|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2009-12-16 |
| ՈՉ ԹԵ ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ, ԱՅԼ ԳՈՐԾԸՆԿԵՐ |
| |
| Նարեկ Սարգսյանը արձագանքել է
«Առավոտի» դեկտեմբերի 12-ի համարում տպագրված «ICCROM-ը զգեստ չի, որ վերաձեւվի» հրապարակմանն ... |
| |
 |
|
| 2009-12-16 |
| «Ամենեն վախեցնողը պոլիտիկ մարդիկ են» |
| |
| Արթո Թունչբոյաջյանը աշխարհի, հայի ու հայ-թուրքական հարաբերությունների մասին
«Առավոտի» երեկվա համարում տեղեկացրել էինք, որ ... |
| |
 |
|
| 2009-12-16 |
| ՋՈՒՂԱՅԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ |
| |
| «Առավոտի» էլեկտրոնային հասցեով ստացվել է «Ծիրանի» հ/կ-ի տարածած հաղորդագրությունը, որտեղ մասնավորապես ասվում է. «Շուրջ ... |
| |
 |
|
| 2009-12-16 |
| Դեսպանի ցուցահանդեսը |
| |
| Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատնից «Առավոտին» տեղեկացրին, որ այսօր Հայաստանում Գերմանական Կարմիր խաչի՝ ... |
| |
 |
|
| 2009-12-16 |
| Օպերան՝ Գոհարին |
| |
| Մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանի ծննդյան 85-ամյակի առիթով, որը լրացավ նախօրեին, «Առավոտը» Ազգային օպերային թատրոնից չէր կարող ... |
| |
 |
|
| 2009-12-15 |
| ՄԻՇՏ ԻՆՔՆԱՏԻՊ ԱՐԹՈ ԹՈՒՆՉԲՈՅԱՋՅԱՆԸ |
| |
| Մրցանակից մինչեւ հայ-թուրքական հարաբերություններ
Կիրակի օրը Լոս Անջելեսի «Նոկիա» թատրոնում կայացել է «Armenian music awards»-ի 10-րդ ... |
| |
 |
|
| 2009-12-15 |
| Բնության լուսանկարիչը |
| |
| Կայացավ Արմեն Իսկանդարյանի «Հայաստան. բնության սիմֆոնիա» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը:
«Բնապատկերներով հայկական ... |
| |
 |
|
| 2009-12-15 |
| ԶԼՄ-ների ինքնակարգավորման հեռանկարները՝ Հայաստանում |
| |
| Դեկտեմբերի 11-13-ը Աղվերանում կայացավ «ԶԼՄ-ների ինքնակարգավորման հեռանկարները Հայաստանում» թեմայով սեմինար, որին ներկա էր նաեւ ... |
| |
 |
|
| 2009-12-15 |
| ՋՈՆ ՄԱՔԼԱՖԼԻՆԸ ԿՆՎԱԳԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ |
| |
| 2010 թ. ապրիլի 28-ին Երեւանում տեղի կունենա լեգենդար անգլիացի ջազ-ֆյուժն կիթառահար Ջոն ՄաքԼաֆլինի եւ «The 4th Dimension» խմբի համերգը, ... |
| |
 |
|
| 2009-12-12 |
| «ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆԸ ՓՈՂ ԲԱԺԱՆՈՂ ԿԱՌՈՒՅՑ ՉԷ» |
| |
| Ըստ տնօրեն Գեւորգ Գեւորգյանի, այն կինոքաղաքականություն է իրականացնում
Արդեն 3 տարի է՝ գործում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը: ... |
| |
 |
|
| 2009-12-12 |
| Հ/Կ-ներն ու միությունները՝ նույն հարթության վրա |
| |
| ԱԺ-ն կողմ է «համահարթեցմա՞ն»
Ինչպես բոլոր ստեղծագործական միավորումները, այնպես էլ Հայաստանի թատերական գործիչներինը (ՀԹԳՄ) ... |
| |
 |
|
| 2009-12-12 |
| Վավերագրական կինոյի թաղման օրը |
| |
| Դեկտեմբերի 1-10-ը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում տեղի է ունեցել հայ ռեժիսորների 31 ֆիլմերի ցուցադրում, որը, կազմակերպիչների ... |
| |
 |
|
| 2009-12-12 |
| ՏԵՐՏԵՐՅԱՆԻ 80-ԱՄՅԱԿԻՆ |
| |
| Այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում կկայանա համերգ՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 80-ամյա հոբելյանին: ... |
| |
 |
|
| 2009-12-12 |
| ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ |
| |
| ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ տասնմեկերորդ
ՍԱՆՅԱՆ
Եվ Հրանտը մի քիչ մտածեց ու հոգոց հանելով ասաց՝ «էս գործից շատ եմ հոգնել» եւ մի քիչ ... |
| |
 |
|
| 2009-12-11 |
| ՊԵՏՊԱՏՎԵՐԸ ՆՈՐԻ՞Ց ԱՆՎԱՆԻՆԵՐԻՆ |
| |
| Ոչ այնքան հաջողված ներկայացում՝ ամեն ինչի եւ ոչնչի մասին
Դեկտեմբերի 9-ին եւ 10-ին Համազգային թատրոնում կայացավ ռեժիսոր Տիգրան ... |
| |
 |
|
|
|
 |
Բարերարի հիշատակին - Aravot.am
| 2009-12-17 |
| Բարերարի հիշատակին |
| |
5 տարի է՝ երկնային կյանքով է ապրում իրանահայ ճանաչված հասարակական գործիչ, ճարտարապետ, գրող եւ բարերար Ռուբեն Հովհաննիսյանը, որը հայտնի է Ռ. ԲԷՆ գրչանունով: Հարկ է նշել իբրեւ հայկական Սփյուռքի մշակութային բացառիկ երեւույթ` «Նոր Էջ» գրական խմբակցության մեջ նրա մասնակցությունը: Ռուբեն Հովհաննիսյանը իր կյանքի վերջին տարիներին մեծ մասամբ ապրել է հայրենիքում:
Այստեղ նա նախաձեռնել եւ օժանդակել է մի քանի մշակութային ծրագրեր՝ Երվանդ Քոչարի «Մելամաղձություն» քանդակի քառաչափ ձուլածոյի ստեղծումն ու մատուցումը Երեւանին, մի շարք գրքերի հրատարակության մեկենասությունը, «Նոր դար» պարբերականի հովանավորությունը եւ այլն:
Ռուբեն Հովհաննիսյանը Երեւանում հիմնեց «Գիտության եւ տեխնոլոգիայի զարգացման հիմնադրամը», որին որպես անձեռնմխելի ֆոնդ կտակեց իր ողջ ունեցվածքը՝ մեկ միլիոն ԱՄՆ դոլար:
Վերջերս ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի բարձր հովանավորությամբ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կրթական համալիրի գլխավոր շենքի նախասրահում բացվեց իրանահայ մտավորականի բրոնզե կիսանդրին, որի հեղինակն է քանդակագործ Աշոտ Կարապետյանը: Ի դեպ, Ռ. Հովհաննիսյանը իր ամբողջ կարողությունը կտակել է իր ստեղծած «Գիտության եւ տեխնոլոգիայի զարգացման հիմնադրամին»՝ ի սատար ՀՀ զինված ուժերի հզորացմանն ու զարգացմանը:
Միջոցառումը համընկնում էր բարերարի մահվան հնգամյակին: Այն նախագահում էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Քանդակի քողազերծումից հետո, Հայաստանի զինված ուժերի հոգեւոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ու հոգեւոր անձնակազմը մատուցեցին հոգեհանգստյան պատարագ, որից հետո ձայն տրվեց «Գիտության եւ տեխնոլոգիայի զարգացման հիմնադրամի» նախագահ Էդուարդ Պալասանյանին, հավուր պատշաճի ներկայացնելու իր ավագ ընկերոջ կյանքն ու գործունեությունը: Հանդիսության ավարտին հարգանքի եւ երախտագիտության խոսք ասաց Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի տեղակալ, գնդապետ Մեխակ Հակոբյանը: Հանդիսությանը ներկա էին բարերարի հարազատները, բարեկամներն ու ընկերները, ինչպես նաեւ գրականության եւ արվեստի բազմաթիվ գործիչներ:
|
| |
| Սեփ. լր. |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|