|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-01-26 |
| «ՆԵՂԱՑԱԾ ԵՄ ՀԱՆՁՆԱԽՄԲԻՑ» |
| |
| Ազգային օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը գտնում է, որ պետական մրցանակի ներկայացված «Սպարտակ» բալետի հանդեպ անարդար են ... |
| |
 |
|
| 2010-01-26 |
| Եվ բնական՝ ինչպես ծաղկող ծառը |
| |
| Ես ունեմ երեսունն անց մի ընկեր: Կարեւոր չի, թե հիմա կոնկրետ քանի տարեկան է դառնում, որովհետեւ զգացողություն ունեմ, թե լայն ու շռայլ ... |
| |
 |
|
| 2010-01-26 |
| ՍՈՒՐԲ ԽԱՉԸ ԿԳՈՐԾԻ |
| |
| «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հ/կ-ից «Առավոտին» ուղարկված հաղորդագրության մեջ ասվում է, որ «Hurriyet Daily News»-ի թղթակից Վերջիհան ... |
| |
 |
|
| 2010-01-26 |
| «Սասնա ծռերը»՝ հանրության դատին |
| |
| «Սասնա ծռեր» էպոսի հիման վրա Արման Մանարյանի նկարահանած անիմացիոն ֆիլմն արդեն հանդիսատեսի դատին է հանձնվել: Երեկ «Մոսկվա» ... |
| |
 |
|
| 2010-01-23 |
| ԿԻՆՈՅՈՒՄ ՉՊԵՏՔ Է ԻՐԱՎԱԲԱՆ ԼԻՆԵԼ |
| |
| Կինոն՝ գերմանաբնակ կինոռեժիսոր Դոն Ասկարյանի ընկալմամբ
Հայաստանում է գերմանաբնակ կինոռեժիսոր, լուսանկարիչ Դոն Ասկարյանը: Նախօրեին ... |
| |
 |
|
| 2010-01-23 |
| Չկար պետական վերաբերմունք |
| |
| Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ու թուրքագետ Րաֆֆի Քորթոշյանի դիտարկումները՝ Հայաստանի տարածքից դուրս գտնվող հայկական ... |
| |
 |
|
| 2010-01-23 |
| Դանիելի բանաստեղծական անակնկալը |
| |
| 99 օրինակով լույս է տեսել գյումրեցի բանաստեղծ, ճարտարապետ Դավիթ Դանիելի «Դղյակներ, որ էլ իմը չեն» բանաստեղծությունների ժողովածուն: ... |
| |
 |
|
| 2010-01-23 |
| ՓՐԿԵ՛ՆՔ ՀԱՅԻԹԻԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ |
| |
| Վերջերս Հայիթիում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) նախագահ Գուստավո ... |
| |
 |
|
| 2010-01-23 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ՕՐՎԱՆԻՑ՝ ԱՌԱՋԱՎՈՐԱՑ ՊԱՀՔ |
| |
| Այս տարի հունվարի 25-ին սկսվում է Առաջավորաց պահքը (հատուկ է միայն Հայ առաքելական եկեղեցուն): Այն տեւում է հինգ օր՝ մինչեւ հունվարի 29-ը ... |
| |
 |
|
| 2010-01-23 |
| ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ |
| |
| ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ տասնհինգերորդ
ԱՅՍ ՓՈՔՐԻԿ ԲԱԺԱԿՈՎ
Եվ Կլիմը ծիծաղելով ասաց՝ «կոլոտների ցուցակ դժվար թե կազմենք», եւ ես ... |
| |
 |
|
| 2010-01-22 |
| «ՈՒՄ ՈՒԶՈՒՄ ԵՔ ԲՈՂՈՔԵՔ» |
| |
| Կամ՝ ինչպես ազատվել անցանկալի աշխատակիցներից
Կամերային երաժշտության տան մի խումբ աշխատակիցներ, այդ թվում՝ բազմամյա, «Առավոտին» ... |
| |
 |
|
| 2010-01-22 |
| Ոմանց մրցանակ տրվեց, ոմանց՝ ոչ |
| |
| Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գրականության եւ արվեստի բնագավառում 2009թ. պետական մրցանակներ է հանձնել գրականության եւ ... |
| |
 |
|
| 2010-01-22 |
| Խնդրել է, որ ազատեն |
| |
| «Առավոտի» երեկվա համարում տպագրված «Մուրադյանը հրաժարակա՞ն կտա» լուրում նշել էինք, որ, մեր տեղեկություններով, ՀՀ մշակույթի ... |
| |
 |
|
| 2010-01-22 |
| Կան հետաքրքրելու այլ հնարքներ |
| |
| Երգիչ Արսեն Սաֆարյանը չի պատրաստվում «թրաշ» թողնել կամ ներկել մազերը
Երգիչ Արսեն Սաֆարյանը չերեւաց Ամանորի հեռուստաեթերներում, ... |
| |
 |
|
| 2010-01-21 |
| ՀԱԳՆՎԵԼ ԵՎ ԿԱՌՈՒՑԵԼ 21-ՐԴ ԴԱՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ |
| |
| Նախկին Երիտասարդական պալատի տեղում կխոյանա նորաձեւ համալիր
Երեւանի նախկին Երիտասարդական պալատի վայրում «Ինտերկոնտինենտալ» ... |
| |
 |
|
|
|
 |
ԼԱՎ Է, ԲԱՅՑ ՈՉ ՇԱՏ - Aravot.am
| 2010-01-27 |
| ԼԱՎ Է, ԲԱՅՑ ՈՉ ՇԱՏ |
| |
Հունվարի 25-ին կայացավ այդքան սպասված «Սասնա ծռեր» անիմացիոն ֆիլմի շնորհանդեսը, որի բեմադրող ռեժիսորն ու սցենարի հեղինակն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արման Մանարյանը, բեմադրող նկարիչը՝ Վարդան Զաքարյանը, իսկ կոմպոզիտորը՝ Հայկ Մանարյանը: Ֆիլմը Հայաստանի ազգային կինոկենտրոնինն է, նկարահանվել է պետական միջոցներով, ընդամենը ավարտին հասցնելու համար աջակցել է «Գրանդ Քենդի» ընկերությունը, որը նաեւ «Սասնա ծռեր» անունով շոկոլադ էր հյուրասիրում շնորհանդեսի մասնակիցներին:
Գիտակցելով, թե ինչքա՜ն ջանքեր են թափվել, ինչ ճանապարհ է անցել եւ 8 տարի շարունակ որքան չարչրկվել այս մուլտֆիլմը, այնուամենայնիվ, չենք կարող չփաստել, որ այն առանձնապես գլուխգործոց չէ: Կարծում ենք, հայոց դյուցազնավեպը անիմացիոն այլ «կերպարանքի» էր արժանի՝ ավելի գունեղ ու հերոսական շնչով: Մուլտֆիլմը միջին որակի ու մակարդակի էր ստացվել, չնայած որոշ հատվածներ ուղղակի սքանչելի էին՝ հատկապես նկարիչ Վ. Զաքարյանի ու նրա խմբի շնորհիվ: Ֆիլմը սկզբում ուղղակի սիմվոլախեղդ էր արված, ինչը խիստ ձանձրալի էր դարձրել աշխատանքը: Մյուս կողմից էլ, լավ էր, որ Սասունցի Դավիթը եղեգան փողից ծնված Վահագն աստծուն էր հիշեցնում՝ հուր մազերով եւ հրացայտ աչքերով: Դավթի հատվածը վատ չէր ստացվել, համենայնդեպս, այդ մասը գործընկերուհուս երեխան հետաքրքրությամբ դիտեց, իսկ այս դեպքում երեխայի վերաբերմունքը լավագույն ցուցիչն է: Ափսոս, որ Մսրա Մելիքի կերպարը հրեշային ու տմարդի ցույց տալու համար մուլտֆիլմը ստեղծողները նրան ընդամենը տգեղ արտաքինով էին պատկերել, մինչդեռ նա եւս Մեծ Մհերի որդին էր: Այնպես որ, պարտադիր չէ, որ միայն յուրայինները գեղեցիկ լինեն: 8 տարվա ձգձգումը, բնականաբար, պետք է որ հիասթափություն առաջացներ տաղանդավոր արվեստագետ Արման Մանարյանի մոտ եւ անդրադարձած լիներ նրա աշխատանքի վրա: Ամեն դեպքում, լավ է, որ գոնե թեկուզ նման մատուցմամբ մեր էպոսն էլ հասանելի կլինի լայն հանրությանը:
|
| |
| Գ. ՀԱԿՈԲՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|