|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-02-09 |
| ԱՄԲՈՂՋ ՀԱՅ ԱԶԳԻՆ ԱՇԽԱՏԵՑՆՈՒՄ ԵՆ՝ ԱՇԽԱՏՈՂ ՉՈՒՆԵ՞Ն |
| |
| 300 խոշոր ապահովադիրների ցանկից դուրս են մնացել անգամ այնպիսի ընկերություններ, որտեղ չաշխատողներին ավելի հեշտ է հաշվել, քան ... |
| |
 |
|
| 2010-02-09 |
| Փոխվարչապետը համայնքապետերից դժգոհ էր |
| |
| Նա հեռացավ՝ հույս չտալով, որ պետությունը կհովանավորի
Ինչպես մյուս մարզերում, այնպես էլ Շիրակում, այս տարվա առաջին մարզխորհրդի նիստը ... |
| |
 |
|
| 2010-02-09 |
| ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵ՞ՔՍՏ ՈՒՆԻ |
| |
| Կառավարության առաջադրած հարկային փաթեթը ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով, կառավարության հերթական ... |
| |
 |
|
| 2010-02-06 |
| ԿԵՂՏՈՏ, ՍՈՎԱԾ ՈՒ ԾԱՐԱՎ ՄԱՆ ԵՆՔ ԳԱԼՈՒ |
| |
| Գազի թանկացումը շարքային սպառողի համար ծանր հետեւանքներ է ունենալու
Հաց «Հրազդան»- 700 գրամը՝ 160 դրամ:
Տաքսի սերվիս- 1 կմ-ը՝ 150 դրամ. ... |
| |
 |
|
| 2010-02-06 |
| Հիվանդները պառկած՝ հիվանդանոցը փակել են |
| |
| Երեկ Մարալիկի հիվանդանոցի բուժանձնակազմն ու շրջակա մոտ 15 գյուղերի բնակիչներ բողոքի ակցիա էին անցկացնում Շիրակի մարզպետարանի առջեւ: ... |
| |
 |
|
| 2010-02-06 |
| ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ ԿԽԹԱՆԵՆ |
| |
| «Հայաստանը գնալով դառնում է առավել ներկայացված միջազգային շուկայում, եւ հուսով ենք, որ մոտ ապագայում այն իսկապես կդառնա ... |
| |
 |
|
| 2010-02-06 |
| ՈՉԽԱՐՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԲԱՎԱՐԱՐ Է |
| |
| Հանրապետությունում ոչխարի քանակը բավարար է, ավելին՝ մոտակա 2-3 տարվա ընթացքում կունենանք կտրուկ աճ: Այս մասին երեկ «Հայելի» ... |
| |
 |
|
| 2010-02-05 |
| ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԸ ԲԱՐԳԱՎԱՃՈՒՄ Է |
| |
| Այս մարզի ընտրովի պաշտոնների այն մասը, որը շատ մոտ է ամբողջին, ԲՀԿ-ն իրենով է արել
2007 թվականի մայիսի 12-ի ԱԺ ընտրությունների ժամանակ ... |
| |
 |
|
| 2010-02-05 |
| ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ |
| |
| Սյունիքի մարզում գործազրկության աճ է գրանցվել: Նման կանխատեսումները սկսվեցին դեռեւս անցած տարի, երբ մարզի տարբեր ձեռնարկություններում ... |
| |
 |
|
| 2010-02-05 |
| «Հայփոստը» նաեւ «մաքսատուն» է |
| |
| ՀՀ կառավարությունը երեկ լրացում է կատարել ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկում, ըստ որի՝ փոստային կապի ազգային օպերատորը՝ ... |
| |
 |
|
| 2010-02-05 |
| «Տեր կանգնեք ձեր խոստմանը» |
| |
| Երեկ կառավարության շենքի մոտ կրկին ցույց էին անում Աջափնյակ համայնքի Շահումյանի նախկին կոլտնտեսության անդամները: Նրանք բողոքում էին, ... |
| |
 |
|
| 2010-02-05 |
| «ԳեոՊրոՄայնինգը» ներդրումներ կանի |
| |
| «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը պատրաստվում է Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատում լրացուցիչ միջոցներ ներդնել։ Ներդրումների ... |
| |
 |
|
| 2010-02-04 |
| ՏԱՔՍԻՍՏՆԵՐՆ ԷԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՀԻՄՆԵՆ |
| |
| Նրանց խոսքերով՝ եթե կառավարությունը տեղը-տեղին չբավարարի իրենց պահանջները, ապա «տաքսիստների» պայքարը սոցիալականից կվերածվի ... |
| |
 |
|
| 2010-02-04 |
| Գազալցակայանն ու բազալտի հանքը անհամատեղելի են |
| |
| «Առավոտի» խմբագրություն դիմած Փարաքար գյուղի բնակիչները նամակով դիմել են ՀՀ նախագահին՝ իրենց գյուղում կառուցվող գազալցակայանի ... |
| |
 |
|
| 2010-02-04 |
| ԱՂՋԻԿՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՊԱՏՐԱՍՏ ԾԱՌԱՅԵԼՈՒ |
| |
| Այս ցուցապաստառը տեղադրված է Ազատության պողոտայում: Այնտեղ պատկերված են «Հատիս» բասկետբոլի թիմի աղջիկները, որոնք վերջին շրջանում ... |
| |
 |
|
|
|
 |
ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԸՆԴԴԵՄ ՓՄՁ-Ի - Aravot.am
| 2010-02-10 |
| ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԸՆԴԴԵՄ ՓՄՁ-Ի |
| |
Խմիչք եւ ալկոհոլ վաճառելու թույլտվության գինը 400%-ով բարձրացնելու՝ Երեւանի ավագանու որոշումը սոցիալական պայթյուն է առաջացնելու:
Երեւան համայնքի բյուջեի մոտ 70%-ը ՀՀ պետական բյուջեից ստացվող գումարներն են, ինչը, ըստ մասնագետների, այնքան էլ նորմալ չէ: Երեւանի ՀՀԿ-ական մեծամասնությամբ ավագանին եւ ՀՀԿ-կան քաղաքապետը երեւի որոշել են քաղաքից լրացուցիչ գումարներ հայթայթել, բայց ոչ վարչարարության բարելավման կամ Երեւանի չգրանցված բենզալցակայանները, սրճարանները, սաունաները ստվերից հանելու միջոցով: Միակ բանը, որ արել են նրանք՝ հուժկու հարվածն է փոքր եւ միջին ձեռներեցությանը:
Մինչ 2009 թվականի մայիս ամիսը Երեւանում կար 12 համայնք եւ ամեն համայնք «Տեղական տուրքերի մասին» օրենքով ինքն էր որոշում, թե ոգելից խմիչքների եւ ծխախոտի վաճառքի թույլտվություն տալու համար որքան գումար պետք է վճարի առեւտրի կետը: Քաղաքի ծայրամասերում՝ Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա, Դավիթաշեն եւ այլն, նման թույլտվության համար տարեկան վարձը 60 հազար դրամ էր, տեղ-տեղ՝ 125 հազար: Կենտրոնում ամենաթանկը՝ 240 հազար դրամ: Միաժամանակ, առեւտրի կետերը՝ կախված քաղաքում աշխարհագրական դիրքից, մակերեսից եւ այլ գործոններից, ալկոհոլային խմիչքներ եւ ծխախոտ վաճառելու լիցենզիայի համար տարբեր չափի գումարներ էին վճարում. քաղաքի կենտրոնում գտնվող սուպերմարկետը եւ քաղաքի ծայրամասում գտնվող 15-20 քմ խանութը նույն լիցենզիայի համար, բնականաբար, տարբեր գումարներ էին վճարում: Վերջինը, բնականաբար՝ քիչ էր վճարում: Հիմա Երեւանը մեկ համայնք է եւ համաձայն «Երեւանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 26-րդ կետի, Երեւանի ավագանին «Հայաստանի Հանրապետությունում ոգելից խմիչքների եւ (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի կանոններին համապատասխան՝ որոշում է ընդունում Երեւանում ոգելից խմիչքների եւ ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության լրացուցիչ պայմանների վերաբերյալ»: Եվ ահա այս տարվա հունվարին Երեւանի ավագանին որոշել է նոր կարգ սահմանել, ու քաղաքը գոտիավորել են, բաժանել 3 հատվածների՝ ըստ փողոցների. առաջին գոտու առեւտրի կետերը ալկոհոլային խմիչքներ եւ ծխախոտ վաճառելու լիցենզիայի համար վճարելու են տարեկան 250 000 դրամ, 2-րդ գոտում՝ 125 000, 3-րդ գոտում՝ 60 000 դրամ: Արդյունքում, Երեւանի ծայրամասերում գտնվող եւ մինչ այս 60 000 դրամ վճարող փոքրիկ խանութը հայտնվել է առաջին գոտում եւ հետայսու պիտի 250 000 դրամ վճարի: Ավելին, քաղաքապետարանի որոշման համաձայն, նույն գոտում գտնվող փոքրիկ խանութն ու սուպերմարկետը նույն գումարը պետք է վճարեն: Սա այն դեպքում, երբ սուպերմարկետը միայն գովազդային պաստառից մոտ մեկ միլիոն դրամ է ստանում, իսկ ծայրամասի շենքերի բակում «ծվարած» փոքրիկ խանութը նման հնարավորություն չունի: Սուպերմարկետը կարող է մի քանի մետր տարածքում օղի ցուցադրել, փոքրիկ խանութը նման հնարավորություն չունի:
Փաստորեն, Երեւանի հանրապետական մեծամասնությամբ ավագանին եւ հանրապետական քաղաքապետը, շատ լավ ճանաչելով իրենց պատգամավոր գործընկերներին, նրանց վրա հույս չեն դրել, շրջանցել են օրենքի նախագիծ մշակելու, կառավարությունում հաստատելու, կոճակ սեղմողներին «բերման» ենթարկելու «արատավոր» շրջանը եւ 400%-ով բարձրացրել գանձվող տուրքի չափը: Այս որոշումը տեղադրված չէ քաղաքապետարանի պաշտոնական կայքում:
Այլ կարեւոր խնդիր էլ կա: Գաղտնիք չէ, որ Հայաստանում հիմնավորապես արմատավորվել է «նիսյա առեւտուրը»: Մարդիկ օրվա հացի փող չունեն եւ ազնիվ խոսքով առաջնորդվելով՝ փոքրիկ խանութից հաց, շաքար, պանիր եւ այլ պարեն են վերցնում՝ հետագայում փողը տալու պայմանով: Մարդիկ տարիներով չեն կարողանում զրոյացնել իրենց պարտքը: Երեւանի ավագանու որոշումը փոքրիկ խանութին նեղ դրության մեջ է դնելու, ինչն իր հերթին բերելու է նրան, որ խանութատերը «նիսյա» ապրանք չվաճառի: Սա էլ նշանակում է, որ երեւանցիների շատ մեծ մի խումբ զրկվում է անգամ պարտքով ապրելու իրավունքից եւ հնարավորությունից:
Բայց սա չի հուզում Երեւանի հանրապետական մեծամասնությամբ ավագանուն եւ հանրապետական քաղաքապետին: Կարեւորը նրանք կկարողանան գլուխ գովել, թե նախորդ քաղաքապետ Երվանդ Զախարյանից լավ են աշխատում: Ու «ջհանդամը», թե մարդիկ սոցիալական բեռի ծանրությանը չեն դիմանալու: Կարեւորը թվերն են: |
| |
| ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|