|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-09-04 |
| ՄԻԱԿ ՎԵՐԱԴԱՐՁՈՂԸ՝ ՀԵՌԱՑՈՂՆԵՐԻՑ |
| |
| Բալետի արտիստ Վիգեն Հակոբյանը կստեղծագործի Հայաստանում
Վ. Հակոբյանը՝ Ռախմանինովի «Սիմֆոնիկ պարերում»:
Հայաստանից հեռացած, ... |
| |
 |
|
| 2010-09-04 |
| «Մեղավորը պաշտոնական հայրենասերներն են» |
| |
| Ըստ Ռուբեն Հախվերդյանի, հենց նրանք են ամեն տեսակ շիլաշփոթի հեղինակները
«Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին երգիչ-երգահաններ ... |
| |
 |
|
| 2010-09-04 |
| «21-ի հեռանկարները»՝ արդեն «Երեւանյան» |
| |
| Սեպտեմբերի 22-23-ը Երեւանում կկայանա «Երեւանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի աշնանային համերգաշրջանը, որի ... |
| |
 |
|
| 2010-09-04 |
| ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ |
| |
| ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ քսանյոթերորդ
ՓՈՂԻ ԴԱՐ
Եվ ես ժպտալով Ռաֆոյին ասացի՝ «Նոբելյան ստանալու համար էլ պիտի տպագրված գիրք ... |
| |
 |
|
| 2010-09-03 |
| ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՀԱՄԵՍՏ ՄՇԱԿԸ |
| |
| ՀՀ վաստակավոր արտիստ Կոնստանտին Սիմոնյանը 40 տարի բեմում է
Ցանկացած թատրոն կենսունակ է ոչ միայն առաջին մեծության աստղերով, այլեւ ... |
| |
 |
|
| 2010-09-03 |
| «Հայաստանում ինձ զբոսաշրջիկ չեմ զգում» |
| |
| Ասում է ամերիկացի երգիչ եւ կոմպոզիտոր Դանիել Դեքերը
Հոկտեմբերի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա ամերիկացի երգիչ եւ ... |
| |
 |
|
| 2010-09-03 |
| «Եկել եմ ո՛չ ամառվա համար» |
| |
| Երեկ Հայաստանի գրողների միությունում կայացավ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի եւ Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի գրողների «Ֆրիդրիխ ... |
| |
 |
|
| 2010-09-03 |
| ԶՈՐԱԿՑՈՒՄ Է ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒՆ |
| |
| Երեկ խմբագրություն զանգեց Գեղարքունիքի մարզի շախմատի չեմպիոն 14-ամյա Դավիթ Մարտիրոսյանի հայրը՝ Հակոբ Մարտիրոսյանը եւ ասաց, որ իր որդին ... |
| |
 |
|
| 2010-09-03 |
| ՆԿԱՏԻ ՈՒՆԵՐ ՄԱՐՏԻՆԵՏԻԻՆ |
| |
| «Առավոտի» սեպտեմբերի 1-ի համարում տպագրված «Երկու մեկնաբանություն» հոդվածում՝ Հայաստանի ֆրանսիական համալսարանի արդեն ... |
| |
 |
|
| 2010-09-02 |
| Առաջին կին դիրիժորը |
| |
| Կյանքի 87-րդ տարում վախճանվեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հիմնադիր, հանրապետության վաստակավոր ուսուցիչ, Մովսես Խորենացու մեդալակիր, ... |
| |
 |
|
| 2010-09-02 |
| ՄՐՑՈՒՆԱԿ՝ ՀՈԳԵՎՈՐՈՎ ԵՎ ՄՏՔԻ ՈՒԺՈՎ |
| |
| «Շանհայ Էքսպո- 2010» միջազգային ցուցահանդեսում հայկական տաղավարի տնօրենի դիտարկումները
Այս տարվա ապրիլի 30-ին կայացավ հայկական ... |
| |
 |
|
| 2010-09-02 |
| «Նարեկը» սիրուհու նման քաղցր էր |
| |
| Ավան համայնքի Նարեկացի թաղամասում երեկ նարեկացիական շունչն էր գերիշխում: Թաղամասի գլխավոր պուրակի հենց կենտրոնում գտնվող նորաստեղծ ... |
| |
 |
|
| 2010-09-02 |
| ԹՈՓՉՅԱՆՆ ՈՒ ՌՈՅԱԼԸ ԺԱՄԱՆԵՑԻՆ |
| |
| «Արամ Խաչատրյան» համերգասրահն արդեն նոր «Ստենվեյ» ունի
Բարձրակարգ երաժշտության երաշխիքը բարձրակարգ երաժշտական գործիքներն ... |
| |
 |
|
| 2010-09-01 |
| «ՄԻԼԻՈՆ ԳՈՒՅՆԻՑ» ՄԵԿԸ |
| |
| Նկարիչ Արմեն Աթայանը իր հոբելյանի եւ արվեստագետի խնդիրների մասին՝ ընդհանրապես
Այս տարին հոբելյանական է ճանաչված նկարիչ եւ ... |
| |
 |
|
| 2010-09-01 |
| ԵՊՀ ռեկտորը չի հեռանա |
| |
| Նա առայժմ զբաղված է ԵՊՀ խնդիրներով
Այս ուսումնական տարում ԵՊՀ-ն ուսանողների թվի խնդիր չունի: Երեկ ՄԱԱ-ում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ... |
| |
 |
|
|
|
 |
Վարդան Պետրոսյանի «Ճակատագրի կատակները» - Aravot.am
| 2010-09-07 |
| Վարդան Պետրոսյանի «Ճակատագրի կատակները» |
| |
Վերջերս Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դիտեցի Վարդան Պետրոսյանի «Ճակատագրի կատակներ» ներկայացումը, որի պրեմիերան կայացել է հուլիսի 30-ին: Դահլիճը լեփլեցուն էր, facebook-ը եւս առատ՝ հիացական արտահայտություններով, բայց ինձ ներկայացումն այնքան էլ դուր չեկավ: Վարդանը հումորային հզոր առկայծումներ ունի, ինչը չես կարող ասել կոնկրետ այս ներկայացման մասին: Իհարկե, մյուս կողմից էլ, մեծ համարձակություն է պետք հսկա լսարանի առաջ ներկայացնել սեփական արկածները Փարիզում՝ սկսած մետրոյում երգելուց, վերջացրած փողոցում ծաղիկ վաճառելով: Ամեն արտիստ չի ցանկանա սեփական ձախողումներն ու հաջողությունները հանրության սեփականությունը դարձնել: Վարդանը այստեղ մի հսկա պլյուս ուներ. առավելագույնս անկեղծ էր հանդիսատեսի առաջ: «Ճակատագրի կատակներում» զվարճալի դրվագներ կան՝ կապված առաջին սիրահարության, առաջին բեմելի, Արամայիս Սահակյանի, Խորեն Աբրահամյանի եւ այլոց հետ: Ամենահետաքրքիրն էլ այն է, որ ամեն անգամ, երբ Փարիզում հաղթահարվել է որեւէ լուրջ փորձություն, որը կարող էր էապես փոխել արտիստի կյանքը, ճակատագրի բերումով ստիպված է եղել վերադառնալ Հայաստան:
Պրեմիերայից առաջ կայացած ասուլիսում Վ. Պետրոսյանն ասել էր, թե, իր համոզմամբ, Հայաստանում մշակութային դաշտը աշխուժացման փուլում է` համեմատած 1994-1996 թթ. հետ: Նաեւ հավելել, որ պարտադիր չէ՝ թատրոնները լեփ-լեցուն լինեն. «Դատարկ դահլիճներ միայն Երեւանում չեն. լինում են նաեւ Ֆրանսիայում, այլ երկրներում»: Նա միշտ այն կարծիքն է հայտնում, թե մշակույթը կարող է հսկայական գործ կատարել մարդու մեջ հայրենասիրական գաղափարներ սերմանելու եւ այսօրվա երիտասարդությանը դեպրեսիայից հանելու համար, որը հիմնականում առաջանում է նյութապաշտությունից: Կարծում ենք, Վարդանին հաջողվում է իր ներկայացումներով դեպրեսիայից հանել շատերին ու, ամենակարեւորը, վարակել լավատեսությամբ:
|
| |
| Գ. Հ. |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|