|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-07-17 |
| Գետահունի փոփոխությունը լուրջ խնդիրներ կբերի |
| |
| Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանության տեսչության կողմից ժամանակավորապես կասեցվել են «Զանգեզուր էքսիմպ» ... |
| |
 |
|
| 2010-07-16 |
| ՊԱՐՏՔ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ |
| |
| Երեկ Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2009-ի հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած եւ ապառքի աճ ունեցող 1000 ... |
| |
 |
|
| 2010-07-16 |
| ՕՊԵՐԱՏԻՎ ՇՏԱԲԻ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ |
| |
| Մեկ տարի առաջ կառավարությունում ստեղծված օպերատիվ շտաբը պատրաստակամություն հայտնեց օգնել ճգնաժամից ու վարկային միջոցների ... |
| |
 |
|
| 2010-07-10 |
| ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ |
| |
| Երեկ վերջապես շահագործման հանձնվեցին «Գլենդել Հիլզի» կառուցած շենքերը
22 տարի փտած տնակներում տարբեր հիվանդություններ ձեռք ... |
| |
 |
|
| 2010-07-10 |
| ԹԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՈՒ ԹԱՆԿԱՆՈՒՄ |
| |
| Ընթացիկ տարվա հունիսին, մայիսի նկատմամբ, հանրապետությունում արձանագրվել է 0,8% գնանկում: Երեկվա ասուլիսում Ազգային վիճակագրության ... |
| |
 |
|
| 2010-07-10 |
| ՇՈԳԻՑ ԱՂԲԻ ՄԵՔԵՆԱՆ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ |
| |
| Պարզվում է, ամառային այս շոգին անգամ աղբատար մեքենաները չեն դիմանում: Մալաթիա-Սեբաստիա համայնքի Օհանովի 6-րդ շենքի աղբահանությունը հենց ... |
| |
 |
|
| 2010-07-10 |
| «Անմեղ տեղը» սեւացրել ենք |
| |
| «Առավոտը» երեկ ստացել է «ԱրմենՏելի» ուղարկած պարզաբանումը «Առավոտի» հունիսի 26-ի համարում հրապարակված ... |
| |
 |
|
| 2010-07-09 |
| ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ` ՏՊԱՐԱՆԻ ՀԱՇՎԻ՞Ն |
| |
| Ամերիկահայ բարերարը դպրոց է կառուցում, իսկ Գյումրու տեղական թերթերի խմբագիրները քննադատում են նրա այս ... |
| |
 |
|
| 2010-07-09 |
| Արտաքին փոխառումները կնվազեցնեն |
| |
| Կառավարությունը երեկ հավանության է արժանացրել «Գնումների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է գնումների ընթացակարգի ... |
| |
 |
|
| 2010-07-09 |
| Ներկրում ենք շատ, արտադրում՝ քիչ |
| |
| Կառավարությունը երեկ հաստատեց ցորենի սերմաբուծության եւ սերմնարտադրության 2010-13թթ. զարգացման ծրագիրը: Այն իրականացնելու համար, ... |
| |
 |
|
| 2010-07-08 |
| ՑՈՐԵՆԻ ԳԻՆԸ 110-ԻՑ ԻՋԵԼ Է 85 ԴՐԱՄԻ |
| |
| Ըստ ցորենի մշակմամբ զբաղվող արմավիրցի Արիս պապի, Արարատյան դաշտը մեր ժողովրդի արգանդն է, որին կարգին տիրություն չեն անում:
Ցորենի ... |
| |
 |
|
| 2010-07-08 |
| Ավտոտնակի փոխարեն՝ խաղահրապարակ |
| |
| 2009-ից սկսած՝ մայրաքաղաքի 150-ից ավելի բակերում ձեւավորվել են խաղահրապարակներ, կառուցվել է 12 մինի ֆուտբոլի դաշտ, կահավորվել է 22 խաղադաշտ, ... |
| |
 |
|
| 2010-07-08 |
| ԴԱՍԱԽՈՍԵՑ ՄԵՆԵՋԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ |
| |
| «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հրավիրվել էր Մոսկվայի հեղինակավոր «Սկոլկովո» կառավարման դպրոց՝ դասախոսելու ... |
| |
 |
|
| 2010-07-07 |
| «ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆՔ» |
| |
| «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն իր բյուջեում նախատեսում է եւ բիզնես-շահեր, եւ կորպորատիվ պատասխանատվության ծրագրեր
- Վերջերս «ՄՏՍ» խումբը ... |
| |
 |
|
| 2010-07-07 |
| «ՀԱՅՓՈՍՏԸ» ԿՄԱՏՈՒՑԻ ՓՈՍՏԲԱՆԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| |
