11/03/2010
aravot.amՕրաթերթ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Թերությունները» բացահայտվեցին
 

  Ժամանակին մեր երկրում մեծ ժողովրդավարություն էր վայելում «Ռեզիդենտի սխալը» ֆիլմը, որում ռուս նշանավոր դերասան Գեորգի Ժժենովը մարմնավորում էր համակրելի մի լրտեսի կերպար: Այդ ֆիլմում կա այսպիսի դրվագ. մեր հետախույզների փայլուն աշխատանքից հետո թշնամական լրտեսական կազմակերպության պաշտոնյան գալիս է իր ղեկավարի մոտ եւ դժբախտ դեմքով զեկուցում է՝ «մենք անախորժություններ ունենք», ինչին նրա «շեֆը» ուսուցողական տոնով պատասխանում է՝ «անախորժություն է, երբ ձեր կինը ձեզ բռնացնում է սիրուհու հետ, իսկ սա կատարյալ տապալում է»: Այս երկխոսությունը ես հիշեցի՝ կարդալով ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)՝ Հայաստանին վերաբերող զեկույցի այն գնահատականը, թե մարտի 1-ից հետո տեղի ունեցած դատավարությունները բացահայտեցին մեր դատական համակարգի թերությունները: Թերություն է, երբ դատավորը՝ պրոֆեսիոնալիզմի եւ թեկուզ անաչառության պակասի պատճառով, սխալ որոշում է ընդունում: Նման թերություններ թե՛ Ամերիկայի եւ թե՛ Եվրոպայի դատական համակարգերում լիքն են: Բայց երբ դատավորը ակնհայտորեն չի պատրաստվում լսել կողմերի փաստարկները, որեւէ հնարավորություն եւ մտադրություն չունի դրանք ծանրութեթեւ անելու ու դատարան է գալիս արդեն պատրաստի եւ «վերեւների» հետ համաձայնեցված վճռով՝ դա թերություն չէ: Դա, թույլ տվեք ասել, համակարգի իսպառ բացակայություն է: Հանուն արդարության նշեմ, որ Հայաստանի երեք հանրապետություններում նման համակարգ չկար, եւ խիստ կասկածում եմ, որ այն գոյություն ուներ, ասենք, Տիգրան Մեծի կամ Արշակ Երկրորդի ժամանակ: Վերջին 20 տարում մեզ հնարավորություն էր տրված դատական եւ ժամանակակից քաղաքակրթությանը համահունչ այլ համակարգեր ստեղծելու, սակայն այդ հնարավորությունը մենք չափազանց անտաղանդ ձեւով բաց թողեցինք: Այն «դատավարությունները», որոնցում ԵԱՀԿ-ն «թերություններ» է նկատել, նման են մեկ այլ խորհրդային ֆիլմի՝ «Հրահանի» տեսարանին, երբ թագավորն ասում է՝ «որպես դատախազ ես պահանջում եմ մահապատիժ, որպես փաստաբան ես որեւէ մեղմացուցիչ հանգամանք չեմ գտնում, իսկ որպես դատավոր ձեզ դատապարտում եմ մահվան»: «Իսկ դահիճը նո՞ւյնպես դուք եք»,- հարցնում է զինվորը: «Ոչ,- պատասխանում է թագավորը,- դահիճ մենք ունենք, եւ շատ լավ»:

Նիկոլ Փաշինյանի երեկվա դատավճիռը, ինչպես նաեւ «մարտի 1»-ի գործով մնացած դատավճիռները, վկայում են ոչ թե թերությունների, այլ համակարգի բացակայության մասին: Պետք չէ հմուտ իրավաբան կամ նույնիսկ ԺՀՄԻԳ փորձագետ լինել՝ հասկանալու համար, որ մարդուն դատապարտելու համար պետք է ապացուցված համարել կոնկրետ այդ մարդու մեղքը: Տվյալ դեպքում դատավճիռներին հավատալու համար ես պետք է համոզվեմ, որ խնդրո առարկա իրադարձությունների ժամանակ X-ը արել է սա, իսկ Y-ը՝ սա: Բայց երբ ինձ ասում են, որ X-ը, Y-ը, Z-ը «եւ մյուսները» ինչ-որ բաներ են խոսացել, որի հետեւանքով տեղի են ունեցել անկարգություններ, ես դրան կարող եմ պատասխանել՝ «այո, լավ չեն արել՝ խոսացել են, ինձ էլ դուր չի գալիս նրանց խոսացածը, սակայն խոսքի եւ, ասենք, մեքենա վառելու պատճառահետեւանքային կապը դուք չեք ապացուցել»: Երբ մի քանի տասնյակ քաղաքացիների նկատմամբ մեղադրանքը «պատճենահանվում» է, դատավճիռն ընկալվում է ոչ թե որպես իրավական ակտ, այլ որպես քաղաքական պիտակ:

Այնպես որ, օգտվելով վերոհիշյալ զեկույցի ձեւակերպումից, արձանագրենք. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ զեկույցը բացահայտել է հենց իր՝ ԺՀՄԻԳ-ի թերությունները:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
ՄԻՏՔ
 
 
Քաղաքականություն
«ԻՆՔՆԱՇԵՆ» ԿԱՆԳԱՌ
 


Արդեն բազմիցս առիթ ենք ունեցել գրելու, որ Երեւանի վերգետնյա անցումները գրեթե անանցանելի են: Նման անցումների «զարդն» է, անշուշտ, Մանկավարժական համալսարանի մոտ գտնվող խաչմերուկը, որտեղ հենց «զեբրի» վրա ինգնագլուխ «կանգառ» են կազմակերպել այստեղով անցնող բոլոր տրանսպորտային միջոցները: Ինչպես տեսնում եք, մեր հրապարակումները որեւէ ազդեցություն չեն ունեցել. ավտոբուսները ու երթուղային տաքսիները տարվա տարբեր եղանակներին եւ օրվա տարբեր ժամերին շարունակում են փակել հետիոտնի ճանապարհը:
Տեսնես, քանի՞ տարի (գուցե տասնամյա՞կ) այստեղ պետք է ոստիկան կանգնի, որ մարդկանց մեջ ավանդույթ ձեւավորվի՝ օրենքը հարգելու:

 

ՊԱՏՎԻՐՎԱԾ ՊԱՏԺԱՉԱՓ
 

Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կայացված դատավճիռն անհիմն է ու անտրամաբանական:

Երեկ Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի հունվարի 19-ի վճիռը, որով «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը մեղավոր էր ճանաչվել 2008թ. մարտի 1-ին «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ եւ դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման: Վերաքննիչը երեկ միայն մի սրբագրում արեց՝ կատարեց օրենքի պահանջն ու Փաշինյանի նկատմամբ համաներում կիրառեց՝ կիսով չափ կրճատելով պատժի չկրած մասը: Ասել է թե՝ Նիկոլն անազատության մեջ կմնա եւս 3 տարի: Գործող իշխանությունների կողմից պաշտոնանկ արված արդեն նախկին դատավոր Պարգեւ Օհանյանն այս դատավճիռը երեկ այսպես որակեց. «Ե՛վ դատավճիռն էր քաղաքական, ե՛ւ պատժաչափն էր պատվիրված»:

Բայց նախ՝ խոսենք Նիկոլի նկատմամբ համաներման կիրառման մասին: Նախկին դատավորի պնդմամբ, համաներումը, այսպես թե այնպես, պիտի կիրառվեր, եւ, իհարկե, «ճիշտն այն կլիներ, որ դա կիրառեր ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավճիռը կայացնելուն միաժամանակ, եւ պատիժը նշանակելիս ճշգրտեր նաեւ այդ պատժաչափը»: Թե ինչու առաջին ատյանի դատարանը դա չարեց՝ նախկին դատավորը երկու բացատրություն ունի, որոնք երկուսն էլ իրավական հարթությունում են գտնվում: Այդուհանդերձ, նա չբացառեց նաեւ, որ ընդհանուր իրավասության դատարանը դատավճիռ կայացնելու պահին համաներում կիրառել-չկիրառելու մասին հստակ հրահանգ չի ունեցել ու որոշել է գլխացավանքից հեռու մնալու համար այն ուղղակի անտեսել: «Տեսականորեն եւ նաեւ գործնականում դատարանը համաներումը պե՛տք է կիրառեր: Բայց, ինչո՞ւ չէ, դա քաղաքական պատճառ էլ կարող էր ունենալ: Միայն թե՝ նա ոչ թե համաներում չկիրառելու պատվեր կարող էր ունենալ, այլ «փոքր վրիպում» թույլ տար, որպեսզի ինչ-որ տեղ իշխանության կողմից հարվածի տակ չընկներ»,- ասաց Օհանյանը:

Ինչ վերաբերում է Նիկոլի համար կայացված 7 տարվա ազատազրկման դատավճռին, ապա նախկին դատավորի ասելով, այն անհիմն էր. «Դա անհիմն դատավճիռ էր, որովհետեւ Փաշինյանին, ինչպես նաեւ մյուս քաղբանտարկյալներին, ես անմեղ եմ համարում: Նրան արդարացնող փաստարկներն այնքա՜ն շատ են եւ հակառակը՝ այնքա՜ն քիչ են կամ իսպառ բացակայում են նրա մեղքն «ապացուցող հիմնավորումները», որ անիմաստ էլ է դատավճիռն անհիմն համարելու համար ինչ-որ փաստարկներ բերելը, թեեւ կարելի է մի շնչով դա անել: Ի՞նչ հանցակազմի, ի՞նչ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մասին է խոսքը, եթե այդ անկարգություններն ուղղակի եւ, ըստ էության, սադրեցին իշխանությունները՝ հե՛նց Ազատության հրապարակում, որից հետո ժողովրդին ոչինչ չէր մնում անել, քան երկրի իշխանությունների կողմից իրենց պաշտպանելու հույսները կտրած՝ վազել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն եւ նրա «փեշից» քաշել ու օգնություն աղերսել, ինչը շատ ցավալի էր: Թուրքերն այդպիսի բան չէին անի մեր ժողովրդի հանդեպ: Եվ հետո, զանգվածային անկարգությունների պատրաստվող մարդիկ, ժողովուրդը կամ կազմակերպողը «պաշտպանական բարիկադներ» ստեղծելու կո՞չ պետք է աներ: Զանգվածային անկարգություն անողը չի պաշտպանվում, այդ արարքը ենթադրում է ագրեսիվ գործողություններ եւ ոչ թե պաշտպանական: Իսկ պաշտպանական գործողությունների մարդը դիմում է, երբ իր նկատմամբ հարձակում է տեղի ունենում՝ ընդ որում, կյանքի համար վտանգավոր, որը ցավոք, տեղի ունեցավ, եղան նաեւ զոհեր»:

Նախկին դատավորի համար երեկ Փաշինյանին 7 տարվա ազատազրկման դատավճիռը, պարզվեց, անսպասելի էր. «Ես միշտ լավատես եմ եւ միշտ հավատում եմ, որ, այնուամենայնիվ, արդարությունը հիվանդանում, բայց չի մահանում, եւ այդ աստիճանի ճչացող անարդարության հոգեպես պատրաստ չէի: Ես կարծում էի, որ վերջին պահին, գոնե, չարյաց փոքրագույնը կլիներ: Ասենք, եթե դատավճիռը պետք է մեղադրական լիներ, ապա կարող էր նաեւ 4 տարվա ազատազրկում նախատեսել: Այն հոդվածով, որով մեղադրվում է Փաշինյանը, նախատեսում էր 4-10 տարվա ազատազրկում: Դատավորն անունն ի՞նչ է դրել, երբ 7 տարվա ազատազրկման դատավճիռ է կայացրել: Նման հիմնավորում դատավճռում ես համոզված եմ, որ չենք գտնելու: Որքան էլ որ դատավորը ջանքեր գործադրած լինի, չի կարողանալու հիմնավորել, թե նախկինում դատվածություն չունեցող համարվող անձի նկատմամբ ի՞նչ տրամաբանությամբ է սանկցիայի միջինի չափով պատժաչափ նշանակվում»:

Ըստ նախկին դատավորի, քանի որ Փաշինյանին վերագրված մեղադրանքը դատարանում նախ՝ չի հիմնավորվել, առավել եւս ծանրացնող հանգամանքների մասին էլ խոսք չկա, «ուստի՝ ստացվեց, որ Փաշինյանի նկատմամբ կայացված դատավճիռն է պատվեր եւ պատժաչափն է արհեստականորեն ուռճացվել, որպեսզի համաներում կիրառելու դեպքում էլ տակը բան մնա, որ նա նստի: Իշխանությունները չեն հասկանում նաեւ, որ այս ամենով իրենք Նիկոլին ե՛ւ որպես անհատ, ե՛ւ որպես քաղաքական այր ավելի ազդեցիկ են դարձնում»:

 

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՈՐԵՎԷ ՔԱՅԼ ՉԻ ՁԵՌՆԱՐԿԻ 252 ԲԱՆԱՁԵՎԻՑ ՀԵՏՈ
 

ԱՄՆ գործադիր իշխանությունն արդեն իսկ թելադրել է օրենսդիր իշխանությանը ձեռնպահ մնալ հետագա գործողություններից՝ Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի առնչությամբ:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի օգնական Ֆիլիպ Քրոուլիի մարտի 5-ի 30 րոպեանոց ճեպազրույցի շուրջ կեսը նվիրված է եղել հայ-թուրքական հարաբերություններին: Նա մասնավորապես պատասխանել է նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից 252 բանաձեւի ընդունման վերաբերյալ 3-4 լրագրողների տված հարցերին: Ներկայացնում ենք հատվածներ առավել հետաքրքրական հարցուպատասխաններից՝ ըստ http:// www.state.gov/r/ pa/prs/dpb/2010/03/137870. htm կայքի:

- Հետաքրքիր կլինի, եթե Ձեր տեսակետն ասեք Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի քվեարկության մասին, որն ընդունվեց երեկ: Արդյոք այն օգտակա՞ր եք համարում: Եվ արդյոք պատրաստվո՞ւմ եք ինչ-որ բան անել՝ ապահովելու համար, որ չկայանա ամբողջական քվեարկությունը:

- Դե, ինչպես Պետքարտուղարը հստակեցրեց՝ Կոնգրեսի հետագա որեւէ քայլ կխոչընդոտի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի եւ Թուրքիայի համար լավագույն ուղին իրենց անցյալի խնդիրները հարթելն է՝ հետեւողական ջանքեր գործադրելով հարաբերությունները կարգավորելու համար: Մենք շփումներ ենք ունեցել Թուրքիայի եւ Հայաստանի պաշտոնյաների հետ՝ ամենաբարձր մակարդակով, որպեսզի կոչ անենք ժամանակին վավերացնել արձանագրությունները: Եվ մենք հուսով ենք, որ նրանց հետ երկխոսությունը կշարունակվի:

- Կարծես թե շատ եք հիասթափեցրել թուրքերին: Նրանք հետ են կանչել իրենց դեսպանին՝ խորհրդակցությունների համար: Եվ արդյոք շփումներ ունե՞ք խոսնակ Փելոսիի գրասենյակի հետ՝ փորձելու հավաստիանալ, որ տեղի չի ունենա ամբողջական քվեարկություն:

- Պետքարտուղարը խոսել է Կոնգրեսի պաշտոնյաների հետ: Այլ պաշտոնյաներ՝ նույնպես:

Կարծում եմ, նրանք հասկանում են մեր դիրքորոշումը, եւ մենք չենք կարծում, թե կոնգրեսական այլ գործողությունները տեղին կլինեն:

- Պետքարտուղարը խոսել է միայն Բերմանի՞ հետ, թե՞ եղել են ավելի լայն շփումներ:

- Պետքարտուղարը խոսել է հանձնաժողովի նախագահ Բերմանի հետ: Բայց կարծում եմ, մենք մի շարք զրույցներ ենք ունեցել մի քանի շաբաթվա ընթացքում այս հարցի վերաբերյալ:

Մենք չենք թաքցրել մեր տեսակետը, որ այս խնդրի լուծման լավագույն ուղին այն կարգավորման գործընթացն է, որին մենք աջակցում ենք անցյալ տարվանից: Ակնհայտ է, որ Կոնգրեսն ունի դերակատարություն: Նրանք քվեարկեցին, եւ դուք կարող եք մեկնաբանել այդ քվեարկությունն այնպես, ինչպես ցանկանում եք: Բայց մենք նրանց հստակեցրել ենք դրա վտանգը: Դատելով այն հայտարարություններից, որ տարբեր անդամներ արեցին մինչեւ քվեարկությունը՝ կարծում եմ, թե նրանք ամբողջապես հասկացել էին այս քվեարկության ռիսկը եւ դրա հետեւանքները, որ կունենան հատկապես երկու երկրների քաղաքական ու հասարակական շրջանակներում: Կարծում եմ, մենք շարունակելու ենք հստակեցնել, որ կարծում ենք, թե որեւէ հետագա գործողություն այս հարցի առնչությամբ կխոչընդոտի կարգավորման գործընթացին:

Եվ մենք պիտի պարզապես տեսնենք, թե ինչ է որոշել անել Կոնգրեսը՝ այն բանից հետո, ինչ տեսան այսօր:

- Արդյոք իրոք պատրաստվում եք ուղղակի սպասել ու տեսնե՞լ, թե՞ աշխատելու եք՝ ապահովելու, որ Կոնգրեսում չլինի քվեարկություն:

- Կարծում եմ, մենք փոխըմբռնում ունենք կոնգրեսական առաջնորդների հետ այս հարցի վերաբերյալ, բայց ակնհայտ է՝ Կոնգրեսն իրավունք ունի ձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք տեղին է համարում:

Բայց եւս մեկ անգամ հստակեցնում ենք՝ մենք դեմ ենք հանդես գալիս այս խնդրի վերաբերյալ Կոնգրեսի ցանկացած հետագա գործողության դեմ:

- Երբ ասում եք, թե փոխըմբռնում ունեք Կոնգրեսի ղեկավարության հետ՝ նկատի ունեք, թե նրանք հասկանո՞ւմ են այս հարցի վերաբերյալ ձեր տեսակետը, թե՞ պայմանավորվածություն ունեք Կոնգրեսի հետ, որ այս հարցը չի դրվի քվեարկության:

- Դե, ի վերջո, ես խորհրդարանական ընթացակարգի փորձագետ չեմ, բայց կարծում եմ, որ Կոնգրեսի ղեկավարությունը հասկանում է մեր դիրքորոշումը, եւ նրանք հաշվի կառնեն այն՝ հետագա գործողություններ ձեռնարկելիս, եթե որեւէ գործողություն ձեռնարկվի:

- Այսինքն՝ կարո՞ղ եք ասել, որ Կոնգրեսում փոխըմբռնում կա, որ այս հարցը կմնա այն վիճակում, ինչ որ այժմ է:

- Մենք հուսով ենք, որ Կոնգրեսն այս քվեարկությունից հետո չի ձեռնարկի որեւէ այլ քայլ:

Ի հավելումն

Որոշ մեջբերումներ ընթերցելով այս ճեպազրույցից՝ երեկ «Դե ֆակտո» ակումբում հյուրընկալված «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք այս ամենից հետո արժե՞ հուսալ, թե Հիլարի Քլինթոնի հորդորները կանտեսվեն՝ ինչպես եղավ մինչեւ հանձնաժողովի քվեարկությունը, թե՞ ԱՄՆ Կոնգրեսն իրոք այսքանով կավարտի այս գործընթացը: «Եթե դատենք անցյալով, ապա պիտի ասենք, որ բանաձեւը չեն ընդունի: Սակայն եթե հաշվի առնենք այն, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ժամանակին կարծես ավելի հստակ է արձագանքել այս հարցերին, ապա մնում է մտածել, որ այսօր հնարավորությունը 50/50-ի է,- պատասխանեց Լարիսա Ալավերդյանը:- Ինչքան էլ զարմանալի թվա՝ շատ անգամ այստեղ որոշիչ կարող է լինել հոգեբանական գործոնը: Ես նկատի ունեմ շատ անգամ վիրավորական այն արձագանքները, որոնք հնչել են Թուրքիայի կողմից՝ առ Կոնգրեսի որոշ ներկայացուցիչներ: Արդյոք այդպիսի վիրավորանքները կմարսվե՞ն կոնգրեսմենների կողմից եւ ոչ թե առանձին կոնգրեսմենների կողմից, այլ Կոնգրեսի՝ որպես կոլեգիալ մարմին: Ես ասում եմ հոգեբանականի մասին, որովհետեւ ինչպես ցույց է տվել միջազգային հարաբերությունների պատմությունը՝ շատ անգամ մեկ-երկու անձի հոգեբանական վիճակը կամ կարգավիճակը որոշիչ է եղել այդպիսի հարցերում: Մնացածը կարծես թե էլի չի փոխվել՝ նախկինի համեմատ»:

Հ. Գ. ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային. «Մեր խորին հիասթափությունն ենք հայտնում Ձեր վերջին արշավի կապակցությամբ, որը միտված էր արգելակելու հանձնաժողովի կողմից Ցեղասպանության փաստի ճանաչումը: Ձեր վարչակազմի քայքայիչ գործունեությունը հստակ վկայությունն է այն բանի, որ Դուք չեք կատարում նախընտրական քարոզարշավի ժամանակ ստանձնած պարտավորությունները: Լինելով սենատոր՝ Դուք քննադատել եք Սպիտակ տան նախկին ղեկավար Ջորջ Բուշի՝ Ցեղասպանության հարցում լռություն պահպանելու քաղաքականությունը՝ այն աններելի որակելով: Պարո՛ն նախագահ, այդ պահվածքով Դուք դառնում եք Թուրքիայի հանցավոր քաղաքականության մեղսակիցը: Ես Ձեզ կոչ եմ անում՝ կատարել Ձեր խոստումը»:

 

Մերոնց ներկայությո՞ւնն է ազդել
 

Իշխանությունը ներկայացնող երկու պատգամավոր երեկ պնդեցին, որ իրենց ներկայությունը ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի աշխատանքներին ազդեցիկ է եղել Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման հարցի քննարկումների ժամանակ:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կոնգրեսական Ադամ Շիֆի ներկայացրած Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունման մասին լուրը լսեցի Ռումինիայում, որտեղ ապրում է ոչ այնքան մեծաթիվ հայ համայնք, ըստ որոշ տվյալների՝ մոտ 1700 հայ, սակայն ուղղակի հուզիչ էր այն, որ նույն օրը, երբ հայտարարվեց բանաձեւի ընդունման մասին, Բուխարեստում բնակվող մեր հայրենակիցները այցելեցին հայկական եկեղեցի եւ ծաղկեպսակներ դրեցին այս եկեղեցու բակում կառուցված Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: Ցեղասպանության զոհերի հետնորդները, անկախ իրենց կուսակցական պատկանելությունից, եկել էին միասին նշելու, իրենց կարծիքով, կարեւոր այս իրողությունը:

Հայաստանի խորհրդարանի պատգամավորներից երեքը մասնակցել են ԱՄՆ Կոնգրեսի համապատասխան քննարկումներին, եւ նրանցից երեքը՝ անկախ պատգամավոր Կորյուն Նահապետյանը եւ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը (երրորդը՝ ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը, դեռ չի վերադարձել Միացյալ Նահանգներից) երեկ լրագրողներին պատմեցին, թե ինչպես են ընթացել քննարկումները: Արտակ Զաքարյանի ներկայացմամբ, հարցը ներկայացնելիս ասվել է, որ մինչ այսօր հայոց պետությունը շարունակում է իր արտաքին քաղաքականության օրակարգում պահել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման հարցերը. «Հայկական սփյուռքը եւ մասնավորապես Միացյալ Նահանգների Հայ դատի խնդրով զբաղվող բոլոր կառույցները վստահաբար կարողացան փաստել, որ հայկական պետականությունը այս հարցում միասնական է»: Հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը Ցեղասպանության ճանաչման բանաձեւը Թուրքիայի դեմ կիրառվող մահակ որակեց. «Թուրքիայի հետագա դիրքորոշումներից է կախված, թե այդ մահակը որքան ժամանակ կկիրառվի եւ ինչ ազդեցություն կունենա։ Այս հարցում կանխատեսումներ անելը վաղ է, քանի որ գործընթացը տարբեր իրավիճակներ կարող է թելադրել»,- կարծում է պատգամավորը։

Պատգամավորները պատմեցին, որ որոշ կոնգրեսականներ իրենց ելույթներում խոսել են այն մասին, որ չի կարելի Թուրքիային նեղացնել որպես ԱՄՆ-ի ընկեր, բարեկամ եւ դաշնակից, եւ այս իրավիճակում նպատակահարմար չէ քննության առնել Հայոց ցեղասպանության հարցը: Իսկ մեծամասնությունը այն կարծիքին է եղել, որ որքան էլ Թուրքիան դաշնակից է, այդուհանդերձ՝ համամարդկային արժեքները, մարդու իրավունքների գերակայությունը եւ Միացյալ Նահանգների հավատարմությունը ցեղասպանությունները կանխարգելելու գործին շատ ավելի կարեւոր եւ էական են: Կորյուն Նահապետյանի ներկայացմամբ. «Այն առաքելությունը, որ մենք իրականացրեցինք, վկայում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Հայաստանի Հանրապետության հաստատակամության մասին: Մեր ներկայությունն իրապես ազդեց Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կոնգրեսականների վրա, որոնք համոզվեցին, որ Հայաստանի Հանրապետությունը, ողջ հայությունն ունի միասնական կեցվածք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում»:

 

ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԸ ԿԲԱՑԵՆ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
 

Սուքիասյաններին պատկանող «Մեդիա Կոնսալտ» ընկերությունը, որ գտնվում է Եվրոպայում, մեկ տարվա ընթացքում կյանքի է կոչել գործունեության հինգ նոր ոլորտներ՝ անվտանգության տեխնիկա (www.mc-securitysystems. de), թվային տպագրական համակարգեր (www.mc-dokumentensysteme.de), լոգիստիկա եւ բեռնափոխադրում (www.mediaconsalt. de), ինտերնետային առեւտուր (www.grzoo.de), թվային տպագրություն եւ տեղեկատվության կրիչների մշակում (www.comdatek.de), (www.digital-druckshop.de): Այս բնագավառներն արդեն հաջողությամբ ինտեգրվել են շուկայում եւ առաջիկա ամիսներին առավելագույնս կներկայացվեն եւ կընդարձակվեն Եվրոպայում ու ԱՊՀ տարածքում: «Մեդիա կոնսալտի» գործունեության ռազմավարության մշակողները Սուքիասյան եղբայրներն են: Նրանք հաջողությամբ օգտագործեցին իրենց գործարար փորձառությունը, նորագույն տեխնոլոգիաները եւ շուկայական նոր գործիքները, որի արդյունքում հասան նախանշված նպատակներին: 01.03.2009–01.03.2010 թթ. ժամանակահատվածում ընկերության շրջանառության ծավալը կազմել է 51 215 884 եվրո: 2010թ. ընթացքում գործընկերների ու հաճախորդների հետ արդեն կնքած պայմանագրերի համաձայն՝ շրջանառության ծավալը կազմում է ավելի քան 180 000 000 եվրո: Առաջիկա շաբաթվա ընթացքում նոր ինտերնետային պլատֆորմ կթողարկվի կառավարության, արդյունաբերության եւ կոմունալ ծառայությունների կարիքների համար: Տարեվերջին «Մեդիա-Կոնսալտը» նախատեսում է Հայաստանում իրականացնել իր առաջին գլոբալ նախագիծը, որի արդյունքում կբացվի 130 նոր աշխատատեղ՝ ՏՏ բնագավառի մասնագետների ներգրավմամբ: Այդ աշխատակազմը զբաղվելու է աշխարհում գտնվող բանկերի, կոնցեռնների, ձեռնարկությունների՝ արդեն գոյություն ունեցող համակարգերի զարգացմամբ, նորերի ստեղծմամբ եւ նրանց ծրագրային ապահովմամբ, ընդարձակմամբ, ծագող խնդիրների վերացմամբ, հանդես է գալու որպես կոմպետենտ գործընկեր: Գրասենյակները տեղակայված են լինելու Գերմանիայում եւ Հայաստանում:

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ Է ՏԱԼԻՍ
 

2009 թվականին Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներն արդյունավետ իրականացվել են: Սա արձանագրվել է միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ մարտի 9-ի նիստում: Նիստը վարել է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Ամփոփելով կատարված աշխատանքը՝ Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ գործողությունների ծրագրով իրականացվել են շուրջ 122 միջոցառումներ. «Հատկապես կարեւոր է համագործակցությունը պաշտպանության ռազմավարական վերանայման շրջանակում, արտակարգ իրավիճակների ոլորտում նախանշված ծրագրերն իրականացնելու համատեքստում: Այս տարի ՆԱՏՕ-ի հետ կանցկացվեն «Արմենիա 2010» համատեղ զորավարժությունները արտակարգ իրավիճակների ոլորտում, ուստի պետք է ավարտել քաղաքացիական պաշտպանության ազգային հայեցակարգի, ռազմական ուսումնական դոկտրինի մշակումը: Նախանշված բոլոր ծրագրերն արդյունավետ իրականացնելու դեպքում հնարավոր կլինի 2010 թվականի վերջին ՆԱՏՕ-ի հետ նոր ծրագրի մշակման ժամանակ ավելի բարձր նշաձողեր սահմանել եւ նախատեսված բարեփոխումներն առավել արդյունավետ իրականացնել»:

 

«ԼՂՀ ՀԱՐՑՈՒՄ 3-ՐԴ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է»
 

Ըստ ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանի՝ ՀՀ քաղաքականությունը պետք է շարունակի մնալ այսպիսին

- ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դաշտից խոսակցությունները բավականին սահուն կերպով կարծես թե տեղափոխվեցին ղարաբաղյան հարցի կարգավորման դաշտ: Ինչո՞ւ:

- Ընդհանրապես, նկատի ունենանք, որ մեզ համար երրորդ պետության ակտիվությունը ԼՂՀ հարցում անընդունելի է՝ անկախ նրանից, թե որ պետության մասին է խոսքը: Որեւէ երկիր շահագրգիռ կողմ չպետք է լինի, այն առումով, որ աջակցի իր, այսպես կոչված, դաշնակցին: Միաժամանակ, բոլորս էլ գիտենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը թուրքերը միշտ էլ կապել են ղարաբաղյան հարցի հետ: Բայց փաստն այն է, որ արձանագրություններում կա ամեն ինչ՝ ե՛ւ սահմանի ճանաչում, ե՛ւ ղարաբաղյան հարց, ե՛ւ ցեղասպանության: Հիմա՝ մենք մեր գիծը պետք է շարունակենք: Պետք է բացառվի որեւէ այլ պետության շահագրգիռ մասնակցությունը՝ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում: Որեւէ նախապայման չպետք է առաջ քաշվի:

Ինչ վերաբերում է 252-րդ բանաձեւին՝ որ այն խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, անհիմն է: Ես կարծում եմ, որ իրականության մեջ դա մի փաստաթուղթ է, որի ապագան բոլորս գիտենք: Այն մինչեւ ապրիլի 24-ը ոչ Ներկայացուցիչների պալատ է մտնելու եւ ոչ էլ Կոնգրես: Բացի այդ էլ, այն տեքստը, որը մատուցում է 252-րդ բանաձեւը, Թուրքիայի վրա որեւէ պարտավորություն չի դնում, բացի նրանից, որ ընդամենը ճանաչեն: Թուրքիան, պարզապես, դա եւս մեկ առիթ, պատրվակ է դարձնում՝ ավելի փակելու ճանապարհը՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ սահմանը բացելու:

- 252-րդ բանաձեւի ընդունումից հետո թուրքական պատվիրակությունը մեկնեց ՌԴ, եւ հանդիպումների քննարկման առարկան, ըստ թուրքական կողմի տարածած պաշտոնական լրատվության, ԼՂՀ հարցին է վերաբերվել: Նախորդ օրերին Լավրովը եւ Նալբանդյանն են քննարկել ԼՂՀ հարցի կարգավորման թեման: Կա՞ որեւէ հնարավորություն, որ իբրեւ այդ բանաձեւի փոխհատուցում փորձ արվի ԼՂՀ հարցում Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու:

- Ռուսաստանը մեկից մեկ կարող է ակնհայտ ճնշումներ գործադրել, որովհետեւ սրանք (իշխանությունները- Ն. Գ.) իրենց բոլոր տեսակի հարցերով կապված են ռուսական իշխանությունների հետ: Իհարկե, եթե ՌԴ-ն ցանկանա: Ըստ որում, Թուրքիան եւ Ադրբեջանը դրա համար գին պետք է վճարեն, այն էլ՝ բավականին բարձր: Չնայած նաեւ մի բան է ակնհայտ. հենց ռուս-թուրքական հարաբերություններն աշխուժանում են հայկական ինչ-որ հարցի առիթով, ապա արդյունքում անպայման խնդիր է առաջանում:

- Նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Ֆրանսիա. օրեր առաջ Ֆրանսիայում էր նաեւ Ադրբեջանի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությունը, եւ ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ադրբեջանական կողմին այնտեղ ներկայացվել են մադրիդյան նորացված սկզբունքների վերաբերյալ հայկական կողմի առաջարկները, ինչպես նաեւ հանդիպում է եղել ԵԱՀԿ համանախագահների հետ: Այս այցերը փոխկապակցվա՞ծ են:

- Ինչքանով ես եմ տեղյակ, իր այդ հանդիպումներից հետո Մամեդյարովը հայտարարեց, որ Ադրբեջանն, ընդհանուր առմամբ, համաձայն է ստորագրել ներկայացված փաստաթուղթը: Այդ դեպքում՝ հասկանանք, որ նա ընդունե՞լ է հայկական կողմի առաջարկները: Անկեղծ ասած, այս պահին ինքս էլ ինֆորմացված չեմ, թե հայկական կողմի առաջարկներն իրենցից ինչ են ներկայացնում, բայց հազիվ թե հայկական կողմը, նույնիսկ այսպիսի թույլ կողմը, կարող էր այնպիսի առաջարկներ ներկայացնել, որ ադրբեջանցիները դրանց համաձայնեին: Կամ՝ դրանից առաջ ամեն ինչ համաձայնեցված է եղել եւ ընդամենն ինչ-որ մանր-մունր բաներ են եղել, դրա համար էլ համաձայնվել են:

- Այսինքն՝ այս ֆրանսիական այցը ղարաբաղյան հարցի կարգավորման առումով բեկումնային կլինի՞:

- Չեմ կարծում, ինչպես ասում են՝ մեքենան արդեն՝ հայ-թուրքական, այսպես ասած, ֆուտբոլային հարաբերություններով արդեն գործի է գցվել: Սարկոզիին Սարգսյանը կարող է դիմել ամենաշատը հարցը ձգձգելու առումով: Բայց դե, այս հարցերում Ֆրանսիան «առաջին ջութակ» չէ:

- Մեր քաղաքական դաշտում առաջարկներ են հնչում, որ Հայաստանի խորհրդարանն առաջինը վավերացնի արձանագրությունները եւ այդպիսով Թուրքիային փաստի առաջ կանգնեցնի: Նման մոտեցումը տրամաբանական համարո՞ւմ եք:

- Գիտեք, ես չեմ հասկանում՝ մարդիկ մտածում են որեւէ հարց լուծելո՞ւ մասին, թե՞ Թուրքիային կամ սրան-նրան վատ դրության մեջ դնելու մասին: Ի՞նչ է դա նշանակում: Թող մտածեն նրա մասին՝ կարիք կա՞, որ այդ հարցը ստորագրեն, ի՞նչ են ստորագրում:

- Առաջիկա ամիսների կտրվածքով ի՞նչ կանխատեսումներ ունեք, ի՞նչ է սպասվում Հայաստանին:

- Այն, որ ժողովրդի դրությունը վատանալու է ու վատանալու է: Էս մարդիկ, փաստորեն, 12 տարի է՝ իշխում են, 12 տարի միլիարդավոր բյուջեներ են իրականացրել, մի հատ խոշոր ծրագիր կամ որեւէ բան, որը հետք կթողներ, այդպես էլ նրանց չի հաջողվել: Հիմա էլ նույնը շարունակվելու է:

- Արդեն երկու տարի է՝ ՀԱԿ-ն այդ մասին խոսում է, չե՞ք կարծում, որ քայլերի առումով արձագանքն այդ երեւույթներին ադեկվատ չէ:

- Ես հակառակ կարծիքին եմ: Հենց «ՀայՌուսգազարդի» այս վերջին թանկացումների վերաբերյալ կոնկրետ քայլեր կան: Այսինքն՝ Կոնգրեսն աստիճանաբար հանդես է գալիս ժողովրդի շահերը պաշտպանողի դերում: Ժողովուրդը վստահում է ՀԱԿ-ին, քանի որ հարյուրներով, հազարներով գալիս են ստորագրություններ դնելու: ՀԱԿ-ը կոնկրետ գործառույթներ է ձեռնարկել: Այսօրվա միակ լուրջ ուժը, որը իսկապես ժողովրդի համար է մտածում, Կոնգրեսն է. ես չեմ տեսնում ուրիշ ուժ:

 

ՄԵՆԱԿ ՋԵԿՆ ԷՐ ՊԱԿԱՍ
 

Ջեկ Գեւորգյանը, որը հայտնի է որպես «Բժիշկ Մահ», ժամանում է Հայաստան:

Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել իրազեկ աղբյուրները, Ջեկ Գեւորգյանը մարտի 9-ին ժամանել է Երեւան: Ջեկ Գեւորգյանը ամերիկացի բժիշկ է, էվտանազիայի ջատագով: Զբաղվելով բժշկությամբ՝ նա հանդես է գալիս էվտանազիայի օգտին այն դեպքերում, երբ հիվանդին արդեն հնարավոր չէ բժշկական օգնություն ցուցաբերել, եւ որի տառապանքները ստիպում են նրան հրաժարվել հետագա կյանքից: 1989թ. նա մշակեց եւ կառուցեց, այսպես կոչված, «ինքնասպանության մեքենան» (մերսիտրոն), որը անալգետիկների եւ տոքսիկ դեղամիջոցների մահացու չափաքանակ է ներարկում հիվանդի արյան մեջ՝ այն հիվանդների համար, որոնք չեն կարող ինքնասպան լինել այլ մեթոդներով: 1990 թվականի հունիսի 4-ին, օգտագործելով մերսիտրոնը, ինքնասպան եղավ առաջին հիվանդը, որը տառապում էր Ալցգեյմերի հիվանդությամբ: Ընդհանուր առմամբ, 1990-98թթ. մերսիտրոնից օգտվեց շուրջ 130 մարդ: Գեւորգյանի գաղափարները վճռականապես դատապարտեցին ԱՄՆ բժիշկների հանրությունն ու իշխանությունները: 1991թ. Գեւորգյանին զրկեցին բժշկությամբ զբաղվելու իրավունքից: Հետագայում նա 4 անգամ կանգնել է դատարանի առջեւ, սակայն արդարացվել է վկաների ցուցմունքների պատճառով: 1999թ. մարտին Գեւորգյանին մեղադրեցին երկրորդ աստիճանի սպանության մեջ: Դատարանի որոշմամբ Գեւորգյանը դատապարտվեց 10-25 տարվա ազատազրկման Միչիգան նահանգի ուղղիչ հաստատությունում: 2007թ. հունիսի 1-ին նա պայմանական ազատվեց լավ վարքի համար: 79-ամյա Գեւորգյանը ժամկետից 2 տարի շուտ ազատ արձակվեց:

 

ԹԻՎ 252 ԲԱՆԱՁԵՎՈՒՄ ԱՆՃՇՏՈՒԹՅՈ՞ՒՆ ԿԱ
 

ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը նամակով դիմել է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին: Շնորհակալություն հայտնելով 252-րդ բանաձեւի ընդունման առիթով՝ ՀՌԱԿ ատենապետը, մասնավորաբար, նկատում է. «252-րդ բանաձեւում հիմնավոր են ներկայացված հայ ժողովրդի հանդեպ Օսմանյան կառավարության իրականացրած լայնամասշտաբ հանցագործությունները, որոնք արձանագրված են բազմաթիվ երկրների արխիվային փաստաթղթերում ու վավերագրերում եւ փաստում են, որ 1915-1923 թթ. հայ ազգի նկատմամբ իրագործած գործողությունները հանցագործություն էին մարդկության հանդեպ: Սակայն այս ամենի հետ մեկտեղ բանաձեւում տեղ է գտել մի անճշտություն, որը, հավանաբար, պետք է վերագրել Ձեր կամ հայանպաստ գործունեություն ծավալած այն կոնգրեսականների օգնականներին, որոնք 252-րդ բանաձեւը նախապատրաստելիս օգտվել են Հայոց պատմությունը խեղաթյուրող ու խիստ կասկածելի աղբյուրներից, հակառակ պարագայում բանաձեւում տեղ չէր գտնի այն արտահայտությունը, թե իբր հայերը զրկվել են իրենց 2500-ամյա բնօրրանից: Հեռու լինելով պատմական բանավեճ սկսելու ցանկությունից՝ ուղղակի ուզում եմ նշել, որ բազմաթիվ են օտար քաղաքակրթությունների վկայությունները այն մասին, որ Հայ ազգը արարել ու ստեղծագործել է Հայկական լեռնաշխարհում 4500-ից ավելի տարիներ, հետեւաբար, 252-րդ բանաձեւում ավելի արդարացի կլիներ, որպեսզի հայ ազգի ծագումնաբանությանը վերաբերող որեւէ տարեգրություն չգրվեր, այլ ուղղակի փաստվեր, որ Ցեղասպանության, թալանի ու կողոպուտի հետ մեկտեղ տեղի է ունեցել հայրենազրկում: Ինչեւիցե, տեղյակ եմ, որ այս պահին խմբագրական որեւէ փոփոխություն կատարելը հնարավոր չէ, հետեւաբար մնում է հուսալ, որ Ձեր ղեկավարած հանձնաժողովը այսուհետեւ հայ ազգի պատմությանը վերաբերող բանաձեւեր կազմելիս կօգտվի զուտ հայկական ակադեմիական հաստատություններից»:

 

ԹՈՒՐՔ ԿԱՎԱՏ, ՀԱՅ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌ
 

Հայկական աղբյուրները, հենվելով թուրքական Hurriyet օրաթերթի տեղեկությունների վրա, հաղորդում են, թե Թուրքիայում թրաֆիքինգի դեմ պայքարի շրջանակներում ձերբակալվել է 11 հոգանոց մի խումբ:

Ըստ նույն աղբյուրի, Շանլուրֆայի իրավապահները ահազանգ են ստացել, որ Աքչաքալ շրջանում մարմնավաճառության նպատակով պահվում են Հայաստանի քաղաքացի կանայք: Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները միանգամից երեք վայրերում՝ Շանլուրֆայում, Աքչաքալում եւ Էրզրումում ու նույն պահին հատուկ գործողություն են իրականացրել եւ ձերբակալել 11 հոգու, որոնցից երկուսը ոստիկան են: Հայ կանանց մասին որեւէ մանրամասն թուրքական աղբյուրները չեն հաղորդում:

 

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱՏԸ ԽԱՌՆ Է ԵՂԵԼ
 

Խոջալուի ողբերգական իրադարձություններին Թուրքիայի մատն էլ է խառը եղել: Դա միանգամայն բնական է եւ այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ հենց Թուրքիան էր Ադրբեջանի Ժողովրդական ճակատի հանցավոր քաղաքականության գաղափարախոսն ու կոնստրուկտորը: «Արմինֆո»-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Երեւանի պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը: «Հատկապես կարեւոր է, որ դեպի հակամարտության ակունքներն ու էությունը հայկական կողմի շարժման մեջ դիտարկվում է նաեւ Խոջալուի խնդիրը: Աղդամի մերձակայքում ադրբեջանցի բնակչության կոտորածը կազմակերպել էր Ադրբեջանի թուրքամետ տրամադրված Ժողովրդական ճակատը, քանի որ նրանց որջը հենց Աղդամում էր: Պատահական չէ, որ հայերի նկատմամբ բոլոր խոշոր սադրանքները բխում էին հենց Աղդամից, որտեղ կենտրոնացված էին թուրքամետ ուժեր, եւ որտեղ հատկապես ուժեղ էր դրսեւորվում կողմնորոշումը դեպի Թուրքիա»,- նշել է նա:

 

ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ
 

Սակայն բուժհիմնարկի տնօրենը վստահեցնում է, որ իրենք ուժերի ներածի չափով հիվանդների համար նորմալ պայմաններ են ապահովում:

Տուբերկուլյոզը համարվում է սուր վարակիչ հիվանդություն, եւ այն բուժելու համար մաքուր եւ բարվոք պայմաններ են անհրաժեշտ: Տուբերկուլյոզը բուժում են միայն դիսպանսերներում՝ պետպատվերի շրջանակներում, այսինքն՝ անվճար: Սակայն Երեւանի տուբերկուլյոզի դիսպանսերում բուժում անցնող հիվանդների հարազատները, որոնք օրերս դիմել էին «Առավոտին», խիստ մտահոգված էին իրենց հարազատների առողջությամբ, քանի որ, նրանց կարծիքով, տուբերկուլյոզի դիսպանսերներում այնքան էլ մաքուր պայմաններ չեն, եւ հիվանդների անկողնուց սկսած մինչեւ հիվանդանոցի հատակը նորացվելու եւ թարմացվելու կարիք ունեն:

Նրանց կարծիքով, դիսպանսերի անմխիթար վիճակի պատճառն այն է, որ բուժումն անվճար է։ Արձագանքելով հիվանդների հարազատների դժգոհություններին՝ «Առավոտը» եղավ Երեւանի տուբդիսպանսերում, շրջեց եւ զրուցեց այդ բուժհիմնարկի գլխավոր տնօրեն Մկրտիչ Մկրտչյանի հետ։ Նրա խոսքերով, իրենք սանիտարահիգիենիկ պայմանները հիմնականում ապահովում են. «Ինչու հիմնականում, որովհետեւ 100%-ով, իհարկե, դժվար է, գրեթե ոչ մի տեղ էլ այդպիսի մաքրություն հնարավոր չէ ապահովել։ Մեր դեպքում խնդիրն այն է, որ դիսպանսերի շենքը հին է եւ վաղուց չի վերանորոգվել։ Ունենք բաժիններ, որոնք մեր միջոցներով վերանորոգել ենք, սակայն շենքն ամբողջությամբ չենք կարող նորոգել, դրա համար մեծ գումարներ են պետք, որը մենք չունենք, դրա համար էլ նորոգման աշխատանքներն էտապներով ենք անում։ Պետք է ասեմ նաեւ, որ այս հիվանդանոցը ստեղծել ենք զրոյից, հիմա ունենք շատ լավ մասնագիտական կաբինետներ։ Նշեմ, որ այս շենքն ամեն օր առավոտից երեկո մաքրվում է, 10-ից ավելի մարդ է զբաղվում այդ աշխատանքով։ Մեր հիվանդանոցը նորմալ վիճակում է, ամեն ինչ կարողանում ենք ապահովել։ Մեր հիվանդներին կերակրում ենք օրը 3 անգամ։ Օրը մեկ հիվանդի վրա ծախսվում է 8100-8400 դրամ։ Այդ գումարի մեջ ամեն ինչ մտնում է։ Մեր պալատներն էլ 2-3 տեղանոց են»։ Պարոն Մկրտչյանի ներկայացմամբ, շատ է եղել, որ իրենց մոտ բուժվող հիվանդների հարազատներն իրենցից հատուկ, այսինքն՝ բարձրակարգ պայմաններ են պահանջել եւ պատրաստակամություն են հայտնել դրա համար վճարել այնքան, որքան պետք կլինի. «Սակայն ես նրանց պատասխանել եմ, որ մեր երկրում տուբերկուլյոզի բուժումն անվճար է՝ եւ ես չեմ կարող որեւէ մեկի համար վճարովի կամ անվճար հատուկ պայմաններ ստեղծել, եղած պայմանները սրանք են։ Կան մարդիկ, որոնք ոչ մի կանոնի չեն ցանկանում հետեւել, մենք աշխատում ենք, որ այդ մարդիկ չհանդիպեն մեզ մոտ բուժվող իրենց հարազատներին, իսկ եթե նրանք, այնուամենայնիվ, բարձրանում են վերեւ, անպայման տալիս ենք պաշտպանիչ դիմակներ։ Հարազատների համար ունենք տեսակցության սենյակ, սակայն ամռանը, երբ հիվանդները զբոսնում են, դրսում կարող են հանդիպել»։

