Սիրելի հայրենակից.

- Պատերազմը Կովկասում եւ դրա հետեւանքները նոր իրավիճակ են ստեղծել մեր տարածաշրջանում:

- Ռազմական ճանապարհով հարցը լուծելու ձախողված փորձը ակնհայտ դարձրեց, որ եթե միջազգային հանրությունը չբացառի ուժի կիրառումը, ապա անկանխատեսելի ցնցումներ կլինեն:

- Կատարվածը փաստում է, թե նման դեպքերում որքան վտանգավոր է երկակի ստանդարտների կիրառումը:

- Հնարավոր զարգացումները ուղղակիորեն առնչվում են Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:

- Մենք համոզված ենք՝ միջազգային հանրության կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ ազատ ապրելու իրավունքի հարգումը այլընտրանք չունի:

Սիրելի հայրենակից.

Սեպտեմբերի 2-ը Լեռնային Ղարաբաղի անկախության օրն է:

Եկեք փաստենք, որ հայությունը Արցախի կողքին է:

Արցախը Հայաստան է: Մենք ապագա ունենք, երբ ուժեղ ենք ու միասին: Արցախը: Հայաստանը: Սփյուռքը:

ՀՅ Դաշնակցությունը

հրավիրում է

հանրահավաք-համերգի՝

նվիրված Արցախի

ազատության տոնին։

Նաեւ առիթ՝ անկեղծ խոսակցության: Մեր խնդիրների, անելիքների, ներքին հարցերի մասին: