02/09/2010
aravot.amՕրաթերթ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ

Պահանջարկ չունեցող ապրանք
 
  Աջափնյակում մի հարեւան ունեինք, որը տաքսու վարորդ էր: Երբ 10-11 տարեկան էի, սիրում էի բակում հետը շախմատ խաղալ եւ զրուցել տարբեր թեմաներով: Նա այսօրվա վարորդներից չէր. այժմ նրանց մեջ կան մարդիկ, որոնք բարձրագույն կրթություն, նույնիսկ գիտական աստիճան ունեն, բայց համակարգի փլուզման հետեւանքով կորցրել են ամեն ինչ եւ ստիպված են «շոֆերություն» անել: Այն իմ հարեւանը «իսկական» տաքսիստ էր՝ դա՛ էր նրա մասնագիտությունը: Եվ ահա այսօր, հիշելով այդ մարդուն, ես զարմանում եմ, թե որքան կարդացած էր նա եւ որքան ճիշտ դատողություններ էր անում գրքերի մասին: Առանց որեւէ չափազանցության կարող եմ պնդել, որ այդ տաքսիստի մտավոր եւ մշակութային մակարդակը զգալիորեն ավելի բարձր էր, քան այսօրվա ԱԺ պատգամավորների մեծ մասինը:
Երբ կրթության պատասխանատուները՝ սկսած հասարակ դասվարից, վերջացրած նախարարով, անկեղծորեն կամ կեղծավոր ձեւով մտահոգվում են իրենց ոլորտը բարելավելու խնդիրներով, ես մտովի միշտ անում եմ այդ համեմատությունը եւ համոզվում, որ մեր կրթական համակարգի ճգնաժամի պատճառը հենց այստեղ է թաքնված: 40 տարի առաջ բնակչության բոլոր խավերի համար հարգի էին գրավոր խոսքը, կրթությունը, գիտելիքը: Այսօր ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության համար «հայկական երազանքի» մարմնավորում է հաստ վիզը եւ «ախրանայի» առկայությունը: Եթե դու չունես, ասենք, «Ֆոլքսվագեն տուարեգ» եւ երթեւեկում ես «Նիվայով», ուրեմն, անկախ քո մասնագիտական եւ մարդկային որակներից, ձախողված մարդ ես եւ չես ընդունվելու «բարձր դասի» քո գործընկերների կողմից: Իհարկե, 40 տարի առաջ էլ ոստիկաններն ու դատախազները ավազակ էին եւ կաշառակեր, բայց ոչ միայն նրանք, այլեւ ամենավերջին «ցեխավիկը», որը 25 ռուբլիանոցով խորովածի կրակն էր վառում, ներքին ակնածանք ուներ գիտնականի, մտավորականի հանդեպ եւ ձգտում էր, որ իր զավակները գնան հենց այդ, ոչ թե «ընդհատակյա միլիոնատիրոջ» ճանապարհով: Իսկ այսօր, հակառակ պաշտոնական հռետորությանը, գիտելիքն արհամարհված է, անիմաստ ու անպետք: Քանի չի փոխվել այդ իրավիճակը, ոչ մի «բոլոնյան սկզբունք», ոչ մի մագիստրատուրա կամ «ավագ դպրոց» մեր կրթությունը չեն փրկի:
Այսօր ՀՀ-ում պահանջարկ ունեցող գիտելիքներից կարելի է թվարկել թերեւս օտար լեզուների եւ համակարգչային տեխնիկայի իմացությունը: Այդ մասնագետների մի փոքր մասի բախտը բերում է, եւ նրանք աշխատանքի են ընդունվում դեսպանատներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններ կամ (որը գրեթե նույնն է) «գրանտակեր» հ/կ-ներ, որտեղ «սպիտակ» աշխատավարձով ապահովվում է բարեկեցության որոշակի մակարդակ: Բայց դա շատ փոքր խավ է, ընդ որում, մեր իրականությունից բավականին կտրված: Մնացած բնագավառներում «արդար քրտինքով» հնարավոր չէ բարեկեցություն ապահովել: Իսկ եթե հարստանալու համար պետք է խաբել, «քցել» եւ «քծնել» իշխանավորներին, ապա ինչի՞ համար են պետք գիտելիքները, ուսումը, կրթությունը:
Այսօրվա փուչիկները, ժապավենները, պաստառները, պաշտոնյաների եւ դպրոցների տնօրենների ճառերը այս իրավիճակը չեն փոխի: Գիտելիքների օրը Հայաստանի համար առայժմ արդիական չէ: Կարելի է նշել անգրագետ հաստավիզների օր: Վկան՝ Չեխովի եւ Պուշկինի անվան դպրոցների մոտ երեք շարքով կանգնած «ջիպերը»:
 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆ ՈՒԶՈՒՄ ԷՐ ԳՑՎԵԼ ԴԱՎԻԹԱՇԵՆԻ ԿԱՄՐՋԻՑ (տեսահոլովակը՝ Գագիկ Շամշյանի)
Իրավունք
ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ
 

