Սեպտեմբերի 1-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում՝ 250 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 5000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 200 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 700 քմ,
Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 700 քմ, Արարատ քաղաքում՝ 250 քմ, Հովտաշեն գյուղում՝ 7 հա, Ռանչպար գյուղում՝ 400 քմ,
Կարդացեք նաև
Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղում՝ 1 հա խոտածածկույթ և 600 քմ խաղողի այգի, Առատաշեն գյուղում՝ 1000 քմ,
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 2 հա, Աբովյան քաղաքում՝ 5000 քմ, Նոր Երզնկա գյուղում՝ 300 քմ, Ձորաղբյուր գյուղում՝ 6 հա, Լուսակերտ-Քարաշամբ ավտոճանապարհին՝ 25 հա,
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 1 հա, 3000 քմ,
Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում՝ 2 հա,
Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 300 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն