|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-03-10 |
| ԿՐՔԵՐ՝ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՇՈՒՐՋ |
| |
| Բանը հասել է Ազգային ժողովին
Երեկ ԱԺ-ում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ «Ավագ դպրոցի ներդրման եւ միջնակարգ կրթության 3-րդ ... |
| |
 |
|
| 2010-03-10 |
| «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն ու ուսանողները |
| |
| Մարտի 1-5-ը «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության կոմերցիոն վարչության վաճառքների, մարկետինգի եւ հաղորդակցման բաժինների ներկայացուցիչներն ... |
| |
 |
|
| 2010-03-10 |
| «DARVIN NOW»-Ն ԿԲԱՑՎԻ |
| |
| Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը տեղեկացնում է, որ այսօր «Մոսկվա» կինոթատրոնի 2-րդ հարկի ճեմասրահում կկայանա Darwin Now ... |
| |
 |
|
| 2010-03-10 |
| ԿԻՆՈԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
| |
| Մարտի 11-ին կկայանա «Կինոերկխոսություններ» հեռուստատեսային վավերագրական ֆիլմաշարի շնորհանդեսը: Այդ ծրագիրն իրականացնում են ... |
| |
 |
|
| 2010-03-10 |
| Հայ ժամանակակիցները՝ ավստրիական անթոլոգիայում |
| |
| Հերբերտ Մաուրերը թարգմանել է Հրանտ Մաթեւոսյանին, Վանո Սիրադեղյանին եւ այլոց
«Գրաբարը հիմք է հասկանալու համար այսօրվա հայերենը եւ ... |
| |
 |
|
| 2010-03-06 |
| «ԵՐԲԵՔ ՈՒՇ ՉԷ ՍՈՎՈՐԵԼ» |
| |
| Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի ուսանողուհի Մելանյա Շարբաթյանը 60 տարեկան է
Մելանյա Շարբաթյանը ընդունելության քննության ... |
| |
 |
|
| 2010-03-06 |
| Ինչո՞ւ «Հայ ասպետ» եւ ոչ թե «Հայ գիտակ» |
| |
| Երբ խաղի մասնակիցների մեծամասնությունը աղջիկներ են, նպատակը՝ զարգացած երեխաների հայտնաբերումը:
Անժխտելի է, որ վերջին մեկուկես տարում ... |
| |
 |
|
| 2010-03-06 |
| Կրթական ծրագրերը բարեկամության նշան են |
| |
| ԱՄՆ դեսպանատան միջոցով իրականացվող տասնյակ կրթական ծրագրերը այս տարի կհամալրվեն եւս մեկով: Երեկվա ասուլիսում ԱՄՆ դեսպանատան ... |
| |
 |
|
| 2010-03-06 |
| Կստեղծվի լաբորատորիա |
| |
| Ըստ edu.am-ի, Հայաստանի Հանրապետությունը «Կենսաբանության միջազգային օլիմպիադա» կազմակերպությանն անդամակցում է 2009 թվականից: Դրա ... |
| |
 |
|
| 2010-03-06 |
| ԻՆՉՈ՞Ւ ՊԷՏՔ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԴԱՍԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՆԸ |
| |
| Աբեղեանի հակասականութիւնը
Սկիզբը՝ «Առավոտ» 09.02.10, 11.02.10, 23.02.10, 27.02.10, 04.03.10
Անհրաժեշտ է նշել, որ նախքան լենինեան լեզուական ... |
| |
 |
|
| 2010-03-06 |
| ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԽՆԴԻՐ |
| |
| Կրթության դերը մեր քաղաքացիական հասարակության ձեւավորման գործում
Եթե երեխան շարունակ քննադատվում է, կսովորի մեղադրել: Եթե երեխան ... |
| |
 |
|
| 2010-03-05 |
| ԿԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԹՈՂ ԱՍԻ ԻՐ ԽՈՍՔԸ |
| |
| Մինչեւ որ դպրոցները կունենան պարկեշտ տնօրեններ
Թերթերից մեկն օրերս անդրադարձել էր հանրապետության դպրոցներից մեկում Մարտի 8-ի ... |
| |
 |
|
| 2010-03-05 |
| Կլանային խմբավորում՝ գիտության բնագավառում |
| |
| Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին
Ի սկզբանե հայտնում եմ, որ ես, որպես իրավաբան, հանդես եմ գալիս ՀՀ ... |
| |
 |
|
| 2010-03-05 |
| Քննական անհավասար պայմաննե՞ր |
| |
| Չորս տարի առաջ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվեց, որ ասպիրանտուրայի դիմորդները պիտի հանձնեն անգլերենի՝ Toefl ծրագրով քննություն:
Իսկ ... |
| |
 |
|
| 2010-03-05 |
| Հետաձգումը դարձել է օրինաչափություն |
| |
| Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի նախկին ուսուցչուհի Նաիրա Եղիազարյանի հայցի (ընդդեմ դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանի՝ ... |
| |
 |
|
|
|
 |
Ապարանցի ուսուցչուհուն հալածում են - Aravot.am
| 2010-03-11 |
| Ապարանցի ուսուցչուհուն հալածում են |
| |
«Առավոտը» մարտի 2-ին տպագրված «Կոռուպցիայի հոտ է գալիս» հոդվածում տեղեկացրել էր, որ Ապարանի թիվ 3 դպրոցում հավելագրումների փաստացի դեպքեր են բացահայտվել՝ նույն դպրոցի ուսուցչուհի Գ. Հակոբյանի 3-ամյա ահազանգերի շնորհիվ: Արդյունքում ուսուցչուհին պակաս է վճարվել ու ենթարկվել հալածանքների եւ ծաղրուծանակի: Ըստ նույն հոդվածի, ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանն էլ օրերս ԱԺ-ում հնչեցրած իր հայտարարության ժամանակ անդրադարձել էր նույն հիմնախնդրին ու մատնանշել, թե ՀՀ կրթության պետական տեսչության 2007-2008 ուստարվա վերջին իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ դպրոցում իսկապես արձանագրվել է 71 աշակերտի հավելագրման փաստ, որից 68-ը դպրոցում չի էլ սովորել:
Ապարանցի ուսուցչուհին ճարահատյալ օրերս նամակ է հղել ՀՀ առաջին դեմքերին ու պատգամավորներին, որտեղ տեղեկացնում է, իր ձեւակերպմամբ՝ իր դեմ ուղղված մարդահալած քաղաքականության մասին: Նրա նամակին կցված է նաեւ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Պ. Համբարձումյանի՝ մարտի 4-ին Գ. Հակոբյանին ուղարկված պատասխանը, որը ուսուցչուհին անհեթեթ է համարում: Այնտեղ ասվում է, որ ՀՀ նախագահին, ՀՀ կառավարությանը, ԱԺ պատգամավոր Ա. Բախշյանին հասցեագրված ահազանգ- գրությունը վերահասցեագրվել է Արագածոտնի մարզպետարանին. «Տեղեկացնում ենք, որ Ապարան քաղաքի դպրոցներում աշակերտների հավելագրումների փաստը ստուգվել է տարբեր կառույցների կողմից եւ տնօրենները պատժվել են օրենքով սահմանված կարգով: Դպրոցների աշակերտ-թվով ֆինանսավորման պայմաններում աշակերտների թվից եւ դասարանների խտությունից կախված՝ տարբեր դպրոցներ ունենում են տարբեր ֆինանսական հնարավորություններ, որից ելնելով էլ դպրոցի կառավարման խորհուրդը հաստատում է ուսուցիչների դրույքաչափը»: Ինչ վերաբերում է ուսուցչուհու աշխատավարձի սխալ հաշվարկին, այս մասին էլ մարզպետարանից ստացված նամակում ասվում է. «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում կատարվել է փոփոխություն եւ ձեր 2010թ. հունվար ամսվա աշխատավարձը ճիշտ է հաշվարկվել»: Ապարանցի Գ. Հակոբյանը «Առավոտին» հայտնեց, որ պատրաստ է իր խնդրով դիմել անգամ միջազգային կառույցներին:
|
| |
| Գ. Հ. |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|