Գործն իրար վրա են գցում

Սկիզբը՝ նախորդ համարում
Անցած տարվա օգոստոսին իր խախտված իրավունքները պաշտպանելու համար Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան կազմակերպություն էր դիմել վանաձորաբնակ Շուշանիկ Սարգսյանը:
Շուշանիկը պատմել էր, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժանմունքի քննիչ Վ. Դոլմազյանն ու ոստիկանության երեք աշխատակիցներն անօրինաբար խուզարկել են իր բնակարանը:
«Խնդիրը ոչ թե խուզարկության օրինականությունը կամ անօրինականությունն է, քանի որ կան փաստեր, որ դա եղել է, այլ այն, որ Լոռու մարզի դատախազությունը որոշում չի կայացրել, այլ կազմակերպության ուղարկած հաղորդմանը պատասխանել է գրությամբ,- ասում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը,- խնդիրը դատախազության անգործությանն է. համաձայն ...

 
 
 

Հերքո՞ւմ, թե՞ մեղադրական
 
Երեկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը, արձագանքելով օգոստոսի 28-ին «Առավոտի» «Խալաֆյանը չէր կարող ինքնասպան լինել» հրապարակմանը, մասնավորապես այն միտքն էր առաջ քաշել, թե «Հոդվածում տեղ են գտել անճշտություններ եւ խեղաթյուրումներ, որոնք կարող են ազդել դատաքննության ընթացքի վրա»: Ոստիկանությունը պահանջում է հերքում:
Մի կողմ թողնենք դատարանի անկախ եւ անաչառ լինելու մասին մեր պատկերացումները, դատաքննության ընթացքի վրա դատական ռեպորտաժների հնարավոր ազդեցության մասին խոսակցությունները, տեսնենք, թե ոստիկանությունը ինչո՞ւ ընթացող դատաքննության փուլում արձագանքեց հրապարակմանը:
Ոստիկանությունը վկայակոչել է ամբաստանյալ Աշոտ Հարությունյանի այն խոսքը, որը բառացի մեջ է բերել «Առավոտը». «Եկեք ...
 
 
 

ԿԱՇԱՌՔԻ ԳՈՐԾՈՎ
 
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների բաժնի ավագ տեսուչի եւ ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության մեթոդական եւ տեխնիկական ապահովման բաժնի ավագ փորձագետի կողմից կաշառք ստանալու, ինչպես նաեւ փաստաթղթեր կեղծելու եւ մաքսանենգության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների բաժնի ավագ տեսուչ, մաքսային ծառայության լեյտենանտ Ա. Գեւորգյանը դրդել է փաստաթուղթ կեղծելուն եւ մաքսանենգություն ...
 
 
 

ԿԻՆԸ ԹԱՔՆՎԵԼ Է
 
Մոսկվայի ոստիկանությունը սկսել է Հայաստանի քաղաքացուհու որոնումները: «Ինտերֆաքսի» համաձայն, տեղի է ունեցել ընտանեկան վիճաբանություն, որն ավարտվել է դանակահարությամբ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ կինը խոհանոցային դանակով վիրավորել է 4 անձի՝ 42-ամյա մի տղամարդու, 12-ամյա մի աղջկա, Ստավրոպոլի մարզի 32-ամյա մի բնակչուհու եւ նրա 13-ամյա որդուն: Պարզվել է, որ բոլոր վիրավորներն էլ Հայաստանից ժամանածներ են, իսկ վնասվածքները նրանց հասցրել է Հայաստանի 25-ամյա մի քաղաքացուհի, ով թաքնված է:
 
 
 

ՈՒՂԵՎՈՐԸ ԽԵՂԴՎԵԼ Է
 
Օգոստոսի 31-ին, ժամը 04.03-ին Մարտունի քաղաքի ոստիկանության բաժնից ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Նախնական վարկածի համաձայն, «ՕՊԵԼ Ֆրոնտերա» մակնիշի 04 ՏՕ 022 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ խրվել ճահիճը, ինչի հետեւանքով ուղեւոր Գ. Մնացականյանը խեղդվել է: Ավտոմեքենայի վարորդ Գ. Խլղաթյանը չի վնասվել՝ դուրս է ցատկել ավտոմեքենայից:
 
 
 

ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+32+16 
 Շիրակ+22+6 
 Արարատ+33+15
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

Քիրք իններորդ

 Քիրք տասներորդ

 Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ քսանմեկերորդ

Գլուխ քսաներկուերորդ

Գլուխ քսաներեքերորդ

Գլուխ քսանչորսերորդ

Գլուխ քսանհինգերորդ

Գլուխ քսանվեցերորդ