|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2009-10-23 |
| ՏՂԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱ՞, ԹԵ՞ ՈՉ |
| |
| Աշխատանքի տեղավորման գործակալությունների միջոցով հիմնականում աղջիկներն են աշխատանք գտնում
Պահանջվում են բարետես վաճառողուհիներ ... |
| |
 |
|
| 2009-10-23 |
| ԿՈՒՐՈՐՏ «ԹՈՒՐՔՄԵՆԲԱՇԻ» |
| |
| Panorama.am-ը «The Times»-ից մեջբերում է արել, որից պարզվում է, որ Թուրքմենիան փորձում է Թուրքմենբաշի քաղաքից ոչ հեռու աշխարհի ամենալավ ... |
| |
 |
|
| 2009-10-23 |
| ՄԵՆՔ ՄԻԱԿԸ ՉԵՆՔ |
| |
| Aysor.am կայքէջը, հղում կատարելով ITAR-TASS-ին, գրում է, թե Տիեզերքի խորքերում եւս մեկ մոլորակի վրա հայտնաբերվել են կյանքի բեղմնավորման համար ... |
| |
 |
|
| 2009-10-23 |
| ԽՈԶ ՉԵՆ ՈՒՏՈՒՄ, ԲԱՅՑ ԽՈԶԻ ԳՐԻՊՈՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՒՄ ԵՆ |
| |
| Tert.am-ի տվյալներով՝ խոզի գրիպը շարունակում է արագորեն տարածվել Թուրքիայում։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Անկարայում խոզի գրիպի համաճարակի ... |
| |
 |
|
| 2009-10-23 |
| Հայաստանը ուժեղացրել է թրաֆիկինգի դեմ պայքարը |
| |
| Արդյո՞ք ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարում օգտագործվում են հնարավոր բոլոր միջոցները
Oենքի, թմրանյութի առեւտրից հետո իր ... |
| |
 |
|
| 2009-10-23 |
| «ՂԱՐԱԲԱՂԸ ՓՈԽԱՆԱԿՎՈՂ ԱՊՐԱՆՔ ՉԷ» |
| |
| Գրողները՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին
«Թուրքիան աշխարհի ամենադիվանագետ ժողովուրդն է, թուրքերի հետ ամեն անգամ գործ ... |
| |
 |
|
| 2009-10-22 |
| «VIP»՝ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՓԱՓՈՒԿ ԿԱՀՈՒՅՔՈՎ |
| |
| Ո՞վ, ինչպե՞ս կամ ու՞մ է տրվում «VIP» կարգավիճակ
Բոլոր քաղաքակիրթ երկրներում «VIP» սրճարանները եւ ռեստորանների «VIP» ... |
| |
 |
|
| 2009-10-22 |
| Չապլինի կանայք |
| |
| Կինոյի աշխարհի հանճար Չառլի Չապլինը հիանալի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր եւ կոմպոզիտոր էր: Չապլինը սկսել է լոնդոնյան Իստ-Էնդի ամենացածր ... |
| |
 |
|
| 2009-10-22 |
| ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ՝ ԳԵՐՄԱՆԱՑԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ԱՉՔԵՐՈՎ |
| |
| Կամ՝ ինչպես ծնվեց Հայաստանում եւ Արցախում ուսումնասիրություններ կատարելու նրա գաղափարը
Երեկ Ժամանակակից արվեստի թանգարանում ... |
| |
 |
|
| 2009-10-21 |
| ՀԱՅ ԿԱՆԱՅՔ ԴԺՎԱՐ ԵՆ ԽՈՍՈՒՄ |
| |
| Բռնության դեպքերի մասին լռելը խնդիր է
«Ոչ թե սեռական բռնության դեպքերն են շատացել, այլ դրանց մասին սկսել են ավելի հաճախ խոսել»,- ... |
| |
 |
|
| 2009-10-21 |
| Արյան խմբերն ու ճիշտ սնվելու սկզբունքները |
| |
| Ըստ արյան խմբերի սնվելու մեթոդն առաջարկել է ամերիկացի բժիշկ Պիտեր Դ Ադամոն: Ըստ նրա տեսության, օրգանիզմ ներմուծվող սննդի եւ արյան ... |
| |
 |
|
| 2009-10-21 |
| ԽՃՃՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՈՒՐՋ |
| |
| «Հոգեւորը ոչ թե աստղ կոչված զիբիլներն են, որոնցով լցվում են բոլոր հեռուստաալիքները, թերթերը, այլ Աբովյանը, նրանով պետք է սերունդ ... |
| |
 |
|
| 2009-10-20 |
| ՏՂԱՄԱՐԴԻԿ, ՄԻ ՏԱՐՎԵՔ ՍՏՐԻՊ ՊԱՐՈՒՀԻՆԵՐՈՎ |
