|
|
|
|
 |
 |


|
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
«Ռեժիմը խուճապի մեջ է: Զգալով համաժողովրդական շարժման անբեկանելի ուժը՝ վարչախումբն իր վերջին ճիգերն է գործադրում ոչ լեգիտիմ իշխանությունը պահպանելու համար՝ փոխատեղելով իր թիմի անդամներին»: Այդպիսի մեկնաբանություն ես կտայի, եթե լինեի ընդդիմության կողմնակից: «Անկասելի տնտեսական աճի եւ լայնամասշտաբ համակարգային բարեփոխումների պայմաններում իշխանության առաջ ծառանում են նոր խնդիրներ եւ մարտահրավերներ, եւ այդ պայմաններում ընտրվում է կառավարման առավել արդյունավետ մոդելը»: Կադրային փոփոխությունների թերեւս այդպիսի գնահատական կտար իշխանության՝ որոշակի կրթական ցենզ ունեցող կողմնակիցը:
Երկու բացատրություններն էլ, բնականաբար, կեղծ են իրենց «նպատակաուղղվածությամբ», բայց պարունակում են ռացիոնալ հատիկ: Իրականությունն այն է, որ թե իշխանական եւ թե ընդդիմադիր քաղաքական ուժերը պատրաստվում են ընտրությունների: Ընդ որում, վերջին՝ ԱԺ նախագահի հրաժարականի պարագայում դրա մասին ասվեց բաց տեքստով: Եթե պաշտոնական բացատրությունը հենց դա է, արժե՞ արդյոք նույն եզրակացության գալ խորը եւ քրտնաջան վերլուծությունների շնորհիվ: Քանի որ իշխանությունների համար ընտրություններին մասնակցելու գլխավոր ռեսուրսը վարչական լծակներն են, պարզ է, որ հենց Հովիկ Աբրահամյանը պետք է համախմբի եւ կազմակերպի այդ ռեսուրսը: Մյուս կողմից՝ երկրի աստիճանակարգում երկրորդ դեմքի ու կուսակցության շտաբի պետի համատեղումը լավ չէր դիտվի, եւ եթե ԱԺ նախագահը հրաժարական չտար, շատ բնական կլինեին դժգոհությունները տվյալ համատեղման կապակցությամբ: Հետեւաբար, այո, այդ կադրային փոխատեղումներն արվում են իշխանությունը պահպանելու համար, եւ, մյուս կողմից, այո՝ նոր խնդիրներն առաջ են բերում նոր անձանց: Այդ առումով ԱԺ նախագահի պաշտոնում ես, իհարկե, կցանկանայի տեսնել Դավիթ Հարությունյանին, բայց խորհրդարանական մեծամասնությունը, ըստ երեւույթին, գուցե թե իր թեկնածուն ունի՝ իրեն ավելի համապատասխան:
Եվս երկու վարկածների մասին, որոնք չեն ենթարկվում տրամաբանական քննության: Իբր կադրային փոփոխություններով կանխվում է Ռոբերտ Քոչարյանի դավադրությունը: Դա անհիմն վարկած է ոչ թե այն պատճառով, որ երկրորդ նախագահն ընդունակ չէ դավադրության. ոչ միայն ընդունակ է, այլեւ դա միակ ճանապարհն է, որով նա եկել էր եւ, զուտ տեսականորեն, կարող է գալ իշխանության: Պարզապես անտրամաբանական է ենթադրել, որ Հովիկ Աբրահամյանը կարող է նման դավադրության մասնակիցը լինել. կասկածելի կամ ոչ լոյալ մարդու չեն նշանակում իշխող կուսակցության նախընտրական շտաբի պետ: Երկրորդ վարկածն այն է, որ ներկայիս ոստիկանապետը ավելի կարծր միջոցներ կկիրառի ժողովրդական հնարավոր ըմբոստության դեպքում, քան իր նախորդը: Բայց ընդդիմության դեմ բռնություններն ամենեւին պայմանավորված չեն ոստիկանապետի անձով: Հայկ Հարությունյանն էլ, օրինակ, երբեք նման քայլի չէր դիմի, եթե չունենար իր վերադասի հրամանը: Ոստիկանության դեպքում, հետեւաբար, ամեն ինչ կախված է հրաման տվողից:
|
| |
| ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
| ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ |
|
 |
|
 |
| 2011-11-08 |
| Կովերը Նոյեմբերյանում գրին քարտ ունե՞ն |
| |

Հոկտեմբերի 19-ի համարում տեղեկացրել էինք, որ Նոյեմբերյանի երաժշտական դպրոցի հարակից տարածքը կովերի համար դարձել է հարմար արոտավայր: Քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն այն ժամանակ ընդունեց քննադատությունը՝ ասելով, որ ինքը մինչ այդ բազմիցս նախատել է կովատիրոջը: Դրանից հետո «Առավոտի» լուսանկարչական ապարատը արձանագրել է, որ քաղաքի կենտրոնում՝ Հայ-հունական բարեկամության զբոսայգում, շան աչալուրջ հայացքի ներքո կովերը դարձյալ անխռով արածում են: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2011-11-08 |
| Թուրքիան կարո՞ղ է միջնորդ լինել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ |
| |
Եվրոպացի չինովնիկները, անգամ հայաստանյան որոշ վերլուծաբաններ, կարծում են՝ կարող է
