Ծնողները չպետք է մոռանան, որ իրենք էլ են փոքր եղել

Չկա այնպիսի ընտանիք, որտեղ երեխաների՝ քույր-եղբայրների միջեւ վեճեր, անհամաձայնություններ, մինչեւ անգամ ծեծկռտուք չլինեն: Վեճերի պատճառները բազմազան են՝ ինչ-որ մի բան, մի իր չկիսելուց մինչեւ երեխաների անձնական կյանքին վերաբերող հարցերի պատճառով առաջացած տարաձայնությունները: Հոգեբան Ռուբեն Պողոսյանը ընտանեկան վեճերը բնորոշում է որպես բնական երեւույթ. «Նման կռիվներ միշտ էլ լինում են: Իսկ դա բնական է, քանի որ որոշակի տարիքում երեխաները ագրեսիվ են դառնում, ուզում են անպայման ինչ-որ ձեւով ցույց տալ իրենց առավելությունները: Որոշակի տարիքում ակնհայտ ագրեսիվությունը, որը անբռնազբոսիկ ձեւով է դրսեւորվում, տարիների ընթացքում մարում է. տարօրինակ է, բայց փոքր տարիքում շատ կռվող քույր-եղբայրները ...