|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-02-26 |
| ՀԻՍՏԵՐԻԱՆ՝ ԲԵՄԱԿԱՆԱՑՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈ՞ՒՄ |
| |
| Այդ նոպայի դեմ պետք է պայքարել անտարբերությամբ
Դեռ Հիպոկրատը հիստերիան նկարագրել է որպես հանելուկային հիվանդություն: Երկար ժամանակ ... |
| |
 |
|
| 2010-02-26 |
| Ռեյկի. ուսմունք, որ հասու է բոլորին |
| |
| Մարդը՝ որպես էներգիայի կրող
Ռեյկի ճապոներեն նշանակում է կենսական, բուժիչ, հոգեւոր էներգիա: Ռեյկի ստանալուց հետո մարդն ապրում, զգում է ... |
| |
 |
|
| 2010-02-26 |
| ԾԽԵԼ, ԾԽԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵ՞ՐՋ |
| |
| Ամբողջ աշխարհում ակտիվացել է պայքարը ծխելու դեմ: Ծխողներին առաջարկվում են տարբեր մեթոդներ, եղանակներ, որպեսզի թողնեն ծխելը: Ահա ... |
| |
 |
|
| 2010-02-26 |
| ՍՈՒՐՃ… ԽՄԵ՞Լ, ԹԵ՞ ՉԽՄԵԼ |
| |
| Սուրճի անկրկնելի բուրմունքը տալիս են նրա պարունակության մեջ մտնող 600 հոտավետ նյութերը: Այն պարունակում է նաեւ բազմաթիվ օգտակար ... |
| |
 |
|
| 2010-02-25 |
| ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ ԼՈՂԱՆԱԼՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է |
| |
| Իսկ քյաբաբն ու խորովածը սեքսի հետ անհամատեղելի են
«Խորհուրդ չի տրվում սեռական հարաբերությունից առաջ կուշտ փորով հաց ուտել, թեեւ շատ ... |
| |
 |
|
| 2010-02-25 |
| Վիոլետը, ամերիկյան «գրիլն» ու Այովան |
| |
| Հայ բանաստեղծուհին՝ ամերիկյան քաղաքի ու այովացիների մասին տպավորություններով
Անցյալ տարվա սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 10-ը ... |
| |
 |
|
| 2010-02-25 |
| ՕԾԱՆԵԼԻՔԸ ԵՎ ՄԵՆՔ |
| |
| Օծանելիքը պատրաստվում է հիմնականում ծաղկահյութերից, ծաղիկների արմատներից... Դրանց տեսականին բազմազան է եւ սպառողին ընտրության լայն ... |
| |
 |
|
| 2010-02-25 |
| ԹԼՊԱՏՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ՝ ՄԻԱՎ-Ի ԴԵՄ |
| |
| Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում բնակվող զուլուսների թագավորը՝ Նորին գերազանցություն Գուդվիլ Զվելիթինին հայտարարեց թլպատման ծեսի ... |
| |
 |
|
| 2010-02-24 |
| ԱՌԱՋԻՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ |
| |
| Ռադիոն՝ արդեն ինտերնետով
Բոլորիս էլ հայտնի է, որ այսօր ինտերնետի միջոցով կարելի է անել այնպիսի բաներ, որոնք տարիներ առաջ նույնիսկ ... |
| |
 |
|
| 2010-02-24 |
| Առաջին «Տրիումֆը»՝ հայուհուն |
| |
| Սլավոնական արմատներով Արփինե Կալինինան ՌԴ-ում հեղինակավոր մրցանակ է ստացել
ՌԴ անկախ բարեգործական հիմնադրամի ամենամյա «Տրիումֆ» ... |
| |
 |
|
| 2010-02-24 |
| «Ակադեմիական» խնդիրներ |
| |
| Ամփոփում են ազգային օպերային եւ մայր թատրոնների տնօրենները
Երեկ «Հայելի» ակումբում 2009-ը ամփոփեցին եւ այս տարվա ծրագրերի մասին ... |
| |
 |
|
| 2010-02-24 |
| 44%-Ը՝ ԿՈՂՄ ՄԱՀԱՊԱՏԺԻՆ |
| |
| Հարցումը ցույց է տվել, որ ռուսաստանցիներն ընդունում են որոշ չարամիտ հանցագործների գոյությունը, ում համար թույլատրելի է պատժի գերագույն ... |
| |
 |
|
| 2010-02-23 |
| Քնելու դիրքը բնորոշում է անձին |
| |
| Ֆրանսիացի հոգեբան Պիեռ Դավիյոն, ուսումնասիրելով մարդկանց քնած վիճակում, եկավ այն եզրակացության, որ մարդու բնավորությունը ... |
| |
 |
|
| 2010-02-23 |
| Դեղ, որը լսում են |
| |
| Այն, որ երաժշտությունը կարող է փոխել մարդու հոգեկան եւ ֆիզիկական վիճակը, դեռ գիտեին շատ վաղուց՝ Հին Հունաստանում, Հռոմում, Արեւելքի ... |
| |
 |
|
| 2010-02-23 |
| Աբուլիկը՝ հիմա էլ Արեն |
| |
| Գեւորգ Ասիլյանին հեռուստադիտողները ճանաչում են որպես Աբուլիկ՝ «Վերվարածները» հեռուստասերիալից: Այնտեղ նա մարմնավորում էր ... |
| |
 |
|
|
|
 |
Էրոտիկայի եւ պոռնոգրաֆիայի արանքում - Aravot.am
| 2010-02-27 |
| Էրոտիկայի եւ պոռնոգրաֆիայի արանքում |
| |
Այսօր հեռուստատեսության եթերն ու ինտերնետը ողողված են էրոտիկա եւ պոռնոգրաֆիա պարունակող ֆիլմերով ու հաղորդումներով, ինչը, ըստ հոգեբանների, մեծ ու բացասական ազդեցություն է ունենում երեխաների ու անչափահասների վրա: Այս բացասական ազդեցությունների ու էրոտիկայի եւ պոռնոգրաֆիայի տարբերությունների մասին զրուցեցինք բժիշկ-սեքսապաթոլոգ Կարինե Խաչատրյանի հետ:
- Տիկին Կարինե, ի՞նչ տարբերություններ կան էրոտիկայի եւ պոռնոգրաֆիայի միջեւ:
- Միանշանակ ասել, թե ահա սա համարվում է պոռնոգրաֆիա, իսկ սա՝ էրոտիկա, սխալ է, որովհետեւ հնարավոր չէ հստակ գծել պոռնոգրաֆիայի եւ էրոտիկայի տարբերությունները: Տարբեր երկրներում սրանց բնորոշումները շատ տարբեր են եւ անընդհատ փոփոխվում են: Օրինակ՝ Ճապոնիայում էրոտիկա է համարվում կնոջ որեւէ սեռական օրգանի ցուցադրումը, իսկ, ասենք, մեր երկրում դա էրոտիկա միանշանակ չի համարվի, որովհետեւ մեր պատկերացումները էրոտիկայի մասին բոլորովին այլ են:
- Իսկ ի՞նչ են հայերը պատկերացնում, ըստ Ձեզ, էրոտիկա ասելով:
- Մեր ժողովրդի մեծ մասը էականորեն չի տարբերում էրոտիկան պոռնոգրաֆիայից: Օրինակ՝ ֆիլմում որեւէ էրոտիկ տեսարան դիտելիս մարդիկ մտածում են, թե դա պոռնոգրաֆիա է, այնինչ՝ կարող է եւ այդպես չլինել: Ասենք, եթե այդ սիրո հարաբերության ժամանակ զգացմունքը բացակայում է եւ նրանք առաջնորդվում են բնազդով, ապա դա հենց պոռնոգրաֆիան է, իսկ եթե կա զգացմունք՝ դա արդեն այլ հարց է:
- Հայաստանյան եթերով ցուցադրվող էրոտիկ կամ պոռնոգրաֆիկ բնույթի հաղորդումները, ֆիլմերը որքանո՞վ են ազդում անչափահասների սեռական դաստիարակության վրա:
- Այդ բնույթի հաղորդումներն ու ֆիլմերը շատ մեծ նշանակություն են ունենում անչափահասների վրա, քանի որ նրանք շատ շուտ են ազդվում ամեն ինչից եւ ցուցադրվող ամեն ինչ ընկալում են զուտ որպես ռեալ իրականություն: Բայց եթերով ցուցադրվում են սիրային հարաբերությունների ոչ թե իրական, մաքուր կողմերը, այն գեղեցիկն ու հաճելին, որ կա դրանցում, այլ՝ դրա բոլորովին խայտառակ ու այլանդակ տարբերակը: Անչափահասը դա տեսնելով մտածում է, որ իրական կյանքում էլ է այդպես այլասերված վիճակ, եւ նրա սեռական դաստիարակությունը եւս այլասերվում է: Այսօր, ցավոք, ունեմ շատ այցելուներ, որոնք մեծամասամբ աղջիկներ են, ի դեպ՝ արդեն չափահաս, որոնք դեռ փոքրուց տեսնելով սեռական կյանքի ցուցադրվող այլասերված տարբերակը, խուսափում ու վախենում են ամուսնությունից՝ պատկերացնելով, թե իրական կյանքում էլ նույնն է լինելու: Եվ մենք՝ սեքսապաթոլոգներս, փորձում ենք բացատրել, որ այն, ինչ տեսել կամ լսել են սեռական կյանքի մասին, ամենեւին չի համապատասխանում իրականությանը, եւ պետք չէ վախենալ ամուսնությունից:
- Տիկին Կարինե, հեռուստատեսությամբ ցուցադրվում են բժշկական հաղորդումներ, օրինակ՝ ուրոլոգիայի մասին, ինչ եք կարծում՝ դա էրոտիկա՞ է, թե՞ ոչ:
- Դա կախված է հաղորդման բնույթից: Չեմ նշի որեւէ հաղորդման անուն, բայց իմ ասածից մարդիկ կհասկանան, թե ես որ հաղորդումները նկատի ունեմ: Կա բժշկական մի հաղորդում, որը պլաստիկ վիրաբուժության մասին է: Հաղորդման մեջ ցուցադրվում են բոլոր մանրամասները՝ կապված վիրահատության հետ, բայց սեռական օրգանները հատուկ ձեւով փակված են եւ չեն երեւում: Այնպես որ, հաղորդումը զուտ բժշկական է եւ այստեղ ավելորդ է խոսել էրոտիկայի կամ պոռնոգրաֆիայի մասին, ինչը չեմ կարող ասել մեկ այլ հաղորդման մասին, որը եւս պլաստիկ վիրաբուժության մասին է: Այս հաղորդման մեջ ոչ միայն գռեհիկ ձեւով ցուցադրվում են սեռական բոլոր օրգանները, այլեւ այլասերված սեռական հարաբերություններ, որոնք տեղի են ունենում բժշկի եւ յուրաքանչյուր հաճախորդի միջեւ: Ասենք, երիտասարդ աղջիկը, ով ուզում է քիթը վիրահատել, սա տեսնելով՝ հաստատ այլեւս չի դիմի բժշկի, որովհետեւ կմտածի, եթե ցուցադրվող ֆիլմը կամ հաղորդումը նկարահանվել է իրական հիմքերի վրա, ապա իր հետ էլ կարող է նույնը կատարվել:
- Ի՞նչ եք կարծում՝ ՀՌԱՀ-ի կողմից մշակված չափորոշիչները ինչ-որ բանի կօգնեն:
- Եթե իսկապես գործեն այդ չափորոշիչները, ապա, անկասկած, դա դրական կանդրադառնա ոչ միայն հեռուստաեթերի, այլեւ անչափահասների սեռական դաստիարակության վրա, քանի որ հեռուստատեսությունն է մեծամասամբ դաստիարակում անչափահասներին, եւ լավ կլինի, եթե այն ճիշտ դաստիարակի, այլ ոչ թե փչացնի երեխաներին: |
| |
| ՀԵՐՄԻՆԵ ԽԼՂԱԹՅԱՆ, 3-րդ կուրս |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|