Նշենք, որ այս դիսպանսերում բուժվում են տուբերկուլյոզի բացիլ արտադրող կամ չարտադրող հիվանդները, իսկ դեղակայուն հիվանդները տեղափոխվում են Աբովյանի տուբերկուլյոզի դիսպանսեր։ Հիվանդներին հայտնաբերում են պոլիկլինիկաներում, որից հետո տեղափոխում են դիսպանսերներ։ «Հիմա ունենք 42 հիվանդ։ Հետազոտված մի քանի հազար մարդկանցից ընդամենը մի քանի հարյուրի մոտ է հայտնաբերվում տուբերկուլյոզ։ Թյուր կարծիք կա, որ տուբերկուլյոզը աղքատների հիվանդություն է, սակայն դա այնքան էլ ճիշտ չէ։ Մեր քաղաքում, որտեղի բնակչությունը խիտ է, պետք է այս հիվանդությունն ավելի շատ տարածվածություն ունենա, քան գյուղերում, սակայն մեզ մոտ 1000 մարդուց 50-ն է հիվանդ, դա համապատասխանում է նաեւ հանրապետության ցուցանիշին, բայց, ըստ տեսության, պետք է լիներ 100 հիվանդ»,- ներկայացրեց Մ. Մկրտչյանը։

Մենք զրուցեցինք նաեւ դիսպանսերում բուժվող հիվանդների հետ։ 32-ամյա Սամվելն ընդամենը մի քանի օր առաջ էր տեղեկացել, որ տուբերկուլյոզով հիվանդ է։ Նրա խոսքերով, երբ իրեն երկար ժամանակ վատ է զգացել, որոշել է վերջապես դիմել բժշկի. «Սակայն ասում էին, որ նշիկների բորբոքում է ու դա էին բուժում, բայց վիճակս չէր լավանում։ Այդ ժամանակ գնացի մեր տարածքային պոլիկլինիկա, որտեղ հազիս համար անհանգստանալով՝ ուղարկեցին թոքերս նկարելու։ Նկարեցին ու ասացին, որ տուբերկուլյոզ են կասկածում, ուղարկեցին դիսպանսեր, այստեղ էլ անալիզներ հանձնելուց հետո հաստատվեց, որ տուբերկուլյոզ եմ։ Ես շատ զարմացած էի, անընդհատ հարցնում էի՝ ինչպես եմ վարակվել, բացատրեցին, որ հնարավոր է մոտս այս հիվանդությամբ հիվանդ մարդ է հազացել, ես էլ նվազ-մվազ եմ, իմունիտետս ցածր է, վարակվել եմ։ Ինչքան անպաշտպան ենք մենք։ Այստեղ ամեն ինչից գոհ եմ, բայց վատն այն է, որ տանը միայն ես էի աշխատում, իսկ հիմա ստիպված 2 ամիս պետք է այստեղ մնամ, չգիտեմ էլ ընտանիքիս անդամները ոնց են գումար գտնում ինձ այցելելու ու ուտելիք բերելու համար։ Իմ աշխատանքն էլ պետական չէ, հնարավոր է բուժումից հետո չվերականգնեն»։ Նա հաստատ որոշել է եւ հսկողական, եւ հետհսկողական բուժումը մինչեւ վերջ անցնել եւ իրեն լավ նայել, որպեսզի այլեւս այս հիվանդությամբ չհիվանդանա։ Սամվելը հիվանդանոցի ճաշարանից դեռ չի հասցրել օգտվել, քանի որ տնից բերված դեռ շատ ուտելիք ունի, բայց ամեն ճաշի ժամի աշխատողները նրան հրավիրում են։

70-ամյա Մարիամ տատն էլ արդեն 2 անգամ տուբերկուլյոզով հիվանդացել է, նրա դուստրն ասում է, որ պատճառը մոր քչակերությունն է, իսկ Մարիամ տատիկը հակաճառում էր, որ տուբերկուլյոզի գլուխ բարձրացնելուց հետո է իր ախորժակը փակվել։

53-ամյա Սուրենն արդեն 2-րդ անգամ է այստեղ, նրա մոտ առաջին անգամ հաստատվել է այդ հիվանդությունը, եւ նա կարծում է, որ կհաստատվի նաեւ հիմա, քանի որ ինքը, լինելով Արցախյան ազատամարտի մասնակից, կորցրել է մեկ թոքը. «Մարդիկ 2 թոքով առողջ չեն լինում, ես ինչպե՞ս կարող եմ մեկով չհիվանդանալ։ Գլուխս էլ է վնասվել պատերազմի ժամանակ, ուժեղ գլխացավեր եմ ունենում, չնայած տուբերկուլյոզի բուժման դեղերի մեջ չեն մտնում գլխացավի դեղերը, սակայն ինձ ընդառաջում են եւ այդ դեղերն էլ են հատկացնում։ Չէի ուզենա, որ այս անգամ հաստատվեր, քանի որ ստիպված կլինեմ երկար ժամանակ տնից բացակայել: Տանը փոքր երեխա կա, վախենում եմ նրան վարակել»։

 

Փոփոխություններ՝ առանց բաժնետերերի
 

Ինչի համար էլ «Տաքսի 1»-ի բաժնետերերը կառավարության շենքի դիմաց երեկ ցույց էին կազմակերպել:

Նրանք կառավարությունից պահանջում էին, որ իրենց տնօրեն Դավիթ Ղազարյանին թույլ չտան իրենց հիմնարկը քանդել: Ընկերության 50 «վաուչերի» տեր Անդրանիկ Բաբայանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ինքն այս ընկերությունում է աշխատում դեռեւս 1963 թվականից. «Իսկ հիմա մեր ընկերության ղեկավարը, որն ընկերությանն ընդամենը 20%-ով է տիրապետում, առանց ժողովների, առանց հաշվի առնելու մյուս բաժնետերերի կարծիքը, մեր չուգունե կոնստրուկցիաները կտրել է ու վաճառել, սառնարան է գնել: Ժողով պետք է լինի, նոր միայն նման բաներ արվեն, սակայն նա ասում է, որ ինքը միապետ է եւ ինչ ուզի՝ կանի: Մոյկան էլ է քանդել: Աչքն էլ դրել է մեր տարածքի վրա, որ մեզ այնտեղից հանի, մեզ ասում է, որ մեր «վաուչերներն» անվարձահատույց տանք իրեն եւ այդպես շարունակենք աշխատել: Բայց հիմա փակել է ընկերության դարպասները եւ թույլ չի տալիս մեզ աշխատել»: Ընկերության տնօրենն իր աշխատակիցներից պահանջում է վարձավճարները մոտ 30%-ով բարձրացնել. «Մենք ամսական պլան ենք տալիս 78 հազար դրամ, իսկ դրանից ստանում ենք ընդամենը 29 100 դրամ: Հիմա ասում է, որ իրեն վճարենք 90 հազար դրամ: Ամեն անգամ խաբում է, որ տանիքը պետք է վերանորոգի, գազ պետք է քաշի, նոր միայն մեր գումարները կտա, երբ դիվիդենդներ ստանա, մեզ էլ բաժին կհասցնի, սակայն ամբողջը սուտ է, ինչու պետք է դիվիդենդներ տան մեր մասնավոր ընկերությանը: Հիմա մենք կառավարությունից պահանջում ենք, որ չքանդվի մեր հիմնարկը, որ կարողանանք աշխատել եւ մեր ընտանիքները պահել: Մենք մեր հարկերը ժամանակին վճարում ենք եւ պահանջում ենք, որ շարունակենք աշխատել»: Ընկերության բաժնետերերը դիմել են նաեւ իրենց տնօրենին, որպեսզի պարզեն, թե ինչու է նա այդպես վարվում, տնօրենը աշխատակիցներին պատասխանել է, որ ինքը գործում է օրենքի սահմաններում:

Ըստ աշխատակիցների՝ տնօրենի նպատակն է փակել ավտոտեխսպասարկում իրականացնող հիմնարկը եւ տեղը բացել մրգերի վերամշակման ձեռնարկություն: «Մենք նրան նշանակել ենք ընկերության տնօրեն, առանց մտավախության, քանի որ նա ընկերության ընդամենը 20%-ի բաժնետերն է»,- ներկայացնում էին ցույցի մասնակիցները:

Չնայած ակցիայի 45 մասնակիցները 5-6 ժամ մնացել էին կառավարության շենքի առջեւ, նրանց դժգոհությանը ոչ ոք չէր արձագանքել: Այդ իսկ պատճառով նրանք որոշել են այսօր եւս ներկայանալ՝ նույն դժգոհությունները բարձրաձայնելու:

 

 

ՕԵԿ-Ը ԿԿՈՏՐԻ՞ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԸ
 

Մեր երկրում կանայք եւ տղամարդիկ պետք է հավասար իրավունքներ ունենան, ինչը նաեւ միջազգային պարտավորություն է: Եվ որպեսզի Հայաստանում գենդերային հավասարություն լինի ու այն ամրագրվի օրենքով, «Օրինաց երկիր» կուսակցությունը որոշել է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որը մոտ ապագայում ներկայացվելու է ԱԺ: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը գտնում է, որ միայն օրենքի պահանջով կարելի է կանանց ներգրավել Ազգային ժողով: Այսօր խորհրդարանում աշխատող 131 պատգամավորից միայն 12-ն է կին: Իսկ ՀՀ կառավարության վիճակն ավելի վատ է. ընդամենը 2 կին նախարար ունենք:

«Կնոջ ներկայությունը օրենսդիր մարմնում թուլացնում է լարվածությունը եւ ներդաշնակություն բերում»,- նման կարծիք հայտնեց Ա. Բաղդասարյանը՝ Մարտի 8-ին կանանց հիմնախնդիրների թեմայով ՕԵԿ-ի գրասենյակում հրավիրված քննարկման ժամանակ: ՕԵԿ նախագահի համոզմամբ, կանանց խնդիրների նկատմամբ մեր երկրում անլուրջ եւ երկրորդական մոտեցում կա, ըստ նրա. «Հայ կինը, հատկապես գյուղական վայրերում, շատ վատ է ապրում: Գյուղաբնակ տղամարդկանց 22%-ը մեկնում է արտագնա աշխատանքի, իսկ ընտանիքի ողջ հոգսն ընկնում է կանանց ուսերին: Հայաստանյան գյուղապետերի միայն 2%-ն է կին, իսկ դրան հակառակ՝ գյուղապետարաններում աշխատողների մեծ մասը կանայք են: Այսինքն՝ կանանց ներգրավվածությունը մեծ է այնտեղ, որտեղ պատասխանատու աշխատանքը քիչ է»:

Ա. Բաղդասարյանի խոսքերով, այսօր խնդիր է նաեւ 45-65 տարեկան կանանց՝ աշխատաշուկա ներգրավելու հարցը. «Այդ տարիքի կանայք նույնպես մատնված են անուշադրության, նրանք ամենաանպաշտպան խումբն են, եւ այդ տարիքի կանանց 70%-ը գործազուրկ է»:

 

 

ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԸ ԿՎԵՐԱԿԱՌՈՒՑԵՆ
 

ՀՀ կառավարությունը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ֆինանսական աջակցությամբ այս տարվանից սկսում է Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիրը։ Այդ նպատակով մարտի 10-ին Երեւանում 15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վարկային համաձայնագիր կստորագրեն ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը եւ ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը։ Այդ թվում՝ 5 մլն եվրոն որպես դրամաշնորհ կտրամադրի Եվրոպական միության հարեւանության ներդրումային ծրագիրը, 5-ական մլն եվրոյի չափով վարկեր կտրամադրվեն Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջոցներից։

 

ԿՈՒՏԱԿԱՅԻՆԸ ԵԼՔ ՉԷ
 

Երեկ հ/կ-ների եւ պատգամավորների մասնակցությամբ կենսաթոշակային բարեփոխումներին նվիրված քննարկում էր կազմակերպվել։

Ըստ ներկաների, այսօր կանայք կարճատեւ աշխատանքային ստաժով ավելի ցածր կենսաթոշակ են ստանում: Քննարկմանը ներկա փորձագետների կարծիքով, նման պայմաններում, կուտակային համակարգի ներդրման դեպքում, գենդերային անհավասարությունը կշարունակի խորանալ։ Նրանք առաջարկեցին յուրաքանչյուր երեխայի խնամքի 2 տարին համարել աշխատանքային ստաժ, ինչպես նաեւ վերացնել կանանց եւ տղամարդկանց կենսաթոշակային տարիքի հավասարությունը։ Այժմ կանանց եւ տղամարդկանց համար թոշակի անցնելու տարիքը 63-ն է։

 

ԿՐՔԵՐ՝ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՇՈՒՐՋ
 

Բանը հասել է Ազգային ժողովին

Երեկ ԱԺ-ում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ «Ավագ դպրոցի ներդրման եւ միջնակարգ կրթության 3-րդ աստիճանի իրացման հետեւանքներն ու առկա հիմնախնդիրները» թեմայով: Դրանք կամ կրում էին զուտ դեկլարատիվ- հայտարարությունների մակարդակի բնույթ, կամ սեփական գործընկերների հետ անհամաձայնություն հայտնաբերելու լավ առիթ: Ցավալի էր նաեւ այն, որ շատ դպրոցի տնօրեններ կամ ոլորտի մասնագետներ իրենց հարցերից ակամայից ցույց տվեցին այն, որ համակարգի մասին նույնիսկ տարրական պատկերացումներ չունեն: Օրինակ՝ հնչեց հարց՝ անհրաժե՞շտ է, որ, ենթադրենք, հումանիտար հոսք ընդունվող երեխան մաթեմատիկա կամ քիմիա սովորի, կամ՝ արդյո՞ք ուսուցումը ավագ դպրոցում պարտադիր է եւ այլն: ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի ելույթն էլ պրովոկացիոն որակվեց շատերի կողմից: Փոխնախարարի մի շարք դիտարկումներից հետո դահլիճից հնչում էին խիստ դժգոհություններ: Ծանր տարան այն, որ պարոն Մկրտչյանը խորհրդային կրթական համակարգը անվանեց «այլանդակ»: Նա նաեւ նկատեց. «Այսօր ավագ դպրոցների ստեղծման իմաստն ու նշանակությունը շատ վատ է ընկալվում: Կարծում ենք, որ յուրաքանչյուր ավագ դպրոցում պիտի լինի մեկ կամ երկու հոսք, ոչ թե բոլոր տեսակի հոսքեր: Մենք հատուկ քաղաքականություն ենք վարում, որ ավագ դպրոցներում ընդհանուր հոսքեր չլինեն: Դրանք խոտանը ծածկելու համար են»: Իսկ ծնողների այն մտահոգությանը՝ եթե ավագ դպրոցը բնակավայրի տարածքում չէ, դժվարություն է առաջացնում երեխայի դպրոց հասնելու հետ կապված, Մ. Մկրտչյանը պատասխանեց. «Դրա միակ պատճառն այն է, որ բոլոր դպրոցներն անորակ են եւ տարբերություն չկա, թե որտեղից է երեխան ատեստատ ստանում, ուստի ծնողը մտածում է՝ թող որ մեր բակի դպրոցը լինի, միեւնույն է, հետո պարապելու կտամ բուհի համար»: Բացասական ընդունվեց նաեւ Մ. Մկրտչյանի այն կարծիքը, որ կրթության որակը կախված չէ նրանից, թե ուսումնական խմբում քանի աշակերտ կա:

ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանն էլ պաշտպանելով այս կարծիքը, հետաքրքրվեց, թե ռազմավարական փոփոխություններ կլինե՞ն, քանի որ ավագ դպրոցի գաղափարը եւ ծրագիրը եղել է նախքան «Հանրակրթության մասին» օրենքի ստեղծումը: Փոխնախարարն ասաց, որ փոփոխություններ սպասվում են: Ավագ դպրոցների ընտրության չափանիշների մասին էլ պարոն Մկրտչյանն ասաց. «Մենք չունենք ընտրության հնարավորություն, այդ դպրոցները առանձնացվում են եւ տրվում են ԿԳՆ ենթակայությանը»: Տիկին Բախշյանն էլ արձագանքեց. «Վատ է, որ չունեք, քանի որ ընտրության ժամանակ լուրջ սկզբունքներ են խախտվել եւ կշարունակվեն խախտվել, եթե այս ռազմավարության չափորոշիչներով չընտրվեն ավագ դպրոցները»: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն էլ «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Ավագ դպրոցների համակարգի ներդրմամբ անհարկի կրճատեցին ուսուցիչներ, առաջացավ կաշառքի ինստիտուտը, արդյունքում այսօր շուկայում գործում է 2000-3000 դոլար՝ ուսուցչի աշխատանքի ընդունվելու համար: Սա այլանդակություն է»:

Լսումների ժամանակ մի տեսակ «խռոված» էին Երեւանի Կենտրոն վարչական շրջանի դպրոցի տնօրենները, քանի որ արդեն հայտնի է, որ Կենտրոնի խոշոր դպրոցներն էլ են փոխելու իրենց կարգավիճակը: Օրինակ՝ թիվ 114-ը կդառնա հիմնական: Զրուցեցինք վերջինիս տնօրեն Ռուզան Կոստանյանի հետ: Նա նշեց. «Դա ծրագիր է, որ պիտի իրականացվեր: Ինձ թվում էր, որ կային ավանդական դպրոցներ, որոնք կարելի էր պահպանել եւ չեմ կարծում, որ քաղաքում եթե 10-13 լավագույն դպրոցները պահպանվեին, ծրագիրը դրանից կտուժեր: Այժմ մենք հայտնվել ենք տխուր, անհասկանալի իրավիճակում»:

 

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն ու ուսանողները
 

Մարտի 1-5-ը «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության կոմերցիոն վարչության վաճառքների, մարկետինգի եւ հաղորդակցման բաժինների ներկայացուցիչներն ինտերակտիվ դասընթացներ անցկացրին հայաստանյան բուհերի ուսանողների համար՝ հետեւյալ ուսմունքների եւ կիրառական գիտությունների կիրառման մոտեցումների եւ գաղափարախոսության վերաբերյալ. ռազմավարական մարկետինգի կառավարում, մարկետինգային ուսումնասիրություններ, հետվճարային եւ կանխավճարային ապրանքների մշակում, ապրանքների եւ ծառայությունների գովազդ եւ խթանում, կորպորատիվ վաճառք, առաքման ուղիներ եւ աշխատանք՝ հատուկ հաճախորդների հետ, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության տեսություն եւ կիրառում, հասարակության հետ կապեր, մասնավորապես՝ կորպորատիվ հաղորդակցություն եւ հեղինակության կառավարում: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ձգտում է աջակցել Հայաստանի բարձրագույն ուսումնական համակարգին՝ հատուկ ուշադրություն դարձնելով ինտեգրված մարկետինգային հաղորդակցմանը: Դասախոսները՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի համապատասխան բաժինների մասնագետները, անցկացրին ինտերակտիվ դասընթացներ՝ օգտագործելով գործնական օրինակներ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի փորձից:

Ուսանողները բարձր՝ 8-10 բալով (առավելագույնը՝ 10) գնահատեցին բոլոր դասընթացները: Նրանք հանդես եկան խնդրանքով՝ կազմակերպել այլ դասընթացներ կառավարման, որակի կառավարման եւ մարդկային ռեսուրսների կառավարման, ինչպես նաեւ էկոնոմիկայի բնագավառներում:

 

«DARVIN NOW»-Ն ԿԲԱՑՎԻ
 

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը տեղեկացնում է, որ այսօր «Մոսկվա» կինոթատրոնի 2-րդ հարկի ճեմասրահում կկայանա Darwin Now ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը: «Darwin Now»-ը Բրիտանական խորհրդի ներդրումն է Չարլզ Դարվինի ծննդյան 200-ամյակին եւ նրա «Տեսակների ծագումը բնական ընտրության միջոցով» աշխատության 150-ամյակին նվիրված միջազգային տոնակատարություններում: «Darwin Now»-ը ցուցադրվում է աշխարհի ավելի քան 25 երկրում: Ցուցահանդեսի յուրաքանչյուր պաստառ ներկայացնում է մի պատմություն Դարվինի, նրա բացահայտումների եւ տեսության մասին: Ցուցահանդեսին զուգահեռ, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի» աջակցությամբ Երեւանի 10 դպրոցներում կիրականացվեն գիտական միջոցառումներ՝ դպրոցականների համար։ Դրանք միտված են տարբեր հարցաշարերի, խաղերի, գլուխկոտրուկների եւ այլ հետաքրքրաշարժ վարժությունների միջոցով խրախուսել երեխաներին՝ զբաղվելու կենսաբանությամբ եւ բնական գիտություններով։

 

ԿԻՆՈԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
 

Մարտի 11-ին կկայանա «Կինոերկխոսություններ» հեռուստատեսային վավերագրական ֆիլմաշարի շնորհանդեսը: Այդ ծրագիրն իրականացնում են «Ինտերնյուսը», Ստեփանակերտի մամուլի ակումբը եւ «Հաշտեցման ռեսուրսներ» բրիտանական կազմակերպությունը՝ աջակցելով երիտասարդ ադրբեջանցիներին ու Ղարաբաղի հայերին համատեղ ֆիլմեր պատրաստելու գործում։ 2006 թ.-ից մինչեւ այսօր ծրագրին մասնակցել է ավելի քան 30 երիտասարդ։ Նրանց 20 վավերագրական ֆիլմերն արտացոլում են հույսն ու մտավախությունը, տխրությունն ու հումորը՝ այն սերնդի, որի կյանքի վրա իր հետքն է թողել պատերազմը։ Մարտի 11-ի շնորհանդեսին կցուցադրվի շարքի «Իմ թշնամին՝ իմ ընկերը» ֆիլմը, որտեղ նախկին պատանդները եւ ռազմագերիները պատմում են իրենց գերության եւ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին, որոնց արդյունքում վերադարձել են տուն։

 

Հայ ժամանակակիցները՝ ավստրիական անթոլոգիայում
 

Հերբերտ Մաուրերը թարգմանել է Հրանտ Մաթեւոսյանին, Վանո Սիրադեղյանին եւ այլոց

«Գրաբարը հիմք է հասկանալու համար այսօրվա հայերենը եւ հայ գրականությունը: Հայերենից գերմաներեն թարգմանելու համար էլ պետք է տեղեկություն ունենալ գրաբարից»,- կարծում է ավստրիացի ժամանակակից արձակագիր Հերբերտ Մաուրերը: Երեկ գրողը ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ուսանողների հյուրն էր: Նա ներկայացրեց իր՝ 10 հայ ժամանակակից գրողների գործերից կազմված գերմաներեն թարգմանությամբ անթոլոգիան, որը 2000 օրինակով տպագրվել է Վիեննայում: Գրքում ներկայացված են Հրանտ Մաթեւոսյանի «Թափանցիկ օր», Արմեն Շեկոյանի «Մեռյալը» գործերը, Վահրամ Մարտիրոսյանի «Բվերը» վիպակից մի հատված, Վանո Սիրադեղյանի «Ափսոս էր երեխան», Լեւոն Խեչոյանի «Երրորդ որդի» եւ այլ հեղինակների ստեղծագործություններ: Ավստրիացի գրողը սկսել է գերմաներեն թարգմանել նաեւ Նարեկացուն, ասում է՝ 5-10 տարի կտեւի մինչեւ տպագրի: Գրքի եւ հայ գրականության մասին տեղեկացնելու համար նա համագործակցում է ավստրիական հեռուստատեսության հետ, հայ մշակույթի մասին նաեւ ֆիլմ է պատրաստել:

Պարոն Մաուրերը սովորել է Վենետիկում, Երուսաղեմում ու Վիեննայի Մխիթարյան միաբանությունում, փայլուն տիրապետում է հայերենին: «25 տարի առաջ մեծ մասամբ գրաբար եւ միջնադարյան գրականության ուսումնասիրությանն էի նվիրում ժամանակս»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է գրողը ու խոսելով Նարեկացու արվեստի մասին, հավելում. «Նա անհամեմատելի արժեք է միջազգային գրական ասպարեզում, համամարդկային նշանակություն ունի»:

Հարցրինք՝ ինչո՞վ է հայ ժամանակակից գրականությունը նրան հետաքրքրել. «Մի կողմից կա քննադատական վերաբերմունքը սովետական ժամանակների նկատմամբ, 70 տարին ազդեցություն, իհարկե, ունեցել է, բայց միեւնույն ժամանակ կա մոտիկությունն ազգային ավանդույթների հետ: Այստեղ ամենուրեք զգացվում է, որ տնտեսական վիճակը վատ է, գրականության վրա էլ է դա անդրադարձել»:

Հ. Մաուրերը հայերի մեջ հատկապես հումորն է գնահատում, իսկ հայերի համբերատարությանը որպես թերություն է վերաբերվում: Հայոց ցեղասպանությանը ծանոթ է, բայց գտնում է, որ հայոց պատմության մեջ կա ոչ միայն ցեղասպանություն. «Ցեղասպանությունը նույնիսկ պատմվածքներում կա: Բայց պետք է ավելի շատ ապագայի մասին մտածել, ձգտել առաջ նայել, անընդհատ ճակատագրի վրա լացելով՝ վիճակը չի փոխվելու»: Նա տեղյակ է նաեւ հայ-թուրքական արձանագրություններից եւ վերջին զարգացումներից, սակայն կարծում է, որ դրանք «անիմաստ, հիմար բաներ են, թյուրիմացություն: Այդ ստորագրությունները ոչ մի արժեք չունեն եւ ավելի շատ Թուրքիային են պետք, քան Հայաստանին: Եթե մինչեւ հիմա սահմանը չի բացվել, չի էլ բացվի, որովհետեւ այդ հարցը միշտ էլ Արցախի հետ է կապված եղել»: Պարոն Մաուրերը ասաց նաեւ, որ Ավստրիայի հայ համայնքը փոքր է ու կղզիացած: Իսկ նրան ուղեկցող գրող Վահրամ Մարտիրոսյանն էլ նշեց. «Երբ այս ժողովածուն նոյեմբերին ներկայացվում էր Վիեննայի գրքի միջազգային տոնավաճառում, ոչ մի հայ, հայկական դեսպանատան ոչ մի ներկայացուցիչ չէր եկել: Եթե խաշի հրավիրված լինեին, երեւի կգային, եթե ռաբիս երգիչ գնար, հաստատ հայերը կգային նրան տեսնելու: Մեր մասին մեր պատկերացումը որպես մշակութային ազգի եւ այսօրվա իրողությունը չեն համապատասխանում: Ի դեպ, երբ Հերբերտի հետ հանդիպեցի Վիեննայի Մխիթարյան միաբանության առաջին հարկում, որը վարձով էր տրված, այնտեղ ռաբիս երաժշտություն էր հնչում, իսկ սեղանին էլ, ինչպես Երեւանում, բողկ էր դրված, բաստուրմա, «ստալիչնի» սալաթ... մենակ խորովածն էր ավելի վատը, քան այն, որ էստեղ է պատրաստվում... Ուզում եմ ասել, որ բոլոր «ավանդույթները» պահպանվում են, բացի մշակութայինից»:

 

ՓԱՍՏՈՐԵՆ, ԿԱ՛ ՆԱՄԱԿ
 

Ուղղակի մշակույթի նախարարը հետաձգում է դրա պատասխանը

«Առավոտը» նախորդ համարներում տեղեկացրել էր, որ 30-ից ավելի թատերական գործիչներ նամակով դիմել էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին՝ առաջարկելով Գ. Սունդուկյանի անվան Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակել ռեժիսոր Արմեն Էլբակյանին: Նշել էինք նաեւ, որ առայսօր նախարարը չի պատասխանել թատերական գործիչներին, որովհետեւ Մայր թատրոնի ղեկավարի իր նախընտրելի թեկնածուն Արմեն Մազմանյանն է:

Մեր թերթի մարտի 5-ի համարում տպագրված «Էլի խուսանավեց» լուրում էլ ներկայացրել էինք նախարարի պարզաբանումը այս առիթով: Տիկին Պողոսյանն «Առավոտին» ասել էր, թե ինքը նման բովանդակությամբ նամակ չի ստացել, ուղղակի թատերական գործիչները մի առիթով նախարարությունում բարձրացրել են այդ հարցը: «Առավոտի» տրամադրության տակ է չարչրկված նամակի պատճենը՝ այն էլ Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) բլանկով, թվագրված 11.01.2010թ., որի մի օրինակն էլ ԱԺ-ում է:

ՀՀ մշակույթի նախարարին ուղղված նամակում նշված է, որ ՀԹԳՄ-ի 2009թ. դեկտեմբերի 29-ին կայացած վերջին նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Մայր թատրոնի ներկա վիճակի, մասնավորապես՝ գեղարվեստական ղեկավար չունենալու հետ կապված խնդիրներ: «Գ. Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակելու հարցը այլեւս հետաձգել չի կարելի»,- ասվում է ՀՀ մշակույթի նախարարին ուղղված նամակում: ՀԹԳՄ վարչությունը Հ. Պողոսյանին առաջարկում է բեմադրիչ եւ դերասան Արմեն Էլբակյանին նշանակել այդ պաշտոնում, որպես հիմնավորում էլ հավելում, թե «Արմեն Էլբակյանը որպես անհատականություն կայացել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնում, որտեղ իրականացրել է բարձրարժեք ներկայացումներ ու դերակատարումներ, քաջատեղյակ է թատրոնի ավանդույթներին, հստակ պատկերացում ունի առաջնահերթ ստեղծագործական քայլերի մասին, որոնք հարկավոր են թատրոնին ներկա փուլում... Գ. Սունդուկյանի անվան թատրոնի ստեղծագործական կորիզը կազմող մեծ թվով անվանի դերասաններ պաշտպանում են Արմեն Էլբակյանին գեղարվեստական ղեկավար նշանակելու առաջարկը»:

Ինչպես արդեն նշել ենք, նամակի տակ ստորագրել է 30-ից ավելի թատերական գործիչ: Նրանց թվում են՝ Սոս Սարգսյանը, Հակոբ Ղազանչյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Ալեքսանդր Գրիգորյանը, Կամո Հովհաննիսյանը, Կարեն Դուրգարյանը, Երվանդ Մանարյանը, Ազատ Գասպարյանը, Վիգեն Ստեփանյանը, Նարինե Մալյանը, Մուրադ Ջանիբեկյանը եւ ուրիշներ: Չի ստորագրել միայն Գ. Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը, որը, որպես կանոն, իր բոլոր գործողությունները համաձայնեցնում է Հ. Պողոսյանի հետ:

 

«Ո՞վ է Զավեն Վարդանյանը»
 

Ազգային օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը դիրիժորին խորհուրդ է տալիս մեկ-մեկ օպերային թատրոն հաճախել՝ մաղձ թափելուց առաջ:

Վերջին օրերին մամուլում «հարձակումներ» են կատարվում Ազգային օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի վրա՝ հետապնդելով, հավանաբար, նեղ անձնական շահեր եւ ոչ երբեք ստեղծագործական լուրջ խնդիրներ: Այս համոզմանն է օպերային թատրոնի ստեղծագործական կոլեկտիվը: Հանդիպեցինք թատրոնի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր արտիստ Կամո Հովհաննիսյանին:

Կ. Հովհաննիսյանը նախ ներկայացրեց 1999թ. իր տնօրեն նշանակվելուց հետո թատրոնի խաղացանկի վերականգնումն ու նոր ներկայացումների ցանկը (թվով 10 օպերային եւ 5 բալետային բեմադրություն): Նա հիշեցրեց, որ իր նշանակվելուց մինչ 2003թ.՝ թատրոնում ընթացել են վերանորոգման աշխատանքներ: Ըստ մեր զրուցակցի, ստեղծագործական հսկայական ներուժ ունեցող եւ ամենօրյա տքնաջան աշխատանքով թատրոնի նվիրյալների կատարած գործը հանրության աչքի առջեւ է: «Ո՞վ է Զավեն Վարդանյանը, որ համարձակվում է դասեր տալ ստեղծագործական աշխատանքով զբաղված արվեստագետներին, որոնք տարիներ շարունակ անտեսելով երկրում ստեղծված ծանրագույն տարիները, կարողացել են պահպանել ու առաջ մղել մեր արվեստի ամենախոշոր օջախը, եւ այսօր ստեղծագործական նոր հաջողություններ են արձանագրում: Ուղիղ ասած՝ դիրիժոր Վարդանյանը, որին երաժշտասեր հասարակությունը հիշում է որպես Երեւանի կամերային նվագախմբի երբեմնի ղեկավարի, ժամանակին չկարողանալով հաղթահարել դժվարությունները, դարձավ շուրջ երկու տասնյակ երաժիշտներից կազմված խմբի կազմալուծման պատճառ,- ասաց պարոն Հովհաննիսյանը,- բարձր արժեքների մասին խոսելուց զատ, ի՞նչ է արել այս մարդը: Նա համարձակվում է այնպիսի հարցեր բարձրացնել, որոնց մասին պատկերացում անգամ չունի, քանի որ ստեղծագործական կյանքում երբեւէ կապ չի ունեցել օպերային թատրոնի հետ, ուստի գաղափար չունի վերջինի կառուցվածքից, աշխատանքային հնարավոր դժվարություններից ու դրանց հաղթահարման ճանապարհներից»:

Գնալով շուրջ 20 տարի հետ, օպերային թատրոնի տնօրենը հիշեց, թե ով կամ ինչը կարող էր խանգարել դիրիժորին, երբ նա 90-ականներին ուժերը փորձեց թատրոնում եւ ընդամենը մեկ օպերայի համերգային կատարումից ավելի ոչինչ չկարողացավ անել, չնայած իրեն տրված բոլոր հնարավորություններին:

Ըստ Կ. Հովհաննիսյանի՝ «Զ. Վարդանյանն ընդամենը մի քանի տարի Էկվադորում դասավանդելուց հետո վերադարձել ու հրաշքներ է պատմում արտերկրյա իր գործունեության մասին: Իհարկե, հավատում ենք, որ դրանք հրաշքներ են, քանի որ գավառային Կուենկա քաղաքում, ուր աշխատել է Վարդանյանը, օպերային ոչ մի թատրոն չկա ու չի էլ եղել, իսկ գործող սիմֆոնիկ նվագախումբ կա երկրի մեկ այլ՝ Գուայակիլ քաղաքում, որը տարիներ շարունակ ղեկավարում է հայաստանցի դիրիժոր Դավիթ Հարությունյանը»: Փաստորեն, ինչպես հավաստում է մեր զրուցակիցը, սուտը սուտ է ծնում սկզբունքով էլ շարունակում է «արարել» հավակնոտ «մտավորականը»՝ փորձելով ցույց տալ իր ոչ երկրային «իմաստնությունը». «Ուր է թե ազնվություն ունենար հաճախեր թատրոն կամ իր մաղձը թափելու փոխարեն տեսներ, թե քանի երիտասարդ ինչ զրկանքների գնով աշխատում ու ստեղծագործում են՝ մոռանալով իրենց գոյությունը չապահովող աշխատավարձի մասին...»:

 

«Պետք է հասկանալ միմյանց ցավը»
 

Բրիտանացի գրող եւ փորձագետ Թոմաս դե Վաալը՝ հայ-ադրբեջանական հակամարտության մասին

«Հակամարտությունը կարգավորելու համար կողմերը պետք է հասկանան միմյանց ցավը»,- ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին այսպիսի կարծիք ունի բրիտանացի գրող, լրագրող, կովկասյան տարածաշրջանի եւ ղարաբաղյան հակամարտության փորձագետ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ուսումնասիրությամբ հայտնի, այդ կապակցությամբ «Սեւ այգի» անվանումով գրքի հեղինակ Թոմաս դե Վաալը:

Երեկ «Սիվիլիթաս» հիմնադրամի նախաձեռնությամբ «Երեւան» հյուրանոցում կայացավ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորում. իրականը եւ անիրականը» թեմայով քննարկում:

Քննարկման վարող, «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը տեղեկացրեց, որ բրիտանացի լրագրողը վերջերս է վերադարձել Ադրբեջանից:

Թոմաս դե Վաալը ներկաներին փոխանցեց Ադրբեջանից ստացած իր հիացմունքը: Ըստ նրա, Ադրբեջանը Կասպից ծովի Դուբայն է՝ նոր շենքերով, հաճելի խանութներով...: Անդրադառնալով երկրի ներսում տիրող դրությանը, ղարաբաղյան հարցի նկատմամբ վերաբերմունքին, բանախոսը շեշտեց. «Այժմ Ադրբեջանի արտգործնախարարությունը շատ ավելի դրական է խոսում, քան տարիներ առաջ... Շատ է արծածվում ժողովուրդների միջեւ շփումների, Ղարաբաղի հայերի հետ հարաբերությունների թեման»:

Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման ներկայիս գործընթացին, Թ. դե Վաալը, ընդգծեց, որ նախկինում կարգավորման բոլոր փաստաթղթերը Ադրբեջանը մերժել է, Հայաստանը՝ ընդունել: Ըստ նրա, այժմ ամեն ինչ հակառակն է. «Ադրբեջանն ընդունում է, իսկ Հայաստանը կա՛մ լռում, կա՛մ մերժում է: Հնարավոր է, որ այդ թուղթը մի քիչ ավելի երկբա է, քան նախկինում, եւ միգուցե հենց դա է ադրբեջանցիներին դուր գալիս»:

Բանախոսը ներկայացնելով խաղաղության գործընթացի իր անձնական վերլուծությունը՝ ասաց. «Ղարաբաղի հարցում խաղաղությունը չի լինի միայն երկու նախագահների ստորագրությամբ՝ ընդհանուր սկզբունքների շուրջ: Հարմար տարբերակ է, երբ առաջարկվում է Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, ինչն ընդունելու պարագայում կողմերը կարող են հետագա բանակցության ընթացքում ամեն մեկն ինչ-որ չափով ստանալ իր ուզածը... պատկերավոր ասած՝ աթոռը, որպեսզի կանգուն լինի, պետք է չորս ոտք ունենա, մինչդեռ այժմ այն ունի ընդամենը երկուսը՝ բանակցային գործընթաց եւ պահպանվող հրադադար: Ընդ որում, երկրորդ ոտքն էլ երերուն է»: Մյուս երկու «ոտքերի» մասին ասաց. «Երրորդ ոտքը հետհակամարտային պլանավորումն է, որ ամբողջ Բալկանյան թերակղզում իրականացվեց՝ ականազերծում, վերակառուցում, տնտեսական ծրագրեր, խաղաղապահություն, որը շատ կարեւոր է»: Ըստ նրա, ԵՄ-ն նույնը կարող է այս պարագայում էլ անել, ինչպես արել է Բալկաններում:

Ինչ վերաբերում է չորրորդ ոտքին՝ «դա ժողովուրդների միջեւ շփումներն են, որ նախկինում Բաքվում չէր ընկալվում, մերժվում էր, բայց այժմ այնտեղ սկսել են խոսել այդ մասին»:

Թե ինչպես է վերաբերվում Ադրբեջանում տարվող հակահայկական քարոզչությանը, Թ. դե Վաալը հայտարարեց, իբր Հայաստանում էլ տարվում է հակաադրբեջանական քարոզչություն: Նա նաեւ գուժեց, որ առաջիկա 10 տարիներին Ադրբեջանը հանգիստ չի նստի, պատերազմ կսկսի՝ տարածքի խնդիր ունենալու պատճառով:

 

ՀԱՂԹԱՆԱԿԻՑ ՀԵՏՈ ՎԻԿԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ՀԱՅՈՒՀԻՆԵՐԻ ՄԱՐՏԻ 8-Ը
 

Առաջին թեթեւագույն քաշային կարգում (մինչեւ 52,2 կգ) WBC/WBA վարկածներով աշխարհի չեմպիոն, վանաձորցի Վախթանգ Դարչինյանը Կալիֆոռնիայի Ռանչո Միրաժ քաղաքում հերթական անգամ պաշտպանեց իր չեմպիոնական գոտիները: Նա 12 ռաունդանոց մենամարտում միավորների պատկառելի առավելությամբ հաղթեց մեքսիկացի ծագող աստղ Ռոդրիգո Գերերոյին:

Պայքարի ավարտին կողային մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին Վիկին՝ 120:108, 118:110, 117:111:

Ի տարբերություն Վիկի դեմ ելած իր նախորդ հայրենակիցների, երիտասարդ ու համեմատաբար պակաս մրցափորձ ունեցող Գերերոն մարտից առաջ, այդ թվում նաեւ՝ մամուլի ասուլիսում, հարգանքով էր արտահայտվում աշխարհի բացարձակ չեմպիոնի հասցեին, ինչի համար էլ արժանանում էր Վախթանգի համարժեք վերաբերմունքին: Սակայն Ռոդրիգոն միանգամայն այլ էր ռինգում: Ճիշտ է, Դարչինյան-Գերերո դիմակայությունում ֆավորիտը հայաստանցին էր, ու նրա հաղթանակին ոչ ոք չէր կասկածում (մարզասերների մեծամասնությունը ակնկալում էր Վիկի կատարմամբ հերթական նոկաուտի ականատեսը դառնալ), սակայն 22-ամյա երիտասարդը արժանի դիմադրություն էր ցույց տալիս: Եվ միայն այն, որ նա Վախթանգից ստացած բազմաթիվ հուժկու հարվածներից հետո ոչ միայն նոկդաուն չեղավ, այլեւ պարբերաբար հակագրոհներով փորձում էր նախաձեռնությունը խլել, արժանի է ամենայն հարգանքի: Գերերոյի այս որակները մարտից հետո գնահատեց նաեւ Դարչինյանը՝ մամուլի ասուլիսում հայտարարելով, որ եթե ինքը պատշաճ ձեւով նախապատրաստված չլիներ, եթե թերագնահատեր իր երիտասարդ մրցակցին, բացառված չէ, որ պարտվեր էլ: Ռոդրիգո Գերերոն իսկապես «հեշտ պատառ» չէր: Ու Վիկն այդ լավ գիտեր: Մեքսիկացին, որ մինչ այդ պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել էր ընդամենը 15 մենամարտ, հասցրել էր պարտության մատնել այնպիսի հեղինակությունների, ինչպիսիք են «բետոնե գլուխ» Խուան Ալբերտո Ռոսասը, աշխարհի չեմպիոնի կոչման եռակի հավակնորդ Լուիս Մալդոնադոն:

Իր հերթին մեքսիկացին մարտից հետո լրագրողներին ասաց, որ, բնականաբար, տխուր է պարտվելու համար: Սակայն, այդուհանդերձ, գոհ է նրանով, որ հանդիսականները տեսան իր ուժը, որ ինքը կարող է մենամարտել եւ պայքարել հաղթանակի համար:

Մարտի 8-ին Վախթանգ Դարչինյանը վերադարձավ Ավստրալիա: Սակայն մեկնելուց առաջ նա եւ իր անձնական մարզիչ Վազգեն Բադալյանը զանգեցին «Առավոտ» եւ թերթի միջոցով շնորհավորեցին ինչպես աշխատակցուհիների, այնպես էլ ամբողջ Հայաստանի կանանց ու աղջիկների մայրության եւ գեղեցկության տոնը:

Դոները վախենում է Վիկից

«BoxingScene» հանդեսը, վկայակոչելով Վախթանգ Դարչինյանին, տեղեկացնում է, որ, ըստ աշխարհի չեմպիոնի, WBA-ի տիտղոսի ժամանակավոր տիրակալ Նոնիտո Դոները վախենում է իր հետ ռեւանշ մրցամարտ անցկացնել: «Չեմ կարծում, թե նա պատրաստվում է ինձ հետ ռինգ մտնել: Ահա իմ չեմպիոնական երկու գոտիները: Եթե նա ինձ մեկ անգամ նոկաուտի է ենթարկել, ինչո՞ւ չի փորձում դրանք էլ վերցնել ինձանից: Այլեւս նրա անունը հիշատակել չեմ ցանկանում: Ես հիմա ուզում եմ բարձրանալ ավելի ծանր քաշային կարգ եւ մրցել աշխարհի լավագույն չեմպիոնների հետ»,- ասել է WBC/WBA չեմպիոնը:

 

Եվրոպայի առաջնությունը մեկնարկեց
 

 


Ավետիք Գրիգորյան:


Լիլիթ Գալոյան:

Խորվաթիայի Ռիեկա քաղաքում մեկնարկեցին շախմատի Եվրոպայի տղամարդկանց (405 մասնակից, 187 գրոսմայստեր) եւ կանանց (160 մասնակից, 83 գրոսմայստեր) անհատական առաջնությունները:

Խաղացված երեք տուրերից հետո տղամարդկանց պայքարում հարյուր տոկոսանոց արդյունք ունեն 13 հոգի: Հայաստանի 14 ներկայացուցիչներից հինգը կորցրել են կեսական միավոր եւ մրցաշարային աղյուսակում ընթանում են հետեւյալ հաջորդականությամբ. Ավետիք Գրիգորյան՝ 26-րդ տեղ, Ռոբերտ Հովհաննիսյան՝ 28-րդ, Հրանտ Մելքումյան՝ 35-րդ, Գաբրիել Սարգսյան՝ 42-րդ, Տիգրան Պետրոսյան՝ 47-րդ:

Կանանց մրցավեճում, որին մասնակցում են հայաստանցի հինգ շախմատիստուհիներ, առավել հաջող մեկնարկել է Լիլիթ Գալոյանը: Նա երեք հնարավորից վաստակել է 2,5 միավոր եւ 21-րդ հորիզոնականում է: Մեր մյուս ներկայացուցիչներն ունեն այսպիսի արդյունքներ:

73. Էլինա Դանիելյան 1,5 միավոր

78. Լիլիթ Մկրտչյան 1,5

85. Նելլի Աղինյան 1,5

107.Անահիտ Խառատյան 1,0:

 

Մորոզեւիչի փոխարեն՝ Գրիշչուկը
 

Մարտի 13-ին Ֆրանսիայի Նիս քաղաքում մեկնարկող «կույր» եւ արագ շախմատի «Amber» անունը կրող ավանդական 19-րդ գերմրցաշարի մասնակիցների ցուցակում փոփոխություն է կատարվել: Այն բանից հետո, երբ Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Մորոզեւիչը հրաժարվեց խաղալ, նրան որպես փոխարինող ընտրվեց մեկ այլ ռուս գրոսմայստեր՝ Ալեքսանդր Գրիշչուկը:

 

 

ԿԱՅԱՑԱՎ 2010 Թ. ԳԱՎԱԹԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ
 

ՀՖՖ-ում տեղի ունեցած ֆուտբոլի Հայաստանի 2010 թվականի գավաթի եւ հանրապետության առաջին խմբի առաջնության մասնակից թիմերի վիճակահանության արդյունքով մրցաշրջան 2010-ում Հայաստանի գավաթի 1/4 եզրափակիչում կհանդիպեն հետեւյալ զույգերը՝ «Փյունիկ»-«Իմպուլս», «Միկա»-«Կիլիկիա», «Գանձասար»-«Ուլիս», «Շիրակ»-«Բանանց»:

Առաջին հանդիպումները կկայանան մարտի 23-24-ին, պատասխան խաղերը՝ ապրիլի 6-7-ին: Կիսաեզրափակիչներում կհանդիպեն հետեւյալ զույգերի հաղթողները:

«Գանձասար»/«Ուլիս»-«Փյունիկ»/«Իմպուլս»,

«Միկա»/«Կիլիկիա»-«Շիրակ» - «Բանանց»:

Այս փուլի խաղերը նշանակվել են ապրիլի 13-14-ին եւ 20-21-ին:

Հետո տեղի ունեցավ 2010թ. Հայաստանի առաջին խմբի առաջնության մասնակից թիմերի վիճակահանությունը, որի ընթացքում յուրաքանչյուր թիմ ստացավ համար՝ 1. «Իմպուլս-2», 2. «Միկա-2», 3. «Շիրակ-2», 4. «Գանձասար-2», 5. «Փյունիկ-2», 6. «Բանանց-2», 7. «Փյունիկ-3», 8. «Շենգավիթ», 9. «Արարատ»:

Ըստ այս դասավորության, ֆեդերացիան կկազմի առաջին խմբի առաջնության խաղացանկը:

 

 

ԱՌՋԵՎՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ Է
 

Մայրաքաղաքի «Դինամո» մարզահամալիրում անցկացվեց ձյուդոյի Հայաստանի գավաթի խաղարկությունը, որին մասնակցեցին հարյուր ձյուդոիստներ: Ըստ քաշային կարգերի հաղթող դարձան.

60 կգ՝ Հովհաննես Դանիելյան

66 կգ՝ Տիգրան Վարոսյան

73 կգ՝ Ռոբերտ Վարդանյան

81 կգ՝ Հայկ Համբարձումյան

90 կգ՝ Արմեն Իսպիրյան

100 կգ՝ Հակոբ Առաքելյան

+100 կգ՝ Ազատ Աբրահամյան

Ըստ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալիկ Ավետիսյանի՝ լրատվամիջոցներին փոխանցած տեղեկատվության, մրցումներն անցել են մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի բոլոր չափորոշիչներին համապատասխան: Իսկ առաջին անգամ էլ բոլոր գոտեմարտերը տեսագրվել են: Ձյուդոիստները մարտի 15-29-ը Աբովյանում ուսումնամարզական հավաք են անցկացնելու, որի ընթացքում նախապատրաստվելու են ապրիլի 21-ին Վիեննայում մեկնարկող Եվրոպայի առաջնությանը:

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ՓԽՐՈՒՆ ԵՆ
 

Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովն անդրադարձել է Հայաստանի մարզիկների՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը, ինչպես նաեւ բռնցքամարտի եւ սուսերամարտի աշխարհի առաջնություններին մասնակցելու համար Բաքու ժամանելու խնդիրներին:

«Անցած տարի, երբ ձյուդոյի Եվրոպայի առաջնության նախաշեմին գտնվում էի Երեւանում, մենք պայմանավորվեցինք մի ինքնատիպ երաշխիքի նամակ ստեղծել, որը պետք է կարգավորի Հայաստանում անցկացվող մրցումներում ադրբեջանցի մարզիկների եւ Ադրբեջանում Հայաստանի մարզիկների անվտանգության հարցերը: Ըստ այդմ, եթե հայերը կցանկանան մասնակցել Բաքվի միջազգային մրցաշարերին, ոչ մի լրացուցիչ երաշխիք չի ընձեռվի: Տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար հայաստանցի մարզիկների եւ Հայաստանի պատվիրակությունների ներկայացուցիչների հետ շփվելու հարցում կաշկանդող ոչ մի խնդիր չի լինի»,- ըստ «SportInfo»-ի՝ ադրբեջանական լրատվամիջոցներին հայտարարել է Ռահիմովը:

Սպասվում է, որ մեր ըմբիշները կժամանեն ապրիլի 13-18-ին՝ Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու: Հավանաբար, Բաքու՝ ապրիլի 20-ին մեկնարկող աշխարհի երիտասարդական առաջնություն կմեկնեն նաեւ մեր բռնցքամարտիկները:

 

Մարտի 10
 

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ամբողջ օրվա ընթացքում լարված կլինեք: Զգուշացեք կոնֆլիկտներից:

ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ռոմանտիկ հարաբերություններ հաստատելու համար հարմար օր չէ, սկսած սիրախաղը ժամանակավոր բնույթ կկրի:

ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր վերջապես կկարողանաք վայելել ձեր հանգիստը: Երեկոն ավելի հետաքրքիր կանցնի, եթե անցկացնեք ընկերների հետ:

ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Հիշողությունների գիրկն ընկնելու փոխարեն՝ ձեզ համապատասխան զուգընկեր գտեք: Ապրեք ներկայով, անցյալը հիշել դեռ կհասցնեք:

ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր ձեր կյանքում կարեւոր իրադարձություններ տեղի կունենան: Ձեր շրջապատում դուք կլինեք բոլորի ուշադրության կենտրոնում:

ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Ձեր պլաններում փոփոխություններ կլինեն: Ընտանեկան հարցերը ձեզ կշեղեն աշխատանքից:

ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Օրը կանցնի շատ բարեհաջող: Հատկապես նոր սկսած գործերը արդյունավետ եւ շահավետ կլինեն:

ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Այսօր շփումներում շատ զգույշ եղեք: Անձնական հարցերը կարգավորելիս կտրուկ քայլեր չանեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Այսօր ընկերների վերաբերմունքը ձեր հանդեպ չափից շատ ջերմ կլինի, սակայն մի մոռացեք կեղծավոր մարդկանց մասին:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Աշխատեք այնպես անել, որ ձեր էմոցիաները չազդեն ձեր կայացրած որոշումների վրա:

ՋՐՀՈՍ (21.01-19.02)- Այսօր գուցե տրամադրության անկում ապրեք, ու բոլորը ձեզ համար անհասկանալի թվան: Երեկոյան շփվելով սիրելիի հետ՝ կհասկանաք, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ:

ՁՈՒԿ (20.02-20.03)- Մոռացեք աշխատանքի մասին: Լիցքաթափվեք, հաճելի ժամանակ անցկացրեք մտերիմների հետ:

 

ԱՐԴՅՈՒՆՔ ՉԵՆ ՏՎԵԼ՝ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
 

«Մեգո գոլդ» ընկերության որոշ աշխատակիցներ պահանջում են իրենց վճարել չաշխատելու դիմաց

Թուխմանուկի եւ Մարջանի ոսկու հանքերը շահագործող «Մեգո գոլդ» եւ «Գլոբալ գոլդ» ընկերությունների աշխատակիցները մեկ տարուց ավելի է՝ աշխատավարձ չեն ստացել: Նրանց չի վճարվել նաեւ արձակուրդայինը, իսկ աշխատանքից դուրս գալուց հետո՝ նաեւ վերջնահաշվարկը, որն անհապաղ վճարման ենթակա է: Ընկերության ղեկավարների դեմ այսպիսի հայցով աշխատակիցներից ոմանք դիմել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: Մինչ դատաքննություն կնշանակվեր, վերջերս նրանցից մեկը՝ Արազի Կարապետյանը, որն աշխատել է «Մեգո գոլդում», սրտի ինֆարկտից հանկարծամահ է եղել՝ այդպես էլ չստանալով 1 տարվա աշխատավարձի պարտքը, արձակուրդայինն ու վերջնահաշվարկը: Սա ավելի է բորբոքել ընկերության աշխատողներին, որոնց համոզմամբ՝ Արազին այնքան է նեղվել աշխատավարձ չստանալու պատճառով, որ սիրտը չի դիմացել: «Բոլորիս տանն էլ ֆինանսական ծանր պայմաններ են, շուտով մենք էլ ենք լարված նյարդերի պատճառով առողջական լուրջ խնդիրների առաջ կանգնելու»,-ասում են նրանք: Դավիթ Խոնդկարյանին ընկերությունը պարտք է 4 մլն 640 հազար դրամ, Վլադիմիր Հարությունյանին՝ 3 մլն 27 հազար, Լիլիանա Հարությունյանին՝ 2 մլն 614 հազար, Դավիթ Կարապետյանին՝ 2 մլն 96 հազար, Վլադիմիր Բալասանյանին 576 հազար դրամ, իսկ լուսահոգու պարտքը կազմում է 876 հազար դրամ, որը նրա ողջ տարվա աշխատանքն է:

Պարտքերի ցուցակը «Առավոտին» տրամադրեցին «Մեգո գոլդի» աշխատակիցների փաստաբաններ Սեդրակ Ասատրյանը եւ Ժաննա Սիմոնյանը՝ հավաստիացնելով, որ ընկերությունը խախտում է Աշխատանքային օրենսգրքի 197-րդ հոդվածը, սահմանված եռօրյա ժամկետում չի վճարում մահացածի աշխատավարձի պարտքն ու վերջնահաշվարկը, չի ուզում նաեւ վճարել մյուս աշխատակիցներին ունեցած շուրջ մեկ տարվա աշխատավարձերը:

«Առաջին հայացքից տպավորությունն այն է, որ ամերիկյան ընկերությունը ինչ-որ մոնստր է, հայերին շահագործում է, ինքը գերշահույթներ է ստանում ու չի ուզում աշխատավարձի պարտքը մարել: Սակայն դա այդպես չէ: Մեր աշխատակիցները պահանջում են, որ կազմակերպությունն իրենց վճարի իրենց իսկ հասցրած վնասի եւ չարած աշխատանքի համար, ինչն անհնարին է»,- «Առավոտին» այսպիսի պարզաբանում տվեց «Գլոբալ գոլդ» եւ «Մեգո գոլդ» ընկերությունների փաստաբան Հրայր Ղուկասյանը: Նրա խոսքերով՝ կազմակերպության եւ աշխատակիցների միջեւ եղած խնդիրներն ունեն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ: «Հայտնի է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով բազմաթիվ ձեռնարկություններ, այդ թվում՝ մերը, լուրջ խնդիրների առաջ կանգնեցին: Մեր ընկերությունն արեց ամեն ինչ, որպեսզի իր աշխատողներին զերծ պահի ճգնաժամի անցանկալի հետեւանքներից ու չկրճատի նրանց: Բայց կային այլ գործոններ, որոնք չէին կարող չանդրադառնալ նաեւ աշխատակիցների վրա: Որոշ աշխատողներ իրենց պարտականությունները կատարում էին ոչ պատշաճ, որոշ դեպքերում նաեւ՝ դիտավորյալ վնասում էին ընկերությանը, ինչի արդյունքում այսպիսի վիճակ ստեղծվեց: Ցավոք, նրանց պատճառով տուժեցին նաեւ մյուսները: Ոսկու եւ թանկարժեք մետաղների արդյունահանումը բավականին նուրբ պրոցես է, այդ գործում իսկապես նեղ մասնագիտական կարողությունները շատ կարեւոր են: Երբ աշխատողները չեն ապահովում որոշակի որակներ, դա շղթայական ռեակցիա է առաջացնում, եւ այդ վատ աշխատանքի արդյունքում տուժում են բոլորը՝ սկսած տնօրենից մինչեւ բանվոր: Երբ աշխատողը ճիշտ չի հաշվարկում պաշարները, չի կարողանում ճիշտ չափումներ տալ, չի կարողանում որոշել ոսկու կորզելիության հարգը, տոկոսը, բնականաբար՝ տուժում են բոլորը, որովհետեւ ձեռնարկությունը պայմանագրեր է կնքում գնորդների հետ՝ իր աշխատողների հայտնած խտանյութի պարունակությունը հաշվի առնելով, ու երբ արդյունքը սխալ է լինում՝ գնորդը պայմանագիրը խզում է, իսկ ձեռնարկությունը չի կարողանում վաճառել այն, հետեւաբար չի կարողանում տալ նաեւ աշխատավարձ: Հիմա այդպիսի իրավիճակ է, երբ որոշ աշխատողների սխալի պատճառով մյուսներն էլ են տուժել»: Տվյալ դեպքում կազմակերպությանը, այսպես ասած՝ «քաշել են» Դավիթ Խոնդկարյանը եւ Վլադիմիր Հարությունյանը: «Մեգո գոլդի» տնօրենը նրանց չի ազատել աշխատանքից՝ հնարավորություն տալով, որ գան իրենց սխալն ուղղեն, թեեւ Հ. Ղուկասյանի խոսքերով, իրավական բոլոր հիմքերն ուներ նրանցից վնասի փոխհատուցում պահանջելու. «Սակայն նրանք կամ նորմալ չէին գալիս աշխատանքի, կամ գալիս էին ու ոչինչ չէին անում, հետեւաբար մատը մատին չտալու համար տնօրինությունը չի պատրաստվում նրանց վճարել: Թուխմանուկի հանքի աշխատողները գալիս էին Երեւանի գրասենյակ, մի քիչ մնում էին ու գնում՝ չգնահատելով տնօրենի բարի կամքի դրսեւորումը: Ուստի նրանք ազատվեցին աշխատանքից՝ վստահությունը կորցնելու հիմքով»: Ընկերության տնօրեն Աշոտ Պողոսյանի ներկայացմամբ՝ «Ոսկու հանք շահագործող կազմակերպությունը մանկապարտեզ չէ, որ այնտեղ կա՛մ հաճախես, կա՛մ՝ ոչ, այստեղ լուրջ աշխատանք է պետք, ինչը մեր աշխատողները չեն արել»: Բացի այդ, Հրայր Ղուկասյանը պատմեց, որ աշխատողներից մեկը «Մեգո գոլդի» անունից փաստաթղթեր է ստորագրել, ստացականներ ու տեղեկանքներ է տվել այլ կազմակերպությանը՝ չունենալով նման լիազորություններ. «Օրինակ, Վլադիմիր Հարությունյանը փաստաթղթեր էր ստորագրել, որով, ըստ էության, մեր կազմակերպությունը 30 հազար դոլարի պարտավորություն էր վերցրել, մարդը չի կարող անընդհատ անփույթ լինել, ուստի հնարավոր է, որ մենք էլ նրա հարցը քրեական դաշտ տեղափոխենք»:

Ինչ վերաբերում է Արազի Կարապետյանի ողբերգական դեպքին, «Մեգո գոլդի» փաստաբանը վստահեցրեց, որ ընկերությունն արդեն վճարել է հանգուցյալի աշխատավարձի պարտքը. «Արազի Կարապետյանը մահացել է այն ժամանակ, երբ նա փաստացիորեն այլեւս մեր կազմակերպության աշխատակիցը չէր, այնուամենայնիվ, մենք որոշեցինք զուտ մարդկայնորեն այդ հարցը լուծել»:

Թե ինչու են ուշացրել ընկերության այլ աշխատակիցների վերջնահաշվարկները, երբ նրանք ազատվել են աշխատանքից՝ Հ. Ղուկասյանն այսպես պարզաբանեց. «Վերջնահաշվարկ արվում է աշխատողի հետ այն ժամանակ, երբ նրա հետ պարտք ու պահանջ չունեն, իսկ երբ աշխատողների հետ բազմաթիվ հարցեր կային կարգավորելու՝ վերջնահաշվարկ չէր կարող կատարվել»:

Աշխատակիցների փաստաբանները դժգոհում էին, որ 2009թ. հոկտեմբերի 13-ից մինչ օրս անհայտ պատճառներով իրենց հայցով դատաքննություն չի նշանակվում. «Դատաքննությունները պետք է նշանակվեն ողջամիտ ժամկետներում, թե երբ է այդ ողջամիտը, արդյոք 4 ամիսը ողջամի՞տ ժամկետ է՝ անհայտ է: Սովորաբար, դատաքննություն պետք է նշանակվի 2 ամիս հետո, բայց ոչ դրանից ավելի, հատկապես՝ երբ խոսքը աշխատանքային վեճի մասին է»: «Գլոբալ գոլդի» փաստաբանի կարծիքով՝ դա աշխատանքային վեճ չէ՝ գումարի պահանջ է, հետեւաբար այն հրատապ լուծում չի պահանջում:

 

«911»-ը լուծարվում է պարտքերի պատճառով
 

«911» դեղատնային ցանցն այլեւս սպառողներին չի սպասարկելու: Երեկվանից այդ ցանցի դեղատներից ոչ մեկն արդեն չէր գործում: Հաշվի առնելով, որ վերջերս դեղ ներկրող շատ ընկերությունների նկատմամբ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տուգանքներ կիրառեց, կասկածներ կային, որ այդ դեղատնային ցանցի տնտեսվարողները փակել են իրենց դեղատները՝ ցույց տալու, որ չեն կարողանում գործել, մանավանդ որ՝ դեղերի շուկայի շատ գործարարներ տուգանվելիս վստահեցնում էին, որ իրենք իսկապես չեն կարողանա այդքան մեծ տույժի տակից դուրս գալ, «տակ կտան» ու կլուծարվեն: Սակայն հանձնաժողովից «Առավոտին» տեղեկացրին, որ իրենք կոնկրետ «911» դեղատնային ցանցի հետ կապված որեւէ որոշում չեն կայացրել: Մայրաքաղաքի «911» դեղատներից մեկում «Առավոտին» պարզաբանեցին, որ իրենք էլ պատճառները չգիտեն, բայց ժամանակավոր դադարեցրել են իրենց գործունեությունը եւ մոտ 10 օրից հնարավոր է՝ նորից սկսեն գործել: Սակայն մեր հավաստի աղբյուրների տվյալներով՝ «911» դեղատնային ողջ ցանցը լուծարվում է պարտքերի պատճառով: Ձեռնարկատերերը հսկայական հարկային պարտավորություններ ունեն, բացի այդ, մեծ գումարի վարկ են վերցրել՝ բիզնեսն ընդլայնելու համար, եւ հիմա չեն կարողանում այն մարել, ինչի պատճառով էլ լուծարվում են: Այս առնչությամբ Պետեկամուտների կոմիտեից խոստացան տրամադրել պաշտոնական պարզաբանում:

 

 

Սխալով սխալ են ուղղում
 

«Պահպանենք կինո «Մոսկվայի» բացօթյա դահլիճը» քաղաքացիական խումբ-նախաձեռնությունն այսօր նամակ է հղել ՀՀ վարչապետին եւ Ամենայն հայոց կաթողիկոսին: Ինչպես tert.am-ին տեղեկացրեց խմբի անդամ Սարհաթ Պետրոսյանը, նամակով իրենք հորդորում են «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը չքանդել եւ այդ վայրում եկեղեցի չկառուցել: Խմբի անդամները խորհուրդ են տալիս չկրկնել խորհրդային իշխանության սխալները, երբ Պողոս-Պետրոս եկեղեցին քանդվեց, եւ փոխարենը «Մոսկվա» կինոթատրոնի շենքը կառուցվեց: «Պետք չէ այժմ էլ դահլիճը քանդել եւ փոխարենը եկեղեցի կառուցել»,- ասաց Պետրոսյանը: Բացի այդ, նախաձեռնության անդամները պնդում են, որ կինոթատրոնի ամառային բացօթյա դահլիճը համարվում է Երեւանի արդի ճարտարապետության լավագույն օրինակներից մեկը: «Մենք պահանջում ենք նաեւ այս նախագիծը հանրային քննարկման դնել, քանի որ այդ գործընթացը չպետք է գաղտնի ընթանա»,- նշեց խմբի անդամը: Նախաձեռնության հեղինակները համոզված են, որ հաղթելու են, քանի որ, ըստ Պետրոսյանի, ինտերնետում կարճ ժամանակահատվածում իրենց պայքարին 1500-ից ավելի մարդ է միացել: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության վերջին որոշումներից մեկով «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքը անհատույց՝ սեփականության իրավունքով օտարվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ նախկինում խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին համապատասխան նոր եկեղեցի կառուցելու համար:

 

Առանձին կառույց՝ գյուղնախարարությունում
 

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ Ֆերմերների ազգային միավորման խորհրդի անդամները ներկայացրել են ոլորտի զարգացման վերաբերյալ իրենց մտահոգող մի շարք հարցեր, մասնավորապես թռչնաբուծության, կարտոֆիլագործության, պտղաբուծության, մեղվաբուծության եւ ոչխարաբուծության ոլորտներում առկա խնդիրները: Հատկապես առաջնային են համարվել գյուղատնտեսական մթերքների արտահանման հնարավորությունների ընդլայնումը, օրենսդրական դաշտի կատարելագործումը եւ գյուղատնտեսության երկարաժամկետ զարգացման մոդելի մշակումը:

Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության՝ Տ. Սարգսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել գյուղատնտեսության նախարարին, մասնավորապես, գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարվել է Ֆերմերների ազգային միավորման հետ ստեղծել մասնագիտացված ձեռնարկություն, որը կզբաղվի ներմուծման եւ արտահանման կարգավորմամբ: Վարչապետը կարեւորել է համագործակցության արդյունավետ մոդելի զարգացումը եւ նշել, որ անձնական վերահսկողություն է իրականացնելու համատեղ ծրագրերի իրագործման նկատմամբ:

 

Գազի եւս 4 ստորգետնյա պահեստահորեր
 

Մարտի 1-ի դրությամբ Աբովյանի ստորգետնյա պահեստակայանում փաստացի պահեստավորված բնական գազի ծավալը կազմում է 118 մլն խորանարդ մետր: Համաձայն «Արմինֆոյի»՝ ներկայումս իրականացվում է երկու նոր ստորգետնյա հորերի շինարարություն: Հորատման աշխատանքներն այդ հորերում ավարտվել են, եւ դրանք գտնվում են լվացման փուլում: Եվս երկու հորերում ավարտվել են նախապատրաստական աշխատանքները: Միաժամանակ ավարտվել են նաեւ երկրորդ աղաջրագծի կառուցման եւ լվացման պոմպակայանի վերակառուցման ու ընդլայնման աշխատանքները, ինչը հնարավորություն կընձեռի զուգահեռ իրականացնել աշխատանքներ բոլոր 4 նոր հորերում:

ԳՍՊԿ-ի վերակառուցման եւ արդիականացման ծրագրի շրջանակում ընթացիկ տարում նախատեսվում է ներդնել 678 մլն դրամ: Բացի այդ, ընթացիկ տարում նախատեսվում է ներդնել եւս 493,2 մլն դրամ՝ պլանային նախազգուշական աշխատանքներ իրականացնելու համար:

2009 թվականին այդ նպատակներով իրականացվել է շուրջ 1 մլրդ դրամի ներդրում: Ընթացիկ տարվա վերջում ստորգետնյա պահեստարանի կանխատեսվող տարողությունը կկազմի 140 մլն խմ, բայց շինարարական աղաջրի դուրս մղման համար անհրաժեշտ ժամանակի սղության պատճառով բնական գազի պահեստավորման փաստացի ծավալը առայժմ կազմում է շուրջ 128 մլն խմ, ինչը 10 մլն խմ-ով ավելի է, քան նախորդ տարեվերջյան ցուցանիշը, ասվում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հաղորդագրությունում:

 

ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԹՄՐԱՆՅՈՒԹ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԵՋ
 

Վանաձորաբնակ ընկերներ Արման Հախոյանին ու Աշոտ Պապիկյանին սպառնում է ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ նրանք մեղադրվում են թմրանյութ պատրաստելու մեջ՝ այն էլ խոշոր չափերով:

Ամբաստանյալները, սակայն, իրենց մեղավոր չեն ճանաչում, մեղադրանքները շինծու են համարում եւ սուտ:

Այդ մասին նրանք պատմեցին դատաքննության ժամանակ:

2009թ. սեպտեմբերի 8-ին ոստիկանության աշխատակիցներն ամբաստանյալ Արման Հախոյանի հորեղբոր բնակարանից, ուր այդ պահին գտնվելիս են եղել ընկերները, առգրավել են լուծույթ, որի մեջ, համաձայն դատաբժշկական փորձաքննության, հայտնաբերվել է 0,641 գրամ կոդեին տեսակի թմրանյութ:

Դատարանին ամբաստանյալները բացատրեցին, որ առողջական խնդիրներից ելնելով՝ օգտագործում են ցավազրկող միջոցներ, մասնավորապես սեդալգին տեսակի դեղամիջոց: Սեդալգինը պարունակում է 0,10 գրամ կոդեին տեսակի թմրակտիվ բաղադրատարր:

Նախորդ տարվա ապրիլին Արման Հախոյանի ուսը վիրահատվել է: Ուժեղ ցավերին դիմանալու համար նա երկար ժամանակ օգտագործել է տարբեր ցավազրկող միջոցներ, այդ թվում՝ սեդալգին: Արման Հախոյանի լյարդն էլ է հիվանդ:

Դատական նիստի ընթացքում մեղադրող կողմը նշեց, որ ամբաստանյալների արտաթորանքի մեջ կոդեին է հայտնաբերվել: Ընդ որում, առգրավված լուծույթի մեջ հայտնաբերված կոդեինի չափաբաժինը սահմանվածից շատ է:

Ըստ մեղադրական եզրակացության, ընկերները գնել են մեկ տուփ սեդալգին, որը պարունակում է 40 հաբ: Ստացվում է՝ լուծույթի մեջ ենթադրվող 0,400 գրամ կոդեինի փոխարեն հայտնաբերվել է 0,641 գրամ:

Ամբաստանյալների արտաթորանքի մեջ հայտնաբերված կոդեինի գոյությունը, սակայն, բացատրում են նրանով, որ երկար ժամանակ են ցավազրկող միջոցներ օգտագործում: Իսկ լուծույթի մեջ հայտնաբերված կոդեինի քանակի մեծությունը, ըստ նրանց, քիմիական ռեակցիայի արդյունք է:

Աշոտ Պապիկյանի լյարդն էլ է հիվանդ: Արման Հախոյանն ու Աշոտ Պապիկյանը պնդում են, որ իրենք երբեւէ թմրանյութ չեն պատրաստել ու չեն օգտագործել, ցուցմունքներն էլ, որ տվել են առգրավման պահին, ոստիկանության աշխատակիցների սպառնալիքների արդյունք են:

«Ծեծեցին, ջարդեցին, ստիպեցին, թե՝ դուք սեդալգինի լուծույթի մեջ սոդա լցրեք, ընդունեք, որ պատրաստել եք, բաց կթողնենք»,- պատմում էին ամբաստանյալները դատարանում:

«Վախից ընդունեցինք մեր չարածը,- շարունակում են բացատրել նրանք,- ո՞ւմ գլխին ատրճանակ պահեն, որ չխոստովանի: Լենինի մահն էլ մեր վրա կվերցնեինք»:

Խոստացածի համաձայն՝ ամբաստանյալներին այդ օրը հանգիստ են թողել:

Դեպքից 20 օր հետո, սակայն, ոստիկանները հիշեցրել են իրենց մասին:

«Այս անգամ էլ քննիչը մեզ խաբեց,- ասում են նրանք ու շարունակում պնդել,- մեզ դեղ խմելու համար կալանավորում են, բայց ոստիկանության աշխատակիցների անօրինականությունների առաջ աչք են փակում»:

Դատաքննությունը դեռ շարունակվում է:

 

«Չունեմ, որտեղի՞ց տամ»
 

Ընտանեկան բռնության մասին հրապարակավ խոսելը մեզանում այնքան էլ ընդունված չէ: Թվում է՝ խնդիրը գոյություն չունի կամ եթե նույնիսկ ունի, ապա յուրաքանչյուրիս անձնական գործն է եւ հրապարակման ենթակա չէ: Սակայն, եթե հասկանանք, որ ընտանեկան բռնությունը չի կարող բացասական հետեւանք չունենալ հասարակության վրա՝ խոչընդոտելով զարգացմանն ու առաջընթացին, ապա պարզ կդառնա, որ այս խնդրի մասին պետք է բարձրաձայնել, դատապարտել եւ պայքարել դրա դեմ: «Կանանց իրավունքների կենտրոն» հ/կ-ն իր գործունեության ընթացքում պարբերաբար շփվում է ընտանեկան բռնության դեպքերի հետ, հոգեբանական եւ իրավաբանական օգնություն է ցուցաբերում բռնության ենթարկվածներին:

2008թ.-ին ընտանեկան բռնության դեպքերի ուսումնասիրության ընթացքում հայտնի դարձան բազմաթիվ դեպքեր, որոնք առնչվում էին ընտանիքում կանանց իրավունքների ոտնահարմանը, մասնավորապես՝ այնպիսի կանանց, ովքեր ենթարկվել են ֆիզիկական, հոգեբանական եւ նույնիսկ սեռական բռնության՝ իրենց իսկ կողակցի կողմից:

Ուսումնասիրության արդյունքում այս անգամ մեր կողմից ուշադրության արժանացավ Աբովյան քաղաքի բնակչուհի Ս. Գ.-ն, ում նկատմամբ կատարվել է ընտանեկան բռնություն (ֆիզիկական, հոգեբանական): 4 անչափահաս երեխաների մայրը ամուսնության ընթացքում ամուսնու կողմից պարբերաբար ենթարկվել է ընտանեկան բռնության: Ինչպես պարզվեց, Ս. Գ.-ի ամուսինը հարբեցող էր եւ պարբերաբար ծեծի էր ենթարկում նրան՝ ֆիզիկական եւ հոգեբանական ճնշում գործադրելով Ս. Գ.-ի եւ երեխաների նկատմամբ:

2008 թ.-ին Ս. Գ.-ն դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ամուսնուց ապրուստի միջոց բռնագանձել՝ հօգուտ 4 անչափահաս երեխաների: Դատարանի վճռով յուրաքանչյուր երեխայի համար բռնագանձվեց ամսական 10 000-ական ՀՀ դրամ: Ալիմենտի բռնագանձումը սկսվել է 17.09.2008 թ.-ից, սակայն ամուսնու՝ բավարար նյութական միջոցներ չունենալու պատճառով մինչ օրս ալիմենտի վճարում չի կատարվել:

2009թ.-ին Ս. Գ.-ն, դիմելով դատարան, պահանջել է լուծել իր եւ ամուսնու միջեւ կնքված ամուսնությունը, քանի որ համատեղ ապրելն այլեւս անհնար էր: Դատարանը բավարարել է Ս. Գ.-ի պահանջը, եւ այժմ նա իր անչափահաս երեխաների հետ բնակվում է ծնողների մոտ:

Անդրադառնալով ալիմենտին՝ նշենք, որ չվճարված գումարի համար Ս. Գ.-ն դիմել է ԴԱՀԿ ծառայություն՝ պահանջելով լուծում տալ այս խնդրին: Վերջինս Ս. Գ.-ի նախկին ամուսնուն պատկանող հողատարածքի նկատմամբ սահմանել է կալանք՝ հետագայում դրա վաճառքից կնոջը գումար հատկացնելու վերաբերյալ: Ս. Գ.-ն բազմիցս դիմել է տարբեր ատյաններ՝ խնդրելով լուծում տալ իր եւ իր երեխաների գոյատեւման հարցին: Բայց ամեն ինչ ապարդյուն է. ոմանք ոչ միայն չեն օգնում, այլեւ խանգարում են նրա խախտված իրավունքների վերականգնմանը: Մինչ այսօր Ս. Գ.-ն պայքարելով՝ ոչնչի չհասավ, եւ նա ինչպես պետք է արդարացնի իր երեխաներին նրանց հոր անգործությունը՝ ապրուստի միջոց չտրամադրելը:

Պարտավորություններից խուսափելը դարձել է հարցի լուծում՝ «չունեմ, որտեղի՞ց տամ» արտահայտության կիրառմամբ: Արդյո՞ք երեխայի համար այս արտահայտությունը ընդունելի է եւ բավարար՝ «կշտանալու» համար:

 

ՖՈՏՈՄԵՂԱԴՐԱՆՔ
 

Դեպի քրեական վերաքննիչ դատարան տանող ճանապարհին, Շենգավիթի ոստիկանության մուտքի մոտ՝ մայթի վրա, երեկ անարգել կանգնած էր այս մեքենան: Սակայն ոստիկանները ոչինչ չէին ձեռնարկում իրավախախտ վարորդի նկատմամբ, որը խոչընդոտել էր հետիոտնի տեղաշարժը:

 

 

ԻՐԵՆՑ ՀԱՄԱՆԵՐՄԱՆԸ ՉԷԻՆՔ ՍՊԱՍՈՒՄ
 

Երեկ քրեական վերաքննիչ դատարանը՝ Սերժիկ Ավետիսյան, Մարգո Սիմոնյան, Արշակ Խաչատրյան կազմով հրապարակեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, «Մարտի 1-ի գործով» 7 տարվա ազատազրկման դատապարտված Նիկոլ Փաշինյանի որոշումը: Որոշման հրապարակման ժամանակ դատարանում չէին մեղադրողներ Կորյուն Փիլոյանն ու Հարություն Հարությունյանը: Դատարանն անփոփոխ թողեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների հունվարի 19-ի դատավճիռը, կիրառելով ԱԺ «Համաներման կիրառման մասին» որոշումը, ինչը կիսով չափ կրճատեց Ն.Փաշինյանի պատժի չկրած մասը: Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը կմնա անազատության մեջ 3 տարի 1 ամիս: «Մենք իրենց համաներմանը չէինք սպասում, որովհետեւ Նիկոլը հանցագործություն չի կատարել: Մենք արդարացման դատավճիռ ենք ակնկալել, իսկ համաներումը պետք է աներ ընդհանուր իրավասության դատարանը: Ես դատարանի այս որոշումը համարում եմ խայտառակ եւ ապօրինի»,- ասաց Ն.Փաշինյանի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լուսինե Սահակյանը: Վերջինս լրագրողներին նաեւ հայտնեց, որ մեկ ամսվա ընթացքում կբողոքարկի քրեական վերաքննիչ դատարանի այս որոշումը:

 

 

ԱԼՅՈՒՐՈՎ՝ ԷԱԿԱՆ ՎՆԱՍ
 

ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրգործ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Պետական ռեզերվների գործակալության պետի եւ այլ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստով: Ըստ դատախազության մամուլի ծառայության՝ վարչապետի վերահսկողական ծառայության նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2008 թ. ՀՀ է ներմուծվել եւ ԱԻՆ Պետռեզերվների գործակալությանն է հանձնվել որոշակի քանակությամբ ալյուր, որի մնացորդի վերագնահատումն իրականացրել է «Տիգրիս» ՍՊԸ-ն: Գործակալության պետն ու այլ պաշտոնատարներ, անձնական եւ խմբային շահերից ելնելով, պատշաճ հսկողություն չեն իրականացրել «Տիգրիս»-ի տնօրենի գործողությունների նկատմամբ, վերագնահատման եզրակացությունը հիմք են ընդունել առանց պատշաճ վերլուծության, իսկ «Տիգրիսի» տնօրենը առանց ալյուրի որակական ցուցանիշների լուրջ հետազոտության՝ 2009 թ. հունիսի 15-ին ողջ ալյուրը գնահատել է նախկինում իր որոշած գնից զգալիորեն ցածր՝ 1 կգ-ը 80 դրամ՝ նախկին 170 դրամի փոխարեն: Արդյունքում՝ «Մանչո Գրուպ» ընկերությանը վաճառված ալյուրի գնի տարբերության չափով պետությանը պատճառվել է էական վնաս: Հարուցվել է քրեական գործ:

 

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ՄԵՐԺԵՑ
 

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժել է ճանապարհային ոստիկաններ Արման Չուխաջյանի եւ Հակոբ Ջանյանի նկատմամբ կալանք ընտրելու պահանջով մեղադրող կողմի բողոքը: Հիշեցնենք, որ Չուխաջյանը, Ջանյանը եւ ճանապարհային ոստիկանության եւս 2 աշխատակիցներ մեղադրվում են քաղաքացիներ Արթուր Հակոբյանի եւ Արտակ Մուսայելյանի նկատմամբ բռնություն գործադրելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Քաղաքացիները ստացել էին քթոսկրի կոտրվածք եւ ուղեղի ցնցում: ՀՔԾ-ն միջնորդել էր ոստիկանների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը, ինչը, սակայն, ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր:

 

 

ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԷՐ

ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ շմոլ գազից թունավորումով Լոռու մարզի Ստեփանավանի հիվանդանոց է տեղափոխվել Գյուլագարակ գյուղի 18-ամյա բնակչուհի Թամարա Մարտիրոսյանը: Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը բավարար է:

ՏՆԱԿՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է

Մարտի 6-ին Մարալիկ քաղաքի ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում:

Այրվել է 18 քմ մակերեսով տնակ, որի ներսում հայտնաբերվել է տանտիրուհու՝ 74-ամյա Քնարիկ Գինոսյանի դին:

ՍՆՆԴԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Մարտի 8-ին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի Կասյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 16 տան բնակիչներ՝ 42-ամյա Բելլա Վիրաբյանը, 32-ամյա Բենիամին, 11-ամյա Դավիթ եւ 14-ամյա Աշոտ Խաչատրյանները: Ըստ բժիշկների՝ տուժածների վիճակը միջին ծանրության է:

ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԴԵՄ

Այսօր ՀՀ վճռաբեկ դատարանում կլսվի Ինֆորմացիայի ազատության կենտրոնի դիմումը՝ Զարթոնքի գյուղապետարանի դեմ:

ԻԱԿ-ը պահանջում է պարտավորեցնել գյուղապետարանին՝ պահանջվող տեղեկատվությունն իրեն տրամադրել, ինչպես նաեւ վարչական պատասխանատվության ենթարկել գյուղապետին՝ 50 000 դրամի չափով:

 

ԵԿԵՂԵՑՈՒ ԿՅԱՆՔԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է
 

Հին Ագարակի հանքի ընդլայնման արդյունքում 17-րդ դարի հուշարձանը հայտնվել է կործանման եզրին

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից շահագործվող բաց հանքում իրականացվող աշխատանքները եւ պարբերաբար տեղի ունեցող պայթեցումները երկար ժամանակ է՝ վտանգում են 17-րդ դարի Ամենափրկիչ եկեղեցու հետագա գոյությունը: 400-ամյա եկեղեցին Սյունիքի մարզի Կուրիս գյուղի վարչական տարածքի՝ Հին Ագարակում է գտնվում, որտեղ ժամանակին ապրում էին ագարակցիները, նախքան ներկայիս Ագարակ քաղաքի կառուցումը: Բնակիչների նոր բնակավայր տեղափոխվելուց հետո Ամենափրկիչ եկեղեցին առայսօր շարունակում է կանգուն մնալ: Սակայն վերջին տարիներին, Ագարակի կոմբինատի բաց հանքի ընդլայնման հետեւանքով, պատմամշակութային մեծ արժեք ունեցող եկեղեցին հայտնվել է անմխիթար վիճակում: «Հանքն ընդլայնվել է, եւ եկեղեցին հայտնվել է հանքի ամենաեզրին: Եկեղեցու հյուսիսային կողմից ուղղահայաց լանջը կտրել են եւ որեւէ պաշտպանական միջոց չի կառուցվել՝ հողի սողքը կանգնեցնելու համար: Պարբերաբար տեղի ունեցող սողքից խաթարվում է եկեղեցու կյանքը»,- ասում է Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանը: Այս մասին տիկին Աստղիկն արդեն 2 տարի ահազանգում-բարձրաձայնում է:

Եկեղեցուն սպառնացող վտանգից մտահոգված՝ տիկին Աստղիկը դեռեւս 2008 թվականին գրություն է ուղարկել կոմբինատի ղեկավարությանը: Կոմբինատի այն ժամանակվա գլխավոր տնօրեն Գեորգի Դեվաձեն պատասխան գրությամբ հայտնել էր, թե իրենք 2007 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին «Տարածքային կառավարման նախարարության հարավային սեյսմիկ ծառայության» ՊՈԱԿ-ին պատվիրել էին ուսումնասիրություններ անցկացնել, որի արդյունքում պարզվել է, որ պայթեցումների ուժգնությունը կազմում է 2 բալ, իսկ դա շինություններում վնասներ եւ ավերածություններ չի առաջացնում: «Երբ ես զրուցեցի «Տարածքային կառավարման նախարարության հարավային սեյսմիկ ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրենի հետ, նա նշեց, որ ուսումնասիրությունների ժամանակ հիմնականում շեշտը դրված է եղել գյուղի բնակելի տների վրա, իսկ եկեղեցու ուղղությամբ մանրամասն աշխատանքներ չեն տարվել: Կուրիս գյուղը հանքից 1.5 կմ հեռու է, բացի այդ, գյուղի շինությունները 20-րդ դարում են կառուցվել, իսկ ահա եկեղեցին հանքի ուղիղ եզրին է եւ 17-րդ դարում կառուցված: ՊՈԱԿ-ի տնօրենն ինձ ասաց նաեւ, որ պարզելու համար, թե հանքում իրականացվող աշխատանքները բացասական ազդեցություն թողնո՞ւմ են եկեղեցու վրա, անհրաժեշտ է ուսումնասիրությունների իրականացման նոր պատվեր: Դա արդեն իմ ուժերից վեր է: Բայց որ եկեղեցու կյանքին վտանգ է սպառնում, դա փաստ է»,- նշում է Աստղիկ Հակոբյանը:

Խնդրի մասին Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետը տեղյակ է պահել ՀՀ մշակույթի նախարարությանը: Մարզ այցելած հանձնաժողովը կոմբինատի տնօրինության հետ եկեղեցի այցելելուց հետո, ձեռնարկությանը որոշակի պահանջներ է ներկայացրել: Ըստ զրուցակցիս՝ Գեորգի Դեվաձեն խոստացել էր հարցը քննարկել տնօրենների խորհրդում: «Այնուհետեւ սկսվեց ֆինանսատնտեսական ճգնաժամը, կոմբինատի ղեկավարությունը փոխվեց, իսկ եկեղեցին էլ այսպես մնաց անմխիթար վիճակում: Մեր պահանջն այն է, որ գոնե հենապատ կառուցեն՝ հողի դեմն առնելու համար»,- ասում է զրուցակիցս:

Հ. Գ. Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ի վերակառուցման համար նախատեսվում է ներդնել 18-22 միլիոն ԱՄՆ դոլար, «Արմինֆոյին» ասել է նախագծի գլխավոր ինժեներ Սերգեյ Ռոպեյկոն: Ըստ նրա, ծրագիրը կիրականացվի 2-3 տարում ու կբերի արտադրվող արտադրանքի ինքնարժեքի իջեցմանը եւ կատարված ծախսերի փոխհատուցմանը: Ներդրումներն ուղղվելու են հարստացման ֆաբրիկայի վերակառուցմանը եւ ֆաբրիկայի գլխավոր շենքի կառուցմանը: Փոշու քանակի իջեցման նպատակով կփոխարինվեն ասպիրացիոն համակարգերը, կտեղադրվեն ռեագենտների ժամանակակից ինդոզատորներ, որոնք կբացառեն թունավոր նյութերի արտահոսքը, նոր ֆլոտացիոն սարքավորումների վրա կտեղակայվեն առավել արդյունավետ օդափոխման համակարգեր, ինչը աշխատանքի առավել լավ պայմաններ կապահովի: Իսկ կործանվող եկեղեցու մասին՝ ոչ մի խոսք:

 

Քաղաքական կամք
 

Առանձին վերցրած մեկ համայնքում

Փետրվարի 28-ին Արարատի մարզի Այնթապ համայնքի ղեկավարի ընտրություն էր: Գյուղապետ դարձավ 32-ամյա անկուսակցական Կարեն Սարգսյանը («Առավոտը» այս ընտրությանը անդրադարձել է փետրվարի 27-ի՝ «Ընտրությունները կանցնե՞ն առանց կեղծիքների» եւ մարտի 1-ի՝ «Հաղթեց անկուսակցականը» հրապարակումներով): Նորընտիր գյուղապետն ու նրա երեք մրցակիցներից մեկը՝ Արթուր Հովհաննիսյանը համադասարանցիներ են եղել, երկուսն էլ Այնթապ համայնքի ավագանու անդամ էին: Հաղթողին, քվեարկության հաջորդ օրն առավոտյան, շնորհավորել է եւ Արթուր Հովհաննիսյանը, եւ մյուս մրցակից Ղեւոնդ Թարվերդյանը: Ինչպես մեր գյուղերի մեծ մասում, Այնթապում էլ ոչ թե գաղափարական կամ ծրագրերի պայքար էր, այլ խնամիաբարեկամական կապերի եւ ընկերական շրջապատների մրցույթ, որը, ինչպես սովորաբար լինում է հայաստանյան գյուղերում, ուղեկցվում էր նախընտրական «բարեգործական պոռթկումներով»՝ արտահայտված կարիքավոր ընտանիքներին ֆինանսապես «օգնելու» եւ գյուղի քարուքանդ ճանապարհները «քարաշիբինային» խառնուրդով ծածկելու դրսեւորումներով:

Այս համայնքում նախորդ ՏԻՄ եւ համապետական ընտրությունները հաշտ ու խաղաղ երբեւէ չեն ամփոփվել, այս անգամ արձանագրված բացառությունը պայմանավորված է մի քանի կարեւոր հանգամանքներով: «Ընտրությունները կանցնե՞ն առանց կեղծիքների» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանը հրահանգել էր ընտրության համար բոլոր պատասխանատուներին՝ ապահովել առանց կեղծիքների ընտրություն, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները նշանակել՝ ոչ այնթապցիներ: Այդպես էլ արվել էր: Այս մեխանիզմը նորամուծություն էր եւ նկատելի դրական նշանակություն ունեցավ՝ քվեարկությունը խաղաղ եւ առանց միջադեպերի ընթացք ունեցավ: Այնթապցիներն ասում են, որ նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ հանձնաժողովի անդամները հիմնականում Այնթապի գյուղապետարանի աշխատակիցներ էին կամ գործող գյուղապետի մտերիմները, եւ ունենալով կողմնակալ վերաբերմունք, աշխատում էին կամայականորեն, անում էին այն՝ ինչ ուզում էին, առանց հաշվի առնելու վստահված անձանց բողոքներն ու դժգոհությունները:

Արարատի մարզպետի խորհրդական, մարզի լիազոր ներկայացուցիչ Գարիկ Վարդանյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Մենք հանձնաժողովների անդամներին դրսից նշանակեցինք, որպեսզի կանխենք թեկնածուների դժգոհությունները, որպեսզի մեկը չասի՝ նա նրա բարեկամն է, այս մեկն այս մյուսի բարեկամն է: Արդյունքում բոլորը գոհ են, խանգարող չկար, մարդիկ հանգիստ կատարեցին իրենց ընտրությունը: Սա կլինի դրական փորձ եւ այսուհետեւ մարզի բոլոր ընտրությունները կկազմակերպվեն այս մոտեցմամբ, որպեսզի թափանցիկ լինի, չասեն իշխանությունները սրա կողմից էին, նրա կողմից էին: Սա ճիշտ եղանակ էր»:

Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշում էին մարզային իշխանության ներկայացուցիչները, այս ընտրապայքարում ՀՀ իշխանությունները որեւէ թեկնածուի ոչ պաշտոնապես, ոչ էլ «կուլիսների ետեւում» չսատարեցին ու, ի տարբերություն այնթապյան նախորդ ընտրությունների, հնարավորություն ստեղծվեց անցկացնել ընտրություն առանց կրիմինալ երեւույթների:

Այնթապցիներն այս ընտրության ժամանակ աննախադեպ ակտիվ էին. 6048 ընտրողից 4262-ը մասնակցել էր քվեարկությանը, այն պարագայում, որ նախորդ ՏԻՄ ընտրության ժամանակ քվեարկողների թիվը չէր գերազանցում 3000-ը, քանի որ ընտրողներն այն ժամանակ համոզված էին, որ, միեւնույն է, իրենք ում էլ ընտրեն, իշխանության «դաբրոն» ստացած թեկնածուն արդեն ընտրված է:

 

Մի քաղաքացու պատմություն
 

Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչ՝ 70-ամյա Արեւհատ Կարապետյանի ճակատագիրը ոչ ոքի չի՞ հուզում

Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչ Արեւհատ Կարապետյանի եւ նրա դստեր Գայանե Պողոսյանի մասին, սկսած 2006 թվականից, գրել են հայաստանյան մի շարք թերթեր՝ «Առավոտ», «Ազգ», «Գոլոս Արմենիի», «Չորրորդ ինքնիշխանություն» եւ այլն: «Առավոտը» ՀՀ այս քաղաքացիների խնդրին վերջին անգամ անդրադարձել է 2009թ. փետրվարի 14-ին՝ «Ուժայիններն ընդդեմ գյուղացու» եւ փետրվարի 20-ին՝ «Կասկածում են բանականությանը» հրապարակումներով: Հիշեցնենք, որ, ըստ Արեւհատ Կարապետյանի, ինքը դարձել է Մասիսի ոստիկանապետ Գագիկ Բադալյանի եւ նրա ազգական, Հովտաշատի գյուղապետ Սիմոն Անդրեասյանի հալածանքների թիրախը. իրենից հող են խլում, փորձում են ոստիկանություն բերման ենթարկելու անվան տակ տնից դուրս հանել եւ սպանել: Ամեն ինչ անում են, որ 70-ամյա կնոջ կյանքը դառնա անտանելի:

Արեւհատ Կարապետյանը ավելի քան 150 բողոք է հղել տարբեր ատյաններ. սկսած Արարատի մարզպետարանից, մինչեւ ՀՀ գլխավոր դատախազություն եւ կառավարություն: Փորձել է ՀՀ գլխավոր դատախազի ընդունելությանը արժանանալ՝ ապարդյուն: Այս բողոքներից հետո որոշ հովտաշատցիներ գյուղապետին նամակ են գրել, թե «մենք՝ որպես բարեկամներ, ամաչում ենք Ա. Կարապետյանի զրպարտություններից եւ հրաժարվում նրանից՝ որպես բարեկամ: Եթե նա շարունակի իր զրպարտությունները, ապա մենք կդիմենք համապատասխան մարմիններին՝ նրան գյուղից արտաքսելու համար»: Ի պատասխան՝ Արեւհատ Կարապետյանը նկատում է. «Թող ամբողջ գյուղից հարցուփորձ անեն, թե այսքան տարի Արեւհատն ում է վատություն արել, սա պարզապես գյուղապետի փրկության թուղթն է եւ մեզանից ազատվելու եւս մեկ փորձ»:

Այս փաստերը ուսումնասիրելու համար 2009-ի փետրվարին Հովտաշատ է այցելել ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, խոսել ե՛ւ բողոքավորի՝ Արեւհատ Կարապետյանի, ե՛ւ Մասիսի ոստիկանապետի հետ: Կառավարության ներկայացուցչի այցից հետո, սակայն, վիճակը առնվազն չի լավացել: Օրեր առաջ Արեւհատ Կարապետյանը այցելել էր խմբագրություն եւ պնդում էր, որ գյուղապետի թեթեւ ձեռամբ իր հողից նոր կտորներ են զավթվել ու տրվել այլոց: Ընդ որում, չափումներն արել են ոչ թե գյուղապետարանի, մարզպետարանի կամ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մասնագետները, այլ… ոստիկանները:

Այս ամենից հետո Արեւհատ Կարապետյանը «Առավոտին» խնդրեց իր անունից բաց նամակով դիմել ՀՀ վարչապետին, ԱԺ նախագահին, արտգործնախարարին: Առաջին երկուսին Արեւհատ Կարապետյանը խնդրում է՝ «մեզ ազատել բռնություններից, դուք հարց չեք լուծում, եւ անմեղ մարդիկ ոչնչանում են»: Իսկ ՀՀ արտգործնախարարին Արեւհատ Կարապետյանը խնդրում է օգնել իրեն՝ դառնալ որեւէ երկրի քաղաքացի, մինչ Հայաստանում օրենքը կգործի եւ արդարություն կլինի:

Հ. Գ. Հովտաշատի գյուղապետ Սիմոն Անդրեասյանը հանրապետական է եւ այս պաշտոնին է արդեն 14 տարի:

 

Բրազիլիայի դեմարշը՝ ընդդեմ Միացյալ Նահանգների
 

Բրազիլիայի կառավարությունը ի պատասխան Միացյալ Նահանգների կողմից բամբակ մշակող գյուղատնտեսներին սուբսիդավորման անօրինական որոշման, որոշել է ԱՄՆ նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառել. մասնավորապես բարձրացնել Բրազիլիա ներմուծվող որոշակի ապրանքների մաքսատուրքը: Ընդ որում, այդ որոշումը պաշտպանվել է նաեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության կողմից, ինչը շատ ծայրահեղ դեպքերում է լինում: Բրազիլիայում հրապարակվել է ամերիկյան արտադրության 100 անուն ապրանքների ցանկը, որոնք 30 օր անց ենթակա են լինելու ավելացված մաքսատուրքի, եթե մինչ այդ երկու երկրների կառավարություններին չհաջողվի համաձայնության գալ:

Բրազիլիայի իշխանությունները հայտարարել են, որ պատժամիջոցները պարտադրված միջոցառումներ են, բայց դա միակ հնարավոր ելքն է, քանի որ 7 տարի տեւած դատական պրոցեսները որեւէ արդյունք չեն գրանցել:

Մաքսատուրքերը կիրառվելու են ամերիկյան մի շարք ապրանքների նկատմամբ, մասնավորապես՝ ավտոմեքենաների, որոնց մաքսատուրքը կավելանա 35-50 տոկոսով, նաեւ կաթի փոշու վրա, որի ներկրման տուրքը կավելանա 20 տոկոսով, իսկ բամբակի եւ բամբակե ապրանքների մաքսատուրքը կավելանա 2 անգամ:

ԱՄՆ նախագահի աշխատակազմի առեւտրի վարչությունում հայտարարել են, թե «խորապես հիասթափված են» Բրազիլիայի որոշման առնչությամբ եւ կոչ են արել երկրի իշխանություններին բանակցություններ սկսել:

 

Թուրքիայում հարձակման է ենթարկվել Ուկրաինայի հյուպատոսությունը
 

Ուկրաինայի ԱԳՆ-ում շտապ աշխատանքային խումբ է ստեղծվել՝ Ստամբուլում երկրի գլխավոր հյուպատոսության վրա հարձակումից հետո անվտանգության ուժեղացման եւ աշխատանքի վերականգնման հարցերը քննելու: Նման հանձնարարական, ըստ «News.am»-ի, տվել է Ուկրաինայի արտգործնախարար Պյոտր Պորոշենկոն: Ինչպես նշվում է արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ, մարտի 9-ին Ստամբուլում Ուկրաինայի հյուպատոսարան է ներխուժել ատրճանակով զինված Թուրքիայի մի քաղաքացի, որը մի քանի անգամ կրակել է աշխատակիցների ուղղությամբ: Աշխատակիցներից մեկը պատասխան կրակ է բացել՝ վիրավորելով եւ վնասազերծելով հարձակվողին: Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել է հանցագործին: Հյուպատոսարանի տարածքում ներկայումս աշխատում է հակաահաբեկչական խումբը՝ Ստամբուլի ոստիկանապետի գլխավորությամբ: Ուկրաինական հյուպատոսության աշխատակիցները էվակուացվել են: Վիրավորներ չկան:

Հանցագործի դրդապատճառների մասին տեղեկություններ են հայտնվել թուրքական լրատվամիջոցներում. ըստ դրանց, Թուրքիայի 29-ամյա քաղաքացին՝ Վոլկան Օզբուդակը, խնդիրներ է ունեցել իր ուկրաինուհի կնոջ հետ: Այլ վարկածով՝ թուրքը ժամանակին արտաքսվել է Ուկրաինայից, նաեւ կտտանքների է ենթարկվել ուկրաինական ոստիկանության կողմից եւ ցանկացել է վրեժ լուծել: Ստամբուլի նահանգապետ Մուամեր Գյուլերը (նկարում) NTV-ի ուղիղ եթերում հայտարարել է, թե միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:

 

Նիգերիայում նոր բախումների վտանգ կա
 

Նիգերիայի կենտրոնական հատվածի երեք գյուղերի բնակիչները երեկ եղբայրական գերեզմանում հուղարկավորել են մարտի 7-ին միջկրոնական բախման հետեւանքով սպանվածներին, որոնց մեծամասնությունը կանայք եւ երեխաներ էին: «Reuters»-ի մատուցմամբ, անցած կիրակի Ջոս քաղաքում քոչվոր մահմեդականները հարձակվել էին քրիստոնյա գյուղատնտեսների վրա, գնդակոծել էին նրանց տներն ու կացնահարել հողագործներին: Բախման արդյունքում, ոչ պաշտոնական տվյալներով, սպանվել է առնվազն 500 մարդ, թեեւ ոստիկանությունը հաստատել է միայն 55 զոհերի մասին տեղեկությունը:

Նիգերիայի գործող նախագահ Գուդլակ Ջոնաթանը տարածաշրջանում «կարմիր» մակարդակի տագնապ է հայտարարել եւ անվտանգության ուժերին հրամայել է բերել բարձր զինպատրաստության՝ հակամարտության զարգացումը կանխելու նպատակով:

Բախումները տեղի են ունեցել Պլատո նահանգում, մահմեդականների եւ քրիստոնյաների շրջանների սահմանին՝ բարեբեր հողերի նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով: Համանման բախումներ Ջոսում եղել էին նաեւ հունվարին, երբ սպանվել էր ավելի քան 400 մարդ:

 

ՈՒԿՐԱԻՆԵՐԵՆԸ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՄԻԱԿ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ ԿՄՆԱ
 

Ուկրաիներենը Ուկրաինայում միակ պետական լեզուն կլինի, երեքշաբթի օրն այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը՝ հավելելով, որ երկրում «անպայմանորեն կգործի ռեգիոնալ լեզուների Եվրոպական խարտիան»: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, Յանուկովիչի գլխավորած կուսակցությունն ավելի վաղ պատրաստել էր մի օրինագիծ, որով տարածաշրջանային մակարդակներում ռուսերենին տրվելու էր պետական լեզվի կարգավիճակ, սակայն, ինչպես խոստովանել է նորընտիր նախագահը, դրա համար անհրաժեշտ է փոխել Ուկրաինայի Սահմանադրությունը: Ավելի վաղ ռուսաց լեզվին իրենց տարածաշրջաններում պաշտոնական կարգավիճակ տալու մասին հայտարարել էին նաեւ Ուկրաինայի հարավի եւ արեւելքի մարզային մի քանի խորհուրդներ: «Առաջնորդվելով լեզվի մասին Եվրոպական խարտիայով, մենք պատրաստել ենք օրենքի մի բավականին լավ նախագիծ, որը նախագահը կներկայացնի առաջիկա 15-20 օրերին: Այդ օրենքում ամրագրված են այն իրավունքները, որոնք ունեն մարզային խորհուրդները: Եթե որոշ մարզերում չեն ցանկանա ընդունել այդ օրենքը՝ թող չընդունեն, պետք էլ չէ»,- հայտարարել է «Ռեգիոնների կուսակցության» նախագահի տեղակալ Բորիս Կոլեսնիկովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ դեռ 2009թ. սեպտեմբերին, Յանուկովիչը խոստացել էր օրենք ընդունել ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալու մասին, ինչի վերաբերյալ նա նաեւ ասել էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ:

Բացի այդ, «Reuters»-ի փոխանցմամբ, Յանուկովիչը խոստացել է նաեւ չեղյալ համարել նախկին նախագահ Յուշչենկոյի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում եւ դրանից հետո «Ուկրաինացի ազգայնականների կազմակերպության» առաջնորդ Ստեպան Բանդերային «Ուկրաինայի հերոսի» կոչում տալու որոշումը: Այդ կազմակերպությունը պատերազմի տարիներին պայքարել էր գերմանացի զավթիչների, իսկ պատերազմից հետո՝ կարմիրբանակայինների դեմ: Յուշչենկոյի այդ որոշումը քննադատել էին թե՛ Ռուսաստանը, թե՛ Եվրամիությունը, իսկ Եվրախորհրդարանը դեռ փետրվարին Ուկրաինայի նոր ղեկավարությանը կոչ էր արել վերանայել այդ որոշումը:

 

ՄԻԱՍԵՌԱԿԱՆ ՍԵՆԱՏՈՐԸ՝ ԸՆԴԴԵՄ ՍԵՌԱԿԱՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
 

Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի սենատոր Ռոյ Էշբերնը (նկարում), ով ԱՄՆ-ում հայտնի է որպես սեռական փոքրամասնությունների ակտիվ քննադատ, մարտի 8-ին ռադիոեթերում խոստովանել է, որ ինքը միասեռական է։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Ռադիոեթերում Էշբերնը, ով միշտ քվեարկել է միասեռականների շարժման նախաձեռնությունների դեմ, նշել է, որ Սենատում իր դիրքորոշումը միշտ արտացոլել է ընտրողների ակնկալիքները, այլ ոչ թե իր՝ 55-ամյա խորհրդականի «ներքին պայքարը»։ Ամերիկացի սենատորը մտադիր չէ առաջիկայում մասնակցել ընտրություններին։

Ի դեպ, մարտի 3-ին Էշբերնին ձերբակալել էին, երբ նա Սակրամենտոյի միասեռականների ակումբից դուրս գալով՝ ալկոհոլի ազդեցության տակ մեքենա էր վարել։ Մեքենայում նրա հետ եւս մի տղամարդ էր եղել։ Ավելի ուշ սենատորը ներողություն է խնդրել իր մտերիմներից եւ հարազատներից։

 

ԻՍՐԱՅԵԼԻ ԵՎ ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՏԱՆԳՎԱԾ ԵՆ
 

Իսրայելի եւ պաղեստինցիների քաղաքական ղեկավարության միջեւ անուղղակի բանակցությունները, որոնց մասին հաղորդվել էր նախօրեին, վերսկսվելու են ակնհայտորեն անբարենպաստ մթնոլորտում: «Newsru»-ի մատուցմամբ, այդ բանակցություններում միջնորդական առաքելությամբ հանդես եկող եւ նախօրեին Իսրայել ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը նոր խոչընդոտների է հանդիպել: Բանակցությունները դեռ չվերսկսված, հայտնի է դարձել, որ Իսրայելը, խախտելով 10-ամսյա մորատորիումը, որոշում է ընդունել Հորդանան գետի Արեւելյան ափին 112 բնակելիների կառուցման մասին: Պաղեստինցիների ղեկավար Մահմուդ Աբբասը անմիջապես բացատրություններ է պահանջել Մերձավոր Արեւելքում ԱՄՆ հատուկ բանագնաց Ջորջ Միտչելինիից, իսկ պաղեստինցիների պատվիրակության ղեկավար Սաեբ Էրեքակը Իսրայելին մեղադրել է «բանակցությունները մինչեւ սկսելը տորպեդահարելու մեջ»:

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն իր հերթին շեշտել է, որ «բանակցությունները հեշտ չեն լինելու», եւ նոր հնարավոր համաձայնագիրը առաջին հերթին պետք է երաշխավորի նրա երկրի անվտանգությունը: Իր հերթին Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ Դաննի Դանոնը «վիրավորանք» է որակել այն փաստը, որ բանակցություններին անձամբ Բարաք Օբաման չի եկել:

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱԶՈԽԻ՞ԶՄ, ԹԵ՞ ՍԱԴԻԶՄ
 

Երբ գրականագետները հաճույք են ստանում «մահվան տեսիլներից», դա մազոխիզմ է, երբ նույնն են պահանջում դպրոցականներից՝ սադիզմ:

Մեր հարեւանները՝ ադրբեջանցիները եւ վրացիները, մեզ՝ հայերիս, համարում են մազոխիստներ, իբր շատ ենք սիրում մենք մեզ տանջել ու լլկել, զոհի կերպարի մեջ մտնել, ողբերգականորեն տրամադրվել եւ ինքներս մեզ ոչնչացնել: Բնական է, որ մենք այդ կարծիքին չենք համաձայնում եւ վրդովվում ենք դրանից: Սակայն, որքան էլ զարմանալի եւ մանավանդ ցավալի է, հաճախ ենք առիթներ տալիս, որ կողքից նայողները մեզ իրավացիորեն իբրեւ մազոխիստ ընկալեն ու որակեն: Հերիք է, օրինակ, աչքի անցկացնենք մեր կրթության ծրագրերը, դասագրքերը, եւ ամեն ինչ պարզ կլինի:

Հայ գրականության մեջ, բնականաբար, մեծ տեղ է գրավում եղեռնի, հայոց ողբերգության եւ ընդհանրապես մարդու ողբերգության թեման: Բայց եթե մենք այդ թեմայով գրված ամեն ինչ լցնենք դասագրքերը, քրեստոմատիաները եւ երեխաներին ստիպենք կարդալ-ուսումնասիրել, ապա անվերապահորեն կարող ենք արձանագրել, որ հայոց եղեռնը շարունակվում է՝ այս անգամ ինքնաեղեռնի ձեւով:

Պարզ է՝ չի կարելի պատմությունը մոռանալ: Սերունդներին նաեւ վրեժի զգացումով պիտի դաստիարակել: Բայց չի կարելի մանկական զգայուն հոգիները խեղել ու ճզմել կոտորածների, բարբարոսական բռնարարքների ու դրանց հետեւանքների քստմնելի պատկերներով, որոնք ոչնչով չեն զիջում շատ երկրներում օրենքով արգելվող սարսափ ֆիլմերին: Այդպիսին է, օրինակ, Չարենցի «Դանթեական առասպելը»: Երեխաների համար անթույլատրելի չափի ողբերգականության շունչ ունեն նաեւ Պ. Սեւակի «Անլռելի զանգակատան» որոշ հատվածներ, Չարենցի «Մահվան տեսիլ» եւ «Անվերնագիր» («Իմ մահվան օրը») բանաստեղծությունները, «Պատմության քառուղիներով» պոեմը, Բակունցի «Մթնաձորը»: Դրանք իբր քիչ էին, հիմա էլ 12-ամյա կրթության նոր ծրագրերում տեղ են գտել նաեւ Չարենցի «Մահվան տեսիլ» պոեմը (որ իր քստմնելի պատկերներով նույնիսկ գերազանցում է «Դանթեական առասպելին»), մյուս «Մահվան տեսիլ» բանաստեղծությունը (շնորհակալ լինենք Չարենցին, որ չորրորդ ու հինգերորդ «Մահվան տեսիլներ» էլ չի գրել), Սիամանթոյի «Հողին ձայնը», «Հոգիս», «Պարը», «Մահվան տեսիլքը» (բարեբախտաբար, սա Սիամանթոյի միակ «Մահվան տեսիլքն» է), Շիրազի «Հայոց դանթեականը», Համաստեղի «Զրույց շունի մը հետ»-ը:

Հետաքրքիր է՝ այսպիսի ծրագիր կազմողները, գրախոսողները եւ հաստատողները ուշադիր կարդացե՞լ են այս ամենը: Կամ իրենք երեխա ու թոռ չունե՞ն: Թե՞ նրանց հոգիներն այնքան են բթացել, որ այդօրինակ ընթերցանությունից միայն հիվանդագին հաճույք են զգում, ինչպես հարբեցողը՝ կոկորդն այրող օղուց, թմրամոլը՝ ասեղի ծակոցից եւ նյարդագարությունից:

Ինչպես տեսնում ենք, մեր գրականագետները կայֆ են բռնել «մահվան տեսիլների» եւ նման բաների վրա։ Սա մազոխիզմի բացահայտ ախտանիշ է։ Իսկ այն, որ դպրոցականներից են պահանջում նույն «հաճույքը» ստանալ դրանցից, արդեն սադիզմի ախտանիշ է։ Այստեղ արդեն գրականության ուսուցումը ազգային անվտանգության խնդրից վերածվում է առողջապահական խնդրի (մեր բժիշկ նախարարի աչքը լույս)...

Բայց, ինչպես երեւում է, այսքանն էլ ոմանց քիչ է թվացել: Եվ ահա 2009 թ. «Հայոց լեզվի եւ գրականության ուղեցույցում» դպրոցի ավարտական եւ միասնական քննության համար պահանջվող պարտադիր ընթերցանության նյութերի ցանկում Դ. Վարուժանի «Հարճը» չքնաղ պոեմի փոխարեն հայտնվել է նույն հեղինակի «Ջարդը» ծավալուն բանաստեղծությունը, որ եւս մի «սարսափ ֆիլմ» է:

Եկե՛ք մտածենք: Ցանկից հանվում է կենսասիրական ոգով տոգորված մի գեղեցիկ երկ եւ փոխարինվում է հոգեկան մթագնում առաջ բերող մի ողբերգական պատկերաշարով: Ո՞ւմ ճաշակն է սա, ո՞ւմ է սա ձեռնտու, ո՞վ է շահագրգռված, որ մեր մատաղ սերունդը միայն մղձավանջներով սնվի, ովքե՞ր են այն մտագարները, որ չեն ուզում վերջ տալ այս զառանցանքին: Սա հարցի գեղագիտական եւ հոգեբանամանկավարժական կողմն է:

Բայց կա նաեւ հարցի իրավական կողմը: «Հարճը» պոեմը՝ որպես Դ. Վարուժանի աշխարհայացքին եւ գեղագիտությանը բնորոշ երկ, իր արժանի եւ անհրաժեշտ տեղն ունի դպրոցական ծրագրում: Մինչդեռ «Ջարդը» չկա ծրագրում: Ո՞ր իրավունքով է ծրագրում տեղ չգտած երկը հայտնվել պարտադիր ընթերցանության ցանկում:

Մենք՝ հայերս, խելքներս թռցրե՞լ ենք՝ իսկապես վերածվելով մազոխիստների: Թե՞ մի ինչ-որ աներեւույթ ձեռք է գործում, որ սադիստաբար լլկում է մեր հոգիները: Իսկ մենք հլու-հնազանդ ենթարկվում ենք եւ կամավոր գնում դեպի սպանդանոց:

Ո՞վ կարող է պատասխան տալ այս հարցերին: Ո՞վ կարող է վերջ տալ այս կործանարար ընթացքին: Մենք ունե՞նք հասկացող եւ ազգասեր ղեկավարներ (օրինակ՝ ԿԳ նախարար), թե՞ նրանք նույնիսկ տեղյակ չեն այս ամենին: Թեեւ իրավականորեն, իհարկե, նրանք են այս ամենի պատվիրատուն...

Այն, որ Ժանսեմի՝ կոտորած պատկերող սահմռկեցուցիչ նկարները կախված են Ցեղասպանության թանգարանում, հասկանալի է եւ տեղին։ Բայց պատկերացնո՞ւմ եք, որ դրանք մշտական տեղ գտնեին մեր դպրոցների միջանցքների պատերին կամ ողողեին մեր կերպարվեստի դասագրքերը։ Արդյո՞ք հայ գրականության ծրագիր կազմողներն ու հաստատողներն իրենց տան պատերն այդպիսի նկարներով են զարդարում...

 

Ինչո՞ւ պէտք է վերադառնալ դասական ուղղագրութեանը
 

Ետխեղագրական խոստովանութիւններ

Սկիզբը՝ «Առավոտ», 09.02.10, 11.02.10, 23.02.10, 27.02.10, 04.03.10, 06.03.10

Ուղղագրութեան՝ չափից աւելի այլանդակումը եւ խեղագրութեան շուրջը բարձրացած դժգոհութիւնների ալիքը պատճառ դարձան մի քանի անգամներ նոր յանձնաժողովներ ստեղծելուն, մտաւորականութեան նոր ներկայացուցիչների ընդգրկելուն: 1926թ. ստեղծուած հերթական յանձնաժողովը ապարդիւն էր անցել: 1932թ. լուսժողկոմը երկու անգամ եւս ռեֆորմի «փրկութեան» յանձնաժողով է ստեղծում, որին սակայն Աբեղեանը հրաժարւում է մասնակցել՝ վիրաւորուելով, որ մասնակիօրէն դէպի դասականին վերադառնալու արմատական միտումներ են նկատուել, մանաւանդ Գուրգէն Սեւակի կողմից (այսօր կը գտնուի՞ յաջորդ՝ երկրորդ Գուրգէն Սեւակ): Իսկ ընդհանրապէս 1922-32 թթ. նիստերի որոշումները երբեք չեն գործադրուել, չնայած այնտեղ ընդգրկուել էին մեծանուն լեզուաբաններ ու մտաւորականներ: Վերջիններս, հասկանալով այդ տարիներին դասականը փրկելու անհնարինութիւնը, ձգտում էին գոնէ շտկել առաւել արտառոց փոփոխութիւնները, ընտրել չարեաց փոքրագոյնը: Այս վերջին հանգամանքը մեր օրերում դարձել է մատի փաթաթան՝ «ապացուցելու» համար, թէ խեղագրութեանը մասնակցել եւ համաձայն են եղել մեր նշանաւոր լեզուաբանները կամ մտաւորականները: Նշենք, որ այդ նիստերին ներկայ են եղել նաեւ պետական գործիչներ:

Խեղագրական ռեֆորմի սխալ լինելը ընդունեցին նոյնիսկ այդ ռեֆորմի հեղինակներն ու հովանաւորները, խոստովանելով այդ «նոր ուղղագրութեան» բերած վնասներն ու դրանց անընդունելի լինելը ժողովրդի ու մտաւորականութեան կողմից: Վերջինների արձագանգի մասին՝ մի փոքր աւելի ուշ, իսկ այժմ, մի քանի օրինակներ խեղագրութեան հեղինակների ինքնախոստովանութիւններից:

Պարզւում է, որ լուսժողկոմ Պօղոս Մակինցեանը համաձայն է եղել նոր «ուղղագրութեանը»՝ ոչ թէ դա համարելով լեզուաբանական տեսակէտից աւելի կատարեալ, այլ համաշխարհային յեղափոխութեան իր բոլշեւիկեան համոզմունքներին յագուրդ տալու համար. «Ես ոչ մի ձայն չէի տայ ի նպաստ այդ ռեֆորմի, եթէ նրան չհամարէի մի աստիճան՝ դէպի լատինական գիրը անցնելու գործը դիւրացնելու համար» (սա մի անգամ եւս ցոյց է տալիս, թէ՝ որքան կարեւոր էր անխնայ խեղել դասականը, որ մոռացուէր որպէս այդպիսին եւ չխանգարէր լատիներէնին անցնելուն): Եւ ապա շարունակում է. «Եթէ չէր իրականանալու լատինական գրերին անցնելը, ապա աւելի լաւ կը լիներ առանց այլեւայլի դառնալ հին ուղղագրութեանը»: Կարելի է մտածել, թէ հաւանաբար մերօրեայ մտաւորականները՝ (չնչին բացառութեամբ) նոյնպէս լատին գրերի կողմնակից են, որ չեն պայքարում խեղագրութեան հետեւանքները պահպանելու դէմ՝ դասականին անցնելու համար: Իսկ ժողովրդի վերաբերմունքի մասին կարելի է դատել լուսժողկոմի հետեւեալ խոստովանութիւնից. «Պէտք է նկատել, որ նաեւ խորհրդային երկրում (այսինքն ոչ միայն Հայաստանում, այլեւ միւս՝ դրկից կամ հեռու հանրապետութիւններում, ուր ապրում են հայեր- Ն. Ո.) այս հարցի նկատմամբ համերաշխութիւն չկայ... շատ կան այնպիսիները, որոնք ոչ միայն համաձայն չեն նոր ուղղագրութեանը, այլեւ շարունակում են գրել հին ուղղագրութեամբ: Այս բոլորը մեզ ստիպում է այդ հարցը նորից քննութեան ենթարկել, որ, ինչպէս յայտնի է, լուծուեց կիսկատար կերպով»: Իսկ ահա այսօր դասական ուղղագրութեան կողմնակիցների ահազանգը, որ ներկայ ուղղագրութիւնը բաժանում է մեզ սփիւռքից, լաւագոյնս երեւում է Մակինցեանի հետեւեալ խոստովանութիւնից. «Մենք կատարելապէս համոզուեցինք, որ ընդունուած ռեֆորմը մեզ խզեց, անջատեց արտասահմանի հայկական տարրերից (ժողովրդին տարր է համարում-Ն.Ո.): Մեր ընկերները հաղորդում են, որ մեր խորհրդային հրատարակութիւնները չեն տարածւում՝ ուղղագրութեան պատճառով: Հէնց այս մի հանգամանքն այնքան ծանրակշիռ է, որ հարկադրում է նոր ուղղագրութիւնը վերացնելու մէջտեղից, որովհետեւ պարզուեց, որ յօգուտ այս ուղղագրութեան մեր արած ողջ պրոպագանդան վիժեց»: Այսօր մենք շարունակում ենք նոյն խորհրդային ուղղագրութիւնը (փոքրիկ շտկումներով) ու այսօր էլ «արտասահմանի հայկական «տարրերը» նոյնպէս չեն կարդում մեր ուղղագրութեամբ: Նախկին լուսժողկոմը քաջութիւն ունեցաւ յայտարարելու այդ «ծանրակշիռ հանգամանքի» պատճառով «վերացնել մէջտեղից» այդ ուղղագրութիւնը: Իսկ մեր ներկայ լուսժողկոմ- ԿԳ նախարարը չի՞ կարծում, որ մէկ ազգ, մէկ մշակոյթ հռչակած պետական վարդապետութիւնը (դոկտրինան) մեզ եւս հարկադրում է վերացնել միակերպ դասական գրելաձեւի երկփեղկման շարունակական գործելակերպը, մանաւանդ որ ուսանելի ուղեցոյց է նախկին լուսժողկոմի այն եզրայանգումը, թէ. «Մեր տօնը (ՀԽՍՀ-ի 4-րդ տարեդարձը) ամենեւին մթագնած չենք լինի, խոստովանելով անյաջողութիւնը ուղղագրական ռեֆորմի: Իսկ եթէ Աբեղեանի ուղղագրութիւնը ընդունուել է յաւիտեանս ժամանակաց, սա կը լիներ բացարձակ յետադիմութիւն: Նրա ուղղագրութիւնը այնքան է այլանդակել հայերէն բառերի պատկերը, որ շատերն արդէն երկու եւ կէս տարի միմիայն այս ուղղագրութիւնը կարդալով հանդերձ չեն կարողացել նրան ընտելանալ»: Եվ մենք արդեն ընտելացել ենք այդ «բացարձակ յետադիմութիւն» համարուող եւ «հայերէնի բառապատկերը այլանդակող» ուղղագրութեանը, նաեւ աղճատուած այբուբենին՝ «յաւիտեա՞նս ժամանակով»:

 

ՄՈՒՍԱՆ ԳԻՇԵ՞ՐՆ Է ԳԱԼԻՍ…
 

Օրերս Նկարիչների միության դահլիճում բացվեց նկարչուհի-գոբելենագործ, մանկավարժության գիտությունների դոկտոր, Նկարիչների միության անդամ Անուշ Եղիազարյանի առաջին անհատական ցուցահանդեսը, որը տեւելու է մինչեւ մարտի 12-ը: Նրա փոխանցմամբ՝ ինքը մինչ այդ մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների՝ Երեւանում, Մոսկվայում, Փարիզում, Պլովդիվում, Պրահայում եւ արժանացել բազմաթիվ պատվոգրերի ու մրցանակների: Նշենք, որ Ա. Եղիազարյանը գոբելենագործության բնագավառի ավանգարդիստական ուղղության ներկայացուցիչ է: Մեր հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված անհատական ցուցահանդեսի երկար սպասումը, մեր զրուցակիցը այսպես պատասխանեց. «Բանն այն է, որ գոբելենը ամենաաշխատատար արվեստն է համարվում: Ըստ այդմ՝ ամենաթանկարժեքը: Նույնիսկ մարդու կյանքը բավարար չէ անել մեկ սոլիդ ցուցահանդես՝ գոբելենային տեխնիկայով: Ես ցուցահանդեսին ներկայացել եմ 20 աշխատանքով»:

Հարցրինք, արդյո՞ք դեմ չի եղել մասնագիտության ընտրությանը հայրը՝ ժամանակակից հայ գոբելենագործության հիմնադիր, ՀՀ վաստակավոր նկարիչ Կարապետ Եղիազարյանը: «Ոչ, ընդհակառակը: Նա շատ ուրախ էր, որ ունի ժառանգորդ, իր գործը շարունակող»,- պատասխանեց Անուշը:

Նրանից նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է հասցնում ստեղծել կոմպոզիցիաներ եւ միաժամանակ դասավանդել Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում (դիզայնի եւ դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի վարիչն է): «Իհարկե, բարդ է համատեղել, քանի որ օրվա մեծ մասը անց ես կացնում ամբիոնում եւ հետո հոգնած իջնում արվեստանոց, բայց երբ սկսում եմ աշխատել՝ հոգնությունս հանկարծակի անցնում է, ուժերս վերականգնվում են...»,- ասում է Ա. Եղիազարյանը: Ի դեպ, Անուշը ունի նաեւ արական սեռը ներկայացնող ուսանողներ: Նրա խոսքերով, իրեն հաջողվում է վերացնել տղաների մեջ եղած այն ստերեոտիպը, որ գոբելենագործությունը լոկ իգական սեռի ներկայացուցիչների համար է նախատեսված:

Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված արվեստի մարդկանց՝ գիշերը աշխատելու ցանկությունը, արդյո՞ք մուսան նկարիչներին գիշերն է այցելում, նա պատասխանեց. «Ճիշտն ասած, այստեղ մի քիչ լեգենդ կա, որ նկարիչների մուսան գալիս է գիշերը: Դա մի քիչ չափազանցություն է: Ամեն ինչ կապված է օրվա ռեժիմի հետ, թե ինչպես կհարմարեցնես, կարեւորը տրամադրությունն է»: Իսկ մեր հաջորդ հարցին, թե ի՞նչը կարող է ոգեւորել իրեն եւ դառնալ ոգեշնչման աղբյուր, ի պատասխան նա ավելացնում է.«Ինձ շատ են ոգեւորում ճանապարհորդությունները, երբ տեղափոխվում եմ մի նոր չտեսնված վայր, երկիր: Ճանապարհորդությունից հետո նոր եւ հետաքրքիր մտքեր են գալիս»;

Իսկ թե ի՞նչ երաժշտության ներքո են ծնվում Ա. Եղիազարյանի կոմպոզիցիաները, ասաց. «Նախ ասեմ, որ ունեմ երաժշտական կրթություն: Ավարտել եմ Էդ. Միրզոյանի անվան երաժշտական դպրոցը, դաշնամուրի բաժինը: Երաժշտության առումով էլ ասեմ, որ ավելի երիտասարդ տարիքում ինձ ոգեւորում էր ռոքը: Բայց, ինչպես ասում են՝ տարիքի հետ փոխվում է նաեւ մարդու երաժշտական ճաշակը: Այսօր ավելի շատ հանգիստ երաժշտություն եմ սիրում, օրինակ՝ Շ. Ազնավուրի երգերն ու ընդհանրապես ֆրանսիական էստրադան»:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես է զրուցակիցս բաժանվում իր ստեղծած գործերից: Հայտնի բան է, որ նկարիչները, քանդակագործները դժվար են նվիրում կամ վաճառում իրենց ստեղծածը. «Նկարից բաժանվելը՝ դա նույնն է, թե քո զավակից բաժանվես, բայց նկարիչն ունի առաքելություն. նա անպայման պետք է բաժանվի իր նկարից, չէ՞ որ նա նկարում է հասարակության համար: Նա պարտավոր է բաժանվել, անկախ նրանից՝ ունի՞ ցանկություն, թե՝ ոչ...»,- եզրափակեց Ա. Եղիազարյանը:

 

Խառը EXPO
 

«Հենց մենք ամենաշատը կապ ունենք գեղեցկության, առողջապահության եւ դեղագործության հետ, քանի որ սպառողներին մենք ենք տրամադրում այդ ծառայությունները մատուցող ընկերությունների հասցեներն ու հեռախոսահամարները»,- մեր հարցին, թե ի՞նչ նպատակով է «Արեգ» տեղեկատուն ներկայացել օրերս Մարզահամերգային համալիրում անցկացվող «Առողջապահություն, դեղագործություն եւ գեղեցկություն» ցուցահանդեսին, այսպես պատասխանեց ընկերության տնօրեն Հայկ Պապյանը։ Ավելին՝ նա նաեւ մեզ ներկայացրեց իրենց «Տառասխալներն ուղղող ծրագիրը», որը նախատեսված է համակարգչի հայերեն տեքստերը ստուգելու եւ ուղղելու համար, ինչը նույնպես ցուցահանդեսի բնույթի հետ կարծես ոչ մի կապ չուներ։

Նշենք, որ ցուցահանդեսին ներկայացած գրեթե բոլոր ընկերությունների ապրանքները ներկրված էին։

Օրինակ, իր բույսերն ու հողն էր ներկայացրել «Մարմարի աշխարհ» ընկերությունը: Նշենք, որ ընկերությունը ցուցահանդեսի ժամանակ բավականին մեծ թվով ծաղիկներ էր վաճառել, եւ դեռ հույս ունեին, որ կանանց միամսյակի ժամանակ էլ իրենց բույսերը մեծ սպառում կունենան, քանի որ արդեն համոզվել էին, որ իրենց շատերը ճանաչում են։

Ցուցահանդեսին իր բուժիչ կոսմետիկայով ներկայացել էր «Անասա» SPA կենտրոնը։ Ընկերության մենեջեր Թամարա Ազգալյանի հավաստմամբ՝ իրենց արտադրանքն առանձնանում է 100% բնական լինելով. «Մեզ մոտ ամեն ինչ պրոֆեսիոնալ է եւ բարձրակարգ, մարդկային գործոնն էլ նվազագույնի հասցված, իսկ գները չեն տարբերվում մնացած սրահների գներից»։ Նրանք իրենց ծառայություններին ավելի մոտիկից ծանոթանալու համար հրավիրում էին «Անասա» SPA՝ ասելով, որ այնտեղ իրենք կարող են փորձարկումներ անել եւ խորհրդատվություն տալ բոլորովին անվճար։

Դեկորատիվ կոսմետիկա ներկայացնող «FM Group» ընկերության տաղավարի դիմաց հսկայական հերթ էր առաջացել, քանի որ ընկերությունն իր բարիքները չէր խնայում եւ պրոֆեսիոնալ շպար էր անում բոլոր ցանկացողներին, ինչպես նաեւ խորհրդատվություն մատուցում։ Ընկերության տարածաշրջանային ներկայացուցիչ Անահիտ Առաքելյանն իրենց կոսմետիկայի մասին ասաց, որ դրանք ստեղծված են բնական հումքի վրա, oրինակ՝ «տուշերի հիմքը ածուխն է, իսկ ստվերաներկինը՝ ադամանդի փոշին»։

Հավելենք, որ դիզայնով առանձնանում էր «Լիդիա» վարագույրների սրահի տաղավարը, ընկերությունը ջանք ու եռանդ չէր խնայել իր ապրանքները հնարավորինս ցուցադրելու համար։ Նրանց դիզայներ Մարգարիտա Հայրապետյանի ներկայացմամբ՝ իրենց վարագույրներն այնքան էլ թանկ չեն:

Առանձնանում էր նաեւ «Հարսիկ» հարսանյանց սրահի տաղավարը, որտեղ ներկայացված հարսանեկան զգեստներն ու պարագաները մեծ հետաքրքրություն էին առաջացրել։

Մի հետաքրքիր սարքով հանդես էր եկել «Կոնցեռն էներգոմալ» ընկերության «Բելիս» դուստր ձեռնարկությունը, որոնց տաղավարից էլ ասացին, որ այդ սարքը նախատեսված է մարդկանց մաշկն առանց արեւի ճառագայթների մգեցնելու համար. «Սա սոլյարիի սարք չէ, սա աշխատում է ջրով, ավելի շուտ ինֆրակարմիր սաունա է, վիբրոմասաժ է անում, այս սարքի ներսում պառկելիս մարդիկ կարող են նաեւ երաժշտություն լսել»:

Հիգիենայի պարագաների արտադրությամբ եւ ներկրմամբ զբաղվող «Բելլա» ընկերությունն էլ ներկայացրել էր երեխաների տակդիրներից մինչեւ կանանց միջադիրներ։

 

«Տաք» թեմաներ
 

Կրկին հեռուստաեթերի «բացերի» մասին

Երեկ Հանրային խորհրդին կից գործող՝ հեռուստաեթերի մոնիտորինգի եւ խորհրդատվության մշտական հանձնախմբի քննարկման առանցքում հեռուստատեսության ազգային մրցանակաբաշխության անցկացման անհրաժեշտության հարցն էր, նաեւ քննարկեցին հեռուստառադիոհեռարձակողների գործունեության էթիկական կողմերը կարգավորող հռչակագրի նախագիծն ու հայկական հեռուստաեթերի բարելավման միջանկյալ զեկույցի դրույթները: Հանրային խորհրդի անդամ Հայկ Դեմոյանի կարծիքով, նախորդ ամիս հեռուստաեթերի շուրջ քննարկումները «ամենատաք» թեմաներից էին. «Նկատելի են դրական տեղաշարժեր եւ միտումներ, փաստորեն սա կղզիացած նախաձեռնություն չէր եւ հասարակության համարյա թե բոլոր խավերը մասնակցեցին: Մենք հետամուտ ենք, որ բարելավման գործընթացը տեղի ունենա փոխշահավետ սկզբունքով, այսինքն՝ ոչ թե մենք վերածվենք ինչ-որ քննադատող միակողմանի գործիքի, այլ ձեւավորենք ֆորումի ֆորմատ, որտեղ հնարավորություն կունենանք քննարկել, բանավիճել եւ առաջարկություններ ներկայացնել հեռուստաընկերությունների ղեկավարությանը»:

Հանրային խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանն էլ անդրադարձավ Ազգային մրցանակաբաշխության անցկացման անհրաժեշտությանը. «Օրինակ, կազկոմիտեում պետք է ներգրավվեն հեղինակություն ունեցող մարդիկ եւ հիմնականում զբաղվեն կազմակերպչական հարցերով, կարեւոր գործոն է նաեւ հեռուստատեսության մասնագետների գերակշռումը: Ինչ վերաբերում է նոմինացիաներին, այս հարցում էլ առաջարկներ պետք է արվեն, եւ ներկայացվեն տարբեր նոմինացիաներ: Չպետք է կրկնօրինակենք այն նոմինացիաները, որ կան ռուսական ազգային մրցանակաբաշխությունում, հարկ է ունենանք մեր հեռուստաեթերին հատուկ նոմինացիաներ»:

Արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանն ընդդիմացավ. «Փոխանակ որոշենք, թե ինչ միջոցներով կարգավորենք հեռուստաեթերի որակը, որը բարոյապես, մասնագիտորեն քանդված վիճակում է, քննարկում ենք, թե անտանելիների միջից տանելիներին ինչ մրցանակ տանք... Ո՛չ մի մրցանակ, ընկերներ, ես դեմ եմ որեւէ մրցանակաբաշխության անցկացմանը: Դրսում ավելի գրագետ են խոսում, քան հեռուստաեթերում, հենց հեռուստալրագրողներն ու հաղորդավարներն են լեզուն փչացնում: Մենք այս հարցերը պետք է քննարկենք, մինչդեռ ճիշտ հակառակ ծայրից ենք սկսել»: Պարոն Հովհաննիսյանը նաեւ առաջարկեց՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրվածներին քննության կանչել եւ հավաստիացրեց, որ նրանցից քչերը հայերեն կկարողանան գրել:

 

 

«ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆԻ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
 

«Շնորհավոր ձեր տոնը, սիրելի կանայք». այս նշանաբանով մարտի 6-ին «Նարեկացի» արվեստի միության հյուրընկալ դահլիճում անշահախնդիր ելույթ ունեցավ «Էրեբունի-Երեւան» ժողգործիքների ժողովրդա-աշուղական համույթը՝ հիմնադիր տնօրեն, ասմունքող Անուշ Խաչատրյանի եւ գեղարվեստական ղեկավար Հայկ Սաֆարյանի նախաձեռնությամբ:

Դահլիճը ջերմացել էր աշուղական հաճելի երգ ու երաժշտությամբ՝ այն աստիճան, որ մայրիկ-տատիկների հետ եկած երեխաները, մոռանալով իրենց հյուր լինելը, պարում էին ոգեւորված:

Ահա այսպես Երեւանում ազդարարվեց կանանց միամսյակի գալուստը «Էրեբունի-Երեւան» ժողովրդական գործիքների ժողովրդա-աշուղական համույթի կողմից:

 

 

ՇԱՄԻՐԱՄԻ ԲԱՐԴՈՒՅԹ ԿԱՄ ԻԳԱԿԱՆ ԿԱՆՆԻԲԱԼԻԶՄ
 

(Սկիզբը՝ նախորդ համարներում)

«Մոխրոտիկը» հեքիաթում խորթ մայրն ու քույրերը շարունակ դժվարացնում են Մոխրոտիկի ամուսնությունը:

Ղազարոս Աղայանի «Հազարան Բլբուլ» հեքիաթում երեք քույրերից երկուսը խանգարում են երրորդի ամուսնանալուն, նրա երեխա ունենալուն, իսկ հետո էլ երեխայի կյանքի պահպանմանը: Գրեթե նույն սցենարն է զարգանում «Սալթան թագավորի մասին հեքիաթում», որը վերամշակվել է ռուսական միջավայրում:

Հայ իրականությունում սեռային հողի վրա զարգացող ընտանեկան կոնֆլիկտներին արձագանքել են նաեւ Հովհաննես Շիրազը («Մոր սիրտը»), Ստ. Զորյանը («Խնձորենու այգին»), գեղանկարիչ Վարդգես Սուրենյանն ու այլք:

Ի դեպ, ըստ հոգեբան Ի. Ստեփանյանի, իգական ագրեսիայի ցայտուն օրինակ են գրեթե բոլոր հեքիաթներում առկա չար վհուկներն ու ջադու պառավները:

Թերթելով հազարամյակների էջերը, քննելով համաշխարհային դասականների գործերը՝ առանց դժվարության կարելի է նկատել, որ քննարկվող երեւույթը արվեստի գործերի մեջ մուտք է գործել մարդկային սովորական կենցաղից: Պարզապես, սովորական մահկանացուների վարքն ու նկարագիրը հստակեցվել, խտացվել ու գունեղացվել է պայմանական կերպարներում:

Կենցաղային փոխհարաբերություններում գրեթե ամեն օր մարդիկ առնչվում են այս երեւույթի հետ: Մարդիկ սիրում են, ատում, պաշտում, հիասթափվում, դյութում-դյութվում, պարզապես առօրյա կենցաղային խնդիրները լուծելիս՝ առանձնակի վերլուծության չեն ենթարկում իրենց նախանձը, խանդը, մրցակցությունը, քանի դեռ այն ձեռք չի բերել ծանր ողբերգական գծեր: Կենցաղում եւս կանացի ագրեսիվությունը դրսեւորվում է գրեթե նույն մեխանիզմով, ինչպես վերը քննարկված օրինակներում: Օրինակ, ուշագրավ են հարս ու սկեսուր, հարս եւ տալ, տեգոր կանայք եւ, իհարկե, զոքանչ-փեսա հարաբերությունները: Երբ ամուսնանում է տղամարդը, նրա մայրն ու կինը սովորաբար սկզբում շատ հպարտ ու երջանիկ են: Սակայն դա երկար չի տեւում, երբ.

ա) սկեսուրը հարսի ու թոռների մեջ չի տեսնում իր եւ որդու կենսաբանական ու սոցիալական շարունակությունը: Հարսին սկսում է դիտարկել որպես իր շատ վատ մրցակից, ձգտում է հասնել նրա՝ երկրորդական պլան մղվելու ներընտանեկան կյանքում կամ էլ իրենց տնից հեռացվելուն, որ նախկինում միայն իր կենսատարածքն էր,

բ) հարսը սկեսուրի մեջ չի տեսնում իր սոցիալական հիմքը եւ դադարում է ծերացած կնոջն ընդունել որպես իր զավակների եւ ամուսնու կենսաբանական ակունք: Նա հիանում է իր երեխաներով եւ երկրորդական պլան է փորձում մղել սկեսուրին, երբեմն նաեւ՝ ամուսնուն:

Խախտվում է ընտանիքի սովորութային հիերարխիան, որը հավասարակշռված էր պահում երեխաների բնականոն զարգացման գործընթացը:

Ամուսնու քույրը մեծանալով՝ սկսում է կարոտով հիշել իր մանկությունը, իր երիտասարդության հետ կապված ամեն մանրուք ու հայրական տունը: Ափսոսում է, որ այլեւս հայրական տանը չէ ու հանկարծ նկատում է, որ այնտեղ այսօր բնադրվել է եղբոր կինը: Պայմանավորված անձնային հատկանիշներով՝ տալերից ոմանք կարող են նախանձել հարսին, ափսոսել իրենց եղբորը, ով կարող էր ավելի լավ աղջկա հետ ամուսնանալ, բայց նրա բախտը չի բերել, քանի որ այդ կինը ճաշ եփել ու լվացք անել չգիտի եւ այլն:

Շարունակելի

 

ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+15+7 
 Շիրակ+7-1 
 Արարատ+16+5
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ առաջին

 Armenian Medical Network -Health news