«Եթե Անկարան ցանկանում է ներդրում ունենալ ԼՂ հարցի կարգավորման գործընթացում, պետք է կարգավորի հարաբերությունները Երեւանի հետ»,- անցած շաբաթվա վերջում Բաքվում նման հայտարարություն էր արել Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը: Ընդգծելով, որ Անկարան հետաքրքիր գաղափարներ ունի խնդրի կարգավորման առնչությամբ, տիկինը նաեւ հավելել էր. «Սակայն Թուրքիան Հայաստանի հետ սահմանների հետ կապված խնդիր ունի: Եթե Թուրքիան ցանկանում է ներդրում ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, պետք է, նախ եւ առաջ, կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ»:
Թուրքիայի՝ ԼՂՀ հարցում ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2011-11-08 |
| «ՏԱՍԸ ՈՉԽԱՐ, ՀԻՆԳԸ ԿՈՎ, ԳԼԽԻԴ ՄԵՌՆԵՄ ՄԱԼԵՆԿՈՎ» |
| |
Հարցազրույց ԱԺ նախա•ահի խորհրդական Ալբերտ Հերոյանի հետ
-Մեր մի մասնավոր զրույցի ժամանակ ասացիք, թե Դուք Ձեր կյանքում չորս ան•ամ սով եք տեսել:
- Ես ուզում եմ, որ մեր այս խոսակցությունը այնքան ճիշտ եւ ըմբռնելի լինի, որովհետեւ ամեն մի իմ հասակն ունեցող անձնավորություն կարող է ինձ հետ համամիտ լինել, բայց, ովքեր իմ հասակը չեն ունենա, չեն հասկանա: Ես Ձեզ ասել եմ, որ չորս սով եմ տեսել, հայրենական պատերազմից հետո մինչեւ 1962-63- ական թվականները սովի ժամանակներ են եղել: Ուսանող ժամանակ ընդամենը 200 •րամ հաց էին տալիս, ես 57 թվականի բան եմ պատմում, այդ հացը սեղմում էիր, ջուրը կաթում էր, եթե կերար, անպայման «իժո•այից» պետք է հիվանդանայիր: Ես տարբեր բնա•ավառներում եմ աշխատել եւ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2011-11-08 |
| Կոտայքի մարզում ընտրակեղծիքները բացառվելու են |
| |
Խոստանում է մարզպետ Կովալենկո Շահգալդյանը
«Ես համոզված կարող եմ ասել եւ երաշխիք տալ, որ առաջիկա ընտրություններում եւս Կոտայքի մարզում ընտրակեղծիքները բացառվելու են: Ցանկացած մարդ, եթե տիրապետում է օրենքին եւ պատասխանատվություն ունի մեր երկրի ապագայի եւ առաջընթացի համար, պետք է ընտրակեղծիքների չգնա: Ես, որպես մարզպետ, մեր տարածքում կարող եմ դա երաշխավորել»,- «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: Դիտարկմանը, որ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ հենց Կոտայքի մարզում ընդդիմության ներկայացուցիչները ընտրախախտումների մասին բազմաթիվ բողոքներ էին ներկայացրել, մարզպետն ընդդիմադիրներին խորհուրդ տվեց մի քիչ ավելի իրատեսական լինել եւ իրերն իրենց անուններով կոչել. «Անցած ընտրությունների ժամանակ մարզի 157 տեղամասերից միայն 23-ում են, այսպես ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2011-11-08 |
| ՕԵԿ-ի մարդաշատ հանդիպումները Շիրակի մարզում |
| |
Նոյեմբերի 5-ին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ է ունեցել Շիրակի մարզի Մարալիկ, Արթիկ եւ Գյումրի քաղաքների բնակչության հետ: Բոլոր հանդիպումներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում՝ բարձր ակտիվության, ջերմ եւ անկաշկանդ մթնոլորտում: Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է տարածաշրջանի եւ հանրապետության առջեւ ծառացած արդիական խնդիրները, ՕԵԿ-ի կատարած աշխատանքները, խոսել առաջիկա անելիքների մասին, պատասխանել ազգաբնակչությանը հուզող հարցերին: Իր ելույթներում կուսակցության նախագահը կարեւորել է Սերժ Սարգսյանի հետ 2008 թվականին կնքած դաշինքը եւ մատնանշել, որ այն ժամանակ ՕԵԿ-ի սթափ դիրքորոշումը հնարավորություն տվեց կանխելու երկրում քաղաքացիական զանգվածային բախումները, եւ չնայած հետագայում ունեցած վարկանշային կորստին, այսօր կուսակցությունը քայլ առ քայլ բուռն ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2011-11-08 |
| Արձանագրվել է հրադադարի 1350 խախտում |
| |
Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հոկտեմբերի 1-30-ը Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1350 անգամ, երեկ հաղորդել է ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Հայաստանի Հանրապետության սահմանին գրանցվել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ավելի քան 200 դեպք: ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տվյալների համաձայն՝ նշյալ ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 1150 անգամ: Հրադադարի խախտումների ժամանակ ադրբեջանական կողմը կրակել է տարբեր զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար զինատեսակներից ավելի քան 250 անգամ»:
Ըստ հաղորդագրության, հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը եւ պատասխան գործողությունների են դիմում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2011-11-08 |
| «Մենք քեֆ կանենք այն ժամանակ, երբ կկրկնենք նոյեմբերը» |
| |
Երեկ Հայաստանի կոմունիստները տոնում էին Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության 94-րդ տարեդարձը: Այդ առիթով Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը երեկ լրագրողներին ներկայացրեց՝ ինչպես են նշելու իրենց տոնը. «Ոչ մի քեֆային բան չի լինելու, որովհետեւ մենք քեֆ կանենք այն ժամանակ, երբ կկրկնենք նոյեմբերը,- ասաց նա՝ ավելացնելով, որ կենացներ չեն լինելու, օղի չեն խմելու,- խմում են այն մարդիկ, որոնք խմիչքը իրենց փողով չեն առել, ուրիշն ա բերել»:
Անդրադառնալով Հայաստանի ներկա վիճակին՝ նա ասաց. «Ով ա տեսել՝ մեր 70 000 տոննա պղինձը, 70 000 տոննա մոլիբդենը եւ այլն, նրանց ուղեկցող ուրիշ ազնիվ մետաղներ տան անհատների, նրանցից մեկն էլ էկել ա Թումանյան, տեսել ա, որ շատ ա հարստանում, Ամերիկային ա հարստացնում, զբաղվել ա մանկապղծությամբ»,- ասաց Ռուբեն Թովմասյանը՝ վկայակոչելով «սովետի ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2011-11-08 |
| ՀԱԿ-ը միշտ պատրաստ է |
| |
| «Դիմել ենք միջազգային հանրությանը՝ այն պահանջով, որ մոտ 2000 դիտորդ ուղարկվի ընտրություններին: Դա թույլ կտա ամեն տեղամասում ունենալ մեկ դիտորդ: Այդ գաղափարը հետաքրքրությամբ է ընդունվում միջազգային հանրության կողմից, անգամ Եվրոպայի խորհրդի վերջին բանաձեւի մեջ խոսվում է այն մասին, որ բազմամարդ առաքելություն ուղարկվի ընտրությունները վերահսկելու նպատակով»,- երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է՝ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Մեկնաբանելով իշխանական կուսակցությունների մոտակա նախընտրական տրամադրությունները, ՀԱԿ համակարգողն ասել է, որ Կոնգրեսը պատրաստ է ընտրություններին. «Բոլոր հանձնարարությունները տրված են, որ պատրաստ լինենք ընտրություններին ցանկացած պահի: Մենք ամեն նախկին սովետական շրջանում ունենք շտաբ: Այդ շտաբը քարոզչական աշխատանքներ է կատարում, նաեւ հանձնարարություններ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2011-11-08 |
| Նորանշանակը հանդիպել է |
| |
Երեկ Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնը այցելել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակ: «Ազատ դեմոկրատների» վերնախավի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարության վիճակին, արտաքին հարաբերություններին, հասարակական-քաղաքական գործընթացներին վերաբերող հարցեր: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նորանշանակ դեսպանն իր նախաձեռնությամբ հանդիպել է նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2011-11-08 |
| Քուշկյանին մի շաբաթ ժամանակ են տալիս |
| |
Թե չէ՝ ահավոր բաներ են անելու

Մեծամորցի 74-ամյա հաշմանդամ-թոշակառու Վալենտինա Վարդանյանը մինչեւ հասնում է պոլիկլինիկա, որպեսզի առաջնային բուժօգնություն ստանա, այսպես ասած՝ «կես մարդ է դառնում»: Բանն այն է, որ կառավարության՝ առողջապահության ոլորտի օպտիմալացման մասին որոշման արդյունքում, Մեծամոր քաղաքի կենտրոնում գտնվող պոլիկլինիկան փակվել է, իսկ բուժանձնակազմը՝ սարքավորումներով հանդերձ, տեղափոխել են քաղաքից մի քանի կմ հեռու՝ հիվանդանոցին կից գտնվող շինություն, ինչը մեծ դժվարություններ է առաջացրել բնակիչների համար: Դեպի նոր պոլիկլինիկա տանող ճանապարհը քարուքանդ է եւ ոտքով անհնար է տեղ հասնել, հիվանդները մինչեւ հասնում են՝ ոտքն են ոլորում, կքած անցնում են գազատար խողովակի տակով կամ էլ քարերի վրայով են ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2011-11-08 |
| Մանկատան շրջանավարտներից բնակարանները հետ կվերցնեն |
| |
2012 թ. պետական բյուջեի նախագծում հատկացումներ չկան մանկատների շրջանավարտների բնակարանային ապահովման գծով, ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում երեկ ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: News. am-ի փոխանցմամբ, այդ նպատակով միջոցներ չեն հատկացվել նաեւ 2011 թ., իսկ 2003-10 թվականներին մոտ 300 բնակարան է տրվել: Սակայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ոչ բոլոր հատկացված բնակարաններն են օգտագործվում ըստ նպատակի: Ա. Գրիգորյանի ներկայացմամբ, «Առնվազն 28 բնակարաններ չեն ծառայում իրենց նպատակին՝ ուղղակի չեն բնակվում՝ կամ տրվել են վարձով, կամ աղջիկը ամուսնացել է ու բնակվում է այլ հասցեով, կամ Հայաստանից բացակայում են ու հատկացման օրից այդ բնակարանները փակ են»:
Նախարարի տեղեկացմամբ՝ այդ 28 վիճահարույց ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2011-11-08 |
| «Զվարթնոցում»՝ նոր մեկնման սրահ |
| |
Երեկ «Զվարթնոց» օդանավակայանում ուղեւորների համար նոր մեկնման համալիր բացվեց: Այստեղից օգտվող առաջին ուղեւոր Ֆենյա Եղիազարյանին օդանավակայանի ղեկավարության կողմից տրվեց սերտիֆիկատ, ինչպես նաեւ բիզնես կլասից անվճար օգտվելու եւ «դյութիֆրիից» $100-ի ապրանք նվերի կարգով ձեռք բերելու հնարավորություն: Նա «դյութիֆրիից» $100-ի դիմաց վերցրեց շոկոլադներ ու հայկական կոնյակ:
«American International Airports» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանը նոր մեկնման սրահի եւ ընդհանրապես օդանավակայնի նոր շենքի առթիվ լրագրողների հետ զրույցում նշեց, որ շատ երջանիկ է. «Սա նաեւ կբարելավի Հայաստանի վարկանիշն ամբողջ աշխարհում եւ կբերի շատ զբոսաշրջիկներ մեր երկիր: Հայաստանը կարիք ունի ունենալու լավագույնը եւ մենք փորձում ենք անել լավագույնը»: Խոսելով առաջիկա անելիքների մասին, պարոն Էռնեկյանը պատասխանեց, որ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2011-11-08 |
| «ԱրմենՏելը» թվայնացումը շարունակում է |
| |
Մինչեւ այս տարվա վերջ «ԱրմենՏել» ընկերությունը կավարտի Ալավերդի քաղաքի ավելի քան 1400 բաժանորդի՝ թվային հեռախոսակայանին միացնելու աշխատանքները, ինչը թույլ կտա ապահովել քաղաքի բնակիչներին թվային ֆիքսված կապի եւ լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններով: Ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի խոսքերով. «Ավարտին է մոտենում «ԱրմենՏել» ընկերության ենթակառուցվածքի արդիականացման հերթական նշանակալից փուլը: Մինչեւ տարեվերջ Հայաստանի կապի միասնական օպերատորը Մասիս քաղաքի ամբողջական թվայնացմանը զուգահեռ՝ Ալավերդու բնակիչներին կառաջարկի նաեւ ֆիքսված կապի եւ լայնաշերտ ինտերնետի ծառայությունների նոր որակ»:
Նշենք, որ թվային կայաններին միացված է «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 82%-ը, իսկ բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2011-11-08 |
| Բազմաչարչար թեմա՝ կոռուպցիան կրթահամակարգում |
| |
Կամ ի՞նչ են մտածում նո՛ւյն բանի մասին Հայաստանում եւ «դրսում»

Ըստ ՄԱԿ-ի Մարդկային զարգացման ինդեքսի 20011թ. զեկույցի, 187 երկրների ցանկում Հայաստանը զբաղեցնում է 86-րդ հորիզոնականը: Նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ մեր երկիրը նախորդ տարվա համեմատ ընդհանուր առմամբ «նահանջել» է 10 կետով: Բայց կա մի բնագավառ՝ կրթությունը, որի մասով առաջատար ենք տարածաշրջանում: Օրերս Աղվերանում կայացած «Հրապարակայնությունը եւ հաշվետվողականությունը՝ Բոլոնիայի գործընթացի կարեւորագույն սկզբունքներ» թեմայով քննարկման ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւս փաստեց, որ դա ոչ թե նախարարության գնահատականն է, այլ միջազգային փորձագիտական եզրակացության արդյունք: «Կոնկրետ կրթության ինդեքսով Հայաստանի տեղը աշխարհում 56-րդն է: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2011-11-08 |
| Հայ-ճապոնական երաժշտական համագործակցություն |
| |
«Ռոլան Բիկով» հիմնադրամի եւ «Հայաստանի նոր անուններ» կազմակերպության մասնակցությամբ Գեղագիտության ազգային կենտրոնում հայ երեխաները ներկայացրեցին ճապոնական եւ հայկական երաժշտություն:
Համերգային ծրագրի ղեկավար Սիլվա Մեքինյանը նշեց, որ համերգի նպատակն է՝ ներկայացնել մեր պատանի տաղանդներին եւ գործիքների հնչողությունը. «Հայկական եւ ճապոնական երաժշտությունները նման են: Մեր երեխաները հաճույքով բացահայտեցին երաժշտական Ճապոնիան»:
Համերգին ներկա ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիկախիտո Խարադան նշեց, որ համերգն անակնկալ էր իր համար. «Երեխաները տաղանդավոր են եւ Հայաստանի ապագա ժողովրդական արտիստներ»:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2011-11-08 |
| Հայերը Լիբանանում ամենամշակութայինն են |
| |
Դա փաստում է նաեւ Լիբանանում Հայաստանի դեսպանի մշակույթի գծով խորհրդական Միրեյ Խանամիրյանը:
Հայ մշակույթի հանրահռչակման կարեւորագույն հանգրվաններից են հատկապես Մերձավոր Արեւելքի գաղթօջախները, քանի որ ավանդական սփյուռքի հիմնական զանգվածը կենտրոնացված է այստեղ: Ցավոք, շատ հաճախ Մերձավոր արեւելքում մեր արվեստը ներկայացվում է չափազանց սահմանափակ՝ ընդգրկելով հայաստանյան շոու-բիզնեսի մի քանի երգիչ-երգչուհիների:
Օգտվելով առիթից, որ Երեւանում է Լիբանանում Հայաստանի դեսպանի մշակույթի գծով խորհրդական Միրեյ Խանամիրյանը, «Առավոտը» ցանկացավ տեղեկանալ, թե ի՞նչն է պատճառը, որ ցածրաճաշակ, արդեն ունկնդրի ականջը վաղուց «չարչարած» երգիչ-երգչուհիներն են հանդես գալիս արտերկրում, մասնավորապես՝ Լիբանանում, այն դեպքում, երբ ունենք իսկապես ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2011-11-08 |
| Ճապոնական ֆիլմեր՝ Հայաստանում |
| |
Երեկ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ասուլիս` նվիրված ճապոնական ֆիլմերի փառատոնին, որը կանցկացվի նոյեմբերի 8-12-ը՝ Երեւանում եւ Գյումրիում: Փառատոնը կազմակերպել են Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը եւ «Hikari» հայ-ճապոնական գիտակրթական եւ մշակութային կենտրոնը: Ներկա էին «Hikari» մշակութային կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը, Այկիդո Այկիկայ Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արմեն Ավետիսյանը եւ կինոգետ Րաֆֆի Մովսիսյանը: Փառատոնի շրջանակներում ցուցադրվելու է 5 լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ: Արմեն Ավետիսյանը իր աշակերտների հետ ցուցադրական ելույթ կունենա փառատոնի բացումից առաջ:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2011-11-08 |
| Դե Նիրոն կմարմնավորի խորամանկին |
| |
| Ըստ The Daily Telegraph.-ի, ճանաչված դերասան Ռոբերտ Դե Նիրոն կմարմնավորի խոշորագույն ֆինանսական բուրգի հիմնադիր Բեռնարդ Մեդոֆֆին: Մեդոֆֆի մեքենայությունները տեւել են շուրջ 20 տարի եւ բացահայտվել միայն 2008-ին: Վերջինիս խաբված հաճախորդների ցանկում ոչ միայն ԱՄՆ ազդեցիկ քաղաքացիներ են, այլեւ հզոր բանկեր՝ BNP Paribas, HSBC, Credit Agricole, Societe Generale, Natixis, Nomura, Royal Bank of Scotland, UniCredit. Իր աննախադեպ խորամանկությունների համար Մեդոֆֆը 2009-ին դատապարտվել էր 150 տարվա ազատազրկման, իսկ նրա որդի Մարկը անցյալ տարվա դեկտեմբերին կյանքին վերջ էր տվել ինքնասպանությամբ: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Մեդոֆֆն ու իր տիկին Ռութը եւս փորձել են նման քայլի դիմել: Ֆինանսիստի մյուս որդին՝ Էնդրյուն լրագրող Լորի Սանդելին օգնել էր գիրք գրել «Truth and Consequences: Life Inside the Madoff Family» տպավորիչ վերնագրով: Այժմ ամերիկյան հեռուստաընկերություններից մեկը գնել է գիրքը ֆիլմի սցենար ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2011-11-08 |
| Անկեղծ, ինքնատիպ եւ համարձակ պոեզիա |
| |
Մարդիկ բացառիկ դեպքերում են լինում այն, ինչ թվում են: Բանաստեղծուհի Արփի Ոսկանյանը այդ բացառիկներից մեկն է: Նա մարդ է, որը պատկանում է ինքն իրեն, չի մտնում ոչ մի ստանդարտի մեջ, կատարում է իր գործը՝ չնմանվելով ոչ ոքի: Նա լավ է ուսումնասիրել իր բնավորությունը, հակումները, ուժերը եւ անգամ թերությունները:
Արփին այնքան անկեղծ է, համարձակ եւ ինքնատիպ, որ պատերազմում է միշտ «դարակների, պիտակների, կեցվածքների եւ շրջանակների դեմ» եւ փորձում բացահայտ արձակ բանաստեղծության բոլոր հնարավորությունները: Նա այնպես է գրում, որ շատ դժվար է անմիջապես որոշել այդ «գրվածքների» ժանրային առանձնահատկությունները: Նա երբեք չի վախեցել, որ իրեն կարդալուց հետո ընթերցողը կարող է ասել, թե «դրանք բանի նման չեն»:
Չվախենալով նման պիտակներից՝ Արփիին հաջողվել է գրել մի մանիֆեստ, որի վերջին տողերն են՝ «Հայեր, եղեք ինձ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2011-11-08 |
| 20-րդ առաջնությունն ավարտվեց |
| |
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի հոբելյանական՝ 20-րդ առաջնությունը հատեց եզրագիծն ու պաշտոնապես ձեւակերպեց 2011-ի հաղթողների ու անհաջողակների անունները:
Անգամ հայկական ֆուտբոլից հեռու գտնվողներին էլ պարզ է, որ տարվա գլխավոր հաջողակը Երեւանի «Ուլիսն» է: Այս թիմն իր գոյության հինգերորդ տարում արեց այն, ինչը վերջին տասը տարիներին չէր հաջողվել որեւէ այլ թիմի: Սեւադա Արզումանյանի «Ուլիսն» առաջ անցավ «Փյունիկից» ու նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը: «Փյունիկի» 10-ամյա հեգեմոնիան ընդհատվեց: Սակայն, անգամ այդ համատեքստում, Վարդան Մինասյանի թիմը մրցաշրջանի անհաջողակների թվին դասել չի կարելի: Ինքներդ դատեք՝ մրցաշրջանի ամենասկզբում ակումբից հեռացավ նախորդ տարվա լավագույն ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանը: Ավելի ուշ թիմը լքեցին նաեւ մյուս երկու ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2011-11-08 |
| Պորտո Կարասում գործերն առայժմ այնքան էլ լավ չեն |
| |
Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականների գործերն առայժմ այնքան էլ հաջող չեն ընթանում:
Աշխարհի թիմային չեմպիոն մեր տղամարդկանց հավաքականը չորս տուրում տարել էր երկու հաղթանակ, մեկական անգամ ոչ-ոքի եւ պարտություն գրանցել ու 5,0 միավորով 38 թիմերի մեջ ընթանում էր 9-րդ հորիզոնականում: Ճիշտ նույն ցուցանիշով, սակայն 28 երկրների պայքարում, մեր աղջիկների քառյակը 11-րդն էր: Երեկ հինգերորդ տուրում մեր տղաների մրցակիցը Դանիան էր, աղջիկներինը՝ Ռումինիան:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2011-11-08 |
| Վթարի է ենթարկվել ՊՆ-ի ավտոմեքենան |
| |
Ինչպես տեղեկացրել են ՊՆ մամուլի ծառայությունից, նախօրեին, ժամը 17:40-ի սահմաններում, զինծառայողներ տեղափոխող «ՊՆ ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենան, հերթափոխից վերադառնալիս Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերի մոտ շրջվել է: Վթարի հետեւանքով 23 զինծառայողներ ստացել են մարմնական վնասվածքներ եւ ապաքինվում են:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2011-11-08 |
| Ոստիկանները հետեւել են ոստիկաններին |
| |
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալներից մեկին թմրանյութ փոխանցելու փաստի առնչությամբ ՔԿՀ-ում նրանց վերաբերյալ նյութերի նախապատրաստման եւ ոստիկանության Էրեբունու քննչական բաժին ուղարկելուց հետո բռնվել են ոստիկանները:
ՀՀ ոստիկանության շտաբի Բարեփոխումների մշակման եւ ծրագրերի համակարգման բաժնի ավագ տեսուչ Կարեն Խաչատրյանը եւ ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Միհրան Քեշիշյանը այդ գործով պատասխանատվությունից ազատելու համար ստացել են 13.000 ԱՄՆ դոլար կաշառք: Կ. Խաչատրյանն ընդունել է գումարը վերցնելու եւ Միհրան Քեշիշյանին փոխանցելու փաստը: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն: ՀՔԾ-ից տեղեկացանք, որ Միհրան Քեշիշյանը փախուստի է դիմել:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2011-11-08 |
| Պաշտպանները պատրաստ չէին |
| |
Երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր տղայապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի գործով դատական դռնփակ նիստը: Նախատեսվում էր, որ պաշտպանական ճառերով հանդես կգան մեղադրյալի պաշտպանները: Սերոբ Տեր-Պողոսյանի պաշտպաններն ասացին, որ դեռ պատրաստ չեն հանդես գալ պաշտպանական ճառերով: Դատաքննությունը հետաձգվեց: Հիշեցնենք, որ մեղադրող կողմը պահանջել է 15 տարվա ազատազրկում:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2011-11-08 |
| Բախվել էր պահպանիչ երկաթներին |
| |
Նոյեմբերի 6-ին Երեւան-Սեւան ճանապարհի 37-րդ կմ-ին «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրի պաշտպանիչ երկաթներին եւ ծառերին: Վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2011-11-08 |
| 4 անձի բերման են ենթարկել |
| |
Ոստիկանության Չարբախի բաժանմունքի եւ Ճանապարհային ոստիկանության ծառայողները նոյեմբերի 7-ին, ժամը 01.40-ին, Արարատյան փողոցում ծառայություն կատարելիս, կանգնեցրել են «Մերսեդես Ե-320» մակնիշի մի ավտոմեքենա: Արարատի մարզի Դարակերտ գյուղի բնակիչներ վարորդն ու 3 ուղեւորները, թմրանյութ պատրաստելու եւ պահելու կասկածանքով, բերման են ենթարկվել ոստիկանություն: Ավտոմեքենայի զննությամբ բեռնախցկից հայտնաբերվել է կանեփանման 40 գ կշռով կանաչ զանգված: Ըստ վարորդի բացատրության` զանգվածը պատրաստել է նոյեմբերի 3-ին՝ Արարատի մարզի Դարակերտ գյուղի Զանգվի գետափի հատվածում վայրի աճած կանեփի խոտաբույսից եւ օգտագործել է ծխելու եղանակով: Հայտնաբերված կանեփանման զանգվածն ուղարկվել է փորձաքննության:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2011-11-08 |
| Ընկել էր ճամփեզրի փոսը |
| |
Նոյեմբերի 6-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 9-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ճամփեզրի փոսը. երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Իսկ ժամը 19.30-ի սահմաններում, Գյումրիի Շահումյան փողոցի թիվ 190/3 շենքի մոտ «Պեժո» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանված «Լադա-Պրիորա-2170» մակնիշի ավտոմեքենային, ապա վրաերթի է ենթարկել մայթին կանգնած 58-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2011-11-08 |
| Գերոնտոֆիլիա |
| |
«Առավոտի»՝ «Ինչո՞ւ են երիտասարդները բռնաբարում տատիկներին» հարցին պատասխանում է մասնագետը:
2011թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրապետության երկու մարզերում տեղի ունեցան մեզ համար միանգամայն անսովոր եւ խայտառակ դեպքեր:
Մեկը մյուսի հետեւից մամուլը հեղեղվեց հետեւյալ լուրերով:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 14-ի սահմաններում, 1990 թ. ծնված 22-ամյա Արման Ռամազյանը՝ մտնելով Լոռու մարզի Ալավերդի քաղաքի 82-ամյա բնակիչ Ռոզա Մ.-ի տուն, ծեծի է ենթարկել նրան, կողոպտել ոսկյա ականջօղերն ու շղթան եւ բռնաբարել: Կնոջը տրվել է դատաբժշկի ուղեգիր: Արման Ռ.-ն ձերբակալվել է: Երիտասարդը նոր էր դուրս եկել կալանավայրից: Կատարվում է նախաքննություն:
Հոկտեմբերի լույս 18-ի գիշերը, ժամը 1-ի սահմաններում, 26-ամյա Արմեն Սարուխանյանը մտել է Տավուշի մարզի Կողբ գյուղի 83-ամյա բնակիչ Ա. Ա.-ի տուն եւ նրա նկատմամբ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2011-11-08 |
| Արկադի Անդրեասյանը չի թողնում նկարահանել |
| |
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ ավարտվեց երբեմնի հայտնի ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը՝ ընդդեմ մանկավարժ Ռոզա Մանասյանի դատական վեճը:
Հայցվոր Արկադի Անդրեասյանն այս անգամ դատարան էր ներկայացել իր ներկայացուցչով՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սամվել Միրզոյանով:
Դատական նիստը տեւեց 19 րոպե, քանի որ պարզվեց, որ Ռոզա Մանասյանը դիմել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական գործերով դատարան՝ վիճարկելով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը այս գործը վերադարձնելու համար: Փաստաբան Սամվել Միրզոյանին հետաքրքրեց, թե ինչ դիրքորոշում ունի Ռոզա Մանասյանը՝ կապված այն հարցի հետ, թե ի վերջո ո՞ր դատարանն է իրավասու լսելու այս գործը:
Ռ. Մանասյանի ներկայացուցիչ Գեւորգ Գեւորգյանն ասաց, որ դա ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2011-11-08 |
| Փող չկա, հայեցակարգ՝ որքան ասես |
| |
Գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգը եւս մեծ
շանսեր ունի մնալու թղթի վրա, ֆինանսների նախարարությունը ենթադրում է, որ նախկինում փողերը կարող էին անարդյունավետ ծախսված լինել:
Հինգշաբթի՝ նոյեմբերի 3-ին ՀՀ կառավարությունն ընդունել է գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգը: Ըստ ընդունված փաստաթղթի, ենթադրվում են մի շարք գործողություններ մինչեւ 2020 թվականը, ծախսվելու է մոտ 5 միլիարդ դրամ:
Նախագծի հեղինակը ՀՀ գյուղնախարարությունն է, որն ուսումնասիրել է մեր եւ դրսի փորձը ու գրել, որ խոշորացման ձեւերից մեկը, եթե ոչ հիմնականը, կոոպերատիվների ստեղծումն է: Ըստ գյուղնախի ներկայացրած տվյալների, այսօր Հայաստանում կա 339276 գյուղտնտեսություն եւ ընդամենը 106 կոոպերատիվ. Արարատ՝ 16, Արմավիր՝ 18, Գեղարքունիք՝ 3, Սյունիք՝ 9, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2011-11-08 |
| Երեխաների կռիվները՝ բնական երեւույթ |
| |
Ծնողները չպետք է մոռանան, որ իրենք էլ են փոքր եղել
Չկա այնպիսի ընտանիք, որտեղ երեխաների՝ քույր-եղբայրների միջեւ վեճեր, անհամաձայնություններ, մինչեւ անգամ ծեծկռտուք չլինեն: Վեճերի պատճառները բազմազան են՝ ինչ-որ մի բան, մի իր չկիսելուց մինչեւ երեխաների անձնական կյանքին վերաբերող հարցերի պատճառով առաջացած տարաձայնությունները: Հոգեբան Ռուբեն Պողոսյանը ընտանեկան վեճերը բնորոշում է որպես բնական երեւույթ. «Նման կռիվներ միշտ էլ լինում են: Իսկ դա բնական է, քանի որ որոշակի տարիքում երեխաները ագրեսիվ են դառնում, ուզում են անպայման ինչ-որ ձեւով ցույց տալ իրենց առավելությունները: Որոշակի տարիքում ակնհայտ ագրեսիվությունը, որը անբռնազբոսիկ ձեւով է դրսեւորվում, տարիների ընթացքում մարում է. տարօրինակ է, բայց փոքր տարիքում շատ կռվող քույր-եղբայրները ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
 |
| ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| 2011-11-08 10:24 |
| |
| |
«Ինքը ինձ համար անփոխարինելի մարդ է»
«Առավոտի» հետ բացառիկ զրույցում ԱԺ նախագահի խորհրդական Ալբերտ Հերոյանին ... |
| |
 |
|
| 2011-11-08 10:23 |
| |
| |
Թուրքիան Ադրբեջանին ավելի կառուցողական կդարձնի
«Թուրքիան առավելագույնը կարող է ԼՂՀ կարգավորման գործընթացի շրջանակներում ... |
| |
 |
|
| 2011-11-08 10:22 |
| |
| |
Նշանակվել է ՀՀ ոստիկանության շտաբի պետ
ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության գնդապետ ... |
| |
 |
|
| Բոլոր Լուրերը >>> |
|
|
|
 |
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| 14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
| 21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
| 28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +17 | +3 |
| Շիրակ | +12 | -4 |
| Արարատ | +18 | 0 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել
Հարգելի՛ պրն Աբրահամյան: Դա դեռ ինչ է, վերջերս 3 բարձրաստիճան պաշտոնյաներ դիմել էին Կոտայքի մարզի ԸԻ դատարան եւ այդ հոդվածով իրենց ձեռնարկության նախկին աշխատողից յուրաքանչյուը պահանջել 1.000.000 դրամ, ինչ է թե վերջինս համարձակվել էր ՀՀ ՊՆ ուղղված դիմումում բողոքել նրանցից ու հայտնել էր նրանց կենսագրությունների որոշ ըվյալները: Դատարանը ... հայցը բավարարել է, որոշելով հօգուտ հայցվորներից յուրաքանչյուրի բռնագանձել 20.000-ական դրամ, այն դեպքում, երբ առհասարակ բացակայում է հրապարակայնության բաղադրիչը: Գործն այժմ գտնվում է վերաքննիչ քաղաքացիական դատարանում Եթե կուզեք ծանոթանալ/ շատ հետաքրքիր է/ գործի համարն է՝ ԿԴ1/0131/02/11: Հարգանքներով՝ Մ. Կոստանյան
Ով գիտի, հնարավոր է, որ հենց ինքը` փաստաբանը, գրած լինի իրեն վիրավորող կօմենտները: Նա կարող է ապացուցել արդյոք, որ այդ կօմենթները հենց ինքը չի գրել?
Ինձ որոշ մարդկանց հոգու քնքշությունը երբեմն ապշեցնում է: Եթե ինտերնետում, թերթում եւ այլ տեղեր գրված ինչ-որ բան նրանց այդքան վիրավորում է, պետք է բժշկի գնան: Համոզված եմ՝ դրա համար դեղ կա: