|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2009-09-23 |
| ԻՐԻՆԱ ԲՐՈՒԿԻ ԴՈՆ ՔԻՇՈՏԸ |
| |
| Կամ ընդամենը սովորական ներկայացում
Սեպտեմբերի 20-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում Շեքսպիրյան փառատոնի ... |
| |
 |
|
| 2009-09-23 |
| Ոչ հիացմունք, ոչ էլ հիասթափություն |
| |
| Այսպես ընդունվեց Գեորգի Իսահակյանի «Ալմաստը»
Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ... |
| |
 |
|
| 2009-09-23 |
| «ՀԱՅՖԵՍՏ» ՓԱՌԱՏՈՆԸ ԲԱՑՎՈՒՄ Է |
| |
| Հոկտեմբերի 1-8-ը Երեւանում կկայանա «ՀայՖեստ» 7-րդ միջազգային թատերական փառատոնը: Այս մասին երեկ լրագրողներին տեղեկացրեց փառատոնի ... |
| |
 |
|
| 2009-09-23 |
| ՉԵԼԵՆՏԱՆՈՆ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔՈՒՄ |
| |
| «Առավոտի» տեղեկություններով, հոկտեմբերին կայանալու է երկու օլիգարխ պատգամավորների զավակների հարսանիքը: Այդ առիթով մեծ ... |
| |
 |
|
| 2009-09-23 |
| URIAH HEEP-Ը՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ |
| |
| Համաշխարհային ճանաչում վայելող Uriah Heep ռոք-խումբն իր 40-ամյակին նվիրված համաշխարհային տուրնեի շրջանակներում Երեւանում միակ համերգով ... |
| |
 |
|
| 2009-09-23 |
| «Անառակ որդու վերադարձը» |
| |
| Կամ ներել ու սիրել սովորեցնող ֆիլմի մասին
Սեպտեմբերի 18-ից «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին է Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի ... |
| |
 |
|
| 2009-09-23 |
| ԱՐԵՎԵԼՔԻ ՆԿԱՐԻՉԸ |
| |
| Գեղանկարիչ Էդվարդ Սասունի ինքնատիպ գույները
Օրերս «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում բացվեց գեղանկարիչ Էդվարդ Սասունի (Ավագյան) ... |
| |
 |
|
| 2009-09-19 |
| ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ |
| |
| ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ քսանհինգերորդ
ԳՐՈՂՆԵՐ ԵՎ ՉԳՐՈՂՆԵՐ
Եվ Դերոն ժպտալով ասաց՝ «որ ընկերության կենացի գծով աշխարհի չեմպիոնատ ... |
| |
 |
|
| 2009-09-19 |
| «ԽԵՆԹԱՆՈՑԻ» ՀՆԱԲՆԱԿԸ |
| |
| Շուրջ 60 տարի Մայր թատրոնում է դիմահարդար Ռիմա Չիլինգարյանը
«... Կզարմանաք, թե ոնց եղավ, որ ես մի հեռո՜ւ, կորած շրջանի (Նոյեմբերյան) ... |
| |
 |
|
| 2009-09-19 |
| Լուսինայի հաջողությունների արդյունքը |
| |
| Երեկ «Դիսկ պլանետ» ձայնասկավառակների խանութ-սրահում կայացավ երիտասարդ երգչուհի Լուսինայի առաջին «LUCINA» ձայնասկավառակի ... |
| |
 |
|
| 2009-09-19 |
| Խաղաղություն կա՞, թե՞ ոչ |
| |
| Սեպտեմբերի 21-ին Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) տոնում է Խաղաղության միջազգային օրը: Երեկ ՄԱԿ-ի գրասենյակում Համալսարանական ... |
| |
 |
|
| 2009-09-19 |
| Գիտական ճշմարտությանը հետամուտ |
| |
| «Վէմ» հանդեսի երկրորդ ծնունդը
Մեր օրերում, երբ ընթանում են ազգի հոգեմտավոր կառուցվածքի խաթարմանն ուղղված լուրջ գործընթացներ եւ ... |
| |
 |
|
| 2009-09-18 |
| «ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԹԱԿԱՐԴ ԵՆ» |
| |
| ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի մեկնաբանությունները
- Պարոն Մելքոնյան, որքանո՞վ են հիմնավորված ազգային ուժերի ... |
| |
 |
|
| 2009-09-18 |
| «Նախորդ տարիներին ավելի հետաքրքիր էր» |
| |
| Ռ. Գեւորգյանցը «Ես եմ» կինոփառատոնի ֆիլմերի մասին այս կարծիքին է
Սեպտեմբերի 26-ից կմեկնարկի «Ես եմ» 5-րդ միջազգային ... |
| |
 |
|
| 2009-09-18 |
| ՍԱՍՈՒՆԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ |
| |
| Այսօր «ՀայART»-ում կբացվի անվանի նկարիչ Էդվարդ Սասունի անհատական ցուցահանդեսը: Հեղինակը երկար տարիներ ապրել եւ ստեղծագործել է ... |
| |
 |
|
|
|
 |
Մարդիկ ուրախանում են, երբ տեսնում են իրենց նմանակին - Aravot.am
| 2009-09-24 |
| Մարդիկ ուրախանում են, երբ տեսնում են իրենց նմանակին |
| |
Վստահեցնում է տիկնիկագործ Լեւոն Աբրահամյանը
 
Լեւոն Աբրահամյանը մանկուց էր երազում տիկնիկագործ դառնալ: Հիշում է՝ փոքր էր, թղթի տուփերի վրա իր սիրած մուլտֆիլմերի հերոսներին էր պատկերում: Ստեղծագործում էր օր ու գիշեր, շատ էր կապված իր ստեղծած հերոսների հետ: Մի օր պատահաբար հանդիպում է Արմեն Սաֆարյանին, ով Տիկնիկային գործիչների միության նախագահն է: «Նա ինձ ասաց, որ մի երեխա հեքիաթ է գրել չարաճճի ուլիկի մասին, ու ինձ վստահեց ներկայացման ամբողջ նկարազարդումները: Հենց այդպես ճակատագիրը ինձ տարավ թատրոն»,- ասում է Լեւոնը:
Ի դեպ, նրա հայրն ու եղբայրը նկարիչներ են: «Հայրս հանդուրժող է ու երբեք չի խառնվել մասնագիտությունս ընտրելու հարցում: Մինչեւ հիմա նրա խոսքը ականջներումս է. «Ամեն ինչ էլ կարելի է անել, բայց դու պետք է լավ անես»,- հավելում է նա:
Տիկնիկագործը սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանի նկարչական բաժնում, իսկ հետո ավարտել է Գեղարվեստի ակադեմիայի նկարչական բաժինը:
Լեւոնը թատրոնի հետնաբեմում հաճախ էր տեսնում, թե ինչպես են արհեստավարժ դերասանները ներկայացնում տիկնիկներին: Որոշում է իրականացնել վաղեմի երազանքը՝ իր իսկ ստեղծած կերպարները վերածում է տիկնիկների:
«Առաջին պերսոնաժներս շատ խնամքով եմ պահում. դրանք հնդկացիների խմբեր էին, այլմոլորակայիններ»,- հիշում է Լեւոնը:
Տիկնիկագործը պատմում է, որ մարդ-տիկնիկ ստեղծելու գաղափար է ունեցել այն ժամանակ, երբ առաջին անգամ պատահաբար դիտել է «Իգրուշկա» ֆիլմը: «Տեսա ֆիլմն ու ասացի՝ սա հրաշալի նվեր կարող է լինել... թեկուզ՝ երեխաների համար: Որոշ ժամանակ անց ճանաչված դերասան Հրանտ Թոխատյանը, իմանալով իմ մտահղացման մասին, ասաց, որ իրեն նման տիկնիկներ են պետք՝ արտասահմանում իր ծանոթ-բարեկամներին նվիրելու համար»,- պատմում է Լեւոնը:
Առաջարկը ստանալով՝ նա շտապում է գործի անցնել, մի քիչ էլ երկմտելով՝ թե գործն ամեն դեպքում շատ պատասխանատու է: «Ճիշտն ասած, դա իմ առաջին աշխատանքն էր, որը բավական երկար ժամանակ խլեց: Հետո միայն հեռակա կարգով ինձ հաջողվեց ճշտել, որ Հրանտը շատ գոհ էր տիկնիկներից»,- ժպտում է Լեւոնը:
Դեբյուտային աշխատանքից հետո երիտասարդը սկսում է պատրաստել նաեւ ռեժիսոր Միքայել Դովլաթյանի կրկնօրինակը: «Պարոն Դովլաթյանը շատ էր զարմացել՝ տեսելով իր նմանակին: Նա չէր էլ սպասում, որ արդյունքը այսպիսին կլինի: Ընկերներս ասում են՝ նա երկար նայում էր տիկնիկին ու գրկից չէր հանում, մինչեւ ընտելացավ նրա գոյությանը: Հետո էլ՝ ընկերներին կատակով ասել է, թե՝ ես միշտ էլ տանն եմ, եկեք, տեսեք ինձ»,- պատմում է տիկնիկագործը:
Իր կրկնօրինակին տեսնելիս պակաս ոգեւորված եւ հիացած չէր նաեւ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը: «Այնքան հաճելի զգացումներ ունեմ այս պահին, որ ցանկանում եմ մենակ մնալ «ինձ» հետ»,- ասել է Ա. Գրիգորյանը՝ առաջին անգամ տեսնելով տիկնիկին, որ ասում են՝ փակցրել է իր աշխատասենյակի պատին: Երբ ռեժիսորը նյարդայնացած կամ զայրացած է լինում, տիկնիկը նրա տրամադրությունը կարողանում է բարձրացնել:
Բացի տղամարդ տիկնիկներից, Լեւոնին դժվարությամբ հաջողվում է ստեղծել նաեւ կին տիկնիկներ: Առաջինը նրա «թիրախում» «Ռադիո Վանի» տնօրեն Շուշանիկ Արեւշատյանի կրկնօրինակն է եղել:
«Խոստովանեմ, որ կին տիկնիկ պատրաստելն ավելի դժվար է, քան, ասենք, հինգ տղամարդ տիկնիկ պատրաստելը: Այն ավելի աշխատատար է, բայց, կարծում եմ՝ հենց առաջին տիկնիկը հաջողված էր»,- նշում է Լեւոնը:
Բացի հայտնի մարդկանց «կրկնօրինակելուց», Լեւոնը մասնակցում է համաշխարհային տիկնիկային փառատոների: «Վերջերս մասնակցում էի մի տիկնիկային փառատոնի, որ կոչվում էր՝ «Միլիոն տիկնիկ»: Այն զուտ բարեգործական բնույթ էր կրում: Մեր պատրաստած տիկնիկները նվիրում էինք ամբողջ աշխարհի կարիքավոր երեխաներին», -ասում է Լեւոնը:
Նա տիկնիկային գործիչների «Ունիմա» միջազգային միության անդամ է:
Կես կատակ Լեւոնից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է հետեւի Մադամ Տյուսոյի օրինակին ու մոմե արձանիկների փոխարեն մարդ-տիկնիկների թանգարան հիմնի Երեւանում: «Հետաքրքիր գաղափար է: Անկեղծ ասած, առայժմ մտադիր եմ առաջիկայում ցուցադրել աշխատանքներս, հետո կմտածեմ»,- պատասխանեց տիկնիկագործը:
|
| |
| ՄԻՔԱՅԵԼ ԱՀԱՐՈՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|