|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-01-27 |
| ՆԱԽԱՀԱՅՏԱԳՐՈՒՄԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| |
| Մինչեւ փետրվարի 1-ը՝ հայտագրման մեկնարկը, ԳԹԿ-ն դպրոցներին «կպատրաստի» այդ գործընթացին
Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) ... |
| |
 |
|
| 2010-01-27 |
| «Հիմքեր չկան վերանայելու մեր որոշումները» |
| |
| Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ Արմեն Թռչունյանի խոսքով, 2009-ին վերանայվել են մասնագիտական խորհուրդների կազմերը եւ ... |
| |
 |
|
| 2010-01-26 |
| ՀՐԱՀՐՎԱԾ ԴԱՍԱԴՈՒԼ՝ ՈՂՋԻԻ ԴՊՐՈՑՈՒՄ |
| |
| Աշակերտներին էլ են խառնում գյուղամիջյան ինտրիգներին
Մոտ վեց տարի է՝ Ամասիայի տարածաշրջանի այս գյուղում կրքերը չեն հանդարտվում. ... |
| |
 |
|
| 2010-01-26 |
| ԳԹԿ-ն արդեն տնօրեն ունի |
| |
| Երեկ տեղի ունեցավ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Մրցույթին հայտ էին ներկայացրել ... |
| |
 |
|
| 2010-01-26 |
| Նախարարը՝ ԵՊՀ-ում |
| |
| Ձեւավորված ավանդույթի համաձայն՝ երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԵՊՀ-ում հանդիպել է ՀՀ բուհերի պրոֆեսորադասախոսական ... |
| |
 |
|
| 2010-01-26 |
| Ձմեռային դպրոց |
| |
| Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվա բանական համալսարանը Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության հետ համատեղ ... |
| |
 |
|
| 2010-01-22 |
| ԴԱՏԱՎՈՐԸ ՔՆՆՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՎԱՅՐԻ ԳՈ՞ՐԾԸ |
| |
| Ֆրանսիական համալսարան-Անահիտ Մանասյան հակամարտության նոր զարգացումները
«Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի նախկին ... |
| |
 |
|
| 2010-01-22 |
| Գրկիր ինձ |
| |
| Երեկ՝ հունվարի 21-ին, աշխարհում նշվում էր Գրկախառնությունների միջազգային օրը (International Hug Day): Անսովոր այս տոնն առաջին անգամ սկսել են նշել ... |
| |
 |
|
| 2010-01-22 |
| Դիվանագիտություն են անում |
| |
| Ինչպես հաղորդում է panorama.am-ը՝ երեկ Հայաստանում հավատարմագրված դիվանագետների կանանց «Բարի գալուստ, Հայաստան» ասոցիացիայի նախագահ ... |
| |
 |
|
| 2010-01-22 |
| Հայերը լավագույնների մեջ են |
| |
| Հունվարի 21-ին Կալկաթայի նշանավոր La Martiniere ավագ դպրոցի երեք հազար աշակերտներից քսանը ընտրվել են պատվավոր ավագ աշակերտներ, որոնց թվում են ... |
| |
 |
|
| 2010-01-21 |
| ՏՀՏ-ՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԴԵՌ ՀՈԲԻ՞ Է |
| |
| Կամ՝ ի՞նչ է բացահայտում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացվող ստուգատեսը
«Թվային տեխնիկական միջոցները՝ արդյունավետ ... |
| |
 |
|
| 2010-01-21 |
| Բրիտանական շունչը կթեւածի |
| |
| Մեկ շաբաթ շարունակ Երեւանի պետական գեղարվեստի ակադեմիայի ցուցասրահում բրիտանական շունչը կթեւածի: Բրիտանական խորհրդի հայաստանյան ... |
| |
 |
|
| 2010-01-21 |
| Օլիմպիադա՝ Իրանում |
| |
| ԻԻՀ դեսպանության hասարակայնության հետ կապի բաժինը տեղեկացնում է, որ ԻԻՀ կրթության ու որակավորման կազմակերպությունը նախատեսում է ... |
| |
 |
|
| 2010-01-21 |
| Հաշվետու եղավ |
| |
| Հունվարի 20-ից ՀՀ կառավարության անդամները վարչապետ Տիգրան Սարգսյանին են ներկայացնում նախարարությունների 2009թ. գործունեության ... |
| |
 |
|
| 2010-01-21 |
| ՎՊՄԻ-ն 40 տարեկան է |
| |
| 2009-ը նշանավորվեց Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի (ՎՊՄԻ) համար. լրացավ բուհի հիմնադրման 40-ամյակը։ Տարվա ընթացքում պարբերաբար ... |
| |
 |
|
|
|
 |
ՀՕՖ-ի դրամաշնորհը՝ հայ գիտնականներին - Aravot.am
| 2010-01-28 |
| ՀՕՖ-ի դրամաշնորհը՝ հայ գիտնականներին |
| |
«Գիտնականի վարկն այսօր հասարակության մեջ չափից ավելի ընկած է, մեղավորությունը նաեւ ողջ հասարակությանն է, պետք է ասել, որ մենք հայրենի իշխանության կողմից աչքաթող ենք արված»,- կարծում է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Արթուր Իշխանյանը: Լրագրողների հետ գիտնականների երեկվա հանդիպման առիթը ուրախալի էր. Ա. Իշխանյանը ու եւս 26 գիտնականներ 2010 թ. Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ կամ ANSEF) այս տարվա հաղթողներն են ու արժանացել են 5000-ական ԱՄՆ դոլարի: ՀՕՖ-ի գիտական այս մրցույթի առանձնահատկությունն այն է, որ դիմել կարող են գիտության բոլոր ճյուղերի ներկայացուցիչները: Դրամաշնորհ ստացած աշխատանքների մեծ մասը բնագիտական են եղել, 3 թեմա էլ ընդգրկել է հումանիտար ոլորտը: ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը նշեց, որ տարին ծրագրի համար հոբելյանական է. 2001 թվականին ստեղծված հիմնադրամը 10 տարեկան է: «Մրցույթում լավ թեմաները շատ էին, 50-ն էր արժանի դրամաշնորհի, բայց մրցանակային ֆոնդի պատճառով ընտրվել է 27-ը»,- ասաց ՀՕՖ-ի տնօրենը: Հաղթողները ՀՀ ԳԱԱ ճյուղային ինստիտուտների, գիտական հիմնարկների ու բուհերի 26-63 տարեկան գիտաշխատողներ են: Ամենից տարեց մրցանակակիրը հայտնի նախիջեւանագետ Արգամ Այվազյանն էր:
ՀՕՖ-ի տնօրենը ուրախալի է համարում, որ հաղթողներից 8-ը կանայք են: Գիտնականներից 2-ը՝ Արթուր Իշխանյանը եւ Դավիթ Սարգսյանն, արդեն 5-րդ անգամ են դրամաշնորհի արժանանում: «Մեր նպատակը առաջատար գիտնականների համար նորմալ աշխատանքային պայմաններ ստեղծելն է եւ Հայաստանից գիտական ներուժի արտահոսքը կանխելը»,- նշեց Բ. Սարգսյանը: ՀՕՖ-ի կրթական եւ գիտական ծրագրերի համակարգող Է. Կարապետյանը գտնում է, որ երիտասարդները գիտության զարգացմանն ուղղված ակտիվ քայլեր են սկսել. «Ուրախալի է, որ դրամաշնորհի արժանացածներից 5-ը երիտասարդներ են, նրանց աշխատանքներն այնքան լավն են, որ կարողանում են մրցել տաղանդավոր եւ մեծ համբավ ունեցող գիտնականների հետ»: Դրամաշնորհի արժանացած ֆիզիկոս Արթուր Արամյանն ուսումնասիրում է իոնոսֆերան: Նրա աշխատանքը հետաքրքրել է հատկապես ֆրանսիացիներին, որոնք էլ տրամադրել են արհեստական արբանյակ, որի միջոցով էլ հնարավոր է հետազոտություններ, չափումներ անել: Մեր զրուցակիցը ցավում է միայն, որ Հայաստանից ուղեղների մեծ արտահոսք կա. «Մինչեւ հիմա դեմ եմ եղել երկրից գնալուն, բայց արդեն չգիտեմ՝ վաղն ուր կլինեմ»: |
| |
| ԼՈՒՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|