|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-02-03 |
| ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ԱՆԿԻՐԹ ԵՆՔ |
| |
| Արդյո՞ք դպրոցում էկոլոգիայի առանձին առարկայի դասավանդումը կփրկի իրավիճակը, երբ կայացվում են ոչ էկոլոգիական քաղաքական որոշումներ:
2001թ. ... |
| |
 |
|
| 2010-02-03 |
| 15000՝ բավարարի համար |
| |
| Բուհերում քննական շրջանը մոտենում է ավարտին, ուսանողները փաստում են՝ այս տարի էլ կրթական համակարգում կոռուպցիան անպակաս չէր: Երեւանի ... |
| |
 |
|
| 2010-02-02 |
| ՍՈՓԵՍՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄ |
| |
| Եվ այս ամենը «փաթեթավորված» է ավագ դպրոցների համակարգի ներդրում կոչվող կրթական հերթական բարեփոխմամբ:
Սիամանթոյի անվան թիվ 162 ... |
| |
 |
|
| 2010-02-02 |
| Սովորել, սովորել, սովորել |
| |
| ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանրապետության մի խումբ դպրոցականների հրավիրել էր խորհրդարան եւ հանդիպման ժամանակ հորդորեց լավ սովորել, ... |
| |
 |
|
| 2010-02-02 |
| ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆՔ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԵՏ |
| |
| ԿԳՆ կայքէջից տեղեկանում ենք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հունվարի ... |
| |
 |
|
| 2010-01-29 |
| «ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՋՈՒԿԸ» ԵԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ |
| |
| Մրցույթի նպատակն է աշակերտներին օգնել սիրել ռուսերենը
Օրերս ՌԴ դեսպանությանն առընթեր «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության ... |
| |
 |
|
| 2010-01-29 |
| Կիսաքանդ շինությունները սեփականատեր ունեն |
| |
| Իսկ Վանաձորի երաժշտական դպրոցները անմխիթար վիճակում են
Հետանկախության տարիներին ամենից շատ տուժել են մշակութային հաստատությունները: ... |
| |
 |
|
| 2010-01-28 |
| ՀԱՅԸ՝ ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ |
| |
| Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի դասախոս՝ 26-ամյա Դավիթ Ֆահրադյանը Գինեսի գրքում գրանցվել է ... |
| |
 |
|
| 2010-01-28 |
| ՀՕՖ-ի դրամաշնորհը՝ հայ գիտնականներին |
| |
| «Գիտնականի վարկն այսօր հասարակության մեջ չափից ավելի ընկած է, մեղավորությունը նաեւ ողջ հասարակությանն է, պետք է ասել, որ մենք հայրենի ... |
| |
 |
|
| 2010-01-28 |
| «Վերաիմաստավորելով ամերիկյան ժողովրդավարությունը» |
| |
| Երեկ Ծաղկաձորում մեկնարկեց Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանության ... |
| |
 |
|
| 2010-01-28 |
| Կեղծ փաստաթղթե՞ր են ներկայացվել |
| |
| Արդեն մեկ ամիս է, ինչ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանում քննվում է Երեւանի Սիամանթոյի անվան թիվ 162 ... |
| |
 |
|
| 2010-01-27 |
| ՆԱԽԱՀԱՅՏԱԳՐՈՒՄԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| |
| Մինչեւ փետրվարի 1-ը՝ հայտագրման մեկնարկը, ԳԹԿ-ն դպրոցներին «կպատրաստի» այդ գործընթացին
Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) ... |
| |
 |
|
| 2010-01-27 |
| «Հիմքեր չկան վերանայելու մեր որոշումները» |
| |
| Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ Արմեն Թռչունյանի խոսքով, 2009-ին վերանայվել են մասնագիտական խորհուրդների կազմերը եւ ... |
| |
 |
|
| 2010-01-26 |
| ՀՐԱՀՐՎԱԾ ԴԱՍԱԴՈՒԼ՝ ՈՂՋԻԻ ԴՊՐՈՑՈՒՄ |
| |
| Աշակերտներին էլ են խառնում գյուղամիջյան ինտրիգներին
Մոտ վեց տարի է՝ Ամասիայի տարածաշրջանի այս գյուղում կրքերը չեն հանդարտվում. ... |
| |
 |
|
| 2010-01-26 |
| ԳԹԿ-ն արդեն տնօրեն ունի |
| |
| Երեկ տեղի ունեցավ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Մրցույթին հայտ էին ներկայացրել ... |
| |
 |
|
|
|
 |
Բուհական կաշառակերությունը չի դադարում - Aravot.am
| 2010-02-04 |
| Բուհական կաշառակերությունը չի դադարում |
| |
«Առավոտը» հաճախ է տարբեր բուհերի ուսանողներից ստանում նամակներ, որոնցում նրանք պատմում են, թե ինչպես է այս կամ այն դասախոսը իրենցից կաշառք պահանջել: Սակայն հիմնականում չենք անդրադառնում այդ նամակներին, որովհետեւ դրանք լինում են անստորագիր, եւ գրված են լինում հատուկ այդ նամակն ուղարկելու համար բացված հասցեից (խոսքն էլեկտրոնային նամակների մասին է): Նման նամակներ ենք մենք ստացել ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի, Ագրարային համալսարանի, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի, ԵՃՇՀ-ի ուսանողներից, եւ առաջատարն այս հարցում Երեւանի պետական մանկավարժական համալսարանն է: Համենայնդեպս, բողոքել են վերոնշյալ բուհերի եւ ֆակուլտետների դասախոսներից, իսկ թե ով է կանգնած եղել «անոնիմկայի» հետեւում՝ մենք չենք իմացել, այդ իսկ պատճառով չենք տպագրել այդ նամակներն ու չենք գնացել դրանց հետքերով: Հազվագյուտ դեպքերում, երբ ուսանողը ներկայացել է անձամբ, բողոքել եւ, բնականաբար, խնդրել, որ իր անունը չհրապարակենք, մենք այդպես էլ վարվել ենք: Սակայն խնդրին անդրադառնալու համար մեզ անհրաժեշտ է վստահ լինել, որ իսկապես կան իրական մարդիկ եւ իրական դեպքեր՝ նման նամակների հետեւում: Մենք պետք է տեսնենք եւ լսենք ձեզ, իսկ ձեզ «չբացահայտելը» մեր պարտականությունն է:
Հերթական «անոնիմկան» ստացել էինք օրեր առաջ՝ Մանկավարժականի բանասիրական ֆակուլտետի ուսանողներից: Եվ կրկին չէինք պատրաստվում անդրադառնալ դրան: Սակայն լրիվ այլ աղբյուրից պատահմամբ պարզեցինք, որ այն, ինչ գրված է այս նամակում, իրականություն է: Ու այդ պատճառով որոշեցինք այս անգամ տպագրել:
«Ձեր թերթում քանիցս գրվել է համալսարանական կաշառակերության, կոռուպցիայի օրինակների, անգամ մեր ֆակուլտետում տեղի ունեցած դեպքերի մասին: Բայց ավանդույթը շարունակվում է, այն էլ՝ նոր թափով: Մատների վրա կարելի է թվել այն ուսանողներին, որոնք քննաշրջանն ավարտում են առանց «կրթական ծախսերի»: Այս տարի ամեն ինչ ավելի կազմակերպված է անցնում: Միայն չորրորդ կուրսում մեր ուսանողները համատարած վճարում են հայոց լեզվի պատմության, հայ գրաքննադատության պատմության եւ այլ առարկաների համար: Պետական քննություններին էլ այդպես ավելի հեշտ է, հուշում է մեզ ֆակուլտետի քարտուղարուհիներից մեկը: Էն ժամանակ էլ կմուծվենք նույն ճանապարհով, «զոհեր» չեն լինի եւ 100 տոկոսով կավարտենք ուսումնառությունը Խ. Աբովյանի անունը կրող մանկավարժական համալսարանում: Ե՛վ գայլերը կուշտ կմնան, ե՛ւ ոչխարները՝ ողջ:
Միայն թե չենք հասկանում, որ երբ կյանք մտնենք եւ ուզենանք շոշափելի արդյունքների հասնել, ինչպե՞ս նայենք մեր դասախոսների աչքերին: Ավագների փորձը ցույց է տալիս, որ նրանք մեր աչքերին հանգիստ նայել կարող են:
Այսպես եղել է առաջին կուրսից սկսած: Բայց մինչեւ ե՞րբ:
Բանասիրական ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողների անունից ենք գրում՝ հաստատելով, որ երեւույթն է գերիշխում եւ ոչ թե այս կամ այն անունը՝ դասախոսի, թե ուսանողի»:
Նկատենք, որ, այնուամենայնիվ, անունները նույնպես կարեւոր են: Մինչեւ անունները՝ թե դասախոսի եւ թե ուսանողի, հստակ չտրվեն, երեւույթը կշարունակի գերիշխել:
|
| |
| Մ. ԲԱՐՍԵՂՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|