02/09/2010
aravot.amՕրաթերթ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ

Պահանջարկ չունեցող ապրանք
 
  Աջափնյակում մի հարեւան ունեինք, որը տաքսու վարորդ էր: Երբ 10-11 տարեկան էի, սիրում էի բակում հետը շախմատ խաղալ եւ զրուցել տարբեր թեմաներով: Նա այսօրվա վարորդներից չէր. այժմ նրանց մեջ կան մարդիկ, որոնք բարձրագույն կրթություն, նույնիսկ գիտական աստիճան ունեն, բայց համակարգի փլուզման հետեւանքով կորցրել են ամեն ինչ եւ ստիպված են «շոֆերություն» անել: Այն իմ հարեւանը «իսկական» տաքսիստ էր՝ դա՛ էր նրա մասնագիտությունը: Եվ ահա այսօր, հիշելով այդ մարդուն, ես զարմանում եմ, թե որքան կարդացած էր նա եւ որքան ճիշտ դատողություններ էր անում գրքերի մասին: Առանց որեւէ չափազանցության կարող եմ պնդել, որ այդ տաքսիստի մտավոր եւ մշակութային մակարդակը զգալիորեն ավելի բարձր էր, քան այսօրվա ԱԺ պատգամավորների մեծ մասինը:
Երբ կրթության պատասխանատուները՝ սկսած հասարակ դասվարից, վերջացրած նախարարով, անկեղծորեն կամ կեղծավոր ձեւով մտահոգվում են իրենց ոլորտը բարելավելու խնդիրներով, ես մտովի միշտ անում եմ այդ համեմատությունը եւ համոզվում, որ մեր կրթական համակարգի ճգնաժամի պատճառը հենց այստեղ է թաքնված: 40 տարի առաջ բնակչության բոլոր խավերի համար հարգի էին գրավոր խոսքը, կրթությունը, գիտելիքը: Այսօր ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության համար «հայկական երազանքի» մարմնավորում է հաստ վիզը եւ «ախրանայի» առկայությունը: Եթե դու չունես, ասենք, «Ֆոլքսվագեն տուարեգ» եւ երթեւեկում ես «Նիվայով», ուրեմն, անկախ քո մասնագիտական եւ մարդկային որակներից, ձախողված մարդ ես եւ չես ընդունվելու «բարձր դասի» քո գործընկերների կողմից: Իհարկե, 40 տարի առաջ էլ ոստիկաններն ու դատախազները ավազակ էին եւ կաշառակեր, բայց ոչ միայն նրանք, այլեւ ամենավերջին «ցեխավիկը», որը 25 ռուբլիանոցով խորովածի կրակն էր վառում, ներքին ակնածանք ուներ գիտնականի, մտավորականի հանդեպ եւ ձգտում էր, որ իր զավակները գնան հենց այդ, ոչ թե «ընդհատակյա միլիոնատիրոջ» ճանապարհով: Իսկ այսօր, հակառակ պաշտոնական հռետորությանը, գիտելիքն արհամարհված է, անիմաստ ու անպետք: Քանի չի փոխվել այդ իրավիճակը, ոչ մի «բոլոնյան սկզբունք», ոչ մի մագիստրատուրա կամ «ավագ դպրոց» մեր կրթությունը չեն փրկի:
Այսօր ՀՀ-ում պահանջարկ ունեցող գիտելիքներից կարելի է թվարկել թերեւս օտար լեզուների եւ համակարգչային տեխնիկայի իմացությունը: Այդ մասնագետների մի փոքր մասի բախտը բերում է, եւ նրանք աշխատանքի են ընդունվում դեսպանատներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններ կամ (որը գրեթե նույնն է) «գրանտակեր» հ/կ-ներ, որտեղ «սպիտակ» աշխատավարձով ապահովվում է բարեկեցության որոշակի մակարդակ: Բայց դա շատ փոքր խավ է, ընդ որում, մեր իրականությունից բավականին կտրված: Մնացած բնագավառներում «արդար քրտինքով» հնարավոր չէ բարեկեցություն ապահովել: Իսկ եթե հարստանալու համար պետք է խաբել, «քցել» եւ «քծնել» իշխանավորներին, ապա ինչի՞ համար են պետք գիտելիքները, ուսումը, կրթությունը:
Այսօրվա փուչիկները, ժապավենները, պաստառները, պաշտոնյաների եւ դպրոցների տնօրենների ճառերը այս իրավիճակը չեն փոխի: Գիտելիքների օրը Հայաստանի համար առայժմ արդիական չէ: Կարելի է նշել անգրագետ հաստավիզների օր: Վկան՝ Չեխովի եւ Պուշկինի անվան դպրոցների մոտ երեք շարքով կանգնած «ջիպերը»:
 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆ ՈՒԶՈՒՄ ԷՐ ԳՑՎԵԼ ԴԱՎԻԹԱՇԵՆԻ ԿԱՄՐՋԻՑ (տեսահոլովակը՝ Գագիկ Շամշյանի)
Քաղաքականություն
ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆ ՈՒԶՈՒՄ ԷՐ ԳՑՎԵԼ ԴԱՎԻԹԱՇԵՆԻ ԿԱՄՐՋԻՑ
 

Երեկ, ժամը 19.00-ի սահմաններում, Դավիթաշենի կամրջում ինքնասպանության փորձ է կատարել մի երիտասարդ տղամարդ: Նշված տարածքում իրենց ծառայությունն իրականացնող ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակիցները կարողացել են կանխել ինքնասպանությունը եւ երիտասարդին տեղափոխել Երեւան քաղաքի վարչություն, իսկ այնուհետեւ՝ ոստիկանության Մաշտոցի բաժին: Քաղաքացիները, հետաքրքրությունից դրդված, իրենց ավտոմեքենաները կանգնեցնում էին կամրջի վրա՝ առաջացնելով խցանումներ (տե՛ս լուսանկարը): «Առավոտի» տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարող երիտասարդը ՌԴ Իրկուտսկ քաղաքի բնակիչ, ազգությամբ ուկրաինացի 27-ամյա Դմիտրի Յացինինն էր։ Վերջինս տեղափոխվել է Ավանի նարկոլոգիական դիսպանսեր, քանի որ եղել է ոչ սթափ վիճակում։

 
 
 

2 ԵԼՈՒՅԹ ԵՎ ԵՐԳԵՐ, ՊԱՐԵՐ
 

Ըստ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ  Արմեն Ռուստամյանի՝ այսպես է անցնելու իրենց վաղվա հավաքը

- Մերժելով ընդդիմության հանրահավաքների իրազեկումները՝ Երեւանի քաղաքապետարանը այլընտրանքային վայր էր առաջարկում «Դինամո» մարզադաշտին հարակից տարածքը: Իսկ ՀՅԴ-ն ինքնակա՞մ է սեպտեմբերի 2-ին «Դինամո» մարզասրահում կազմակերպում հանդիպում-տոնախմբություն՝ նվիրված Արցախի անկախության օրվան:
- Մենք նախ դիմել էինք Ազատության հրապարակում այդ միջոցառումն անցկացնելու համար: Եթե այնտեղ լիներ՝ կարող էինք ավելի լավ անցկացնել: Դա մերժեցին եւ առաջարկեցին Շահումյանի հրապարակը: Բայց այդ բաց տարածքը հարմար չէր տեխնիկական այն միջոցների կիրառման առումով, որոնք ուզում ենք օգտագործել այս ընթացքում: Միջոցառմանը ...

 
 
 

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ
 

Պնդում է 1995 եւ 1997 թվականներին հայ-ռուսական փոքր ու մեծ պայմանագրերին ՀՀ խորհրդարանում դեմ քվեարկած նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը:

Ավելի քան տասն օր առաջ ՀՀ եւ ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդեւը ստորագրեցին Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին ՌԴ-ի եւ ՀՀ-ի միջեւ 1995 թվականի մարտի 16-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու՝ ռազմակայանի տեղակայման ժամկետը 25-ի փոխարեն 49 տարով երկարաձգելու վերաբերյալ թիվ 5 արձանագրությունը: Սպասվում է, որ ՀՀ խորհրդարանի աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայում փաստաթուղթը առաջիկա նիստերի օրակարգ կմտնի եւ առանց լուրջ դիմադրության կվավերացվի: Այդուհանդերձ, խնդիրը շարունակում է մնալ քաղաքական ուժերի եւ լրատվամիջոցների քննարկման օրակարգում: Հիշեցնենք, ...

 
 
 

«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը լավ չի աշխատում»
 

«Ամերիկյան դիվանագիտության ճաճանչափայլ տիրուհուն»  ուղղված նամակում հայտնում է գլխավոր մարքսիստը

Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն օրերս նամակով դիմել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Պարոն Հակոբյանն այդ նամակով «Ամերիկյան դիվանագիտության ճաճանչափայլ տիրուհի (լուչեզառնայա պրիմադոննա)» տիկին Քլինթոնին իրազեկում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատանքի մասին: «Առավոտի» հետ զրույցում պարոն Հակոբյանը պնդեց, որ իր ձեռքի տակ կան քաղաքացիների բողոքներ, եւ որ հարկ եղած դեպքում պատրաստ է դրանք տրամադրել պատկան մարմիններին:
Իսկ տիկին Քլինթոնին ուղղված նամակում Դավիթ Հակոբյանը մասնավորաբար գրում է. «Ես՝ ջերմ երկրպագուն Ձեր, որ 2000 թվականից թմբկահարում եւ կանխագուշակում էի Ձեր շռնդալից մուտքը ...

