|
|
|
|
 |
 |


|
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
«Ռեժիմը խուճապի մեջ է: Զգալով համաժողովրդական շարժման անբեկանելի ուժը՝ վարչախումբն իր վերջին ճիգերն է գործադրում ոչ լեգիտիմ իշխանությունը պահպանելու համար՝ փոխատեղելով իր թիմի անդամներին»: Այդպիսի մեկնաբանություն ես կտայի, եթե լինեի ընդդիմության կողմնակից: «Անկասելի տնտեսական աճի եւ լայնամասշտաբ համակարգային բարեփոխումների պայմաններում իշխանության առաջ ծառանում են նոր խնդիրներ եւ մարտահրավերներ, եւ այդ պայմաններում ընտրվում է կառավարման առավել արդյունավետ մոդելը»: Կադրային փոփոխությունների թերեւս այդպիսի գնահատական կտար իշխանության՝ որոշակի կրթական ցենզ ունեցող կողմնակիցը:
Երկու բացատրություններն էլ, բնականաբար, կեղծ են իրենց «նպատակաուղղվածությամբ», բայց պարունակում են ռացիոնալ հատիկ: Իրականությունն այն է, որ թե իշխանական եւ թե ընդդիմադիր քաղաքական ուժերը պատրաստվում են ընտրությունների: Ընդ որում, վերջին՝ ԱԺ նախագահի հրաժարականի պարագայում դրա մասին ասվեց բաց տեքստով: Եթե պաշտոնական բացատրությունը հենց դա է, արժե՞ արդյոք նույն եզրակացության գալ խորը եւ քրտնաջան վերլուծությունների շնորհիվ: Քանի որ իշխանությունների համար ընտրություններին մասնակցելու գլխավոր ռեսուրսը վարչական լծակներն են, պարզ է, որ հենց Հովիկ Աբրահամյանը պետք է համախմբի եւ կազմակերպի այդ ռեսուրսը: Մյուս կողմից՝ երկրի աստիճանակարգում երկրորդ դեմքի ու կուսակցության շտաբի պետի համատեղումը լավ չէր դիտվի, եւ եթե ԱԺ նախագահը հրաժարական չտար, շատ բնական կլինեին դժգոհությունները տվյալ համատեղման կապակցությամբ: Հետեւաբար, այո, այդ կադրային փոխատեղումներն արվում են իշխանությունը պահպանելու համար, եւ, մյուս կողմից, այո՝ նոր խնդիրներն առաջ են բերում նոր անձանց: Այդ առումով ԱԺ նախագահի պաշտոնում ես, իհարկե, կցանկանայի տեսնել Դավիթ Հարությունյանին, բայց խորհրդարանական մեծամասնությունը, ըստ երեւույթին, գուցե թե իր թեկնածուն ունի՝ իրեն ավելի համապատասխան:
Եվս երկու վարկածների մասին, որոնք չեն ենթարկվում տրամաբանական քննության: Իբր կադրային փոփոխություններով կանխվում է Ռոբերտ Քոչարյանի դավադրությունը: Դա անհիմն վարկած է ոչ թե այն պատճառով, որ երկրորդ նախագահն ընդունակ չէ դավադրության. ոչ միայն ընդունակ է, այլեւ դա միակ ճանապարհն է, որով նա եկել էր եւ, զուտ տեսականորեն, կարող է գալ իշխանության: Պարզապես անտրամաբանական է ենթադրել, որ Հովիկ Աբրահամյանը կարող է նման դավադրության մասնակիցը լինել. կասկածելի կամ ոչ լոյալ մարդու չեն նշանակում իշխող կուսակցության նախընտրական շտաբի պետ: Երկրորդ վարկածն այն է, որ ներկայիս ոստիկանապետը ավելի կարծր միջոցներ կկիրառի ժողովրդական հնարավոր ըմբոստության դեպքում, քան իր նախորդը: Բայց ընդդիմության դեմ բռնություններն ամենեւին պայմանավորված չեն ոստիկանապետի անձով: Հայկ Հարությունյանն էլ, օրինակ, երբեք նման քայլի չէր դիմի, եթե չունենար իր վերադասի հրամանը: Ոստիկանության դեպքում, հետեւաբար, ամեն ինչ կախված է հրաման տվողից:
|
| |
| ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
| ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ |
|
 |
|
 |
| 2011-11-08 |
| Հայ-ճապոնական երաժշտական համագործակցություն |
| |
«Ռոլան Բիկով» հիմնադրամի եւ «Հայաստանի նոր անուններ» կազմակերպության մասնակցությամբ Գեղագիտության ազգային կենտրոնում հայ երեխաները ներկայացրեցին ճապոնական եւ հայկական երաժշտություն:
Համերգային ծրագրի ղեկավար Սիլվա Մեքինյանը նշեց, որ համերգի նպատակն է՝ ներկայացնել մեր պատանի տաղանդներին եւ գործիքների հնչողությունը. «Հայկական եւ ճապոնական երաժշտությունները նման են: Մեր երեխաները հաճույքով բացահայտեցին երաժշտական Ճապոնիան»:
Համերգին ներկա ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիկախիտո Խարադան նշեց, որ համերգն անակնկալ էր իր համար. «Երեխաները տաղանդավոր են եւ Հայաստանի ապագա ժողովրդական արտիստներ»:
|
| |
 |
| |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
| 2011-11-08 |
| Հայերը Լիբանանում ամենամշակութայինն են |
| |
Դա փաստում է նաեւ Լիբանանում Հայաստանի դեսպանի մշակույթի գծով խորհրդական Միրեյ Խանամիրյանը:
Հայ մշակույթի հանրահռչակման կարեւորագույն հանգրվաններից են հատկապես Մերձավոր Արեւելքի գաղթօջախները, քանի որ ավանդական սփյուռքի հիմնական զանգվածը կենտրոնացված է այստեղ: Ցավոք, շատ հաճախ Մերձավոր արեւելքում մեր արվեստը ներկայացվում է չափազանց սահմանափակ՝ ընդգրկելով հայաստանյան շոու-բիզնեսի մի քանի երգիչ-երգչուհիների:
Օգտվելով առիթից, որ Երեւանում է Լիբանանում Հայաստանի դեսպանի մշակույթի գծով խորհրդական Միրեյ Խանամիրյանը, «Առավոտը» ցանկացավ տեղեկանալ, թե ի՞նչն է պատճառը, որ ցածրաճաշակ, արդեն ունկնդրի ականջը վաղուց «չարչարած» երգիչ-երգչուհիներն են հանդես գալիս արտերկրում, մասնավորապես՝ Լիբանանում, այն դեպքում, երբ ունենք իսկապես ... |
| |
 |
| |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
| 2011-11-08 |
| Ճապոնական ֆիլմեր՝ Հայաստանում |
| |
Երեկ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ասուլիս` նվիրված ճապոնական ֆիլմերի փառատոնին, որը կանցկացվի նոյեմբերի 8-12-ը՝ Երեւանում եւ Գյումրիում: Փառատոնը կազմակերպել են Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը եւ «Hikari» հայ-ճապոնական գիտակրթական եւ մշակութային կենտրոնը: Ներկա էին «Hikari» մշակութային կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը, Այկիդո Այկիկայ Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արմեն Ավետիսյանը եւ կինոգետ Րաֆֆի Մովսիսյանը: Փառատոնի շրջանակներում ցուցադրվելու է 5 լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ: Արմեն Ավետիսյանը իր աշակերտների հետ ցուցադրական ելույթ կունենա փառատոնի բացումից առաջ:
|
| |
 |
| |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
| 2011-11-08 |
| Դե Նիրոն կմարմնավորի խորամանկին |
| |
| Ըստ The Daily Telegraph.-ի, ճանաչված դերասան Ռոբերտ Դե Նիրոն կմարմնավորի խոշորագույն ֆինանսական բուրգի հիմնադիր Բեռնարդ Մեդոֆֆին: Մեդոֆֆի մեքենայությունները տեւել են շուրջ 20 տարի եւ բացահայտվել միայն 2008-ին: Վերջինիս խաբված հաճախորդների ցանկում ոչ միայն ԱՄՆ ազդեցիկ քաղաքացիներ են, այլեւ հզոր բանկեր՝ BNP Paribas, HSBC, Credit Agricole, Societe Generale, Natixis, Nomura, Royal Bank of Scotland, UniCredit. Իր աննախադեպ խորամանկությունների համար Մեդոֆֆը 2009-ին դատապարտվել էր 150 տարվա ազատազրկման, իսկ նրա որդի Մարկը անցյալ տարվա դեկտեմբերին կյանքին վերջ էր տվել ինքնասպանությամբ: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Մեդոֆֆն ու իր տիկին Ռութը եւս փորձել են նման քայլի դիմել: Ֆինանսիստի մյուս որդին՝ Էնդրյուն լրագրող Լորի Սանդելին օգնել էր գիրք գրել «Truth and Consequences: Life Inside the Madoff Family» տպավորիչ վերնագրով: Այժմ ամերիկյան հեռուստաընկերություններից մեկը գնել է գիրքը ֆիլմի սցենար ... |
| |
 |
| |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
| 2011-11-08 |
| Անկեղծ, ինքնատիպ եւ համարձակ պոեզիա |
| |
Մարդիկ բացառիկ դեպքերում են լինում այն, ինչ թվում են: Բանաստեղծուհի Արփի Ոսկանյանը այդ բացառիկներից մեկն է: Նա մարդ է, որը պատկանում է ինքն իրեն, չի մտնում ոչ մի ստանդարտի մեջ, կատարում է իր գործը՝ չնմանվելով ոչ ոքի: Նա լավ է ուսումնասիրել իր բնավորությունը, հակումները, ուժերը եւ անգամ թերությունները:
Արփին այնքան անկեղծ է, համարձակ եւ ինքնատիպ, որ պատերազմում է միշտ «դարակների, պիտակների, կեցվածքների եւ շրջանակների դեմ» եւ փորձում բացահայտ արձակ բանաստեղծության բոլոր հնարավորությունները: Նա այնպես է գրում, որ շատ դժվար է անմիջապես որոշել այդ «գրվածքների» ժանրային առանձնահատկությունները: Նա երբեք չի վախեցել, որ իրեն կարդալուց հետո ընթերցողը կարող է ասել, թե «դրանք բանի նման չեն»:
Չվախենալով նման պիտակներից՝ Արփիին հաջողվել է գրել մի մանիֆեստ, որի վերջին տողերն են՝ «Հայեր, եղեք ինձ ... |
| |
 |
| |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել
Հարգելի՛ պրն Աբրահամյան: Դա դեռ ինչ է, վերջերս 3 բարձրաստիճան պաշտոնյաներ դիմել էին Կոտայքի մարզի ԸԻ դատարան եւ այդ հոդվածով իրենց ձեռնարկության նախկին աշխատողից յուրաքանչյուը պահանջել 1.000.000 դրամ, ինչ է թե վերջինս համարձակվել էր ՀՀ ՊՆ ուղղված դիմումում բողոքել նրանցից ու հայտնել էր նրանց կենսագրությունների որոշ ըվյալները: Դատարանը ... հայցը բավարարել է, որոշելով հօգուտ հայցվորներից յուրաքանչյուրի բռնագանձել 20.000-ական դրամ, այն դեպքում, երբ առհասարակ բացակայում է հրապարակայնության բաղադրիչը: Գործն այժմ գտնվում է վերաքննիչ քաղաքացիական դատարանում Եթե կուզեք ծանոթանալ/ շատ հետաքրքիր է/ գործի համարն է՝ ԿԴ1/0131/02/11: Հարգանքներով՝ Մ. Կոստանյան
Ով գիտի, հնարավոր է, որ հենց ինքը` փաստաբանը, գրած լինի իրեն վիրավորող կօմենտները: Նա կարող է ապացուցել արդյոք, որ այդ կօմենթները հենց ինքը չի գրել?
Ինձ որոշ մարդկանց հոգու քնքշությունը երբեմն ապշեցնում է: Եթե ինտերնետում, թերթում եւ այլ տեղեր գրված ինչ-որ բան նրանց այդքան վիրավորում է, պետք է բժշկի գնան: Համոզված եմ՝ դրա համար դեղ կա: