|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-01-14 |
| «ՄԻԱՎ-ՁԻԱՀԸ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՊԱՏԻԺ ՉԷ» |
| |
| Ասում է տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, ում համոզմամբ՝ վարակվելու խորքային պատճառը մարդկային էության եւ աստվածային խորհուրդների միջեւ ... |
| |
 |
|
| 2010-01-14 |
| «Ա՜խ այդ վհուկը» |
| |
| Կամ նոր ներկայացում՝ Վանաձորի պետական դրամատիկական թատրոնում
Հովհ. Աբելյանի անվան Վանաձորի պետական դրամատիկական թատրոնում այս տարի ... |
| |
 |
|
| 2010-01-14 |
| 75-ամյա արքայի հիշատակին |
| |
| Մեծ Բրիտանիայում աճուրդի է հանվել մի ֆիլմ՝ Էլվիս Պրեսլիի արխիվից: «Henry Aldridge and Son» աճուրդի տունը այն գնահատել է 5000 ֆունտ ստեռլինգ, ... |
| |
 |
|
| 2010-01-14 |
| ՓՈՔՐԻԿ ՇԱԽՄԱՏԻՍՏԻ ԳՐՔՈՒՅԿԸ |
| |
| Լույս է տեսել Սոնա Ասատրյանի «Շախմատային ասույթներ» գրքույկը: Հեղինակը 10 տարեկան է, շախմատ խաղալ սովորել է 5 տարեկանում՝ հայրիկից: ... |
| |
 |
|
| 2010-01-14 |
| ԽՈՍՈՂ ՊՂՆՁԱԹԵԼԵՐ |
| |
| Բեյրութում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցասրահում օրերս բացվել է արվեստագետ, ոսկերիչ Մկրտիչ Թահուլաքյանի պղնձաթելերով դիմանկարների առաջին ... |
| |
 |
|
| 2010-01-13 |
| ԹՈՂ ՎԵՐՋԻՆ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՆԻ ԵՐԿՐՈՒՄ |
| |
| Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
Մեծարգո պարոն նախագահ, ես, որպես ռեժիսոր, սովոր եմ չկեղծել ինձ եւ իմ միջավայրին: Այն, ինչ կատարվեց ... |
| |
 |
|
| 2010-01-13 |
| «Եթե սիրահարվեմ` դրա մասին ամբողջ ազգը կիմանա» |
| |
| Հայտարարում է երգիչ, կոմպոզիտոր Մարատ Հայրապետյանը
Երգիչ, կոմպոզիտոր Մարատ Հայրապետյանը այս տարի Ամանորը դիմավորեց տանը՝ ընտանիքի ... |
| |
 |
|
| 2010-01-13 |
| «Երկու աստղը»՝ կենաց եւ մահու թատերաբե՞մ |
| |
| Հանրայինով հեռարձակվող նախագծի ակնհայտ թշվառությունը
Ճիշտն ասած, մտադիր չէի անդրադառնալ նախագծին, սակայն դեկտեմբերի 20-ի եւ 27-ի ... |
| |
 |
|
| 2010-01-13 |
| ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ |
| |
| Այս տարի լրանում է ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի 80-ամյակը: Հունվարի 14-ին, կոմպոզիտորի ծննդյան տարելիցի ... |
| |
 |
|
| 2010-01-12 |
| ՀԴՄ ՍԱՐՔ, ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆ, ԲԱՑԱՌԻԿ ՆՄՈՒՇՆԵՐ |
| |
| Կամ Ակսել Բակունցի տուն-թանգարանի հոգսերը
Գորիսի Մաշտոցի փողոցի 41 տան հանրահայտ դարպասների առջեւ նույնքան հայտնի մի մեծ ընկուզենի կա: ... |
| |
 |
|
| 2010-01-12 |
| Բախումը պատմական արմատներ ունի |
| |
| Հայ-հունական միջադեպերի մասին նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանը:
Դեկտեմբերին հայ եւ ... |
| |
 |
|
| 2009-12-26 |
| ԿՐԿԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ԵՎ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՄԻՋԵՎ |
| |
| Ի՞նչ են հուշում մեր պաշտոնյաներին Հայաստանին «մոտ կանգնած» աստղերը
Որոշ գործիչներ շատ լուրջ են վերաբերվում հորոսկոպներին, ... |
| |
 |
|
| 2009-12-26 |
| Նախարարն ամփոփեց տարին |
| |
| Եվ գոհ մնաց սեփական աշխատանքից
Երեկ կայացավ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի տարեվերջյան ասուլիսը, 5 էջանոց մամլո ... |
| |
 |
|
| 2009-12-26 |
| «Թանգարանային» աժիոտաժ |
| |
| «EXPO թանգարանային-ինդուստրիա» ցուցահանդես-վաճառքը երեկ Ազգային պատկերասրահում համախմբել էր մարզերի եւ մայրաքաղաքի թանգարանների ... |
| |
 |
|
| 2009-12-26 |
| ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ |
| |
| ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ տասներեքերորդ
ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Ես էդ հանրակացարանի մեր յոթերորդ հարկում էն քչերից էի, որ Սանյայի ... |
| |
 |
|
|
|
 |
Էդգար Հովհաննիսյանի հիշատակին - Aravot.am
| 2010-01-15 |
| Էդգար Հովհաննիսյանի հիշատակին |
| |
Երեկ՝ անվանի կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդգար Հովհաննիսյանի ծննդյան տարելիցի օրը, մի խումբ մշակույթի գործիչներ, երկրպագուներ այցելել են Քաղաքային պանթեոն՝ կոմպոզիտորի շիրիմին հարգանքի տուրք մատուցելու: Վարպետի առաջին շրջանավարտներից կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը խոստովանեց, որ մասնագիտական կյանքում կայանալու հարցում պարտական է ուսուցչին, իսկ տարիներ անց նաեւ գործընկերոջը. «Ես նրա առաջին աշակերտներից եմ եղել, հետո միասին աշխատել ենք ռադիոյում, նրանից ընդօրինակել եմ որոշ հատկանիշներ, որոնք մինչ օրս փորձում եմ պահել: Բարձր եմ գնահատում նրա աշխատանքը մանկավարժության մեջ, մարդկային տեսակը եւ այն, որ Էդգար Հովհաննիսյանը երբեք չէր ներխուժում աշակերտների նոտաների մեջ, այլ խոսքով՝ առաջնորդում էր փոփոխությունների»:
Կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Կոմիտաս» քառյակի գեղարվեստական ղեկավար Էդվարդ Թադեւոսյանն էլ պատմեց, որ պատիվ է ունեցել վարպետի հետ աշխատել միեւնույն ստեղծագործությունների վրա. «Ես երջանկություն եմ ունեցել նրա հետ առնչվել ոչ միայն ստեղծագործական բնագավառում, նրա 4 կվարտետներից 2-ը նվիրված էին Կոմիտասին, մենք միասին ենք աշխատել այդ ստեղծագործությունների վրա: Բացի մեծանուն եւ տաղանդաշատ կոմպոզիտոր լինելուց, նա նաեւ լավ ընկեր էր՝ չնայած մեր տարիքային տարբերությանը: Հովհաննիսյանն ուներ բազմաթիվ ծրագրեր, որոնք անկատար մնացին»:
Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանին էլ կոմպոզիտորի ստեղծագործություններից հոգեհարազատ են հատկապես խմբերգերը. «Կոմպոզիտորն իր ակունքներում մշտապես զգացել է հայ մելոսը, նա գնահատել է հայկական ժողովրդական երգը եւ իր ստեղծագործություններում բազմաթիվ ձեռքբերումներով ներկայացրել՝ լինի կվարտետ, թե խմբերգային օպերա, բալետ կամ կամերային ստեղծագործություն: Մեր ժողովուրդը պարտք ունի վարպետի նկատմամբ՝ պետք է հրատարակել նրա ստեղծագործությունները, մեր համերգային դահլիճներում ավելի հաճախ հնչեցնել Էդգար Հովհաննիսյան»:
Երաժշտագետ Արմեն Բուդաղյանի հիշողություններում անվանի կոմպոզիտորը տպավորվել է նաեւ հասարակական գործունեությամբ. «Կոնսերվատորիայի ռեկտոր էր, Հայաստանի մանկական ֆոնդի նախագահ: Հիշում եմ, թե ինչքան ճկուն էր, խելացի եւ հնարամիտ: Նրան ու նրա վաստակը գնահատել դժվարանում եմ, Հովհաննիսյանն անգնահատելի էր իր բազմակողմանիությամբ, երաժշտի ջերմ հոգով, իր քաղաքացիական կերպարով»: |
| |
| ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|