 |
 |
|
| 12/ | 03/2010 |
| aravot.am | Օրաթերթ |
|
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ |
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Ամեն օր, օրը առնվազն երկու անգամ, ես փողոց եմ անցնում Մանկավարժական համալսարանի խաչմերուկում: Այդ պահին փողոցն անցնող 10-20 հոգուց ես միակն եմ, որ սպասում եմ կանաչ լույսին: Բայց դա դեռ քիչ է. երբ վառվում է իմ սպասած լույսը, ուղիղ «զեբրի» վրա կանգնում են 1-2 երթուղային տաքսիներ եւ սկսում են ուղեւոր իջեցնել-նստեցնել: Բայց դա էլ դեռ վերջը չէ. երբ ես փորձում եմ, երթուղային տաքսիները մի կերպ շրջանցելով, անցնել փողոցը, ձախ կողմից «վրա են տալիս» մեքենաները, որոնց իմ կանաչ լույսը բացարձակապես չի հետաքրքրում, եւ որքան թանկ են այդ մեքենաները, այնքան լկտի: Ո՞րն է ելքը: Դուք, երեւի, կասեք՝ ոստիկան կանգնեցնելը եւ տուգանելը: Բայց դա իրականում ելք չէ: Աշնան սկզբին կազմակերպվել էր այդպիսի «կամպանիա». մի քանի օր ճանապարհային ոստիկանները գոռգոռացին իրենց բարձրախոսներով, մի քանի քաղաքացու գուցեեւ տուգանեցին: Միեւնույն է՝ ամեն մի խաչմերուկում ոստիկան կանգնեցնել հնարավոր չէ, եթե նույնիսկ վերանանք այն հանգամանքից, որ ոստիկանները մեր հասարակության ամենաօրինախախտ զանգվածն են: Մինչեւ որ այս իրավիճակի բոլոր մասնակիցները անհատապես չհասկանան, որ ամենաձեռնտու ճանապարհը օրենքը հարգելն է, որեւէ բան չի փոխվի:
Հիմա փորձեք այս օրինաչափությունը տարածել ցանկացած երեւույթի վրա եւ կտեսնեք, որ, պրոֆեսոր Պրեոբրաժենսկու խոսքերով, ավերածությունը նախեւառաջ մեր գլխներում է: Եթե ես բաժանում կամ ստանում եմ «սեւ աշխատավարձ», ապա ինչպե՞ս եմ ես պահանջում, որ մեծահարուստները մուծեն իրենց հարկերը: Եթե ես ուզում եմ ջարդել ինձ վիրավորած լրագրողի քիթ-մռութը, ապա ինչո՞ւ եմ ես զարմանում, երբ իշխանությունն իր բոլոր լծակներն օգտագործում է՝ անցանկալի լրատվամիջոցը ճնշելու համար: Եթե գործատուն ուշացնում է աշխատավարձը, ապա ինչո՞ւ է նա դժգոհում, որ իր աշխատողները բարեխիղճ չեն: Եթե մարդը իր տանը կամ աշխատավայրում ժողովրդավար չէ, ապա ինչպե՞ս է նա պահանջում, որ ռեժիմը ժողովրդավարական լինի: Եթե «նախկինները» իշխանություն են ձեռք բերել՝ ընտրությունները կեղծելով, ապա ինչո՞ւ են նրանք ընդվզում, երբ «ներկաները» նույնն են անում: Հասարակության բարեփոխումը պետք է սկսել անհատի հոգեբանության բարեփոխումից:
In-divid-ը, ան-հատը չկիսվող, չհատվող ատոմ է, որը կազմում է արեւմտյան տիպի շուկայական հարաբերությունների հիմքը: Մարդու ուղեղը եւ մարմինը նրա մասնավոր սեփականությունն է, որը նա կարող է վաճառել՝ այլ սեփականություն, այդ թվում նաեւ՝ այլ մարդկանց աշխատուժը ձեռք բերելու համար: Նման հարաբերությունները զուրկ են, իհարկե, կոլխոզային ռոմանտիկայից եւ պահանջում են հստակ կարծր կարգավորում, որը հիմնված է անհատների միջեւ պայմանագրերը, այսինքն՝ օրենքները սրբորեն եւ, ամենակարեւորը, գիտակցաբար հարգելու վրա: Թե չէ՝ մեզ մոտ հարաբերությունները, կարծես թե, շուկայական են, իսկ մտածողությունը՝ առայժմ կոլխոզային:
|
| |
| ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
|
 |
| 2010-02-06 |
| ԱՐԹՈ՛ՒՆ ՄՆԱՑԵՔ ԵՎ ԱՂՈԹԵ՛Ք |
| |

1970-ականներին շրջանառության մեջ էր այսպիսի մի անեկդոտ. ԿԳԲ-ն ահազանգ է ստանում, որ ԽՄԿԿ 24-րդ համագումարի ժամանակ դահլիճում ներկա է ամերիկյան մի լրտես: Եվ ահա մի հրեա Բրեժնեւի զեկույցի ժամանակ այդ լրտեսին հայտնաբերում է: Երբ նրան հարցնում են, թե ինչպես է դա հաջողացրել, հրեան պատասխանում է. «Ես պարզապես լրջորեն ուսումնասիրել եմ Լենինի աշխատությունները: Իսկ Իլյիչն ասում էր՝ «թշնամին երբեք չի ննջում»: Երեկ ՀՀ ոստիկանությունում կայացավ 2010 թ. ոստիկանության առաջին կոլեգիայի նիստը: Երբ ոստիկանապետը ելույթ էր ունենում ամբիոնից, դահլիճում նստած որոշ բարձրաստիճան սպաներ հարմար դիրք ընդունած ննջել էին։ Մեր ֆոտոխցիկը ֆիքսել է այդօրինակ մի շարք կադրեր։ |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-06 |
| «ՉԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ, ԹԵ ԵՐԲ ԵՆ ԴՐՍԻՑ ԱՍԵԼՈՒ» |
| |
Անելո՞ւ էին առանց դրսի հորդորի
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ջորջ Կոլոմբիեի զեկույցը մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրած ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ իր մեջ մի շարք առաջարկություններ է պարունակում, որոնց իրականացման համար մինչեւ մոնիտորինգի հանձնաժողովի հաջորդ նիստը՝ մարտի 17-ը, ժամկետ է նշված: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության իշխանական թեւի ներկայացուցիչներ, պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Առավոտի» հետ զրույցում ասացին, որ առանց մոնիտորինգի հանձնաժողովի պահանջների էլ իրենք փորձելու են մշտադիտարկման ենթարկել ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մեջ տեղ գտած ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-06 |
| «ԱԿՆՀԱՅՏ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐՄՈՒԾՎՈՒՄ» |
| |
ՀՌԱՀ-ի առաջարկած չափորոշիչը, թե անչափահասների մտավոր զարգացման վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող կարող է համարվել «ներկա իրականության խեղաթյուրված, ոչ համարժեք ներկայացումը»՝ համարժեք է 2008-ի մարտի 1-ի արտակարգ դրության մասին հրամանագրին:
ՀՌԱՀ-ը փետրվարի 4-ին քննարկման ներկայացրեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված չափորոշիչների նախագիծը: Ըստ այդմ՝ չափանիշներ են սահմանվում էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների համար: Սա անհրաժեշտ ու սպասված նախագիծ է, սակայն, այնուամենայնիվ, մտահոգություններ է հարուցում: Ասենք՝ կարո՞ղ է արդյոք ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-06 |
| Տոտալ հարձակո՞ւմ «Ժառանգության» վրա |
| |
«Ժառանգություն» խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանը, Լարիսա Ալավերդյանը եւ Ստեփան Սաֆարյանը երեկ, խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ, ասացին, որ սկսվել է «տոտալ հարձակում» «Ժառանգության» վրա: Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց. «Իշխանության կողմից կա քաղաքական որոշում՝ շրջափակել «Ժառանգությանը» բոլոր միջոցառումներից, այդ թվում՝ նաեւ միջազգային պատվիրակություններում: Իհարկե, ֆինանսական միջոցները չեն կարող պատճառ լինել, որովհետեւ այս պայմաններում բազմաթիվ անդամներով պատվիրակություններ են մեկնում տարբեր երկրներ՝ չգիտես ինչ քաղաքական նպատակների համար, այնպիսի ծրագրեր են իրականացվում, որ չես հասկանում, թե այդ ծրագրերի արդյունավետությունը ո՞րն է լինելու»: Մենք արդեն գրել ենք այն մասին, որ ԵԱՀԿ պատվիրակության փոխարինող կազմի անդամ Լարիսա Ալավերդյանին թույլ չեն տվել ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-06 |
| ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՀԱԿԸ |
| |
Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը մարտի 4-ին քննարկվելու է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:
Այդ մասին երեկ հաղորդագրություն է տարածել ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: Ըստ հաղորդագրության՝ հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը մտադիր է քվեարկության դնել 252-րդ բանաձեւը: Թեեւ ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը ոգեւորված է այս նորությամբ, բայց հայերիս տառապանքն, ինչպես ասում են, փորձ ունի: Առաջին անգամը չէ, երբ Թուրքիայի հետ ինչ-ինչ խնդիրներ կարգավորելու ճանապարհին եւ հատկապես ապրիլի 24-ի նախօրեին ամերիկացի կոնգրեսականները հիշում են Հայոց ցեղասպանության փաստը: Այնուհանդերձ, «Առավոտը» փորձեց ծանոթանալ հայաստանյան գործիչների կարծիքին՝ հայ-թուրքական ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-06 |
| Թշվառների ամլությունը |
| |
Խառը զգացումներ տրոյական ձիու լցոնման առթիվ
Հայաստանի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը տպավորություն է թողնում, թե հեռուստաընկերություններին հալածելու եւ նրանց դեմ այլ հալածիչների հարձակումներին զորակցելու իր լծակները սահմանափակ են կամ անբավարար: Իրականում, բացառությամբ մեկ դեպքի, իր գոյության ութ տարիների ընթացքում այս մարմինն ինչպես կամեցել՝ այնպես էլ բովանդակեցրել է հեռարձակողներին: Բաղրամյան 26-ից եկած հրահանգներով՝ իր մոտ, իսկ հասարակական, քաղաքական սրացումների նախօրեներին կամ ընթացքում հենց Բաղրամյան 26-ում անցկացված՝ հեռարձակողների տերերի կամ կառավարիչների ուղեղների լվացման եւ արդուկման արդյունքները տպավորիչ են անգամ առանց այս նախագծի: ՀՌԱՀ-ը, ունենալով հեռարձակման եւ գովազդային գործող օրենսդրությունը խախտող հեռուստաընկերություններին 8 տարում 8000 անգամ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-06 |
| «ՓԱՐՈՍԻ» ՑՈՒՑԱԿՆ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ Է |
| |
Սոցիալական ծառայության Մասիսի տարածքային գործակալության աշխատակիցները անապահովության ցուցակներում ընդգրկելու համար «մաղարիչ» են պահանջում, իսկ դրա դեմ բողոքողներին՝ նպաստից զրկում:
Արարատի մարզի Մասիսի տարածքի բնակիչներից շատերն են «կուլիսների հետեւում» դժգոհում, թե ընտանեկան նպաստ տալու համար տարածքի սոցիալական ծառայության աշխատակիցներն իրենց «քթից բռնած» ման են տալիս: Նրանք սոցիալապես անապահովներին համաձայնում են ընդգրկել նպաստառուների ցուցակում՝ միայն մի պայմանով, որ 3 կամ 2 ամսվա գումարը նպաստառուն տա իրենց: Շատերն էլ ցուցակից դուրս չմնալու համար համաձայնում են, քանի որ, հակառակ դեպքում, սոցիալականի աշխատակիցները միշտ էլ մի պատրվակ կգտնեն բնակչին ապահով «դարձնելու» համար, փոխարենն ընդգրկելով ավելի «շնորհակալ» մարդկանց:
Օրերս ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-06 |
| «Թանկացրեք, որ քիչ ծխեն» |
| |
«Տարածքային համաչափ զարգացման եւ արդիականացման» ծրագրի շրջանակներում այս տարի շահագործման կհանձնվեն Արարատի, Արմավիրի, Իջեւանի եւ Գորիսի բժշկական կենտրոնները, կիրականացվեն Ապարանի, Գավառի բժշկական կենտրոնների վերակառուցման եւ վերազինման աշխատանքները, եւ Գյումրիում կստեղծվի նոր ժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոն: Երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը: Նրա համոզմամբ՝ բարեփոխումների արդյունքում կնվազեն նաեւ հիվանդների՝ մարզերից Երեւան անհարկի ուղեգրումները: Փոխնախարարի տեղեկացմամբ, այս տարի նախատեսել են արդիականացնել եւ վերազինել «Շտապօգնության» ծառայությունը. «Էականորեն փոխելու ենք ծառայության որակը եւ մի քանի տարի անց կունենանք բոլորովին այլ շտապօգնության համակարգ»: Առողջապահության նախարարությունն այս ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-06 |
| Պայքարեցին կլիմայի փոփոխության դեմ |
| |
«Կլիմայի փոփոխությունը մարդկության ամենամեծ գլոբալ մարտահրավերներից է, այն ոչ միայն բնապահպանական, այլեւ զարգացման հիմնախնդիր է, որը կարող է ազդել մարդկության գործունեության վրա՝ բոլոր առումներով: Կլիմայի փոփոխության ազդեցություններն այսօր զգացվում են ողջ աշխարհում, սակայն առավել խոցելի են զարգացող երկրները՝ ներառյալ Հայաստանը՝ որպես լեռնային եւ խոցելի էկոհամակարգերով երկիր, կլիմայի փոփոխության հետեւանքները դիմագրավելու իրենց սահմանափակ ֆինանսական, տեխնոլոգիական եւ կադրային ռեսուրսների պատճառով»,- երեկ կլիմայի փոփոխության 2-րդ ազգային հաղորդագրության նախագծի քննարկման ժամանակ ասաց ՄԱԿ-ի առողջապահական զարգացման ծրագրերի ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն էլ հավաստիացրեց, որ Հայաստանը, կարեւորելով կլիմայի փոփոխության հիմնախնդիրը, այն ներառել է ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-06 |
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ |
| |
Արդեն քսան տարի է, ինչ Հայաստանն անկախ է: Սակայն զարմանալի չէ՞, միթե, որ գրեթե երկու տասնամյակ անկախությունից հետո կրթված եւ աշխատունակ իր ժողովրդով երկիրը դեռեւս գտնվում է տնտեսական տագնապի մեջ:
Ճիշտ է, որ Հայաստանը շրջափակված երկիր է, սակայն անկախ այդ իրողությունից, պետությունը տնտեսապես հաջողակ է, եթե ղեկավարությունն է իմաստուն: Նրանք պետք է տոգորված լինեն հայրենասիրությամբ ու ազգասիրությամբ, որը կպաշտպանի Հայաստանը մեկաշխարհական պղծումից (Մեկ Աշխարհի Իշխանության ստեղծումն ու բոլոր ազգերի ոչնչացումը):
Ազգային տեւական բարօրություն ստեղծելու շատ կարեւոր մի ազդակ է ապահով եւ պարկեշտ դրամական համակարգ ունենալը՝ հիմնված 100 տոկոսով ոսկու պաշարի վրա: Եթե ժողովուրդը ոսկի ունի կամ ապահովություն, որ հարկ եղած դեպքում կարող է ազատորեն իր պետական թղթադրամը փոխել ոսկու, ապա այդ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-06 |
| ՏԱՇԱԾ ՔԱՐԸ ԳԵՏՆԻՆ Է ՄՆՈՒՄ |
| |
Կրկին ակադեմիական մաֆիայի եւ իրենց հայրենիքում չընդունվող մարգարեների մասին Սամվել Գեւորգյանի ղեկավարած գիտական խումբը: Կոճերի հիման վրա աշխատող սեյսմիկ դետեկտոր
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքի ներքնահարկ, «Գերհաղորդականության եւ գիտական սարքաշինության կենտրոն». սա այն հասցեն է, որտեղ 5-10 հոգանոց գիտական խումբը, կենտրոնի ղեկավար, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի Գերհաղորդիչ դետեկտորների լաբորատորիայի վարիչ Սամվել Գեւորգյանի ղեկավարությամբ մշակում եւ աշխարհին է ներկայացնում այնպիսի գիտական տեխնոլոգիաներ, որոնք առաջին հերթին կարող են կիրառվել ՀՀ-ում՝ ռազմական անվտանգության տեսանկյունից, իսկ «արտահանվելու» պարագայում բազում գումարներ բերել ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-06 |
| ԱՄՆ-ԻՑ ՉԵՆՔ ԵԿԵԼ՝ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ |
| |
Հայտարարում է պարող եւ երգիչ Միհրանը, որը միայն հաղթանակ է ակնկալում Էմմիի հետ Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնելու դեպքում:
2009թ. դեկտեմբերի 15-ից սկիզբ առած եվրատեսիլյան մարաթոնի առաջին փուլն ավարտված է. մրցույթին ներկայացված 30 երգից ընտրված է 10-ը, որոնք էլ պետք է փետրվարի 14-ին ներկայացվեն հայ ունկնդրին՝ ընտրություն կատարելու համար: Ի դեպ, փետրվարի 11-ին, ժամը 23-ին՝ «Հ1»-ի ուղիղ եթերում քվեարկությամբ կորոշվի մասնակիցների հաջորդականությունը: Ընտրված երգերից երկուսը ճանաչում ունեցող երգիչների՝ Էմմիի եւ Ռազմիկ Ամյանի կատարմամբ են, մեկը՝ վերջերս «Երկու աստղով» ճանաչելի դարձած իրանահայ Սոնյայի, իսկ մեկն էլ՝ մոսկվաբնակ հայ գործարարների աջակցությունը վայելող Եվա Ռիվասի: Ֆավորիտներն, իհարկե, երեքն են՝ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-06 |
| Երիտասարդները դեմ են արձանագրություններին |
| |
Քանի որ դրանցում տեսնում են նախապայմաններ
