 |
 |
|
| 11/ | 03/2010 |
| aravot.am | Օրաթերթ |
|
|
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Ժամանակին մեր երկրում մեծ ժողովրդավարություն էր վայելում «Ռեզիդենտի սխալը» ֆիլմը, որում ռուս նշանավոր դերասան Գեորգի Ժժենովը մարմնավորում էր համակրելի մի լրտեսի կերպար: Այդ ֆիլմում կա այսպիսի դրվագ. մեր հետախույզների փայլուն աշխատանքից հետո թշնամական լրտեսական կազմակերպության պաշտոնյան գալիս է իր ղեկավարի մոտ եւ դժբախտ դեմքով զեկուցում է՝ «մենք անախորժություններ ունենք», ինչին նրա «շեֆը» ուսուցողական տոնով պատասխանում է՝ «անախորժություն է, երբ ձեր կինը ձեզ բռնացնում է սիրուհու հետ, իսկ սա կատարյալ տապալում է»: Այս երկխոսությունը ես հիշեցի՝ կարդալով ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)՝ Հայաստանին վերաբերող զեկույցի այն գնահատականը, թե մարտի 1-ից հետո տեղի ունեցած դատավարությունները բացահայտեցին մեր դատական համակարգի թերությունները: Թերություն է, երբ դատավորը՝ պրոֆեսիոնալիզմի եւ թեկուզ անաչառության պակասի պատճառով, սխալ որոշում է ընդունում: Նման թերություններ թե՛ Ամերիկայի եւ թե՛ Եվրոպայի դատական համակարգերում լիքն են: Բայց երբ դատավորը ակնհայտորեն չի պատրաստվում լսել կողմերի փաստարկները, որեւէ հնարավորություն եւ մտադրություն չունի դրանք ծանրութեթեւ անելու ու դատարան է գալիս արդեն պատրաստի եւ «վերեւների» հետ համաձայնեցված վճռով՝ դա թերություն չէ: Դա, թույլ տվեք ասել, համակարգի իսպառ բացակայություն է: Հանուն արդարության նշեմ, որ Հայաստանի երեք հանրապետություններում նման համակարգ չկար, եւ խիստ կասկածում եմ, որ այն գոյություն ուներ, ասենք, Տիգրան Մեծի կամ Արշակ Երկրորդի ժամանակ: Վերջին 20 տարում մեզ հնարավորություն էր տրված դատական եւ ժամանակակից քաղաքակրթությանը համահունչ այլ համակարգեր ստեղծելու, սակայն այդ հնարավորությունը մենք չափազանց անտաղանդ ձեւով բաց թողեցինք: Այն «դատավարությունները», որոնցում ԵԱՀԿ-ն «թերություններ» է նկատել, նման են մեկ այլ խորհրդային ֆիլմի՝ «Հրահանի» տեսարանին, երբ թագավորն ասում է՝ «որպես դատախազ ես պահանջում եմ մահապատիժ, որպես փաստաբան ես որեւէ մեղմացուցիչ հանգամանք չեմ գտնում, իսկ որպես դատավոր ձեզ դատապարտում եմ մահվան»: «Իսկ դահիճը նո՞ւյնպես դուք եք»,- հարցնում է զինվորը: «Ոչ,- պատասխանում է թագավորը,- դահիճ մենք ունենք, եւ շատ լավ»:
Նիկոլ Փաշինյանի երեկվա դատավճիռը, ինչպես նաեւ «մարտի 1»-ի գործով մնացած դատավճիռները, վկայում են ոչ թե թերությունների, այլ համակարգի բացակայության մասին: Պետք չէ հմուտ իրավաբան կամ նույնիսկ ԺՀՄԻԳ փորձագետ լինել՝ հասկանալու համար, որ մարդուն դատապարտելու համար պետք է ապացուցված համարել կոնկրետ այդ մարդու մեղքը: Տվյալ դեպքում դատավճիռներին հավատալու համար ես պետք է համոզվեմ, որ խնդրո առարկա իրադարձությունների ժամանակ X-ը արել է սա, իսկ Y-ը՝ սա: Բայց երբ ինձ ասում են, որ X-ը, Y-ը, Z-ը «եւ մյուսները» ինչ-որ բաներ են խոսացել, որի հետեւանքով տեղի են ունեցել անկարգություններ, ես դրան կարող եմ պատասխանել՝ «այո, լավ չեն արել՝ խոսացել են, ինձ էլ դուր չի գալիս նրանց խոսացածը, սակայն խոսքի եւ, ասենք, մեքենա վառելու պատճառահետեւանքային կապը դուք չեք ապացուցել»: Երբ մի քանի տասնյակ քաղաքացիների նկատմամբ մեղադրանքը «պատճենահանվում» է, դատավճիռն ընկալվում է ոչ թե որպես իրավական ակտ, այլ որպես քաղաքական պիտակ:
Այնպես որ, օգտվելով վերոհիշյալ զեկույցի ձեւակերպումից, արձանագրենք. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ զեկույցը բացահայտել է հենց իր՝ ԺՀՄԻԳ-ի թերությունները: |
| |
| ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
| ՄԻՏՔ |
|
|
 |
|
 |
| 2010-03-10 |
| Բրազիլիայի դեմարշը՝ ընդդեմ Միացյալ Նահանգների |
| |
Բրազիլիայի կառավարությունը ի պատասխան Միացյալ Նահանգների կողմից բամբակ մշակող գյուղատնտեսներին սուբսիդավորման անօրինական որոշման, որոշել է ԱՄՆ նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառել. մասնավորապես բարձրացնել Բրազիլիա ներմուծվող որոշակի ապրանքների մաքսատուրքը: Ընդ որում, այդ որոշումը պաշտպանվել է նաեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության կողմից, ինչը շատ ծայրահեղ դեպքերում է լինում: Բրազիլիայում հրապարակվել է ամերիկյան արտադրության 100 անուն ապրանքների ցանկը, որոնք 30 օր անց ենթակա են լինելու ավելացված մաքսատուրքի, եթե մինչ այդ երկու երկրների կառավարություններին չհաջողվի համաձայնության գալ:
Բրազիլիայի իշխանությունները հայտարարել են, որ պատժամիջոցները պարտադրված միջոցառումներ են, բայց դա միակ հնարավոր ելքն է, քանի որ 7 տարի ... |
| |
 |
| |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
| 2010-03-10 |
| Թուրքիայում հարձակման է ենթարկվել Ուկրաինայի հյուպատոսությունը |
| |
Ուկրաինայի ԱԳՆ-ում շտապ աշխատանքային խումբ է ստեղծվել՝ Ստամբուլում երկրի գլխավոր հյուպատոսության վրա հարձակումից հետո անվտանգության ուժեղացման եւ աշխատանքի վերականգնման հարցերը քննելու: Նման հանձնարարական, ըստ «News.am»-ի, տվել է Ուկրաինայի արտգործնախարար Պյոտր Պորոշենկոն: Ինչպես նշվում է արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ, մարտի 9-ին Ստամբուլում Ուկրաինայի հյուպատոսարան է ներխուժել ատրճանակով զինված Թուրքիայի մի քաղաքացի, որը մի քանի անգամ կրակել է աշխատակիցների ուղղությամբ: Աշխատակիցներից մեկը պատասխան կրակ է բացել՝ վիրավորելով եւ վնասազերծելով հարձակվողին: Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել է հանցագործին: Հյուպատոսարանի տարածքում ներկայումս աշխատում է հակաահաբեկչական խումբը՝ Ստամբուլի ոստիկանապետի ...
|
| |
 |
| |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
| 2010-03-10 |
| Նիգերիայում նոր բախումների վտանգ կա |
| |
Նիգերիայի կենտրոնական հատվածի երեք գյուղերի բնակիչները երեկ եղբայրական գերեզմանում հուղարկավորել են մարտի 7-ին միջկրոնական բախման հետեւանքով սպանվածներին, որոնց մեծամասնությունը կանայք եւ երեխաներ էին: «Reuters»-ի մատուցմամբ, անցած կիրակի Ջոս քաղաքում քոչվոր մահմեդականները հարձակվել էին քրիստոնյա գյուղատնտեսների վրա, գնդակոծել էին նրանց տներն ու կացնահարել հողագործներին: Բախման արդյունքում, ոչ պաշտոնական տվյալներով, սպանվել է առնվազն 500 մարդ, թեեւ ոստիկանությունը հաստատել է միայն 55 զոհերի մասին տեղեկությունը:
Նիգերիայի գործող նախագահ Գուդլակ Ջոնաթանը տարածաշրջանում «կարմիր» մակարդակի տագնապ է հայտարարել եւ անվտանգության ուժերին հրամայել է բերել բարձր զինպատրաստության՝ հակամարտության զարգացումը կանխելու նպատակով: ... |
| |
 |
| |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
| 2010-03-10 |
| ՈՒԿՐԱԻՆԵՐԵՆԸ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՄԻԱԿ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ ԿՄՆԱ |
| |