 
 
 

ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺՎԵՑ
 
Երեկ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը, Արարատ Պետրոսյանի նախագահությամբ, լսեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի եւ նրա պաշտպան Ռոբերտ Ռեւազյանի վերաքննիչ բողոքը: Դատական նիստին ներկա էր Մհեր Ենոքյանը. նա եւ նրա խուցընկեր Սողոմոն Քոչարյանը անցյալ տարվա նոյեմբերին ՔԿՀ-ից փախչելու համար դատապարտվել էին 7,5 տարվա ազատազրկման: Հենց այս դատավճիռն էլ Ենոքյանը բողոքարկում էր: Քոչարյանը չհավատալով վերաքննիչին՝ ընդհանրապես բողոք չէր էլ բերել: Երեկ դատարանը մերժեց Ենոքյանի եւ նրա պաշտպանի վերաքննիչ բողոքը:
 
 
 

ԴԻՎԵՐՍԻՈՆ ԽՄԲԻ ՓՈՐՁԸ ՁԱԽՈՂՎԵԼ Է, ԲԱՅՑ...
 
«Առավոտի» տեղեկություններով, երեկ առավոտյան ադրբեջանական դիվերսիոն խումբը փորձել է մտնել Վերին Չայլուի տարածք: Հակառակորդը լուրջ դիմադրության է հանդիպել: Սակայն մեր զինվորներից մեկը՝ Ռուդիկ Թովմասյանը, վիրավորվել է:
 
 
 

ՈՒՇՔԻ ՉԳԱԼՈՎ
 
ՀՀ ոստիկանությունից երեկ տեղեկացրին, որ գիտակցության չգալով՝ Կապանի հիվանդանոցում մահացել է գլխի պատռած վերքով հիվանդանոց տարված Գրիգոր Պապյանը: Քաջարանի քաղաքապետարանի զբոսայգում նա 4 օր առաջ վիճաբանության մեջ է մտել ոմն Սահակի հետ, որը նրան հրել է: Գրիգորը ընկել էր՝ գլուխը խփելով բազալտե սալիկին: Սահակը ձերբակալված է:
 
 
 

ՄԵՂՎԻ ԽԱՅԹՈՑԸ՝ ՎՐԱԵՐԹԻ ՊԱՏՃԱՌ
 
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի համաձայն, 4 օր առաջ, ժ. 12.30-ին, Բագրատունյաց պողոտայի թիվ 5 շենքի մոտ 63-ամյա Սլավիկ Կ.-ին մեղուն խայթել է, ինչի հետեւանքով նա «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 50-ամյա Հայկուշ Շ.-ին: Հայկուշ Շ.-ն տեղափոխվել է «Երեւան», իսկ Սլավիկ Կ.-ն՝ «Մալաթիա» բժշկական կենտրոն: Կատարվում է նախաքննություն:
 
 
 

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՋՆՋՈՒՄ
 
Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը համերգ տալու հրավեր է ստացել Թուրքիայից։ Այս մասին, tert,am-ի մատուցմամբ, երաժիշտն ասել է Աթենքի «Ազատ օր» թերթին տված հարցազրույցում։ Նա պատմել է, որ 1998թ. նույնպես հրավիրվել էր Թուրքիա՝ Slayer նվագախմբի հետ համերգային շրջագայության, բայց չի գնացել։ Երգչի խոսքով՝ իր համար դժվար է գնալ մի երկիր, որտեղ որպես արվեստագետ չես կարող ազատորեն իրականությունն ասել։ Այն հարցին, թե ի՞նչ է Ցեղասպանությունը իր համար, երաժիշտն ասել է. «Իրականության ջնջում։ Անարդարության մեծագույն եղելությունն է։ Պատճառը, որ պետք է հաճախ խոսենք նրա մասին, այն է, որ կա միջազգային անտարբերություն դրա ճանաչման ու հատուցման առնչությամբ, ՄԱԿ-ի կամ միջազգային այլ կառույցների կողմից»:
 
 
 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՅԴ ԶԼՄ-ՆԵՐԻՆ ՉԷՐ
 
Հուլիսի 17-ին Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցության համագումարում կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանը հայտարարել էր. «Հայ-թուրքական արձանագրությունների քննարկման ամենաբուռն օրերին, երբ նախագահը ձեռնարկում էր իր համահայկական ուղեւորությունը, եւ ՀՅԴ-ն նրան որոշ վայրերում դիմավորում էր ստահակների ամոթալի արարքներով՝ մեր ներկայացուցիչները, հատկապես Բեյրութում ու Նյու Յորքում, դրսեւորեցին իրենց հարգալից վերաբերմունքը եւ սատարեցին Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը», եւ հավելել. «Ափսոս, սակայն, որ ռամկավարների նման կեցվածքն ըստ արժանվույն չգնահատվեց մեր իշխանությունների կողմից»: Եզրակացրել էր՝ «Անառակ որդուն են կարեւորություն տալիս»: «Հրապարակի» թղթակցի հարցին, թե ի՞նչ ձեւով պետք է իրենց կեցվածքը գնահատվեր՝ պատասխանել էր. «Գոնե երկու խոսք ասվեր այդ մասին՝ պաշտոնական ամբիոնն ...
 
 
 

Բանաձեւը չի ազդի
 

Սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից ներկայացվելիք հակահայկական բանաձեւի նախագիծը եթե ընդունվի էլ, էական ազդեցություն չի ունենա ինչպես ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման, այնպես էլ համանախագահող երկրների դիրքորոշման վրա։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը. «Պատրանքների մեջ ընկնել պետք չէ: Ադրբեջանին հայտնի է, որ իսլամական կոնֆերանսի անդամ երկրների ձայների շնորհիվ ՄԱԿ-ի ֆորմատում ընդունված որոշումը էական ազդեցություն չի կարող ունենալ Մինսկի խմբի աշխատանքների վրա, որովհետեւ տարիներ շարունակ հետամուտ լինելով խնդրին՝ քայլ առ քայլ մոտեցել են դրա կարգավորմանը: Իսլամական երկրները քվեարկել են այդ որոշման օգտին՝ առաջին հերթին կրոնական համերաշխություն դրսեւորելով»:
Ըստ պարոն Մինասյանի, այս բնագավառում լուրջ անելիքներ ունենք, պետք է ...

 
 
 

Ընդդիմությունն իրեն սպառե՞լ է
 

Հայաստանյան ընդդիմությունն իրեն սպառել է: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի միանշանակ կարծիք են հայտնել քաղաքագետներ Երվանդ Բոզոյանն եւ Ալեքսանդր Մարկարովը:
«Ընդդիմությունը պետք է վերաիմաստավորի իրեն: Արհեստական դիրքորոշումները, արհեստական հայտարարությունները, ընդդիմություն հանուն ընդդիմանալու, այդ ամենը պետք է մնա անցյալում»,- կարծիք է հայտնել Մարկարովը: Բոզոյանը գործընկերոջ հայտարարությանը հավելել է, թե ընդդիմությունը «վառվել է». «Դասական տարբերակն այսպիսին է. կա իշխանություն, կա ընդդիմություն, որն առաջարկում է իշխանությանն այլընտրանքային քաղաքականություն: Ընդդիմությունը պնդում էր, թե ունի ԼՂ հակամարտության կարգավորման բանալի, կարող է ավելի արագ լուծել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը: ...

 
 
 

Ֆուտբոլային դիվանագիտությունը՝ «խրատ եւ օրինակ»
 
«Հայ-թուրքական արձանագրությունների մեկ տարին առիթ է, որ մենք կրկին հիշենք այն, որ այս գործընթացը չի նպաստելու հայ-թուրքական հարաբերությունների փաստացի բարելավմանը, չի գնա սահմանի բացմանը, եւ մեր տարածաշրջանում լարվածության աստիճանը չի թուլանալու, այլ ճիշտ հակառակը. Թուրքիան կօգտագործի իր հնարավորությունը տարածաշրջան ներխուժելու համար»,- 7or.am-ի փոխանցմամբ՝ երեկ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Նրա կարծիքով, արձանագրություններն առիթ դարձան, որ Թուրքիան ակտիվորեն մտնի այս դիվանագիտական դաշտ եւ գրեթե բոլոր հարաբերություններում՝ ԵՄ-ի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության հետ, բարձրացնի Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման արագացման խնդիրը. «Նույնիսկ Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով պարտավորություն էր վերցնում Թուրքիայի հանդեպ, որ ինքը Մինսկի խմբի ...
 
 
 

ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+32+16 
 Շիրակ+22+6 
 Արարատ+33+15
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

Քիրք իններորդ

 Քիրք տասներորդ

 Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ քսանմեկերորդ

Գլուխ քսաներկուերորդ

Գլուխ քսաներեքերորդ

Գլուխ քսանչորսերորդ

Գլուխ քսանհինգերորդ

Գլուխ քսանվեցերորդ