Երեկ հայ-թուրքական հարաբերությունների եւ ստորագրված արձանագրությունների շուրջ երիտասարդների հետ «Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը» քննարկում էր կազմակերպել: Այդ հ/կ-ի անդամները գտնում են, որ լրատվամիջոցները սահմանափակ կերպով են ներկայացնում, իրենց բնորոշմամբ՝ ազգային շահերը ոտնահարող, նախապայմաններ պարունակող փաստաթղթի եւ քաղաքական գործընթացի դեմ հնչող փաստարկներն ու հիմնավորումները, ինչպես նաեւ չի երեւում, թե ինչպիսին է Հայաստանի եւ Սփյուռքի երիտասարդության վերաբերմունքը արձանագրությունների վերաբերյալ: Զրուցելով երիտասարդների հետ, որոնք հիմնականում ներկայացնում էին ՀՅԴ, ՍԴՀԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունները, պարզեցինք, որ նրանք դեմ են արձանագրություններին, քանի որ դրանցում նախապայմաններ են տեսնում: ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-06 |
| «Եվրատեսիլն» ու ծիրանի կորիզը |
| |
«Արմենիա փրոդաքշն» պրոդյուսերական կենտրոնի հայաստանյան ներկայացուցչությունը հայտնում է, որ Եվա Ռիվասն ու նրա պրոդյուսեր Վալերի Սահարյանն արդեն ժամանել են Հայաստան եւ պատրաստվում են «Եվրատեսիլ 2010» միջազգային մրցույթի ներընտրական փուլին: Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2010» միջազգային երգի նախընտրական փուլում Եվա Ռիվասը ներկայացնելու է «Apricot stone» (Ծիրանի կորիզ) երգը, որի երաժշտության հեղինակն է ճանաչված կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը: Խոսքերի հեղինակն է Կարեն Կավալերյանը, իսկ գործիքավորումը՝ Արա Թորոսյանի (Մուրզո): Եվա Ռիվասի «Apricot stone» երգի բառերը անգլերենից թարգմանել է Քրիստ Մանարյանը:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-06 |
| Մրցույթը թեժ է լինելու |
| |
Փետրվարի 9-ին Հայաստանի Թեքեյան մշակութային միությունում կամփոփվեն «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները: Երեկ Թեքեյան կենտրոնում ցուցադրվեցին գեղանկար եւ քանդակ անվանակարգերի մասնակիցների աշխատանքները. 23 գեղանկար եւ 8 քանդակ: Ժյուրիի նախագահ, արվեստաբան Հրավարդ Հակոբյանն ասաց, որ նախորդ տարիների պես այս անգամ էլ մասնակիցներն աչքի են ընկնում բավականին հետաքրքիր ու թարմ աշխատանքներով. «Այնքան որակյալ աշխատանքներ են, որ ժյուրիի գործը բարդանում է: Ես ուրախությամբ պետք է նկատեմ, որ մասնակիցները փորձում են չհեռանալ ազգային ավանդույթներից»:
Այս տարի մրցանակաբաշխության շրջանակներում հայտարարվել էր 9 անվանակարգ՝ մշակույթի 9 ոլորտներից. երաժշտություն, թատրոն, գրականություն, հեռուստառադիոլրագրություն, գեղանկար, քանդակ, երգիծանք եւ այլն: Թեքեյան մշակութային միության ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-06 |
| ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆ՝ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ |
| |
Երեկ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում բացվեց Պավլոս Բորոյանի անվան տիկնիկային թանգարանը՝ շուրջ 150 նմուշներով, չնայած թանգարանային ֆոնդը գերազանցում է 3000-ը: Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը պատմեց, որ թանգարանը հիմնադրվել է 1975 թ.՝ թատրոնի հիմնադիր կազմի դերասան Պավլոս Բորոյանի ջանքերով եւ ԽՍՀՄ կուլտուրայի մինիստրության որոշմամբ: Այն ներառում է թատրոնի պատմությունը լուսաբանող ուշագրավ նյութեր: Տիկնիկների թանգարանը այս տարիներին համալրվել է Բուլղարիայից, Նորվեգիայից, Իրանից, Ինդոնեզիայից, Ղազախստանից, Չինաստանից եւ այլ երկրներից բերված տիկնիկներով: Ցուցադրված էին Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդիի, ՀՀ երկրորդ նախագահի տիկին Բելլա Քոչարյանի, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ այլոց նվիրած տիկնիկները:
1982-ին ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-06 |
| ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ |
| |

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ տասնյոթերորդ
ԱՐԱՂԻ ՀԵՏԵՎԻՑ
Եվ ես մթության մեջ շորերս գտնելով հագնվեցի, դուրս եկա, դուռը դրսից բանալիով փակեցի ու լիֆտին չսպասելով՝ ոտքով իջա չորրորդ հարկ, եւ երբ մտա Անդրյուշայի սենյակ, տղերքն ապշահար ինձ նայեցին, ու էնքան զարմացած էին ինձ նայում, որ ակամա հարցրի՝ «ի՞նչ ա պատահել», եւ ապշահար Կլիմն ինձ հարցրեց՝ «էս առանց արաղի ե՞ս» եւ ժպտալով ավելացրեց՝ «մենք էլ արխային էս երկրորդ շիշը տշեցինք», եւ Դիման թախծոտ ասաց՝ «մեծ դժբախտություն չի», եւ ես մեղավոր ժպտալով ասացի՝ «մոռացել էի», եւ Կլիմն ապշահար նայեց ինձ ու հարցրեց՝ «ի՞նչն էիր մոռացել», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «արաղը», եւ Կլիմը հանգստացած շունչ քաշելով ասաց՝ «արաղի համար չէի՞ր ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-06 |
| ԱԴՐԲԵՋԱՆԻՆ, ԱՐԴՅՈՔ, ԿՊԱՏԺԵ՞Ն |
| |
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԼԱ) նախագահ, իտալացի Ռաֆայել Մարտինետին, ըստ արտասահմանյան լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, օրերս, պատասխանելով «Extra Time.az»-ին, ասել է, թե իր ղեկավարած կազմակերպությունը Երեւանում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելուց հրաժարվելու համար Ադրբեջանի նկատմամբ, հնարավոր է, պատժամիջոցներ կիրառի:
«Ադրբեջանի ֆեդերացիան հաստատել է, որ չի կարող մասնակցել Երեւանի մրցաշարին՝ 96 եւ 120 կգ քաշային կարգերում ըմբիշների բացակայության պատճառով»,- տեղեկացնում է «Արմինֆոն» եւ շարունակում, թե ՖԻԼԱ-ի ղեկավարը հիասթափված է այդ որոշման եւ նման մանկական արդարացման առնչությամբ, սակայն շատ լավ հասկանում է այդ որոշման քաղաքական շարժառիթները:
Պատասխանելով հարցին, թե ՖԻԼԱ-ն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի՞, եթե հրաժարվի մասնակցել մրցաշարին, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-06 |
| Ամենասեքսուալ մարզաձեւը՝ օվկիանոսի ափին |
| |
 


Հարցին դժվար է միանշանակ պատասխանել: Մանավանդ, երբ խոսքը գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մասնակցությամբ մարզաձեւերի մասին է: Տղամարդիկ, կասկածից դուրս է, որ մեծագույն հաճույքով են հետեւում լողափնյա վոլեյբոլին: Տողերիս հեղինակն առաջին անգամ նման բերկրանք վայելել է 2004 թվականին Աթենքում կայացած ամառային օլիմպիական խաղերում: Եվ հավատացեք, որ այդ գեղեցկությունը թողնել ու տրիբունայից հեռանալ՝ անհնարին էր:
Սակայն անցկացված հարցումների արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ նախապատվությունը տալիս են կանանց սերֆինգին: Եվ պատկերացրեք, գուցե, չեն էլ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-06 |
| Մերոնք՝ ներսից եւ դրսից |
| |
Փետրվարի 9-17-ը Ռուսաստանի մայրաքաղաքում ընթանալու է շախմատի «Moscow Open» փառատոնը: «Armches.am»-ը տեղեկացնում է, որ այդ ներկայացուցչական մրցաշարին մեր հանրապետությունից մասնակցելու է 22 հոգի: Գլխավոր՝ «A1» մրցաշարում հանդես են գալու Գաբրիել Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, «A2» ում՝ Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Հայրապետյանը: Մոսկվայի մրցաշարի օրերին մենք կարող ենք հետեւել նաեւ այլ երկրների դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստների մրցելույթներին: Նրանք են. Սերգեյ Գրիգորյանցը (Ռուսաստան), Յուրի Հայրապետյանը (Ուկրաինա), Մելիքսեթ Խաչիյանը (ԱՄՆ), Արթուր Գաբրիելյանը եւ Պողոս Նահապետյանը (երկուսն էլ՝ Ռուսաստան): |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-06 |
| Լիլիթ Գալոյանն առաջատարների մեջ է |
| |
Մոսկվայում ընթացող շախմատի «Moscow Open» բաց մրցաշարում հանդես եկող հայաստանցի շախմատիստներից առավել հաջող հանդես է գալիս կանանց միջազգային գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը: Նա վեցերորդ տուրից հետո եւս յոթ շախմատիստուհիների հետ վաստակել էր 5,0 միավոր եւ առաջատարների ութնյակում էր:
Երեկ յոթերորդ տուրում Գալոյանը սեւերով խաղում էր ռուսաստանցի միջազգային վարպետ Մարինա Ռոմանկոյի հետ: |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-06 |
| Փետրվարի 6 |
| |
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր շատ զգացմունքային կլինեք ու կտարվեք ձեր հասցեին արված հաճոյախոսություններով:
ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը կսկսեք շատ բարձր տրամադրությամբ: Ձեր բոլոր հանդիպումները բարեհաջող կանցնեն: Երեկոն շատ խոստումնալից է:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հնարավոր է կոնֆլիկտներ լինեն՝ կապված աշխատանքի, գործուղումների հետ: Օրվա ընթացքում շատ լարված կլինեք:
ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր աշխատեք լեզու գտնել ղեկավարության հետ, որովհետեւ դա նախ ձեր շահերից է բխում: Ձեզ ավելի կոռեկտ պահեք:
ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ձեզ համար բացահայտում արած չեք լինի, եթե պարզեք, որ գործընկերներն ու մտերիմները միշտ պատրաստ են ձեզ օգնել:
ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր ձեր սիրելին աննախադեպ առաջարկ կանի ձեզ, սակայն մի շտապեք որոշում կայացնել եւ ձեր ուրախությունը արտահայտել, մի քիչ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-06 |
| ԿԵՂՏՈՏ, ՍՈՎԱԾ ՈՒ ԾԱՐԱՎ ՄԱՆ ԵՆՔ ԳԱԼՈՒ |
| |
Գազի թանկացումը շարքային սպառողի համար ծանր հետեւանքներ է ունենալու
Հաց «Հրազդան»- 700 գրամը՝ 160 դրամ:
Տաքսի սերվիս- 1 կմ-ը՝ 150 դրամ. նստելավարձ չկա:
Ցեմենտ- 50կգ-ը՝ 3500 դրամ:
Գաջ- 1 պարկը՝ 2600 դրամ:
Սա Հայաստանում դեռեւս չարձանագրված, բայց առաջիկայում սպասվելիք գնաճի այն փոքրիկ պատկերն է, որը սպառնում է մեզ իրականություն դառնալ ապրիլի 2-ից, եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշի ընդունել «ՀայՌուսգազարդ» ընկերության ներկայացրած սակագնային առաջարկները:
Ինչպես հայտնի է, ընկերությունն ուզում է ապրիլի 1-ից բնակիչների համար գազը թանկացնել 40 դրամով եւ 1 խմ գազի դիմաց, 96 դրամի փոխարեն, գանձել 136 դրամ, իսկ խոշոր սպառողների համար թանկացնել 16 դրամով՝ 81-ից դարձնելով 97 դրամ: Այն, որ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-06 |
| Հիվանդները պառկած՝ հիվանդանոցը փակել են |
| |
Երեկ Մարալիկի հիվանդանոցի բուժանձնակազմն ու շրջակա մոտ 15 գյուղերի բնակիչներ բողոքի ակցիա էին անցկացնում Շիրակի մարզպետարանի առջեւ:
Մարալիկցիները դուրս էին եկել կառավարության 2009 թ. սեպտեմբերի 9-ի N1052 որոշման դեմ բողոքելու, համաձայն որի՝ մինչեւ այս տարվա հուլիսի 1-ը փակելու են Մարալիկի հիվանդանոցի ստացիոնար բաժանմունքը: Ըստ կառավարության որոշման՝ «Մարալիկի հիվանդանոց» ՓԲԸ-ն ու «Մարալիկի» պոլիկլինիկա ՓԲԸ-ն միաձուլվել են՝ ստեղծելով «Մարալիկի կենտրոն» ՓԲԸ: Այն բաղկացած է հիվանդանոցային մասից՝ 5 մանկաբարձական մահճակալ հզորությամբ, պոլիկլինիկական մասից, ցերեկային ստացիոնար բուժման 2 պալատից եւ շտապօգնության ծառայությունից:
Նկատենք, որ Շիրակի մարզպետարանն այս որոշումն իրագործելիս շատ էր շտապել, մոտ 5 ամիս, որն էլ հարուցել էր բուժանձնակազմի զայրույթը: Բանն այն է, որ երեկ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-06 |
| ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ ԿԽԹԱՆԵՆ |
| |
«Հայաստանը գնալով դառնում է առավել ներկայացված միջազգային շուկայում, եւ հուսով ենք, որ մոտ ապագայում այն իսկապես կդառնա տարածաշրջանային զբոսաշրջության կենտրոն»,- երեկ կայացած մամուլի ասուլիսում նման հայտարարություն արեց էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Նրա խոսքերով, այդ նպատակով այս տարի պետք է իրականացվեն մի շարք ծրագրեր. «Ձեւավորվում են տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթներ, մասնավորապես՝ Հայաստան-Վրաստան-Իրան, նույնիսկ Ադրբեջանի մասնավոր հատվածների հետ կա համագործակցություն, Հայաստան-Վրաստան, Ադրբեջան կամ Թուրքիա: Այս փաթեթներն առաջարկվում են միջազգային շուկաներում, որոնք բավականին արդյունավետ են աշխատում»: Նա ասաց նաեւ, որ նախորդ տարվա նման Հայաստանն այս տարի էլ է մասնակցելու միջազգային շուկայի մի շարք ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-06 |
| ՈՉԽԱՐՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԲԱՎԱՐԱՐ Է |
| |
Հանրապետությունում ոչխարի քանակը բավարար է, ավելին՝ մոտակա 2-3 տարվա ընթացքում կունենանք կտրուկ աճ: Այս մասին երեկ «Հայելի» ակումբում վստահեցրել է գյուղնախարարության անասնաբուծության եւ տոհմային գործի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը: Նրա այս խոսքերին Եզդիների ազգային միության ներկայացուցիչն այսպես է արձագանքել. «Ժամից ես եմ գալիս, տեր ողորմյան ինքն է կարդում»:
«Ա1+»-ի փոխանցմամբ՝ գյուղնախարարության տվյալների համաձայն՝ անցյալ տարի հանրապետությունում կար շուրջ 560 հազար գլուխ ոչխար, որից 430 հազարը մայրական գլխաքանակն էր: Մինչդեռ ոչխարաբուծությամբ զբաղվողները մտահոգություն ունեն, որ Հայաստանում շուտով ոչխար չի մնա, քանի որ արտահանման ծավալներն օր օրի ավելանում են: 2009-ին Հայաստանից Իրան է արտահանվել 117 000 գլուխ ոչխար:
Եզդիների ազգային միության անդամ Օմար Մամոյանն էլ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-06 |
| 10 ԱՆՁ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է |
| |
Ավարտվել է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունն ավարտել է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա 2008 թվականի հոկտեմբերի լույս 27-ի գիշերը կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննության մարմինը բացահայտել է Ա. Ավետիսյանի տան վրա կատարված հարձակման մանրամասները, հանցավոր խմբի անդամներին, նրանց կողմից կատարված, ինչպես նաեւ ավարտին չհասցված այլ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-06 |
| Պաշտոնյաները դեռ կարող են հանգիստ շունչ քաշել |
| |
ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանում քննվեց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151 եւ 152 հոդվածները ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչելու վերաբերյալ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» (ԻԱԿ) դիմումը: Հենց նույն օրն էլ Սահմանադրական դատարանը հրապարակեց իր որոշումը: Սահմանադրական դատարանը որոշեց, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151 եւ 152 հոդվածները Սահմանադրությանը չեն հակասում: Սահմանադրական դատարանը արձանագրեց, որ խնդիրն այս ոլորտում օրենսդրական բացի առկայության մեջ է: Անհրաժեշտ է, որպեսզի իրավասու մարմինը, այսինքն՝ ՀՀ Ազգային ժողովը համապատասխան նախաձեռնություն իրականացնի՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում բարեփոխումներ կատարելու եւ վարչական պատասխանատվության ...
