|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-03-16 |
| ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԲԵՆԶԻՆԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ |
| |
| Ներկրողների գնային քաղաքականությունը վարորդներին կստիպի մեքենան տոմատի հյութով աշխատեցնել
«Մի՛ լինիր ուրագի պես՝ միշտ դեպի քեզ, ... |
| |
 |
|
| 2010-03-16 |
| ՎԻՃԱԿՆԵՐԸ ԼԱՎԱՑԵ՞Լ Է |
| |
| 2010թ. հունվարին Հայաստանի անշարժ գույքի շուկայում տեղի է ունեցել 8131 գործարք, ինչը 11.7%-ով ավելի է 2009թ. հունվարի ցուցանիշից, իսկ ամսվա ... |
| |
 |
|
| 2010-03-16 |
| ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԸ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՆ |
| |
| Ըստ a1+-ի՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը որոշակի գումարներ կարող է հատկացնել վտանգավորություն ներկայացնող Էրեբունու թունաքիմիկատների ... |
| |
 |
|
| 2010-03-16 |
| Իրանը պատերազմի՞ է պատրաստվում |
| |
| Այս եզրահանգմանն են եկել մի շարք բլոգերներ
Վերջին օրերին համացանցում նորից ակտիվացել են ոչխարի մսի արտահանման մասին թեմաները: ... |
| |
 |
|
| 2010-03-13 |
| ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԸ ՀԻՎԱՆԴ ՉԵՆ ՈՒՆԵՆԱ |
| |
| Շիրակցի բժիշկների կանխատեսմամբ, թանկացումներն այսպես կարող են ազդել բուժհաստատությունների գործունեության վրա:
Օրերս Գյումրիում ... |
| |
 |
|
| 2010-03-13 |
| «Նաիրիտում»՝ պայթյունավտանգ իրավիճակ |
| |
| Նախօրեին էլեկտրաէներգիայի դիմաց կուտակած պարտքի պատճառով «Հայաստանի էլեկտրական ցանցերը» մասամբ հոսանքազրկել է «Նաիրիտ» ... |
| |
 |
|
| 2010-03-13 |
| ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽԵԼ |
| |
| Երեւանից Էջմիածին գնալու ճանապարհին՝ ճանապարհային ոստիկանության նախկին անցակետի մոտ տեղադրված այս ցուցատախտակ-քարտեզի վրա Հայաստանի ... |
| |
 |
|
| 2010-03-13 |
| ՄԵԶՆԻՑ ՄԱՆՐՈՒՔՆԵՐ ԿԸՆԴՕՐԻՆԱԿԵՆ |
| |
| Երեկ կառավարությունում տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ այսուհետեւ Հայաստանի եւ Լեհաստանի տնտեսական ... |
| |
 |
|
| 2010-03-13 |
| ՀԱՄ ԷԼ ԲՅՈՒՋԵՆ ԿԼՑՎԻ |
| |
| Մեկ տարի առաջ Երեւանի մետրոպոլիտենում սկսեցին կիրառել բազմակի օգտագործման լիցքավորվող քարտեր: Փորձը ցույց տվեց, որ նախաձեռնությունը ... |
| |
 |
|
| 2010-03-13 |
| ԻՆՏԵՐՆԵՏԻ ՍԱԿԱԳՆԵՐՆ ԻՋԵՑՐԵԼ ԵՆ |
| |
| Այսուհետեւ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության բաժանորդները կարող են օգտվել ավելի էժան ինտերնետ փաթեթներից: Սա վերաբերում է մասնավորապես ... |
| |
 |
|
| 2010-03-12 |
| ԿԱՆԳԱՌԱՍՐԱՀՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ ԵՆ |
| |
| Այս տարի կանգառատեղիները կավելանան
Եթե նախորդ տարիներին կանգառասրահները գողացվում էին ու որպես մետաղի ջարդոն հանձնվում, ապա վերջին ... |
| |
 |
|
| 2010-03-12 |
| Ճգնաժամը, փաստորեն, չի ավարտվել |
| |
| 2009թ. ընթացքում մասնավոր հատվածի ընկերություններն ամբողջ աշխարհում կրճատել են իրենց աշխատողների թիվը: Համաձայն «Գրանթ Թորնթոն» ... |
| |
 |
|
| 2010-03-12 |
| Նախընտրական ծրագրի կատարման ժամանակն է |
| |
| նԵրեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նիստից առաջ նա նախարարներին հանձնարարել է իրենց ... |
| |
 |
|
| 2010-03-12 |
| ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼԵԶՈՒ |
| |
