|
|
|
|
 |
 |


|
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2006-09-14 |
|
| |
| ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ տասնչորսերորդ
ՎԱՍՆ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ
- Տասներկուսը չի,- ասացի Լիզային.- քսա՛ն ա պակաս:
- Տասնութ,- ... |
| |
 |
|
| 2006-09-09 |
|
| |
| ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ տասներեքերորդ
ՏԱՍՆՈՒԹ ՊԱԿԱՍ
- Արդեն տասներկուսն ա,- ասաց Լիզան՝ դարձյալ ժամացույցին նայելով ... |
| |
 |
|
| 2006-08-29 |
|
| |
| Գլուխ տասներորդ
ԱՆՁԱՄԲ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՄ
Ինքս է՛լ եմ զգում, որ Ոսկերչյանի թեման շատ ծամծմեցի ու չարաշահեցի, բայցեւ զգում ու հասկանում եմ, որ ... |
| |
 |
|
| 2006-08-29 |
|
| |
| ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ տասներորդ
ԱՆՁԱՄԲ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՄ
Ինքս է՛լ եմ զգում, որ Ոսկերչյանի թեման շատ ծամծմեցի ու ... |
| |
 |
|
| 2006-08-13 |
|
| |
| ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ տասներկուերորդ
ՀՈԳԵՎՈՐ ՖՈՒՏԲՈԼ
Մի քանի վայրկյան անց արդեն մտքիս մեջ «Հայր մերն» էի ... |
| |
 |
|
| 2006-08-05 |
|
| |
| ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ տասնմեկերորդ
ՇԱՆ ՏԵՂ ՉԴՆԵԼ
Չնայած մեր հարեւանությունն ու բարեկամությունը մորս գրական ... |
| |
 |
|
| 2006-07-29 |
|
| |
| ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ տասներորդ
ԱՆՁԱՄԲ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՄ
Ինքս է՛լ եմ զգում, որ Ոսկերչյանի թեման շատ ծամծմեցի ու ... |
| |
 |
|
| 2006-07-22 |
|
| |
| ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ իններորդ
ՄԵՂԱԴՐՈՂ ԿՈՂՄԻ ՎԿԱՆ
Ինքնախաբեության վատագույն տարբերակն էլ էն է, երբ զուգահեռաբար ... |
| |
 |
|
| 2006-07-15 |
|
| |
| ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ ութերորդ
ՁՆՀԱԼԻՑ ՀԵՏՈ
Այսինքն, ի սկզբանե Խոսքն էր, եւ Խոսքն էդ ամբողջ ընթացքում Լիզայի մոտ էր, ... |
| |
 |
|
| 2006-07-08 |
|
| |
| ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ յոթերորդ
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԱՆԳՈ
- Հիմի մի բան որ ասեմ՝ կարող ա՞ էլի ջղայնանաս, Թամրազյան ջան,- ... |
| |
 |
|
| 2006-07-01 |
|
| |
| ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ վեցերորդ
ՀԵՐՈՍՆԵՐ ԵՎ ԿԼԻԵՆՏՆԵՐ
Մինչ այդ, էդ ամեն բարեբախտությունից դեռեւս անտեղյակ, ես հույս ... |
| |
 |
|
| 2006-06-24 |
|
| |
| ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ հինգերորդ
ԾԵՐՈՒՆԻՆ ԵՎ ԾՈՎԸ
Ոտի վրա մեկական բաժակ գցելուց հետո մենք վերստին նստեցինք Հրաչի ... |
| |
 |
|
| 2006-06-17 |
|
| |
| ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ չորրորդ
ՆՍՏԱԿՅԱՑ ՎԻՃԱԿՆԵՐ
- Հիմի մեր տնեցիք կանհանգստանան,- Հրաչին ասացի ես:
- Էդ արդեն ... |
| |
 |
|
| 2006-06-10 |
|
| |
| ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ երրորդ
ԶՎԱՐՃԱԼԻ ՏԱՆԳՈ
- Որ ուշ ես տուն գնում՝ տանը վրադ չեն խոսո՞ւմ,- ինձ հարցրեց Լիզան:
- Վրես ... |
| |
 |
|
| 2006-06-03 |
|
| |
| ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ երկրորդ
ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՇԻՎ
- «Երեքնուկը» երգի իմաստով շատ բարդ գործ է. մի տեսակ անսովոր ... |
| |
 |
|
|
|
 |
ՆՈՐՕՐՅԱ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐ՝ ՀՆԱՄՅԱ ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ - Aravot.am
| 2006-09-15 |
| ՆՈՐՕՐՅԱ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐ՝ ՀՆԱՄՅԱ ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ |
| |
Հարցազրույց ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանի հետ
- Արդեն որերորդ անգամ Հայաստանի պետական կամերային նվագախումբը (ՀՊԿՆ) միաձուլում է ճարտարապետությունն ու երաժշտությունը: Սեպտեմբերի 22-ին եւ 23-ին Զվարթնոցի տաճարի մոտ տեղի կունենա ձեր բացառիկ թատերականացված համերգը՝ նվիրված ՀՀ անկախության 15-ամյակին...
