|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-08-28 |
| ՈՐ ՋՈՒՐ ԼԻՆԵՐ՝ ԿՓՐԿՎԵԻ՞Ն |
| |
| Դիլիջանի թունելում այրված ավտոբուսի վարորդի խոսքերով՝ թունելի հակահրդեհային խողովակները դատարկ էին, այդ պատճառով էլ չի կարողացել ... |
| |
 |
|
| 2010-08-28 |
| Գյուղատնտեսության ոլորտում տգետ կադրեր կան |
| |
| Ոչինչ չարեցին, որ իրավիճակը փրկեն
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի գնահատմամբ, վերջին 15 տարում ... |
| |
 |
|
| 2010-08-28 |
| ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ |
| |
| 2010 թվականի խաղողի մթերումներին հավուր պաշտաճի պատրաստվելու համար գյուղնախարարությունն ու մարզպետարանները սկսել են ... |
| |
 |
|
| 2010-08-27 |
| ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿԱՐԳԵԼՎԻ |
| |
| Գործադիրը երեկ կայացած նիստում հավանություն տվեց ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագծին, ... |
| |
 |
|
| 2010-08-27 |
| «Կառավարությունը ձեռքերըլվացել է» |
| |
| Իսկ Սաֆարյանը դեղատոմսեր է առաջարկում
Տարիներ շարունակ մեր կառավարության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը մնում է ... |
| |
 |
|
| 2010-08-27 |
| Չգրանցված ծնունդներ կան |
| |
| Երեկ կառավարության նիստում ներկայացվեց 2010թ. առաջին կիսամյակում ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ ... |
| |
 |
|
| 2010-08-27 |
| ՏԵԽԶՆՆՈՒՄԸ ԿՀԵՇՏԱՆԱ |
| |
| Գործադիրի որոշմամբ՝ տեխզննման կայանների գործունեության կարգն ազատականացվեց: Կառավարության նիստին հաջորդած ասուլիսում ՀՀ տրանսպորտի ... |
| |
 |
|
| 2010-08-26 |
| ԱԳՌԱՎՆԵՐԸ ԾԵԾՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ |
| |
| «Որովհետեւ նրանց Հայաստանում հյուրընկալ ենք դիմավորել»
Մեքենաների առատությունը, սրճարանների ու ռեստորանների խառը ... |
| |
 |
|
| 2010-08-26 |
| Քոթանջյանը չի՞ տեսնում |
| |
| Արդեն մի քանի օր է, ինչ Քանաքեռ-Զեյթուն թաղամասում, Կարապետ Ուլնեցու փողոցում գտնվող թիվ 147 դպրոցը փողոցից բաժանող մայթեզրի երկաթե ... |
| |
 |
|
| 2010-08-26 |
| Թոռան մեքենայից ընկել՝ մահացել է |
| |
| Ոստիկանության Դիլիջանի բաժնում օգոստոսի 20-ին, ժամը 10.15-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ ձախ կոնքոսկրի կոտրվածքով, պոչուկային ... |
| |
 |
|
| 2010-08-26 |
| «ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶԸ»՝ ՄՈԻՇ-2-ԻՆ |
| |
| «Ջրամատակարարման միացման համար անհրաժեշտ է, որ Գյումրիի Մուշ-2 թաղամասի բնակիչները տեղադրեն ջրաչափեր, որոնք տրամադրվում են ... |
| |
 |
|
| 2010-08-26 |
| ՁԵԹԸ ԿԹԱՆԿԱՆԱ՞ |
| |
| News.am-ի տվյալներով՝ «Ալեքս Գրիգը» զգուշացրել է իրացման կետերին, որ ռուսական եւ ուկրաինական ձեթի գները նորից բարձրանալու են, այն էլ՝ ... |
| |
 |
|
| 2010-08-25 |
| ՈՒԶՈ՞ՒՄ ԵՆ ՆՈՐՄԱԼ ԵՐՇԻԿ ՈՒՏԵՆՔ |
| |
| Արտադրողների շա՞հն է կարեւոր, թե՞ ազգի առողջությունը
Թե ինչ ենք մենք գնում խանութից ու ինչ ենք ուտում՝ այսօր ոչ ոք հստակ չի կարող ասել: ... |
| |
 |
|
| 2010-08-25 |
| «Սուտ է, թե Հայաստանում տուրիզմը զարգանում է» |
| |
| Տուրիզմը հարկային դաշտ բերե՞լ, թե՞ ոչ
Այն, որ Հայաստանում հանգստանալը թանկ հաճույք է, նորություն չէ ոչ տեղացի, ոչ էլ արտասահմանցի ... |
| |
 |
|
| 2010-08-25 |
| ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՅԻՆ |
| |
| «Հերթական ստուգում էր, եւ մեր տեսուչներն ակնառու թերություններ չեն հայտնաբերել: Այդ ավտոշուկան վճարում է հաստատագրված հարկ, մեր ... |
| |
 |
|
|
|
 |
ՀԿԵ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՄԵԾԱՑԵԼ Է - Aravot.am
| 2010-09-01 |
| ՀԿԵ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՄԵԾԱՑԵԼ Է |
| |
Ամենամյա խարդախությունների՞ շնորհիվ

Այս տարվա առաջին 7 ամիսներին «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությունը պետբյուջե է վճարել մոտ 2,5 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կատարած վճարումների համեմատությամբ աճել է 86,5%-ով: Այսքան հարկ վճարելը, սակայն, տնօրինության սրտով չէ, ընկերությունը փորձում է թոթափել հարկային բեռը: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կատարում է ռազմավարական գործունեություն, հենց այդ պատճառով դիմել ենք կառավարությանը՝ հարկային ռեժիմը մի քիչ բարելավելու համար աջակցություն ստանալու խնդրով, մեր ընկերության դիրքորոշումն այն է, որ ընկերության հանդեպ ցուցաբերվի ինդիվիդուալ մոտեցում. առայժմ այս հարցը քննարկվում է: Առաջարկել ենք նաեւ ՀԿԵ-ի նկատմամբ կիրառվող կրկնակի հարկային մեխանիզմը չեզոքացնել, քանի որ այն բարդացնում է մեր գործունեության մի շարք ճյուղեր»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀԿԵ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Վահե Դավթյանը:
Ընկերության բյուջեն տարեցտարի մեծանում է, բայց ծառայությունների որակը դրանից չի փոխվում: Ուղեւորափոխադրումների թերի կազմակերպումն այս ընկերությունում արդեն ավանդույթ է դարձել: Ամռան ամիսներին միեւնույն տոմսերը կրկնակի վաճառելը, քաղաքացիներին կեղտոտ, գարշահոտ ու բացօթյա կամ լավագույն դեպքում կոտրտված ապակիներով վագոններով ճանապարհելը, քաղաքացիների պատմելով, այս տարի էլ է լայնորեն կիրառվել: Ստացվում է՝ քաղաքացիներին «քաշելով» են իրենց եկամուտներն ավելացնում: Սեզոնային ուղեւորափոխադրումների «պիկի» ավարտից հետո էլ ընկերության ղեկավարությունը ձեւականորեն որոշակի կադրային փոփոխություններ է կազմակերպել՝ ցույց տալու, որ ամեն ինչ վերահսկվում է, մեղավորներն էլ պատժվում են:
«Մասնավորապես տոմսերի հետ կապված խնդիրների պատճառով երկաթուղու ղեկավարությունը որոշեց ուղեւորափոխադրումների տնօրինությունը վերակազմավորել: Եթե հուլիսին տարբեր բնույթի խնդիրների էինք բախվում, մասնավորապես՝ տոմսերի վաճառքի հետ կապված, ապա օգոստոսին 50%-ով այդ խնդիրները կարողացանք չեզոքացնել»,- հավատացնում էր ՀԿԵ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատուն: Սակայն հաշվի առնելով վերակազմավորման արդյունքները, ընկերության ղեկավարության կիրառած պատժամիջոցները բավականին մեղմ են երեւում: Աշխատանքից ազատվել է ՀԿԵ ուղեւորափոխադրումների տնօրինության ղեկավար Սամվել Ղալեչյանը՝ նշանակվելով նույն տնօրինության ղեկավարի տեղակալ: Իսկ ղեկավարի պաշտոնին նշանակվել է Երեւանի գծային կայարանային միավորման ղեկավար Գագիկ Մովսիսյանը: Նրան էլ Երեւանի կայարանում կփոխարինի ուղեւորափոխադրման տնօրինության ղեկավարի նախկին տեղակալ Արտակ Սարգսյանը: Թե ինչու են պատժամիջոցներն այդքան մեղմ, Վ. Դավթյանը պարզաբանեց. «ՀԿԵ-ն ստանձնել է հայկական երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը եւ, ըստ կոնցեսիոն պայմանագրի, գործունեության առաջիկա 3 տարիներին ընկերության ղեկավարությունը չի կարող որեւէ աշխատակցի ազատել աշխատանքից, այդ թվում նաեւ՝ տոմսարկղերի աշխատակիցներին, հետեւաբար մեր ընկերության ոչ մի աշխատակից չի ազատվել աշխատանքից»: Սակայն, ինչպես ասում են, «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»: Պատժամիջոցները խստորեն կիրառվում են ցածր օղակի աշխատակիցների նկատմամբ: Ինչպես տեղեկացանք ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, կրկնակի տոմս վաճառելու համար տոմսարկղերի երկու աշխատակից է արդեն ազատվել աշխատանքից: Որպեսզի օրենքով կարգավորվի ՀԿԵ գործունեությունը, ընկերությունը առաջարկում է երկաթուղային տրանսպորտի մասին օրենքում փոփոխություններ կատարել: «Սա մեզ համար շատ ակտուալ խնդիր է, օրենքը կար մինչեւ 2008 թվականը, բայց 2008-ից ի վեր, նոր՝ կոնցեսիոն կառավարման համակարգի անցումը բերեց մի շարք փոփոխություններ. փոխվել է իրավաբանական դաշտը, ընդհանուր ղեկավարությունը եւ հին օրենքը չի գործում, լուրջ փոփոխությունների կարիք կա, հարցը բարձրացրել ենք, մինչեւ տարեվերջ փոփոխությունների ակնկալիք ունենք: Ամեն դեպքում օրենսդրական փոփոխություններով կկարգավորվի մեր հիմնական գործունեությունը, որի մեջ են մտնում շարժակազմը, ենթակառուցվածքները, համապատասխան մոդեռնացումը, վերականգնողական աշխատանքները եւ այլն»,- ասում էր Վ. Դավթյանը: Անդրադառնալով կադրային վերջին փոփոխություններին, նա չբացառեց, որ նման փոփոխություններ էլի կլինեն. «Անընդհատ էլ լինում են, սա ամենօրյա գործընթաց է»: Ուղեւորափոխադրումների հետ կապված դժգոհությունների մասին էլ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից ասացին, թե արդեն ինչքան ժամանակ է՝ քաղաքացիներից ոչ մի բողոք չեն ստանում, ամեն ինչ գրեթե կարգավորվել է. «Նախարարը վերջերս է այցելել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն, քննարկել ընկերության ընթացիկ գործունեությունը: Նրա այցից հետո, քաղաքացիների շնորհակալական խոստովանություններից բացի, ոչ մի դժգոհություն մեր «թեժ» հեռախոսահամարին չի գրանցվել»:
|
| |
| ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|