 |
 |
|
| 18/ | 03/2010 |
| aravot.am | Օրաթերթ |
|
|
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
20-րդ դարի սկզբին Միացյալ Նահանգներում «շքեղության հարկ» էին գանձում: Այն ժամանակ ամերիկացիների համար շքեղություն էր համարվում հեռախոսը: Կառավարությունն այս հարկով հասկացնում էր քաղաքացիներին. եթե ուզում եք շփվել հեռավորության վրա գտնվող ձեր ծանոթների հետ, նամակներ գրեք՝ նորմալ մարդկանց նման, գնացեք փոստատուն եւ ուղարկեք դրանք: Բայց եթե, այնուամենայնիվ, այնքան եք հղփացել, որ խուսափում եք այդ բնականոն շփումից եւ ցանկանում եք խոսել հեռախոսով, ապա բարի եղեք տեխնիկայի այդ հրաշքի համար հարկ մուծել:
Շքեղությունն այդպիսով չափազանց սուբյեկտիվ եւ հարաբերական հասկացություն է: Ինձ համար շքեղություն է ամռանը Մոնակոյում հանգստանալը, բայց Հայաստանում կան մի քանի տասնյակ ընտանիքներ, որոնք ամեն տարի կամ նույնիսկ տարին մի քանի անգամ նման տեղեր են գնում: Մյուս կողմից՝ ես հնարավորություն ունեմ, երբ ցանկանամ, պանիր կամ կարագ գնել, սակայն մեր երկրում կան հազարավոր ընտանիքներ, որոնց համար դա շքեղություն է: Եվ դա տեղի է ունենում ոչ թե այն պատճառով, որ Մոնակո գնացողները չեն մուծում շքեղության հարկը, այլ՝ որովհետեւ վերոհիշյալ մարդիկ չեն վճարում սովորական, ոչ էկզոտիկ, հարկերը:
«Շքեղության հարկը», իմ կարծիքով, այս պահին անիմաստ նախագիծ է թե՛ գործնական եւ թե՛ տեսական իմաստով: Ի՞նչ է, հարկային տեսուչները պետք է գան իմ տուն, փորփրեն կնոջս զարդատուփը եւ հաշվեն, թե քանի հատ մատանի կամ ականջօ՞ղ կա այնտեղ: Չէ՞ որ մենք շատ լավ գիտենք, թե Հայաստանի պայմաններում դա ինչի է վերածվում: Իրական դեպք. սոցիալական ծառայողները գալիս են անապահովների տուն եւ տեսնելով, որ մարդիկ ծիծակի մարինադ են փակում, բացականչում են՝ «ահա՜, դուք հնարավորություն ունեք մարինադնե՞ր փակելու, ուրեմն ձեզ աղքատության նպաստ չի հասնում»: Մինչդեռ միանգամայն ապահով մարդիկ ստանում են այդ նպաստը՝ կաշառքի դիմաց: Այնպես որ, միանգամայն հնարավոր է, որ այս դեպքում էլ ծիծակը շքեղություն համարվի եւ դառնա հարկման առարկա:
Նման հարկի մասին խոսելը ժամանակավրեպ է նաեւ այն պատճառով, որ մեզ մոտ չի ձեւավորվել առողջ վերաբերմունք հարուստների եւ հարստության նկատմամբ: Այո, Ավետարանում ասված է՝ ավելի հեշտ պարանը կմտնի ասեղի անցքի մեջ, քան հարուստը՝ Աստծո թագավորություն: Դա, ինձ թվում է, ամենեւին չի նշանակում, որ մեր կրոնը մերժում է կամ դատապարտում է հարստությունը: Խոսքն այն մասին է, որ հարստությունը մարդու վրա լրացուցիչ բարոյական պարտականություններ է դնում, այն հավելյալ գայթակղություններ է ստեղծում, որոնցից հարուստը պետք է խուսափի: Եթե այդ սկզբունքը տեղափոխենք հայկական հողի վրա, ապա կարելի է այսպես ձեւակերպել. խնդիրն այն չէ, որ «պազ»-ի վարորդը կամ շուկայի նախկին համբալը դառնում է միլիոնատեր, այլ այն, որ նրանք հարստանալուց հետո էլ իրենց պահում են համբալի նման:
…Մեր կառավարության իմաստուն քաղաքականության շնորհիվ հաջորդ ձմեռ գազից օգտվելը կդառնա շքեղություն: Հետեւաբար, «շքեղության հարկը» կարելի է գանձել բոլոր «բաքսի» ունեցողներից: |
| |
| ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
| ՄԻՏՔ |
|
|
 |
|
 |
| 2010-03-17 21:23 |
| |
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԿԱԶՄՎԵԼ Է ՄԻԱՅՆԱԿ
ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեին եւ Ջոն Պրեսկոտին երեկ հասցեագրած տեղեկատվական գրության մեջ «Ժառանգություն» խմբակցությունը հիշեցնում է, որ Հայաստանի ԱԺ որոշման համաձայն՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն է պատասխանատու մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի առաջարկների իրականացման մոնիտորինգն իրականացնելու համար, սակայն մինչ այսօր «նշյալ հանձնաժողովն անցկացրել է երկու նիստ եւ երբեք չի քննարկել այն «ճանապարհային քարտեզը», որը ներկայացվելու է ԵԽԽՎ-ին եւ հայ հանրությանը»: Ափսոսանք հայտնելով, որ «Ժառանգությունը» ներգրավված չի եղել «ճանապարհային քարտեզի» մշակման գործընթացում՝ խմբակցությունը ԵԽԽՎ է ուղարկել իր առաջարկած ժամանակացույցը:
Կարդացեք նաեւ՝ |
| |
|
| 2010-03-17 21:22 |
| |
ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋՆ Է՞Լ Է «ՎԻՐԱՎՈՐԱՆՔ»
Երեկ Հայ ազգային կոնգրեսն իր համակիրների ուղեկցությամբ անցնելով մայրաքաղաքի փողոցներով՝ Հայաստանում քաղաքական ճգնաժամի հաղթահարման իր «դեղատոմսն» ու դրա օգտագործման ժամանակացույցը հանձնեց ՀՀ-ում ԵԽ ներկայացուցչությանը: Երթի մասնակիցները վանկարկում էին ընդդիմության հայտնի՝ «Ազատություն քաղբանտարկյալներին», «Լեւո՛ն, նախագահ», «Սերժի՛կ, հեռացիր» կարգախոսները: Ի դեպ, այս վերջին վանկարկումը, կարմիր լաթի պես գրգռում էր Երեւանի ոստիկանապետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանի կատաղությունը, ու նա, ինչպես միշտ, երեկ էլ փորձեց հարձակվել կարգախոսը վանկարկող երիտասարդների վրա՝ պահանջելով «չվիրավորել» իր նախագահին: Բարեբախտաբար, երեկ դա լուրջ միջադեպի չվերածվեց: Իսկ երթի մասնակիցները հասնելով Մյասնիկյանի արձանի մոտ՝ մի պահ կանգ առան, հարգեցին մարտիմեկյան զոհերի հիշատակն ու ուղղվեցին դեպի Հայաստանում ԵԽ ներկայացուցչություն:
Կարդացեք |
| |
|
| 2010-03-17 21:22 |
| |
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԴԱՐՁԱՆ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ
«Ի վերջո այդ մարդիկ լուրջ մարդիկ են եւ լուրջ որոշում են կայացրել: Իրենց կյանքում առաջին անգամ որոշել են դառնալ կուսակցության անդամ, հիսուն տարեկան հասակում: Եվ ես՝ նրանց ճանաչելով ավելի քան 15 տարի, վստահ եմ, որ մենք նրանց հետ կանցնենք օրինաց երկիր կառուցելու դժվարին, բայց պատվաբեր ճանապարհը»,- մամուլի ասուլիսում երեկ այսպես ներկայացրեց նորաթուխ օեկական նախարարներին կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը:
Կարդացեք |
| |
|
| 2010-03-17 21:22 |
| |
ՀՅԴ-Ն՝ ԳԱԶԻ ԳՆԻ ԵՎ ԳՆԱՃԻ ՄԱՍԻՆ
ՀՅԴ խմբակցությունն աշխատանքային խումբ է ստեղծել գազի գնի բարձրացման եւ դրա հիմնավորվածության առնչությամբ ու պարբերաբար անդրադառնալու է այս հարցերին։ Այս մասին երեկ ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ ՀՅԴ խմբակցության մեկ այլ անդամ՝ Ռուզան Առաքելյանն իր հայտարարությամբ առաջարկեց ընդունել այնպիսի օրենք, որը գործում է մի շարք երկրներում. «Այս օրենքի տրամաբանությունն այն է, որ որեւէ մի երկրում, երբ գնաճ է գրանցվում՝ անմիջապես բարձրացվում են աշխատավարձերը»։ |
| |
|
| 2010-03-17 21:21 |
| |
ԲՀԿ-Ն ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԱՅՍ ՕՐՀԱՍԱԿԱՆ ՊԱՀԻՆ
«Ես ճիշտ չեմ համարում, որ կոալիցիոն գործընկերության շրջանակներում փորձ է արվում ղեկավարվել փոխադարձ մեղադրանքներով՝ դրանով իսկ անբացատրելի դարձնելով կոալիցիոն կառավարության գործունեությունը».- «ԱրմԻնֆո»-ին ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Նաեւ հավելել է. «Կոալիցիայի գծով մեր գործընկերները սխալ պահ են ընտրել նախարարների կամ կառավարության գործունեությունը քննադատելու համար, քանի որ երկրի առջեւ ծառացած են լուրջ արտաքին քաղաքական մարտահրավերներ: Բացի այդ, երկրի ներքին կյանքում ակնհայտ է որոշակի սոցիալական լարվածություն»: |
| |
|
| 2010-03-17 21:21 |
| |
ՄՈՆԻՏՈՐԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը երեկ խորհրդարանում հանդես գալով հայտարարությամբ՝ մասնավորապես ասաց. «Ժառանգությունը» գտնում է, որ ԱԺ-ում մոնիտորինգի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը հրամայական է, որպեսզի մե՛նք դիտազննենք ամրագրված պարտավորությունների կատարումը եւ ոչ թե միջազգային կառույցները, ինքնե՛րս կամովին կատարենք մեր պարտավորությունները, վերացնենք այս հեղինակավոր զեկույցներում ամրագրված արատներն ու թերությունները եւ ոչ թե մեզ ստիպեն դա անել: Սա է ժողովրդավարացման, ներքին արդարության ու համախմբվածության վերականգնման ամենակարճ ճանապարհը»: |
| |
|
| 2010-03-17 21:21 |
| |
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
Ժամանեց Երեւան
Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով երեկ Հայաստան ժամանեց Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքը: Հովվապետերը մարտի 18-ին կմասնակցեն Երեւանում ռուս ուղղափառ եկեղեցու հիմնարկեքի արարողությանը:
Մեկնեց Բեռլին
Նախօրեին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Գերմանիայի փոխվարչապետ, արտգործնախարար Գիդո Վեստերվելլեի հրավերով մեկնել է Բեռլին:
Կմեկնի Ստրասբուրգ
ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի 18-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ս.թ. մարտի 16-19-ը Ստրասբուրգ կմեկնի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը: |
| |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| 1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
| 8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
| 15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
| 22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
28 |
| 29 |
30 |
31 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +20 | +5 |
| Շիրակ | +15 | -3 |
| Արարատ | +20 | +4 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել
Երգիծաբաններից մեկն ասում էր, թե նա, ով շատ փող ունի, դեռ հարուստ չէ. նա պարզապես կոլեկցիոներ է, իսկ հարուստ պետք է լինել հոգով:
Կորող եմ սոցիալական նպաստների ստուգողների ավելի անտրամաբանական ու տիպիկ օրինակ բերել - գյուղական վայրերում նույնիսկ 20 տարվա հնամաշ մեքենան համարվում է շքեղություն ու սոցիալական նպաստ հրաժարվում են վճարել։ Երբ ցանկացած երկրում հայտնի բան է, որ կենտրոնական քաղաքներից բացի մնացած բնակավայրերում առանց մեքենայի ցանկացած առօրյական գործեր, այցելություններ բժիշկի կամ գնումների ուղղակի անհընար են... Բայց մի բանում շքեղության մասին քննարկումները կարող են արդյունք տալ միգուցե հասկանան, որ պետք է սահմանել ինչ որ նվազագույն չափանիշ ունեցվածքի համար, որից վեր արդեն մարդը համարվի հայաստանում ունեվոր։ Եվրոպական օրինակով կարող եմ ասել որ այնտեղ դա կապվում է մարդու տարիքի հետ, ամեն տարվա համար 200-300 Եվրոից պակաս ունեցվածք ունենալը դեռ չքավորություն է համարվում...