|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-03-10 |
| ԱՐԴՅՈՒՆՔ ՉԵՆ ՏՎԵԼ՝ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ |
| |
| «Մեգո գոլդ» ընկերության որոշ աշխատակիցներ պահանջում են իրենց վճարել չաշխատելու դիմաց
Թուխմանուկի եւ Մարջանի ոսկու հանքերը ... |
| |
 |
|
| 2010-03-10 |
| «911»-ը լուծարվում է պարտքերի պատճառով |
| |
| «911» դեղատնային ցանցն այլեւս սպառողներին չի սպասարկելու: Երեկվանից այդ ցանցի դեղատներից ոչ մեկն արդեն չէր գործում: Հաշվի առնելով, ... |
| |
 |
|
| 2010-03-10 |
| Սխալով սխալ են ուղղում |
| |
| «Պահպանենք կինո «Մոսկվայի» բացօթյա դահլիճը» քաղաքացիական խումբ-նախաձեռնությունն այսօր նամակ է հղել ՀՀ վարչապետին եւ ... |
| |
 |
|
| 2010-03-10 |
| Առանձին կառույց՝ գյուղնախարարությունում |
| |
| Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ Ֆերմերների ազգային միավորման խորհրդի անդամները ներկայացրել են ... |
| |
 |
|
| 2010-03-10 |
| Գազի եւս 4 ստորգետնյա պահեստահորեր |
| |
| Մարտի 1-ի դրությամբ Աբովյանի ստորգետնյա պահեստակայանում փաստացի պահեստավորված բնական գազի ծավալը կազմում է 118 մլն խորանարդ մետր: ... |
| |
 |
|
| 2010-03-06 |
| ԲԱՆԱԿԻՆ ԱՆԱՍՆԱԿԵՐՈ՞Վ ԵՆ ՍՆՈՒՄ |
| |
| ՊՆ-ն տեր չի կանգնում իր փողերին
Մի ամիս առաջ՝ Շիրակի մարզի վերջին մարզխորհրդի նիստի ժամանակ, Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը ... |
| |
 |
|
| 2010-03-06 |
| «Բջնիից» անցան «Բյուրեղին» |
| |
| Երեկ Սուքիասյանների ընտանիքի փաստաբանները հանդես են եկել հայտարարությամբ. «Ռոբերտ Հարությունյանը եւ Գոռ Դավթյանը հանդիսացել են ... |
| |
 |
|
| 2010-03-06 |
| «ՊԱՏՎՈՎ ԴՈՒՐՍ ԵԿԱՆՔ»-2 |
| |
| Ըստ «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի» միջազգային գործարար զեկույցի, որը 18 տարի շարունակ հարցում է անցկացնում աշխարհի մասնավոր ... |
| |
 |
|
| 2010-03-06 |
| ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ-2 |
| |
| Մամուլում բազմիgս գրվել է, թե «Տաքսի Տուր» ՍՊԸ-ն պատկանում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Կառավարության լրատվական ... |
| |
 |
|
| 2010-03-06 |
| ՈՐՔԱ՞Ն ԵՆ ՍՏԱՆՈՒՄ |
| |
| Ըստ «Արմինֆո» ռեյտինգային մարկետինգային գործակալության պատրաստած Հայաստանի առեւտրային բանկերի ռենքինգի՝ 2009թ. արդյունքներով ՀՀ ... |
| |
 |
|
| 2010-03-06 |
| ՉԻՊԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ |
| |
| «Սոցիալական քարտը եւ նույնականացման քարտն իրարից տարբերվում են վերջինիս վրա չիպի առկայությամբ, որով քաղաքացիները կարող են ... |
| |
 |
|
| 2010-03-04 |
| ՄԵՏԱՂԻ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԸ՝ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻ |
| |
| Երեկ Հանրային խորհրդի ֆինանսական եւ բյուջետային հաձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը եւ արդյունաբերական հարցերի ենթահանձնաժողովի 32 ... |
| |
 |
|
| 2010-03-04 |
| ՏԱԹԵՎԻ ՃՈՊԱՆՈՒՂԻՆ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ՞Ն |
| |
| Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է եգիպտական «ԱՐՏՈԿ գրուպ» ներդրումային ընկերության պատվիրակությանը: Հանդիպման ... |
| |
 |
|
| 2010-03-04 |
| Քեսաբցիների փողոցը համարժե՞ք է Օրբելի փողոցին |
| |
| Քաղաքապետարանի տրամաբանությամբ, գոտիավորվելու արդյունքում ծայրամասերի կրպակատերերը կնախընտրեն օղի ու սիգարետ չվաճառել:
Ո՞վ է երբեւէ ... |
| |
 |
|
| 2010-03-04 |
| ԵՄ-Ն ՄԵԶ 157,3 ՄԼՆ ԵՎՐՈ ԿՆՎԻՐԻ |
| |
| Եվրոպական հարեւանության եւ գործընկերության քաղաքականության շրջանակներում Եվրամիությունը 2011-2013 թթ. Հայաստանին 157,3 մլն եվրո ... |
| |
 |
|
|
|
 |
ՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԱՅՔ ԵՆ - Aravot.am
| 2010-03-11 |
| ՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԱՅՔ ԵՆ |
| |