| |
| Ստրիպտիզը սեռական երեւակայություններին
հագուրդ տալու միջոց չէ
Հայ տղամարդիկ սկսել են ստրիպտիզ ակումբներ շատ հաճախել՝ գեղեցիկ ... |
| |
 |
|
| 2009-10-20 |
| Սեռական սառնության պատճառները |
| |
| Սեռական սառնությունը (ֆրիգիդություն) սեռական մերձեցման ժամանակ՝ սեռական բավարարություն ստանալու կնոջ անընդունակությունն է: Հանդիպում ... |
| |
 |
|
| 2009-10-20 |
| Էլվիսի մազափունջը՝ $15 հազար |
| |
| Ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիի մազափունջը, որ կտրվել է 1958-ին՝ բանակային ծառայության սկզբին, օրերս Չիկագոյում աճուրդով վաճառվել է 15 հազար ... |
| |
 |
|
|
|
 |
ԱՆՁԻ ՍԵՌԱԿԱՆ ՀԱԿՈՒՄԸ - Aravot.am
| 2009-10-27 |
| ԱՆՁԻ ՍԵՌԱԿԱՆ ՀԱԿՈՒՄԸ |
| |
Սեռական բնազդի եւ սեռական պահանջմունքների, այսինքն՝ բնածին, գենետիկորեն պայմանավորված մեխանիզմների դրսեւորումը սեռական հակում է (լիբիդո): Այն յուրահատուկ զգացողություն է, որը մղում է անձին սեռական մերձեցման: Սեռական հակումը, ի տարբերություն կենսական կարեւոր պահանջմունքների, ի հայտ չի գալիս ծնվելուց անմիջապես հետո, այլ ձեւավորվում է սեռահասունացման ընթացքում եւ անհետանում սեռական ֆունկցիաների մարման հետ մեկտեղ: Մարդու սեռական հակման բավարարման գործընթացը միշտ աչքի է ընկնում որպես գիտակցական, նպատակաուղղված գործունեություն: Մարդը կարող է բավարարել սեռական հակումը՝ նկատի չունենալով տեսակի պահպանումը: Նրա սեռական հակումը ենթարկվում է բարձրագույն նյարդային դրսեւորումներին՝ գիտակցությանը եւ կամքին: Առաջին հերթին սեռական հակումը կապված է ներզատիչ գեղձերի (հիպոֆիզ, ամորձիներ, ձվարաններ, մակերիկամներ, վահանագեղձ) եւ գլխուղեղի մի շարք գոյացությունների (օրինակ՝ տեսաթմբեր), ինչպես նաեւ գլխուղեղի կեղեւում ձեւավորվող սեռական բնույթի պայմանառեֆլեքսային համալիրների հետ: Սեռական հակումը, լայն իմաստով, ունի բնածին էներգիական բաղադրամաս՝ նյարդային համակարգի ու հումորալ գործոնների՝ արյան մեջ պարունակվող կենսաբանորեն ակտիվ նյութերի փոխազդեցությամբ եւ, այսպես կոչված, սեռական դոմինանտով պայմանավորված: Այս մեխանիզմները կարող են ձեւավորվել սեռական ոլորտի հասունության միայն որոշակի մակարդակի դեպքում: Եթե որեւէ խանգարման հետեւանքով սեռական ոլորտը չի հասունանում, արտաքին ոչ մի խթանիչ գործոն չի կարող սեռական հակում արթնացնել: Միեւնույն ժամանակ, մանկավարժները եւ ծնողները պետք է ջանան կանխել սեռական հակման վաղ արթնացումը: www.doctors.am-ի սեռական հակման (ինչպես նաեւ սեռական ակտիվության այլ դրսեւորումների) վերաբերյալ խիստ բնութագրական նորմեր գոյություն չունեն: Սեռական հակման պայմանական, անհատական նորմ կարելի է համարել հասուն տարիքում նրա արտահայտվածությունը, երբ սեռական կյանքը բնորոշվում է առավելագույն ներդաշնակությամբ, քանի որ սեռական հակումը պատանեկան տարիքում ուժեղացած է, մեծ տարիքում՝ թուլացած: Տղամարդկանց սեռական հակման փոփոխություններն ազդում են սեռական ակտիվության բոլոր դրսեւորումների (առնանդամի լարում, սերմնաժայթքում, հեշտանք) վրա: Կանանց լիբիդոյի որոշակի պարբերականությունը կապված է դաշտանային ցիկլի հետ: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|