|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-01-27 |
| ՆԱԽԱՀԱՅՏԱԳՐՈՒՄԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| |
| Մինչեւ փետրվարի 1-ը՝ հայտագրման մեկնարկը, ԳԹԿ-ն դպրոցներին «կպատրաստի» այդ գործընթացին
Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) ... |
| |
 |
|
| 2010-01-27 |
| «Հիմքեր չկան վերանայելու մեր որոշումները» |
| |
| Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ Արմեն Թռչունյանի խոսքով, 2009-ին վերանայվել են մասնագիտական խորհուրդների կազմերը եւ ... |
| |
 |
|
| 2010-01-26 |
| ՀՐԱՀՐՎԱԾ ԴԱՍԱԴՈՒԼ՝ ՈՂՋԻԻ ԴՊՐՈՑՈՒՄ |
| |
| Աշակերտներին էլ են խառնում գյուղամիջյան ինտրիգներին
Մոտ վեց տարի է՝ Ամասիայի տարածաշրջանի այս գյուղում կրքերը չեն հանդարտվում. ... |
| |
 |
|
| 2010-01-26 |
| ԳԹԿ-ն արդեն տնօրեն ունի |
| |
| Երեկ տեղի ունեցավ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Մրցույթին հայտ էին ներկայացրել ... |
| |
 |
|
| 2010-01-26 |
| Նախարարը՝ ԵՊՀ-ում |
| |
| Ձեւավորված ավանդույթի համաձայն՝ երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԵՊՀ-ում հանդիպել է ՀՀ բուհերի պրոֆեսորադասախոսական ... |
| |
 |
|
| 2010-01-26 |
| Ձմեռային դպրոց |
| |
| Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվա բանական համալսարանը Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության հետ համատեղ ... |
| |
 |
|
| 2010-01-22 |
| ԴԱՏԱՎՈՐԸ ՔՆՆՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՎԱՅՐԻ ԳՈ՞ՐԾԸ |
| |
| Ֆրանսիական համալսարան-Անահիտ Մանասյան հակամարտության նոր զարգացումները
«Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի նախկին ... |
| |
 |
|
| 2010-01-22 |
| Գրկիր ինձ |
| |
| Երեկ՝ հունվարի 21-ին, աշխարհում նշվում էր Գրկախառնությունների միջազգային օրը (International Hug Day): Անսովոր այս տոնն առաջին անգամ սկսել են նշել ... |
| |
 |
|
| 2010-01-22 |
| Դիվանագիտություն են անում |
| |
| Ինչպես հաղորդում է panorama.am-ը՝ երեկ Հայաստանում հավատարմագրված դիվանագետների կանանց «Բարի գալուստ, Հայաստան» ասոցիացիայի նախագահ ... |
| |
 |
|
| 2010-01-22 |
| Հայերը լավագույնների մեջ են |
| |
| Հունվարի 21-ին Կալկաթայի նշանավոր La Martiniere ավագ դպրոցի երեք հազար աշակերտներից քսանը ընտրվել են պատվավոր ավագ աշակերտներ, որոնց թվում են ... |
| |
 |
|
| 2010-01-21 |
| ՏՀՏ-ՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԴԵՌ ՀՈԲԻ՞ Է |
| |
| Կամ՝ ի՞նչ է բացահայտում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացվող ստուգատեսը
«Թվային տեխնիկական միջոցները՝ արդյունավետ ... |
| |
 |
|
| 2010-01-21 |
| Բրիտանական շունչը կթեւածի |
| |
| Մեկ շաբաթ շարունակ Երեւանի պետական գեղարվեստի ակադեմիայի ցուցասրահում բրիտանական շունչը կթեւածի: Բրիտանական խորհրդի հայաստանյան ... |
| |
 |
|
| 2010-01-21 |
| Օլիմպիադա՝ Իրանում |
| |
| ԻԻՀ դեսպանության hասարակայնության հետ կապի բաժինը տեղեկացնում է, որ ԻԻՀ կրթության ու որակավորման կազմակերպությունը նախատեսում է ... |
| |
 |
|
| 2010-01-21 |
| Հաշվետու եղավ |
| |
| Հունվարի 20-ից ՀՀ կառավարության անդամները վարչապետ Տիգրան Սարգսյանին են ներկայացնում նախարարությունների 2009թ. գործունեության ... |
| |
 |
|
| 2010-01-21 |
| ՎՊՄԻ-ն 40 տարեկան է |
| |
| 2009-ը նշանավորվեց Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի (ՎՊՄԻ) համար. լրացավ բուհի հիմնադրման 40-ամյակը։ Տարվա ընթացքում պարբերաբար ... |
| |
 |
|
|
|
 |
ՀԱՅԸ՝ ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ - Aravot.am
| 2010-01-28 |
| ՀԱՅԸ՝ ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ |
| |
Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի դասախոս՝ 26-ամյա Դավիթ Ֆահրադյանը Գինեսի գրքում գրանցվել է «Մեկ պտույտ հետ տար» մարզաձեւում պտտաձողի վրա 350 պտույտ կատարելու համար: Դ. Ֆահրադյանի մարմնամարզական ռեկորդը պաշտոնապես գրանցելու համար ԵՊԼՀ-ն Գինեսի ռեկորդների կենտրոնական գրասենյակ դիմումը ներկայացրել էր 2009թ. հուլիսի 21-ին, իսկ ռեկորդը հավաստիացնող վկայականը համալսարանը ստացավ 5 ամիս անց՝ դեկտեմբերին: Գինեսի կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ, Դյուցազնագրի հանձնաժողովի նախագահ Վարդան Թովմասյանի խոսքով՝ Գինեսի գրքում վերջին անգամ հայ ռեկորդակիր էր սահմանվել 2002-ին. «Գրքում չհայտնվելու տխուր ավանդույթը 7 տարի անց խախտեց մեր 7-րդ ռեկորդակիրը: Գինեսի ռեկորդներ սահմանելը դժվար գործընթաց է, ամեն տարի միջին հաշվով 60 000 դիմում է ներկայացվում Գինեսի հանձնաժողովին, դրանցից մոտ 40 000-ը հաստատվում՝ ներկայացնելու համար, իսկ տարվա ռեկորդները հասնում են 5000-ի, որից 4000-ը տպագրվում է գրքի տեսքով»:
Պարոն Թովմասյանն ասաց, որ 7 տարիների ընթացքում հանձնաժողովը երեք ռեկորդներ էլ էր ներկայացրել, բայց մինչ այժմ դրանք չեն հաստատվել, ապա ասաց, որ առաջիկայում «քաղցր անակնկալ» է սպասվում. ռեկորդի մեկ այլ հայտ էլ ներկայացրել են Grand Candy-ի հետ կապված. «Փակագծերը չեմ բացում, բայց ասեմ, որ, ամենայն հավանականությամբ՝ հաջորդ ռեկորդը քաղցր է լինելու, այլ ոչ թե տանջալի: Այս փոքր պետությունում նման ռեկորդների թիվը լավ ցուցանիշ է, դե, հայերը դյուցազուն ազգ են»:
Դավիթ Ֆահրադյանի համար էլ հաղթանակի ճանապարհը բավականին բարդ էր: Նրա խոսքով, իր համար ոչ այնքան ռեկորդ սահմանելն էր դժվար, որքան պահանջված փաստաթղթերը ճշգրտությամբ ներկայացնելը: Նույն ռեկորդի դիմումը ներկայացրել էր նաեւ 2005-ին, ու ամեն ինչ ձախողվել էր միայն ճշգրիտ փաստաթղթեր չներկայացնելու պատճառով. «Ամենադժվարը պահանջված փաստաթղթային գործողություններն իրականացնելն ու նրանց պատասխանին սպասելն էր. ինձ թվում էր՝ կմերժեին: Հայտը ներկայացրած օրվանից սկսել եմ մարզվել. օրական երկու անգամ կատարած մարզումները պարզից բարդ հերթականությամբ էին»:
Բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանն էլ հավատում է, որ այդ իրադարձությունը ոչ միայն ձեռքբերում է մարզական աշխարհի, բուհի ուսանողության, այլ նաեւ ընդհանրապես՝ հայ երիտասարդության համար. «Դավիթն իր հաղթանակով ապացուցեց, որ մարդկային կարողությունների համար սահման չկա, եւ թե ինչ դրական որոշում է առողջ ապրելակերպով ապրելը»:
|
| |
| ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|