Փետրվարի վերջին Թուրքիայում հրապարակվեցին այնտեղ գտնվող հայ փախստականներին վերաբերող ուսումնասիրությունների արդյունքները, որոնք իրականացվել էին Ստամբուլի մշակույթի համալսարանին կից Գլոբալ քաղաքական միտումների կենտրոնի եւ «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի ջանքերով: Ուսումնասիրությունների պարզաբանման վերաբերյալ հրապարակային ելույթով հանդես է եկել գրող-վերլուծաբան Ալին Օսինյանը: Նա տեղեկացրել է, որ ուսումնասիրությունները տեւել են հինգ ամիս՝ սկսվել են 2009 թվականի ապրիլին եւ ավարտվել նոյեմբերին: Ալին Օսինյանը նշել է, որ Թուրքիայում ապրող փախստական հայերի ճնշող մեծամասնությունը՝ 96%-ը, կանայք են:
Կա եւս մի հետաքրքրական տվյալ. Թուրքիայում հայ փախստականների մոտ 48%-ը Շիրակի բնակիչներ են: Այս թիվը վերլուծաբանին թույլ է տվել հայտնելու այն կարծիքը, որ Թուրքիայում հայերի հայտնվելու առաջին պատճառը 1988 թ. երկրաշարժն է եղել, դրան հաջորդած անբարենպաստ տնտեսական պայմանները, որոնց արդյունքում էլ հայերը, որպես փախստական բանվորներ, հայտնվել են Թուրքիայում:
«Ապօրինի բանվորները Թուրքիա են գալիս՝ Վրաստանի սահմանում ստանալով մեկամսյա մուտքի թույլտվություն: Այս փախստականների մեծամասնությունը՝ մոտ 96%-ը, կանայք են, իսկ միայն 4%-ը՝ տղամարդիկ: Դրա պատճառներից մեկն այն է, որ կանանց համար ավելի մեծ է աշխատանք գտնելու հավանականությունն ու հնարավորությունը: Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են հետեւյալ ցուցանիշները. կանանց 72%-ը տնայնագործներ են, 18%-ը՝ հիվանդապահ, 6%-ը՝ վաճառողուհի, իսկ մնացած 4%-ը կատարում է տարաբնույթ աշխատանքներ: Նրանց ամսական աշխատավարձը տատանվում է $500-1000-ի սահմաններում: Տղամարդիկ կամ կոշկակարներ են, կամ ոսկերիչներ»,- ուսումնասիրությունների որոշ մանրամասներ է ներկայացրել Ալին Օսինյանը:
Հայտնի է նաեւ, որ, բացի Ստամբուլից, մեծ թիվ են կազմում Անկարայում եւ Անթալիայում աշխատող հայերը: Այս խնդրին անդրադառնալով՝ Օսինյանը նշել է, որ այս երկու քաղաքներում հայերն աշխատում են ժամանակավոր, քանի որ այստեղ աշխատանքն ի սկզբանե կրում է սեզոնային բնույթ:
Հայ փախստականների խնդիրն ունի եւ բարոյական, եւ հոգեբանական ենթատեքստ: Հայերի հետ հարցազրույցում վերլուծաբաններն անդրադարձել են այն հարցին, թե ինչո՞ւ են նրանք նախընտրում աշխատել ոչ թե հայի, այլ թուրք գործատիրոջ մոտ, հայերն էլ պատասխանել են. «Հայ գործատերերը իրենց հետ ավելի վատ են վարվում, քան թուրքերը: Սակայն վերջին շրջանում քանի որ բարձրացել է ցեղասպանության հարցը, թուրք գործատերերի կողմից նկատելի է սառը վերաբերմունք: Վերջերս փաստաթուղթ չունենալու քաշքշուկներից հոգնած, շատ հայեր վերադառնում են Հայաստան, որտեղեւ արժանանում են հայերի կողմից քննադատական վերաբերմունքի, թե ինչո՞ւ են Թուրքիա մեկնել աշխատանքի»,- ուսումնասիրողների հետ անկեղծացել են փախստականները:
Հայերը երբեք էլ իրենց ապահովված չեն զգացել Թուրքիայում: Դարեր շարունակ չնայած ապրել են կողք կողքի, սակայն մշտապես այս վախը հետեւել է ստվերի նման: Չպատճառաբանված չենք կարող կոչել այդ ներքին վախը, քանզի 15թ.-ին շատ հայեր սպանվեցին իրենց իսկ հարեւանի ձեռամբ: Այսօր էլ Թուրքիայում ապրող փախստական հայերն ունեն նույն վախն ու կանխապաշարումները, որովհետեւ այսօր էլ հանրության աչքերի առաջ բացեիբաց սպանվում են անմեղ քրիստոնյաներ: Դինքի սպանությունը հերթական ալեկոծությունների պատճառ հանդիսացավ, որին հետեւեց մի շարք հայերի վերադարձը՝ Հայաստան:
Դեռեւս Թուրքիայում ապրել շարունակողները այսօր կանգնած են մի շարք խնդիրների առաջ: Ամենակարեւոր խնդիրն այն երեխաներն են, որոնք ծնվելով Թուրքիայում, չունեն փաստացի գրանցում: Նախ նրանք չեն կարող օգտվել որեւէ կրթական հաստատությունից, հիվանդանոցից եւ այլ կենսական նշանակության կենտրոնից, իսկ, որ ամենահրատապն է, չունենալով փաստաթղթեր, նրանք չեն էլ կարող երբեւէ հատել Հայաստանի սահմանը ու վերադառնալ հայրենիք: Պաշտոնական տվյալներով, Թուրքիայում է ծնվել 600-800 երեխա: Այս երեխաները չունեն ոչ հայկական եւ ոչ էլ թուրքական քաղաքացիություն: Ի՞նչ է լինելու նրանց ճակատագիրը... |
| |
| ՎԵՐԱ ՍԱՀԱԿՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|