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-06 |
| Մարդասիրական քայլն ուշանում է |
| |
2009թ. հունվարի 28-ին մահացել է Սարգիս Հացպանյանի հայրը: Հոր մահվան կապակցությամբ, 2009թ. հունվարի 29-ին, որպես Ս. Հացպանյանի փաստաբան, դիմել եմ ՀՀ արդարադատության նախարարություն՝ օրենքով սահմանված կարգով նրան կարճաժամկետ մեկնում տրամադրելու խնդրանքով: ՀՀ քրեակատարողական վարչությունից տեղեկացրել են, որ դիմումը մակագրվել է իրենց:
Փետրվարի 4-ին ինձ տեղեկացրել են, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ ՀՀ արդարադատության նախարարին ուղղված դիմումին պատասխանել են, որ Սարգիս Հացպանյանը նման հարցով իրենց չի դիմել: Նշեմ, որ Ս. Հացպանյանը մի քանի անգամ արդեն իսկ անձամբ դիմել է «Վարդաշեն» ՔԿ հիմնարկի պետին՝ կարճաժամկետ մեկնում տրամադրելու համար: Մինչեւ օրս հիշյալ հարցի կապակցությամբ պատասխան դեռեւս չենք ստացել:
Ի դեպ, օրերս քննվել էր Ս. Հացպանյանին պատժից վաղաժամկետ ազատելու հարցը, եւ հանձնաժողովը նրան ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-06 |
|
| |
«ԱՐՔԱՅԻՆ» ՏԱՐԵԼ ԵՆ
ՀՀ շախմատի ակադեմիան դիմել է ոստիկանության Շենգավիթի բաժին, ահազանգելով, որ ակադեմիայի պարսպի վրայից տարել են 3 խաղաքար արձանիկները: Գողացել են արքային եւ նրա «թիկնազորի» արձանացած 2 «անդամներին»:
ԴԵՌ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ Է
Մեկ տարի առաջ իր տան շքամուտքում սպանված՝ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության բացահայտման ուղղությամբ կան որոշակի ձեռքբերումներ: Երեկ այդ մասին ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում հայտարարեց ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը: «Տարվում է ամենօրյա օպերատիվ աշխատանք, որը, համոզված եմ, այս տարվա ընթացքում կտա իր դրական արդյունքը»,- հավելեց նա:
ՈՍՏԻԿԱՆԻ ԱՆՓՈՒԹՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԵՂԱԴՐՅԱԼԸ ԴԻՄԵԼ Է ՓԱԽՈՒՍՏԻ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացրին, որ ավարտվել է ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-06 |
| ՄԻ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ |
| |
Երբ Ադրբեջանում սկսվեցին հայերի ջարդերը, շատերի նման Գալինա Կարապետյանն էլ իր ընտանիքով՝ ամուսնու, որդու եւ հարսի հետ թողեց Բաքվի՝ 70 տարվա իր բարեկեցիկ կյանքն ու եկավ Հայաստան՝ ապաստան գտնելով Վանաձոր քաղաքին մերձակա Շահումյան գյուղում։ Ջարդերի նախօրեին ադրբեջանցի պաշտոնյաների կասկածելի վարքագիծը պետք է որ մտածելու տեղիք տար, հայերը նախազգուշական միջոցառումներ ձեռնարկեին: Ադրբեջանի շատ պաշտոնյաներ, որ հայ մայր ունեին, իրենց ծնողներին Բաքվից ուղարկում էին Ռուսաստան։ Այս ամենը հայտնի եւ տեսանելի էր հայերին, բայց նրանք չէին սպասում, որ կառավարության գիտությամբ եւ թույլտվությամբ կարող է կոտորած իրագործվել։
Բաքվում լարված դրությունն օր օրի վատթարանում էր: «Վախենում էինք աշխատանքի գնալ։ Նստում էինք մետրո, թուրքերը զույգ աչքերով էին նայում, գործարանում չէինք կարողանում խոսել, էս կողմից, էն կողմից ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-06 |
| Պատրաստվում ենք պատերազմի՞ |
| |
Նոյեմբերյանի տարածաշրջանի հա մայնքապետարանների միջոցով 25-35 տարեկան երիտասարդները հրավիրվում են զինկոմիսարիատ: Նոյեմբերյանի զինկոմ Անդրանիկ Հարությունյանն այս առթիվ ասաց, որ մինչեւ այս տարեվերջ զորակոչի ենթակա մինչեւ 50 տարեկան բոլոր շարքայինները, 55-60 տարեկան սպաները կկանչվեն զինկոմիսարիատ, որպեսզի կցագրվեն որոշակի զորամասերի, նաեւ ճշտվեն նրանց առողջական, ընտանեկան դրությունը, զինվորական հանդերձանքի չափերը: Զինկոմը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել, ասելով, որ դրանք գաղտնի տեղեկություններ են, այդ հարցերով հարկ է դիմել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբ: Մինչդեռ մեր իրազեկ աղբյուրները հայտնում են, որ ամեն համայնքից «պահեստայինների» խումբ 8-օրյա ռազմական վարժանքի է ուղարկվելու Արմավիր: Այստեղ նրանք սննդի եւ կեցության խնդիրներ չեն ունենա: Բացի այդ, յուրաքանչյուր շարքային օրական կստանա 3, սպաները՝ 5 ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-06 |
| Նպաստը վերջապես տեղ հասավ |
| |
Սովորաբար Նոյեմբերյանի տարածաշրջանում ընտանեկան նպաստը վճարում են տվյալ ամսվա 20-25-ին: Այս տարվա հունվարի նպաստը վճարվեց փետրվարի 4-ին: Նպաստի ուշանալը տարաբնույթ խոսակցությունների տեղիք էր տվել: Նոյեմբերյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Սամվել Բեգլարյանն ասաց, որ նպաստառուների ցուցակը Երեւանից բերվել է միայն փետրվարի 3-ին:
|
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-06 |
| Սուրբ Նշանի շուրջ |
| |
Թբիլիսիի քաղաքապետի ընտրությանն ընդառաջ հետաքրքիր զարգացումներ են կատարվում Վրաստանում: Դեռ մի կողմ, որ բոլոր թեկնածուները հերթով հանդիպում են հայերին եւ խոստումներ տալիս:
«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժումը արձագանքել է հայերի բողոքներին եւ անդրադարձել հին Թբիլիսիում գտնվող Սուրբ Նշան հայկական եկեղեցում շներ պահելու խնդրին: Քաղաքի իշխանությունների տեղական մարմինների միջամտությամբ՝ շները հեռացվել են եկեղեցու տարածքից: Միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել փետրվարի 9-ին հայերի, «Բազմազգ Վրաստանի» եւ քաղաքի վարչական մարմինների ներկայացուցիչների հանդիպում կազմակերպելու վերաբերյալ:
Հայկական հանրությունը մի քանի հարց է բարձրացնելու. ապահովել վանքի անձեռնմխելիությունն ու պաշտպանությունը, մաքրել եւ ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-06 |
| Եվ աճ, եւ նվազում |
| |
Ընթացիկ տարվա հունվար ամսին Կապանում ծնվել է 45 երեխա: Կապանցիները նախընտրում են իրենց երեխաներին անվանակոչել եւ հայկական, եւ ժամանակակից անուններով: Տղաների համար ամենատարածված անունը Ալեքսն է, իսկ աղջիկների անունները ընտրվում են կամ սերիալներից, կամ էլ տատիկների անուններով: Նախորդ տարվա հունվարի համեմատությամբ Կապանում ծնունդներն աճել են 4-ով: Եթե ծնունդների թիվն ավելացել է, ապա ամուսնություններն ու ամուսնալուծությունները՝ նվազել: Ըստ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Կապանի բաժնի պետ Միլենա Վեզիրյանի` 2009 թվականի հունվարին գրանցվել էր 18 ամուսնություն եւ 2 ամուսնալուծություն, ընթացիկ տարվա հունվարին՝ 12 ամուսնություն եւ 1 ամուսնալուծություն: Նվազել են նաեւ մահվան դեպքերը, 45-ից հասնելով 41-ի:
Մեկ տարվա հաշվարկով էլ նկատվում է ամուսնալուծությունների նվազում: 2008 թվականին 50 զույգ է ամուսնալուծվել, ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
| 2010-02-06 |
| Ում եւ ինչի համար է պետք սիրել |
| |
Այն, ինչ մեզնից է պահանջվում, սեր չէ
Այնուամենայնիվ, զարմանալի զգացմունք է սերը: Դարեր շարունակ աշխարհի մեծագույն մտածողները ուսումնասիրել են սիրո Ա-ն ու Բ-ն, նաեւ Գ-ն... բայց էլի հայտնագործությունների համար ազատ դաշտ կա...
Այ, ես, օրինակ, պարզել եմ, որ սերը կարող է չափվել նաեւ կիլոմետրերով: Խոսքը մասնավորապես հայրենիքի հանդեպ սիրո մասին է: Քանի կիլոմետր հայրենիքից հեռու ես լինում, այնքան շատ ես սկսում սիրել: Ընդ որում, մի քանի առավել օպտիմալ տարածություն կա: Մեկը՝ 11 000 կիլոմետրն է, Երեւան-Լոս, մյուսը՝ 3.5 հազար կիլոմետրը, Երեւան-Փարիզ:
Նույն մարդը, ում Երեւանում ապրելիս՝ նույնիսկ 6-րդ վարչությունը չէր կարող ստիպել Հայրենիքի հանդեպ սերը խոստովանել, հենց վերոնշյալ տարածությունն անցնում է, հանկարծ այնպիսի անհուն սիրով է լցվում ... |
| |
 |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
 |
| ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| 2010-02-06 01:03 |
| |
| |
«ՈՒՌԱ՜, «ՀԱՅԼՈՒՐԸ» ՄԻԱՅՆ ԺԱՄԸ 24-ԻՑ ՀԵՏՈ ԵՆ ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ»
Այս պնդումն արեց Մեսրոպ Հարությունյանը, իսկ չհավատացողներին առաջարկեց ... |
| |
 |
|
| 2010-02-06 01:02 |
| |
| |
ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՀՈՒՅՍԵՐ
«Այդ քննարկումները պարբերական բնույթ են կրում եւ շարունակական աշխատանք են, որը հույս ունենք, որ ժամանակին կտա իր արդյունքը: ... |
| |
 |
|
| 2010-02-06 01:02 |
| |
| |
ՎԵՐԱՑՆԵԼ ԾՆՈՂ ՀԻՄՔԵՐԸ
«Արդարադատության համակարգի, ոստիկանության արմատական ռեֆորմ, մամուլի, խոսքի ազատություն, էլեկտրոնային մեդիա. եթե այս ... |
| |
 |
|
| 2010-02-06 01:02 |
| |
| |
ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, երեկ ապացույցների ... |
| |
 |
|
| 2010-02-06 01:02 |
| |
| |
ՆԻԿՈԼԻ ԴԵՊՔՈՒՄ՝ ԴԵՊՔԵՐԻ ՆՈ՞Ր ԶԱՐԳԱՑՈՒՄ
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ Սուեր Բելասենը եւ Միջին Ասիայի եւ Արեւելյան ... |
| |
 |
|
| 2010-02-06 01:01 |
| |
| |
ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՆԱԿՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ
ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նաիրի Պետրոսյանը երեկ ազատվել է աշխատանքից՝ այլ աշխատանքի անցնելու ... |
| |
 |
|
| 2010-02-06 01:01 |
| |
| |
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
Համաժողով
Գերմանիայի Մյունխեն քաղաքում երեկ մեկնարկել է անվտանգության 46-րդ միջազգային համաժողովը, որի ընթացքում քննարկվելու են ... |
| |
 |
|
| 2010-02-06 01:00 |
| |
| |
ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅԱՆ ՆՄԱՆ ԲԱՆ
Ըստ վրացական աղբյուրների, վրաց-ադրբեջանական սահմանի Ադրբեջանի հսկողության տակ գտնվող հատվածում՝ Բերթուբանի Դավիթ-Ղարեջի ... |
| |
 |
|
| 2010-02-06 01:00 |
| |
| |
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԱՅԻՍԻՆ
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ուրբաթ հրամանագիր է ... |
| |
 |
|
| 2010-02-06 01:00 |
| |
| |
ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ՁԵՐԲԱԿԱԼԵ՞Ն
Ըստ «tert.am»-ի, թուրքական «Referans թերթ»-ը, անդրադառնալով պաշտոնական Անկարայի՝ հայ-թուրքական արձանագրությունների ... |
| |
 |
|
| 2010-02-06 01:00 |
| |
| |
ՄԻԱԿ ԵԼՔԸ ՕԼԻԳԱՐԽԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱՑՈՒՄՆ Է
Այսօր Հայաստանում արդեն որոշակի նախադրյալներ կան սոցիալական ցնցումների համար՝ պայմանավորված մի շարք ... |
| |
 |
|
| 2010-02-06 00:59 |
| |
| |
ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ «ՓԱԿ» ՀԱՎԱՔ
«Առավոտի» ունեցած տեղեկություններով, 2-3 օր առաջ տեղի է ունեցել արցախյան ազատամարտի մասնակից հրամանատարների ... |
| |
 |
|
| 2010-02-06 00:59 |
| |
| |
ՄԵԾ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ
«Մեծ ողբերգություն չի լինի, եթե մենք՝ յուրաքանչյուրը գնա իր ճանապարհով, մանավանդ, մենք նաեւ մեծ բան չենք ստեղծել, որ մեծ ... |
| |
 |
|
| Բոլոր Լուրերը >>> |
|
|
|
 |
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +15 | +7 |
| Շիրակ | +7 | -1 |
| Արարատ | +16 | +5 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել