|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-07-28 |
| ԽՈՇՈՐՆԵՐԸ ԳՐԵԹԵ ՉԵՆ ՓՈԽՎԵԼ |
| |
| Ըստ ՊԵԿ-ի հրապարակած ցանկի՝ մեր երկրի խոշոր հարկատուները հիմնականում նույնն են մնացել, սակայն նրանց մուծած հարկերը մի քիչ ավելացել ... |
| |
 |
|
| 2010-07-28 |
| Լոռեցիներն «ավելի» են հանցանք կատարել |
| |
| Նախկին դատախազի սպանությունը բացահայտված չէ
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Լոռու մարզում հանցագործությունների թիվն ... |
| |
 |
|
| 2010-07-28 |
| Պետական բուհերը աշխատակիցներ չունե՞ն |
| |
| Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2010թ. 1-ին կիսամյակի ոչ միայն առաջին 300 խոշոր հարկատուների, այլեւ 100 եւ ավելի աշխատողների միջին ... |
| |
 |
|
| 2010-07-28 |
| ՄԱՆՎԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԻ ՏՈՒՆ ԷԼ ԷԻՆ ՄՏԵԼ |
| |
| «Առավոտի» տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվում է հանցավոր ... |
| |
 |
|
| 2010-07-27 |
| «ՀԵՐԹԱԿԱՆ ԼՈԼՈՆ ԷՐ» |
| |
| Տիգրան Սարգսյանի հարցազրույցը՝ Հրանտ Բագրատյանի մեկնաբանմամբ
Այս տարվա առաջին կիսամյակում մեր տնտեսությունում գրանցվել է 6,7% ... |
| |
 |
|
| 2010-07-27 |
| Մի քիչ շնորհքով աշխատեք |
| |
| Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ, մայրաքաղաքում շինարարություն իրականացնող բոլոր կազմակերպությունների առջեւ խնդիր է դրված ... |
| |
 |
|
| 2010-07-27 |
| ԴՐԱԿԱՆ ՇՈԿԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ |
| |
| Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) այս տարվա տնտեսական աճի կանխատեսումները նույնն են, ինչ մայիսին՝ 4,8%, իսկ մինչեւ տարեվերջ նախատեսել ... |
| |
 |
|
| 2010-07-17 |
| Գետահունի փոփոխությունը լուրջ խնդիրներ կբերի |
| |
| Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանության տեսչության կողմից ժամանակավորապես կասեցվել են «Զանգեզուր էքսիմպ» ... |
| |
 |
|
| 2010-07-16 |
| ՊԱՐՏՔ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ |
| |
| Երեկ Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2009-ի հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած եւ ապառքի աճ ունեցող 1000 ... |
| |
 |
|
| 2010-07-16 |
| ՕՊԵՐԱՏԻՎ ՇՏԱԲԻ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ |
| |
| Մեկ տարի առաջ կառավարությունում ստեղծված օպերատիվ շտաբը պատրաստակամություն հայտնեց օգնել ճգնաժամից ու վարկային միջոցների ... |
| |
 |
|
| 2010-07-10 |
| ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ |
| |
| Երեկ վերջապես շահագործման հանձնվեցին «Գլենդել Հիլզի» կառուցած շենքերը
22 տարի փտած տնակներում տարբեր հիվանդություններ ձեռք ... |
| |
 |
|
| 2010-07-10 |
| ԹԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՈՒ ԹԱՆԿԱՆՈՒՄ |
| |
| Ընթացիկ տարվա հունիսին, մայիսի նկատմամբ, հանրապետությունում արձանագրվել է 0,8% գնանկում: Երեկվա ասուլիսում Ազգային վիճակագրության ... |
| |
 |
|
| 2010-07-10 |
| ՇՈԳԻՑ ԱՂԲԻ ՄԵՔԵՆԱՆ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ |
| |
| Պարզվում է, ամառային այս շոգին անգամ աղբատար մեքենաները չեն դիմանում: Մալաթիա-Սեբաստիա համայնքի Օհանովի 6-րդ շենքի աղբահանությունը հենց ... |
| |
 |
|
| 2010-07-10 |
| «Անմեղ տեղը» սեւացրել ենք |
| |
| «Առավոտը» երեկ ստացել է «ԱրմենՏելի» ուղարկած պարզաբանումը «Առավոտի» հունիսի 26-ի համարում հրապարակված ... |
| |
 |
|
| 2010-07-09 |
| ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ` ՏՊԱՐԱՆԻ ՀԱՇՎԻ՞Ն |
| |
| Ամերիկահայ բարերարը դպրոց է կառուցում, իսկ Գյումրու տեղական թերթերի խմբագիրները քննադատում են նրա այս ... |
| |
 |
|
|
|
 |
«ՌՈՒՍԱԼՈՒՄ» ԱՇԽԱՏՈՒՄ Է ... 718,8333333 ՄԱՐԴ - Aravot.am
| 2010-07-29 |
| «ՌՈՒՍԱԼՈՒՄ» ԱՇԽԱՏՈՒՄ Է ... 718,8333333 ՄԱՐԴ |
| |
Երեկ անդրադարձել էինք ՊԵԿ-ի հրապարակած 2010թ. 1-ին կիսամյակի 100 եւ ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած ապահովադիր հանդիսացող առեւտրային կազմակերպությունների ցանկին: Մասնավորապես, նշել էինք, որ ամենաշատ հայտարարագրված աշխատողներ ունի Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը՝ 7617, նրան հաջորդում է «ՀայՌուսգազարդը»՝ 6017, ապա «Հարավկովկասյան երկաթուղին»՝ 4411, 4-րդը «ԱրմենՏելն» է՝ 3227 աշխատող, որից հետո «Հայփոստը»՝ 3168, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ 3087, «Նաիրիտը»՝ 3074, 8-րդը Ղ-տելեկոմն է՝ «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ը՝ 1852, 9-րդում ՀԱԷԿ-ը՝ 1798 գրանցված աշխատողով եւ 10-ում՝ «Հայջրմուղկոյուղին»՝ 1762 աշխատակցով:
Սակայն երեկ, երբ կրկին փորձեցինք նայել այդ ցանկը, որը տեղադրված է ՊԵԿ-ի պաշտոնական կայքում՝ taxservice.am, նկատեցինք, որ ցուցակը ինչ-որ փոփոխություններ է կրել, ընդ որում՝ անտրամաբանական: Մասնավորապես, ՀԷՑ-ի աշխատակիցների թիվը դարձել էր 7616՛՛8, «ՀայՌուսգազարդինը»՝ 6016՛՛6, ՀԵԿ-ինը՝ 4411՛՛4, «ԱրմենՏելինը»՝ 3226՛՛5, իսկ, ասենք, 40-րդ տեղը զբաղեցրած «Ռուսալ-Արմենալի» դիմաց գրված էր՝ 718,83333333...
Ամբողջ աբսուրդը կայանում է նրանում, որ այս թվերը ցույց են տալիս մարդկանց քանակը, ինչը նշանակում է, որ, օրինակ, նույն այդ «Ռուսալում» աշխատում է 718, 8333333 մարդ...
Դա մի կողմ, սակայն այդ ցանկն ակնհայտորեն ցուցադրում է, թե որքան շատ են այն ընկերությունները, որոնք, պարզապես, թաքցնում են իրենց աշխատակիցներին՝ չեն գրանցում: Օրինակ, ինչպե՞ս կարելի է հասկանալ, որ մայրաքաղաքում 6 սուպերմարկետ, 2 այլ խանութ եւ մեկ գլխամասային գրասենյակ ունեցող «ՍԱՍ գրուպը», որը նաեւ որոշ ապրանքների ներմուծմամբ է զբաղվում, գրանցել է ընդամենը 242 աշխատակից (ի դեպ, այս ընկերությունից երեկ զանգահարել էր աշխատակիցներից մեկը՝ բանվոր, եւ դժգոհում էր, որ չնայած մի քանի տարի է աշխատում է այդ ցանցում, բայց միայն այն պատճառով, որ իրեն չեն գրանցել՝ աշխատանքային ստաժ չունի): Դժվար է հավատալ, որ այստեղ ավելի քիչ մարդ է աշխատում, քան Մարտունու բժշկական կենտրոնում կամ թիվ 12 պոլիկլինիկայում, կամ Անանիա Շիրակացի ճեմարանում, իսկ «Փեթակ» ընկերությունում, իբրեւ թե, աշխատում է ընդամենը 106,666667 մարդ, ավելի քիչ, քան «Մարալիկի առողջության կենտրոնում», Ծաղկահովիտի բժշկական կենտրոնում, «Վան» ստոմատոլոգիական կենտրոնում եւ այլն, Ջերմուկի մայր գործարանում աշխատում է նույնքան մարդ, որքան «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնում, եւ ավելի քիչ, քան Երեւանի թիվ 9 եւ թիվ 22 մանկական պոլիկլինիկաներում: Հնարավո՞ր է պատկերացնել, որ «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայում ավելի քիչ մարդ է աշխատում, քան թիվ 8 պոլիկլինիկայում կամ Մեծամորի բժշկական կենտրոնում: Որքանո՞վ է հավատարժան, որ Մալաթիայի բժշկական կենտրոնում ավելի քիչ մարդ է աշխատում, քան թիվ 19 պոլիկլինիկայում կամ Արմավիրի ու Կապանի բժշկական կենտրոններում: |
| |
| Մ. ԲԱՐՍԵՂՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|