|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-02-02 |
| ՍՈՓԵՍՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄ |
| |
| Եվ այս ամենը «փաթեթավորված» է ավագ դպրոցների համակարգի ներդրում կոչվող կրթական հերթական բարեփոխմամբ:
Սիամանթոյի անվան թիվ 162 ... |
| |
 |
|
| 2010-02-02 |
| Սովորել, սովորել, սովորել |
| |
| ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանրապետության մի խումբ դպրոցականների հրավիրել էր խորհրդարան եւ հանդիպման ժամանակ հորդորեց լավ սովորել, ... |
| |
 |
|
| 2010-02-02 |
| ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆՔ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԵՏ |
| |
| ԿԳՆ կայքէջից տեղեկանում ենք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հունվարի ... |
| |
 |
|
| 2010-01-29 |
| «ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՋՈՒԿԸ» ԵԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ |
| |
| Մրցույթի նպատակն է աշակերտներին օգնել սիրել ռուսերենը
Օրերս ՌԴ դեսպանությանն առընթեր «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության ... |
| |
 |
|
| 2010-01-29 |
| Կիսաքանդ շինությունները սեփականատեր ունեն |
| |
| Իսկ Վանաձորի երաժշտական դպրոցները անմխիթար վիճակում են
Հետանկախության տարիներին ամենից շատ տուժել են մշակութային հաստատությունները: ... |
| |
 |
|
| 2010-01-28 |
| ՀԱՅԸ՝ ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ |
| |
| Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի դասախոս՝ 26-ամյա Դավիթ Ֆահրադյանը Գինեսի գրքում գրանցվել է ... |
| |
 |
|
| 2010-01-28 |
| ՀՕՖ-ի դրամաշնորհը՝ հայ գիտնականներին |
| |
| «Գիտնականի վարկն այսօր հասարակության մեջ չափից ավելի ընկած է, մեղավորությունը նաեւ ողջ հասարակությանն է, պետք է ասել, որ մենք հայրենի ... |
| |
 |
|
| 2010-01-28 |
| «Վերաիմաստավորելով ամերիկյան ժողովրդավարությունը» |
| |
| Երեկ Ծաղկաձորում մեկնարկեց Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանության ... |
| |
 |
|
| 2010-01-28 |
| Կեղծ փաստաթղթե՞ր են ներկայացվել |
| |
| Արդեն մեկ ամիս է, ինչ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանում քննվում է Երեւանի Սիամանթոյի անվան թիվ 162 ... |
| |
 |
|
| 2010-01-27 |
| ՆԱԽԱՀԱՅՏԱԳՐՈՒՄԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| |
| Մինչեւ փետրվարի 1-ը՝ հայտագրման մեկնարկը, ԳԹԿ-ն դպրոցներին «կպատրաստի» այդ գործընթացին
Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) ... |
| |
 |
|
| 2010-01-27 |
| «Հիմքեր չկան վերանայելու մեր որոշումները» |
| |
| Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ Արմեն Թռչունյանի խոսքով, 2009-ին վերանայվել են մասնագիտական խորհուրդների կազմերը եւ ... |
| |
 |
|
| 2010-01-26 |
| ՀՐԱՀՐՎԱԾ ԴԱՍԱԴՈՒԼ՝ ՈՂՋԻԻ ԴՊՐՈՑՈՒՄ |
| |
| Աշակերտներին էլ են խառնում գյուղամիջյան ինտրիգներին
Մոտ վեց տարի է՝ Ամասիայի տարածաշրջանի այս գյուղում կրքերը չեն հանդարտվում. ... |
| |
 |
|
| 2010-01-26 |
| ԳԹԿ-ն արդեն տնօրեն ունի |
| |
| Երեկ տեղի ունեցավ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Մրցույթին հայտ էին ներկայացրել ... |
| |
 |
|
| 2010-01-26 |
| Նախարարը՝ ԵՊՀ-ում |
| |
| Ձեւավորված ավանդույթի համաձայն՝ երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԵՊՀ-ում հանդիպել է ՀՀ բուհերի պրոֆեսորադասախոսական ... |
| |
 |
|
| 2010-01-26 |
| Ձմեռային դպրոց |
| |
| Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվա բանական համալսարանը Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության հետ համատեղ ... |
| |
 |
|
|
|
 |
15000՝ բավարարի համար - Aravot.am
| 2010-02-03 |
| 15000՝ բավարարի համար |
| |
Բուհերում քննական շրջանը մոտենում է ավարտին, ուսանողները փաստում են՝ այս տարի էլ կրթական համակարգում կոռուպցիան անպակաս չէր: Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի արդյունաբերական եւ քաղաքացիական շինարարության (ԱՔՇ) ֆակուլտետի 3-րդ կուրսի մի խումբ ուսանողներ «Առավոտին» պատմեցին, որ երկաթբետոնե կոնստրուկցիաներ առարկան իրենց դասավանդող Սիրուշ Իսրայելյանը 15 հազար դրամ է պահանջել յուրաքանչյուր ուսանողից դրական գնահատական՝ 8 միավոր նշանակելու համար: «Ստուգարքը մեզ մոտ նշանակված էր դեկտեմբերի 18-ին, այդ օրը գրեթե ամբողջ մի կուրսի չնշանակեց, տարավ-բերեց՝ հասցրեց մինչեւ դեկտեմբերի ավարտը, կանգնեց ու բերանով պահանջեց 15 հազար դրամ, գերազանցիկ սովորող ուսանողին պատասխանելու դեպքում նույնիսկ «լավ» չնշանակեց, ես էլ հնարավորություն չունեի այդքան վճարելու, բայց ուրիշ ելք չկար, ընկերոջս 10 հազար դրամ տվեցի ու խնդրեցի գոնե հարգելի պատճառով սակարկի, բայց դասախոսը անդրդվելի մնաց, անձամբ ինձ էլ փողով նշանակեց 8 միավոր»,- պատմեց ուսանողներից մեկը:
Ուսանողները պատմեցին, որ կուրսում տիկին Իսրայելյանը նույնիսկ համագործակից ուներ, կուրսի տղաներից մեկի միջոցով էր ստուգման գրքույկները՝ գումարը մեջը դրած, հավաքում ու իր գործը ավարտին հասցնում: Ուսանողները նաեւ պատմեցին, որ խնդրի մասին տեղյակ են պահել ֆակուլտետի դեկան պարոն Համբարձումյանին, վերջինս էլ ուսանողներին հորդորել է՝ կաշառքը հանձնելու պահին իրեն կանչել եւ առերեսում անել, ինչի համարձակությունը ուսանողները չեն ունեցել: Իսկ մեր հարցին, թե նման դեպքեր իրենց բուհում էլի՞ են հանդիպել, նրանք պատասխանեցին, որ ուսումնական երեք տարիների ընթացքում սա առաջին դեպքն էր:
«Առավոտը» պարզաբանում ստացավ նաեւ բուհի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանից. «Առանց ուսանողների մասնակցության շատ դժվար է բացահայտել այն դասախոսներին, ովքեր չեն բավարարվում իրենց աշխատավարձով եւ ուսանողների առաջ ինչ-ինչ պայմաններ են դնում, մենք ունենք նման ահազանգ ուսխորհրդի կողմից, որ տիկին Իսրայելյանը չհիմնավորված գնահատականներ է նշանակում, այս առումով մենք անցկացրել ենք համապատասխան քննարկում եւ որոշում ենք կայացրել ներկա պահին Իսրայելյանին զրկել քննություն, ստուգարք եւ ուսանողական այլ նախագծային աշխատանքներ ընդունելու հնարավորությունից»: Պարոն Թոքմաջյանն ասաց, որ ամբիոնին էլ առաջարկել են մտածել տիկին Իսրայելյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցի վերաբերյալ. «Եթե ամբիոնը ներկայացնի բացասական պատասխան, մենք սեպտեմբերից տիկին Իսրայելյանի հետ պայմանագիր այլեւս չենք կնքի»: Պարոն Թոքմաջյանի տեղեկացմամբ, տիկին Իսրայելյանը համալսարանում արդեն 30 տարվա մանկավարժական աշխատանքի փորձ ունի, եւ ուսանողներից նախկինում դժգոհություններ չեն ստացել: Բուհի ռեկտորը վստահեցրեց, որ նման դեպքերը շուտափույթ բացահայտվում ու կանխվում են, նախորդ 5 տարիներին էլ մոտ 15 դասախոս է հեռացվել. «Բազմաթիվ դասախոսներ ենք ազատել աշխատանքից կաշառակերության կասկածներ ունենալիս, եթե կա ուսանողի արձագանքը, քննարկում ենք հարցը եւ լուծում տալիս խնդրին, այս խստությունն էլ խթանում է դասախոսական կազմին ավելի զգույշ աշխատել»: Պարոն Թոքմաջյանի խոսքով՝ բուհական համակարգը նուրբ եւ զգայուն համակարգ է, ու ժամանակ առ ժամանակ նման տրամադրություններ առաջանում են. «Հարցի լուծման համար բարձրացնում ենք դասախոսների աշխատավարձը, պայմաններ ստեղծում, որ ամեն ինչ թափանցիկ լինի, ցավոք սրտի մեր ուսանողներից շատերը խնդիրը պարզ ներկայացնելուց, այսինքն՝ ճակատին ասելուց խուսափում են, ու մեր պայքարը դառնում է անհեռանկարային, բայց ասեմ, որ մենք մշտապես կպաշտպանենք ուսանողի շահերը, եւ ոչ մի դասախոս հաշվեհարդար չի տեսնի նրանց հետ»: Առայժմ բուհի ռեկտորի՝ հունվարի 22-ի հրամանով տիկին Իսրայելյանը արժանացել է խիստ նկատողության՝ աշխատանքային պարտականություններում կամայականություններ թույլ տալու համար:
«Առավոտը» պարզաբանում ստացավ նաեւ Սիրուշ Իսրայելյանից: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ տեղյակ չէ՝ ինչու է արժանացել ռեկտորի նկատողությանը. «Այդպիսի որոշում է եղել հուլիսին, որից ես տեղյակ չեմ եղել, ես տեղեկացել եմ դեկտեմբերի 23-ին, 24-ին, երբ քննություն եմ ունեցել ու վերջացրել, միայն հունվարին ասեցին, թե չպետք է քննություն վերցնեի: Նկատողությունն էլ երեւի պայմանավորված է նրանով, որ մեր բուհի 2 աշխատակիցների խնդրանքով ես պետք է ընդառաջեի մի ուսանողի ու ընդառաջեցի, որովհետեւ այդ ուսանողը եկել էր ու ինձ խեղդում էր, թե ձեզ այդ մարդը խնդրել է, որ ինձ նշանակեք 18 միավոր, դուք էլ չեք անում»: Տիկին Իսրայելյանի խոսքով, իրականությանը չեն համապատասխանում ուսանողների դժգոհությունները, թե 15 հազար դրամով է ստուգարք նշանակել. «Տենց բան չկա, թող այդ ուսանողը գա՝ ինձ ասի»: |
| |
| ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|