02/09/2010
aravot.amՕրաթերթ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ

Պահանջարկ չունեցող ապրանք
 
  Աջափնյակում մի հարեւան ունեինք, որը տաքսու վարորդ էր: Երբ 10-11 տարեկան էի, սիրում էի բակում հետը շախմատ խաղալ եւ զրուցել տարբեր թեմաներով: Նա այսօրվա վարորդներից չէր. այժմ նրանց մեջ կան մարդիկ, որոնք բարձրագույն կրթություն, նույնիսկ գիտական աստիճան ունեն, բայց համակարգի փլուզման հետեւանքով կորցրել են ամեն ինչ եւ ստիպված են «շոֆերություն» անել: Այն իմ հարեւանը «իսկական» տաքսիստ էր՝ դա՛ էր նրա մասնագիտությունը: Եվ ահա այսօր, հիշելով այդ մարդուն, ես զարմանում եմ, թե որքան կարդացած էր նա եւ որքան ճիշտ դատողություններ էր անում գրքերի մասին: Առանց որեւէ չափազանցության կարող եմ պնդել, որ այդ տաքսիստի մտավոր եւ մշակութային մակարդակը զգալիորեն ավելի բարձր էր, քան այսօրվա ԱԺ պատգամավորների մեծ մասինը:
Երբ կրթության պատասխանատուները՝ սկսած հասարակ դասվարից, վերջացրած նախարարով, անկեղծորեն կամ կեղծավոր ձեւով մտահոգվում են իրենց ոլորտը բարելավելու խնդիրներով, ես մտովի միշտ անում եմ այդ համեմատությունը եւ համոզվում, որ մեր կրթական համակարգի ճգնաժամի պատճառը հենց այստեղ է թաքնված: 40 տարի առաջ բնակչության բոլոր խավերի համար հարգի էին գրավոր խոսքը, կրթությունը, գիտելիքը: Այսօր ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության համար «հայկական երազանքի» մարմնավորում է հաստ վիզը եւ «ախրանայի» առկայությունը: Եթե դու չունես, ասենք, «Ֆոլքսվագեն տուարեգ» եւ երթեւեկում ես «Նիվայով», ուրեմն, անկախ քո մասնագիտական եւ մարդկային որակներից, ձախողված մարդ ես եւ չես ընդունվելու «բարձր դասի» քո գործընկերների կողմից: Իհարկե, 40 տարի առաջ էլ ոստիկաններն ու դատախազները ավազակ էին եւ կաշառակեր, բայց ոչ միայն նրանք, այլեւ ամենավերջին «ցեխավիկը», որը 25 ռուբլիանոցով խորովածի կրակն էր վառում, ներքին ակնածանք ուներ գիտնականի, մտավորականի հանդեպ եւ ձգտում էր, որ իր զավակները գնան հենց այդ, ոչ թե «ընդհատակյա միլիոնատիրոջ» ճանապարհով: Իսկ այսօր, հակառակ պաշտոնական հռետորությանը, գիտելիքն արհամարհված է, անիմաստ ու անպետք: Քանի չի փոխվել այդ իրավիճակը, ոչ մի «բոլոնյան սկզբունք», ոչ մի մագիստրատուրա կամ «ավագ դպրոց» մեր կրթությունը չեն փրկի:
Այսօր ՀՀ-ում պահանջարկ ունեցող գիտելիքներից կարելի է թվարկել թերեւս օտար լեզուների եւ համակարգչային տեխնիկայի իմացությունը: Այդ մասնագետների մի փոքր մասի բախտը բերում է, եւ նրանք աշխատանքի են ընդունվում դեսպանատներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններ կամ (որը գրեթե նույնն է) «գրանտակեր» հ/կ-ներ, որտեղ «սպիտակ» աշխատավարձով ապահովվում է բարեկեցության որոշակի մակարդակ: Բայց դա շատ փոքր խավ է, ընդ որում, մեր իրականությունից բավականին կտրված: Մնացած բնագավառներում «արդար քրտինքով» հնարավոր չէ բարեկեցություն ապահովել: Իսկ եթե հարստանալու համար պետք է խաբել, «քցել» եւ «քծնել» իշխանավորներին, ապա ինչի՞ համար են պետք գիտելիքները, ուսումը, կրթությունը:
Այսօրվա փուչիկները, ժապավենները, պաստառները, պաշտոնյաների եւ դպրոցների տնօրենների ճառերը այս իրավիճակը չեն փոխի: Գիտելիքների օրը Հայաստանի համար առայժմ արդիական չէ: Կարելի է նշել անգրագետ հաստավիզների օր: Վկան՝ Չեխովի եւ Պուշկինի անվան դպրոցների մոտ երեք շարքով կանգնած «ջիպերը»:
 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆ ՈՒԶՈՒՄ ԷՐ ԳՑՎԵԼ ԴԱՎԻԹԱՇԵՆԻ ԿԱՄՐՋԻՑ (տեսահոլովակը՝ Գագիկ Շամշյանի)
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2010-09-01 19:31
 

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆՆ ՈՒ ԲԱԽՇՅԱՆԸ ԴԵՄ ԷԻՆ

«Առավոտի» հետ երեկ զրուցած «նախկին իշխանության» ներկայացուցիչներից մի քանիսը փաստեցին, որ 1995 թվականին «Հանրապետություն» խմբակցության անդամ ՀՀԿ-ական պատգամավորներից միայն երկուսն էին ռազմաբազաների մասին հայ-ռուսական պայմանագրին «դեմ» քվեարկել: Նրանք երկուսն էլ՝ ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանն ու Յուրի Բախշյանը, ավաղ, այսօր կենդանի չեն:
Կարդացեք

 

2010-09-01 19:31
 

ԼՍՈՒՄՆԵՐԸ՝ ԱՌԻԹ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն «Առավոտին» ասաց. «Ես առաջարկել եմ, որ լսումներ լինեն ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովում: Եվ այդ առաջարկությունն ընդունվել է՝ Մոնիթորինգի հանձնաժողովը որոշում է կայացրել լսումներ անցկացնել ՀՀ պարտավորությունների կատարման ընթացքի եւ ժամանակացույցի վերաբերյալ: Իշխանություններն իրենց տեսակետը ներկայացրել են՝ լավ կլինի, որ ընդդիմությունն էլ համաձայնեցված մի տեսակետ ներկայացնի, թե իր պատկերացումներն ինչպիսին են, որ այդ պարտավորությունները չմնան թղթի վրա: Ստրասբուրգում կազմակերպվելիք այդ լսումները թող լինեն մի առիթ, որ փորձենք այդ հարցով համադրել մեր մոտեցումները»:
Կարդացեք նաեւ՝

 

2010-09-01 19:31
 

ԴԱ ԷՐ ՊԱԿԱՍ

Սեպտեմբերի 1-ից Թուրքիան մեկ ամսով ղեկավարելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Այս երկիրը 2009 թվականին երկու տարով ընտրվել է ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ ու մեկ անգամ արդեն ղեկավարել է կառույցը: Այս նախագահությունը համընկնում է ՄԱԿ-ի ԳԱ 65-րդ նստաշրջանի հետ, որի օրակարգում ներառված է «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւի նախագիծը: Եթե նախագիծն ընդունվի, ապա այն կարող է քննարկվել ԱԽ-ում, որի որոշումները պարտադիր են:

 

2010-09-01 19:30
 

ԱՅՍ ՔԱՂԱՔԻ ՏԵՐԵՐԸ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ

Երեկ «Ուսանողական այգու» համար կոլեկտիվ դատական հայցի համահայցվոր են դարձել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամներ, ակադեմիկոսներ Վլադիմիր Բարխուդարյանը, Գեւորգ Բրուտյանը, Վիլեն Հակոբյանն ու Ադոլֆ Մանթաշյանը: Երեկ հայցին միացել էին շուրջ 50 քաղաքացիներ: «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը մտադիր է ամբողջ շաբաթվա ընթացքում հավաքել նաեւ նախաձեռնության մտահոգությանն արձագանքած քաղաքացիների ստորագրությունները, որից հետո հայցը կհանձնվի ՀՀ վարչական դատարան:

 

2010-09-01 19:30
 

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՁԵՌՆՏՈՒ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԻՆԻ ՀԵՆՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը «ԱրմԻնֆո»-ին ասել է, թե հայ-ռուսական պայմանագրի ստորագրումից հետո, երբ ՌԴ-ն ստանձնեց ՀՀ-ի հետ հայկական սահմանների համատեղ պաշտպանության պարտավորությունը, նոր իրավիճակ է ստեղծվել, ուստի, նրա դիտարկմամբ, «C-300-ի վաճառքն Ադրբեջանին կարող է տեղի ունենալ միայն մեկ դեպքում. եթե Ռուսաստանը համոզված լինի, որ մարտական գործողությունների վերսկսումն անհնար է»: Մյուս կողմից, նրա ասելով, ՀՀ շահերից է բխում, որպեսզի Ադրբեջանն այդ զենքը գնի հենց Ռուսաստանից, որը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության պահպանմամբ, քան այլ երկրներից, որոնք դեռ հայտնի չէ, թե իրենց ինչպես կպահեն:

 

2010-09-01 19:29
 

ՀՀ ԱԳՆ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է ՊԱՐԶԵԼ ԻՍԿՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի ԱԳՆ-ն պարզում է Մոսկվայում տեղի ունեցած դանակահարությանը ՀՀ քաղաքացուհու մասնակցության վերաբերյալ հրապարակումների հավաստիությունը: Այդ մասին «ԱրմԻնֆո»-ին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Նրա ասելով, ներկայում հայկական կողմը պարզում է, թե իրո՞ք կասկածյալը ՀՀ քաղաքացի է, նրա անձը, ինչպես նաեւ կատարվածի հանգամանքները: Հիշեցնենք, որ ռուսական ԶԼՄ-ների հաղորդման համաձայն, Մոսկվայի ոստիկանությունը սկսել է փախուստի դիմած 25-ամյա ՀՀ քաղաքացուհու որոնումը, ով կենցաղային վեճի ժամանակ վիրավորել է չորս մարդու, որոնք բոլորն էլ եւս հայաստանցիներ են:

 

2010-09-01 19:29
 

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

19-րդ տարեդարձ

ԼՂՀ անկախության հռչակման 19-րդ տարեդարձի կապակցությամբ Ստեփանակերտում եւ հանրապետության մյուս շրջաններում տոնական մի շարք միջոցառումներ կանցկացվեն։

Հերթական դիտարկում

Երեկ ԵԱՀԿ առաքելությունը հերթական դիտարկումն է անցկացրել ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: Կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Տարհանման ծրագիր

Ֆրանսիայի կառավարությունը նախատեսում է շարունակել երկրի տարածքից ազգությամբ գնչու քաղաքացիների տարհանման ծրագիրը: Օրենքի նախագիծը կներկայացվի խորհրդարանին:

 

ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+32+16 
 Շիրակ+22+6 
 Արարատ+33+15
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

Քիրք իններորդ

 Քիրք տասներորդ

 Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ քսանմեկերորդ

Գլուխ քսաներկուերորդ

Գլուխ քսաներեքերորդ

Գլուխ քսանչորսերորդ

Գլուխ քսանհինգերորդ

Գլուխ քսանվեցերորդ

 Armenian Medical Network -Health news