|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-02-02 |
| ԲՈՍՅԱԿՈՒԹՅՈ՛ՒՆ, ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿՈ՛ՒՄ |
| |
| Նման բառերով բնորոշվեց հայկական եթերի վիճակը Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նիստում
Օրերս Առնո Բաբաջանյան ... |
| |
 |
|
| 2010-02-02 |
| ՎԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԻԱՆՁՆՈՒՀԻՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ՀԱԳՈՒՍՏ ՉԻ ԼԻՆԻ |
| |
| Քրիստոնյաների բազմաթիվ բողոքներից հետո “Penny-Markt” սուպերմարքեթների ցանցը վաճառքից հանել է երկրում կայանալիք դիմակահանդեսային ... |
| |
 |
|
| 2010-02-02 |
| ԱՌԳՐԱՎՎԵԼ ԵՆ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՉ ԱՆՈՂ ՆՅՈՒԹԵՐ |
| |
| Հունվարի 20-ին ԳԴՀ ոստիկանությունն անց է կացրել զանգվածային խուզարկություններ Գերմանիայի ամբողջ տարածքում: Առգրավվել են համակարգիչներ, ... |
| |
 |
|
| 2010-02-02 |
| ԲՐԱԶԻԼԱՑԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ ՈՐՈՇԵԼ Է ԴԱՌՆԱԼ ՊԱՍՏՈՐ |
| |
| «Համբուրգ» ակումբի կիսապաշտպան Զե Ռոբերտոն հայտարարել է, որ ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո ինքը կդառնա հոգեւորական: «Ես իմ ... |
| |
 |
|
| 2010-02-02 |
| ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՔԿԱԳ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱԿՑՈՒՀՈՒ ԲՈՂՈՔԸ |
| |
| Վճռաբեկ դատարանը մերժել է Լոնդոնի Իսլինգթոն շրջանի ՔԿԱԳ մարմնի աշխատակցուհու բողոքը, ով, ելնելով քրիստոնեական համոզմունքներից, ... |
| |
 |
|
| 2010-01-30 |
| «ԱՐԻ ՀԱՆԴԻՊԵՆՔ, ԿՏԵՆԱՍ, ԹԵ ԻՆՉ ՏԻՊՆ ԵՄ ԵՍ...» |
| |
| www.hyesingles.com-ում փնտրվում է տղամարդ
«Ես 26 տարեկան եմ, ծխում եմ, խմում եմ, երեխաներ չունեմ, չեմ էլ ուզում ունենալ»,- www.hyesingles.com կայքում ... |
| |
 |
|
| 2010-01-30 |
|
| |
| «Տեսադարան»՝ «ՎիվաՍել»-ից
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդներն այսուհետեւ հնարավորություն ունեն օգտվել «Բջջային ... |
| |
 |
|
| 2010-01-30 |
| ՎԱԼԵՆՏԻՆԻ ՍՐԲՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ |
| |
| Թողեք օտար Վալենտինին, ընտրեք հույն Սարգիսին
Այսօր երիտասարդների սիրելի ու սպասված Սուրբ Սարգիս զորավարի տոնն է: Սուրբ Հովհաննես ... |
| |
 |
|
| 2010-01-29 |
| ՍԵՔՍՈՒԱԼ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՃԻՇՏ ՍՆՎԵՔ |
| |
| Սեքսից առաջ օղի մի խմեք
Եթե սեքսով զբաղվելու համար կոնկրետ օր եք որոշել, ապա սնունդ ընդունեք սեքսից առնվազն 40 րոպե առաջ, այն էլ ոչ մեծ ... |
| |
 |
|
| 2010-01-29 |
|
| |
| Ժամացույց՝ ժամացույցներից
«Humans since 1982» դիզայներական կահույքի եւ ինտերիերի շվեդական ստուդիան թողարկել է նոր առանձնահատուկ ... |
| |
 |
|
| 2010-01-29 |
| Կայքերը կարգելափակեն |
| |
| Ուկրաինայում ինտերնետից օգտվողները կզրկվեն առավել տարածված ԹՍՏվՑՈՍՑպ եւ ԿՊվՏՍսՈրրվՌՍՌ սոցիալական ցանցերից: Պատճառը Ուկրաինայի ... |
| |
 |
|
| 2010-01-28 |
| ԵՍ 18 ՏԱՐԵԿԱՆ ԵՄ. ԻՄ ԱՆՈՒՆՆ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ |
| |
| «Դրվագներ» բանակային կյանքից …
Բանակային կյանքի մասին տարբեր պատմություններ, անեկդոտներ, լավ եւ վատ խոսքեր են հյուսվում. ամեն ... |
| |
 |
|
| 2010-01-28 |
| Բժիշկներին կթույլատրվի զենք կրել |
| |
| Իրաքյան բժիշկներին կթույլատրվի զենք կրել. այսպիսի օրենսդրություն մշակվել է իրաքյան կառավարության կողմից՝ բժշկական անձնակազմի ... |
| |
 |
|
| 2010-01-28 |
| Կաթի մեջ հայտնաբերվել է մելամին |
| |
| Կաթ արտադրող չինական երեք ընկերությունների արտադրանքի մեջ կրկին հայտնաբերվել է մելամին: Մելամինը առողջության համար վտանգավոր նյութ է, ... |
| |
 |
|
| 2010-01-28 |
| Անչափահասներին կարգելեն այցելել սոլյարի |
| |
| Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Էնդի Բերնեմը հայտնել է, որ երկրի կառավարությունը կողմ է այն նախագծի ընդունմանը, որն արգելում է ... |
| |
 |
|
|
|
 |
Սեռական ցանկությունը սեռական օրիենտացիա չէ - Aravot.am
| 2010-02-03 |
| Սեռական ցանկությունը սեռական օրիենտացիա չէ |
| |
Սեռական ցանկության ուժգնությունր փոփոխվում է տարիքի հետ եւ ունի զարգացման սեռային տարբերություններ։ Երեխաների էրոտիկ զգացողությունները երեւան են գալիս նրանց սեռական օրգաններին դիպչելիս։ Այսպես, լողացնելու կամ հագուստը փոխելու ժամանակ երեխաների սեռական օրգանը շոշափելիս նա արտահայտում է հաճույքի զգացում՝ ժպտալով կամ ղունղունալով։ Հաճույքի այս զգացողությունները երեխաների մեջ առաջացնում են դրանք վերապրելու պահանջմունք, հաճախ այս տարիքում երեխաները զբաղվում են ձեռնաշարժությամբ, իսկ ավելի ուշ՝ խաղում այնպիսի խաղեր, որոնց ընթացքում հնարավորություն ունեն նայելու եւ շոշափելու միմյանց սեռական օրգանները։ Սեռական հասունացման տարիքում դիտվում է սեռական ցանկության զգալի աճ։ Սա պայմանավորված է մի կողմից սեռական վարքի համար պատասխանատու ուղեղային կենտրոնների հասունացմամբ, մյուս կողմից՝ սեռական գեղձերի ակտիվացման շնորհիվ տեստոստերոնի մակարդակի բարձրացմամբ, որը խթանում է ուղեղային այդ կենտրոնները։
Տղամարդկանց սեռական ցանկությունը մնում է իր բարձունքին մոտավորապես 20 տարի շարունակ եւ այնուհետեւ սկսում է դանդաղ նվազել։ Սեռապես առողջ, հասուն տղամարդը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում սեռական կյանքի հանդեպ, հեշտությամբ գրգռվում է եւ զուգընկերուհու բացակայության դեպքում զբաղվում է ձեռնաշարժությամբ՝ երեւակայելով սեռական տեսարաններ: Եթե տղամարդու սեռական զարգացումը ընթացել է առանց սեռական ցանկության պուբերտատային աճի, որն արտահայտվում է ակտիվ ձեռնաշարժության, հարուստ սեռական երեւակայության կամ կենակցումների տեսքով, ապա կարելի է մտածել սեռական զարգացման խանգարման մասին։ Տղամարդու սեռական հակման ուժգնությունը աստիճանաբար նվազում է երիտասարդության տարիներից հետո։ Միջին տարիքում նա թեեւ պահպանում է սեռական ցանկությունը, բայց կարող է վերապրել սեռական ձեռնպահությունը համեմատաբար հանգիստ, առանց ֆրուստրացիայի։ Սակայն որոշակի պայմաններում նրա սեռական ցանկությունը կարող է տատանվել՝ գրանցելով աճի եւ նվազման ժամանակավոր հատվածներ։ Կանայք նույնպես ունենում են լիբիդոյի աճ պուբերտատի րնթացքում։ Սակայն, ի տարբերություն տղամարդկանց, լիբիդոյի ուժգնությունը նրանց մոտ ավելի պակաս է։ Աղջիկներն այս տարիքում ավելի հեշտությամբ են ձեռնպահ մնում սեռական ինքնադրսեւորումից, քան տղաները։ Այդ պատճառով պուբերտատային ձեռնաշարժության բացակայությունը աղջիկների մոտ չունի սեռական արգելակման այն կլինիկական նշանակությունը, ինչ՝ տղաների մոտ։ Կանանց սեռական հակումը չի նվազում երիտասարդ տարիներից հետո, ընդհակառակը, դանդաղորեն աճում է եւ հասնում իր գագաթնակետին մոտավորապես 40 տարեկան հասակում։ Կյանքի ընթացքում առողջ անհատը սեռական ցանկություն է ունենում թե ինքնաբուխ կերպով, թե զուգընկերոջ կողմից գրգռվելով։ Երբ սեռական հակումը ուժեղ է, ցանկության վերապրումները եւ սեռական գրգռումը ի հայտ են գալիս լայն շրջանի գրգիռների ազդեցությամբ։ Իսկ երբ հակման ուժգնությունը նվազում է, գրգիռների շրջանակը, որ կարող է հարուցել սեռական քաղց, նեղանում է, եւ արդյունքում ավելի ուժգին հոգեկան եւ ֆիզիկական գրգիռներ են պահանջվում սեռական պատասխան առաջացնելու։ Բացի տարիքից՝ կան ուրիշ գործոններ եւս, որոնք ազդում են սեռական հակման ուժգնության վրա։ Տրամադրությունը, ընդհանուր ֆիզիկական առողջությունը սեռական վարքի որոշիչներից են։ Երկու սեռերն էլ վերապրում են սեռական ցանկության բարձրացում, երբ սիրահարված են, եւ հակառակը՝ սեռական ցանկությունը նվազում է, երբ առկա է հոգեկան լարվածություն։
Սեռական կյանքի սովորական ռիթմի խախտման դեպքում, հատկապես դրա կտրուկ ընդհատման ժամանակ սեքսուալ-էրոտիկ հիշողությունները օրեցօր ավելի վառ երանգ են ձեռք բերում, սեռական ցանկություն է առաջանում ամենաչնչին առիթի դեպքում, հաճախանում են սպոնտան էրեկցիաները, գիշերային երազախաբությունները։ Վերջինները, սակայն, միայն մասամբ են վերացնում սեռական ձեռնպահության առաջացրած տհաճ զգացողությունները։ Աստիճանաբար սեռական երեւակայությունները դառնում են հազվադեպ, կորցնում են իրենց նախնական գունավորումը, նվազում է սպոնտան էրեկցիաների, գիշերային երազախաբությունների հաճախականությունը։
Ըստ doctors.am-ի՝ սեռական ցանկությունը սեռական օրիենտացիա չէ։ Պետք չէ շփոթել այս երկու բոլորովին տարբեր սեքսուալ դրսեւորումները։ Սեռական կողմնորոշումը՝ սեքսուալ օրիենտացիան, կարող է հանդես գալ հետերոսեքսուալ, հոմոսեքսուալ եւ բիսեքսուալ տարբերակներով, եւ յուրաքանչյուր դեպքում սեռական ցանկությունը ինքնուրույն դրսեւորում է՝ իր ձեւավորման, զարգացման օրինաչափություններով եւ խանգարման տարբերակներով։ Սեռական ցանկությունը պետք չէ շփոթել նաեւ սեռական նախընտրության հետ։ Սեռական նախընտրությունը սեռական ցանկության բավարարման ձեւն է։ Դրա խանգարումները պարաֆիլիաներն են։ |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|