|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-07-28 |
| ԿԱՍԿԱԾԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՃՇՄԱՐՏԱՑԻՈՒԹՅԱՆԸ |
| |
| Հարցազրույց թատերագետ, Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ Արա Խզմալյանի հետ:
- Հոկտեմբերին՝ Ձեր միավորման ... |
| |
 |
|
| 2010-07-28 |
| Մասնագետների խոսքը քաղաքապետարանում լսելի չէ |
| |
| Ըստ Ալեքսանդր Թամանյանի եւ Մկրտիչ Մինասյանի` կորցնում ենք Երեւանը:
Ալ. Թամանյանը (ձախից) եւ Մ. Մինասյանը մտահոգված են թամանյանական ... |
| |
 |
|
| 2010-07-28 |
| Վարչապետի առաջարկով |
| |
| Երեկ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հրատարակչությունների կողմից բարձրացված հարկային եւ մաքսային ոլորտի ... |
| |
 |
|
| 2010-07-28 |
|
| |
| Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը հանրապետության հանրահայտ գիտնականներից է, ում գիտական հետազոտություններն ու մենագրություններն արժանի ... |
| |
 |
|
| 2010-07-28 |
| ՎԵՀԱՓԱՌԸ ԹՈՒՐՔԻԱ ՉԻ ՄԵԿՆԻ |
| |
| Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը չի մեկնելու Թուրքիա՝ մասնակցելու սեպտեմբերի 19-ին Վանի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագի ... |
| |
 |
|
| 2010-07-27 |
| «ՀԶՈՐ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԸ»՝ ՀԶՈՐ ԽՈՂՈՎԱԿՆԵՐՈՎ |
| |
| Եվրոպայում ստեղծված հայ բալետի արտիստների խումբը պատրաստակամ է ընդունելու պաշտոնական Հայաստանի հրավերները:
Արսեն Մեհրաբյանը (ձախից ... |
| |
 |
|
| 2010-07-27 |
| ՈՍԿԵ ՄԵԴԱԼԸ ԳՏԱՎ ԻՐ ՏԻՐՈՋԸ |
| |
| «Արամ Խաչատրյան» համերգասրահի գլխավոր նկարիչ Գառնիկ Վարդանյանն ... |
| |
 |
|
| 2010-07-27 |
| ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՄԵՐԳԱՇԱՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է |
| |
| Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան տնօրինության հրավերով հայրենիքում է եւ ... |
| |
 |
|
| 2010-07-27 |
| ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԿՎԵՐԱՓՈԽՎԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ |
| |
| Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի Սիվրիհիսար նահանգում 1881 թվականին կառուցված «Սուրբ Երրորդություն» հայկական եկեղեցին երկար ժամանակ ... |
| |
 |
|
| 2010-07-27 |
| Լավագույնը՝ 5-րդ տեղ |
| |
| Լեհաստանում անցկացված ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ազատ ոճայիններն անմասն մնացին մեդալներից: Մեր ... |
| |
 |
|
| 2010-07-24 |
| «Ֆիլմ մարդկանց մասին» |
| |
| «Կեչի» պայմանական անունով ֆիլմի պրոդյուսեր Թերեզա Վարժապետյանը՝ իրենց նախագծի մասին:
«Առավոտի»՝ «Կինոն գույք չէ պարտքի ... |
| |
 |
|
| 2010-07-24 |
| Ասուլիս՝ «համեմված» մնջախաղով |
| |
| Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնը այս տարի կմեկնարկի Ծաղկաձորում՝ օգոստոսի 10-ին: Այն այսուհետեւ կրելու է Լեոնիդ Ենգիբարյանի ... |
| |
 |
|
| 2010-07-24 |
| ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ |
| |
| ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ քսանմեկերորդ
ԿԱՐՃ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ
Եվ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ոչ մեկն ինձ ըսենց ուշադիր չի լսում՝ ... |
| |
 |
|
| 2010-07-23 |
| Խղճուկ արտաբյուջեի եւ հարուստ ծրագրերի մասին |
| |
| Մեկնաբանում է «Բարեկամություն» անսամբլի տնօրեն Տիգրան Մխոյանը
Վերջին տարիներին հայաստանյան որոշ պետական պարային կոլեկտիվներ ... |
| |
 |
|
| 2010-07-23 |
| Հակահայկական ֆիլմը՝ թուրքական դպրոցներում |
| |
| News.am-ի մատուցմամբ, Ստամբուլի 9-րդ վարչական դատարանը մերժել է Հրանտ Դինքի հիմնադրամի հայցը՝ չեղյալ համարել հակահայկական «Սարը գելին. ... |
| |
 |
|
|
|
 |
«Նոր նախաձեռնությունների» նոր նախագիծը - Aravot.am
| 2010-07-29 |
| «Նոր նախաձեռնությունների» նոր նախագիծը |
| |
Այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Ազգային օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարների անսամբլի, «Արամ Խաչատրյան» տրիոյի, երգչուհի Դիանա Հարությունյանի, դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ կհնչեն իմպրեսիոնիստական եւ նոր վիեննական դպրոցի գաղափարների կրող ու շարունակող ռուս անվանի կոմպոզիտոր Էդիսոն Դենիսովի երկերը: Համերգի կազմակերպիչն է արվեստագիտության դոկտոր, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Սվետլանա Սարգսյանը: Այս նախագիծը պրոֆեսորի դեռեւս 1992թ. հիմնած «Նոր նախաձեռնություններ» համերգաշարի հերթական ծրագիրն է: Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանը այս տարիների ընթացքում իր նախագծերով (ամերիկյան, անգլիական, իտալական երաժշտության դպրոցներ, թեմատիկ երեկոներ, նվիրված, օրինակ՝ Շոնբերգին եւ նրա դպրոցին, Իգոր Ստրավինսկու, Քշիշտոֆ Պենդերեցկու եւ այլ երեւելիների հոբելյաններ) ներկայացնում է ժամանակակից երաժշտության հայաստանյան առաջին կատարումներ:
«Առավոտի» հետ զրույցում Ս. Սարգսյանն ասաց, որ «Նոր նախաձեռնություններ» համերգաշարը կարծես լրացնում է իր երաժշտագիտական գործունեությունը. «Նպատակս է՝ տարբեր համերգներին հնչած ժամանակակից կոմպոզիտորների բարձրարվեստ գործերը դարձնել մեր երաժշտական իրականության անբաժան մասը»: Խոսելով Դենիսովի արվեստի մասին՝ մեր զրուցակիցը հայտնեց, որ նա երկու օպերաների («Օրերի փրփուր», «Չորս աղջիկ»՝ ըստ Պիկասոյի նկարների), մեկ բալետի («Խոստովանություն»), երկու սիմֆոնիաների, ռեքվիեմի եւ բազմաթիվ կամերային գործիքային երաժշտության հեղինակ է: Իսկ նրա երաժշտությունը իսկապես աչքի է ընկնում նուրբ ճաշակով, յուրաքանչյուր հնչյունի նկատմամբ տածած «ջերմ» վերաբերմունքով: «Դենիսովն իր ավանգարդ երաժշտությամբ ժամանակին ընդգրկվել է Ռուսաստանի կոմպոզիտորների միության նախագահ Տիխոն Խրեննիկովի «սեւ ցուցակում»՝ իր 7 կոլեգաների հետ»,- նշեց Ս. Սարգսյանը: Հարցին, թե ինչո՞ւ համերգաշարերում չի անդրադառնում հայ որեւէ մեծանուն կոմպոզիտորի, օրինակ, աշնանը լրանում է Ալեքսանդր Հարությունյանի 90-ամյակը, երաժշտագետը նախ հայտնեց, որ ժամանակին կազմակերպել է երեկո՝ միայն հայ ժամանակակից կոմպոզիտորների երաժշտությունից, հետո էլ հավելեց. «Անում եմ այն, ինչը մեկ ուրիշը չէր անի: Համոզված եմ, որ անվանի կոմպոզիտոր Հարությունյանի հոբելյանը կնշվի պետական մակարդակով»: |
| |
| Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|