ԱԺ նախագահի խորհրդական Վիկտոր Մնացականյանը փոքրամարմին չինուհիների կողքին իսկական հսկա էր թվում:

 

Չինաստանի խորհրդարանի հսկայական միջանցքում թարգմանչուհին բացատրում էր, որ վերեւում շողացող ջահը կշռում է մոտ 1 տոննա: Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը այլ բան չէր մնում, քան՝ արագ հեռանալ ջահի տակից:

Այս պարանը արգելափակոցի պես հառնեց մեր առջեւ, երբ երկու երկրների խորհրդարանների նախագահները ստորագրում էին համատեղ աշխատանքի հուշագիրը:

 

Չինական մեծ պատի մոտ բոլոր հայերն իրենց սուրբ պարտքը համարեցին նկարվել:

 

 

Տնակի մեջ չինուհին կանգնել է շատ հանգիստ, իսկ ես երկտակ ծալվեցի՝ տեղավորվելու համար:

 

 

Այս առյուծաձեւ դինոզավրերի արձանիկները մեզ հիշեցնում էին «Մուլտի Գրուպի» առյուծները:

 

Դաշնամուրը նվագում էր ինքն իրեն:

 

Չինական գինու այս գովազդից, թվաց, թե հայկական «Գրեյթ վելլի» գինիներն են գովազդվում: Իրականում այս գինին կոչվում էր «Մեծ պատ»:

 

Մուրացկան այս տիկինը ինձնից փող ուզեց, որ թույլ տա իրեն նկարեմ:

 

 

 

Չինաստանում այսպես են դիմավորում պատվավոր հյուրերին:

 

Դաշնակցականը Չինաստանում էլ մնում է դաշնակցական, Արա Նռանյանը որոշեց նկարվել Եռագույնի տակ: