|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2006-09-14 |
|
| |
| ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ տասնչորսերորդ
ՎԱՍՆ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ
- Տասներկուսը չի,- ասացի Լիզային.- քսա՛ն ա պակաս:
- Տասնութ,- ... |
| |
 |
|
| 2006-09-09 |
|
| |
| ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ տասներեքերորդ
ՏԱՍՆՈՒԹ ՊԱԿԱՍ
- Արդեն տասներկուսն ա,- ասաց Լիզան՝ դարձյալ ժամացույցին նայելով ... |
| |
 |
|
| 2006-08-29 |
|
| |
| Գլուխ տասներորդ
ԱՆՁԱՄԲ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՄ
Ինքս է՛լ եմ զգում, որ Ոսկերչյանի թեման շատ ծամծմեցի ու չարաշահեցի, բայցեւ զգում ու հասկանում եմ, որ ... |
| |
 |
|
| 2006-08-29 |
|
| |
| ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ տասներորդ
ԱՆՁԱՄԲ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՄ
Ինքս է՛լ եմ զգում, որ Ոսկերչյանի թեման շատ ծամծմեցի ու ... |
| |
 |
|
| 2006-08-13 |
|
| |
| ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ տասներկուերորդ
ՀՈԳԵՎՈՐ ՖՈՒՏԲՈԼ
Մի քանի վայրկյան անց արդեն մտքիս մեջ «Հայր մերն» էի ... |
| |
 |
|
| 2006-08-05 |
|
| |
| ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ տասնմեկերորդ
ՇԱՆ ՏԵՂ ՉԴՆԵԼ
Չնայած մեր հարեւանությունն ու բարեկամությունը մորս գրական ... |
| |
 |
|
| 2006-07-29 |
|
| |
| ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ տասներորդ
ԱՆՁԱՄԲ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՄ
Ինքս է՛լ եմ զգում, որ Ոսկերչյանի թեման շատ ծամծմեցի ու ... |
| |
 |
|
| 2006-07-22 |
|
| |
| ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ իններորդ
ՄԵՂԱԴՐՈՂ ԿՈՂՄԻ ՎԿԱՆ
Ինքնախաբեության վատագույն տարբերակն էլ էն է, երբ զուգահեռաբար ... |
| |
 |
|
| 2006-07-15 |
|
| |
| ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ ութերորդ
ՁՆՀԱԼԻՑ ՀԵՏՈ
Այսինքն, ի սկզբանե Խոսքն էր, եւ Խոսքն էդ ամբողջ ընթացքում Լիզայի մոտ էր, ... |
| |
 |
|
| 2006-07-08 |
|
| |
| ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ յոթերորդ
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԱՆԳՈ
- Հիմի մի բան որ ասեմ՝ կարող ա՞ էլի ջղայնանաս, Թամրազյան ջան,- ... |
| |
 |
|
| 2006-07-01 |
|
| |
| ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ վեցերորդ
ՀԵՐՈՍՆԵՐ ԵՎ ԿԼԻԵՆՏՆԵՐ
Մինչ այդ, էդ ամեն բարեբախտությունից դեռեւս անտեղյակ, ես հույս ... |
| |
 |
|
| 2006-06-24 |
|
| |
| ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ հինգերորդ
ԾԵՐՈՒՆԻՆ ԵՎ ԾՈՎԸ
Ոտի վրա մեկական բաժակ գցելուց հետո մենք վերստին նստեցինք Հրաչի ... |
| |
 |
|
| 2006-06-17 |
|
| |
| ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ չորրորդ
ՆՍՏԱԿՅԱՑ ՎԻՃԱԿՆԵՐ
- Հիմի մեր տնեցիք կանհանգստանան,- Հրաչին ասացի ես:
- Էդ արդեն ... |
| |
 |
|
| 2006-06-10 |
|
| |
| ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ երրորդ
ԶՎԱՐՃԱԼԻ ՏԱՆԳՈ
- Որ ուշ ես տուն գնում՝ տանը վրադ չեն խոսո՞ւմ,- ինձ հարցրեց Լիզան:
- Վրես ... |
| |
 |
|
| 2006-06-03 |
|
| |
| ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ երկրորդ
ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՇԻՎ
- «Երեքնուկը» երգի իմաստով շատ բարդ գործ է. մի տեսակ անսովոր ... |
| |
 |
|
|
|
 |
Ոչ թե Ստրադիվարիուսի, այլ Գվադանինիի ջութակով - Aravot.am
| 2006-09-15 |
| Ոչ թե Ստրադիվարիուսի, այլ Գվադանինիի ջութակով |
| |
Հարցազրույց ճանաչված երիտասարդ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ
- Այսօր Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ (դիրիժոր՝ Էդ. Թոփչյան) հանդես կգաք Ա. Խաչատրյանի Ջութակի կոնցերտի կատարմամբ: Ըստ մեր տեղեկությունների՝ ոչ այն գործիքով, որով սովորաբար նվագում եք:
- Ճապոնիայի երաժշտական գործիքների ֆոնդում Ստրադիվարիուսի 18 ջութակներից մեկը վստահված է ինձ, սակայն կան երկրներ, որտեղ ես ելույթ եմ ունենում այլ գործիքով, քանի որ Ճապոնիան ոչ անվտանգ է համարում այդ գործիքի մուտքը որոշ երկրներ: Այնպես որ, Հայաստանում բեմ կբարձրանամ դարձյալ գերազանց՝ Գերմանիայի երաժշտական գործիքների հավաքածուից ինձ տրամադրած՝ Գվադանինիի պատրաստած ջութակով:
- Մրցանակակիր եք մի քանի միջազգային մրցույթների, սակայն անցյալ տարի Բրյուսելի Էլիզաբեթ թագուհու անվան մրցույթում առաջին մրցանակակիր դառնալուց հետո կարծես ավելի հնչեղ դարձավ ձեր անունը, իսկ դուք ցանկալի հյուր՝ աշխարհի տարբեր անկյուններում...
- Գուցե դա այդպես է, բայց ինձ համար էլ անհասկանալի է: Տեղեկացնեմ, որ «մրցութային կյանքս» սկսել եմ 2000-ին՝ մրցանակ շահելով Ֆրից Կրայսլերի անվան մրցույթում (Վիեննա), այնուհետեւ՝ Լուիս Շպորի անվան մրցույթում (Ֆրայբուրգ), հետո՝ մյուս հեղինակավոր մրցույթներում: Իսկ անցյալ տարվա մրցույթից հետո շնչելու ժամանակ չունեմ. հրավերին հաջորդում են այլ հրավերներ, անգամ այսօր պլանավորվում են իմ տարիներ անց կայանալիք համերգային ծրագրերը:
- Ո՞վ է ձեր իմպրեսարիոն:
- Այն մեկ անձ չէ, այլ Լոնդոնի «Ասկոնաս հոլթ» հեղինակավոր մենեջերական կառույցն է, որտեղ ընդգրկված են պրոֆեսիոնալներ: Նրանց շնորհիվ են կայացել իմ ելույթները Ռուսաստանում, Եվրոպայի, Հեռավոր Արեւելքի, Ամերիկա մայրցամաքի տասնյակ երկրներում՝ Բեռլինի, Տոկիոյի, Ֆրանսիայի, Անգլիայի, Լոնդոնի եւ այլ ճանաչված նվագախմբերի հետ: Այդ համերգները ղեկավարել են անվանի դիրիժորներ Մազուրը, Ֆեդոսեեւը, Հերբիգը, Յուկկա - Պեկկա Սարասատեն եւ այլք:
- Աշխարհում բիզնեսը վաղուց մուտք է գործել նաեւ դասական արվեստ: Քիչ չեն դեպքերը, երբ իմպրեսարիոն «քցել» է նույնիսկ անվանի երաժշտին, դուք «Ասկոնաս հոլթին» վստահո՞ւմ եք:
- Այո, արդեն 5 տարի է, ինչ նրանց արտիստն եմ: «Ասկոնաս հոլթը», բացի երաժշտիս համար հոգ տանելուց, գիտի անգամ իմ նախընտրած ուտեստները: Ինչ վերաբերում է ֆինանսական հարցերին, այդ առումով էլ եմ վստահում իրենց:
- Որպես Եվրոպայում կրթություն ստացած երաժիշտ՝ խնդրում ենք զուգահեռներ անցկացնել հայաստանյան եւ եվրոպական երաժշտական դպրոցների միջեւ: Ի դեպ, երաժշտականների խնդրով մտահոգ են նաեւ ՀՀ մշակույթի եւ կրթության նախարարությունները:
- Հայաստանի եւ Եվրոպայի երաժշտական ուսման ընթացքը նույնը չէ: Եվրոպայում երաժշտական դպրոցում ուսուցանվում է միայն մասնագիտություն առարկան (ջութակ, դաշնամուր, թավջութակ եւ այլն), այսինքն՝ առանց կոնկրետ 7 տարի պարտադիր ուսուցման՝ երեխան ծանոթանում է միայն իր նախընտրած երաժշտական գործիքին: Հայաստանի օրինակով այնտեղ ծրագիր չկա, որ ասենք, առաջին դասարանում այս ծրագիրն է անցնելու, երկրորդում՝ այն: Երաժշտական առարկաները՝ սոլֆեջիո, մեծանուն երաժիշտների կյանքը, որը Հայաստանում անցնում են երաժշտական գրականություն անվան տակ, Եվրոպայում ուսուցանվում են հանրակրթական դպրոցներում, առարկան էլ կոչվում է երաժշտություն: Ես երկրորդ դասարանից եմ ընտանիքով Հայաստանից տեղափոխվել Գերմանիա, հետեւաբար չեմ կարող ասել՝ ուսման որ կարգն է արդյունավետ կամ ճիշտ: |
| |
| Զրուցեց Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|