|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2009-01-09 |
| «ՀԱՄԱԿ ՍԵՐ ԵՄ՝ ՍԻՐԵԼԻՍ, ՀԱՄԱԿ ՍԵՐ ԵՄ ՆԱԵՎ ԱՏԵԼԻՍ» |
| |
| Զրույցներ Տիգրան Մանսուրյանի հետ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՅԱՆ.– Դու համե՞ստ մարդ ես: Եվ, առհասարակ, ի՞նչ է համեստությունը քո ըմբռնմամբ... Իմ ... |
| |
 |
|
| 2009-01-09 |
| ՀԱՎԱՔԱՐԱՐՆ ՈՒ ՎԱՐՈՐԴՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ՎԱՍՏԱԿՈՒՄ |
| |
| Մարզերում մշակույթի վրա «թքած» ունեն
ՀՀ սահմանադրության 48-րդ հոդվածի 9-րդ կետը պետությանը պարտավորեցնում է իր հիմնական խնդիրների ... |
| |
 |
|
| 2009-01-09 |
| «Թատրոն եկողը՝ գալիս է» |
| |
| Հարցազրույց դերասան Գրիգոր Խաչատրյանի հետ
Դրամատիկական թատրոնի դերասան, ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանն արդեն տասը տարի է՝ ինչ աշխատում է ... |
| |
 |
|
| 2009-01-09 |
| Աբրամովիչը դիրքերը զիջել է |
| |
| Ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչն այլեւս Անգլիայում ֆուտբոլային ակումբի ամենահարուստ սեփականատերը չէ: «Չելսիի» ... |
| |
 |
|
| 2009-01-09 |
| Հայ ինքնության ասպետը |
| |
| Ինչպես որ երեխաների համար սիրելի խաղալիքը կամ կանանց համար երեւելի զարդը ինքնին արժեք են եւ մի տեսակ կենդանի ներկայություն, իսկ ... |
| |
 |
|
| 2008-12-27 |
| ՃԳՆԱԺԱՄՆ ԱՍՏՂԵՐԻՆ ԷԼ Է ՀԱՍԵԼ |
| |
| Այս տարի շատ երգիչ-երգչուհիներ եւ «շոումեններ» Ամանորին չեն աշխատի, քանի որ օբյեկտների տերերը նրանց ուզած գումարները չեն վճարում: ... |
| |
 |
|
| 2008-12-27 |
| Գրամշակութային ինքնատիպ իրողությո ւն |
| |
| Բանասիրական գիտությունների դոկտոր, հրապարակախոս Շավիղ Գրիգորյանն ու հրապարակախոս, նժդեհագետ Ռաֆայել Համբարձումյանը միմյանց մասին: ... |
| |
 |
|
| 2008-12-27 |
| «ՉԵՄ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԴԱՍԱԿԱՆ ԼԻՆԵԼ» |
| |
| Ասում է ՀԳՄ նախագահ, իր որոշ գրչակիցների գնահատմամբ՝ չգրող Լեւոն Անանյանը
Հայաստանի գրողների միությունում (ՀԳՄ) կրքերն արդեն ... |
| |
 |
|
| 2008-12-27 |
| Ինչպես մեծարել Սարոյանին |
| |
| Նրա երեւանյան արձանի մտահղացման հեղինակի դիտարկումները
Վերջերս Երեւանում՝ Մոսկովյան-Մաշտոց խաչմերուկում, բացվեց Վիլյամ Սարոյանի ... |
| |
 |
|
| 2008-12-27 |
| ԵԹԵ ՔԻՉ ԼԻՆԻ ՍՈՒՏԸ |
| |
| Ըստ լրագրողների՝ այս դեպքում ամեն ինչ շատ ավելի լավ կլինի
Խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին ... |
| |
 |
|
| 2008-12-27 |
| «Ո՞Վ Է ՔԵԶ ԽԱՆԳԱՐՈՒՄ» |
| |
| Արձագանք՝ «Չենթարկվել սխեմաներին» հոդվածին («Առավոտ», 13.12.2008)
Սիրելի Արամ Աբրահամյան, կարդացի խմբագրականդ մի քանի օր առաջ: ... |
| |
 |
|
| 2008-12-27 |
| Չարյաց արմատներն ավելի խորն են |
| |
| Արձագանք Շուշան Ղազարյանի «Խաչվածին մահ չկա» անտիպ գրքի հատվածին («Առավոտ», 20.12.2008)
Մեծ հետաքրքրությամբ կարդացի հերթական ... |
| |
 |
|
| 2008-12-27 |
| ՉԻՆԱԿԱՆ ԿԱՐՄԻՐԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ |
| |
| ԱԺ նախագահի խորհրդական Վիկտոր Մնացականյանը փոքրամարմին չինուհիների կողքին իսկական հսկա էր թվում:
Չինաստանի խորհրդարանի ... |
| |
 |
|
| 2008-12-27 |
| ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ |
| |
| ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք յոթերորդ
Գլուխ տասնվեցերորդ
ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻՆԵՐ
Մենք քնած ժամանակ էլ ենք մեզ ավելի սիրում, քան՝ ուրիշներին, ու ... |
| |
 |
|
| 2008-12-26 |
| «Գետինը մտնեք դո՛ւք» |
| |
| Դասական «կամարների» ներքո անցկացվող հայկական շոուների ժամանակ տգեղ անակնկալները նորություն չեն:
«Չե՞ք ամաչում, գետինը ... |
| |
 |
|
|
|
 |
ԻՆՉՊԵՍ ԳՐԱՎԵԼ «ԷԼԻՏԱՐ» ԿՆՈՋ ՍԻՐՏԸ - Aravot.am
| 2009-01-10 |
| ԻՆՉՊԵՍ ԳՐԱՎԵԼ «ԷԼԻՏԱՐ» ԿՆՈՋ ՍԻՐՏԸ |
| |
Կամ զերծ մնալ ձեւեր թափելուց ու միայն ճոխություններից շատախոսելուց
Տղամարդիկ հաճախ խուսափում են մտերմանալ «էլիտար» աղջիկների հետ, սիրահարվել նրանց ու, առավել եւս, ամուսնության առաջարկ անել: Ուժեղ սեռի ներկայացուցիչները բարդույթավորվում են, երբ աղջիկն ավելի ապահովված է լինում, քան իրենք: Տվյալ պարագայում վերջիններս իրենց անընդունակ, երբեմն էլ անկարող են զգում ու խուսափում իրենց դուր եկած «էլիտար» աղջկա հետ հաճախել հասարակական վայրեր, ամաչում են իրենց «ոչ համապատասխան» կարգավիճակից: Սակայն իրականում այն աղջիկներն ու կանայք, որոնք ոչնչի պակաս չունեն՝ զգում են անկեղծ շփումների ու հարաբերությունների կարիք, որոնցում փողը դեր չի խաղում:
Հարուստ աղջիկների հետ շփվող տղամարդկանց հաճախ հետեւյալ հարցն է տանջում՝ ի՞նչ նվիրել՝ մեծ ու շքեղ ծաղկեփո՞ւնջ, թանկարժեք զարդե՞ր, օծանելի՞ք... Վերջում էլ հանգում են շաբլոն եզրակացության՝ ՆԱ ԱՄԵՆ ԻՆՉ ՈՒՆԻ:…Այդպես էլ չկողմնորոշվելով՝ տղամարդիկ զոհում են իրենց ամենաթանկ զգացմունքը ու հրաժարվում սիրած աղջկանից, որը ոչնչով մեղավոր չէ: Աղջիկն էլ, որին հավանաբար գրավել էր «հասարակ» տղամարդը, «դժբախտանում» է՝ կորցնելով ոչ շահադիտական նպատակներով իր հետ շփվել ցանկացող տղամարդուն:
Իսկ ինչպե՞ս տեղեկանալ «էլիտարների» հետաքրքրությունների մասին... Նման աղջկան իր թանկարժեք մեքենայից, ֆիրմային հագուստներից, նորաձեւության, վարսահարդարման սրահներից, գիշերային ակումբներից ու ռեստորաններից բացի՝ ուրիշ է՞լ ինչ է հետաքրքրում: Հոգեբանները տղամարդկանց խորհուրդ չեն տալիս հարուստ աղջկա հետ խոսել միայն թանկարժեք իրերից ու վայելքներից, այդ դեպքում աղջիկը հաստատ կձանձրանա: Այնպես որ, հարգելի տղամարդիկ, եթե ուզում եք գրավել հարուստ աղջկա սիրտը, ապա անկեղծ ու հասարակ լինելը ձեր ամենաճիշտ քայլը կլինի: Ճոխ հնարավորություններ ունեցող աղջիկը, որը միշտ շքեղ ծաղկեփնջեր է ստացել «էլիտար» փեսացուներից ու մեծամիտ ընկերներից, համոզված եղեք՝ կշոյվի «հասարակ» տղայի նվիրած մեկ վարդից, որի մեջ ավելի շատ ջերմություն կտեսնի, քան իրեն մշտապես ուղարկված շքեղ, բայց անզգացմունք ծաղկեփնջերի մեջ: Տղամարդի՛կ, եթե դուք բարի եք ու անկեղծ, հանուն ձեր սիրելիի՝ պատրաստ ամենախենթ արարքի, համոզված եղեք, որ ձեր անկեղծ պահվածքը կհալեցնի նույնիսկ ամենաշփացած աղջկա սիրտը: Երբեք մի փորձեք խաղալ «էլիտար» աղջկա զգացմունքների հետ, որովհետեւ չի բացառվում, որ նա սիրահարվել է առաջին անգամ, իսկ սիրահարված կինը, որի սերն անպատասխան է, պատրաստ է ամենադաժան արարքին: Ուրեմն, եթե չեք սիրում, մի՛ խաբեք նրան, որովհետեւ այդկերպ կհաստատեք, որ նրա միակ առավելությունը հարուստ լինելն է: Իսկ նորմալ մարդը, երբ մտածի, որ ինքը լավն է միայն նրա համար, որ հարուստ է, շատ ծանր ապրումներ կունենա:
|
| |
| Ե. ՀԱԿՈԲՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|