|
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Աջափնյակում մի հարեւան ունեինք, որը տաքսու վարորդ էր: Երբ 10-11 տարեկան էի, սիրում էի բակում հետը շախմատ խաղալ եւ զրուցել տարբեր թեմաներով: Նա այսօրվա վարորդներից չէր. այժմ նրանց մեջ կան մարդիկ, որոնք բարձրագույն կրթություն, նույնիսկ գիտական աստիճան ունեն, բայց համակարգի փլուզման հետեւանքով կորցրել են ամեն ինչ եւ ստիպված են «շոֆերություն» անել: Այն իմ հարեւանը «իսկական» տաքսիստ էր՝ դա՛ էր նրա մասնագիտությունը: Եվ ահա այսօր, հիշելով այդ մարդուն, ես զարմանում եմ, թե որքան կարդացած էր նա եւ որքան ճիշտ դատողություններ էր անում գրքերի մասին: Առանց որեւէ չափազանցության կարող եմ պնդել, որ այդ տաքսիստի մտավոր եւ մշակութային մակարդակը զգալիորեն ավելի բարձր էր, քան այսօրվա ԱԺ պատգամավորների մեծ մասինը:
Երբ կրթության պատասխանատուները՝ սկսած հասարակ դասվարից, վերջացրած նախարարով, անկեղծորեն կամ կեղծավոր ձեւով մտահոգվում են իրենց ոլորտը բարելավելու խնդիրներով, ես մտովի միշտ անում եմ այդ համեմատությունը եւ համոզվում, որ մեր կրթական համակարգի ճգնաժամի պատճառը հենց այստեղ է թաքնված: 40 տարի առաջ բնակչության բոլոր խավերի համար հարգի էին գրավոր խոսքը, կրթությունը, գիտելիքը: Այսօր ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության համար «հայկական երազանքի» մարմնավորում է հաստ վիզը եւ «ախրանայի» առկայությունը: Եթե դու չունես, ասենք, «Ֆոլքսվագեն տուարեգ» եւ երթեւեկում ես «Նիվայով», ուրեմն, անկախ քո մասնագիտական եւ մարդկային որակներից, ձախողված մարդ ես եւ չես ընդունվելու «բարձր դասի» քո գործընկերների կողմից: Իհարկե, 40 տարի առաջ էլ ոստիկաններն ու դատախազները ավազակ էին եւ կաշառակեր, բայց ոչ միայն նրանք, այլեւ ամենավերջին «ցեխավիկը», որը 25 ռուբլիանոցով խորովածի կրակն էր վառում, ներքին ակնածանք ուներ գիտնականի, մտավորականի հանդեպ եւ ձգտում էր, որ իր զավակները գնան հենց այդ, ոչ թե «ընդհատակյա միլիոնատիրոջ» ճանապարհով: Իսկ այսօր, հակառակ պաշտոնական հռետորությանը, գիտելիքն արհամարհված է, անիմաստ ու անպետք: Քանի չի փոխվել այդ իրավիճակը, ոչ մի «բոլոնյան սկզբունք», ոչ մի մագիստրատուրա կամ «ավագ դպրոց» մեր կրթությունը չեն փրկի:
Այսօր ՀՀ-ում պահանջարկ ունեցող գիտելիքներից կարելի է թվարկել թերեւս օտար լեզուների եւ համակարգչային տեխնիկայի իմացությունը: Այդ մասնագետների մի փոքր մասի բախտը բերում է, եւ նրանք աշխատանքի են ընդունվում դեսպանատներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններ կամ (որը գրեթե նույնն է) «գրանտակեր» հ/կ-ներ, որտեղ «սպիտակ» աշխատավարձով ապահովվում է բարեկեցության որոշակի մակարդակ: Բայց դա շատ փոքր խավ է, ընդ որում, մեր իրականությունից բավականին կտրված: Մնացած բնագավառներում «արդար քրտինքով» հնարավոր չէ բարեկեցություն ապահովել: Իսկ եթե հարստանալու համար պետք է խաբել, «քցել» եւ «քծնել» իշխանավորներին, ապա ինչի՞ համար են պետք գիտելիքները, ուսումը, կրթությունը:
Այսօրվա փուչիկները, ժապավենները, պաստառները, պաշտոնյաների եւ դպրոցների տնօրենների ճառերը այս իրավիճակը չեն փոխի: Գիտելիքների օրը Հայաստանի համար առայժմ արդիական չէ: Կարելի է նշել անգրագետ հաստավիզների օր: Վկան՝ Չեխովի եւ Պուշկինի անվան դպրոցների մոտ երեք շարքով կանգնած «ջիպերը»: |
| |
| ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
| ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ |
|
ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆ ՈՒԶՈՒՄ ԷՐ ԳՑՎԵԼ ԴԱՎԻԹԱՇԵՆԻ ԿԱՄՐՋԻՑ (տեսահոլովակը՝ Գագիկ Շամշյանի)
|
 |
|
 |
| 2010-09-01 |
| ԲՐՈՒՑԵԼՈԶՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ ՄԻՍԸ՝ ԵՐՇԻԿԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ |
| |
Իսկ Արագածոտնի մարզպետարանում տեղյակ չեն
Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի յոթ երեխա գտնվում է Թալինի հիվանդանոցում: Նրանց օրգանիզմում բրուցելոզ է հայտնաբերվել, որը երեխաներին է փոխանցվել նույն այդ հիվանդությամբ վարակված անասնամսից:
«Առավոտի» տեղեկություններով, կենդանիների վարակված միսը նույնիսկ մայրաքաղաք է հասել՝ հանձնվել խանութներին եւ անգամ՝ սուպերմարկետներին:
Թե Իրինդում, թե հարեւան գյուղերում մարդիկ անհանգիստ են. վախենում են՝ հանկարծ վարակված կլինեն:
Կատարվածի մասին Արագածոտնի մարզպետարանի գյուղվարչությունում տեղյակ չէին: Իրենց սպասարկման տարածքում արձանագրված վարակի տարածման մասին լուրը վարչության պետ Յուրա Ազատյանը «Առավոտից» տեղեկացավ, որից հետո պատրաստակամություն հայտնեց «ինֆորմացիան ճշտելու դեպքում՝ ... |
| |
 |
| |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
| 2010-09-01 |
| Սյունիքում կփակվի 2 դպրոց |
| |
Գյուղական բնակավայրերում դպրոցահասակ երեխաների թիվը նվազում է
Օգոստոսի 27-ին եւ 28-ին «Առավոտը» անդրադարձել է հերթական ուսումնական տարվան ընդառաջ ավանդական դարձած օգոստոսյան խորհրդակցություններին եւ ներկայացրել այս կամ այն մարզում առկա հիմնախնդիրները: Օրինակ, որ Գեղարքունիքում աճել է անչափահաս հանցագործների թիվը, Շիրակում անչափահաս հանցագործների աճը ուղեկցվել է աշակերտների քանակի նվազմամբ, Արագածոտնում կան դպրոց չհաճախող երեխաներ եւ այլն:
Անցած ուսումնական տարվա անցուդարձն ու գալիք՝ 2010-2011 ուսումնական տարվա անելիքներն ու խնդիրները քննարկվել են նաեւ Սյունիքում: Մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանը՝ խոսելով մարզի կրթական հիմնախնդիրներից, նկատել է, որ տարեցտարի գյուղական դպրոցներում նվազում է դպրոցականների թիվը, իսկ 5-10 աշակերտ ... |
| |
 |
| |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
| 2010-09-01 |
| Հերթական ուխտագնացությունը |
| |
Խաղաղության ամենալավ պաշտպանը ազատագրված հողում կառուցված տունն է
1993 թվականին՝ արցախյան պատերազմի թեժ տարիներին, Հայաստանի Արմավիրի մարզի Արշալույս գյուղից Նազիկ մայրիկը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի մայրը, հավաքելով պատերազմում զոհված մի քանի տղաների ծնողների, այցելեց Հադրութ: Հենց Հադրութում էին ընկել նրանց հերոս զավակները, հենց Հադրութում էր դեռ շարունակվում պատերազմը: Տարեց կնոջ քայլը նախադեպ հանդիսացավ բոլոր այն հայերի համար, ովքեր հրադադարի պայմանագրի ստորագրումից հետո ազատագրված տարածքներ այցելելու, տեղի բնակչության հետ շփվելու, նրանց հնարավորինս աջակցելու ցանկություն ունեին:
Այդ այցելությունները նախ ԵԿՄ ծրագրային դրույթի, ապա՝ ավանդույթի վերածեց ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը: Այցերը հետագայում ուխտագնացություն ... |
| |
 |
| |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
| 2010-09-01 |
| ԿՐԿԻՆ ԽԱԽՏՎԵԼ Է |
| |
| Երեկ Գեղի-Կապան ջրագծում կրկին վթար էր տեղի ունեցել, որի հետեւանքով հերթական անգամ խախտվել է Կապան քաղաքի ջրամատակարարման գրաֆիկը: Վերջերս Կապան քաղաքին ջուր սնուցող այս ջրագիծը հաճախակի է վթարի ենթարկվում ու արդեն որերորդ անգամ բնակչության դժգոհությունն ու զայրույթն առաջացնում: Ի դեպ, նախորդ օրերին էլ էր խնդիրներ առաջացել ջրամատակարարման գրաֆիկում: Ընկերության Հարավային մասնաճյուղի տրամադրած տեղեկատվության համաձայն` գրաֆիկի շեղումն այս անգամ պայմանավորված էր որոշ բաժանորդների կողմից ոռոգման ջրի ապօրինի օգտագործման հետ: Ինչ վերաբերում է երեկվա վթարին, պատասխանատուների հավաստմամբ, աշխատանքներ տարվում են դրա վերացման ուղղությամբ եւ երեկոյան բաժանորդներին նորմալ գրաֆիկով ջուր կմատակարարվի: Այս մասին «Առավոտին» տեղեկացրին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Հարավային մասնաճյուղից եւ խոստացան ... |
| |
 |
| |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
| 6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
| 13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
| 20 |
21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
| 27 |
28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +32 | +16 |
| Շիրակ | +22 | +6 |
| Արարատ | +33 | +15 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել