչ կենդանիներ չպահել
Գործարար Կարեն Հովակիմյանը չորս տարի առաջ որոշեց առյուծ պահել: Նա Սամարայում է ապրում ... |
| |
 |
|
| 2010-02-27 |
| ՄՈՌԱՑՎԱԾ ՀԻՆԸ՝ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՆՈՐՆ Է |
| |
| «Կարմիր խնձորն» այնքան էլ ազգային ծես չէ
Վեց տարի է անցել, բայց Աննայենց բակի բնակիչները չեն կարողանում մոռանալ Աննայի սկեսրոջ ... |
| |
 |
|
|
|
 |
«ՌՈՔԸ ՄԻԱՅՆ ԳԼԽԻ ՇԱՐԺՈՒՄ ՉԷ» - Aravot.am
| 2010-03-02 |
| «ՌՈՔԸ ՄԻԱՅՆ ԳԼԽԻ ՇԱՐԺՈՒՄ ՉԷ» |
| |
կամ «Rockstar» ամսաթերթն ու ռոքի խնդիրները

Նոր՝ «Rockstar» ամսաթերթը, որի շնորհանդեսը օրերս կայացավ «Aftershock Republic» ակումբում, որոշել է «ոչ» ասել՝ «Ի՞նչ է ձեզ համար ռոքը» հարցին:
«Հանրության դատին ենք հանձնում մի ամսաթերթ, որը կխոսի միայն ռոքի մասին եւ զերծ կմա ամեն տեսակի անիմաստ եւ հիմար հարցերից...»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Rockstar» ամսաթերթի հիմնադիր՝ «Արվին Քոչարյան» պրոդաքշնի տնօրեն, լուսանկարիչ Արվին Քոչարյանը:
Թերթն անդրադառնալու է ռոքի բոլոր տեսակներին, կլինի նաեւ ռոք օրացույց, որը նախապես կտեղեկացնի գալիք ամսվա երեւանյան ռոք իրադարձություններին:
Հետաքրքրվեցինք՝ Հայաստանի բազմաթիվ ամսագրերի առկայության պարագայում կա՞ր ամսաթերթի կարիքը. «Իհարկե... հերթական անգամ ինչ-որ ամսագրի լրագրող հարցազրույց սկսելիս էլ չի հարցնի՝ ի՞նչ է ձեզ համար ռոքը»:
Ամսաթերթի նախաձեռնողները վստահեցնում են, որ ամսագիրը լինելու է հեղափոխություն լրագրության ասպարեզում:
«Ծանոթ եմ հայկական ռոքի խնդիրներին: Հուսամ՝ ամսագիրը յուրաքանչյուր խմբի, ռոքերի կօգնի լուծել դրանք: Խնդիրներն այնքան շատ են, որ չեն կարող լուծվել անիմաստ ամսագրերով... Սրանով դեմ դուրս չեմ գալիս մյուս ամսագրերին, բայց ուզում եմ հասկացնել, որ ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի... Օրինակ՝ գլամուրով զբաղվում է 560 ամսագիր, որոնք գլամուրը միայն լուսանկարներով են պատկերացնում, իսկ ռոքով չկա մեկը, որ զբաղվի: Մեր ամսագիրը հերթական շոու-բիզնեսային նյութերով ողողված թերթ չի լինելու, որ բացես ու առաջին էջում քեզ «ողջունի» բոլոր ամսագրերում պտտվող նույն դեմքը շոու-բիզնեսից»,- մտահոգված ասաց լուսանկարիչը:
«Rockstar»--ի առաջին գնորդը հաղորդավար Եգոր Գլումովն էր, որն իրեն որակելով հայտնի ռոք պրոպագանդիստ, «Rockstar»-ի «ծնունդը» անկախ Հայաստանում համարեց հայրենասիրական գործ:
«EPMYRAY», «The Beautified Project», «Drive» ռոք խմբերի հարվածային գործիքներ նվագող Կորյուն Բոդիկյանը ամսաթերթի գաղափարը դրական համարեց. «Հույս ունեմ, որ հաջողություն կունենա, կփոխհատուցի ամբողջ անորակությունը, որ առկա է Հայաստանում»:
Միջոցառմանը ներկա ռոք երաժիշտների հետ զրուցեցինք հայկական ռոքի խնդիրների մասին: Կ. Բոդիկյանի բնութագրմամբ. «Հայաստանում ռոք երաժշտությունը, որպես տեսակ, չի պրոպագանդվում ոչ մի լրատվամիջոցով: Մեղավորը հայկական երաժշտական շուկան է, որն ուղղակի «զիբիլով» է լցված: Եթե ամբողջ օրը եթերներում երկու հոգի նստած սինթեզատորներով ռաբիս են նվագում, ուրեմն՝ հանրությունը դա էլ կսիրի»:
Ավագ սերնդի «Էլիպս» խմբի մեներգիչ Ռոման Մխիթարյանը գտնում է, որ ամսաթերթը կհամախմբի ռոքի ներկայացուցիչներին եւ սիրահարներին. «Վաղուց արդեն ժամանակն էր ամսագիր ստեղծելու: Այս դաշտը ինֆորմացիայի պակաս ուներ»: Այնուհետեւ հավելեց. «Մեր ժամանակներում շատ քիչ հնարավորություններ կային՝ ապարատուրա, ցենզուրա եւ այլն, բայց դրանց առկայության պարագայում ստաբիլ գործող 40-ից ավելի խմբեր կային: Հիմա թվում է՝ ամեն ինչ կա, բայց ռոք մշակույթ դեռեւս չունենք, այսինքն՝ ինքն իրենով հայկական նոր սերնդի ռոքը դեռ կայացած չէ... Կա ունկնդիրների մի զանգված, որոնց հետաքրքրում է միայն աղմուկն ու գլխի շարժումը, ոչ թե բեմում կատարվածը»:
«Տարերք» խմբի վոկալիստ, բաս-կիթառահար Արմեն Ադամյանի խոսքով. «Ամեն լավ բան մարդկանց պետքական է, մնում է միայն այն իր բնականի մեջ մնա եւ չփչանա: Այսօրվա ռոքերները մեծ ձգտում ունեն երեւալու, լուսաբանվելու, ամսաթերթը նրանց համար շատ տեղին է: Մեր ժամանակներում նման ձգտումներ չկային»:
«Միներալ» խմբի մեներգիչ Լեւոն Հայրապետյանն էլ շեշտեց. «Հանրության 90 տոկոսը ռոք խմբերին ու երաժիշտներին չի ճանաչում: Թերթը կօգնի այդ բացթողումը լրացնել: Չեմ ասում՝ օ՜, այո կնպաստի, բայց գուցե օգնի ռոքին՝ ակումբներից տեղափոխվել մարզահամերգային համալիր»:
Շնորհանդեսից հետո կայացավ ռոք-փարթի, բնականաբար՝ ռոք խմբերի մասնակցությամբ: |
| |
| ԼՈՒՍԻՆԵ ՇԱՀԲԱԶՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|