|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-07-03 |
| ՀՈՒՍԱԽԱԲ ԱՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ |
| |
| Հուլիսի 1-ին ՀՀ գլխավոր դատախազության նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված Դատախազության աշխատողի օրվան եւ ... |
| |
 |
|
| 2010-07-03 |
| Հափշտակել են 8 մլն դրամ |
| |
| Օգտագործել է կանանց հղի լինելու հանգամանքը
2010 թվականի մարտին դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հարուցեց ... |
| |
 |
|
| 2010-07-02 |
| ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ԿԱՎԵԼԱՆԱՆ |
| |
| Կառավարության երեկվա որոշմամբ «Արարատ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ժամանակավոր մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված ... |
| |
 |
|
| 2010-07-02 |
| Կիսամյակային ամփոփումներ |
| |
| Գերազանցիկ ՊԵԿ-ը
Այս տարի պարբերաբար տեղեկացրել ենք ՀՀ պետեկամուտների կոմիտեի ամենամսյա գերակատարումների մասին: Կիսամյակային ... |
| |
 |
|
| 2010-07-02 |
| ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ |
| |
| «Առավոտի» տեղեկություններով, հուլիսի 6-ին Հրազդանի դատարանում, դատավոր Մ. Մակեյանի նախագահությամբ, կսկսվի Չարենցավանի ... |
| |
 |
|
| 2010-07-02 |
| ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ՝ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՁԵՎՈՎ |
| |
| Երեկ ԱՄՆ Կոնգրեսի Պետության, արտաքին գործառնությունների եւ առնչվող ծրագրերի ներկայացուցիչների պալատի օտարերկրյա հատկացումների ... |
| |
 |
|
| 2010-07-01 |
| «ԱՐՄԵՆՏԵԼԸ» ԴԻՏԱՎՈՐՅԱ՞Լ ՉԻ ԽԱԲԵԼ |
| |
| Ընկերությունն արդարանում է, որ եթե բաժանորդների քարտից անտեղի գումար է պակասում, «ԱրմենՏելը» դա դիտավորյալ չի անում՝ տեխնիկական ... |
| |
 |
|
| 2010-07-01 |
| «Նոր Երեւան» |
| |
| Մայրաքաղաքում կկառուցվի տարածաշրջանի ամենամեծ գործարար կենտրոնը
Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրավերով հունիսի 29-ից ... |
| |
 |
|
| 2010-07-01 |
| ԴՈԼԱՐ՝ ԿԱՊՈ՞ՒՏ |
| |
| ՄԱԿ–ի փորձագետներն առաջարկում են նվազեցնել համաշխարհային տնտեսության կախվածությունը դոլարից եւ չօգտագործել այն որպես պահուստային ... |
| |
 |
|
| 2010-07-01 |
| ՏԱՐԲԵՐ ՇԱՀԵՐ |
| |
| Վրաստանի տարածքով անցնող, ՀՀ-ն եւ ՌԴ-ն իրար կապող գազամուղի սեփականաշնորհումը չի համապատասխանում Վրաստանի ազգային շահերին, news.am-ին ասել ... |
| |
 |
|
| 2010-06-30 |
| ԱՀՌԵԼԻ ՄԱՔՍ՝ ՆՎԵՐԻ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՄԱՐ |
| |
| ՊԵԿ-ն ընդունում է, որ դա սխալ է, բայց օրենքի շրջանակներում է
Պետեկամուտների կոմիտեի միջազգային փոստային եւ սուրհանդակային ... |
| |
 |
|
| 2010-06-30 |
| «Օրանժ»-ն իր ոճի մեջ է |
| |
| Հունիսի 18-ին «Օրանժ» ընկերությունը տարածեց հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասված էր. «Այսուհետ Orange-ի շարժական գերարագ ... |
| |
 |
|
| 2010-06-30 |
| ՆՈՐ ՁԵՎԵՐ |
| |
| Արտոնագրային համակարգի արդիականացման շրջանակներում Միացյալ Թագավորության Սահմանային գործակալությունը որոշում է կայացրել, որ 2010թ. ... |
| |
 |
|
| 2010-06-30 |
| 11 ՄԼՐԴ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ |
| |
| 2010թ. հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 299,1 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 309,9 մլրդ դրամ, որոնք ապահովել են ... |
| |
 |
|
| 2010-06-30 |
| ԱՐԾԱԹԵ 1000 ԴՐԱՄԱՆՈՑ ԼՎԱԾԱՂԻԿ |
| |
| ՀՀ Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ: «Լվածաղիկ Զանգեզուրի» հուշադրամը ... |
| |
 |
|
|
|
 |
ՆՍՏԵԼ ԵՆ ԹԱԽՏԻՆ, ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԻՆ - Aravot.am
| 2010-07-06 |
| ՆՍՏԵԼ ԵՆ ԹԱԽՏԻՆ, ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԻՆ |
| |
Վրաստանի Քոբուլետի քաղաքում այս օրերին շինարարական եռուզեռ է: Վրացիները ցանկանում են օր առաջ ավարտին հասցնել վաղ գարնանից սկսած առանձնատների, հյուրանոցների, սրճարանների ու դիսկոտեկների վերանորոգումը: Որպեսզի շուտափույթ ավարտեն վերանորոգումը՝ մեծից փոքր աշխատում են մրջյունի ջանասիրությամբ:
Խոնավ կլիմայական գոտում գտնվող քաղաքի հյուրանոցների եւ տների բակերում կամ պատշգամբներում էլ դոշակների, վերմակների ու բարձերի շարան է: «Խոնավ քաղաք է, այդ պատճառով ամեն ամառ զբոսաշրջիկներին մեր տները տրամադրելուց առաջ անկողնային բոլոր պարագաները արեւի տակ ենք դնում, չորացնում եւ կազմ ու պատրաստ հանձնում մեր զբոսաշրջիկներին»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում էր Մարի Կվեսիեշվիլին: Նա երեք հարկանի առանձնատան սեփականատեր է, եւ ամեն ամառ իր տունը տրամադրում է բացառապես հայ զբոսաշրջիկներին. «Հայերին կարելի է վստահել, չեն խաբում ու ժամանակին փողս տալիս են, թե չէ՝ մի տարի ադրբեջանցի զբոսաշրջիկներ ունեի, որոնք հետեւողականորեն ուզում էին ինձ խաբել՝ տան վարձը չտային ու հեռանային»:
Տիկին Կվեսիեշվիլիի խոսքով, ամառը Քոբուլետիում բիզնեսը զարգացնելու լավագույն ժամանակն է, ու հենց այս ամիսներին է տարվա իր միակ եկամուտը ստանում: Ըստ նրա, գնաճը համաշխարհային է, այդ պատճառով տարեցտարի հյուրանոցների ու վարձու բնակարանների գինը Քոբուլետիում էլ է բարձրանում. «Օրինակ, 2 տարի առաջ այստեղ միջին կարգի սենյակը օրեկան 2 լարիով էլ կգտնեիք նույնիսկ օգոստոսին, բայց այս տարի այդ կարգի սենյակը վարձով ենք տալիս 5 լարիից ոչ մի կոպեկ պակաս ու այն էլ մինչեւ հուլիսի 10-ը: Արդեն օգոստոսին զբոսաշրջիկների «պիկ» է լինում, ու շատ դժվար է սենյակ գտնել, եթե նախապես պատվիրած չես լինում: Հիմա ամեն ինչն էլ թանկանում է, ու ոչ միայն Վրաստանում»:
Արդեն հուլիսի կեսերից ու մինչեւ սեպտեմբերի 15-ը գնաճ է արձանագրվում նաեւ խանութներում: Վրացիներն էլ են փաստում, որ, օրինակ, հացը, որը հունիսին կարելի էր գնել 1 կամ 2 լարիով, հուլիսին ու օգոստոսին վաճառվում է 3 լարիով: Տիկին Կվեսիեշվիլիի խոսքով, տեղացիներից շատ քչերն են նախընտրում իրենց ամառային հանգիստն անցկացնել Քոբուլետիում. «Եթե ցանկանում են հենց Վրաստանում հանգստանալ, ապա նախընտրում են Բաթումը, բայց հիմնականում վրացիները շատ են սիրում Անթալիայում հանգստանալ»: Թե ինչով է դա պայմանավորված, Մարի Կվեսիեշվիլին պատասխանեց. «Գիտեն՝ ուրիշ երկրում մեղր կա»: |
| |
| ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|