Ուկրաիներենը Ուկրաինայում միակ պետական լեզուն կլինի, երեքշաբթի օրն այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը՝ հավելելով, որ երկրում «անպայմանորեն կգործի ռեգիոնալ լեզուների Եվրոպական խարտիան»: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, Յանուկովիչի գլխավորած կուսակցությունն ավելի վաղ պատրաստել էր մի օրինագիծ, որով տարածաշրջանային մակարդակներում ռուսերենին տրվելու էր պետական լեզվի կարգավիճակ, սակայն, ինչպես խոստովանել է նորընտիր նախագահը, դրա համար անհրաժեշտ է փոխել Ուկրաինայի Սահմանադրությունը: Ավելի վաղ ռուսաց լեզվին իրենց տարածաշրջաններում պաշտոնական կարգավիճակ տալու մասին հայտարարել էին նաեւ Ուկրաինայի հարավի եւ արեւելքի մարզային մի քանի խորհուրդներ: «Առաջնորդվելով լեզվի մասին Եվրոպական խարտիայով, մենք պատրաստել ենք օրենքի մի բավականին լավ նախագիծ, որը նախագահը կներկայացնի ... |
| |
 |
| |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
| 2010-03-10 |
| ՄԻԱՍԵՌԱԿԱՆ ՍԵՆԱՏՈՐԸ՝ ԸՆԴԴԵՄ ՍԵՌԱԿԱՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ |
| |
Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի սենատոր Ռոյ Էշբերնը (նկարում), ով ԱՄՆ-ում հայտնի է որպես սեռական փոքրամասնությունների ակտիվ քննադատ, մարտի 8-ին ռադիոեթերում խոստովանել է, որ ինքը միասեռական է։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Ռադիոեթերում Էշբերնը, ով միշտ քվեարկել է միասեռականների շարժման նախաձեռնությունների դեմ, նշել է, որ Սենատում իր դիրքորոշումը միշտ արտացոլել է ընտրողների ակնկալիքները, այլ ոչ թե իր՝ 55-ամյա խորհրդականի «ներքին պայքարը»։ Ամերիկացի սենատորը մտադիր չէ առաջիկայում մասնակցել ընտրություններին։
Ի դեպ, մարտի 3-ին Էշբերնին ձերբակալել էին, երբ նա Սակրամենտոյի միասեռականների ակումբից դուրս գալով՝ ալկոհոլի ազդեցության տակ մեքենա էր վարել։ Մեքենայում նրա հետ եւս մի տղամարդ էր եղել։ Ավելի ուշ սենատորը ներողություն է ... |
| |
 |
| |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
| 2010-03-10 |
| ԻՍՐԱՅԵԼԻ ԵՎ ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՏԱՆԳՎԱԾ ԵՆ |
| |
Իսրայելի եւ պաղեստինցիների քաղաքական ղեկավարության միջեւ անուղղակի բանակցությունները, որոնց մասին հաղորդվել էր նախօրեին, վերսկսվելու են ակնհայտորեն անբարենպաստ մթնոլորտում: «Newsru»-ի մատուցմամբ, այդ բանակցություններում միջնորդական առաքելությամբ հանդես եկող եւ նախօրեին Իսրայել ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը նոր խոչընդոտների է հանդիպել: Բանակցությունները դեռ չվերսկսված, հայտնի է դարձել, որ Իսրայելը, խախտելով 10-ամսյա մորատորիումը, որոշում է ընդունել Հորդանան գետի Արեւելյան ափին 112 բնակելիների կառուցման մասին: Պաղեստինցիների ղեկավար Մահմուդ Աբբասը անմիջապես բացատրություններ է պահանջել Մերձավոր Արեւելքում ԱՄՆ հատուկ բանագնաց Ջորջ Միտչելինիից, իսկ պաղեստինցիների պատվիրակության ղեկավար Սաեբ Էրեքակը Իսրայելին մեղադրել է «բանակցությունները մինչեւ սկսելը տորպեդահարելու մեջ»:
|
| |
 |
| |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| 1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
| 8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
| 15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
| 22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
28 |
| 29 |
30 |
31 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +15 | +7 |
| Շիրակ | +7 | -1 |
| Արարատ | +16 | +5 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել
Nabugodonosor-ին: Իրավացի եք:Շնորհակալություն հիշեցնելու համար:
"Հրահան" կոչվում է հեքիաթը /հեղ. Հանս Քրիստիանիչ,երևի Անդերսեն/,իսկ ֆիլմը կոչվում է "Հին,հին հեքիաթ":Ներողություն,որ խառնվեցի Ձեր քննարկմանը: