09/09/2010
aravot.amՕրաթերթ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ

«Հարուստ» ընտրություն
 
  Այս տարվա արձակուրդս ես ընտանիքով գուցե անցկացնեմ Անթալիայում: Բացատրեմ, թե ինչու: Նախեւառաջ այն պատճառով, որ պաշտոնական քարոզչությունը (իհարկե, ոչ բացահայտորեն) համոզում է հայաստանցիներին դա չանել: Իսկ ես, մեր քաղաքացիների մեծ մասի նման, այդ քարոզչությանը չեմ հավատում:
Երկրորդ պատճառն այն է, որ Անթալիայում 5 աստղանի հյուրանոցը՝ անսահմանափակ սնունդը եւ զվարճալիքները մեջը, արժե գրեթե նույնքան, որքան Սեւանում միջին մակարդակի հավաբունը՝ առանց ուտելիքի: Անցած ամառ մենք գնացինք նման մի խոնավ, կեղտոտ սպիտակեղենով եւ ջարդուխուրդ եղած կահույքով հավաբուն, որտեղ միայն մնալու համար օրական պետք է վճարեինք 25 000 դրամ, ուստիեւ մենք մի քանի ժամից վերադարձանք Երեւան:
Ես, իհարկե, կգնայի եվրոպական որեւէ երկիր, եթե դուք ինձ բացատրեք, թե ինչո՞ւ պետք է այս շոգին բոմժի նման մի քանի ժամ հերթ կանգնեմ որեւէ եվրոպական դեսպանատան պատերի տակ՝ 3,5 տարեկան երեխան գիրկս, վազվզեմ դեսպանատան աշխատակիցների պահանջած զանազան թղթերի եւ քսերոքսների հետեւից եւ, ամենակարեւորը՝ «հարցաքննության» ժամանակ ապացուցեմ, որ չեմ պատրաստվում փախչել իմ հարազատ երկրից կամ՝ որ գողացած մեքենաների վերավաճառող չեմ: Ի՞նչ իրավունքով է դեսպանատան կլերկը տնօրինում իմ հանգիստը: Միայն այն պատճառով, որ նրա երկիրը զարգացած է, իսկ իմը՝ ո՞չ: Դա՞ է իմ թղթերը ստուգող պաշտոնյային հնարավորություն տալիս «վերխ հավաքել» եւ նվաստացնել ինձ: Բայց եթե իմ երկիրը GDP-ով զիջում է նրա երկրին, ապա դրանից բացարձակապես չի բխում, որ իմ ժողովուրդն է նույն չափով զիջում նրա ժողովրդին: Թուրքերի հետ մենք բարեկամ չենք՝ դա ակնհայտ է, իսկ եվրոպացիների կամ ամերիկացիների՞: Նրանք էլ մեզ նայում են մեծամիտ արհամարhանքով՝ իբր նախկին Սովետի վայրի ցեղեր ենք, ավտորիտար ռեժիմներով, ավազակ իշխանավորներով եւ անհաղթահարելի աղքատությամբ: Ինչ խոսք, այդ վերաբերմունքի մեջ կա արդարության տարր, բայց ես կտրականապես ընդվզում եմ, երբ այդ մոտեցումը տարածվում է ՀՀ բոլոր քաղաքացիների վրա, եւ օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, խառնելով թացնուչորը, ամեն մի հայաստանցու մեջ տեսնում են պոտենցիալ խարդախի: Ահա այս պատճառներով էլ ես հնարավորինս խուսափում եմ դեսպանատներից եւ գնում եմ միայն այն երկրները, որոնց վիզա ստանալն այդ ստորացուցիչ «քավարանի» միջով անցնելու հետ կապված չէ:
Ասում են՝ եթե ԵՄ-ի ծրագրերը նախկին խորհրդային 6 երկրների հետ հաջող ընթանան, ապա վիզաների հարցն էլ կթեթեւանա: Ճիշտն ասած, հավատս չի գալիս:
 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
Քաղաքականություն
ԿԻՐԻԼՈՎԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ԶԱՔԱՐՅԱՆԻՆ
 
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Եվգենի Կիրիլովը երեկ «Առավոտին» է ուղարկել իր հետեւյալ հայտարարությունը՝ ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանի հունիսի 30-ի ասուլիսում արված պնդումների վերաբերյալ. «Մեծ զարմանքով տեղեկացա պրն Զաքարյանի հայտարարության վերաբերյալ «Հարավային Կովկասում ԵՄ ռազմավարության անհրաժեշտությունը» Եվրախորհրդարանի բանաձեւի առնչությամբ: Սկզբում չկարողացա հավատալ այդ տեղեկությանը, սակայն հետո պարզվեց, որ այն հայտնվել է բազմաթիվ հայկական ԶԼՄ-ներում:
Ես երբեք չէի սպասի, որ գործընկերներս՝ ազգային խորհրդարաններից այն երկրների, որոնք ձգտում են ավելի լավ եւ ավելի կառուցողական հարաբերություններ ունենալ ԵՄ հետ՝ կարող են ներգրավված լինել նման մեծ ապատեղեկատվության ու մանիպուլյացիայի մեջ, որն ակնհայտորեն հիմնված է ցանկացածն իրականի տեղ մատուցելու եւ բնավ ոչ փաստերի վրա:
 
 
Քաղաքականություն
«ԼՈՒԾԵԼ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ»
 
«Այսօր մենք քննարկել ենք հարցեր, որոնք դիտարկվել են հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում երեք նախագահների հանդիպման ընթացքում, տեղեկացրել ենք խաղաղ գործընթացի եւ այն բանակցությունների ընթացքի մասին, որոնք տարվել են երեք երկրների արտգործնախարարների մակարդակով: Բնականաբար, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հյուսիսային մասում տեղի ունեցած վերջին միջադեպի հետ կապված հարցը: Մենք եւս մեկ անգամ հաստատել ենք 1994-ին ստորագրված հրադադարի համաձայնագրի խախտման կապակցությամբ մեր մտահոգվածությունը: Մենք ելնում ենք այն բանից, որ այդպիսի միջադեպերը կարող են վնասել խաղաղ գործընթացին, եւ քննարկել ենք, թե ինչպես կարելի է ապագայում կանխարգելել այդպիսի միջադեպերը»: Ինչպես հաղորդում է Ստեփանակերտում «ԱրմԻնֆո»-ի թղթակիցը, այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ռուսական համանախագահ Իգոր Պոպովը, ով  տարածաշրջանային այցի ...
 
 
Քաղաքականություն
ԿՈՆԳՐԵՍԸ ՍԵՐԺԻ ՀԵՆԱՐԱ՞ՆՆ Է
 

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԼՂ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի՝ բանակցային գործընթացի ձեւաչափի փոփոխության մասին հայտարարությանը՝ ասել է, որ եթե ԼՂ նախագահի խոսնակն է դրա մասին խոսում, նշանակում է՝ Ղարաբաղում դրա համար իրավիճակը հասունացել է: Այդուամենայնիվ, Արման Մելիքյանի կարծիքով, ԼՂ իշխանությունների «քաշը» թույլ չի տալիս նման պահանջ ներկայացնել, քանի որ ԼՂ հարցի կարգավորման ձեւաչափի հարցը լուծվում է Հայաստանում։ Նա նշել է, որ քաղաքական այն ուժը, որն ունակ է ԼՂ խնդրի ձեւաչափի փոփոխման հետ կապված վերանայումներ պահանջել ՀՀ իշխանությունից՝ Հայ ազգային կոնգրեսն է, որը, սակայն, լռում է, որովհետեւ այդ ուժի ու իշխանությունների մոտեցումները ԼՂ ...

 
 
Քաղաքականություն
«ՄԵՐ ՀԻՄՆԱԿԱՆ ԶԵՆՔԸ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ Է»
 

Համոզված է ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը

- Վերջերս բավականին լավատեսական բաներ էիք ասել այն մասին, որ ճգնաժամը մեր երկրի տնտեսությունից նահանջում է, որոշ թվեր էիք ներկայացրել, պնդելով, թե մեր տնտեսությունը վատ վիճակում չէ: Դուք ձեր ասածներին հավատո՞ւմ եք:
- Իհարկե: Կան մարդիկ, որոնք թվերից խուսափում են, որովհետեւ չեն տեսնում թվերի ռեալ արտացոլումը ռեալ կյանքում, բայց թվերը համառ երեւույթ են: Ընդհանրապես, երբ տարբեր երկրների տնտեսությունները համեմատում են, տնտեսական աճը կամ անկումը էլի թվերով են համեմատում: Հետեւաբար, մենք թվերից խուսափել ուղղակի չենք կարող, որովհետեւ դա քաղաքակիրթ աշխարհի պահանջն է՝ համեմատել իրավիճակը տարբեր երկրների նույնանուն ցուցանիշների, ինչպես ...

 
 
Քաղաքականություն
ՈՒՆԵՆԱԼ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍԱՀՄԱՆ
 

Սա է Ազգային անվտանգության խորհրդի նպատակներից մեկը

Հունիսի 25-ին կայացած մամուլի ասուլիսում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, անդրադառնալով Հայաստանի սահմանային անվտանգության խնդիրներին, ասել է. «Այսօր ՀՀ սահմանները, ցավոք, չեն գտնվում այն վիճակում, որ կարող են ապահովել անվտանգության բարձր մակարդակ, եւ մենք ձեռնամուխ ենք եղել Հայաստանում սահմանային անվտանգության խնդիրների լուծմանը», ապա հավելել՝ «Մեր սահմանային ենթակառուցվածքները, սահմանային անցակետերը, ցավոք, չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Մենք ունենք լրջագույն խնդիրներ, եւ այսօր ձեռնամուխ ենք եղել այդ խնդիրների լուծմանը, արդեն կա կատարած մեծ ծավալի աշխատանք, եւ կունենանք լավ արդյունքներ արդեն ընթացիկ տարվա ...

 
 
Քաղաքականություն
ՔԼԻՆԹՈՆԻ ԱՅՑԻՆ ԸՆԴԱՌԱ՞Ջ
 

Երեկ ազատ է արձակվել ընդդիմության կողմից որպես «քաղկալանավոր» հայտարարված Դավիթ Քիրամիջյանը

Երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ, Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի եւ անիմացիայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Դավիթ Քիրամիջյանը, որին ՀՔԾ-ն մեղադրում է ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի երրորդ մասի 1-ին կետի հատկանիշներով հանցագործություն՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանություն կատարելու մեջ: Քիրամիջյանի ազատ արձակումը անակնկալ է եղել ոչ միայն նրա, այլեւ հարազատների ու պաշտպանի, համախոհ ընկերների համար: «Առավոտի» հետ զրույցում նա պատմեց, թե՝ երեկ, ժամը 14-ի կողմերը, հսկիչը բացել է իր խցի դուռն ու հայտարարել, որ տանում է ՔԿՀ պետի հետ հանդիպման: ...

 
 
Քաղաքականություն
ՀԱԿ-ն անդրադարձել է համազեկուցողների հայտարարությանը
 

Նաեւ պահանջել է, որ ԵԽԽՎ-ում ՀՀ հարցով համազեկուցող նոր զույգ այցելի Հայաստան

«Ուղիղ մեկ տարի առաջ ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովն ընդունեց 1677 բանաձեւը, որը բավականին հստակ նկարագրում էր Հայաստանի՝ Եվրոպայի Խորհրդին տրված խոստումների եւ իրականության միջեւ գոյություն ունեցող հսկայական ճեղքը: Բանաձեւը նաեւ նշում էր մի շարք միջոցառումներ եւ բարեփոխումներ, որոնք ՀՀ իշխանությունները պետք է ձեռնարկեին նշված խնդիրները լուծելու համար: Այս բանաձեւի ընդունմանը զուգահեռ, ԵԽԽՎ-ն որոշեց հանել Հայաստանը հատուկ մոնիտորինգի ռեժիմից, որը սահմանվել էր 2008թ. փետրվարի 19-ի կեղծված ընտրություններից եւ ընդդիմության վրա իշխանությունների ձեռնարկած մարտիմեկյան հարձակումից հետո»,- երեկ իր տարածած ու նաեւ ԵԽԽՎ-ին ուղարկած հայտարարության մեջ արձանագրել է  Հայ ազգային կոնգրեսը: ՀԱԿ-ը հիշեցրել է, որ ժամանակին ...

 
 
Քաղաքականություն
Լավագույն տարբերակը Բաքու- Ջեյհան նավթատարին խփելն է
 

Կարծիք է հայտնում զինված հակամարտությունների հարցերով ճանաչված վերլուծաբան Ժերար Շալյանը

«Սիվիլիթաս» հիմնադրամը երեկ անցկացրեց «Փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակը եւ դրա ազդեցությունը Հարավային Կովկասի վրա» թեմայով քննարկում, որի գլխավոր բանախոսն էր զինված հակամարտությունների ուսումնասիրության եւ միջազգային ու ռազմավարական հարաբերությունների հարցերով վերլուծաբան, «Սիվիլիթաս» հիմնադրամի պատվավոր խորհրդի անդամ Ժերար Շալյանը: Հիմնադրամի հաղորդագրության մեջ նշված է, որ պրն Շալյանի խորհրդատվությունից են օգտվում ոչ միայն Ֆրանսիայի, այլեւ աշխարհի մի քանի այլ երկրների պետական ու հասարակական կառույցները, առաջատար վերլուծական կենտրոնները: Նա նաեւ 1966թ.-ից ի վեր իրականացրել է դիտորդական առաքելություն տարբեր ռազմական-պատերազմական գոտիներում (Լեռնային Ղարաբաղ, Վրաստան, ...

 
 
Կրթություն
«ԴՈՒՔ ԷԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ՉԵՔ»
 

Այս կարծիքին է «Երիտասարդական հանրապետություն» նախագծի ուկրաինացի մասնակից Սերգեյ Նիչիպորեցը

«Հայաստանն ինձ համար ամենահրաշալի երկիրն է, ես հրաժարվեցի Իտալիա մեկնելուց՝ հանուն այստեղ գալու: Շատ գեղեցիկ երկիր է Հայաստանը՝ քարեր, լեռներ, հին եկեղեցիներ... կարող ես  հանգստանալ ու լիցքաթափվել: Արդեն ունեմ վարորդ, խանութպան ու տարբեր մասնագիտությունների տեր շատ հայ ընկերներ»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Ուկրաինայից Հայաստան ժամանած Սերգեյ Նիչիպորեցը, ով մեր երկրում 2-րդ անգամ է լինում: Նա Եվրահանձնաժողովի «Երիտասարդությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակում մասնակցում է «Երիտասարդական հանրապետություն» նախագծին, որն անցկացվում է  Աշտարակի «Այրուձի» հեծյալ ակումբում՝ հուլիսի ...

 
 
Կրթություն
«Տե՛ր կանգնեք իրավունքներին»
 
Ցեղասպանության խնդրի մասին հայերին խորհուրդ է տալիս Լիբանանի պատգամավորը
Երեկ ՀՀ ԳԱԱ-ում Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ մեկնարկեց «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից. արդարության հաստատման սահմանագիծ»  միջազգային համաժողովը: Մեկօրյա համաժողովին  մասնակցում էին Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Սիրիայից եւ Լիբանանից հրավիրված քաղաքական-հասարակական գործիչներ:
Ըստ ԳԱԱ տնօրեն Ռադիկ Մարտիրոսյանի՝ «100-ամյակը մեզանից պահանջում է նոր մոտեցումներ, նոր խնդիրներ:L Նախատեսված միջոցառումները պետք է լինեն կոորդինացված, նոր քայլեր, նոր շունչ ներշնչեն Հայոց ցեղասպանության հարցին: Հենց այս նպատակն էլ ունի համաժողովը»:
Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ...
 
 
Կրթություն
Առաջին մագիստրոսները
 

Վանաձորի մանկավարժականը հանդիսավոր ճանապարհեց

Նրանք առաջինն էին, որ երախտագիտության զգացումով եւ ամենայն պատասխանատվությամբ ընդունելով մագիստրոսական կրթության վկայականը՝ հանդիսավորապես երդվեցին՝ ամբողջ կյանքում նվիրված լինել մասնագիտությանը, ստացած գիտելիքներն օգտագործել ի նպաստ հայրենիքի:  Նրանք 52-ն են եւ 40-ամյա բուհի առաջին մագիստրոսները: Երբ 2008թ. ՎՊՄԻ-ն առաջին անգամ 4 մասնագիտությունների գծով («Հայոց լեզու եւ գրականություն», «Պատմություն», «Մանկավարժություն եւ հոգեբանություն», «Մաթեմատիկա») ընդունելություն կատարեց մագիստրատուրայում, նախեւառաջ խնդիր ուներ՝ սոսկ չիրագործել եռաստիճան կրթական համակարգ ունենալու նախագիծը, այլ «թողարկել» շրջանավարտներ, ում գիտելիքները մրցունակ կլինեն աշխատաշուկայում:
Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական ...

 
 
Կրթություն
ԳԱԱ-Ն ՈՒ ԻՏԱԼԱՑԻՆԵՐԸ
 
Այս օրերին Հայաստանում է Իտալիայի Ռելատիվիստիկ աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի պատվիրակությունը: Նրանք ՀՀ ԳԱԱ-ի հետ բանակցություններ են վարում Հայաստանում Ռելատիվիստիկ աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի տարածաշրջանային մասնաճյուղ հիմնելու շուրջ: Հայաստանյան մասնաճյուղում նախատեսվում է դասընթացներ կազմակերպել Հայաստանի, արաբական երկրների, Մերձավոր Արեւելքի, Իրանի, Թուրքիայի, Չինաստանի աստղաֆիզիկոսների համար: 2009թ. ՀՀ ԳԱԱ-ի եւ Ռելատիվիստիկ աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի միջեւ կնքվել է համագործակցության պայմանագիր, որը նախատեսում է կադրերի վերապատրաստում, թրեյնինգների կազմակերպում, համատեղ հետազոտությունների անցկացում: Պայմանագրի շրջանակներում Հայաստանից մեկ ասպիրանտ արդեն գործուղվել է Իտալիա:
 
 
Մշակույթ
ՍԱՆԿՏՊԵՏԵՐԲՈՒՐԳՑԻ ՀԱՅՆ ՈՒ «ՀԱՎԱՏԱՄՔԸ»
 

Ներկայացնում է Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի «Հավատամք» թերթի գլխավոր խմբագիր Արմեն Մերուժանյանը:

Օրերս Երեւանում էր Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի «Հավատամք» թերթի գլխավոր խմբագիր, արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ Արմեն Մերուժանյանը: Ժամանել էր մասնակցելու Աշտարակի Ագարակ գյուղի մատուռի զանգակատան խաչի տեղադրման արարողությանը, որի նախաձեռնությունը մեկ այլ սանկտպետերբուրգցի հայի էր՝ Հրաչյա Պողոսյանինը:
Ա. Մերուժանյանը տեղեկացրեց, որ «Հավատամք» երկլեզու թերթը ստեղծվել է 1993թ., Ամենայն հայոց Վազգեն հայրապետի օրհնությամբ: Դա ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին հայկական թերթն է ողջ ԱՊՀ-ում: Հիմնադիրը Հայ առաքելական եկեղեցին է եղել՝ հանձին Եզրաս աբեղա Ներսիսյանի, ով այժմ գլխավորում է ամբողջ ռուսահայոց թեմը: Մեր զրուցակիցը նշեց, որ ...

 
 
Մշակույթ
Շենգավիթը «խեղաթյուրվա՞ծ» է
 

Փենսիլվանիայի համալսարանի անտրոպոլոգիայի ֆակուլտետի ղեկավար Միշել Ռոտմանը հուշարձանի խորհրդային վերականգնումը «թույլ գործ» է համարում:

Հայաստանը՝ ձիաբուծության եւ մետաղագործության կենտրոն. հայ եւ ամերիկացի հնագետներն այս նախնական եզրակացությանն են եկել Վերին Նավեր դամբարանադաշտում եւ Շենգավիթում կատարվող պեղումների ընթացքում: Երեկ «Արմատ» ակումբում Փենսիլվանիայի համալսարանի անտրոպոլոգիայի ֆակուլտետի ղեկավար Միշել Ռոտմանն ու ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը խոսեցին պեղավայրերում գրանցված նոր հայտնագործությունների մասին: Շենգավիթում պեղումները սկսել են 2000-ի սկզբին, իսկ 2009-ից գործին մասնակից դարձավ նաեւ ամերիկյան կողմը: Այժմ պեղավայրում աշխատում են շուրջ 60 ՀՀ տարբեր բուհերի ...

 
 
Մշակույթ
Ռուսալեզու չինական ցուցահանդես
 
Հայաստան-Չինաստան մշակութային համագործակցության ծրագրի շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանում Չինաստանի դեսպանատան նախաձեռնությամբ երեկ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Չինաստան. Հյուսիսային լայնության 30՛» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը: Հյուսիսային լայնության 30-րդ զուգահեռականն անցնում է Հիմալայան լեռնաշղթայի վրայով եւ ընդգրկում Սիչուան, Հուբեյ, Հունան, Ցզյանսի, Անհոյ, Ցզյանսու, Չժեցյան, Չունցին եւ Շանհայ քաղաքները: Զուգահեռականի երկարությունը 5 հազար կմ է, սկսվում է Յանցզիի ակունքներից եւ հատելով Արեւելաչինական ծովը, հասնում Խաղաղ օվկիանոս: Հյուսիսային լայնության 30-րդ զուգահեռականի երկայնքով արեւմուտքից արեւելք ձեւավորվել է չինական պատմության բազմադարյա շերտը: Չինական քաղաքակրթության օրրաններ են Յանցզի եւ Հուանհե գետերի ավազանները, որտեղ համաշխարհային ...
 
 
Մշակույթ
Ֆրանսիական կառավարության պարգեւը՝ հայ գրողին
 
Ինչպես հայտնում են մեզ Փարիզից, գրաքննադատ, արձակագիր, թարգմանիչ եւ հրապարակախոս Ալեքսանդր Թոփչյանն օրերս արժանացել է ֆրանսիական կառավարության բարձր պարգեւին՝ «Արվեստների եւ գրականության սպայի» (Officier de l'Ordre des Arts et des Lettres) շքանշանին:
Ինչպես Անդրե Մալրոն կասեր՝ «Կերպարվեստագետների, գրողների եւ ստեղծագործողների կողմից հարգված ու տենչված» այս շքանշանը հիմնվել է 1957թ. եւ շնորհվում է նշանակալի վաստակ ունեցող գրողներին ու արվեստի գործիչներին, անշուշտ, հաշվի առնելով նաեւ նրանց մատուցած ծառայությունները ֆրանսիական մշակույթին: Այս շքանշանը երեք աստիճան ունի՝ ասպետ, սպա եւ կոմանդոր, եւ շնորհվում է ըստ հերթականության, փոքրից դեպի մեծը: Ալ. Թոփչյանի դեպքում բացառություն է արվել եւ նրան միանգամից շնորհվել է Սպայի աստիճանը: Դժվար չէ կռահել, որ նման որոշում ...
 
 
Մշակույթ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
 

a
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասնութերորդ

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ

Եվ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով Ռաֆոյին հարցրի՝ «էդ ղարաբաղցի պայծառատեսը կարա՞ թռնի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ներողամտորեն ժպտալով ասաց՝ «ուշքդ ու միտքդ թռնելն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «թռնելը սովորական բան ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «սկզբում թռնել են սովորում, հետո նոր են պայծառատես դառնում», եւ ես ժպտալով հարցրի՝ «թռնելը հաճույք ա, չէ՞», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «պրոֆեսիոնալ թռնողի համար թռնելը ոչ թե հաճույք ա, այլ՝ աշխատանք», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով հարցրի՝ «մարդը աշխատանքից էլ կարա հաճույք ստանա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ճիշտ ես ասում» եւ մի քիչ էլ ...

 
 
Սպորտ
ԶՎԱՐՃԱԼԻ ՖՈՒՏԲՈԼ
 
Չնայած ֆուտբոլի աշխարհի առաջնությունում երկու օր հանգիստ էր հայտարարվել, մարզական լրատվամիջոցների էջերում ֆուտբոլային թեմաները չեն պակասում: Դրանց շարքում բավականին մեծ տեղ են զբաղեցնում թիվ մեկ մարզաձեւի պատմության մեջ տեղի ունեցած զավեշտալի իրադարձությունները: «Առավոտը» ընտրել է դրանցից առավել հետաքրքիրները:
Բրազիլիայում ֆուտբոլային խաղերից մեկի ժամանակ քամին մի խումբ պարաշյուտիստների քշել-բերել է խաղադաշտ: Պարաշյուտիստներից մեկն ընկել է դարպասապահի վրա՝ այն ժամանակ, երբ վերջինը պատրաստվում էր որսալ գնդակը: Արդյունքում գնդակը հայտնվել է դարպասում եւ, հակառակ տուժածների բողոքի, մրցավարը գոլը հաշվել է՝ դա մեկնաբանելով որպես «բարձրագույն ուժի միջամտություն»:
1969 թվականի նոյեմբերի 3-ին Մեծ Բրիտանիայում կայացել է ֆուտբոլի պատմության մեջ ամենաանկարգապահ խաղը: Սուրեյի եւ Հանտսի թիմերն ...
 
 
Սպորտ
ԱՐԴԵՆ «B» ԽՄԲՈՒՄ ԵՆՔ
 
Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը երեկ Եվրոպայի առաջնության «C» դիվիզիոնի կիսաեզրափակիչ խաղում հանդիպեց Շոտլանդիայի ընտրանու հետ եւ 86:63 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ: Եզրափակչում մեր աղջիկների մրցակիցը լինելու է Մալթայի ուժեղ թիմը, որին, ինչպես երեկ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն ասաց. «Ձգտելու ենք անպայման հաղթել, չնայած շատ ուժեղ թիմ է»: Սակայն, անկախ այդ խաղում գրանցվելիք արդյունքից, Հայաստանի կանանց ազգային հավաքականն արդեն մեկ աստիճան բարձր՝ «B» խումբ է տեղափոխվել, ինչը արդեն լուրջ նվաճում է:
 
 
Սպորտ
ԱՂԱՍԻ ԱՂԱՍՅԱՆԸ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ
 
Տայպեում մեկնարկած ուսանող մարզիկների ծանրամարտի աշխարհի երկրորդ առաջնությունում Հայաստանը հանդես է գալիս երեք տղաներով: Ըստ առաջնության պաշտոնական կայքէջի, մեր երկրից առաջինը մրցահարթակ մտած 62 կգ քաշային Ռուբիկ Մամոյանը պոկում վարժությունում 140 կգ արդյունքով գերազանցել է բոլոր մրցակիցներին եւ ստանձնել առաջատարի դերը: Սակայն հրումում հայ ծանրորդը երեք անգամ ձախողել է մոտեցումները 140 կիլոգրամին եւ անմասն մնացել երկամարտում խաղարկված մեդալներից:
Գերազանց մրցելույթ է ունեցել 77 կգ քաշային Աղասի Աղասյանը, որը, մեր ունեցած տեղեկություններով՝ երկու մրցաձեւերում եւ երկամարտում բարձրացել է պատվո պատվանդանի հաղթողի աստիճանին: Սակայն երեկ երեկոյան առաջնության կայքէջում այս քաշային կարգի ներկայացուցիչների արդյունքները դեռ զետեղված չէին:
Վաղը Հայաստանի վերջին պատվիրակի՝ 94 կգ քաշային Վարդան Դավթյանի ...
 
 
Սպորտ
ՁԱԳՆԻՁԵՆ ՊԱՐԶԱՊԵՍ ՓԱՅԼՈՒՄ Է
 
Ջերմուկում շարունակվում է ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի չորրորդ մրցաշարը: Երեկ կայացած ութերորդ տուրում Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով պարտվեց այստեղ գերազանց հանդես եկող, մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատար Նանա Ձագնիձեին, իսկ Էլինա Դանիելյանը միավորը բաժանեց շվեդ Պիա Կրամլինգի հետ:
 
 
Աստղագուշակ
Հուլիսի 3
 
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում կլինեք: Օգտվեք ընձեռված հնարավորությունից, վայելեք զգայական կրքի խենթացնող պահերը:
ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեզ հաճելի օր է սպասվում: Իսկ գիշերը շատ բուռն կլինի:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Նոր առաջարկներ ստանալիս՝ երկար մտածեք: Սիրելիի հետ շփվելիս մի թաքցրեք նրա հանդեպ զգացած ձեր կիրքը:
ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Պատահական ուղարկված sms-ը ձեզ շատ կուրախացնի: Հաճելի երեկոյի ընթացքում ապրած պահերը կթուլացնեն ձեր նյարդերը:
ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Շաբաթվա սկզբում սկսված լարվածությունը վերջապես կանցնի, ու բոլոր հարցերն իրենց լուծումները կստանան: Նախապատրաստվեք գիշերվան, որ սիրելիին աննկարագրելի պահեր նվիրեք:
ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր դուք հիանալի տրամադրություն ու տեսք ունեք, զվարճացեք: Ձեզ թույլ տվեք ...
 
 
Տնտեսություն
ՀՈՒՍԱԽԱԲ ԱՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ
 

Հուլիսի  1-ին  ՀՀ գլխավոր դատախազության նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված Դատախազության աշխատողի օրվան եւ դատախազության 92-ամյակին, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը,  կառավարության անդամներ, դատաիրավական համակարգի կառույցների ղեկավարներ, դատախազության վետերաններ:
Դատախազության աշխատակիցներին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, ՀՀ վարչապետը մասնավորապես նշել է, որ տոնը բացառիկ հնարավորություն է՝ գնահատելու դատախազության անցած ուղին, ձեւավորման փուլերը, նվաճումները եւ բացթողումները, միեւնույն ժամանակ մատնանշելու այն խնդիրները, որոնք պետք է լուծվեն. «Ձեր աշխատանքով է էապես պայմանավորված մեր պետականության ամրապնդման աշխատանքների ...

 
 
Տնտեսություն
Հափշտակել են 8 մլն դրամ
 

Օգտագործել է կանանց հղի լինելու հանգամանքը

2010 թվականի մարտին դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հարուցեց քրեական գործ՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Նաիրիի տարածքային հարկային տեսչության սոցիալական վճարների եւ եկամուտների բաժնի տեսուչ Հովհաննես Արիստակեսյանի նկատմամբ՝ ծննդաբերության նպաստի անվան տակ պետությունից գումար հափշտակելու համար: Նախաքննությունն իրականացրել է հատուկ քննչական ծառայությունը՝ նախաքննությունը հանձնարարելով հատուկ քննչական ծառայությանը՝ բացահայտելով մի քանի դրվագներ, որոնց հետեւանքով պետությունից հափշտակվել է ավելի քան 8 մլն դրամ:
Հովհաննես Արիստակեսյանը հարկային տեսչությունում աշխատել է ավելի քան 4 տարի՝ 2005 թվականից սկսած: Երկու տարվա ընթացքում ուսումնասիրել է դաշտը, սողանքները եւ 2007 թվականին սկսել իր հնարամիտ բիզնեսը: Եվ ...

 
 
Իրավունք
ԸՆԹԵՐԱԿԱՆԵՐԸ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ
 

Փաստացի հանգամանքները հաշվի չեն առնվել

Անցյալ տարվա նոյեմբերի 18-ին Արման Սարգսի Ասլանյանի 90 000 դրամ արժողությամբ ոսկյա շղթան հափշտակելու փաստի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւանի քննչական վարչության Մաշտոցի նույնանուն բաժնում հարուցվել է թիվ 10129509 քրեական գործը՝ ՀՀ քրօրի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
2 օր հետո Արթուր Պողոսյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրօրի 178 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Արթուր Պողոսյանին մեղադրանք առաջադրվեց, ինչի ծավալը հետագայում փոփոխվեց, եւ այս տարվա փետրվարի 8-ին նրան նոր մեղադրանք առաջադրվեց այն բանի համար, որ իբր նախկինում հափշտակություն կատարելու համար 3 անգամ դատապարտված լինելով, դատվածությունը չմարած, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, «նախնական համաձայնության գալով քրեական գործով դեռեւս չպարզված անձի հետ», անցյալ ...

 
 
Իրավունք
Գիզիրյանը տեղում պաշտոնանկ արեց դպրոցի տնօրենին
 

Արթիկցի մյուս պաշտոնյաներին էլ նախազգուշացրեց «չֆռռացնել» իրեն

Շիրակի նորանշանակ մարզպետ Աշոտ Գիզիրյանը մարզի խնդիրներին անձամբ ծանոթանալու նպատակով սկսել է ճանաչողական այցեր կատարել մարզի տարբեր քաղաքներ: Մարզպետարանի մի քանի վարչության պետերի ուղեկցությամբ երեկ այցելեց Արթիկ, որտեղ անցկացրել է իր ջահելությունը. 15 տարի շարունակ ապրել է այստեղ ու ստեղծել ոստիկանի իր կարիերիան: Արթիկցիները, չնայած անտանելի շոգին, ժամ առաջ հավաքվել էին քաղաքապետարանի մուտքի մոտ՝ սպասելով պարոն Գիզիրյանին: Մարզպետի տրամադրությունը թեեւ շատ բարձր էր, զգացվում էր, որ կարոտել է քաղաքն ու հին ընկերներին (այստեղ, մեր տեղեկություններով, նա նաեւ դղյակ հիշեցնող առանձնատուն ունի), սակայն քաղաքի խնդիրներին ծանոթանալուց հետո բոլորին խստորեն նախազգուշացրեց իր հետ «խաղեր չտալ» ու նորմալ աշխատել: ...

 
 
Իրավունք
ՍՐԲԱԶԱՆԸ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻՆ «ԱՆԳՈՐԾ» ՄՆԱԼ ՄԱՂԹԵՑ
 
   Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Դատախազության տոնի հետ կապված, երեկ ընդունելով ու օրհնելով մարզի դատախազության բոլոր աշխատակիցներին ու մարզում գրանցված տարբեր հանցագործությունների մասին զրուցելով, մաղթեց՝ Աստված տա անգործ մնաք:
Այնուհետ սրբազանը, օրինակ բերելով Գերմանիայի փորձը, պատմեց հետեւյալը. «Գերմանիայում մի մարդու որդի գիշերով անընդհատ խախտում էր երթեւեկության կանոնները, անցնում էր կարմիր լույսի տակով, երբ մի քանի անգամ խախտում է կանոնը ու հորը պատմում, հայրը հարցնում է. «Ինչու՞ ես խախտում»: Որդին պատասխանում է. «Որովհետեւ բոլորը քնած են», սակայն հայրը նախատում է. «Բոլորը քնած են, բայց օրենքը քնած չէ»: Սա է Գերմանիայի եւ մեր տարբերությունը, մենք էլ պիտի օրենքի հասնենք: Դատախազության նկատմամբ վստահությունը պետք է 100 տոկոսանոց լինի, եթե 99 ...
 
 
Մարզեր
ԻՆՉ ԿԱ-ՉԿԱ ԿԱԼԿԱԹԱՅԻ ՀԱՅՈՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆՈՒՄ
 

Ըստ աշակերտների, կրթօջախում ճնգաժամ է, ըստ կառավարիչների՝ ազատություն

Hetq.am-ը տեղեկացնում է, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու տակ գտնվող Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի սաները, չնայած ստեղծված արգելքներին, կարողացել են լուր ուղարկել Հայաստան, որ ճեմարանում ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ:
Ըստ այդ լուրերի, վերջերս տեղի ունեցած հանդիսության ժամանակ աշակերտներից երկուսը՝ Անդրանիկ Գեւորգյանը եւ Հայկ Պողոսյանը, շփոթվել են եւ չեն կարողացել արտասանել հանձնարարված բանաստեղծությունները: Որպես պատիժ՝ ճեմարանի կառավարիչ հայր Խորեն Հովհաննիսյանը մեկ ամսով տվյալ աշակերտներին զրկել է որոշ իրավունքներից: Կառավարչի հետ հանդիպելու ավագ աշակերտների փորձը հարուցել է հայր Խորենի

 
 
Մարզեր
Էլի քննարկեցին
 

Սյունեցիները շարունակում են պայքարել ուրանի հանքերի հնարավոր շահագործման դեմ եւ առաջվա նման պնդում են, որ չեն նահանջելու:


Խորեն Հարությունյանն ու  նրա համախոհները չեն նահանջելու:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը հասարակական քննարկում էր կազմակերպել՝ կրկին Սյունիքում ուրանի հանքերի հնարավոր շահագործման շուրջ զարգացումների վերաբերյալ: Հիշեցնենք, որ այս քննարկումը մի քանի անգամ հետաձգվել էր:
Քննարկումից մեկ օր առաջ Կապանի ավագանին արտահերթ նիստ էր հրավիրել եւ, ինչպես ենթադրվում էր, միաձայն որոշել՝ գրավոր դիմել ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը՝ խնդրելով կրկին անդրադառնալ ուրանի հանքավայրի շահագործման ծրագրերին՝ դրանք կասեցնել եւ ՀՀ կառավարության՝ 2008թ. Սյունիքի մարզի ...

 
 
Մարզեր
ՎՐԱՑԵՐԵՆ՝ ՀԱՅԵՐԵՆԻ ՀԱՇՎԻՆ
 
«Ա-ինֆո» գործակալությունը տեղեկացնում է, որ 2010-2011 ուսումնական տարում Ջավախքի հայկական  դպրոցներում մի շարք փոփոխություններ են նախատեսված: Մասնավորաբար՝ հայոց լեզվի եւ գրականության դասաժամերը կրճատվելու են՝ իրենց տեղը զիջելով վրացերենին: Հայերեն վարվող բոլոր դասընթացներն այսուհետեւ կանցկացվեն երկլեզու. դասերի առաջին կեսը մասնագետները կվարեն հայերեն, երկրորդ կեսը՝ վրացերեն: Դպրոցներում մինչ այս գործող լաբորատորիաները, բուժկետերը, երգի- պարի խմբակները, նախնական տվյալներով նաեւ գրադարանները այլեւս չեն գործի: Հայոց պատմության դասաժամերը, ինչպես վերջին մի քանի տարիներին, ֆակուլտատիվ հիմունքներով են անցկացվելու,  կրճատվել են նաեւ կենսաբանության, քիմիայի եւ ֆիզիկայի դասաժամերը:
Չնայած տեղական իշխանության ներկայացուցիչների այն պնդումներին, որ հայազգի ոչ մի ուսուցիչ չի զրկվելու հետագա ...
 
 
Մարզեր
 

ԱԿԱՆՆԵՐ՝ ԱՂԲԻ ՄԵՋ
Օղակաձեւ այգու 5-րդ հատվածում մաքրման աշխատանքներ կատարելիս «Կենտրոն» ՓԲԸ-ի երկու աշխատակիցներ աղբամանի մեջ հայտնաբերել են ԲՊԿ-Մ79 եւ ՍՊԲ-8903 տիպի ականներ: Նշանակվել է փորձաքննություն:

ՋՐԱՀԵՂՁԸ
Երեկ, ժամը 15.25-ին, ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճում` Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղին հարակից տարածքում, ջրահեղձ է եղել մի քաղաքացի: Լճից դուրս է բերվել նույն մարզի Նորատուս գյուղի բնակիչ՝ 18-ամյա Ալիկ Միքայելյանի դին:

ՊԱՅԹՅՈՒՆ՝ ԶՈՀՈՎ
ԱԻՆ փրկարարական ծառայության տեղեկացմամբ, Ախուրյանի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Բայանդուր գյուղում գազալիցքավորում կատարելուց հետո «Գազել» մակնիշի 2000 Լ պետհամարանիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն: Պատահարի հետեւանքով զոհվել է 60-ամյա Սիսակ Բաղդասարյանը, իսկ 34-ամյա ...

 
 
Հայդ պարկ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԳԻՆԸ՝ ՂԱՐԱԲԱՂՆ Է
 

Հունիսի 26-ի Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների հայտարարության կապակցությամբ կարող ենք անել որոշ հետեւություններ ու տալ հետեւյալ գնահատականները:

- Հայաստանի շահը, Հայաստանի դիրքորոշումը, հիմնավորումները, Հայաստանի ձայնը այլեւս որեւէ մեկը չի լսում: Համանախագահները, քաջ ծանոթ լինելով ԼՂ հակամարտության մանրամասներին, երբեք չեն ընդառաջել ադրբեջանական ճնշումներին՝ տարածքները օկուպացված ճանաչելու հարցում: Եթե այս անգամ հայտարարության մեջ նման ձեւակերպում կա, ապա դա ուղերձ է աշխարհին, որ հակամարտության մեջ առաջնայինը տարածքների, «օկուպացված տարածքների» վերադարձի խնդիրն է: Ու կարեւոր էլ չի, որ դա այդպես համարեն համանախագահները: Տարածքների հարցը, բանաձեւերի կամ հայտարարությունների նախագծերի տեսքով, առաջ են քաշելու թուրքերը, ...

 
 
Ժամանց
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ
 

Իսկ առաքինությունը պայմանավորված չէ ֆիզիոլոգիական վիճակով

«Հաճախ աղջկա առաքինությունը մարդիկ պայմանավորում են նրա ֆիզիոլոգիական վիճակով, այսինքն՝ շատերի մեկնաբանմամբ, եթե աղջիկը կույս է, ուրեմն մաքուր է, ազնիվ, առաքինի: Այս տեսակետը սխալ է, համենայնդեպս՝ հիմա, մեր օրերում այլեւս արդիական չէ: Կույս չլինել՝ դեռ չի նշանակում անառակ լինել: Որովհետեւ աղջիկը կարող է պահպանելով իր կուսությունը շատ վատ կյանքով ապրել, ի վերջո սեռական հարաբերություն ունենալու այնպիսի տարբերակ ընտրել, որ չվնասվի կուսությունը: Հիմա ինչ, այսպիսի աղջիկը դասվո՞ւմ է առաքինիների շարքին, թե՞ ոչ»,- «Առավոտի» հետ զրույցում առաքինության թեման շոշափելիս ասաց հոգեթերապեւտ Ռուզաննա Բաբայանը: Նրա մեկնաբանմամբ, սեքսուալ հեղափոխությունների մի քանի էտապները չկարողացան արմատախիլ անել ...

 
 
Ժամանց
«Պրոֆեսորների հարցով բախտս բերել է»
 
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգաշրջաններում հաճախակի են ներկայանում հայաստանցի այն երաժիշտները, ովքեր ինչ-ինչ պատճառներով  ապրում եւ ստեղծագործում են  այլ երկրներում: Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինությունը «Արամ Խաչատրյան» համերգասրահում հուլիսի 6-ին կազմակերպել է ամերիկաբնակ դաշնակահարուհի, մի շարք հեղինակավոր մրցույթների դափնեկիր Կարինե Պողոսյանի մենահամերգը: Դաշնակահարուհու հետ կարճատեւ զրույցում պարզեցինք, որ նա երբեւէ չի էլ ձգտել ուսումը շարունակել  Արեւմուտքում: «Դեռեւս Երեւանի արվեստի թիվ 1 դպրոցում, Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա՝ կոնսերվատորիայում ուսանել եմ ճանաչված մանկավարժներ, պրոֆեսորներ Իրինա Գազարյանի, Վաչե Ումր-Շատի, Սվետլանա Դադյանի ղեկավարությամբ:  Ու երբ 1998-ին հայրս՝ նկարիչ Ռազմիկ Պողոսյանը հրավեր ստացավ՝ ԱՄՆ-ում ապրելու եւ ...
 
 
Ժամանց
Սերգեյ Դովլաթովը եւ նրա երգիծական մանրապատումները
 
Եկող տարին հոբելյանական է հայտնի այլախոհ Սերգեյ Դովլաթովի համար: Դեռեւս 50-ը չբոլորած կյանքին հրաժեշտ տված գրողը կդառնար 70 տարեկան: Նա ծնվել է 1941թ. Ուֆայում, ապրել Լենինգրադում եւ Տալլինում, 1980թ. արտագաղթել  ԱՄՆ եւ մահացել Նյու Յորքում՝ 1990թ.: Կենդանության օրոք տպագրված Դովլաթովի բոլոր 12 ժողովածուները հրատարակվել են Միացյալ Նահանգներում: Այնտեղ էլ նա դարձել է «Փեն» ակումբի մրցանակակիր եւ ռուս հեղինակներից Վլ. Նաբոկովից հետո երկրորդն է, որի ստեղծագործությունները տպագրվել են ամերիկյան հանդեսներում:
Գրողի մայրը ազգությամբ եղել է հայուհի, հայրը՝ հրեա: Ծնողները վաղ են  բաժանվել, եւ Դովլաթովը ողջ կյանքում  հաճույքով է կրել մոր  ազգանունը: Միայն ԽՍՀՄ-ից  հեռանալու ժամանակ է զգացել, որ հրեա լինելը կհեշտացնի իր մեկնումը: Ցավոք, Դովլաթովը հայերեն տպագրվել է ուշացումով, վերջին տասնամյակում, բայց հայ ...
 
 
Ժամանց
ՆԻՏՐԱՏՆԵՐՆ ԷԼ ԵՆ «ՍԻՐՈՒՄ» ԿՈՒՏԱԿՎԵԼ
 
Նիտրատները համարվում են բույսերի ազոտային սնուցման անբաժանելի մասը: Նիտրատները եղել են, կան եւ կլինեն, եթե նույնիսկ լիովին հրաժարվենք պարարտանյութերի օգտագործումից: Նիտրատների կուտակումը  բանջարեղենում ոչ միայն կախված է հանքային նյութերի  սնուցման չափաբաժնից եւ ժամկետից, այլեւ տվյալ բույսի տեսակային առանձնահատկությունից, կլիմայական պայմաններից (ստվերում է աճել, արեգակի տակ, թե ջերմոցում): Չափահաս մարդու համար նիտրատների օրական թույլատրելի չափաբաժինը 300-325 մգ է: Նիտրատների հիմնական «աղբյուր» են հանդիսանում ճակնդեղը, գազարը, կաղամբը, մաղադանոսը, համեմը, սամիթը, հազարը, բողկը, կանաչ սոխը, սեխը, ձմերուկը: Նիտրատները անցնում են մեր օրգանիզմ նաեւ մսի, կաթի եւ պանրի միջոցով, սակայն շատ չնչին քանակությամբ: Բույսերի տարբեր մասերում նիտրատների քանակը տարբեր է: Մաղադանոսի, սամիթի տերեւներում նիտրատների ...
 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2010-07-03 19:06
 
 

ՊԱՏՐԱՍՏ ԵՂԵՔ ՊԱՏԵՐԱԶՄԻ

Ֆրանսիայում բնակվող վերլուծաբան Ժերար Շալյանը, որը նախօրեին եղել էր Ղարաբաղում՝ երեկ «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած ...

 

2010-07-03 19:06
 
 

ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԻՑ

«Ուզում եմ անդրադառնալ համանախագահող երկրների նախագահների հայտարարության տեքստի ռուսերեն եւ ...

 

2010-07-03 19:05
 
 

ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ ԷՐ ԽՈՍՔԸ

«Հունիսի 25-ի մամուլի ասուլիսում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ի թիվս այլ հարցերի, խոսել է Հայաստանի ...

 

2010-07-03 19:05
 
 

ՀՅԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՍԵԼԻՔԸ ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԻՆ

Թեեւ ՀՅԴ-ն եւս ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպման հրավեր չի ստացել՝ Report.am-ը փորձել է դաշնակցական Արծվիկ Մինասյանից ...

 

2010-07-03 19:05
 
 

ԱԺ-Ն ԵՎ ԱԳՆ-Ն ԿԱՇԽԱՏԵ՞Ն ՄԻԱՍԻՆ

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ խորհրդարանական ...

 

2010-07-03 19:03
 
 

ԵՎ ԷԼԻ՝ «ՈՉ ՄԻ ԹԻԶ ՀՈՂ»

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը ՀՀ նախագահի նստավայրի դիմաց այսօր կազմակերպում է ակցիա: Ըստ երեկ տարածած ...

 

2010-07-03 19:03
 
 

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

Օրինագիծ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանող ...

 

2010-07-03 19:02
 
 

ԱՆՋՐՊԵՏ ԿԱ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԻՋԵՎ

ՀՀ Սահմանադրության ընդունման 15-ամյակին նվիրված երեկվա ասուլիսում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն ...

 

2010-07-03 19:02
 
 

ԷԴՈՒԱՐԴ ՄԱԴԱԹՅԱՆԸ` ՕԵԿ ԱՆԴԱՄ

Երեկ մեզ հայտնի դարձավ, որ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ է դարձել կապի եւ տրանսպորտի նախկին նախարար, Էրեբունի ...

 

2010-07-03 19:02
 
 

ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ԿՀԱՂԹԵՆ

Երեկ «Առավոտի» հետ զրույցում խոսելով պատերազմի վերսկսման հնարավորության մասին՝ նախկին կոմկուսական Խորեն Թռչունիչը կարծիք հայտնեց. ...

 

2010-07-03 19:01
 
 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆ ՈՒԺԵՂԱՆՈՒՄ Է

Վերջին շրջանում Հանրապետական կուսակցության մարզային կառույցներում աննախադեպ ակտիվություն է նկատվում: Այդ ակտիվացման ...

 


ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Վերջին Համարը
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+36+18 
 Շիրակ+30+9 
 Արարատ+36+16
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
All About Depression
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

Քիրք իններորդ

 Քիրք տասներորդ

 Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ քսանմեկերորդ

Գլուխ քսաներկուերորդ

Գլուխ քսաներեքերորդ

Գլուխ քսանչորսերորդ

Գլուխ քսանհինգերորդ

Գլուխ քսանվեցերորդ

Գլուխ քսանյոթերորդ

 Teenage Pregnancy - Teenage Sexuality and Sex Education