|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-07-07 |
| «ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆՔ» |
| |
| «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն իր բյուջեում նախատեսում է եւ բիզնես-շահեր, եւ կորպորատիվ պատասխանատվության ծրագրեր
- Վերջերս «ՄՏՍ» խումբը ... |
| |
 |
|
| 2010-07-07 |
| «ՀԱՅՓՈՍՏԸ» ԿՄԱՏՈՒՑԻ ՓՈՍՏԲԱՆԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| |
| «Հայփոստ» ՓԲԸ Հավատարմագրային կառավարիչ «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ը սկսում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի ... |
| |
 |
|
| 2010-07-07 |
| ԲԱ ՈՐ ԹՈՒՆԱՎՈՐՎԵ՞Ր |
| |
| Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոց՝ տեղում ծանոթանալու չեզոքացման աշխատանքներին: ... |
| |
 |
|
| 2010-07-06 |
| ՆՍՏԵԼ ԵՆ ԹԱԽՏԻՆ, ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԻՆ |
| |
| Վրաստանի Քոբուլետի քաղաքում այս օրերին շինարարական եռուզեռ է: Վրացիները ցանկանում են օր առաջ ավարտին հասցնել վաղ գարնանից սկսած ... |
| |
 |
|
| 2010-07-06 |
| Տրանսպորտի նախարարությունն աշխատում է |
| |
| Գոնե՝ լրագրողների հետ
Հունիսի 8, 10 եւ 11-ի համարներում ներկայացրինք ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրահանգով ՀՀ նախարարություններում ... |
| |
 |
|
| 2010-07-03 |
| ՀՈՒՍԱԽԱԲ ԱՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ |
| |
| Հուլիսի 1-ին ՀՀ գլխավոր դատախազության նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված Դատախազության աշխատողի օրվան եւ ... |
| |
 |
|
| 2010-07-03 |
| Հափշտակել են 8 մլն դրամ |
| |
| Օգտագործել է կանանց հղի լինելու հանգամանքը
2010 թվականի մարտին դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հարուցեց ... |
| |
 |
|
| 2010-07-02 |
| ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ԿԱՎԵԼԱՆԱՆ |
| |
| Կառավարության երեկվա որոշմամբ «Արարատ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ժամանակավոր մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված ... |
| |
 |
|
| 2010-07-02 |
| Կիսամյակային ամփոփումներ |
| |
| Գերազանցիկ ՊԵԿ-ը
Այս տարի պարբերաբար տեղեկացրել ենք ՀՀ պետեկամուտների կոմիտեի ամենամսյա գերակատարումների մասին: Կիսամյակային ... |
| |
 |
|
| 2010-07-02 |
| ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ |
| |
| «Առավոտի» տեղեկություններով, հուլիսի 6-ին Հրազդանի դատարանում, դատավոր Մ. Մակեյանի նախագահությամբ, կսկսվի Չարենցավանի ... |
| |
 |
|
| 2010-07-02 |
| ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ՝ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՁԵՎՈՎ |
| |
| Երեկ ԱՄՆ Կոնգրեսի Պետության, արտաքին գործառնությունների եւ առնչվող ծրագրերի ներկայացուցիչների պալատի օտարերկրյա հատկացումների ... |
| |
 |
|
| 2010-07-01 |
| «ԱՐՄԵՆՏԵԼԸ» ԴԻՏԱՎՈՐՅԱ՞Լ ՉԻ ԽԱԲԵԼ |
| |
| Ընկերությունն արդարանում է, որ եթե բաժանորդների քարտից անտեղի գումար է պակասում, «ԱրմենՏելը» դա դիտավորյալ չի անում՝ տեխնիկական ... |
| |
 |
|
| 2010-07-01 |
| «Նոր Երեւան» |
| |
| Մայրաքաղաքում կկառուցվի տարածաշրջանի ամենամեծ գործարար կենտրոնը
Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրավերով հունիսի 29-ից ... |
| |
 |
|
| 2010-07-01 |
| ԴՈԼԱՐ՝ ԿԱՊՈ՞ՒՏ |
| |
| ՄԱԿ–ի փորձագետներն առաջարկում են նվազեցնել համաշխարհային տնտեսության կախվածությունը դոլարից եւ չօգտագործել այն որպես պահուստային ... |
| |
 |
|
| 2010-07-01 |
| ՏԱՐԲԵՐ ՇԱՀԵՐ |
| |
| Վրաստանի տարածքով անցնող, ՀՀ-ն եւ ՌԴ-ն իրար կապող գազամուղի սեփականաշնորհումը չի համապատասխանում Վրաստանի ազգային շահերին, news.am-ին ասել ... |
| |
 |
|
|
|
 |
Ավտոտնակի փոխարեն՝ խաղահրապարակ - Aravot.am
| 2010-07-08 |
| Ավտոտնակի փոխարեն՝ խաղահրապարակ |
| |
2009-ից սկսած՝ մայրաքաղաքի 150-ից ավելի բակերում ձեւավորվել են խաղահրապարակներ, կառուցվել է 12 մինի ֆուտբոլի դաշտ, կահավորվել է 22 խաղադաշտ, տեղադրվել է 190 զրուցարան, 400 նստարան եւ այլն:
Խաղահրապարակների տեղադրման 2010 թ. աշխատանքները մեկնարկել են ապրիլից: Երեւանի քաղաքապետի հայտարարած «Բարեկարգ Երեւան» ծրագրի համաձայն, երեւանյան բակերում այս տարի կառուցվել է 24 նոր խաղահրապարակ, որոնցում տեղադրվել են տարբեր տարիքային խմբերի երեխաների համար նախատեսված 73 խաղային ատրակցիոններ: Ըստ քաղաքապետարանի լրատվական վարչության՝ կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով հուլիսի 7-ին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը շրջեց վարչական շրջաններում: Եղավ Քանաքեռ-Զեյթուն համայնքի Պարույր Սեւակի պուրակում, որտեղ տեղադրվել են մանկական խաղային համալիրներ, նստարաններ, աղբամաններ, պուրակը զարդարվել է քաղաքային ջերմատանն աճեցված ծաղիկներով: Բնակիչները խնդրեցին պուրակում տեղադրել Պարույր Սեւակի կիսանդրին: Քաղաքապետը խոստացավ խնդրանքը հաշվի առնել: Պուրակում ցայտաղբյուրի անհրաժեշտություն կա, այդ խնդիրը նույնպես լուծում կստանա: Արաբկիրի Հրաչյա Քոչարի փողոցի 27 շենքի բակային տարածքը եւս քաղաքապետարանի կողմից բարեկարգվել ու ասֆալտապատվել է, տեղադրվել են խաղեր:
Այս տարվա ծրագրով շուրջ 21 մլն դրամ արժողությամբ ամենածավալուն աշխատանքները կատարվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 49/1 հասցեի նորակառույց խաղահրապարակում, որը Գ. Բեգլարյանի վերջին կանգառն Էր: Բ-2 թաղամասի՝ նախկինում անմխիթար վիճակում գտնվող տարածքի տեղում բնակիչներն ստացել են 2000 քմ մակերեսով կանաչապատ բակ՝ խաղահրապարակով, ցայտաղբյուրով, հարմարավետ նստարաններով: Բնակիչները քաղաքապետին դիմավորեցին երգ ու պարով: Բակի բացման ժապավենը կտրեց Երեւանի քաղաքապետը, որից շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար, հարեւանությամբ գտնվող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը նշեց. «Խաղահրապարակի առաջին շահառուները մեր դպրոցի սաներն են: Սա այն դեպքն է, որ աշխատանքներն սկսելու առաջին օրվանից խրախուսել ենք քաղաքապետարանի քայլերը»: «Նախկին աղբակույտի փոխարեն մեր բակում 6 խաղ է տեղադրված»,- նշեց բնակիչներից մեկը:
Ցավոք, Երեւանի ոչ բոլոր բակերում է հնարավոր խաղահրապարակներ տեղադրել, քանի որ դրանք տարիներ շարունակ լցվել են ավտոտնակներով ու այլ կառույցներով: «Պետք է հասնենք նրան, որ յուրաքանչյուր երեխա, դուրս գալով տանից, նման խաղահրապարակում խաղալու հնարավորություն ունենա: Բայց դրան հնարավոր է հասնել միայն բնակիչների աջակցությամբ»,- նշեց Գագիկ Բեգլարյանը: Հնարավո՞ր է, որ սրճարաններ քանդվեն ու փոխարենը խաղահրապարակ կառուցվի՝ լրագրողի հարցին ի պատասխան՝ քաղաքապետը նշեց. «Դա իմ երազանքն է: Եթե բնակիչները պատրաստ են սեփական ձեռքերով սեփական ավտոտնակն ու սրճարանը քանդել, ես խոստանում եմ փոխարենը նույն բակում 10 օրվա ընթացքում խաղահրապարակ կառուցել, ի վերջո, մենք ավելի շատ մեր երեխաների՞ն ենք սիրում, թե՞ մեր ավտոտնակները»: Քաղաքապետի տեղեկացմամբ՝ տարեկան 150-200 բակերում նմանատիպ աշխատանքներ են կատարվելու: Այս տարվա ծրագրերով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նորակառույց խաղահրապարակի հարեւանությամբ գտնվող երկու դպրոցների ու հարակից շենքերի բնակիչների համար Բաբաջանյան փողոցում կառուցվում է վերգետնյա հետիոտն անցում, շինարարական աշխատանքները կավարտվեն մինչեւ սեպտեմբեր: Վերգետնյա անցում կկառուցվի նաեւ Խանջյան եւ Բաղրամյան փողոցներում:
2009-ին 22 կազմակերպություն ապրիլից մինչեւ նոյեմբեր մայրաքաղաքի բակերում եւ երկրորդական փողոցներում շուրջ 1 միլիոն ք/մ ասֆալտապատման աշխատանք կատարեց, ծրագրում ներառվել է 1075 բակային տարածք: 2010-ի ծրագրերով նույնպես Երեւանի բյուջեով շուրջ 200 հազար ք/մ բակային տարածքների ասֆալտապատում է նախատեսված: Հուլիսի 7-ի դրությամբ վարչական շրջանների կողմից բակային տարածքներում իրականացվել է 300 մլն դրամի 62,5 հազար քմ ասֆալտապատման աշխատանք:
2009-ին գործնականում լուծվել է բակերի լուսավորության հարցը: Բոլոր վարչական շրջանների ավելի քան 1211 բակերում անցկացվել է 323 կմ մալուխագիծ, տեղադրվել 5304 էլեկտրասյուն եւ 9216 լուսատու: 2010-ին արտաքին լուսավորության ցանցը ընդլայնվելու է 35կմ-ով, ծրագրի արժեքը 400 մլն դրամ է, աշխատանքներն ընթացքի մեջ են: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|