| Երեկ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված էր նաեւ «Պետական գույքը մասնավորեցնելու եւ օտարելու մասին» հարցը: Խոսքը լուրջ ... |
| |
 |
|
| 2010-03-12 |
| ԴՈԼԱՐԻԶԱՑԻԱՅԻ ԴԵՄ |
| |
| ՀՀ կենտրոնական բանկը ֆինանսական կազմակերպությունների կանոնակարգման դաշտում մի շարք փոփոխություններ է նախատեսել, որոնցից մեկը ... |
| |
 |
|
|
|
 |
Շա՜տ ամուր է կանգնած - Aravot.am
| 2010-03-17 |
| Շա՜տ ամուր է կանգնած |
| |
«Իմ կուսակցությունը գոհ է իմ աշխատանքից, եւ հերյուրանքներ են՝ չեմ պատրաստվում հրաժարական տալ, ես շատ ամուր կանգնած եմ իմ ոտքերի վրա, ես ունեմ համապատասխան ծրագրեր, աշխատում եմ, իսկ 2009-ին միակ ոլորտը, որ 0,1% տնտեսական անկում ունեցավ, դա գյուղատնտեսության ոլորտն էր, մնացած ոլորտները, ինչպես գիտեք, մոտ 15% անկում ունեցան»,- երեկ ասաց գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը՝ հերքելով, որ վարչապետի՝ վերջերս արած նկատողության արդյունքում առաջիկայում գուցե ազատեն աշխատանքից: Նախարարի խոսքերով՝ աշխատանքային գործընթաց է. կլինեն ե՛ւ նկատողություններ, ե՛ւ խրախուսանքներ. «Կային թերություններ, որոնք կապված էին կոնկրետ գնումների գործակալության գնումների մրցույթների կազմակերպման հետ, բայց վարչապետի հետ ունենք փայլուն աշխատանքային հարաբերություններ, եւ ինձ նկատողություն տրվեց թեկուզ այն բանի համար, որ առաջինը ես էի այդ խնդիրը բարձրացրել, բայց...»: Պարոն Ալավերդյանը հորդորեց մանրամասնությունների մեջ չխորանալ, բայց, այնուամենայնիվ, նշեց, որ խնդիրը լուծելու նպատակով ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ. «Երեկ իմ դիսպետչերականում հայտարարել եմ, որ գնումների գործընթացը, մրցույթները ես անցկացնելու եմ տեսախցիկների տակ, լրագրողների ներկայությամբ, որ ապահովեմ առավել անաչառություն, թափանցիկություն»: Նախարարը հավաստիացրեց նաեւ, որ իրենց նախարարության աշխատանքային չարաշահումների արդյունքում պետբյուջեին վնաս չի հասցվել:
Գ. Ալավերդյանը նաեւ անդրադարձավ ոչխարի մսի թանկացումներին՝ ասելով, թե դրանք «պատի տակի չափազանցված խոսակցություններ են». «Ինչ վերաբերում է արտահանմամբ պայմանավորված մսի անհարկի թանկացումների մասին խոսակցություններին, եթե վերլուծություններ անենք, կտեսնենք ամենամյա մոտ 100-200 դրամի թանկացումներ»: Գյուղնախարարի հավաստմամբ, արտահանելու համար շատ ոչխարներ ունենք եւ առաջիկայում էլ շարունակելու ենք արտահանել. «Հայաստանում անասնագլխաքանակը կազմում է 540 հազար ոչխար, որից 340 հազարը՝ մայրական կազմում, իսկ այսօրվանից մինչեւ մայիս ծնի շրջան է, մեր հաշվարկներով՝ ակնկալում ենք, որ գառների թիվը կհասնի մոտ 500 հազարի, որից 250 հազարը կլինեն արու գառներ: Այսինքն՝ ե՛ւ արտահանելու ենք, ե՛ւ ներսում ենք օգտագործելու, նշեմ, որ արդեն այսօր Հայաստան ենք ներկրում ազնվացեղ տեսակի մայրեր»:
Նախարարն անդրադարձավ նաեւ կարտոֆիլի հարցին: Հիշեցնենք, որ անցյալ տարի գյուղացիները բողոքում էին, որ բերքը չեն կարողանում իրացնել: Ըստ Գ. Ալավերդյանի՝ 2010-ի սկզբից արտահանվել է 3000 տոննա կարտոֆիլ, ինչը գրեթե կրկնակի ավելի է, քան անցած տարվա նույն ժամանակաշրջանը: Նա ասել է, որ մեր երկրում տարեկան աճեցվում է 580 հազար տոննա կարտոֆիլ, բայց ներքին շուկայում իրացվում է 350 հազար տոննա, ավելցուկը իրացնելու խնդիր է լինում: Սակայն նախարարը խոստացավ հարցը լուծել. «Ես եղել եմ Թուրքմենիայում եւ պայմանավորվել այդ երկիր կարտոֆիլի անսահմանափակ մատակարարման մասին»: |
| |
| ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|