| «Հայփոստ» ՓԲԸ Հավատարմագրային կառավարիչ «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ը սկսում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի ... |
| |
 |
|
|
|
 |
Մի քիչ շնորհքով աշխատեք - Aravot.am
| 2010-07-27 |
| Մի քիչ շնորհքով աշխատեք |
| |
Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ, մայրաքաղաքում շինարարություն իրականացնող բոլոր կազմակերպությունների առջեւ խնդիր է դրված շինհրապարակը կահավորել այնպես, որ բնակչի համար նորմալ անցուդարձի որեւէ խոչընդոտ չլինի: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի լրատվական վարչությունից: Երեւանում, ինչպես ցանկացած խիտ կառուցապատված բոլոր քաղաքներում, նոր շինարարությունն այսպես թե այնպես առնչվում է ինչպես տրանսպորտային հոսքերի, այնպես էլ հետիոտն անցուդարձի հետ կապված խնդիրներին: Երեւանի քաղաքապետարանը, որպես ցանկացած շինթույլտվություն ստանալու պարտադիր պահանջ, սահմանել է նաեւ շինհրապարակների կազմակերպման համապատասխան փաստաթղթերի առկայությունը: Կառուցապատողը, ինչպես նշեց Երեւանի գլխավոր ճարտարապետը, պարտավոր է շինարարությանը հարող տարածքում ապահովել բնակչության հարմար ու անվտանգ անցուդարձը: Եթե շինաշխատանքների պատճառով փակվել է մայթը, կառուցապատողը պետք է ժամանակավոր մայթ կահավորի, որը պետք է համապատասխան լուսավորություն, անվտանգության բազրիք, ճանապարհային երթեւեկության համապատասխան նշան ունենա: Ամենակարեւորը՝ շինարարության հարակից տարածքով ազատ ու անվտանգ տեղաշարժի ապահովումն է:
Կոմիտասի պողոտայի թիվ 12 շենքի հարեւանությամբ կառուցվող շենքի հարակից մայթը դեռ մեկ շաբաթ առաջ գրեթե անանցանելի էր անցորդների համար, ու մարդիկ այս տարածքը հաճախ փողոցի երթեւեկելի մասով էին անցնում: Քաղաքապետի հանձնարարականից հետո կառուցապատողն այսօր արդեն վերականգնել է մայթը, ասֆալտապատել, օրերս էլ տարածքի կանաչապատումը կավարտի:
Քաղաքապետի պահանջը հստակ է. անկախ նրանից, թե որ փուլում է շինարարությունը, կառուցապատողը պետք է մայթը վերադարձնի բնակչին: Եթե շինարարական խնդիրներով պայմանավորված՝ նախկին մայթի վիճակը վերականգնելը ժամանակավորապես անհնար է, ապա կառուցապատողը սահմանված պահանջներին համապատասխան ժամանակավոր մայթ պետք է կահավորի:
Որոշ կառուցապատողներ, ինչպես Կոմիտաս 38/2 հասցեի շինհրապարակում, ժամանակին կատարել են այս պահանջն ու մարդկանց նորմալ անցուդարձի համար բավարար պայման են ապահովել: Իսկ հարեւան շենքի կառուցապատողը ստեղծել է պարզապես անհանդուրժելի վիճակ, եւ բնակիչն ստիպված մտնում է երթեւեկելի գոտի: Վրացական փողոցում կառուցապատողը ոչ միայն մայթն է գրավել, այլեւ զբաղեցրել է նաեւ փողոցի երթեւեկելի հատվածի մի մասը: Նույն փողոցում, քիչ հեռու բնակելի շենք կառուցող շինարարական ընկերությանը ամենեւին չի հետաքրքրում, որ իրենց անբարեխղճության պատճառով մարդիկ կամ փողոցի երթեւեկելի մասով, կամ էլ աղբարկղերին կպնելով ու քսվելով պիտի մի կերպ տուն հասնեն: Կառուցապատողի ներկայացուցիչները խոստացան, որ կարճ ժամկետում կվերականգնեն մայթը: Փոխարենը Հրաչյա Քոչարի փողոցում կար շինհրապարակ, որտեղ կառուցապատողը հստակ իրականացրել էր քաղաքապետի կողմից ներկայացված պահանջն ու շինարարության ընթացքում բնակչին նորմալ, քաղաքակիրթ անցուդարձի հնարավորություն ապահովել: Իսկ Կոմիտաս 59/6 հասցեի շենքը մեկ տարի է, ինչ շահագործման է հանձնվել, եւ շինարարը, քաղաքապետի պահանջին համապատասխան, բարեկարգ, ծաղկապատ, արծաթափայլ եղեւնիներով է մայթը վերականգնել: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|