- Մենք հարուստ ենք պատմամշակութային ճարտարապետական կոթողներով: Ճարտարապետությունն ինքնին երաժշտություն է, իսկ եթե այն միաձուլվում է երաժշտության հետ, ուղղակի հրաշափառ բան է դառնում: Մեծ մասշտաբի բազմաշերտ միջոցառում ենք կազմակերպելու: Լինելու են տարբեր հարթակներ, երաժշտություն, պար, ազգային ժողովրդական եւ եվրոպական գործիքների ներդաշնակում: Այս համերգին մեզ են միացել տաղանդավոր արվեստագետներ՝ լեգենդար պարուսույց Մորիս Բեժարի սան Աիդա Ամիրխանյանը, որի մասնակցությամբ Բիզե-Շչեդրինի «Կարմենը» բեմադրվել է յուրահատուկ ձեւով: Մենք ոգեշնչվել ենք 7-րդ դարի Զվարթնոցից ու մեր ողջ համերգի տրամադրությունը բխել է այդ միջավայրից: Համերգին կհնչեն Տիգրան Մանսուրյանի, Դավիթ Հալաջյանի, Էդվարդ Հայրապետյանի, Բախի, Պյացոլլայի, Կորելլիի ստեղծագործություններից: Մատչելի, բայց միեւնույն ժամանակ բովանդակալից համերգ է նախատեսվում:
- Գառնիում ու Ղարաբաղում ՀՊԿՆ-ի կայացած համերգները հետագայում ֆիլմ դարձան, նույնը ակնկալե՞նք նաեւ զվարթնոցյան համերգից:
- Այո, իհարկե: Չմոռանամ նշել, որ այս համերգին մեզ միանալու է Հունաստանից TYPANA հարվածայինների անսամբլը եւ մի հիանալի հնչյունային ռեժիսոր Կանադայից՝ Ռասըլ Դոքինսը: Վերջինս նաեւ Գառնիի համերգն է ձայնագրել: Զվարթնոցի համերգը կնկարահանվի 12 տեսախցիկով, հետագայում կթողարկվի DVD: Օգտագործելու ենք լուսավորության այնպիսի էֆեկտներ, որ երբեւիցե Հայաստանում չի եղել: Դրանք ձեռք են բերվել 1,5 տարի առաջ՝ «Հայաստան» հիմնադրամի միջոցներով: Այնպես որ, հանդիսատեսին խոստանում ենք լույսի, երաժշտության, ճարտարապետության շքահանդես, լիակատար էքստազ: Կլինեն նաեւ անակնկալներ, այդ թվում՝ երաժշտական յուրահատուկ հրավառություն, թե ինչպիսի՝ փակագծերը չեմ բացի:
- Դուք հերթով Հայաստանի ու Արցախի պատմամշակութային հուշարձաններն ու կոթողները «օգտագործում» եք իբրեւ ֆոն ձեր համերգների համար, հաջորդը ո՞րն է լինելու:
- Իրոք հիասքանչ հուշարձաններ, եկեղեցիներ ունենք, բայց դրանց հասնելու, տեխնիկան տեղափոխելու, հոսանքի ու վերջապես միջոցների խնդիր կա: Համերգների՝ Շուշի, Գառնի եւ Զվարթնոց եռյակից հետո կանգ չենք առնի:
- Ի՞նչ անակնկալներ են սպասվում այս համերգաշրջանում:
- Անկախության 15-ամյակին զուգադիպել է ՀՊԿՆ-ի վերակազմավորման 10-ամյակը: Փաստորեն, Զվարթնոցի համերգով բացում ենք մեր 10-րդ համերգաշրջանը: Հետաքրքիր ծրագրեր ունենք պրեմիերաների, հյուրախաղերի ու գալահամերգների առումով: Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կմեկնենք Մոսկվա եւ Սանկտ Պետերբուրգ, փետրվարին՝ Եվրոպա: 2007-ի 2-րդ կեսին նախատեսվում է Հարավային Ամերիկայի մեծ տուրնեն: Մի խոսքով՝ բուռն գործունեություն: Կարեւորում ենք նաեւ համերգները մարզերում: Այս տարի երեւի մի հատուկ համերգ կունենանք Գանձասարում, Ղարաբաղի սահմանամերձ գյուղերում ու Ջավախքում:
- Դուք մեծ փորձ ունեք հրավիրված երաժիշտների հետ համագործակցելու, այս համերգաշրջանում ո՞ւմ եք ներկայացնելու:
- Կնախընտրեի փակագծերը նախօրոք չբացել: Ասեմ, որ մի քանի գալահամերգ է լինելու այն բոլոր ճանաչված երաժիշտների հետ, որոնց մասնակցությամբ այս 10 տարիներին համագործակցել ենք:
- Եթե հանրագումարի բերեք նվագախմբի անցած ուղին, որո՞նք են ձեր նվաճումները եւ այն, ինչ չհասցրիք իրականացնել:
- Հետաքրքիր մարտահրավերներով դժվարին ճանապարհ ենք անցել: Թվում է, որ եթե կայանում ես, ամեն ինչ պիտի ավելի հեշտանա: Բայց հիմա ավելի դժվար է լուրջ գործունեություն ծավալելը, քան տարիներ առաջ: Պատճառը որոշ հանգամանքներն են՝ մենք դահլիճ չունենք, սա փաստ է: Չենք կարողանում նորմալ աշխատել: Դա նույնն է, թե վագրին գցես փոքր վանդակի մեջ, այն իհարկե իրեն կարյունի: Շատ ծրագրեր կիրագործեինք, բայց դրա համար էլ լուրջ ֆինանսական բազա է պետք: |
| |
| Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|