|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-01-30 |
| 3 ԷԺԱՆԱԳԻՆ ԳՐՉԻ ՄԱՔՍԱԶԵՐԾՈՒՄԸ՝ $100 |
| |
| Մեր երկրում մաքսատուրք են պահանջում անգամ արտերկրից ուղարկված նվերների ու անձնական իրերի համար
Չնայած կառավարության ղեկավարը ... |
| |
 |
|
| 2010-01-30 |
| Առանձնատուն՝ պուրակի փոխարեն |
| |
| Երեկ արված այս լուսանկարում հստակ երեւում է, որ պուրակի ծառաշատ հատվածի մի մասը վերածվել է շինհրապարակի:
Պուրակի փոխարեն կառուցվելու ... |
| |
 |
|
| 2010-01-30 |
| ԳՈՎԵՑ, ԲԱՅՑ ՈՉ ԲՈԼՈՐԻՆ |
| |
| ՀՀ կառավարությունը երեկվա նիստում հաստատել է «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական ծրագիրը, որի նպատակը իրավական, ... |
| |
 |
|
| 2010-01-30 |
| ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԸ ԿՎԵՐԱԲԱՑՎԵՆ |
| |
| Երեւանի քաղաքապետարանից «Առավոտին» տեղեկացրին, որ փետրվարի 1-ից Երեւանի բոլոր համայնքներում մանկապարտեզները կսկսեն իրենց ... |
| |
 |
|
| 2010-01-29 |
| ԴԵՂԵՐԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԻՑ ՕԳՏՎԵԼ ԵՆ, ՏՈՒԳԱՆՔԻՑ՝ ՀՐԱԺԱՐՎԵԼ |
| |
| Տնտեսվարողները չեն ուզում պատասխան տալ հակամրցակցային համաձայնության գալու եւ հիվանդ թոշակառուներին պարտքերի տակ գցելու ... |
| |
 |
|
| 2010-01-29 |
| Գառը՝ Իրան, տավարը՝ Թուրքիա |
| |
| Մսի դեֆիցիտի պատճառով, մսավաճառները մնացել են անգործ
Արդեն մի քանի օր է, ինչ մայրաքաղաքի շուկաներում տավարի մսի դեֆիցիտ է: Եղածն էլ ... |
| |
 |
|
| 2010-01-28 |
| ԿԱՆՉԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ՈՒՇԱՑԱԾ |
| |
| Բնակիչները դժգոհում են, որ մինչեւ «Շտապօգնության» աշխատակիցները տեղ են հասնում, նրանց օգնության կարիքն էլ չի լինում:
Տարեսկզբից ... |
| |
 |
|
| 2010-01-28 |
| ՀՆԱ-Ի ԱՆԿՈՒՄԸ ԿԼԻՆԻ 3-4 ՏՈԿՈՍ |
| |
| Հաշվի առնելով նախորդ տարվա վիճակագրական ցուցանիշները, այս տարի Հայաստանում տնտեսական անկումը կկազմի 3-4%: Երեկ լրագրողների հետ ... |
| |
 |
|
| 2010-01-28 |
| ԽՈՇՈՐՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ |
| |
| Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է մեր երկրի նախորդ տարվա 300 խոշոր հարկատուների ցանկը։ Ցանկի առաջին հորիզոնականում ... |
| |
 |
|
| 2010-01-28 |
| ՄԻՆՉ ՀԱՅ ԵՎ ԹՈՒՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ԼԵԶՈՒ ԿԳՏՆԵՆ |
| |
| ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանի կարծիքով՝ ճիշտ չէ այն մտածելակերպը, որ հայ-թուրքական սահմանի ... |
| |
 |
|
| 2010-01-28 |
| Փորձագետները նեղեցին մարզպետարանցիներին |
| |
| Եվ պահանջեցին անհապաղ վերաբացել Գյումրիի «Օրհուս» բնապահպանական կենտրոնը
Գյումրիի «Օրհուս» բնապահպանական կենտրոնի ... |
| |
 |
|
| 2010-01-27 |
| ԴԱՏԱՍՏԱՆ՝ ԿՈՃԻ ԹԵԼՈՎ |
| |
| Պատգամավոր Վարդան Այվազյանը պատրաստվում է կոճի թելով կախել այն տնտեսվարողներին, որոնք կհամարձակվեն պետությունից վերցրած վարկը ... |
| |
 |
|
| 2010-01-27 |
| «Գլխիվայր շուռ տված քաղաքականություն ենք վարում» |
| |
| Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի համոզմամբ, մեր երկրում գները մշտապես աճելու միտում ունեն. «Չպետք է մոռանանք, որ ... |
| |
 |
|
| 2010-01-27 |
| 50 ՄԻԼԻՈՆՈՎ ԽԱՂԱՏԱՆԸ ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ |
| |
| Օրերս Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները ստուգումների ընթացքում հայտնաբերել են մի խաղասրահ, որը գործել է առանց պետական գրանցման եւ ... |
| |
 |
|
| 2010-01-27 |
| ԱՆԿՈՒՄ՝ ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ |
| |
| Նախորդ տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին, 2008-ի համեմատությամբ, համախառն ներքին արդյունքի ցուցանիշը մեր երկրում կրճատվել է 14,4%-ով: Տարվա ... |
| |
 |
|
|
|
 |
ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՆՅԱՐԴԵՐԻ ՀԱՇՎԻՆ «ԳՐԴՈՆ» ԵՆ ԱՆՈՒՄ - Aravot.am
| 2010-02-02 |
| ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՆՅԱՐԴԵՐԻ ՀԱՇՎԻՆ «ԳՐԴՈՆ» ԵՆ ԱՆՈՒՄ |
| |
Գյումրի մեկնող միկրոավտոբուսների վարորդները կանգառներից մարդ են հավաքում եւ ուղիղ Գյումրի գնալու փոխարեն գյուղերով պտտվում:

«Այրարատ» կ/թ-ի մոտից Գյումրի գնացող միկրոավտոբուսներից մեկն է:

Սա Գյումրիի ավտոկայարանն է, որտեղ կայանած այս սպիտակ պետհամարանիշներով բոլոր մեքենաները ծառայում են որպես տաքսի:
Երեւանից Գյումրի եւ հակառակ ուղղությամբ երթեւեկող միկրոավտոբուսների ուղեվարձը 1500 դրամ է: Երբ միկրոավտոբուսի բոլոր տեղերը զբաղված են լինում, գալիս է «փող հավաքողը» եւ նախապես տոմսի գումարը վերցնում: Անկախ նրանից, թե միկրոավտոբուսի հետ ճանապարհին ինչ կպատահի, այն ուղեւորին ապահով տեղ կհասցնի՞, թե՞ ոչ, անխափան կերթեւեկի՞, թե՞ կփչանա եւ ուղեւորներին կթողնի ճանապարհի կեսին՝ ստիպում են նախօրոք վճարել:
Հասնելով Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկ` միկրոավտոբուսների վարորդները, քաղաքային տրանսպորտի վարորդների պես սկսում են փողոցներից «մարդ հավաքել» ու «գրդոն» անել: Նշենք, որ դա միջմարզային ուղիղ գիծ է, եւ վարորդները պետք է Երեւանից ուղիղ գնան Գյումրի՝ առանց ճանապարհային ընդհատումների: Եթե քաղաքային երթուղայիններում մի կերպ հանդուրժում ենք գերբեռնվածությունը, շուրջ 2 ժամ տեւողությամբ ճանապարհը խեղդված գնալն իսկապես անհանդուրժելի է: Մինչդեռ վարորդները ցանկացածին, ով ձեռքը մեկնում է, մեքենան կանգնեցնում, վերցնում են՝ ոչ մի ուղեւոր բաց չեն թողնում: Միկրոավտոբուսների թափքի հատվածում վարորդներն աթոռակներ են պահում՝ հատուկ «գրդոնի» համար: Ու ստացվում է, որ 13 հոգու համար նախատեսված միկրոավտոբուսը Գյումրի է գնում 16-17 հոգով: Հաճախ Երեւան-Գյումրի գիծը, վարորդների ցանկությամբ, ծառայում է Երեւան-Աշտարակ, Երեւան-Թալին, Երեւան-Մաստարա մեկնող ուղեւորների համար: Եթե աթոռակներ չեն լինում, վարորդը նախապես զգուշացնում է, որ «լեվի» ուղեւորն ամբողջ ճանապարհը պետք է կանգնած գնա: Ի տարբերություն նստածների, կանգնածը վճարում է ոչ թե 1500 դրամ, այլ՝ 600-1000, նայած, թե ուր է գնում:
Նույնը կատարվում է նաեւ Գյումրիից Երեւան մեկնելիս: Այս առնչությամբ Գյումրիի ավտոկայարանի պետ Հովհաննես Գեւորգյանը «Առավոտին» պարզաբանումներ տալիս վստահեցրեց, որ եթե մենք իրեն ասենք ճանապարհից ուղեւոր հավաքող վարորդի մեքենայի համարանիշները, այդ վարորդը նույն օրը կազատվի աշխատանքից: Բայց մեկի անունը տալը անարդարացի կլինի, որովհետեւ անխտիր բոլոր վարորդները «գրդոն» անում են: Եվ հետո, եթե գծատերերն իսկապես ուզում են հայտնաբերել այդ վարորդներին, կարող են բոլոր միկրոավտոբուսներում աթոռակների առկայությունը ստուգել ու պարզել՝ ով է «ապօրինի ուղեւոր» վերցնում, ով՝ ոչ:
Գյումրի-Երեւան գիծը սպասարկում են երկու՝ «Տրանս-ակնթարթ» եւ «Տիգրան» ՍՊԸ-ները: Մի քանի ամիս առաջ նրանք երկուսն էլ առանց պատճառի թանկացրին ուղեվարձը՝ 1200-ից դարձնելով 1500 դրամ: Գյումրիի ավտոկայարանի պետը պարզաբանեց, որ տոմսի գինը բարձրացրել են վառելանյութի, ավտոպահեստամասերի թանկացման հետեւանքով. «Գծատերերը մրցույթը շահել էին 1500 դրամով, բայց երկար ժամանակ սպասարկում էին 1200-ով, ուստի իրավունք ունեին թանկացնել»: Քանի որ ապրիլին սպասվում է գազի սակագների բարձրացում, մեր հարցին՝ ապրիլին տոմսը նորի՞ց կթանկացնեն՝ Հ. Գեւորգյանը պատասխանեց՝ ոչ: Ավտոկայարանի երթակարգավար Գագիկ Ավետիսյանը նույնպես վստահեցրեց, որ տոմսի թանկացում չի լինի, քանի որ նախապես արդեն գծատերերը թանկացրել են:
Միկրոավտոբուսով Գյումրի գնալու արժեքը գրեթե նույնն է, ինչ տաքսիով մեկնելու դեպքում՝ անձը 2000 դրամ: Հատկապես Գյումրիի ավտոկայարանում տաքսիների վարորդները 1 ուղեւորի համար իրար են ծեծում: Մտնում ես ավտոկայարան՝ 4 կողմից վրա են հասնում ու թեւերիցդ քաշքշում՝ փորձելով գայթակղել մեքենայի մակնիշով՝ «իմը գոլֆ ա, փափուկ տեղ կհասցնեմ»: Նշենք, որ ավտոկայարանում սպասարկող մոտ երկու տասնյակ տաքսիներից միայն մեկ-երկուսն ունեին դեղին պետհամարանիշներ, ինչը նշանակում է, որ նրանք հարկային դաշտ մտած չեն: Չնայած սպիտակ համարանիշներին՝ վարորդները չէին խուսափել տաքսու նշան դնել մեքենաների վրա:
|
| |
| ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|