|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2009-10-22 |
| «VIP»՝ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՓԱՓՈՒԿ ԿԱՀՈՒՅՔՈՎ |
| |
| Ո՞վ, ինչպե՞ս կամ ու՞մ է տրվում «VIP» կարգավիճակ
Բոլոր քաղաքակիրթ երկրներում «VIP» սրճարանները եւ ռեստորանների «VIP» ... |
| |
 |
|
| 2009-10-22 |
| Չապլինի կանայք |
| |
| Կինոյի աշխարհի հանճար Չառլի Չապլինը հիանալի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր եւ կոմպոզիտոր էր: Չապլինը սկսել է լոնդոնյան Իստ-Էնդի ամենացածր ... |
| |
 |
|
| 2009-10-22 |
| ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ՝ ԳԵՐՄԱՆԱՑԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ԱՉՔԵՐՈՎ |
| |
| Կամ՝ ինչպես ծնվեց Հայաստանում եւ Արցախում ուսումնասիրություններ կատարելու նրա գաղափարը
Երեկ Ժամանակակից արվեստի թանգարանում ... |
| |
 |
|
| 2009-10-21 |
| ՀԱՅ ԿԱՆԱՅՔ ԴԺՎԱՐ ԵՆ ԽՈՍՈՒՄ |
| |
| Բռնության դեպքերի մասին լռելը խնդիր է
«Ոչ թե սեռական բռնության դեպքերն են շատացել, այլ դրանց մասին սկսել են ավելի հաճախ խոսել»,- ... |
| |
 |
|
| 2009-10-21 |
| Արյան խմբերն ու ճիշտ սնվելու սկզբունքները |
| |
| Ըստ արյան խմբերի սնվելու մեթոդն առաջարկել է ամերիկացի բժիշկ Պիտեր Դ Ադամոն: Ըստ նրա տեսության, օրգանիզմ ներմուծվող սննդի եւ արյան ... |
| |
 |
|
| 2009-10-21 |
| ԽՃՃՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՈՒՐՋ |
| |
| «Հոգեւորը ոչ թե աստղ կոչված զիբիլներն են, որոնցով լցվում են բոլոր հեռուստաալիքները, թերթերը, այլ Աբովյանը, նրանով պետք է սերունդ ... |
| |
 |
|
| 2009-10-20 |
| ՏՂԱՄԱՐԴԻԿ, ՄԻ ՏԱՐՎԵՔ ՍՏՐԻՊ ՊԱՐՈՒՀԻՆԵՐՈՎ |
| |
| Ստրիպտիզը սեռական երեւակայություններին
հագուրդ տալու միջոց չէ
Հայ տղամարդիկ սկսել են ստրիպտիզ ակումբներ շատ հաճախել՝ գեղեցիկ ... |
| |
 |
|
| 2009-10-20 |
| Սեռական սառնության պատճառները |
| |
| Սեռական սառնությունը (ֆրիգիդություն) սեռական մերձեցման ժամանակ՝ սեռական բավարարություն ստանալու կնոջ անընդունակությունն է: Հանդիպում ... |
| |
 |
|
| 2009-10-20 |
| Էլվիսի մազափունջը՝ $15 հազար |
| |
| Ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիի մազափունջը, որ կտրվել է 1958-ին՝ բանակային ծառայության սկզբին, օրերս Չիկագոյում աճուրդով վաճառվել է 15 հազար ... |
| |
 |
|
| 2009-10-20 |
| Ջուրը կրճատում է կյանքը |
| |
| Ծերացումը, ինչպես հայտնի է, անդառնալի պրոցես է, բայց յուրաքանչյուր մարդ վաղ թե ուշ մտածում է այն կանգնեցնելու մասին: Ակադեմիկոս, ... |
| |
 |
|
| 2009-10-20 |
| Անհրաժեշտ բառարան |
| |
| «Քաղաքակրթության զարգացման, բնակչության սոցիալական վիճակի բարելավման, նաեւ ժողովուրդների փոխայցելությունների, զբոսաշրջության աճի ... |
| |
 |
|
| 2009-10-20 |
| Օրենք՝ եկեղեցական զանգերի ղողանջի մասին |
| |
| ԱՄՆ-ում եկեղեցիները դատարանի միջոցով հասնում են զանգերի ղողանջի իրավունքի: Դրա համար անհրաժեշտ է դատարանի միջոցով չեղյալ համարել ... |
| |
 |
|
| 2009-10-16 |
| ԵԹԵ ԵՐԱԶՈՒՄ ՏԵՍԵԼ ԵՔ... |
| |
| Փնտրեք ձեր երազները www.erazahan.com-ում
Տեսել եք երազ, որը ձեզ հանգիստ չի՞ տալիս, ոչ մի կերպ չի՞ հաջողվում պարզել դրա իմաստը. այցելեք www.erazahan.com ... |
| |
 |
|
| 2009-10-16 |
| Ամեն ինչ բացատրվում է սեռական բնազդի ցանկության բավարարմամբ |
| |
| Գոյություն ունի պանսեքսուալիզմի տեսություն, որը գիտություն է մարդու եւ հասարակության մեջ սեքսուալության որոշիչ դերի մասին: Համաձայն ... |
| |
 |
|
| 2009-10-16 |
| 7. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ |
| |
| Գազերի կուտակման սարք։
Տեսարան աղբանոցից։
Երիտասարդ «բոմժը»։
Դուրս գալով Նուբարաշեն ավանի տարածքից, քարտեզով ճշտում եմ ... |
| |
 |
|
|
|
 |
«ՂԱՐԱԲԱՂԸ ՓՈԽԱՆԱԿՎՈՂ ԱՊՐԱՆՔ ՉԷ» - Aravot.am
| 2009-10-23 |
| «ՂԱՐԱԲԱՂԸ ՓՈԽԱՆԱԿՎՈՂ ԱՊՐԱՆՔ ՉԷ» |
| |
Գրողները՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին
«Թուրքիան աշխարհի ամենադիվանագետ ժողովուրդն է, թուրքերի հետ ամեն անգամ գործ ունենալիս՝ պետք է վտանգներ տեսնել եւ զգուշանալ»,- երեկ «Իրավունք դե ֆակտո» ակումբում ասաց ՀԳՄ քարտուղար Հովհաննես Գրիգորյանը՝ հավաստիացնելով, որ նրանք ցանկացած պահին կարող են մեզ խաբել: «Արձանագրությունների ընթացքում էլ էին մեզ փորձում խաբել. կարծում էին, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մտքից մեր գլուխները կորցրել ենք եւ քիչ էր մնում, որ նորից խաբվեինք»,- հավելեց նա: ՀԳՄ քարտուղարին ամենից շատ մտահոգում է հայ-թուրքական հարաբերությունների տրամաբանությունը: Նա ասաց, որ չի հավատում սահմանների բացմանը ու շատ այլ խնդիրների լուծմանը. «Եթե Արձանագրությունները ստորագրվեն՝ դա միայն կլինի քաղաքակիրթ աշխարհի ճնշման դեպքում»: Վերջերս շրջանառվող տեսակետին, թե հայ-թուրքական սահմանների բացման գինը Լեռնային Ղարաբաղի հարցում զիջումներն են, ասուլիսի մյուս բանախոսը՝ արձակագիր, սցենարիստ, ազատամարտիկ Վահան Տեր-Ղազարյանը այսպես պատասխանեց. «Զիջելուց առաջ պետք է Եռաբլուր գնալ եւ զոհվածներից, ովքեր արյուն են թափել՝ հարցնել թույլտվություն: Եթե մեկը կհամաձայնի, թող զիջեն, Ղարաբաղը փոխանակվող ապրանք չպետք է դիտել»: Պարոն Տեր- Ղազարյանի համոզմամբ, Արձանագրությունները զերծ չէին նախապայմաններից. «Նախապայմանները պարզ երեւում են, ու թուրքերի կարծիքով իրենք որոշակի հաջողությունների արդեն հասել են այդ հարցում: Նախ՝ կարծում եմ, որ շեշտը պետք է դրվեր ոչ թե սահմանների, այլ ճանապարհների բացման վրա, սա շատ կարեւոր հանգամանք է, ինչը համարում եմ մեր պետության դիվանագիտության վրիպակը, սահմանների բացումից հետո էլ դեսպանատների փոխանակում պետք է լիներ: Ուրիշ հարցադրումներ չպետք է լինեին»: Պարոն Գրիգորյանի համոզմամբ էլ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Լեռնային Ղարաբաղի «մասով» փոխզիջման մասին մտածելն անգամ անթույլատրելի է. «Ղարաբաղը մեզ համար միայն տարածք չէ, այն ազատագրելով՝ մենք ազատագրվեցինք պարտված ժողովրդի բարդույթից, մեջքներս մի քիչ ուղղվեց: Այնպես որ՝ Ղարաբաղը վերադարձնելը ոչ միայն տարածքային կորուստ է, այլեւ մեր արժանապատվության ու մարդկային նկարագրի... Որեւէ արժեք չկա, որի հետ հնարավոր է փոխել մեր արժանապատվությունը: Մենք առանց այդ սահմանի բացման կարողացել ենք այսքան դիմանալ, էլի կդիմանանք...»: Սահմանների հնարավոր բացման դեպքում, պարոն Գրիգորյանի կարծիքով, տուժելու է հայկական արտադրանքը, քանի որ թուրքական ապրանքն ավելի որակյալ ու էժան է, փոխարենը մեծանալու է փոքր եւ միջին բիզնեսի հնարավորությունների դաշտը: Պարոն Տեր-Ղազարյանն էլ մտահոգություն հայտնեց, թե արդյո՞ք Հայաստանն ի վիճակի կլինի հաշվեկշռել քաղաքական, տնտեսական, մշակույթի եւ մի շարք այլ բնագավառներում առաջացող նոր հարցերը. «Մենք բարդ իրավիճակում ենք, ու ես կցանկանայի, որ գործընթացը դանդաղեր ու կարողանայինք ճիշտ կողմնորոշվել»: Բանախոսները համակարծիք էին նրանում, որ պետք է Վրաստանի օրինակով եւ նրա սխալներից դասեր քաղենք: «Վրացիները առանց մաքսատուրքի թուրքական ապրանքը ներմուծում էին իրենց երկիր, ամբողջ վրացական շուկան հեղեղված էր թուրքական ապրանքներով ու մոտ երեք անգամ էժան էր: Ես մտավախություն ունեմ, որ նույնը մեզ մոտ կլինի: Հուսով եմ՝ մեր պետությունը հստակ մաքսատուրքեր կսահմանի, որովհետեւ մեզ համար կարեւոր է հայկական արտադրանքը զարգանա»,- ասաց ՀԳՄ քարտուղարը: Ասուլիսի ավարտին էլ խորհուրդ տվեց թուրքերի հետ հարաբերություններ հաստատելուց առաջ հիշել հայկական ասացվածքը. «Շան հետ ընկերություն արա, բայց փայտը ձեռքիցդ մի՛ գցիր»:
|
| |
| ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|