 |
 |
|
| 17/ | 03/2010 |
| aravot.am | Օրաթերթ |
|
|
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Երբ խոսք է գնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին, պաշտոնական քարոզչությունն այդ դատողությունները սովորաբար մեկնաբանում է այսպես՝ «ՀՀՇ-ականները սարսափում են այդ հեռանկարից»: Ընդդիմադիրներն էլ դրան հակադարձում են՝ «մենք ոչ մի բանից էլ չենք վախենում»: Ցավոք, այդպես է դասավորվել, որ մեր քաղաքական ուժերը կամ առաջին, կամ երկրորդ, կամ երրորդ նախագահի թիմերից են: Եթե օբյեկտիվ լինենք, ապա կարելի է արձանագրել, որ այդ թիմերին ավելի շատ բան միացնում է, քան տարանջատում. ավտորիտար հակումները, ընտրությունների կեղծումը, կոռուպցիան: Այնուամենայնիվ, կան որոշ անհատական յուրահատկություններ, եւ դրանցով, անշուշտ՝ բացասական իմաստով, առանձնանում է երկրորդ նախագահը: Եվ քանի որ ես քաղաքական գործիչ չեմ եւ հերոսանալու խնդիր չունեմ, ուստի կարող եմ ինձ թույլ տալ խոստովանել՝ այո, ես վախենում եմ:
Ես վախենում եմ, որ երկրի ղեկին կրկին կհայտնվի հոգեպես անհավասարակշիռ մարդը, որի գերնպատակն է ամեն վայրկյան ապացուցել իր «ուժը» եւ իր «տղամարդկությունը»:
Վախենում եմ, որ նախագահ դառնա մի մարդ, որը իր նպատակին հասնելու համար պատրաստ է քայլել դիակների վրայով:
Ես վախենում եմ մարտնչող աթեիստներից, քանի որ նրանք համոզված են, որ իրենցից բարձր ոչ մի բան գոյություն չունի: Որպես հետեւանք՝ նրանք ծիծաղում են «ամոթ» կամ «խիղճ» բառերը լսելիս:
Վախենում եմ պետական գործչից, որի թիկնապահը իրեն «սխալ բարեւելու համար» մարդ է սպանում, իսկ նա՝ այդ գործիչը, սպանվածի ընտանիքին նույնիսկ ցավակցություն չի հայտնում:
Վախենում եմ նախագահից, որը շատ լավ գիտեր, թե ինչի է հանգեցնելու «Ա1+»-ի փակումը, բայց միեւնույն է՝ արեց դա՝ ոչ թե պետական անհրաժեշտությունից, այլ միմիայն անձնական վրեժխնդրությունից ելնելով:
Վախենում եմ այն ղեկավարներից, որոնք պարծենում են գիրք չկարդալով: Բոլոր երկրներում առաջին դեմքերն են վերնախավում «մոդայի օրենսդիրները», եւ այսօր մեր իշխանավորների շրջանում իսկապես «նորաձեւ» է տգետ լինելը:
Բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ իշխանության ձգտելը, մարդկանց վրա իշխելու լծակների մասին երազելը արդեն իսկ պաթոլոգիա է: Այդ հիվանդագին ամբիցիաներով օժտված են աշխարհի բոլոր քաղաքական գործիչները, եւ դրան պետք է «մոտենալ ըմբռնումով». ինչ-որ մեկը պետք է պահանջի, որ նրան որսից ավելի մեծ բաժին միս հասնի, որպեսզի նա, այսպես ասած, «վոժդ» աշխատի: Բայց երբ այդ «սովորական» հոգեբանական շեղումներին ավելանում են հավելյալ պաթոլոգիաներ, մենք ստանում ենք այն բացառիկ դեպքերը, երբ առաջնորդը սեփական «կայֆի» համար կարող է հրկիզել ամբողջ քաղաքը: Երբ հրկիզվում է կայսրության մայրաքաղաքը, դա ցավալի կորուստ է, բայց՝ ոչ անդառնալի: Այլ բան է, երբ դա տեղի է ունենում փոքրիկ պետության հետ: Մի՞թե դա վախենալու չէ: |
| |
| ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
| ՄԻՏՔ |
|
|
 |
|
 |
| 2010-03-16 |
| «ԹԹԻ ՕՂՈՒ» ԳՈՐԾՈՆԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄ |
| |

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեն Երեւանում անցկացված ՆԱՏՕ-ի ԽՎ «Ռոուզ-Ռոթ» համաժողովի ժամանակ անհավանական էր համարել պատերազմի վերսկսումը եւ, ի թիվս այլ փաստարկների, նշել էր նաեւ այն, որ ինքը ծանոթ է հայ մարտիկների, մասնավորապես՝ ղարաբաղցի մարտիկների խիզախությանը: Այս միտքը դժգոհություն է առաջացրել Բաքվում: Հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը, ասելով, որ հարմար պահի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը այս մասին կխոսի պարոն Ֆասիեի հետ: Trend գործակալության փոխանցմամբ, պաշտոնական Բաքուն ցանկանում է պարզել, թե ինչ նկատի ունի ֆրանսիացի համանախագահը: Day.az-ի հետ զրույցում քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն ասել է. «Այդ հայտարարությունից երկու բան կարելի է եզրակացնել՝ կամ նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ, կամ Ֆասիեի մոտ բացակայում է դիվանագիտական որակավորումը: Սակայն, կարծում եմ, դա թթի օղու ազդեցությունն էր»: Թեպետ Բեռնար Ֆասիեն դեռ չի արձագանքել Բաքվի այս մեղադրանքներին, սակայն «Առավոտի» թղթակիցը, որը լուսաբանել է այդ համաժողովի աշխատանքները, վկայում է, որ պարոն Ֆասիեն այդ օրը միանգամայն սթափ վիճակում էր եւ նրանից օղու կամ այլ ոգելից խմիչքի հոտ չէր գալիս: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-03-16 |
| «ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ ՉԿԱ» |
| |
Երեկ հայտարարել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը
Երեկ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը լրագրողների հետ հանդիպման ժամանակ արձագանքելով ընդդիմության կողմից ԵԱՀԿ-ին ուղղված այն մեղադրանքին, թե ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ «Մարտի 1»-ի գործերով տեղի ունեցած դատավարություններին վերաբերող զեկույցի հրապարակումը, որը տեղի ունեցավ միայն այս մարտի սկզբին, ուշացած էր, եւ դա պայմանավորված էր ՀՀ իշխանությունների եւ ԵԱՀԿ-ի միջեւ ձեռք բերված գործարքով, հայտարարել է, որ թեեւ զեկույցը պատրաստ է եղել անցած տարվա հուլիսին, սակայն ներկայացվել է ավելի ուշ, քանի որ բազմաթիվ փաստաթղթեր են ներկայացված եղել, եւ աշխատանքը հսկայածավալ է եղել:
Նա նաեւ հայտարարել է, որ Հայաստանում ամենախոցելին դատական համակարգն է, եւ դրա պատճառը օրենքների չկիրառումն է, իսկ օրենքները, ըստ նրա, «կարող են կիրառվել այն դեպքում, երբ դատական համակարգն ավելի կատարյալ լինի, երբ այն հստակորեն ամրագրի բոլոր խախտումները»։ Կապինոսն ասել է, թե ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը մտադիր է ՀՀ Սահմանադրական դատարանի, արդարադատության նախարարության եւ Փաստաբանների պալատի հետ փորձագետների մակարդակով աշխատանքներ տանել՝ հայաստանյան դատական համակարգում մատնանշված թերությունները վերացնելու ուղղությամբ։
Կապինոսը, անդրադառնալով 2008թ. մարտյան դեպքերի հետեւանքով ձերբակալվածներին եւ դատապարտվածներին, ձեռնպահ է մնացել հստակ պատասխանել այն հարցին, թե նրանք քաղբանտարկյալնե՞ր են, թե՞ ոչ:
Նրա ասելով, քանի որ եվրոպական իրավաբանական պրակտիկայում քաղբանտարկյալների մասով հստակ ձեւակերպում չկա, դժվար է ասել, թե ընդդիմության՝ անազատության մեջ գտնվող 14 ակտիվիստները քաղբանտարկյալնե՞ր են, թե՞ ոչ։ «Այս առումով հարցը շատ բարդ է։ Ընդդիմությունը նրանց քաղբանտարկյալներ է կոչում, սակայն նրանցից շատերին զուտ քրեական մեղադրանք է առաջադրված: Այդ մարդիկ մարտյան դեպքերի հետ կապված դատապարտվածներ են, եւ միայն դատարանն է իրավասու տալ կոնկրետ սահմանումներ: Եվրոպական օրենսդրության մեջ այդ բառի իրավական ձեւակերպումը չկա»,- հայտարարել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը՝ հավելելով, որ եթե որեւէ մեկին դատարանի կայացրած որոշումն անարդար է թվում, կարող է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նա նաեւ մեջբերել է Հայաստանի օմբուդսմենի այն գնահատականը, թե՝ համաներումը չպետք է այդպիսի ընտրովի բնույթ կրեր։
Կապինոսը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է տեղեկությունը, որ օրերս Երեւանում ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշը իրեն նկատողություն է արել, թե կազմակերպության երեւանյան գրասենյակը ոչ լիարժեք տեղեկություններ է հաղորդել խորհրդարանական վեհաժողովին՝ Հայաստանում առկա իրավիճակի մասին։ «Դա նկատողություն չէր։ Դա փաստի արձանագրում էր»,- հայտարարել է նա: Փոխարենը՝ Երեւանում ԵԱՀԿ ներկայացուցիչը նաեւ քաղաքական գնահատականներ է տվել Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացներին ու արտահերթ ընտրությունների հեռանկարին՝ բացառելով նման տարբերակը: Նա ասել է, թե անձամբ ինքը Հայաստանում չի կանխատեսում այդպիսի իրավիճակ, որը կբերի արտահերթ ընտրությունների, եւ չի կարծում, որ Հայաստանին «ապակայունացման վտանգ» է սպառնում: Նկատենք, որ արտահերթ ընտրություններ անցկացնելը Հայաստանում մեկ էլ իշխանությունն է «ապակայունություն» որակում:
Սերգեյ Կապինոսը անդրադարձել է նաեւ Հայաստանի տնտեսական իրավիճակին՝ ասելով, թե ճգնաժամը լրջորեն անդրադարձել է ինչպես ընդհանրապես՝ Հայաստանի, այնպես էլ բնակչության վրա, որ երկրի տնտեսությունում ակնhայտորեն լուրջ խնդիր կա: Ըստ նրա, պարզվել է, որ մեր երկրի տնտեսությունն «այնքան էլ արդիական եւ դինամիկ չէ»:
Ի դեպ, ավելի վաղ՝ դեռ մարտի 11-ին, «Առավոտի» հետ զրույցում «Հելսինկյան ասոցիացիայի» հայաստանյան գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հրապարակած զեկույցին անդրադառնալով՝ ասել էր, թե ավելի քան բացասական է գնահատում այդ կառույցի գործունեությունը Հայաստանում, եւ դա պայմանավորել էր հիմնականում նրանով, որ Երեւանում այդ կառույցն արդեն տարիներ շարունակ ներկայացնում են ՀՀ իշխանությունների պատվարը հանդիսացող Ռուսաստանի ներկայացուցիչները. «Մեր կազմակերպությունը դադարել է Երեւանում այդ՝ արդեն մահացած կառույցի հետ համագործակցությունը դեռ նախկին դեսպան Պրյախինի ժամանակներից: Հիմա այդ կառույցը, Ռուսաստանի պնդմամբ, ղեկավարում է մի մարդ՝ Կապինոսը, որը ժամանակին Ռուսաստանում շատ լուրջ պաշտոն է զբաղեցրել. երեւի ոչ մեկին չեմ զարմացնի, եթե ասեմ՝ այդ երկրի հատուկ ծառայություններում: Մենք նրա հետ համագործակցության ի՞նչ եզր կարող ենք ունենալ»: |
| |
| ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-03-16 |
| ՕԲԱՄԱՆ ՍԵՐԺԻ ՀԵՏ ԼՈՒՐՋ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ |
| |
Կանխատեսում է հայաստանյան ընդդիմությունը
Ինչպես արդեն հայտնել ենք, անցյալ ուրբաթ օրը ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ վերջինս Սերժ Սարգսյանին էր փոխանցել նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնությամբ ապրիլի կեսերին Վաշինգտոնում կայանալիք «Գլոբալ միջուկային անվտանգության» գագաթաժողովին մասնակցելու հրավերը՝ հույս հայտնելով, որ կողմերը Վաշինգտոնում կշարունակեն երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցերի քննարկումը։ Ի դեպ, հիշյալ գագաթաժողովին մասնակցելու հրավեր ավելի վաղ ստացել էր նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ու թեեւ թուրք վերլուծաբանները կարծիք են հայտնել, որ Էրդողանը ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումից հետո կարող է հրաժարվել այդ այցից, այդուհանդերձ, չի բացառվում, որ ՀՀ նախագահի հետ հանդիպման հեռանկարը նկատի ունենալով՝ Թուրքիայի վարչապետը Վաշինգտոն մեկնի:
Հիշեցնենք, որ 1999թ.-ից ի վեր Միացյալ Նահանգների նախագահներից ոչ մեկի կողմից ՀՀ նախագահներից որեւէ մեկը՝ ո՛չ Ռոբերտ Քոչարյանը եւ ո՛չ էլ Սերժ Սարգսյանը, երբեւէ պաշտոնական, առավել եւս՝ պետական մակարդակով Վաշինգտոն այցելելու հրավեր չեն ստացել՝ չնայած այդ ուղղությամբ հայկական դիվանագիտության գործադրած համառ ջանքերին: ՀՀ երկու նախագահները եւ ԱՄՆ նախագահների հանդիպումները վերջին 11 տարիների ընթացքում, ինչպես այս մի դեպքում է, տեղի են ունեցել բացառապես այլ միջոցառումների, այդ թվում՝ մեկ անգամ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների շրջանակներում, երբ օրինակ՝ Ռ. Քոչարյանը ԱՄՆ նախագահի հետ հանդիպեց Քի Ուեսթում:
Սերժ Սարգսյանի՝ Վաշինգտոն այցելելու Բարաք Օբամայի այս մի հրավերն էլ պաշտոնապես արվել է «Գլոբալ միջուկային անվտանգության» գագաթաժողովին մասնակցելու համար, բայց հասկանալի է, որ դրա շարժառիթը միանգամայն այլ է: Ընդդիմության ճամբարում հակված են կարծելու, որ այդ հանդիպումը պայմանավորված է հայ-թուրքական հարաբերություններով եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ, եւ դրա արդյունքը կարող է նաեւ որոշիչ լինել հենց Սերժ Սարգսյանի համար: Ընդդիմության առանձին գործիչներ նշում են, որ եթե Վաշինգտոնում Սարգսյան-Օբամա հանդիպումը Միացյալ Նահանգների համար նույնքան մտահոգիչ երանգներ պարունակի, որքան դա եղավ Փարիզում՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հանդիպման արդյունքում, ապա դա կարող է Սերժ Սարգսյանի մոտալուտ պաշտոնանկության ազդակ լինել: Ավելին, ընդդիմադիր ճամբարում նաեւ կարծիք կա, թե այդ հրավերը եւս մեկ անգամ հաստատում է Հայ ազգային կոնգրեսի կանխատեսումը, թե մինչեւ սեպտեմբեր Հայաստանում իշխանափոխություն կարող է լինել: Երեկ, սակայն, «Առավոտի» հետ զրույցում Կոնգրեսի արտաքին հարցերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը նման կանխատեսում անելու հարցում ավելի զուսպ էր: Նրա դիտարկմամբ, Օբամայի հրավերը պայմանավորված է երկու՝ Հայոց ցեղասպանության ճանաչման, ԼՂ հակամարտության կարգավորման, նաեւ օրերս ԱՄՆ Պետդեպի կողմից նաեւ Հայաստանին վերաբերող զեկույցի առնչությամբ ՀՀ իշխանությունների քար լռության հանգամանքներով: «Ապրիլի 24-ից առաջ Օբաման էլի ուղերձով դիմելու է հայ ժողովրդին, եւ նրա ցանկությունն է, ինչպես անցյալ տարի, այս անգամ եւս այնպես անել, որ հնարավոր լինի խուսափել Ցեղասպանություն բառն արտասանելուց: Անցյալ տարի նա խուսափեց այդ բառն արտասանել՝ վկայակոչելով հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի շուրջ Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-ների՝ ապրիլի 22-ին արած համատեղ հայտարարությունը: Նա հիմա էլ առիթ է ստեղծելու, որ հնարավոր հանդիպում լինի Սերժ Սարգսյանի եւ Էրդողանի միջեւ, եւ դա օգտագործվի Միացյալ Նահանգների վարչակազմի կողմից կրկին խուսափելու Ցեղասպանություն բառն արտասանելուց՝ հայտարարելով, թե երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է եւ դրան չպետք է խոչընդոտել»,- ասաց Վլ. Կարապետյանը: Ընդ որում, նրա համոզմամբ, դա անելու համար Օբամային ամենեւին էլ անհրաժեշտ չի լինելու, որ մինչեւ ապրիլի 24-ը կողմերն իրենց խորհրդարաններում վավերացնեն հայ-թուրքական արձանագրությունները, որովհետեւ անցյալ հոկտեմբերին փաստաթուղթն արդեն ստորագրվել է: «Հանդիպման փաստն էլ բավական կլինի»,- վստահեցրեց Կոնգրեսի ներկայացուցիչը:
Ի պատասխան մեր այն հարցին, թե՝ հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանը պատեհ առիթն օգտագործի եւ այդ հանդիպման ժամանակ արձանագրությունների վավերացման հարց բարձրացնի, Վլ. Կարապետյանը տարակուսեց. «Ի՞նչ եք կարծում, այն պետությունը, որը ԱՄՆ Պետդեպի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից Հայաստանի վերաբերյալ զեկույցներում արժանացել է խայտառակ գնահատականի, դեռ կարող է որեւէ պահա՞նջ ներկայացնել: Ես բացառում եմ, որ Ս. Սարգսյանը կարող է որեւէ պահանջ կամ առարկություն ներկայացնել»: Ընդդիմության ներկայացուցիչը նաեւ զուգահեռ է անցկացրել Ս. Սարգսյանի սպասվող այս այցի եւ 1999-ին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի ԱՄՆ կատարած այցի միջեւ՝ կարծիք հայտնելով, թե դրանք նմանություններ ունեն. «Այն ժամանակ էլ շատ լուրջ երկխոսություն տեղի ունեցավ Միացյալ Նահանգների վարչակազմի եւ ՀՀ նորընտիր վարչապետի միջեւ, որը նշանակալի իրադարձություն էր Հայաստանի համար: Կարծում եմ՝ հիմա էլ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը մերժել է ԵԱՀԿ ՄԽ առաջարկած վերջին փաստաթուղթը՝ ԼՂ կարգավորման «Մադրիդյան սկզբունքների» կապակցությամբ, ինչպես նաեւ հաշվի առնելով այն աղաղակող խախտումների մեծածավալ ցանկը, որը գրանցվել է ԱՄՆ Պետդեպի կողմից, հնարավորություն կտան ԱՄՆ-ին Սերժ Սարգսյանի հետ խոսել ուրիշ՝ ավելի կոշտ պահանջի լեզվով»:
Անդրադառնալով ընդդիմադիր դաշտից հնչող կանխատեսումներին, թե՝ Վաշինգտոնում ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահող երկիր, Ս. Սարգսյանից պահանջելու է կամ կանաչ լույս վառել «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա ԼՂ հակամարտությունը կարգավորելու տարբերակի առաջ եւ համաձայնել դրանց, կամ պատրաստվել պաշտոնանկության, Վլ. Կարապետյանը միայն շեշտեց, թե կարծում է, որ Սերժ Սարգսյանի եւ Օբամայի հետ հանդիպումը կարճատեւ կարող է լինել՝ զուտ արձանագրային, բայց ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների զրույցները շատ լուրջ են լինելու. «Հարցերը դրվելու են շատ կոշտ, առավել եւս, որ ԱՄՆ Պետդեպի զեկույցում արձանագրված աղաղակող փաստերին, երբ կրկին հիշեցվում է, որ 2008-ին նշանակալի խախտումներով ընտրություններ են տեղի ունեցել, երբ կրկին ասվում է, որ քաղաքական ճգնաժամը հաղթահարված չէ, եւ երկու տարի ոտնահարվում են ժողովրդավարությունն ու Մարդու իրավունքները, հետապնդվում է ընդդիմությունը, ՀՀ իշխանությունն ինքնասիրությունը կորցրած՝ որեւէ կերպ չի էլ արձագանքում, ինչը բոլորը համարում են որպես թուլության դրսեւորում: Այդ հանգամանքը ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս Հայաստանի հետ խոսել՝ ինչպես ուզում է: Չեմ բացառում նաեւ, որ դրան հետեւեն զարգացումներ մոտավորապես այն սցենարով, ինչպես ներկայացրեցինք»:
Բայց արդյոք նման ազդակներ կա՞ն, թե՞ դրանք պարզապես վերջին զարգացումների փաստագրումների համադրման վրա արվող կանխատեսումներ են: «Իհարկե, դա փաստերի համադրում է, ու շատ հնարավոր է՝ այդպես լինի, քանի որ համարում եմ, որ Ս. Սարգսյանն ընդհանրապես այս պայմաններում պաշտոնավարելու եւ Բաղրամյանում իր աթոռը պահելու ռեսուրս այլեւս չունի»,- հայտարարեց Վլ. Կարապետյանը՝ համարելով, որ ԱՄՆ-ն Ս. Սարգսյանին, ըստ էության, կանչում է «նա կավյոր»: |
| |
| ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-03-16 |
| Տրվել է համարժեք պատասխան |
| |
Ըստ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանի
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ-Ռոթ» համաժողովի ավարտից հետո Ազգային ժողովի պատգամավոր, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանին խնդրեցինք մեկնաբանել համաժողովում հնչած մի քանի տեսակետներ՝ կապված ԼՂ հարցի կարգավորման ընթացքի հետ: Կարեն Ավագյանի ներկայացմամբ՝ բոլորովին էլ այնպես չէ, որ համաժողովի ժամանակ թուրք պատգամավորները ասել են բաներ, որոնք համարժեք պատասխաններ չեն ստացել. «Մենք մեր դիրքորոշումը շատ հստակ ձեւակերպել ենք, շնորհակալություն ենք հայտնել բոլոր այն խորհրդարաններին, որ ճանաչել են Ցեղասպանությունը, եւ բանավիճելու կարիք չկար, թեկուզ որպես հյուրընկալող կողմ եւ արարողակարգային ընթացակարգից շեղված չլինելու համար: Իսկ համաժողովի վերջին օրը իմ ելույթից հետո թուրք պատգամավորը ընդամենը շեղվեց ընթացակարգից՝ փորձելով ինչ-որ սենսացիոն բան ասել, բայց ներկաների կողմից արժանացավ ծաղրալի վերաբերմունքի»:
Քանի որ համաժողովի ընթացքում անչափ շատ խոսվեց Ղարաբաղի մասին, հետաքրքրվեցինք՝ նշանակո՞ւմ է սա, որ հարցի լուծումը մոտ է: Ըստ պատգամավորի. «Բեռնար Ֆասիեն իր ելույթում փորձում էր ականջահաճո դարձնել այն միտքը, որ Ղարաբաղը պետք է առանձին մասնակցի բանակցային գործընթացին: Դրա մասին մենք բազմիցս խոսել ենք եւ այսօր ականատեսն ենք դառնում, որ դրա մասին արդեն խոսում են նաեւ համանախագահները, եւ գոնե մեզ համար հասկանալի է, որ շատ կարճ ժամանակահատված հետո ղարաբաղյան կողմը լինելու է բանակցությունների մաս: Բոլորս հասկանում ենք, այդ թվում եւ համանախագահողները, որ այդ խնդրի լուծումը հնարավոր չի լինելու, եւ պարոն Ֆասիեի խոսքում հենց դա էր կարեւորը, քան այն ձեւակերպումները, որով ինքը այդ միտքը հնչեցրեց»:
Հիշեցրինք, որ իր ելույթում ԵԱՀԿ ԽՎ-ում Ղարաբաղի հարցով հատուկ զեկուցող Գորան Լենմարկերը հատուկ շեշտեց, որ կարեւոր է, որպեսզի հարցը լուծվի արագ, հենց հիմա եւ ոչ թե անգամ մոտ ապագայում: Այս մտքին մեկ օր անց հակադարձեց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, շեշտելով, որ ցանկացած շուտափույթ լուծում լի է սխալներով եւ վտանգներով, իսկ Ղարաբաղի հարցում պարզապես չի կարելի շտապել: Ուզեցինք պարզել՝ արդյոք ՆԱՏՕ-ի ԽՎ այս համաժողովը չօգտագործվե՞ց մեր հանրությանը Ղարաբաղի հարցի կարգավորման մասին որոշ մանրամասներ հաղորդելու համար: Կարեն Ավագյանի ներկայացմամբ՝ հնարավոր է, միջազգային կառույցների որոշ ներկայացուցիչների հայտարարություններում կար շտապողականություն, սակայն «մեր դիրքորոշումները շատ հստակ են, եւ մինչ այսօր այդ դիրքորոշումներից որեւէ շեղում չի եղել: Մեր դիրքորոշումը շատ հստակ է՝ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, բազմիցս կրկնել ենք, բազմիցս կրկնել ենք նաեւ, որ Ղարաբաղը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր, եւ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը պետք է լինի այնպիսին, որ արտահայտի Ղարաբաղի ժողովրդի կամքը»: |
| |
| Մ. ԵՍԱՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-03-16 |
| ԿԲԱՐԵԼԱՎՎԻ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ |
| |
ԱԱԽ հերթական նիստում մարտի 13-ին քննարկվել են Հայաստանում զորակոչի նախապատրաստման եւ անցկացման մասին հարցը եւ ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թվականներին իրականացվելիք բարեփոխումների ծրագրի նախագիծը: Նիստից հետո կայացած ասուլիսում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը լրագրողներին տեղեկացրել է, որ նիստում հանրապետության նախագահը ներկայացրել է փարիզյան այցի արդյունքները՝ փաստելով, որ այսուհետ հայ-ֆրանսիական հարաբերություններն առավել կխորանան բազմաթիվ ուղղություններով. «Ինչ վերաբերում է զորակոչի կազմակերպման եւ անցկացման խնդիրներին՝ հարցի քննարկումը պայմանավորված էր ԱԱԽ 2010 թ. տարեկան ծրագրով: 2009-ին ԱԱԽ-ն անդրադարձել էր մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող այդ խնդրին, իրավասու մարմիններին տրվել էին համապատասխան հանձնարարականներ՝ բարելավելու զորակոչի արդյունավետությունը: Նիստում վերահսկողական դիտարկում իրականացվեց արձանագրված առաջընթացը մատնանշելու եւ առկա խնդիրները եւս մեկ անգամ բարձրաձայնելու՝ թերություններն ու բացթողումները վերացնելու համար»:
Նիստում որոշում է կայացվել հանրապետությունում ստեղծել քաղաքացիների հաշվառման, զորակոչիկների կցագրման մեկ միասնական համակարգ, քանի որ անհրաժեշտ է համակարգված համագործակցության մեխանիզմ ապահովել պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, զինկոմիսարիատների եւ զորակոչի խնդիրներով զբաղվող մյուս պետական մարմինների միջեւ: Առողջության պատճառով զորակոչից խուսափելու դեպքերը մտահոգիչ են համարվել, ուստի տրվել են համապատասխան հանձնարարականներ, համաձայն որոնց՝ պետական կառավարման մարմիններն այս տարվա ընթացքում կձեռնարկեն կոնկրետ քայլեր զորակոչի վիճակն ավելի բարելավելու ուղղությամբ: «Կարեւոր է, որ ՀՀ զինված ուժերում օրեցօր ավելանում է պայմանագրային զինծառայողների թիվը, միայն վերջին մեկ տարվա ընթացքում նրանց թիվն աճել է շուրջ 2 հազարով: Սա կարեւոր է ո՛չ միայն այն առումով, որ պայմանագրային զինծառայության ծավալներն աճում են մեր զինված ուժերում, այլ նաեւ՝ սոցիալական խնդիր է լուծվում, որը չափազանց կարեւոր նշանակություն ունի Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման համատեքստում: Առաջիկայում կշարունակվի եւ Հայաստանի զինված ուժերում նախատեսված բարեփոխումների շրջանակում կընդլայնվի այս միտումը»,- ասել է Ա. Բաղդասարյանը:
|
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-03-16 |
| ՄԵՂԱ ԵՆ ԳԱԼԻՍ |
| |
Ֆրեդերիկ Ռեյնֆելդտը գանգահարել է իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանին եւ պաշտոնապես ներողություն խնդրել մարտի 11-ին շվեդական Ռիկսդագի կայացրած որոշման համար, հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: «Շվեդական կառավարությունը կտրականապես դեմ էր այս բանաձեւի ընդունմանը, եւ դրա հաստատումը Ռիկսդագում բացառապես ներքաղաքական զարգացումների արդյունքն էր: Այս բանաձեւը օրենքի ուժ չունի»,- ըստ թուրքական Hurriyet-ի, հեռախոսազրույցի ընթացքում նշել է Ռեյնֆելդտը՝ հավելելով. «Մենք թույլ չենք տա, որպեսզի այս բանաձեւը որեւէ բացասական ազդեցություն ունենա թուրք-շվեդական երկկողմ հարաբերությունների վրա»:
|
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-03-16 |
| ՀՅԴ-Ն ԲԱՆԱԿՑԵԼ Է ՄԻՆՉԵՎ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԾՆՎԵ՞ԼԸ |
| |
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում իրեն ուղղված մեղադրանքներին կամ հրաժարականի պահանջներին՝ ասել էր. «Գիտեք, երբ որ քննադատում են, ասում են, որ լավ չի բանակցվել կամ լավ չեն ձեւակերպվել պայմանագրերը, եւ ասում են նրանք, ովքեր երբեւէ չեն բանակցել եւ երբեւէ չեն կնքել որեւէ պայմանագիր, ապա առնվազն դա տարօրինակ է»: ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը մարտի 13-ին «Հայելի» ակումբում հակադարձելով Էդվարդ Նալբանդյանի այդ փաստարկին՝ ասել է. «Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ երբ դեռ նախարարը չէր ծնվել, իսկ հետագայում, երբ ծնվել էր ու դպրոց էր գնում՝ Դաշնակցությունը բանակցություններ վարում էր եւ՝ հաջողությամբ էր վարում: Եվ օրինակ, Ցեղասպանության ճանաչումը Հայաստանի օգտին՝ դեռ անկախություն չունեցող Հայաստանի օգտին, միջազգային մթնոլորտ էր փոխում Դաշնակցության, ՀՅԴ Հայ դատի գրասենյակների շնորհիվ: Եվ մեզ դասեր տալ, թե ինչպես է պետք բանակցություններ վարել՝ պետք չէ: Կարծում եմ, որ նախարարի պատկերացմամբ՝ ինքն առանձնահատուկ հմտություններ ունի բանակցություններ վարելու, որ չունեն ուրիշները: Բայց ամերիկյան գործընկերները հանդիպումների ժամանակ մեր կողմին ասել են, որ վերջապես, այո, իրենք էլ հասկանում են, թե արձանագրություններում կան նախապայմաններ, բայց դե ձեր կողմն ընդունել է՝ թող չընդուներ: Եթե բանակցություններ վարելու հմտությունն ամեն ինչին «էստի համեցեք» եւ «այո» ասելն է՝ այո, այդ հմտությունը մենք չունենք. մենք ուրիշ կերպ կվարեինք բանակցությունները: Իսկ թե նրանց վարած բանակցություններն ինչ արդյունք են տալիս՝ շատ լավ երեւաց ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկումներում, որտեղ բազմաթիվ կոնգրեսականներ, այդ թվում, ցավոք սրտի, նրանք, ովքեր միշտ կողմնակից են եղել Ցեղասպանության բանաձեւի անցնելուն՝ այս անգամ խոսում էին արձանագրությունների մասին՝ բանակցությունները ներկայացնելով որպես այնպիսի գործոն, որ թույլ չի տալիս հիմա Ցեղասպանության հարցին անդրադառնալ»: Վահան Հովհաննիսյանը հավելել է. «Արձանագրությունների վնասն արդեն ակնհայտ է. օգուտները մենք դեռ չենք տեսել, եւ վախենամ՝ չենք էլ տեսնելու, բայց որ վնասն ակնհայտ է, սա պարզ է»:
|
| |
| Ա. Ի. |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-03-16 |
| ՕԵԿ-Ը ՓՈԽԵՑ ԻՐ ԵՐԿՈՒ ՆԱԽԱՐԱՐԻՆ |
| |
Կիրակի օրը տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որի ժամանակ քաղխորհուրդը որոշում է կայացրել արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանին եւ կապի ու տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանին նախարարական պորտֆելներից զրկել, որպեսզի նրանք աշխատեն կուսակցության ներսում. մեկը քաղաքական հարցերով կզբաղվի, մյուսը՝ տնտեսական: Արտակարգ իրավիճակների նախարար կնշանակվի, դարձյալ ՕԵԿ-ի քվոտայով, նոր-նոր ՕԵԿ-ական դարձած ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արմեն Երիցյանը, իսկ կապի եւ տրանսպորտի նախարար կդառնա դարձյալ ՕԵԿ քվոտայով՝ նոր-նոր ՕԵԿ-ական դարձած, ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀ Կադաստրի նախկինում պետ Մանուկ Վարդանյանը: Այս մասին երեկ լրագրողներին հայտնեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Հարցին՝ այս փոփոխությունները կապվա՞ծ են 2012-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ, Հեղինե Բիշարյանը պատասխանեց. «Դուք գրեթե տրամաբանորեն վերլուծեցիք այն, ինչ մենք կատարել ենք: Մենք գոհ ենք մեր նախարարների աշխատանքից, որեւէ այլ խնդիր չի քննարկվում: Մենք կուսակցության մարտավարությունից եւ ռազմավարությունից ելնելով ենք կատարել այս փոփոխությունը: Եթե կուսակցության ներքին աշխատանքները ուժեղացնում են, բնականաբար, ինչպես ցանկացած քաղաքական ուժ, պատրաստվում են ընտրությունների»: «Առավոտի» հարցին՝ իսկ նորաթուխներին բարձրագույն պաշտոններ տալու կուսակցության այս որոշումից հնաբնակ ՕԵԿ-ականները չե՞ն նեղանա, տիկին Բիշարյանը պատասխանեց. «Խիստ կարեւոր է, որ այդ պաշտոններում լինեն մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ են եւ անցած ճանապարհ ունեն: Այս որոշումը պայմանավորված է կուսակցության հետագա ռազմավարությամբ եւ մարտավարությամբ»:
|
| |
| Մ. Ե. |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-03-16 |
| ՆՈՐ ՀԱՐԿԱՏԵՍԱԿ՝ «ՇՔԵՂՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ» |
| |
Վիկտոր Դալլաքյանը առաջարկում է ստեղծել հարկ՝ հարուստների համար
- Երեկ դուք բավականին ոգեւորված էիք, որ շրջանառության մեջ եք դնում մի նախագիծ, որը անվանել եք «Շքեղության հարկի մասին», ի՞նչ է ենթադրում այս օրինագիծը:
- Շքեղություն են համարվում որոշակի չափաքանակներ եւ արժեք ունեցող սեփականության հետեւյալ օբյեկտները՝ հողամասերը, բնակարանները, առանձնատները, անձնական օգտագործման մարդատար ավտոմեքենաները, ուղղաթիռները, ինքնաթիռները, մոտորանավակները, առագաստանավերը, դրամական միջոցները, արժեթղթերը, արտարժույթը, ինչպես նաեւ մշակութային արժեք ունեցող գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի եւ կերպարվեստի այլ ստեղծագործությունները, թանկարժեք քարերի եւ ոսկյա իրերի բարձրարժեք նմուշները կամ դրանց հավաքածուները:
Դրանց հաշվառման եւ գնահատման կարգը սահմանում է կառավարությունը: ԱՊՀ երկրներից շքեղության հարկի մասին օրենք գործում է Ուկրաինայում, իսկ 2009թ. սեպտեմբերին Ղազախստանում ընդունվել է այդօրինակ մի օրենք, եւ շքեղություն համարվող սեփականության օբյեկտների ցանկը եւ դրանց հարկային դրույքաչափերը ամրագրվել են հարկային օրենսգրքում: 2007 թվականից սկսած՝ Ռուսաստանի Դաշնությունում բուռն քննարկումներ են ընթանում շքեղության հարկի մասին օրինագծի վերաբերյալ: Եվրոպական զարգացած երկրներում մասնավորապես անշարժ գույքի համար սահմանված հարկային դրույքաչափերը միջինը կազմում են այդ անշարժ գույքի արժեքի 1-2 տոկոսը: Ավստրիայում եւ Շվեյցարիայում 500-600 քառ. մ մակերես ունեցող քոտեջի համար սեփականատերերը պետությանը տարեկան վճարում են 10-15 հազար եվրո գումար: Ֆրանսիայում հարստության ունեցվածքի համար հարկ վճարում են այն ընտանիքները, որոնց ամբողջ հարստության, ունեցվածքի արժեքը ավելի է 750 հազար եվրոյից՝ անկախ իրենց ունեցած տարեկան եկամտի չափից: Գերշահույթների կամ հարստության համար հարկ են վճարում նաեւ Գերմանիայում եւ Իտալիայում: Ավստրալիայում շքեղ մարդատար ավտոմեքենայի համար վճարում են շքեղության հարկ՝ տվյալ ավտոմեքենայի արժեքի 33 տոկոսի չափով: Ընդ որում, շքեղ են համարվում 57 հազար ամերիկյան դոլարից ավելի արժեք ունեցող մարդատար ավտոմեքենաները: Իսրայելում ավտոմեքենաների հարկման չափորոշիչների հիմքում դրվում են ավտոմեքենայի չափերը եւ վնասակար գազերի արտանետումների քանակը: Այդ պարագայում քաղաքացիների վճարած հարկի չափը կազմում է տվյալ ավտոմեքենայի արժեքի շուրջ 70 տոկոսը:
- Ձեր հեղինակած նախագծում սահմանել եք տեղայնացած հարկատեսակներ՝ ըստ սեփականության օբյեկտների, եթե ճիշտ եմ հասկանում, դուք շեշտը դնում եք հարուստների ունեցվածքի վրա, բայց կան նաեւ միջին ունեցվածքի տեր մարդիկ, որոնք ինչ-որ պահի ինչ-որ բաներ են ձեռք բերել եւ մի կերպ են դա պահում եւ ձեր այս առաջարկի պատճառով այս դեպքում կարծես կտուժեն:
- Ոչ ոք չի տուժելու, քանի որ սեփականություն հանդիսացող հողամասերի, բնակարանների եւ առանձնատների հարկային դրույքաչափերը սահմանելիս հաշվի են առնվել դրանց գտնվելու, այսինքն՝ գոտիականության եւ սեփականատեր հանդիսացող անձանց քաղաքացիություն ունենալու, այլ երկրի քաղաքացի լինելու կամ քաղաքացիություն չունենալու հանգամանքները: Մասնավորապես, Երեւան քաղաքի եւ մարզերի կտրվածքով հողամասերի, բնակարանների եւ առանձնատների հարկային դրույքաչափերը սահմանելիս ցուցաբերված է դիֆերենցված մոտեցում, իսկ քաղաքացիության մասով նախապատվությունը տրվել է ՀՀ քաղաքացիներին: Չանդրադառնալով քանակական ցուցանիշներին՝ ավելացնեմ, որ, բնականաբար, օրինագծում շքեղության հարկի բեռը դրվել է բացառապես հարուստների վրա: Ինչ վերաբերում է անձնական օգտագործման մարդատար ավտոմեքենաների հարկմանը, ապա օրինագծում սահմանվել է շքեղություն համարվող ավտոմեքենայի արժեքի համապատասխան շեմ:
- Փաստորեն, այս նախագծով մտադիր եք հարկելի դարձնել հարուստների ամբողջ ունեցվածքը: Իսկ ինչպե՞ս են օգտագործվելու այն միջոցները, որոնք կառաջանան շքեղության հարկից:
- Հարստություն (ունեցվածք) ունեցող յուրաքանչյուր ոք, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունից դուրս հարստություն (ունեցվածք) ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, անկախ իր տարեկան եկամտի չափից, եթե ունի 500.000 ԱՄՆ դոլարին համարժեք սեփականության օբյեկտներ՝ հողամասեր, բնակարաններ, առանձնատներ, անձնական օգտագործման մարդատար ավտոմեքենաներ, ուղղաթիռներ, ինքնաթիռներ, մոտորանավակներ, առագաստանավեր, դրամական միջոցներ, արժեթղթեր, արտարժույթ, ինչպես նաեւ մշակութային արժեք ունեցող գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի եւ կերպարվեստի այլ ստեղծագործություններ, թանկարժեք քարերի եւ ոսկյա իրերի բարձրարժեք նմուշներ կամ դրանց հավաքածուներ, տարեկան վճարում է հարստության (ունեցվածքի) համար հարկ հետեւյալ դրույքաչափերով՝ մինչեւ 800.000 ԱՄՆ դոլարը՝ հարստության (ունեցվածքի) ընդհանուր արժեքի գերազանցող մասի 20 տոկոսի չափով, եւ 800.000 ԱՄՆ դոլար եւ ավելիի դեպքում՝ հարստության (ունեցվածքի) ընդհանուր արժեքի գերազանցող մասի 40 տոկոսի չափով:
Ինչ վերաբերում է շքեղության հարկի վճարումից ստացված ֆինանսական միջոցներին, ապա դրանք պետք է օգտագործվեն բացառապես սոցիալական պաշտպանության ծախսերը, այդ թվում՝ կենսաթոշակները, ծնելիության խթանումը, ընտանեկան նպաստները, գործազրկության նպաստները, հաշմանդամության, վատառողջության եւ անաշխատունակության նպաստները եւ միանվագ դրամական օգնությունը ֆինանսավորելու, ինչպես նաեւ բնակչության անապահով խավերի բուժօգնության ծախսերը պետական պատվերի շրջանակում իրականացնելու նպատակով:
- Իսկ ո՞վ է իրականացնելու այդ հարստության հաշվառումը, ինչպե՞ս եք պարզելու, թե ով ինչ ունի եւ ինչքան:
- Ես արդեն ասացի՝ սահմանում է կառավարությունը: |
| |
| Զրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-03-16 |
| Կառավարությունը դե՞մ է վիրավորանքի եւ զրպարտության լիովին ապաքրեականացմանը |
| |
Զրպարտության եւ վիրավորանքի մասին օրենսդրությունում առաջարկվող փոփոխությունների նկատմամբ, ընդդիմադիր ԶԼՄ-ներից բացի, վերապահումներ ունի նաեւ կառավարությունը:
Կառավարության մարտի 11-ի նիստում դարձյալ ոչ դրական եզրակացություն ներկայացվեց քաղաքացիական, քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքերում ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Հովհաննես Սահակյանի եւ Ռուբեն Գեւորգյանի առաջարկած փոփոխություններին: Ավելի ստույգ՝ այս նախաձեռնության առնչությամբ, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «կառավարությունը վերստին արել է մի շարք առաջարկություններ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի տվյալ նախագծերը»:
2009 թվականի նոյեմբերի 23-ից շրջանառության մեջ դրված այս նախաձեռնությանը, որն արժանացել է ընդդիմադիր մամուլի քննադատությանը՝ կառավարությունն արդեն երկրորդ անգամ է հայտնում նման վերապահ եզրակացություն: Առաջին անգամ՝ 2009-ի դեկտեմբերի 28-ին էր հայտնի դարձել արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի եզրակացությունը, որում ընդհանուր առմամբ նշվում էր, թե «կառավարությունը սկզբունքորեն դեմ չէ վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացմանը»: Սակայն արվում էին մի շարք վերապահումներ. «Եթե ընտրության անցկացման ընթացքում կուսակցության կամ թեկնածուի վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ տարածելը դեռեւս պետք է համարվի քրեական հանցանք, ապա հիմնավորված չէ ցանկացած այլ անձի զրպարտելու ապաքրեականացումը»: Նաեւ նշել էր. «Իրավաչափ չէ նաեւ ծեծի համար քրեական պատասխանատվություն սահմանելը՝ վիրավորանքի եւ զրպարտության հանցանքներն ապաքրեականացնելու պարագայում, քանզի միջազգային իրավական փաստաթղթերում ֆիզիկական բռնությունը չի գերակայում հոգեկան տառապանք պատճառող վիրավորանքին կամ զրպարտությանը»: Գեւորգ Դանիելյանը նշել էր. «Նպատակահարմար է միաժամանակ նախատեսել եւ քրեական, եւ քաղաքացիական պատասխանատվության ինստիտուտները»: Կառավարության եզրակացության մեջ նաեւ ասված էր. «Նպատակահարմար չէ նաեւ սահմանել փոխհատուցման չափի որեւէ սահմանափակում: Մասնավորապես, այն կիրառելի չէ գործարար համբավի պաշտպանության դեպքում»:
Այս եզրակացությունից հետո նախագիծը լրամշակվեց, ու փետրվարի 22-ից ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում է: Սակայն կառավարությունը դարձյալ գոհ չէ. նոր եզրակացությունը դեռ հրապարակված չէ: Բայց համեմատելով «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի նախորդ ու լրամշակված տարբերակները՝ պարզ է, թե որ հարցերում են հեղինակներն անտեսել կառավարության առաջարկները:
Կառավարությունն առարկել էր առաջարկվող մի լրացման դեմ. «Քաղաքացին, որի կարծիքով իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակայնորեն տարածած անձի դեմ»: Նշելով, թե «դիմել դատարան անձի դեմ» արտահայտությունը չի ապահովում «նույնասեռ քաղաքացիաիրավական դրույթների խմբագրման միասնականությունը»՝ պրն Դանիելյանն առաջարկել էր հետեւյալ ձեւակերպումը. «Քաղաքացու պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը հատուցվում է սույն գլխով նախատեսված կանոններով՝ սույն պարագրաֆով նախատեսված առանձնահատկությունների հաշվառմամբ»: Սակայն լրամշակված տարբերակում հեղինակները որոշ խմբագրական փոփոխություններ անելով, այնուամենայնիվ պահպանել են գլխավորը՝ միայն դատարան դիմելու պահանջը՝ հակառակ կառավարության դիրքորոշման:
Հեղինակներն ընդունել են կառավարության դիտողությունը եւ հրաժարվել սկզբնական տարբերակում տեղ գտած դրույթներից, թե տվյալները չեն մեկնաբանվում որպես զրպարտություն, եթե տեղ են գտել օրենսդիր մարմնում լսումների եւ նիստերի ընթացքում՝ այդ թվում նաեւ հանձնաժողովների կամ «գիտական կամ հանրային խնդրի» քննարկումների ընթացքում:
Կառավարությունն առարկել էր նաեւ այն դրույթի դեմ, թե զրպարտություն չեն համարվի այն տվյալները, որոնք «տարածած անձը ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ՝ պարզելու դրանց ճշմարտությունը»: Գեւորգ Դանիելյանը նշել էր. «Տեղեկության ճշմարտությունը պարզելը ոչ մի առնչություն չունի վիրավորանքի հետ, քանզի վիրավորանքի տարր պարունակում է նաեւ ճշմարտացի տեղեկատվությունը»: Սակայն չնայած նման «զորեղ» փաստարկին՝ պատգամավորները նախագծի այս մասը թողել են անփոփոխ: Նույն կերպ նաեւ պահպանվել են փոխհատուցման չափի սահմանափակումները:
Ի դեպ, նախագծի ներկա տարբերակից դուրս են մնացել նախորդում տեղ գտած հետեւյալ դրույթները. «Անձը կարող է ազատվել սույն հոդվածով սահմանված պատասխանատվությունից, եթե նա կրկնել է այնպիսի զրպարտող փաստացի տվյալ, որը նախկինում հրապարակայնորեն տարածվել է եւ չի հերքվել զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում», կամ «Դատարանը սույն հոդվածով սահմանված վնասի հատուցման չափը սահմանելիս պետք է հաշվի առնի պատասխանողի գույքային դրությունը»: |
| |
| ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-03-16 |
| ԳԻՆԵՆՅՈՒԹԸ ԿԹՈՐԵՆ ՏԵՂՈՒՄ |
| |
Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) Բերդի մասնաճյուղը համալրվել է թորման արտադրամասով
Այս առիթով գործարանի տնօրինությունը լրագրողների համար Տավուշի մարզի Բերդի արտադրամասում մարտի 12-13-ին շրջայց էր կազմակերպել: ԵԿԳ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի խոսքերով, այլեւս ստիպված չեն լինի գինենյութը թորելու համար բերքը տեղափոխել հարակից մասնաճյուղեր. «Արտադրամասում տեղադրված են 3 մեքենաներ, իհարկե, մեքենաների թիվը բավարար չէ տարածաշրջանի ամբողջ սպիրտը թորելու համար, այդ պատճառով նախատեսել ենք եկող տարվա բերքի համար եւս 3 մեքենա տեղադրել: Մեր հետագա կարեւոր ծրագրերից ենք համարում նաեւ տարեվերջին այստեղ ունենալ հնեցման արտադրամաս, սա հնարավորություն կընձեռի կոնյակի սպիրտի որակը բարձրացնել եւ աշխարհագրությունն ավելի ընդլայնել»: Պարոն Գրիգորյանի խոսքերով, թորման աշխատանքները արտադրամասում մեկնարկել էին նախորդ տարեվերջին եւ այս ամսվա դրությամբ արդեն թորվել է 1 մլն լիտր գինենյութ: Թորված գինենյութից ստացվել է 155 հազար լիտր կոնյակի սպիրտ, որը, ըստ մասնագետների կանխատեսումների, հետագայում կօգտագործվի պրեմիում եւ սուպեր պրեմիում դասի կոնյակների արտադրության համար:
ԵԿԳ տնօրենը նաեւ ասաց, որ տնտեսական ճգնաժամի հետեւանքով նախորդ տարի արտադրության ծավալների մեծ կորուստ են ունեցել. «Եթե վերցնենք Հայաստանի ամբողջ կոնյակագործությունը, արտադրությունը պակասել է մոտ 47%-ով, իսկ կոնկրետ մեր գործարանի պայմաններում անկումը կազմել է 36%, մեզ համար լավագույն տարին 2007-ն էր, այս տարի, իհարկե, մեզ չի հաջողվի վերականգնել 2007-2008 թվականի ծավալները, հույս ունենք, որ միայն երկու տարի հետո կկարողանանք հասնել 2007-ի մակարդակին»: Պարոն Գրիգորյանի խոսքերով, շուկաների դիվերսիֆիկացման կամ նոր շուկաներ գտնելու հարցում էլ ճգնաժամն իր ազդեցությունը թողել է, եւ առանձնապես մեծ հաջողություններ չեն ունեցել. «Մեր ամենամեծ խնդիրը մնում է Ռուսաստանը, մենք պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ մեր արտահանման աշխարհագրությունում Ռուսաստան արտահանվող տեսակարար կշիռը հնարավորին չափով փոքրանա, որ մենք մի շուկայից կախված չլինենք»:
Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը վերջերս հայտարարել էր, որ առաջիկայում Հայաստանում խաղողագործության տոտալ ոչնչացում է սպասվում՝ պարզաբանելով, որ խաղողի այգիներում հայտնաբերվել է «ֆիլոքսեռա» հիվանդությունը, որն ինտենսիվ զարգացման փուլում է: «Առավոտը» պարոն Գրիգորյանից հետաքրքրվեց, արդյոք ծանո՞թ են խնդրին եւ ի՞նչ հնարավոր վտանգներ են տեսնում:
«Նույն մտահոգությունն ունենք նաեւ մենք, այդ խնդիրը մեծ է Արարատյան դաշտավայրում, խոսքը 5-6 հեկտար տարածքի մասին է, մենք էլ սպասողական վիճակում ենք, չեմ կարծում, թե այսօր հարցը կրիտիկական է, բայց եթե խնդրի դեմը չառնենք, «ֆիլոքսեռան» 3-4 տարում կարողանում է վերացնել խաղողի վազը, ցավոք, ձմեռն էլ այս տարի մեղմ էր, հույսը, որ կար, թե սառը ջերմաստիճանը կվերացնի հիվանդությունը՝ հօդս ցնդեց»: Պարոն Գրիգորյանը, անդրադառնալով հայկական կոնյակի որակին, փաստեց, որ միջազգային շուկայում պահանջարկի կամ որակի խնդիրներ չկան:
Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի համոզմամբ էլ, խաղող արտադրող գյուղացիները հողի հարկի, գույքահարկի ու վարձավճարների առումով բավականին կայուն հնարավորություններ են ունենալու: Մարզպետի խոսքերով, Բերդի թորման արտադրամասը նաեւ մարզում նոր աշխատատեղեր է բացում:
«Սա նաեւ այնպիսի հնարավորություն է, որ մենք տարածաշրջանում խաղողի մթերման խնդիրներ այլեւս չենք ունենում, արտադրված բերքը առանց խոչընդոտների եւ առանց որեւէ սահմանափակումների մթերելու հնարավորություն կա, իսկ նախորդ տարվա մթերված 6 հազար տոննա խաղողից 3 հազար տոննան մթերվել է այս կետում ու մյուս կոմբինատների համեմատ ամենաբարձրն է վճարվել»,- ասաց մարզպետը: Երեւանի կոնյակի գործարանի տնօրենն էլ ասաց, որ արտադրամասի աշխատակիցների թիվը հասնում է 16-ի, իսկ առաջիկայում կավելանա եւս 10 աշխատատեղ: Գործարանը համագործակցում է ավելի քան 5 հազար խաղողագործների հետ, իսկ միայն Տավուշի մարզում ընկերությունն աշխատում է մոտ 1300 ֆերմերների հետ: Պարոն Գրիգորյանի խոսքերով, գյուղացիների հետ պայմանագրային աշխատանքները կսկսվեն մոտ օրերս. «Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ նախորդ տարվա գնային մակարդակը պահպանվի եւ նվազում չլինի: Պարարտանյութերը, թունաքիմիկատներն ու սրսկիչներն արդեն ներմուծված են, գյուղատնտեսները առաջիկա օրերին կսկսեն շրջայցերը եւ գյուղացիներին կապահովեն ամենաանհրաժեշտ միջոցներով՝ աշխատանքը ճիշտ ժամանակին սկսելու համար»:
|
| |
| ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-03-16 |
| ԱՆՏԵՍՎԱԾ ՀԱՆԳՍՏԱՎԱՅՐ |
| |
Կառավարության վերջին նիստերից մեկում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց եւ հաստատվեց հանրապետությունում զբոսաշրջության զարգացման ծրագիրը, որը, ինչպես միշտ, պայմանավորված է դրսից ժամանող օտարերկրացիների եւ սփյուռքահայերի գործոնով: Եվ ընդհանրապես անկախության տարիներին զբոսաշրջության ծրագրեր մշակելիս, հայեցակարգեր կազմելիս, ռազմավարություն նախանշելիս մեր պատկան օղակները նախապատվությունը տալիս են վերոհիշյալ հանգամանքին եւ թերանում են: Այս մասին բազմիցս խոսվել է, դիտարկվել են պատճառահետեւանքային կապերը, կատարվել խորքային վերլուծություններ: Մենք, սակայն, չենք խոսի վերը նշված բացթողումների մասին, կանդրադառնանք մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերից մեկի՝ Երեւանյան լճին եւ դրա հետ կապված զբոսաշրջության զարգացման խնդրին: Տարիներ առաջ արհեստական այդ ջրամբարի ափամերձ տարածքը, երբ վարձակալության տրվեց ամերիկյան իշխանություններին՝ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան նոր շենք կառուցելու համար, շատերը համոզված էին, որ մայրաքաղաքի այդ յուրահատուկ հանգստի վայրը կվերածնվի բառիս բուն իմաստով: Սակայն անցան տարիներ, դեսպանատունը կառուցվեց, կատարվեցին ջրամբարի եւ շրջակա միջավայրի մաքրման աշխատանքներ եւ դրանով ամեն ինչ ավարտվեց:
Նշեմ, որ խորհրդային տարիներին լիճը օգտագործվել է ոչ միայն մարզական նպատակներով (անց են կացվել մարզական բազմաթիվ միջոցառումներ), այլեւ ծառայել է հանգստի եւ ժամանցի սիրված վայր: Երեւանյան լճում «նավարկում» էին մոտորային նավակները, որոնք երեւանցիներին, ինչու չէ՝ քաղաքի հյուրերին անկրկնելի հաճելի պահեր էին պարգեւում: Այսօր, շուկայական հարաբերությունների պայմաններում, երբ աշխարհում մտածում են ամեն տարի է՛լ ինչով զարմացնել զբոսաշրջիկներին, մենք մայրաքաղաքում ունենանալով այնպիսի մի գեղատեսիլ հանգստավայր, ինչպիսին Երեւանյան լիճն է, ոչ մի գործուն քայլ չենք ձեռնարկում՝ այն դարձնելու հանգստի գոտի, որը կծառայի ոչ միայն օտարներին, այլեւ հազարավոր մեր հայրենակիցներին:
|
| |
| ՎԱՐԴԱՆ ԱՇՉՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-03-16 |
| ԺԱՆԳԸ «ԵՐԵՎԱՆ ՋՐԻՑ» ՉԷ |
| |
Օրերս «Առավոտում» նյութ էր տպագրվել այն մասին, որ «Երեւան ջուր» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով եւ ուզում է խմելու ջուրը մայրաքաղաքում թանկացնել այն դեպքում, երբ որոշ թաղամասերում մատակարարում է ավազաջուր ու ժանգաջուր: Արձագանքելով հրապարակմանը՝ «Երեւան ջուր» ընկերությունից վստահեցրին, որ իրենք մայրաքաղաքի բնակիչներին մատակարարում են միջազգային որակին համապատասխան ջուր, իսկ եթե որոշ բնակարաններում ծորակից իսկապես ժանգաջուր է գալիս, դա տվյալ բնակչի ջրի խողովակների հնամաշ ու ժանգոտված լինելուց է, ինչը «Երեւան ջրի» հետ կապ չունի: Այդուհանդերձ, ընկերությունից խոստացան այցելել մեր նշած հասցեն ու ստուգել ջրի որակը: Ավելի ուշ «Երեւան ջուր» ընկերության առողջապահության, անվտանգության եւ բնապահպանության տնօրինության կողմից Սեբաստիա եւ Շահումյան փողոցների, Ծերենցի, Մանուկյան եւ Ջիվանու փողոցների մի քանի տներում ստուգումներ կատարելուց հետո ընկերությունից տեղեկացրին, որ «խմելու ջրի որակին ներկայացվող չափանիշներից եւ ստանդարտներից որեւէ շեղում չի արձանագրվել»:
|
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-03-16 |
| Տարածքը համայնքինն էր |
| |
Մանկապարտեզի ցանկապատը իրական տարածքից ավելի առաջ էր դրված
Մասիսի թիվ 1 մանկապարտեզի աշխատակիցներն ու հարեւանությամբ բնակվողները երեկ էլ շարունակում էին ըմբոստանալ նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի եւ նախկին մարզպետ՝ ներկայիս ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի այն որոշման դեմ, որով մանկապարտեզի բակի ավելի քան 2000 քմ տարածքը վաճառվել է իրենց քաղաքի բնակիչներից 5 հոգու: Նրանք չափազանց վիրավորված էին, որ մանկապարտեզի տարածք էին ներխուժել ոստիկաններ ու սկսել կտրել ցանկապատը: Մանկապարտեզի հարեւանությամբ բնակվող Գրետա Հարությանի խոսքերով, այդ տարածքը գրավելն ուղղակի «անամոթություն է». «Ոչ ոք տեղյակ չի եղել, որ տարածքը վաճառվել է: Ախր, պետք է հաշվի առնեին, որ գործ ունեն մանկապարտեզի հետ, որտեղ բավականին մեծ թվով երեխաներ են հաճախում: Ի վերջո, այդ ցանկապատի վրա էլ աշխատանք էր տարած, ներկված էր, մաքրված մանկապարտզի հաշվին, այդ ծախսերն ո՞վ պետք է փոխհատուցի: Մենք բոլորս մտավախություն ունենք, որ շուտով մանկապարտեզի շենքն էլ կտան ուրիշին: Այդ ժամանակ երեխաները որտե՞ղ են հաճախելու»:
Արմեն Հարությունյանն էլ ավելացրեց, որ իրենք բոլորով են մանկապարտեզի բակի ծառեը տնկել, որոնք ոստիկանների այցելության ժամանակ վնասվել են ու դեռ հետագայում էլ կտրվելու են. «Այս մանկապարտեզը հիմա էլ գործում է, մեր երեխաները գնում են այս մանկապարտեզ»: Մանկապարտեզի հիմնադրման պահից այնտեղ աշխատող Սոֆիկ Քալոյանի ներկայացմամբ էլ, իրենք այստեղ հաճախ են շաբաթօրյակներ կազմակերպել. «Անձամբ ես իմ ձեռքերով դույլերով ջուր եմ կրել, որ ծառ ջրեմ: Եթե հատկացում էին անելու՝ թող այստեղի աշխատակիցներին տային կամ հենց մանկապարտեզին»: Նա պատմեց նաեւ, որ ցանկապատը կտրելուց մի քանի օր առաջ էլ են ոստիկաններն իրենց այցելել, սակայն. «Մեծ աղմուկ բարձրացրինք, նրանք գնացին, ապա վերադարձան ու իրենց սեւ գործն արեցին»:
Այս առնչությամբ, Մասիսի քաղաքապետ Դմիտրի Նազարյանը «Առավոտին» պարզաբանեց, որ մանկապարտեզի աշխատակիցներն ու հարեւանությամբ բնակվող քաղաքացիները սխալ են ահազանգել. «Իրականությունն այն է, որ երբ տարիներ առաջ նախատեսվել է Մասիսում նոր մանկապարտեզ ու դպրոց կառուցել, լուսավորության մինիստրությանն է հատկացվել 2,5 հա տարածք: Երբ համակարգը փոխվեց, նոր քարտեզագրում արվեց 2000 թվականին, որի ժամանակ մանկապարտեզին մնաց 6178 քմ տարածք, իսկ մնացածը դարձավ համայնքային սեփականություն: Այդ տարածքը, որն արդեն մանկապարտեզինը չէ, դրվեց աճուրդի եւ վաճառվեց Մասիսի 5 քաղաքացու: Ոստիկանները տարածքի ցանկապատը կտրելու հանձնարարական էին ստացել, կարեւոր չէ՝ ով է տվել հանձնարարական, տրվել է նրա համար, որ մարդկանց սեփականության իրավունքները պաշտպանվեն: Ասեմ, որ այդ որոշումն օրինական է, որը ես չեմ տվել, ես ինձ թույլ չէի տա այդ տարածքը վաճառել»:
Մեր խմբագրություն այցելած Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանն էլ պարզաբանեց, որ իրենց քաղաքում իր որոշմամբ որեւէ մանկապարտեզ չի վաճառվել. «Դա օրենքով չի թույլատրվում: Նախկին տնօրենն է ինքնակամ ցանկապատը առաջ տարել: Այդ տարածքը համայնքինն էր: Մեր նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանը չափազանց մանրամասնորեն էր ուսումնասիրում մեր բյուջեները, դա անելով նա ասում էր, որ մանկապարտեզները կարող են ամբողջ տարին աշխատել: Պետք է ասեմ, որ մեր քաղաքն այն եզակի քաղաքներից է, որտեղ մանկապարտեզները աշխատել են կլոր տարին»:
Հիշեցնենք, որ մարտի 12-ին Մասիսի թիվ 1 մանկապարտեզի բակում իսկական կռիվ է առաջացել ցանկապատը կտրելու առնչությամբ, քանի որ, ըստ մանկապարտեզի աշխատակիցների եւ հարեւանությամբ բնակվող մասիսցիների, այդ հաստատության տարածքը բոլորից թաքուն վաճառվել է Վալերիկ Ալեքսանյանին, Մարգարիտա Մխիթարյանին, Տիգրան Մեսրոպյանին, Ալեքսանդր Մանուկյանին ու Արտակ Փահլեւանյանին: Վերջինս իր տարածքը վերավաճառել է: |
| |
| ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ, ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-03-16 |
| ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՊԱԿԱՍՈՐԴՈ՞Վ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ |
| |
Պատճառը չտարբերակված ֆինանսավորումն է
Օրերս Երեւանի թիվ 118 դպրոցում տեղի ունեցավ ՀՀ 48 ավագ դպրոցների տնօրենների խորհրդակցություն: Թիվ 198 դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը ներկայացրեց մի հաշվարկ, որի համաձայն, ամենահամեստ ծախսերով հանդերձ, ավագ դպրոցը եթե ֆինանսավորվի ներկայիս ձեւով, տարեվերջին ունենալու է մոտ 11 մլն 896 հազար դրամի պակասորդ. «Քանի որ ավագ դպրոցի դեպքում տարրական եւ միջին դասարաններ այլեւս չկան, մեր բյուջեն պակասել է 2.5 միլիոնով»: Հիշեցնենք, որ պոտենցիալ ավագ դպրոցներին ընտրում են մարզային իշխանությունները, հետո դրանք անցնում են ԿԳՆ-ի ենթակայությանը, ինչն այնքան էլ մարզպետարանների սրտով չէ: Նաեւ ավագ դպրոցների ընտրության ժամանակ հաճախ խեղաթյուրվում են ռազմավարական ծրագրի դրույթները, օրինակ՝ դպրոցի աշխարհագրական դիրքը հաշվի առնելը:
Ըստ ԿԳՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Սամվել Պեպանյանի. «Ավագ դպրոցների ընտրությունը պիտի կատարվի այնպես, որ մեկ ավագ դպրոցը սպասարկի 3-5, ոչ թե 15-20 դպրոց: Պետք է հաշվի առնվի մայրաքաղաքի խիտ բնակեցված լինելը, կարեւոր է տրանսպորտային ապահովվածությունը: Այժմ որպես ավագ դպրոցի հավանական տարբերակ քննարկվում է Երեւանի թիվ 140 դպրոցը: Այն, ըստ էության, կարող է սպասարկել թիվ 130, 145, 132 դպրոցներից եկած աշակերտներին, բայց եթե ամբողջ Կոմիտասի փողոցում ուրիշ ավագ դպրոց չլինի, պատկերացրեք կամրջի մոտերից, կամ Քոչարի փողոցից երեխաներն ինչպես պիտի գնան այդ դպրոց, որտեղ հասնելու համար Բրյուսովի նախկին շենքից դեռ 10 րոպե քայլելու ճանապարհ կա: Կամ էլ նշածս վայրերից ծնողները ստիպված կլինեն երեխաներին տանել Աղայանի անվան դպրոց՝ մետրոն անցնելով... Մեզ համար ընդունելի տարբերակ է Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոցը, թիվ 36-ը, 82-ը, Քոչարի փողոցում գտնվող թիվ 56-ը, 129-ը՝ այդ դեպքում կունենանք երթեւեկության առումով հարմար ավագ դպրոցներ»:
Կապանի թիվ 2 դպրոցի տնօրեն Լեռնիկ Պետրոսյանն էլ վրդովված ասաց. «Եթե ֆինանսավորման հարցը չլուծվեց, ոչ մի գործ առաջ չի գնա: Ինչ վերաբերում է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, ապա մենք ունեցել ենք ԱԺ-ի 5 տարվա ծրագիր, որի կետերը նույնիսկ չեն իրականացվել, չնայած դրանք ունեն օրենքի ուժ»: Տնօրենը նաեւ մտահոգվեց, որ ավագ դպրոցների գործը բարդացնում են Կապանի 4 քոլեջների, Պոլիտեխնիկի հենակետային վարժարանի, 7 կրթահամալիրի գոյությունը: Աշտարակի թիվ 5 դպրոցի տնօրեն Ֆելիքս Հովհաննիսյանն էլ, ընդհակառակը, ցանկանում է, որ իրենց քաղաքում եւս մեկ ավագ դպրոց բացվի, որ մրցակցության արդյունքում կրթության որակը բարձրանա:
Խորհրդակցության ժամանակ որոշվեց ստեղծել ավագ դպրոցների տնօրենների ասոցիացիա, որն առաջին հերթին կփորձի լուծել ավագ դպրոցների ֆինանսավորման հետ կապված վերոնշյալ դժվարությունները: |
| |
| ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-03-16 |
| Աղանդավորները շատացել են |
| |
Իսկ նրանց հնարավոր չէ օրենքով ճնշել
Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնման կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանի համոզմամբ, Հայաստանում հնարավոր չէ կրոնական կազմակերպություններին ճնշել. «Հնարավոր չէ այն իմաստով, որ չկա համապատասխան օրենք, կրոնական կառույցները պետություն են պետության մեջ, կրոնի մասին օրենքում ոչ մի խոսք չկա կրոնական կառույցների մասին, նույնիսկ իրավապահ մարմինները իրավունք չունեն մուտք գործել. կրոնական կառույցները փակ են»: Երեկ «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում պարոն Ամարյանը կարծիք հայտնեց, որ կրոնական կառույցների վրա ճնշումն այն դեպքում է, երբ որեւէ կապ կա բիզնեսի հետ: «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի» եկեղեցու քահանայության ղեկավար Վարուժան Պողոսյանի խոսքով՝ ճնշում կա մասնավոր դեպքերում: Նա նաեւ ասաց, որ վերջին շրջանում իրենց հետեւորդների թիվն ավելացել է, հիմա նրանք 2800 են, տարեկան մոտ 40 միսիոներ է Հայաստան այցելում, իսկ աշխարհի տարբեր երկրներում քարոզելու է մեկնել 15 հայ միսիոներ, իրենց քարոզիչները «Եհովայի վկաներից» տարբերվում են կրծքանշաններով:
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանն էլ հասցրել է վերջին տարիներին Հայաստանում կրոնական ազատության առումով որոշակի առաջընթաց արձանագրել: «Առաջընթաց կա հատկապես եկեղեցական շինարարության ոլորտում, քրեակատարողական հիմնարկներում, հետընթաց է դպրոցներում եւ մամուլում»,- ասաց Ս. Դանիելյանը՝ փաստելով, որ թեեւ հայկական կրթության աշխարհիկ բնույթը օրենքով է սահմանված, այնուամենայնիվ, որոշ մանկավարժների համար աշակերտները քարոզչության դիպուկ թիրախ են դառնում. «Շատ ուսուցիչներ օգտագործում են կրոնի պատմություն առարկան եւ ակտիվ քարոզում, սակայն դպրոցներում որեւէ քարոզչություն չպետք է լինի: Այս նորմերը խախտվում են հատկապես մարզերի դպրոցներում, քարոզողները միանշանակ պետք է պատժվեն»: Պարոն Դանիելյանը փաստեց նաեւ, որ կրոնական իրավունքների խախտումները վերջին շրջանում շատացել են, իսկ քաղաքացիները խուսափում են դիմել ոստիկանություն. «Մարդիկ պարզապես չեն վստահում ոստիկանությանը, դատարանին եւ այլն»: Հանրային խորհրդի անդամ Խաչիկ Ստամբոլցյանն էլ կարծիք հայտնեց, որ կրոնական կառույցները ունեն նաեւ լրտեսական գործառույթ. «Վերջերս «Եհովայի վկաներից» մեկից խլեցի իրենց ավետարանը, ու այդ գրքում գտա թղթերի մի կապոց, քարտեզ: Քարտեզը ուղեցույց էր, որը տանում էր նրանց թիրախային բնակավայրեր՝ քարոզչություն իրականացնելու համար, իսկ թղթերում նշված էին կոնկրետ հասցեներ ու քաղաքացիների անուններ»: |
| |
| ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-03-16 |
|
| |
ՆՈՐԻՑ «ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ»
Երեկ կայացավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մամուլի ասուլիսը` նվիրված «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային IV փառատոնին, որը նպատակ ունի նպաստել Սփյուռքում հայ մշակույթի եւ մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, աջակցել Հայաստան-Արցախ-Սփյուռք մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը: Այս տարվա մարտի 4-ին ՀՀ կառավարությունը հաստատել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի ծրագիրը եւ միջոցառումների ցանկը: Ծրագրով նախատեսված են կերպարվեստի, հայ գրականության, հայ կատարողական արվեստի օրեր, թատերական հյուրախաղեր, ԶԼՄ-ների շաբաթ, համաժողովներ, հայ մշակույթի տարբեր ոլորտների հիմնախնդիրների վերաբերյալ քննարկումներ եւ այլն:
ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՄԻԱՄՍՅԱԿԸ ՍԿՍՎԵՑ
Երեկվանից մեկնարկող Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակում մի շարք միջոցառումներ կանցկացվեն Երեւանում, Գյումրիում, Արթիկում եւ Գավառում։ Միամսյակը կավարտվի ապրիլի 10-ին: Այս ընթացքում կկայանան բազմաթիվ միջոցառումներ՝ ցուցահանդես, սեմինար, գրական ընթերցումներ, թատերական ներկայացումներ, կոնֆերանս, հեքիաթի փառատոն, կցուցադրվեն ֆիլմեր։
|
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-03-16 |
| Հեռու՝ տափակախոսությունից |
| |
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այլ աշխատաոճ են ընտրել
Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը Ե. Չարենցի ծննդյան 113-ամյակի կապակցությամբ՝ մարտի 13-ից մինչեւ ապրիլի 6-ը, անցկացնում է «Չարենցյան օրեր» բաց ստուգատես: Գրողի ծննդյան օրը մեկնարկած միջոցառումների շարքը բացվեց կրթահամալիրում, որտեղ հնչեցին գրողի ստեղծագործությունները, ապա չարենցասերները ծաղիկներ դրեցին նրա հուշարձանին, այցելեցին Երեւանում գտնվող տուն-թանգարան: Ստուգատեսը աշակերտներին հնարավորություն է ընձեռել իրականացնել անհատական ուսումնասիրություններ, ավագ դպրոցի սաները հանդես կգան տասնյակի հասնող քաղաքագիտական, լրագրողական, մշակութաբանական մի շարք հետազոտական նախագծերով: Այս կերպ կրթահամալիրում փորձում են ուսումնական աշխատանքը նախեւառաջ դարձնել ստեղծագործական, անցկացվելու են նաեւ վարպետության դասեր: Շուրջ 3 շաբաթ տեւող միջոցառումների շրջանակում նախատեսված է աշակերտների կողմից պատրաստված ռադիոներկայացումների, տեսաֆիլմերի, էլեկտրոնային աշխատանքների ցուցադրում, կներկայացվեն երեխաների ձեռքով ձեւավորված էլեկտրոնային գրքերը, թռուցիկները, բացիկները եւ այլն: Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը հայտնեց, որ մարտի 26-ին ուսուցիչների ու բարձր դասարանցիներից բաղկացած 26 հոգանոց խումբը կուղեւորվի Թբիլիսի՝ մասնակցելու միջազգային հավաքի: Տնօրենը գտնում է, որ ամեն տարի մեր մեծերի ծննդյան օրերին անցկացվող, մի տեսակ պարտավորեցնող, հոգնեցուցիչ միջոցառումները դարձել են բեռ եւ մշակութային, կրթական ազդեցություն չեն թողնում: «Վերջին 2 տարում խնդիր ենք դրել ազատվել նմանատիպ միջոցառումներից, փորձում ենք ծնողների աչքերով հասկանալ, թե ինչու երիտասարդները գիրք չեն կարդում: Դպրոցում գրքային, գնահատականի Չարենցն է՝ առանձնացված 2-3 բանաստեղծությամբ, հետո էլ ուսուցչի՝ Չարենցը հանճարեղ է, մեծ է եւ այլն: Իսկ իրական Չարենցի լեզվին, մտածողությանը, արվեստագետի զինանոցին մարդը մնում է անհաղորդ, որովհետեւ ինքն այդ աշխարհում չի ապրել, չի ստեղծագործել ու հետազոտել, չի մտել այդ աշխարհը»,- մեզ հետ զրույցում ասաց Ա. Բլեյանը՝ ավելացնելով, որ երեխաների կողմից նման խանդավառություն չէր սպասում. ժամանակակից թվային միջոցներով համալրված կրթօջախն աշակերտներին հնարավորություն է տվել ավելի կենդանի, գրավիչ դարձնել աշխատանքը: «Ներկայացումները պահանջեցին, որ մեդիաթատրոնը վերանորոգենք, ստեղծենք նոր գործիքներ, հնարավորություններ, որպեսզի թատրոնը որպես գրականության, ուսուցման արդյունավետ միջոց գործածվի: Հուզվեցի, երբ առավոտյան բացելով մեր կայքը, տեսա, թե ինչպես են երեխաները շնորհավորում միմյանց Չարենցի ծննդյան օրվա կապակցությամբ, պատմում իրենց Չարենցի մասին...»,- ասաց Ա. Բլեյանը:
Տնօրենը գտնում է նաեւ, որ մեզանում հաղորդակցության պակաս կա: «Երեխային զրկել ենք մտասույզ Չարենց ընթերցելուց, երբ նա կտրվում է ամեն ինչից ու հայտնաբերում, որ Չարենցի աշխարհն ավելի հետաքրքիր է, քան շրջապատողը: Պետք է հնարավորություն ստեղծել, որ ամեն մեկն իր Չարենցին հայտնաբերի, չպիտի Չարենցին փոխարինենք մեզնով, մեր պատկերացումներով, տաղտուկով ու տափակախոսությամբ, որովհետեւ այն, ինչ որ երեխան, ոգեւորված պատանին կարող է «Նավզիկեն», «Կապուտաչյա հայրենիքը», «Դեպի լյառն Մասիսը» կարդալիս ստանալ, ինքներս չենք կարող տալ: Ուսուցիչների շրջանում այսօր ամենուրեք հոգնություն է, որը ծանր կապարի նման նստած է մեր ոտնամաններին, մտքին, սրտին: Ամեն տարի սեպտեմբերին հարյուրավոր նոր երեխաներ են գալիս դպրոց, նրանք իրավունք ունեն տեսնելու թարմ, խանդավառ ուսուցիչների: Ամեն ինչի մի՛ նայեք ձեր աչքերով, նայեք երեխաների աչքերով»,- նշում է Ա. Բլեյանը: Վերջինս, գրողի ծննդյան օրը, կրթահամալիրում աշակերտների հետ խանդավառությամբ հնչեցնելով Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանին», ներկաներին փոխանցեց. «Այ, այսպիսի՛ ազատ, անկախ ու առանց քաղբանտարկյալների Հայաստան եմ ուզում»: |
| |
| ԼՈՒՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-03-16 |
| ԳՈՒԵՐԱՅԻ «ՄԵՂՐՆ» ՈՒ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵՐԸ |
| |
Հավակնություններն ու տաղանդը միշտ չէ, որ ուղիղ համեմատական են
Մարտի 12-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Արմեն Մազմանյանի բեմադրած «Յոթ ուղերձ նահանգապետին» ներկայացման պրեմիերան՝ ըստ Տոնինո Գուերայի «Մեղրը» պոեմի: Ավելի վաղ Մազմանյանը «Արմինֆոյին» տված հարցազրույցում հայտարարել էր, թե Գուերան շատ է պնդել, որ ինքն այդ գործը բեմադրի ու ասել է. «Բաստա: Դու պետք է բեմադրես իմ «Մեղրը», հակառակ դեպքում դա կանի Լյուբիմովը կամ Ջորջիո Սթրելերը»: Հայ բեմադրիչն էլ չէր կարող դասականի խոսքը կոտրել, վերցրել ու բեմադրել է, իսկ թե ինչ է ստացվել, դա հարցի մյուս կողմն է: Մազմանյանական «Մեղրի» բեմադրող-նկարիչը Դավիթ Մինասյանն է, երաժշտական ձեւավորումը՝ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիինն ու Արթուր Մանուկյանինը, թարգմանությունը՝ Գագիկ Բաղդասարյանինն ու Արամ Մկրյանինը: Դերերում՝ Լորենց Առուշանյան, Կարեն Ջhանգիրով, Ալբերտ Սաֆարյան, Մարինե Պետրոսյան եւ այլք:
Ոչ ոք չի վիճարկում Տոնինո Գուերայի հանճարեղ լինելը, բայց այն, ինչ նա ասել է իր «Մեղրը» պոեմում, 1000 անգամ ավելի լավ ասել են ուրիշները, այդ թվում՝ Սարոյանն ու Մաթեւոսյանը: Եվ արդյո՞ք արժեր պետպատվերով բեմադրել մի գործ, ինչ է թե հեղինակը Գուերան է, Մազմանյանն էլ՝ հայաստանյան «Տոնինո Գուերա» մշակութային կազմակերպության նախագահը:
«Մենք կորցրել ենք հիանալու ունակությունը, որը թույլ էր տալիս հավատալ աշխարհի սրբությանը: Անհրաժեշտ է վերադառնալ, կրկին դառնալ բնության նվիրված ու շնորհակալ զավակներ, բնության, որի մի մասնիկն էլ ինքներս ենք... Էլ չեմ ասում, թե պետք է ձեռք բերել քնքշություն, սակայն մենք պարտավոր ենք կանգնեցնելու մոլորակի դեմ ուղղված այս չարիքը»,- «Մեղրի» գուերայական ողջ ասելիքը բանաձեւված է ընդամենը այս մի քանի նախադասության մեջ, եւ ամեն ինչ դրանով ավարտվում է: Ուստի պոեմից ներկայացում կորզելու ճիգերն ավելորդ էին, ասվածի վկան՝ անսեռ, անորոշ, անհասկանալի ու տաղտկալի բեմադրությունը, որը չի վաստակել իրավունքը՝ ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկ մտնելու: Պատահական չէր, որ պրեմիերան կայացավ կիսադատարկ դահլիճում, հանդիսատեսի մի մասն էլ ներկայացման կեսից լքեց դահլիճը: Արվեստում ճաշակն է ամենաբարձր չափանիշը՝ այս աքսիոմը ապացուցման կարիք չունի, իսկ մազմանյանական «Մեղրում» ամեն ինչ անճաշակ էր ու գռեհիկ: Խաղից, ռեժիսուրայից ու մնացած բաներից զատ, անհաջող էր նաեւ թարգմանությունը: Ինքս Գուերային բնագրով չեմ կարդացել, բայց գոնե ռուսերեն նույն գործն ինձ վատը չթվաց: Գուցե թարգմանիչները լավ իտալերեն գիտեն, բայց իբրեւ գրական գործի թարգմանիչ, մեղմ ասած, չեն փայլել: Օրինակ, ի՞նչ է նշանակում՝ «Այստեղ կենալ հնարավոր չէ»: Չէ՞ որ կա գրական լեզու եւ թատրոնի լեզու, ու հանդիսատեսի հետ պիտի խոսել այն լեզվով, որը չի խրտնեցնում: Եվ հետո, եթե թարգմանությունը կատարյալ չէ, գոնե բեմադրիչը պիտի մի քիչ գեղարվեստական մտածողություն ունենա:
Գուերան հայտարարված է որպես նեոռեալիստ, իսկ մազմանյանական բեմադրության մեջ հնացած ավանգարդ էր: Խոսքը վերաբերում է նաեւ նկարչական ձեւավորմանը, որը միայն առաջին տպավորությամբ էր հաջող թվում. ուշացած սյուրռեալիստական ձեւավորումն ու հնացած ավանգարդը ոչ թե օգնում, այլ խանգարում էին դերասաններին: Մասսայական տեսարաններում հանդես եկողներն էլ՝ իրենց գոռում-գոչյուններով, ասես փողոցից բռնած-խցկած լինեին բեմադրության մեջ: Վուլգար բեմադրություն էր, անասելիք՝ սկսած խոսքից, վերջացրած խաղով... Ներկայացումը պիտի վարակի, մինչդեռ Մազմանյանի «Մեղրը» ոչ մի դրական հույզ չէր փոխանցում հանդիսատեսին: Պրեմիերային ներկա էին մշակույթի նախարարն ու վարչապետը: Ի դեպ, վերջինս 25 րոպե անց անաղմուկ հեռացավ...
Անտրամաբանական էր նաեւ ներկայացման ավարտը. այդպես էլ «մութ» մնաց, թե ինչու իրար հետ կռվող երկու մարդ մեկ էլ հանկարծ երկինք համբարձվեցին: Ինչո՞ւ էին նրանք միմյանց վիրավորում՝ կնոջ ու տղամարդու սեռական օրգանների անուններով, միայն բեմադրիչին է հայտնի: Անկոնֆլիկտ ներկայացում էր, եւ երեւի կոնֆլիկտ մոգոնելու համար Ա. Մազմանյանը ապավինել էր փողոցային հայհոյանքներին: Ինչպե՞ս կարելի է նման լեզվով ներկայացում խաղալ ազգային ակադեմիական թատրոնում: «Գոյում», թերեւս, կարելի է, նրա էքսպերիմենտալ բնույթը թույլ է տալիս ինչ-ինչ էքսպերիմենտներ անել: Հավելենք, որ բեմադրության էֆեկտներն էլ էին կիսատ-պռատ... Վերեւից կախված առարկաները ենթադրում էին, որ ներկայացման հեղինակը նկատի ունի ողջ աշխարհը, բայց դրա համար միայն գլոբուսն էլ բավական էր, էլ չենք խոսում Ջորջիո Սթրելերի «Բալի այգուց» «արտագրված» գնացքի մասին:
Եթե «Մեղրի» գլխավոր հերոսներից մեկն իր բերանով չասեր, որ բանաստեղծ է, հանդիսատեսն այդպես էլ գլխի չէր ընկնի: Ամեն ինչ այնքան «հում» էր, որ չհասկացվեց, թե ի՞նչ խորհուրդ ուներ ներկայացման մեջ մեղրը. միայն Լորենց Առուշանյանի մի գդալ մեղր ուտելը ոչինչ չէր ասում: Երաժշտությունը եւս կապ չուներ բեմադրության եւ Գուերայի հետ, ուղղակի բեմադրիչն ակնկալիք ուներ հուշելու, թե իր ներկայացումը «էլիտարոտ» է: Չմոռանանք ներկայացման մեջ ցուցադրվող՝ Մերիլին Մոնրոյի հայտնի կադրի մասին (երբ բարձրանում է շրջազգեստը): Այո, այն ժամանակին հիացրել է ողջ աշխարհը, բայց արդյո՞ք փրկեց Մազմանյանի ներկայացումը: Ավարտին մի քանի վարանոտ բրավո հնչեց՝ բեմադրիչի ուսանողներն էին: Իսկ կոլեգա բեմադրիչներն ու թատրոնի հետ քիչ թե շատ կապ ունեցող մարդիկ աննկատ ծլկեցին, որ ճարահատյալ չշնորհավորեն Ա. Մազմանյանին՝ մեղմ ասած, չստացված ներկայացման համար: Ի դեպ, ասում են՝ մեծ հավակնությունները դեռ մեծ տաղանդի արտահայտություն չեն: |
| |
| ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-03-16 |
| «Պետք չէ համեմատել բեմադրությունները» |
| |
Ըստ ճանաչված դիրիժոր Էդուարդ Դյադյուրայի՝ անկախ ժամանակաշրջանից,
նույն բեմադրությունը համարվում է ժամանակակից:

Է. Դյադյուրան եւ Մ. Դեինյանը՝ ներկայացումից հետո:
Երեւանի ազգային օպերային թատրոնում 2000թ. գարնանը հանրահայտ տենոր եւ բեմադրիչ Գեղամ Գրիգորյանի Վերդիի «Տրավիատա» օպերայի պրեմիերան տարաբնույթ կարծիքների առիթ տվեց: Սակայն, անկախ քննադատական հոդվածներից, «Տրավիատան» «հանգրվանեց» թատրոնի խաղացանկում: Օրերս հիշյալ օպերան ղեկավարեց ուկրաինացի դիրիժոր Էդուարդ Դյադյուրան: Մենք ունենք նախադեպ, երբ սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը, այս դեպքում՝ Ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, հայտարարում է, թե ինքը օպերային գրականության սիրահար է, առանց որի չի պատկերացնում իր ստեղծագործական գործունեությունը: Նույն «իմիջով» «Առավոտին» ներկայացավ Է. Դյադյուրան: Նա նույնիսկ հիշեց Մոսկվայի պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճում 21-րդ դարի սկզբներին ղեկավարած Կ. Օրֆի «Կարմինա Բուրանայի», Վերդիի «Ռեքվիեմի» եւ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի սեփական մեկնաբանությունները, փաստելով, որ հիշյալ ստեղծագործությունները պահանջում են շուրջ 300 կատարող: Նրա խոսքով՝ կան սիմֆոնիկ մեծակտավ ստեղծագործություններ, որոնք համազոր են օպերային ներկայացմանը:
Հրավիրյալ դիրիժորը, որի կարիերան սկսվել է 1992թ., ինչպես ԽՍՀՄ երկրներում, այնպես էլ արտերկրում բազմիցս ներկայացել է որպես խորմայստեր եւ սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր եւ, ինչպես ինքը նշեց՝ չէր կարող չկանգնել օպերային թատրոնի ղեկավարման վահանակի առաջ: Տեղեկացրեց, որ տարբեր թատրոններում ղեկավարել է Վերդիի «Նաբուկոն», «Աիդան», «Տրավիատան», Բիզեի «Կարմենը», Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» եւ «Կախարդական սրինգը» եւ այլն:
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ տպավորություն թողեց «Տրավիատայի» այս բեմադրությունը եւ ընդհանրապես ի՞նչ կարծիքի է Երեւանի օպերային թատրոնի մասին. «Չեմ ընդունում ու ճիշտ չեմ համարում, երբ համեմատում են տարբեր բեմադրիչների նույնանուն ստեղծագործությունը, մոռանալով, որ, օրինակ, «Տրավիատայի» 1853թ. Վենետիկի պրեմիերայից դարեր են անցել եւ հետագա յուրաքանչյուր առաջնախաղից հետո էլ գրաքննադատները միշտ օգտագործել են «ժամանակակից մեկնաբանություն» արտահայտությունը: Հայկական «Տրավիատան», բնականաբար, չեմ համեմատի ոչ մի բեմադրության հետ, միայն կուզեմ նշել, որ այն ինքնատիպ էր»: Դիրիժորը հիացած էր օպերային թատրոնի երգչախմբով (ղեկավար՝ Կարեն Սարգսյան) եւ հատկապես առանձնացրեց միջազգային մրցույթների դափնեկիր, Վիոլետայի դերերգով հանդես եկող Մարինե Դեինյանին. «Միայն ներկայացման օրն իմացա, որ Մարինան առողջական լուրջ խնդիրներ է հաղթահարել, մասնագետները անգամ նրան արգելել են բեմ բարձրանալ... Բրավո, սիրում եմ ոչ միայն արտաքնապես ու տեմբրով հաճելի, այլեւ ուժեղ կանանց: Ինձ հիացրին նաեւ Առնոլդ Քոչարյանը (Ժերմոն), Հովհաննես Այվազյանը (Ալֆրեդո)... Տեսնում եք, այնքան տարված եմ օպերային արվեստով, որ առաջինը չնշեցի նվագախմբին (կոնցերտմայստեր՝ Գայանե Աբրահամյան): Հիացած եմ նաեւ միայն հայազգի երաժիշտներից կազմված ձեր թատրոնի նվագախմբով»: Է. Դյադյուրան չմոռացավ զրույցի վերջում շնորհակալություն հայտնել նաեւ հանդիսատեսին՝ բնորոշելով որպես պատրաստված:
|
| |
| Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-03-16 |
| 75-ԱՄՅԱ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ |
| |
Մարտի 15-ին կլրանար Լեոնիդ Ենգիբարյանի 75-ամյակը, տեղեկացնում է tert.am-ը: Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել է 1935թ.՝ Մոսկվայում։ Նրա հայրը «Մետրոպոլ» հյուրանոցի ռեստորանում շեֆ խոհարար էր, մայրը՝ տնային տնտեսուհի։ Նախքան կյանքը կրկեսին նվիրելը՝ Ենգիբարյանը փորձել է ուժերը մի քանի ոլորտներում՝ ձկնաբուծություն, պրոֆեսիոնալ բռնցքամարտ եւ այլն։ 1955թ. Կրկեսային արվեստի պետական վարժարանում բացվում է ծաղրածուների արվեստի բաժին, եւ Ենգիբարյանը որոշում է ընդունվել այնտեղ։ Առաջին իսկ քայլերից Ենգիբարյանը արժանանում է հանրության եւ գործընկերների ամենահակասական արձագանքներին։ Գործընկերները խորհուրդ են տալիս նրան հրաժարվել «մտածող ծաղրածուի» կերպարից։
Իր մասին Լեոնիդ Ենգիբարյանը գրում էր. «Սիրում եմ ծովը, աշունը... Վինսենթ Վան Գոգին։ Վախենում եմ բարեկեցությունից։ Կյանքում ինձ համար գլխավորը պատասխանատվությունն է, որը պետք է զգալ մեր շուրջը կատարվող ամեն ինչի համար»:
|
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-03-16 |
| ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏՈՒՄ ԱՇԽՈՒԺՈՒԹՅՈՒՆԸ ՔԻՉ Է |
| |
Չնայած դրան՝ այս ոլորտում մրցումներ են անցկացվում, ու հաշմանդամ մարզիկները չեմպիոններ են դառնում
Օրերս Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան Ծաղկաձորում անցկացրեց լեռնադահուկային սպորտի եւ լողի մրցումներ։ Լեռնադահուկային սպորտի մրցումներին մասնացում էր ֆեդերացիայի՝ հաշմանդամություն ունեցող տասներեք մարզիկ: Նրանք մրցում էին երկու խմբերում. առաջինում ընդգրկված էին տեսողության հետ խնդիրներ ունեցող հինգ, իսկ երկրորդում՝ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող ութ մարզիկներ։ Առաջին խմբում հաղթող ճանաչվեց Գյումրիից ժամանած 31-ամյա Վլադիսլավ Գրիգորյանը, որն «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ ընդամենը 3 շաբաթ է լեռնադահուկային սպորտ պարապել. «Կարելի է ասել, որ այդ ընթացքում մի 15-20 անգամ լեռան վրայով սահել եմ։ Հետո ինձ կանչեցին մասնակցելու առաջնությանը: Դե, երեւի տեսել էին, որ լավ եմ քշում ու դրա համար էին կանչել»։ Նա ասում է, որ այնքան էլ հեշտ չի եղել մրցակիցներին հաղթել ու ինքն էլ չի մտածել, որ առաջին տեղ կգրավի. «Առաջին անգամ լավ իջա, իսկ երկրորդ անգամ թափս ուժեղ էր ու շատ արագ էի իջնում: Ճանապարհին երկաթե արգելքներ կային, որոնց միջով պետք է անցնեի: Սակայն մի թեթեւ դիպա դրանց ու հնարավոր էր դուրս մնայի մրցումից: Բարեբախտաբար, դրանից հետո էլ առաջին տեղ գրավեցի, չնայած արդեն հույսս կորցրել էի, թե մրցանակային տեղ եմ գրավելու»։ Նա մրցուղին անցել է 47.97 վայրկյանում:
Նշենք, որ կույր կամ թույլ տեսողությամբ մարզիկների արդյունքները հաշվարկելիս լեռնադահուկային սպորտի մրցույթի մրցավարները կիրառել են միջազգային չափանիշներով նախատեսված գործակիցների մեթոդը, ինչը թույլ է տալիս հավասարեցնել մրցումային պայմանները։ Երկու խմբում ընդգրկված մարզիկներն էլ հսկայական ոլորավայրէջքը հաղթահարում էին (1200 մետր)։
Այս մարզաձեւի երկրորդ խմբում ընդգրկվածներից առաջին տեղ գրավեց իջեւանցի 14-ամյա Գեւորգ Շահվերդյանը՝ արձանագրելով 41.30 վայրկյան: Նրա խոսքերով, ինքն առաջին անգամ դահուկ է քշել 2007 թվականին եւ այդ ժամանակից ի վեր պարբերաբար մասնակցում է ֆեդերացիայի կազմակերպած ուսումնամարզական հավաքներին ու մրցումներին, սակայն առաջին անգամ է, որ ամենաբարձր հորիզոնականն է զբաղեցնում։ Նրա ներկայացմամբ՝ եղել է, որ 3-րդ տեղ էլ է գրավել։ Նա ձեռքի եւ ոտքի շարժունակության հետ կապված խնդիր ունի։ Հարցին, թե մրցուղին անցնելիս հատկապես ո՞ր հատվածում է դժվարությունների հանդիպել, պատասխանեց. «Շրջադարձերի պահը դժվար էր, չնայած դրան, մենք ամեն օր գնում էին պարապելու»։ Ի դեպ, նախքան մրցումները, ֆեդերացիան կրկին Ծաղկաձորում կազմակերպել էր լեռնադահուկային սպորտի ուսումնամարզական հավաք, որի ժամանակ էլ մասնակիցները մարզվել ու փորձարկել էին մրցուղին։ Մրցմանը եւ ուսումնամարզական հավաքին աջակցել է Ծաղկաձորի ճոպանուղու տնօրինությունը:
Լողի որակավորման փուլում լավագույն արդյունքը գրանցեց երեւանաբնակ 14-ամյա Մարգարիտա Հովակիմյանը։ Նրա ներկայացմամբ՝ ինքն այս մեկնարկին երկար էր պատրաստվել՝ նաեւ Ծաղկաձորում անցկացված լողի ուսումնամարզական հավաքի հնգօրյա պարապմունքներում. «Շատ դժվար էր, շատ էի լողում մարզումային թաթիկներով, որոնք միայն ինձ էին հասու լինում: Չնայած դրան, չէի սպասում, որ մարզական 1-ին կարգ կլրացնեմ։ Երեխաներն ասում էին, որ հաստատ կհաղթեմ, բայց չէի հավատում: Մարզիչս էլ էր ասում, որ հավակնում եմ առաջին տեղին։ Այս մրցմանը ես առաջին անգամ 50 մետրում երեք անգամ տեղավորվել եմ 57 վայրկյանում։ Հիմա, ճիշտն ասած, ինչքան էլ անսպասելի էր, արդեն հավատում եմ, որ հասել եմ այդ արդյունքին, որովհետեւ դա անհնարին չէր ինձ համար, քանի որ ինձ վրա շատ էի աշխատում»։
Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Սամվել Ռոստոմյանի ներկայացմամբ էլ, այս տարվա ընթացքում իրենք մեծ պլաններ ունեն. «Բազմաթիվ ուսումնամարզական հավաքներ ու մրցումներ դեռ ունենք, որոնց, առանց տարիքային սահմանափակման, կարող են մասնակցել հաշմանդամություն ունեցող բոլոր մարզիկները։ Մեր նպատակն է՝ այս ձեւով մասսայականացնել հաշմանդամային սպորտաձեւերը։ Մենք որպես չափորոշիչներ վերցնում ենք պարաօլիմպիկ խաղերի ծրագրում ընդգրկվածները, բացի այդ, հաշվի ենք առնում մեր հարեւան երկրների փորձը, օրինակ՝ Ռուսաստանինը, որը պարաօլիմպիկ խաղերի բազմաթիվ մեդալակիրներ ունի»։ Մեր այն հարցին, թե ինչո՞ւ իրենց մարզիկները չեն մասնակցում այս տարվա պարաօլիմպիկ խաղերին, նա պատասխանեց. «Մենք չենք շտապում, չենք ցանկանում միայն մասնակցել, ուզում ենք նաեւ մրցանակակիրներ ու հաղթողներ ունենալ, իսկ հիմա այդպիսի մարզիկներ, հաշմանդամային սպորտում աստղեր՝ առայժմ չունենք, քանի որ հաշմանդամային սպորտը Հայաստանում մասսայական չէ, եւ այս ոլորտում աշխուժությունը քիչ է։ Այս պահին միջազգային մրցումներին մասնակցելը կարեւոր չեմ համարում: Ավելի ճիշտ ու օգտակար է երկրի ներսում հաշմանդամային սպորտը զարգացնել, մասսայականացնել։ Մտահոգողն այն է, որ Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան չունի անգամ պետական աջակցություն»։
|
| |
| ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-03-16 |
| Նախապատրաստվում են, բայց կմեկնե՞ն Բաքու |
| |
Ապրիլի 23-ից մայիսի 1-ը Բաքվում կայանալու է բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը, որը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ԱԻԲԱ-ն ու Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան վավերացրել են համապատասխան պայմանագրի ստորագրումով:
Այդ առիթով սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Չինգ Կոու Վուն ԶԼՄ-ներին հայտարարել է, թե Ադրբեջանի մայրաքաղաքում կկայանան նաեւ WSB-ի մրցաշարերը, որ աշխարհի այս պատանեկան առաջնությունը կարեւոր դեր ունի կատարելու, քանի որ այնտեղ խաղարկվելու են Սինգապուրում կայանալիք պատանեկան առաջին օլիմպիական խաղերի ուղեգրերը: Լրատվամիջոցները, վկայակոչելով պարոն Չինգ Կոու Վուին, նշում են, որ Բաքվում ռինգ են մտնելու 106 երկրների 659 բռնցքամարտիկներ:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան այս առնչությամբ ի՞նչ է որոշել: Մեր պատանեկան հավաքականը մեկնելո՞ւ է հարեւան երկիր: Երեկ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Հովհաննիսյանը «Առավոտին» ասաց հետեւյալը. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ աշխարհի պատանեկան առաջնությանն անպայման մասնակցելու մտադրություն ունենք, եւ մեր մարզիչներն ու պատանի բռնցքամարտիկներն ամենայն լրջությամբ նախապատրաստվում են: Հայաստանի ֆեդերացիան սահմանված ժամկետներում ներկայացրել է նախնական հայտը, որում սահմանված է մեր պատվիրակության կազմը՝ 16 հոգի: Մենք նաեւ պաշտոնական նամակով դիմել ենք միջազգային ֆեդերացիա, որով հաստատել ենք մեր մասնակցությունը եւ ԱԻԲԱ-ին խնդրել՝ միջնորդել Բաքու մեկնող հայաստանցիների անվտանգության երաշխիքներ ստանալու հարցում: Որոշ ժամանակ անց ԱԻԲԱ-ից ստացանք գրություն, որ իրենց ներկայացուցիչը Բաքվում մասնակցել է աշխարհի առաջնության կազմկոմիտեի նիստին, որի օրակարգային առաջին հարցերից մեկը եղել է Հայաստանի պատվիրակության անվտանգության ապահովումը: Ըստ այդ գրության, ադրբեջանական կողմը, կարծես թե, ստանձնել է այդ պարտավորությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նրանց անվտանգության ծառայությունները եւ սպորտի համապատասխան պատասխանատուները մեր պատվիրակությանը պետք է դիմավորեն Թբիլիսիում, օդանավակայանում ձեւակերպեն մուտքի վիզաները եւ թիմին ուղեկցեն մրցումների ամբողջ ընթացքում: Սակայն մեկնելո՞ւ ենք, թե՞ ոչ, վերջնական պատասխանը կլինի ավելի ուշ: Հնարավոր է՝ մինչեւ ապրիլի 20-ը: Դա արդեն ճշգրտված վերջնական հայտի ներկայացման վերջնաժամկետն է: Մնացած այս ժամանակահատվածում, կարծում եմ, մեր երկրի ղեկավարությունը, այդ թվում՝ նաեւ մարզական, խնդրի բոլոր նրբությունները մանրամասն կքննարկեն ու համապատասխան որոշում կկայացնեն»:
|
| |
| Ա. ՀԱԿՈԲՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-03-16 |
| Կոչումներ՝ լոռեցիներին |
| |
Օրերս «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը Թեքեյան մշակութային կենտրոնում մեծարման հանդիսույթ էր կազմակերպել: Ծնունդով լոռեցիներ՝ վիրաբույժ Արտավազդ Սահակյանին եւ պատմաբան Վարշամ Ավետյանին հանձնվեցին «Հովհան Օձնեցի իմաստասեր կաթողիկոսի հետնորդ», իսկ ՀՀ ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանին ու ՀՀ վաստակավոր նկարիչ Վարուժան Վարդանյանին` «Հովհաննես Թումանյանի հետնորդ» պատվավոր կոչումները:
Ճանաչված վիրաբույժ, Երեւանի թիվ 1 համալսարանական կլինիկայի հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Արտավազդ Սահակյանը 25 տարի առաջ ճիշտ այս օրերին Հայաստանում իրականացրել է առաջին փոխպատվաստումը: Վիրաբույժին պատվելու էին եկել ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, երգչուհի Նունե Եսայանը եւ այլք: Վիրաբույժը նշեց. «Մասնագիտության բերումով ինձ միշտ թվում էր, թե երիտասարդ եմ, քանի որ միշտ երիտասարդներով եմ շրջապատված, լուրը ընկալեցի ե՛ւ հպարտությամբ, ե՛ւ տխրությամբ, որ արդեն այնքան էլ երիտասարդ չեմ»:
Պատմական գիտությունների թեկնածու Վարշամ Ավետյանն արժեքավոր բազմաթիվ հնագիտական աշխատանքների հեղինակ է: Նա հայտնաբերել է 51 հնագիտական հուշարձան՝ Սեւանի ավազանում, Լոռիում, Սյունիքում եւ այլուր: Փորձել է նաեւ տալ Խ. Աբովյանի ծննդյան թվականի, սպանության ու թաղման վայրի մանրամասների բացատրությունը, զբաղվում է նաեւ Թեղուտի հիմնախնդրով:
«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը կոչումների արժանացած մարդկանց մասին նշեց. «Նրանք միշտ կապված են եղել հայրենի եզերքի հետ, նպաստել են, որ ոչ միայն մայրաքաղաք Երեւանում, այլեւ նրա սահմաններից դուրս Լոռու անունը միշտ հնչի»:
|
| |
| ԼՈՒՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-03-16 |
| Մարտի 16 |
| |
ԽՈՅ (21.03-20.04)- Զբաղվեք ինքնակրթությամբ: Ազատ ժամերը տրամադրեք ընթերցանությանը:
ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեր տրամադրությունը շատ բարձր կլինի, որը պայմանավորված է հաճելի անակնկալներով:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր աշխատանքում շատ ակտիվ կլինեք: Երեկոն նվիրեք ընտանիքի անդամներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Եթե նախապես պլանավորած գործեր ունեք՝ հետաձգեք, որովհետեւ շտապողականությունը ձեզ միայն կխանգարի:
ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Առավոտյան անսպասելի լուր կլսեք, որը ձեզ գուցե տխրեցնի, իսկ երեկոյան բարձր տրամադրությունն ապահովված կլինի:
ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Աշխատեք ամեն կերպ երեկոյան լիցքաթափվել: Մոռացեք աշխատանքի ու բոլոր խնդիրների մասին:
ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Առավոտից զբաղված կլինեք հարաբերություններ պարզելով: Ցանկացած իրավիճակում հայտնվելիս սթափ դատեք:
ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Այսօր ձեր կարիքը կզգան եւ աշխատանքում, եւ տանը:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Չի բացառվում, որ արտասահման գործուղման առաջարկություն ստանաք: Մի մերժեք:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Պայմանագրեր կնքելիս եղեք ուշադիր, հնարավոր է վրիպեք: Աշխատելիս մի տարվեք ուրիշ մտքերով:
ՋՐՀՈՍ (21.01-19.02)- Հետաձգեք ձեր բոլոր
բանկային գործարքները: Խուսափեք անպատասխանատու մարդկանց հետ
շփումներից:
ՁՈՒԿ (20.02-20.03)- Հոգեկան հանգստի կարիք կզգաք: Եթե ուզում եք լիցքաթափվել՝ դիմեք ընկերներին: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-03-16 |
| ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԲԵՆԶԻՆԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ |
| |
Ներկրողների գնային քաղաքականությունը վարորդներին կստիպի մեքենան տոմատի հյութով աշխատեցնել
«Մի՛ լինիր ուրագի պես՝ միշտ դեպի քեզ, միշտ դեպի քեզ, այլ եղիր սղոցի պես, մի՛ն դեպի քեզ, մի՛ն դեպի մեզ»: Առաջին դասարանում այս երկտողը մեզ ստիպում էին անգիր անել ու հասկանալ դրա իմաստն ամբողջ խորությամբ: Հիմա մեր երեխաները չեն էլ ընկալի սղոցի իմաստը, որովհետեւ իրենց աչքով տեսնում են, որ մեր երկրում կատարյալ «ուրագային» քաղաքականություն է: Երեխան տեսնում է, որ մի օր շաքարավազը 250 դրամ է, հաջորդ օրը, «հոպ»՝ դառնում է 280-300 դրամ: Շաքարավազ բերողին բացարձակ չի հետաքրքրում, որ դու հազիվ ես ծայրը ծայրին հասցնում, ու քեզ համար 5-10 դրամ թանկացումը էական նշանակություն ունի. փող չունես՝ անհամ թեյ խմիր:
Հիմա նման մի «հոպ» էլ տեղի է ունեցել բենզինի շուկայում: Մեր մոնոպոլիզացված տնտեսության դեպքում այստեղ ոչ մի զարմանալի բան չկա. դաշտի տերերը մի օր որոշել են ավելի շատ գումար աշխատել, քան նախկինում ու «միջազգային շուկայում թանկացումներ», «դոլարի փոխարժեքի տատանումներ» հայտնի պատճառաբանությամբ ընդամենը 10-20 դրամով թանկացրել են իրենց ներկրած բենզինի գինը: Իհարկե, այդ 10-20 դրամը ամսական կտրվածքով միլիոնների եկամուտ է ապահովում խոշոր ներկրողների՝ «Ֆլեշի» եւ «CPS»-ի համար, սակայն գնաճային պայմաններում մեր սուղ միջոցների հաշվին նրանց եկամուտների ծավալի աճը հարցի մի կողմն է: Այստեղ էական է մեկ այլ հարց. ինչպե՞ս ստացվեց, որ հենց մարտի 3-ին մայրաքաղաքի բենզալցակայաններում որոշեցին միահամուռ կերպով «թարմացնել» իրենց գնացուցակը 10 դրամով, իսկ նախորդ շաբաթվա վերջում՝ եւս 10-ով: Երեկվա դրությամբ «Ռեգուլյար» տեսակի 1 լիտր բենզինը 360-ից դարձել էր 380 դրամ, «Պրեմիումը»՝ 380-ից՝ 400 դրամ, «Սուպերը» 400-ից դարձել էր 430 դրամ: 20 դրամով թանկացել է նաեւ դիզվառելիքը՝ դառնալով 340 դրամ:
«Ֆլեշ» ընկերության փոխտնօրեն Մուշեղ Էլչյանը բենզինի եւ դիզվառելիքի թանկացումը հիմնականում կապում է միջազգային գների բարձրացման հետ եւ մի քիչ էլ՝ դրամի արժեզրկման: Սակայն պարզվում է՝ ընկերությունը շատ շրջահայաց է գտնվել ու դեկտեմբեր-հունվար ամիսներին միանգամից մեծ քանակությամբ բենզին է ներկրել, ուստի չնայած միջազգային շուկայում վաղուց գները բարձրացել էին, Հայաստանում զարմանալիորեն թանկացումները ուշացրել են: Հաշվի առնելով, որ Հայաստանում բենզինի գները բոլոր բենզալցակայաններում թանկացան նույն ժամանակահատվածում՝ ընդամենը մի քանի ժամվա տարբերությամբ, ստացվում է, որ ինչ-որ տարօրինակ զուգադիպությամբ թե՛ «Ֆլեշի», թե՛ «CPS»-ի հին պաշարները նույն օրն են վերջացել: Բայց քանի որ ՀՀ-ում նման զուգադիպությունների պետք չէ հավատալ՝ առաջ է գալիս այն կասկածը, որ բենզինի շուկայի մասնակիցները հակամրցակցային համաձայնության են եկել: Մասնագետերը վստահեցնում են, որ երբ տարբեր ընկերություններ նույն ժամանակահատվածում բարձրացնում են իրենց ապրանքի գինը, բայց գոյություն ունի թանկացման հիմնավոր պատճառաբանություն՝ դա չի կարող հակամրցակցային համաձայնություն դիտարկվել: Այս դեպքում իսկապես միջազգային շուկայում վառելիքի գինը բարձրացել է եւ իսկապես դրամն արժեզրկվել է, այսինքն՝ Հայաստանում բենզինի թանկացման երկու հիմնական գործոններն առկա են: Եվ հենց այդ է պատճառը, որ մինչ օրս Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հակամրցակցային համաձայնության գալու կասկածներ չի ունեցել բենզինի շուկայի վերաբերյալ եւ վարույթ չի սկսել: Սակայն, միեւնույն է, այն հանգամանքը, որ միջազգային շուկայում գները ամիսուկես առաջ սկսել էին բարձրանալ, բայց մեր ներկրողները հենց մարտի 3-ին հիշեցին այդ մասին՝ խիստ կասկածելի է: Ընդ որում, սկզբում բոլորը թանկացրին 10 դրամով, մեկ շաբաթ անց՝ կրկին 10 դրամով, որպեսզի միանգամից 20 դրամ թանկացումը մեծ աժիոտաժ չառաջացնի, ինչը նույնպես զուգադիպություն էր: Ցավալին այն է, որ այդ զուգադիպություններն ու պատահականությունները լինում են մեր ժողովրդի համար ամենադժվար այս օրերին, երբ մի քանի օրից գազը թանկանալու է: Բենզինը մինչ օրս այլընտրանք էր վարորդների համար, սակայն նկատի ունենալով, որ նախորդ տարիների թանկացումները նույնիսկ «ջիպավորներին» ստիպեցին բենզինից անցում կատարել գազի եւ դրա հետեւանքով մեր երկրում բենզինի սպառման ծավալները կտրուկ նվազեցին, շուտով ընդհանրապես բենզալցակայանում լիցքավորվող մեքենաներին մատով ենք ցույց տալու:
Մոտ ժամանակներս սպասվում են բենզինի նոր թանկացումներ, այս անգամ՝ կապված նոր հարկատեսակների հետ: Հայտնի է, որ բենզալցակայաններն աշխատում են հաստատագրված հարկով: Այդ սխալը մեր կառավարությունն ուզում է շտկել ու հաստատագրված հարկը հանել, ինչի արդյունքում բենզինի նոր թանկացումից անհնար է խուսափել: Եվ քանի որ մեր գործարարները աշխատում են միայն ուրագի պես, ինչ փոփոխություններ էլ որ կատարվեն իրենց բիզնես ոլորտում՝ սպառողների քթից է գալու: |
| |
| ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-03-16 |
| ՎԻՃԱԿՆԵՐԸ ԼԱՎԱՑԵ՞Լ Է |
| |
2010թ. հունվարին Հայաստանի անշարժ գույքի շուկայում տեղի է ունեցել 8131 գործարք, ինչը 11.7%-ով ավելի է 2009թ. հունվարի ցուցանիշից, իսկ ամսվա կտրվածքով (2009թ. դեկտեմբերի համեմատությամբ) գործարքների թիվը պակասել է 52.9%-ով: Այս մասին են վկայում Կադաստրի պետական կոմիտեի կողմից «ԱրմԻնֆոյին» տրամադրված հաշվետվությունները: Գործարքների առավելագույն քանակը տեղի է ունեցել մայրաքաղաքում՝ 28.4%, իսկ ամենաքիչը՝ Վայոց ձորում՝ 2.1%: Օտարման հետ կապված գործարքները կազմել են 30% կամ 2437 գործարք, որտեղ 81.5%-ը կազմել են առքուվաճառքի գործարքները, 17.4%-ը՝ նվիրատվության եւ 1.1%-ը՝ փոխանակության հետ կապված գործարքները:
Հունվարին մայրաքաղաքում բնակարանների գներն իջել են 2008-ի մակարդակից ցածր: Երեւանում 1 քմ բնակելի մակերեսի միջին գինը կազմել է 269, 8 հազար դրամ, ինչը տարվա կտրվածքով իջել է 5%-ով, իսկ 2008 թվականի հունվարի համեմատությամբ՝ 0.6%-ով: Երեւանի բազմաբնակարան շենքերում բնակարանների ամենաբարձր գները գրանցվել են Կենտրոն համայնքում՝ 473 հազար դրամ: Արաբկիրում գրանցվել է 370 հազար դրամ: Մայրաքաղաքի մնացած համայնքներում գներն սկսվում են 200 հազար դրամից, բացառությամբ Նուբարաշենի, որտեղ գներն սկսվում են 120 հազարից:
Շրջաններում ամենաբարձր գները գրանցվել են Ծաղկաձորում, Աբովյանում, Վաղարշապատում, Աշտարակում, Գորիսում, Իջեւանում, Նոր Հաճընում, Մասիսում, Արմավիրում, Գյումրիում, Եղվարդում, Ջերմուկում, Եղեգնաձորում եւ Բյուրեղավանում՝ 100-190 հազար դրամ: Ընդ որում, շրջաններում բնակարանների գների անկումը կազմել է 3%: Առանձնատների գները հունվարին փոփոխվել են ոչ միանշանակորեն: Երեւանում այս ցուցանիշը կազմել է 279 հազար դրամ, ինչը տարվա կտրվածքով իջել է 13%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ ավելի քան 0.8%-ով: Շրջաններում գների տարեկան անկումը կազմել է 2%, իսկ ամսական աճը՝ 0.7%: Երեւանում առանձնատների ամենաբարձր գինը գրանցվել է Կենտրոն համայնքում՝ 481 հազար դրամ, իսկ Արաբկիրում՝ 377 հազար դրամ: Մայրաքաղաքի մնացած համայնքներում գները տատանվում են 230-290 հազար դրամի սահմաններում: Նուբարաշենում մեկ քմ մակերեսի միջին գինը կազմել է 146 հազար դրամ: Շրջաններում սեփական տների ամենաբարձր գները գրանցվել են Ծաղկաձորում՝ 303 հազար դրամ, իսկ նվազագույն գները՝ Շամլուղում՝ 7.4 հազար դրամ: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-03-16 |
| ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԸ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՆ |
| |
Ըստ a1+-ի՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը որոշակի գումարներ կարող է հատկացնել վտանգավորություն ներկայացնող Էրեբունու թունաքիմիկատների գերեզմանոցում ուսումնասիրություններ իրականացնելու համար: Գերեզմանոցը 40 տարվա պատմություն ունի եւ այնտեղ են թաղված 512 տոննա օրգանական աղտոտիչներ, քիմիկատներ, որոնք պարունակում են նաեւ ծծումբ, արսեն, ֆոսֆոր, սնդիկ, բայց հիմնական մասը ԺԺՁ-ն է եւ քլորեքսանը: Այն հիմա սողանքային գոտի է համարվում եւ իր նախնական դիրքից տեղաշարժվել է 10 մետր: Պարզվում է՝ թունաքիմիկատները թաղված են առանց տեսակավորման, լցված են իրար վրա, ժամանակի ընթացքում թղթե տոպրակները քայքայվել են եւ կարող են անջատվել քիմիական նյութեր, որոնք եւս կարող են լինել վտանգավոր: Հողերն այդպես հոսելով կարող են խառնվել մերձակա Ողջաբերդ, Մուշավանք, Գեղադիր գյուղերի ամառանոցային հատվածների հողերին եւ թունավորումներ առաջացնել: Մասնագետների պնդմամբ՝ այս ամենի միակ լուծումը գերեզմանոցի ուտիլիզացիան է, ինչի համար պահանջվում էր որոշակի գումար:
ՀՀ փրկարար ծառայության տեխնածին վթարների, հակաքիմիական եւ հակաճառագայթային պաշտպանության բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Կարապետ Կարապետյանի հավաստիացմամբ՝ ԵԱՀԿ գրասենյակի հետ արդեն կա մշակված ծրագիր, որը հաստատվել է այս տարի: Ծրագրի առաջին փուլում՝ մինչեւ հուլիս, կուսումնասիրեն տարածքի սողանքային վիճակը, քիմիական վիճակը, այնուհետեւ՝ կաշխատեն այն մեկ այլ վայր տեղափոխելու ուղղությամբ: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-03-16 |
| Իրանը պատերազմի՞ է պատրաստվում |
| |
Այս եզրահանգմանն են եկել մի շարք բլոգերներ
Վերջին օրերին համացանցում նորից ակտիվացել են ոչխարի մսի արտահանման մասին թեմաները: «Ինչո՞ւ է պարսիկների «կիշկեն բացվել»,- հարցնում է բլոգեր Գրուլը:- Ինչպես տեղյակ եք, վերջին տարվա ընթացքում պարսիկներն աննախադեպ քանակով ոչխար են արտահանել, ինչի հետեւանքով մսի գները Հայաստանում կտրուկ բարձրացել են»։ Այս գրառումն արվել է այն բանից հետո, երբ մեկ այլ բլոգում տեղադրվել է «Ո՞ւր եք տանում մեր ոչխարներին»՝ youtube-ից վերցված տեսանյութը, որտեղ գյուղացիները շատ էլ գոհ են իրենց առեւտրից, արտահանման այս ակցիան համարում են կառավարության աջակցություն, ասում են, որ նախկինում միսն իրացնելու խնդիր էին ունենում եւ այլն: Ասում են նաեւ, որ շուտով, երբ ոչխարները ծնեն-վերջացնեն, մսի գինը նորից կիջնի, որ արտահանվել են այն մայր ոչխարները, որոնք վերարտադրության համար այլեւս պիտանի չեն եւ այլն:
Սակայն այս հրապարակման առիթը ոչ թե Հայաստանի համար արտահանումից հնարավոր վնասներն են, այլ այն, թե ինչու է հանկարծ Իրանը որոշել այդքան միս գնել: Եվ ոչ միայն միս:
Նույն Գրուլը մի շարք հետաքրքիր փաստեր է հայտնաբերել. «Առայժմ չճշտված տեղեկություն ունեմ, որ դեպի Իրան մեծ քանակությամբ ոչխար է արտահանվել նաեւ Վրաստանից։ Երկրորդը. պարսկական մամուլում խոսում են նաեւ Իրանի՝ այլ հարեւան երկրներից մեծածավալ գնումների մասին։ Եվ ոչ միայն հարեւան երկրներից, այլեւ Ղրղըզստանից եւ նույնիսկ Բելառուսից։ Օրինակ՝ բելառուսական մի կայքում մեջբերում են իրանական դեսպանի հետեւյալ խոսքը. «Իրանը կարող է գնել շատ ավելի միս, քան Բելառուսն այժմ արտադրում է»: Լավ, ենթադրենք, Իրանում ուղղակի սկսել են ավելի շատ միս ուտել... Հետեւաբար իմաստ ունի ստուգել՝ արդյոք ռազմավարական նշանակության այլ մթերքների ներկրումն է՞լ է աճել վերջին ժամանակներում։ Օրինակ՝ ցորենի, շաքարի, բրնձի... Շատ լուրջ չեմ զբաղվել, բայց շատ արագ գտնվեց հետաքրքիր մի գրառում հնդկական India Times կայքում. «Basmati Rice-Grown in India, price set in Iran»։ Անցյալ տարվա օգոստոսին գրված այս տեքստում նշվում է, որ իրանցի առեւտրականներն այնքան են բրինձ արտահանում Հնդկաստանից, որ «բասմատի» տեսակի բրինձը հնդկական ներքին շուկայում այժմ հավի մսից էլ թանկ արժե։ Եվս մեկ հետաքրքիր փաստ. համաձայն հոդվածի հեղինակի, պարսիկները իբր թե մեծ պահեստներ չունենալու պատճառով բրինձը գնում են առանց երկար-բարակ առեւտուր անելու ու շատ կարճ ժամանակում կատարում են մուծումները։ Որ պարսիկը գին գցելու համար օրերով ու ամիսներով չվիճի՝ անձամբ ինձ համար չտեսնված բան է»,- գրում է բլոգերը։
Առավել հետաքրքիր են ասվածի վերաբերյալ քննարկումները: Միանգամից բարձրացվում է հարցը՝ արդյոք Իրանը պատերազմի՞ է պատրաստվում: «Դե, առաջիկայում սպասվող շրջափակման եւ, ինչու ոչ, հենց պատերազմի են նախապատրաստվում: Անհրաժեշտ պահեստային կուտակումներ են: Սա եւս փաստում է, որ տարածաշրջանում լուրջ իրադարձություններ են սպասվում»,- գրում է Լեռնցին: Արծաթն էլ ավելացնում է. «Պատերազմի հնարավորությունը շատ մեծ է, բայց դա ոչ այս, ոչ էլ եկող տարվա բան է։ Այդ մասին արդեն 5 տարի է՝ խոսում են։ Ես, օրինակ, ուրիշ հետեւություն եմ անում։ Իրանն իրոք ատոմային ռումբ է ստեղծում եւ պատրաստվում է հնարավոր հետեւանքներին։ Դե, մենք որ չենք պատրաստվում ու մեզ համար ձմեռը միշտ հանկարծակի է գալիս, դա արդեն փաստ է»։ |
| |
| Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-03-16 |
| ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ «10-Ի ԳՈՐԾՈՎ» |
| |
Ոսկու տոնավաճառի դրվագով
2008թ. հոկտեմբերի 27-ին հարուցվել է քրեական գործ՝ Արա Կարապետյանի, Արմեն Նիկողոսյանի, Արսեն Սողոմոնյանի, Բագրատ Սողոմոնյանի, Հայկ Մելքոնյանի, Արշակ Գրիգորյանի, Հովհաննես Նազարյանի, Սուրեն Մելքոնյանի, Նիկոլայ Խաչիկյանի, Աշոտ Խաչատրյանի նկատմամբ: Այս գործի վարույթին 2009թ. փետրվարի 28-ին միացվել է թիվ 13129507 քրեական գործը, 2009թ. ապրիլի 14-ին՝ թիվ 58204109 քրեական գործը, ինչպես նաեւ 2009թ. մարտի 9-ին՝ ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության Կենտրոնական բաժնից ստացված նյութերը՝ Երեւանի Երվանդ Քոչարի թիվ 21/1 շենքի 86-րդ բնակարանի բնակիչ, «Գրավ» ՍՊԸ տնօրեն Համլետ Լեւոնի Հարությունյանի՝ նշված հասցեով բնակարանը 2009թ. հունվարի 26-ին մուտք գործելով՝ ավազակային հարձակում կատարելու դեպքի վերաբերյալ։
Տասնյակի գործը, ինչպես տեղեկացրել է «Առավոտը», քննության է դրվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:
Առայժմ տեղի է ունեցել մեկ դատական նիստ:
Տասնյակն ավելի հայտնի է Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի բնակարանի ներխուժմամբ ու թալանով:
«Առավոտը» անդրադարձել է «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ին պատկանող ոսկյա զարդերի տոնավաճառի 1-ին հարկում տեղակայված՝ ՀՀ քաղաքացի Վաղարշակ Վարդեւանյանին վարձակալմամբ տրամադրված թիվ 5 վաճառասրահում «ԱԱԾ աշխատակիցներ» ներկայացած հանցավոր խմբի գործունեությանը, թե ինչպես են նրանք առեւանգել Վարդեւանյանին, թե ինչպես են հափշտակել շուրջ 145 726 778 դրամի ոսկյա զարդեր, 2 055 000 ՀՀ դրամ եւ $30 210 :
Ոստիկանապետի
մահափորձի դրվագով
Իր անմիջական ղեկավար՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Խորհրդային բաժնի պետ Աշոտ Կարապետյանից Արմեն Նիկողոսյանը որոշում է վրեժխնդիր լինել: 2008թ. դեկտեմբերին Արսեն Սողոմոնյանին հանձնարարում է Հայկ Մելքոնյանի միջոցով իրականացնել Աշոտ Կարապետյանի սպանությունը, խոստանալով, որ դրա դիմաց կվճարի 50 000 դոլար։ Հայկ Մելքոնյանը հրաժարվում է իրականացնել այդ հանձնարարությունը, որից հետո, Արմեն Նիկողոսյանի պնդումներից ելնելով, Ա. Սողոմոնյանը հիշյալ հանցագործությունը կատարելու համար դիմում է Ն. Խաչիկյանին եւ Ա. Խաչատրյանին, որոնք նախորդ հանցագործությունը կատարելուց հետո խոստացված պարգեւավճարները չստանալու պատճառով, հանցավոր խմբի ղեկավարներից դժգոհ լինելով, հանձնարարությունը չեն կատարում։
«Գրավի» տնօրենի
բնակարանի դրվագով
2009թ. հունվարին Ա. Կարապետյանը եւ Ա. Նիկողոսյանը ծրագրում են մուտք գործել այս անգամ «Գրավ» ՍՊԸ տնօրեն Համլետ Լեւոնի Հարությունյանի բնակարան (Երեւան, Երվանդ Քոչարի փողոց, շենք 21/1, բն. 86)։ Ա. Նիկողոսյանը Ս. Մելքոնյանին տանում եւ ցույց է տալիս թիրախ հանդիսացող բնակարանի տեղը եւ հանձնարարում ճշտել բնակիչների՝ բնակարանից դուրս գալու եւ վերադառնալու ժամերը։ Հանցագործության կատարումը նշանակվում է 2009թ. հունվարի 26-ը։ Նիկողոսյանը եւ Կարապետյանը որոշում են հանցագործությանը մասնակից դարձնել Արշակ Գրիգորյանին եւ խմբում նոր ընդգրկված, քննությամբ չպարզված եւս 3 անձանց, որոնցից մեկին, Կարապետյանի հանձնարարությամբ, Մելքոնյանը տանում եւ հանցագործության կատարման նախօրյակին ցույց է տալիս բնակարանի գտնվելու վայրը։ Նշված օրը հանցագործները ժամանում են Քոչարի փողոցի թիվ 21/1 շենքի մոտ, մի քանիսը դիմակավորված եւ իրենց մոտ գտնվող ատրճանակով մուտք են գործում Համլետ Հարությունյանի բնակարան, որտեղ նա մենակ էր, ատրճանակը գործադրելու սպառնալիքով պահանջել են տալ գումար եւ այլ արժեքավոր իրեր, շրջելով բնակարանում եւ այդպիսիք չգտնելով՝ Համլետ Հարությունյանի գրպանից հափշտակում են մոտ 10-15 հազար դրամ եւ հեռանում։ |
| |
| Ռ. Մ. |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-03-16 |
| Արատավոր ընդօրինակում |
| |
Կամ քաղաքապետարանը՝ մեծածախ առեւտրակենտրոն
Հանրապետությունում հողատարածքների «օրենքի սահմաններում» անօրինական օտարման բացահայտված հատուկենտ դեպքերի արձանագրումը Վերստուգիչ պալատի կողմից՝ գնացքի մեկնումից հետո վիզը ռելսին դնող ինքնասպանի, իսկ մի երկու օրինակի վերաբերյալ՝ ակտիվ քննարկումները հիմնահարցը շրջանցելուն ուղղված շոուի տպավորություն են թողնում։ Այդ գործընթացները ողբալի պատկեր ունեն, եւ անօրինական օտարման զոհ է դարձել գրեթե ամբողջ հողային հիմնապաշարը: Երեք տարիների ընթացքում Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքում հողի օտարման ու Գյումրիում 4.8 հա տարածքի վերաբերյալ ՎՊ-ի բացահայտումները հասարակության ուշադրությունը էպիկենտրոն Երեւանից ու երեւանամերձ տարածքներից դեպի ծայրամասերն ուղղելու միտում ունեն։ Իրականում հողը փողի վերածելու անկասելի մոլուցքը սկսվել է հենց մայրաքաղաքից ու աստիճանաբար տարածում գտել ամբողջ հանրապետությունում, Երեւանում ու երեւանամերձ տարածքներում են իրականացվել մեծ չափերի «օրինական» հողազավթումները երկրի ամենակարող ու անձեռնմխելի «էլիտայի» կողմից։ Նույն Երեւանում ու մերձակայքում գրանցվել են հողի անտրամաբանական օտարման աննախադեպ աճուրդ-գործարքներ:
Դեռ 2006 թ. օգոստոսի 22-ին երեւանամերձ Պտղնի համայնքում 48.96 հա տարածքն օտարվեց ռեկորդային ցածր գնով, 1 քմ-ն՝ 3.4 դրամով։ Իմ զարմանքն ու ցավը, թե ինչպես կարող է մայրաքաղաքին հարող տարածքում հողն այդքան ցածր գնահատվել, փարատեց համայնքի աճուրդի պատասխանատուն, որը հեռախոսով հավաստիացրեց, թե հողակտորները (մինչեւ 12 հա չափսերով) օտարվում են դրանք տարիներով մշակող վարձակալներին։
Գյումրիում 4.8 հա տարածքը հայտնի բարերար Հովնանյանին, գործարան կառուցելու նպատակով, օտարման ու դրան հաջորդած մասնակի վերավաճառքի լուսաբանումը զգալիորեն ստվերեցին Երեւանի նախկին քաղաքապետ Ե. Զախարյանի համանման բազմաթիվ գործարքները, որոնց համեմատ՝ Վարդան Ղուկասյանի արարքը կարելի է որակել որպես ավագ գործընկերոջը ընդօրինակելու պատանեկան չարաճճիություն։ Երեւանում նվազագույն գներով ու առավելագույն չափսերով օտարված հողատարածքների մեծ մասն արդեն վաճառվել ու վերավաճառվել է կամ փակվել անմատչելի պարիսպներով, ուստի փորձենք ներկայացնել գործարքներից միայն մեկը ու դրան հաջորդած մանրամասները, որոնք պատված են «թափանցիկության» թանձր ծխածածկույթով։
25.09.2007թ. Երեւանում իրականացվեց Ե. Զախարյանի, երեւի թե վերջին մեծ հողածախման գործարքը, երբ «օրենքով սահմանված կարգով» թիվ 07/145 աճուրդ- իմիտացիայի արդյունքում, կառավարության նստավայրից ընդամենը 4 կմ հեռավորության վրա, առանց կառավարության որոշման ու իրազեկման, վարչապետ Տ. Սարգսյանի 03.08.2007թ. տված հանձնարարականի պահանջներն ապահովելու, Կիլիկիա թաղամասի ու «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ, 86937,57 քմ կանաչապատ, այգիներով ծանրաբեռնված հողատարածքը, քաղաքապետի հ.3864-Ա 01.10.07թ. որոշումով, վաճառվեց (նվիրաբերվեց) նորահայտ սեփականատիրոջը։
Սեփականատիրոջ ինքնությունը գաղտնազերծվեց միայն 6 ամիս հետո՝ 26.02.2008թ., այն օտարահունչ «Լուսավան դեվիլփմենթ» ՍՊԸ-ն էր, իսկ աճուրդ- խեղկատակության պայմանները մասնակիորեն գաղտնազերծվեցին միայն վերջերս։ Ի տարբերություն Գյումրու քաղաքապետի, նրա երեւանյան գործընկերն այդ պատկառելի չափսերի տարածքն օտարել է առանց որեւէ պայմանի, նպատակի կամ ծրագրի, ոչ կառուցապատում, ոչ մշակում, նույնիսկ առանց «պետության գերակա շահ» բառակապակցության։ Այդ տարածքի տասը եւ ավելի տարիների տարեց ու բարեխիղճ մշակողներին, ՀՀ հողային օրենսդրությամբ սահմանված իրավունքները ոտնահարելով, նրանց մշակած այգիները՝ «անմշակ ու չծանրաբեռնված» տարածք որակելու վարչապետի հանձնարարականի պահանջներն ու հորդորները անտեսելով, հողը խորհրդանշական գնով (իրական, շուկայական արժեքի 5%-ի սահմաններում), քաղաքապետի թեթեւ ձեռքով նվիրաբերվել է նոր կյանք մտնող, 20-ամյակը վերջերս բոլորած հրաշամանուկի։
Պարզվում է, աճուրդ հայտարարվելուց մոտ երկու շաբաթ անց ամենակարող երիտասարդը 09.09.2007թ. ստեղծում է «Լուսավան դեվիլփմենթ» ընկերությունը, եւս երկու շաբաթ հայթայթում (կամ աշխատում) է մոտ 2 միլիոն ԱՄՆ դոլար, առանց նպատակի ու ծրագրի ներդրում է կատարում եւ տիրանում է այդ ահռելի չափսերի մշակված ու մասամբ ծառապատ այգիներով տարածքին ու ձեռնարկում նրա անապատացումը։ Զարմանալի է (թեեւ մասամբ հասկանալի), թե մեր բազմափորձ քաղաքապետի համար ինչն է եղել այն գերնպատակը կամ շարժիչ ուժը, որպեսզի ՀՀ ՀՕ ավելի քան վեց (4/4, 48/3, 72/1-2, 104, 118 եւ այլն) հոդվածների խախտման գնով իրականացնի այդ վիճահարույց գործարքը եւ հետագայում էլ իր տեղակալների ակտիվ նվիրվածությամբ ապահովվի նորահայտ սեփականատիրոջ շահերի սպասարկումը։
Հողային օրենսգրքի հանցավոր անտեսումը զրկեց տարածքի 10 եւ ավելի տարիների բարեխիղճ մշակող 12 վարձակալներին՝ օրենքով սահմանված նախապատվության իրավունքով իրենց մշակած տարածքները ձեռք բերելու հնարավորությունից։ Փոխարենը՝ շրջանառության մեջ դրվեց 12 վարձակալներին փոխհատուցում տալու տարբերակը, վարչապետի հանձնարարականի պահանջներին համապատասխան։
Նոր սեփականատիրոջ շահերի սպասարկումը իրականացնող փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը ցուցաբերեց շուկայական հարաբերությունների բազում հնարքների ու նրբերանգների կատարյալ իմացություն։ Այդ բազմազբաղ պաշտոնյան ժամանակ էր գտնում ավելի քան 10 անգամ 12 վարձակալներին առանձին-առանձին ընդունելով՝ փոխհատուցում տալու վերաբերյալ չափի մասին սակարկություններ անել, մարդկանց ավելի քան 8 ամիս «ֆռռացնելով» կառավարության հանձնարարականներին պատասխան-հավաստիացումներ տալ, թե փոխհատուցումը կվճարվի մինչեւ 2009թ. մարտի 15-ը: Սակայն նա «թռավ»՝ անկատար թողնելով ՀՀ կառավարության հանձնարարականները։ Արդյունքում, նա հայտնվեց իր նախկին պետի՝ պարոն Զախարյանի մոտ՝ նոր բարձր պաշտոնի, որտեղ անարգել կօրինականացնի «բիրիքով» սեփականացրած 86937,51 քմ տարածքի մասնակի վաճառքից հետո մոտ 80000 քմ-ը, քանի որ վաճառքին խոչընդոտող բացարձակապես ոչ մի պարտավորություն քաղաքապետարանի աճուրդի ու օտարման փաստաթղթերում չէին ամրագրել։
Հայտնի գործարար Վ.Հովնանյանի Գյումրիում իրականացրած հողի մասնակի վերավաճառքը, անհամեմատ ավելի բարձր գնով, հաստատում է շուկայական հարաբերությունների պարզագույն օրինաչափությունը, որի համաձայն՝ ողջամիտ սեփականատերը այն կարող է օտարել միայն օրինական շուկայական արժեքով։ Սակայն նախկին քաղաքապետ Ե. Զախարյանի ու նրան ընդօրինակողների իրականացրած խորհրդանշական գներով աննպատակ հողածախման գործարքների տրամաբանությունը դուրս է մնում այդ խելամիտ օրինաչափությունների շրջանակից: Հուսանք, որ այն մեզ համար հասկանալի կդարձնեն ՎՊ-ն ու հակակոռուպցիոն դոնկիխոտյան գործիչները՝ իրենց բացատրություններով ու բացահայտումներով։
ՌՈԼԱՆԴ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Թոշակառու, 2-րդ կարգի հաշմանդամ,
Դալմայի հողօգտագործող
|
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-03-16 |
|
| |
ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեսուչ Ա. Մարտիրոսյանի կողմից խարդախությամբ, կաշառք ստանալու պատրվակով, խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: Ըստ ՀՔԾ մամուլի ծառայության, Ա. Մարտիրոսյանը զինծառայող Ա. Շահվալդյանին պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ ազատելու համար, 2009թ. նոյեմբեր-դեկտեմբերին, վերջինիս հորից՝ Ս. Շահվալդյանից հափշտակել է 7 500 ԱՄՆ դոլար: Նախաքննության ընթացքում, որպես կասկածյալ հարցաքննվելիս Ա. Մարտիրոսյանն ընդունել է խաբեությամբ գումար հափշտակելու հանգամանքը եւ նույն օրը գումարը վերադարձրել Ս. Շահվալդյանին:
ԾԵԾԵԼ ԵՆ ՈՒՍԱՆՈՂԻՆ
Մարտի 10-ին, ժ.14-ի սահմաններում, դաժան ծեծի է ենթարկվել Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի դերասանական բաժնի 1-ին կուրսի ուսանող Կառլեն Աբրահամյանը: Նրան ուշագնաց տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին՝ գանգուղեղային վնասվածքով: «Առավոտի» տեղեկություններով, Կառլենին ծեծել են Նարեկ, Տիգրան եւ Հունան անուններով երիտասարդները, որոնցից առաջին երկուսը ներկայացել են ոստիկանության Կենտրոնի բաժին: Պատճառն անձնական է. շոշափվում է ինչ-որ աղջկա հետ կապված պատմություն: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-03-16 |
| ԿԱՊԱՆՈՒՄ ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ ՉԿԱ |
| |
Մարտի 13-ից Կապանի բնակիչները զրկված են կենցաղի համար խիստ անհրաժեշտ խմելու ջրից: Արդեն չորրորդ օրն է՝ կապանցիների ծորակներից հոսող ջուրը պղտոր է եւ ուղղակի պիտանի չէ օգտագործման համար: Բնակիչները ուտելիք պատրաստելու կամ խմելու համար ստիպված խանութներից են ջուր գնում: Ըստ «Հայջրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասի պետ Հովհաննես Գեւորգյանի՝ անորակ ջրի մատակարարման պատճառը առատ ձնհալքն է եւ անընդհատ տեղացող անձրեւները: «Քաղաքին ջուր մատակարարվում է գետի ջրերից, իսկ այս օրերին ձնհալքի եւ տեղումների պատճառով ջրի քանակը կտրուկ ավելացել է, եւ ֆիլտրները չեն հասցնում մեծ քանակությամբ ջուրը լիարժեք մաքրել, եւ բաժանորդները այն պղտոր են ստանում: Բայց սա վտանգավոր չէ, վարակազերծված է»,- ասում է Հովհաննես Գեւորգյանը:
Մեր զրուցակիցը թեեւ պնդում է, որ պղտոր ջուրը վտանգավոր չէ՝ բնակիչները խուսափում են օգտվել այդ անորակ ու պղտոր ջրից: Թե երբ կկարգավորվի խնդիրը եւ կապանցիները մաքուր ջուր կունենան՝ տեղամասի պետը հստակ չասաց, բայց նկատեց, որ աշխատանքներ են տարվում հարցը լուծելու համար: Իսկ Կապանում անձրեւները շարունակվում են:
|
| |
| ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-03-16 |
| Որ «բոմժի» հոգեբանությամբ չմեծանան |
| |
Կամ՝ հատակի հասարակություն չձեւավորվի

Փետրվարի 26-ին «Վիզ ծռեմ ու արհամարհվե՞մ» հոդվածով «Առավոտը» անդրադարձել է Վանաձորում ապրող Աքուլյանների ընտանիքի խղճուկ կենսապայմաններին ու 21-րդ դարի քաղաքացուն ոչ հարիր կենցաղավարությանը: Հիշեցնենք, որ ընտանիքը արդեն հինգ տարի ապրում է կիսախարխուլ, պատի փոխարեն ցելոֆանե կարկատաններով տարածքում: Ընտանիքի երեք աղջիկները միշտ սոված կամ կիսասոված են, մեծը՝ Ռուզաննան, պետք է դպրոց գնա, բայց շոր ու կոշիկ չունի եւ չի գնում: Նրան իր տանիքի տակ է առել «Օրրան» հ/կ-ն՝ հագուստ եւ տաք սնունդ տվել: Ամուսինները պնդում են, որ փաստաթուղթ չունեն ու դրա համար են այս օրն ընկել, հուսալով, որ մի օր ընտանիքի հայրը՝ Մանվել Խաչատրյանը պատշաճ աշխատանք կգտնի եւ իրենք էլ գոնե օրվա ուտելիքի գումար կունենան:
Պարզվում է, որ «Օրրանը» եւ այլ կազմակերպություններ ու գործարարներ, տաք հագուստ ու սնունդ են տրամադրել նաեւ ընտանիքի մյուս անդամներին: Սակայն ընտանիքի մայրը զլացել է երեխային պարբերաբար «Օրրանի» կենտրոն տանել, ինչից հետո կազմակերպությունն է կրկնակի տնայցեր կատարել: Պարզվել է, որ այս ընտանիքի չքավորությունը, անկազմակերպ կենցաղավարությունն ու նորմալ կենսապայմանների բացակայությունը՝ երեք անչափահաս երեխաների ծնողների անփութության եւ անտարբերության արդյունք են: «Օրրանը» պարզել է նաեւ, որ ԶԼՄ-ներից ընտանիքի վիճակի մասին տեղեկացած, նրանց հոգսը թեթեւացնել ցանկացող բարերարների տրամադրած սնունդը իր նպատակին չի ծառայել, փոքրիկներին կերակրելու փոխարեն ծնողները սնունդը կիսել են, պարբերաբար խնջույքներ են կազմակերպել անգործ ու անտուն մարդկանց՝ «բոմժերի» հետ:
Հաշվի առնելով, որ վերոհիշյալ կենսապայմաններն ու կենցաղավարությունը կարող են ազդել երեխաների բարոյահոգեբանական զարգացման եւ հասարակության լիարժեք անդամ ձեւավորվելու վրա՝ «Օրրան» հ/կ-ն եւ ոստիկանության անչափահասների բաժինը բողոք-նամակ են հղել Վանաձորի քաղաքապետարանի անչափահասների, խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողով, որպեսզի լուծվի երեխաներին նորմալ պայմաններում պահելու հարցը: Հանձնաժողովը պարտավորեցրել է Մանվել Խաչատրյանին եւ Հասմիկ Աքուլյանին, որպեսզի նրանք զբաղվեն իրենց 3 աղջիկների՝ Ռուզաննա, Սյուզաննա եւ Ռիմա Աքուլյանների խնամքով, տարրական հիգիենայի եւ կենցաղավարության հոգսերով, ապահովեն դպրոցահասակ երեխայի դպրոց հաճախելը՝ այլապես ծնողները կզրկվեն ծնողական իրավունքից:
Ոչ այնքան հոգատար ծնողները այլեւս կլինեն ոչ միայն քաղաքապետարանի անչափահասների, խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի, այլ նաեւ՝ ոստիկանության աշխատակիցների ուշադրության կենտրոնում: Եթե կրկնվի նույն վիճակը, երեխաներին նման ծնողների ձեռքից ազատելու համար այս կառույցները կդիմեն դատարան:
Ընտանիքի մայրը հույս ունի, որ իրենց վիճակը կբարելավվի, եթե տեղափոխվեն Ներսիսյան 6/4 հասցեում գտնվող իրենց բնակարանը, ինչն առայժմ հնարավոր չէ: Սակայն եթե նրանք կարողացել են ընտանիքի տատից ժառանգություն մնացած տան լուսամուտներն ու պատերը քանդել, ի՞նչ երաշխիք կա, որ նույնը չի կրկնվի մյուս բնակարանի հետ:
«Իհարկե, կարեւոր է, որ երեխան ընտանիքում ապրի, սակայն երբ վտանգված է երեխայի բարեկեցությունը, երբ հատակի հասարակություն է ձեւավորվում, նրանց պետք է փրկել, որ հանկարծ «բոմժի» հոգեբանությամբ չմեծանան»,- վստահ են Վանաձորի քաղաքապետարանի անչափահասների, խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովում: |
| |
| ՆԵԼԼԻ ԴԱՎԹՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-03-16 |
| Արտակարգ իրավիճակները Սյունիքում շարունակվում են |
| |
Վերջին օրերին տեղացող հորդառատ անձրեւներից արտակարգ իրավիճակներ են ստեղծվել Սյունիքի մարզի տարածաշրջաններում: Արդեն երրորդ օրն է՝ քարաթափ է Երեւան-Մեղրի մայրուղու Կապան-Քաջարան հատվածում՝ վտանգված է մեքենաների անվտանգ երթեւեկությունը: Բարեբախտաբար, քարաթափությունների ժամանակ մեքենաներ չեն եղել այդ հատվածում: Այս մասին «Առավոտը» գրել է մարտի 11-ին՝ «Փակվել էր Մեղրի-Երեւան մայրուղին»:
Ըստ Արտակարգ իրավիճակների Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Հարությունյանի՝ մարտի 15-ին իրենք կրկին դեպքի վայր են այցելել: Քարաթափումները դեռ շարունակվում են, Կապանի ճանշին ձեռնարկության աշխատակիցները պարբերաբար մաքրում են ճանապարհը քարերից: «Հողմահարության վտանգավոր շրջան է, եւ հորդառատ անձրեւներից պարբերաբար քարաթափումները կշարունակվեն: Բացի այս քարաթափումից, արտակարգ դրություն էր գրանցվել նաեւ Սիսիանի տարածաշրջանի Բռնակոթ, Սալվարդ եւ մի քանի այլ գյուղերում: Բռնակոթում հորդառատ անձրեւներից գետը վարարել էր եւ դուրս եկել ափերից, ինչի հետեւանքով ջրերը լցվել են գյուղի տնամերձ հողատարածքներ, անասնագոմեր եւ տների ներքնահարկերը՝ նյութական վնասներ հասցնելով գյուղացիներին: Բարեբախտաբար, մարդկային վնասներ չեն եղել»,- նշում է պարոն Հարությունյանը: Համայնքն իր ուժերով է մաքրման աշխատանքներ իրականացնում: Ջրածածկման գոտում հայտնված մարդիկ եւ անասունները փրկարարների օգնությամբ տարհանվել են անվտանգ վայր։ Քաջարան գյուղի միջով հոսող գետակը վարարել է եւ քանդել 4 կամրջակ, ուժեղ քամու հետեւանքով վնասվել են գյուղապետարանի ու մի շարք տնակների տանիքներ։
Համայնքներում հասցված նյութական վնասներին եւ վնասներ կրած տարածաշրջաններում իրականացվելիք հետագա աշխատանքներին մենք առաջիկայում կանդրադառնանք:
|
| |
| Մ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-03-16 |
| ՀԱՅԿԱԿԱՆ ՍԵՐԻԱԼԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ |
| |
Օրերս Տավուշի մարզի Ջուջեւան գյուղի 3-րդ դասարանի մի աշակերտ ծեծելով արյունլվա է արել համագյուղացի, անտառապահ Յուրիկ Իսրայելյանի շանը, այնուհետեւ զանգել նրա տուն, փոխված ձայնով պահանջել մեկ միլիոն դրամ դնել իր նշած տեղում, այլապես ընտանիքի բոլոր անդամներին շան օրը կգցի: Իսրայելյան ընտանիքի անդամները ահաբեկվել են: Ի դեպ, նրանց դուստրը Երեւանի շրջաններից մեկի դատախազությունում է աշխատում: Ոստիկանությունը պարզել է այն հեռախոսահամարը, որից կատարվել է զանգը, եւ «ահաբեկիչը» բացահայտվել է: Տղան Նոյեմբերյանի ոստիկանությունում ամենեւին էլ ընկճված չի եղել: 9-ամյա երեխան ասել է, որ վարվել է հայկական սերիալներից մեկի ծպտյալ հերոսի օրինակով:
|
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-03-16 |
| ՀԻՄԱ ԷԼ ԱՆՓՈՒԹՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ |
| |
«Առավոտը» մարտի 4-ին «Կոթիում ադրբեջանցի է սպանվել» լուրով տեղեկացրել է, որ մեր բանակի ծառայողները ոչնչացրել են հարեւան հանրապետությունից անասնագողության նպատակով Հայաստան թափանցած խմբին: Անասնագողությամբ զբաղվող ադրբեջանական դիվերսիոն խմբի ոչնչացումից հետո Նոյեմբերյանի սահմանագոտու բնակիչները թեթեւացած շունչ քաշեցին, հուսալով, որ անասուններն այլեւս չեն հայտնվի Ադրբեջանի տարածքում: Սակայն այս անգամ էլ այլ խնդիր առաջ եկավ: Անցած շաբաթավերջին սահմանամերձ Բերդավանի գյուղի 20-ամյա բնակիչ Թաթուլ Երգենյանը, ով այդ օրն անասնապահ էր, տաքանալու համար մտել է մեր պաշտպանական դիրքերի խրամատները: Առանց հսկողության մնացած 28 գլուխ խոշոր եղջերավոր անասունը անցել է սահմանը եւ հայտնվել Ադրբեջանի տարածքում: Անասունների մի մասը պատկանել է Երգենյան ընտանիքին, մնացածը՝ համագյուղացիներին: Երգենյանների ընտանիքը համաձայնել է ժամանակի ընթացքում փոխհատուցել համագյուղացիների անասունների կորուստը:
|
| |
| ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-03-16 |
| ՎՐԱԵՐԹԵՐ՝ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ |
| |
Մարտի 11-ին, ժամը 20-ի սահմաններում, Վանաձորի բնակիչ՝ 1981 թվականին ծնված Արեն Ասլանի Գաբրիելյանը անձնական օգտագործման «Opel vectra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել վանաձորցի՝ 1949 թվականին ծնված Վլադիմիր Սասունիկի Ավետիսյանին, որից անմիջապես հետո մեքենան կայանել է դեպքի վայրից 30 մետր հեռավորության վրա եւ 15 րոպե անց մեղայականով ներկայացել ճանապարհային ոստիկանություն ու հայտնել կատարվածի մասին, որին տեղեկացանք Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Ռուդիկ Մինասյանից: Դեպքի առթիվ քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Բուժհաստատությունում անցած սթափության ստուգումը պարզել է, որ վարորդը եղել է սթափ վիճակում:
Ռուդիկ Մինասյանից տեղեկացանք նաեւ, որ տուժածը փողոցը հատելիս է եղել հետիոտնի համար ոչ նախատեսված վայրում: Նա ծայրահեղ ծանր վիճակում շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր: «Հիվանդն անգիտակից վիճակում էր, ուներ ծանր գանգուղեղային վնասվածք, ուղեղի սալջարդ, ոսկրերի կոտրվածքներ: Նա նախկինում երկու անգամ գլխուղեղի վիրահատություն է տարել, ինչն էլ ավելի է բարդացրել նրա վիճակը»,- ասաց հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբույժ Արսեն Ալավերդյանը: Տուժածը տեղափոխվել է մայրաքաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն, մեր տեղեկություններով, բժիշկները խորհուրդ չեն տալիս վիրահատել՝ ռիսկը շատ մեծ է: Մնում է ապավինել Աստծո զորությանն ու ողորմածությանը:
Վանաձորում տեղի ունեցած մեկ այլ ավտովթար դժբախտ ավարտ է ունեցել: Վթարից տուժած 18-ամյա վարորդը, առանց ուշքի գալու, մահացել է Երեւանի բուժհաստատություններից մեկը բերելու ճանապարհին:
|
| |
| ԱՆՆԱ ՊԵՉԵՆԵՎՍԿԱՅԱ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-03-16 |
|
| |
Օջալանը քրդերին համախմբման կոչ է արել
Իմրալ կղզում ցմահ դատապարտված PKK-ի առաջնորդ Աբդուլա Օջալանը քրդերի Նովրուզ տոնի կապակցությամբ հանդես է եկել ուղերձով։ News.am-ը, վկայակոչելով «Firat» գործակալությանը, փոխանցում է, թե Օջալանը զգուշացրել է քրդերին, որ հարձակման ենթարկվելու մեծ վտանգ կա, եւ հայ ու հույն ժողովրդի օրը չընկնելու համար կոչ է արել համախմբվել։ «Անհրաժեշտ է ստեղծել քրդական ազգային կոնգրես, քրդերին սպասվող վտանգի առաջ համախմբել պաշտպանական ուժերը»,- նշել է Օջալանը եւ հիշեցրել, որ քրդական հարցի կարգավորման հետ կապված նամակ է ուղարկել թուրքական իշխանություններին եւ PKK-ին։
Աբդուլա Օջալանը անդրադարձել է նաեւ Թուրքիայի իշխող կուսակցության գործունեությանը՝ ասելով, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կանաչ թուրքական ֆաշիզմ է իրականացնում: «Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը այդ ամենը ցանկանում է իրագործել իր քուրդ անդամների միջոցով»,- նշել է Աբդուլա Օջալանը։
Ի դեպ, նույն աղբյուրի մատուցմամբ, մարտի 14-ին Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգի Դաղլըջայի շրջանում թուրքական զինված ուժերի ստորաբաժանումները գործողություններ են իրականացրել PKK-ի դեմ, որի արդյունքում զոհվել է մեկ թուրք սպա եւ վիրավորվել մեկ զինվոր։
Իսկ ահա Firat գործակալության փոխանցմամբ՝ թուրքական զինված ուժերը անցել են Թուրքիայի սահմանը, ներխուժել Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի ինքնավար շրջան եւ ռազմական գործողություններ սկսել քուրդ զինյալների դեմ։ PKK-ի համառ դիմադրության հետեւանքով՝ զոհվել է 5 թուրք զինվորական, իսկ վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Թուրքական ուժերը ստիպված ետ են քաշվել սահմանից այն կողմ եւ սկսել Kobra տիպի ուղղաթիռներով եւ հրետանիով գնդակոծել քրդական դիրքերը։
Իսպանիայում կալանավորվել են վրացի, ռուս եւ հայ «մաֆիոզներ»
Եվրոպական վեց երկրներում մաֆիայի դեմ պայքարի շրջանակներում կազմակերպված շուրջկալների ընթացքում ամենաքիչը 69 մարդ է կալանավորվել: BBC-ի մատուցմամբ՝ այդ մասին հայտարարել են Իսպանիայի ոստիկանության ներկայացուցիչները: Նախ հաղորդվում էր, որ կալանավորվածները ռուսական հանցավոր խմբավորումների անդամներ են, բայց ավելի ուշ հստակեցվել է, որ խոսքը հանցավոր այդ խմբավորումների հետ առնչություններ ունեցող Ռուսաստանի, Վրաստանի եւ Հայաստանի քաղաքացիների կալանավորման մասին է:
Իսպանիայում՝ հիմնականում Բարսելոնա եւ Վալենսիա քաղաքներում, ձերբակալություններն իրականացրել են իսպանական ոստիկանության թմրանյութերի շրջանառության եւ կազմակերպված հանցավորության դեմ հատուկ ստորաբաժանումները: Կալանավորվածները մեղադրվում են դրամաշորթության, փողերի լվացման, թմրանյութերի վաճառքի, պաշտոնատար անձանց կաշառք տալու, զենք պահելու եւ մաքսանենգության մեջ: Եվս 45 մարդ կալանավորվել է Ավստրիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում եւ Շվեյցարիայում: Անցյալ շաբաթ Իսպանիայի իշխանությունները Ռուսաստանին են հանձնել «օրեխովյան» հանցավոր խմբավորման ենթադրյալ ղեկավար Սերգեյ Բուտորինին, որն իր պատիժն էր կրում իսպանական բանտում եւ այդ երկրից քաղաքական ապաստան էր խնդրել:
Ավելի վաղ Ռուսաստանի իշխանություններն էին որոշում կայացրել Իսպանիային հանձնել «օրենքով գող» համարվող եւ ազգությամբ վրացի Տարիել Օնիանիին՝ «Տարո» (նկարում), որի նկատմամբ դեռ 2005թ.-ին միջազգային հետախուզում էր հայտարարվել: Իսպանիայում նա մեղադրվում է անօրինական փողերի լվացման եւ հանցավոր խմբավորումներ ձեւավորելու մեջ: Նա համարվում էր Իսպանիայում «ռուսական մաֆիայի» առաջնորդներից մեկը: Հիշեցնենք, որ Օնիանին քրեական աշխարհում հայտնի է որպես քութայիսյան «գողական ընտանիքի» անդամ, որը կասկածվում է նաեւ անցյալ տարի քրեական աշխարհում հայտնի մեկ այլ հեղինակության՝ Վյաչեսլավ Իվանկովի՝ «Յապոնչիկի» սպանությունը կազմակերպելու մեջ:
Շունը 3 կարատանոց ադամանդ էր կերել
Ամերիկյան Ռոքվիլ քաղաքում ոսկեգույն ռեթռիվեր ցեղատեսակի Սոլի շունը իր կյանքում ամենաթանկ կերն է համտեսել. ոսկերիչ Ջորջա Կաուֆմանի շունը կուլ է տվել 3 կարատանոց ադամանդը, որը ոսկերիչին բերել էր նրա գործընկերը՝ գնահատման համար եւ պատահաբար գցել էր հատակին: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի մատուցմամբ, շանը, որի ստամոքսում էր հայտնվել 20 հազար դոլարի արժողությամբ ադամանդը, անմիջապես տեղափոխել են անասնաբույժի մոտ, որը խորհուրդ է տվել ապավինել բնությանը եւ սպասել, որ ադամանդը տիրոջը «վերադառնա բնական ճանապարհով», որի համար անհրաժեշտ էր սպասել երեք օր: Այդ ընթացքում ոսկերիչը ակնդետ հետեւել էր շան ամեն քայլափոխին, ինչը հաճելի զբաղմունք չէր եղել:
Կաուֆմանին հաջողվել է իր թանկարժեք իրը ետ ստանալ միայն երրորդ օրը: Ադամանդը վերադարձվել էր օրինական տիրոջը, իսկ շունը ստացել էր շան կերի մի տպավորիչ չափաբաժին:
«ՊԵԴՈՖԻԼՆԵՐԻ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ՑՐՎԵԼ Է»
Հոլանդիայում ինքնալուծարման մասին հայտարարություն է արել Եղբայրական սիրո, ազատության եւ բազմազանության կուսակցությունը, որը հանդես էր գալիս «համաձայնության տարիքը» մինչեւ 12-ը հասցնելու օգտին: Ըստ Associated press գործակալության՝ վճիռը կայացվել է այն բանի արդյունքում, որ կուսակցության ակտիվիստներին չի հաւջողվել հավաքել բավարար ձայներ՝ երկրի պառլամենտական ընտրություններին մասնակցելու համար: Նրանց անհրաժեշտ էր ընդամենը 600 ձայն, սակայն, չնայած բոլոր ջանքերին, նրանք չեն կարողացել գտնել իրենց գաղափարները կիսող 600 մարդու:
Հիշեցնենք, որ 2006-ին այս կուսակցության ստեղծումը միջազգային սկանդալների տեղիք տվեց: «Եղբայրասերների» կուսակցության ծրագրերի մեջ մտնում էր ոչ միայն «համաձայնության» տարիքը 16-ից մինչեւ 12-ը իջեցնելը, այլեւ՝ օրինականացնել զոոֆիլիան (կենդանամոլությունը), մանկական պոռնոգրաֆիան եւ ծանր թմրադեղերի օգտագործումը: Սա այս տխրահռչակ կուսակցության երկրորդ տապալումն է. 2006-ին եւս նրանց չհաջողվեց 16,5 միլիոն բնակչություն ունեցող երկրում գտնել անհրաժեշտ թվով մարդկանց, ովքեր կերաշխավորեին իրենց մասնակցությունը ընտրություններին: Երկրորդ անգամ համաքաղաքացիների կտրուկ «ոչ»-ը նրանց ստիպեց ինքնալուծարվել:
ՍԱՐԿՈԶԻԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏՎԵԼ Է
Կիրակի օրը ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ «Հանուն ժողովրդական շարժման միություն» կուսակցությունը տեղական ինքնակառավարման ընտրություններում պարտություն է կրել: Այդ ընտրություններին Սարկոզիի կուսակցությունը ստացել է ընդամենը 26,5% քվե, մինչդեռ սոցիալիստները հավաքել են 30%, իսկ Ժան-Մարի լե Պենի գլխավորած աջ-ազգայնական կուսակցությունը՝ 12%: BBC-ի մատուցմամբ, ընտրություններին մասնակցության ցածր մակարդակը ռեկորդային է եղել: ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով, քվեարկությանը չի մասնակցել դրա իրավունքն ունեցողների 52,7%-ը: Մարտի 21-ին հայտնի կդառնա, թե քաղաքական ո՞ր կուսակցություններն են կառավարելու երկրի 26 տարածաշրջանները:
Սրանք վերջին ընտրություններն են, որոնք նախորդելու են 2012թ.-ին Ֆրանսիայում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին: Այն, որ նախագահի գլխավորած կուսակցության վարկանիշն ընկել է՝ փորձագետները միանշանակ են համարում: Նրանց դիտարկմամբ՝ այդպիսի իրավիճակի պատճառ է դարձել համաշխարհային ճգնաժամի արդյունքում Ֆրանսիայում գործազրկության մակարդակի աճը, որը հասել է 10%-ի, նաեւ այն, որ տարածաշրջանային իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում լուծել հասարակությանը հուզող հարցերն, ու ընդդիմության օգտին քվեարկելով՝ ընտրողներն ուղղակի «պատժում» են կառավարությանը:
ՕԲԱՄԱՆ ԵՎ ՆՐԱ ԽՈՍՆԱԿԸ ԿԱՏԱՐԵԼ ԵՆ ԳՐԱԶԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Միացյալ նահանգների նախագահ Բարաք Օբաման կատարել է տանուլ տված գրազի պայմանները, որը կնքել էր Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հետ՝ Կանադա-ԱՄՆ հոկեյի խաղի առնչությամբ։ Այս մասին հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով France-Presse-ին: Սպիտակ տան մամուլի խոսնակ Ռոբերտ Գիբսը նշել է, որ Վաշինգտոնը Կանադայում ԱՄՆ դեսպանությանը հրահանգել է Սթիվեն Հարփերի գրասենյակ ուղարկել ոչ միայն մեկ արկղ Yuengling գարեջուր, այլեւ եւս մեկ արկղ Molson գարեջուր, որը պարտվելու դեպքում Օբամային պետք է ուղարկեր Կանադայի վարչապետը։ Իր հերթին Գիբսը կատարել էր կանադացի իր գործընկերոջ հետ այդ նույն խաղի կապակցությամբ տանուլ տված գրազի պայմանը եւ երեկվա ճեպազրույցին ներկայացել է կանադայի հոկեյի հավաքականի մարզաշապիկով։ Քիչ անց, սակայն, սպիտակ տան ներկայացուցիչը հանել է օտար երկրի հավաքականի մարզաշապիկը եւ լրագրողներին ներկայացել մուգ կապույտ վերնաշապիկով, այս անգամ արդեն՝ ԱՄՆ հոկեյի հավաքականի համազգեստով: «Առավոտն» արդեն տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ի եւ Կանադայի ղեկավարներն ու նրանց մամուլի խոսնակները գրազ էին եկել, թե ով է հաղթելու Վանկուվերի օլիմպիական խաղերում հոկեյի եզրափակիչ խաղում՝ ԱՄՆ-ի՞, թե՞ Կանադայի հավաքականը: Ամերիկացի պաշտոնյաներն այս գրազը տանուլ էին տվել, որովհետեւ օլիմպիական խաղերի եզրափակիչում ոսկե մեդալին տիրացել էր Կանադայի հավաքականը, որն ԱՄՆ հավաքականին հաղթել էր 3։2 հաշվով: |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-03-16 |
| ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՆԴԴԵՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ՞ |
| |
Ի՞նչ է սպասում Թեղուտի հուշարձաններին

Ղարաքոթուկի հողեր»-այս տարածքում հնագետները պեղել են
2 հնձան՝ լավ պահպանված 7 կարասով եւ 12 դամբարանով:

Հնագիտության եւ Ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական
գիտությունների թեկնածու Սուրեն Հոբոսյանը պեղումների ժամանակ:
Հայաստանի պատմական եւ մշակութային տարբեր ժամանակաշրջանների մասին վկայող 18 հուշարձանախումբ հայտնվել է ապագա հանքի տարածքում՝ իր պատմական տեղն ու նշանակությունը զիջելով հանքարդյունաբերությանը:
Երկու տարի առաջ, ՀՀ կառավարության որոշմամբ, Հայաստանի հյուսիսում գտնվող Թեղուտ եւ Շնող գյուղերի հարակից տարածքներից հանքարդյունաբերության նպատակով Armenian Copper Programm (ACP) ընկերությանը տրամադրվեցին հողատարածքներ: Դեռեւս 2001-ին ընկերությունը մրցութային կարգով ստացել է 25 տարով հանքավայրի շահագործման արտոնագիր: Համաձայն հանքշահագործողի մշակած ծրագրի՝ հատվելու է 357 հա անտառ, որպեսզի մասնավոր այս ընկերությունը պղնձով ու մոլիբդենով հարուստ հանքավայրից հնարավորություն ունենա միջազգային շուկա արտահանել տարեկան 7մլն տոննա հանքաքար՝ այս կերպ նպաստելով նաեւ Հայաստանի տնտեսության զարգացմանը: Կառավարությունը, մասնավոր ընկերությանը արտոնելով շահագործել Թեղուտի հանքը, «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման» ծրագիրը հռչակեց գերակա: Հանքշահագործման ծրագրին դեմ մարդիկ, համախմբվելով տասնյակ հ/կ-ներից կազմված Թեղուտի պաշտպանության խմբում, բազմիցս հայտարարել են, որ կառավարության հռչակած գերակա շահը ոչ այլ ինչ է, քան՝ մասնավոր ընկերության շահ, եւ ՀՀ կառավարությունը, հանուն տնտեսական օգուտների, համաձայնել է ոչնչացնել անտառն իր կենսաբազմազանությամբ եւ տեղահանել հուշարձանները: Կառավարությունից ստացված հանքշահագործման թույլտվությունը սահմանում է նաեւ տարածքի հուշարձանների ուսումնասիրում եւ դրանց հետագա ճակատագրի որոշում՝ մինչեւ հանքարդյունաբերության ակտիվ աշխատանքներ սկսելը:
ՀՀ մշակույթի նախարարի 2008 թ. հուլիսի 4-ի թիվ 416-Ա հրամանով հաստատվել է «Թեղուտի հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներում գտնվող պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանությունն ու անվթարայնությունն ապահովող միջոցառումների վերաբերյալ ծրագիր»: Համաձայն դրա՝ 2008թ. օգոստոսից սկսվել են հանքի տարածքի պեղումները: Եվ, ինչպես ՀՀ կառավարությունը, ի դեմս մշակույթի նախարարության, այնպես էլ ACP ընկերությունը հայտարարում են, թե ոչ մի հուշարձան չի ոչնչանա:
Թեղուտի հարստությունը
Թեղուտը գեղեցիկ է ոչ միայն իր աստիճանաբար հատվող խիտ ու հարուստ անտառով: Կառավարության որոշմամբ՝ հանքշահագործողի պատվերով այստեղ սկսված պեղումները բացահայտում են Թեղուտի դամբարանադաշտերն ու հուշարձանները: 12 հուշարձանախումբ ընդգրկված է ՀՀ Լոռու մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, իսկ մնացած 6-ը նորահայտ հուշարձաններ են, որոնք դեռեւս ներառված չլինելով հուշարձանների պետական ցուցակում՝ օրենսդրությամբ ենթակա են պահպանման: Մասնագետները չեն բացառում, որ պեղումների արդյունքում նոր հուշարձաններ եւս ի հայտ գան: Ապագա հանքի տարածքում մի քանի տասնյակ մետր իրարից հեռու պատմական ու մշակութային հուշարձաններ են՝ տարբեր ժամանակաշրջանի դամբարաններ, կահկարասիով հարուստ հնձաններ:
Պեղումները կատարվում են Թեղուտի 4 տարբեր հատվածներում: Արշավախմբի ղեկավար, Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Հոբոսյանը պատմում է, որ այստեղ են հնագետները պեղել Բովերի խեչ փոքր մատուռը: «Տարածքի անունն է Բովերի խեչ (տեղի խոսակցականով՝ մետաղի մշակում)»,- ասում է Սուրեն Հոբոսյանը՝ նշելով, որ այս տարածքը հնագիտորեն ուսումնասիրված չէ. «Հավանաբար 16-17-րդ դդ. կառույց է, բայց պեղումները ցույց են տալիս, որ կարող է լինել ավելի վաղ շրջանի: Դա վկայում են որոշ գտածոներ»: Հոբոսյանը նշում է, որ պեղումների արդյունքում կպարզվի, թե մշակութային ինչպիսի արժեքներ են բնորոշում Թեղուտի տարածքը, ովքեր են ապրել այդտեղ, ինչ զբաղմունք են ունեցել:
Կտեղափոխվի
միայն մի եկեղեցի
ՀՀ մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արտյոմ Գրիգորյանի ներկայացմամբ, Բովերի խեչ մատուռը տեղափոխվելու է, քանի որ գտնվում է հենց հանքի պոչամբարի տարածքում: Մնացած անշարժ հուշարձանները չեն տեղափոխվի, մնալու են հանքի տարածքում:
Եկեղեցու տեղափոխման մասին Հոբոսյանը ասում է. «Անիմաստ է ամեն մի քարը համարակալել, տեղափոխել ու նորից կառուցել: Հնարավոր է նույն նախագծով կառուցել»: Նա նկատի ունի այն հանգամանքը, որ քարերը անմշակ են, քանի որ մի քանի անգամ եկեղեցին փլվել է, քարերն էլ՝ ճաքճքել. «Էդ կարկատանները պարզ երեւում են: Դրանք համարակալել, նորից շարելը ոչինչ չի տա»:
Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության ավագ գիտաշխատող Հրաչիկ Մարուքյանը եւս եկեղեցու տեղափոխումն անիմաստ է համարում. բացի անկյունաքարերից, դռան, լուսամուտի, կամարի, որմնասյան քարերից, ընդհանուր որմնապատերը սրբատաշ են: Իսկ մնացած հատվածների 60%-ը անմշակ ու կիսամշակ փոքր խճաքարեր են, որոնք գործնականում անհնար է համարակալել ու տեղափոխումից հետո նույնությամբ շարել: «Եթե նույնիսկ ապահովվի տեղափոխությունը, միեւնույն է, եկեղեցու արժեքը կկորչի, քանի որ դրա թանգարանային արժեքը նաեւ տեղանքով է պայմանավորված»,- ասում է Մարուքյանը:
Ըստ հնագետ Հոբոսյանի, չեն պահպանվի նաեւ եկեղեցուց քիչ վերեւ հայտնաբերված դամբարանները: Նա ցավով է նկատում, որ, ի վերջո, դրանք մնալու են պոչամբարի տակ:
ACP-ում խոստացել են պահպանել հանքի
տարածքի բոլոր հուշարձանները
Խոստումը ՀՀ օրենսդրության պահանջ է: «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության ու օգտագործման մասին» ՀՀ օրենքն ամրագրում է, որ հուշարձանները ենթակա են պահպանման ու ցանկացած այլ գործողություն, որը կխաթարի հուշարձանի տեսքն ու կվտանգի դրա գոյությունը, արգելվում է: Օրենքը թույլ է տալիս հուշարձաններն օգտագործել բացառապես իրենց նշանակությանը համապատասխան: Համաձայն նույն օրենքի՝ «հուշարձանների օգտագործումը տնտեսական եւ այլ նպատակներով թույլատրվում է, եթե այդպիսի օգտագործումը համապատասխանում է հուշարձանի բնույթին, չի վնասում հուշարձանի անվթարայնությունը, գիտական եւ գեղարվեստական արժեքը»: Օրենքը թույլատրում է նաեւ շինարարական աշխատանքների իրականացումը հուշարձանների տարածքներում, եթե միայն դրանք չեն վտանգի հուշարձանների գոյությունը:
Օրենքի 22 հոդվածն ասում է. «Եթե նշված աշխատանքները՝ շինարարական, գյուղատնտեսական եւ այլ կարգի, կարող են վտանգել այդ տարածքներում գտնվող հուշարձանների պահպանությունը եւ անվթարայնությունը, նախապես, աշխատանքների պատվիրատուի միջոցներով իրագործվում են հուշարձանների պահպանությունն ու անվթարայնությունն ապահովող միջոցառումներ»:
ՀՀ կառավարությունը եւս սահմանել է որոշակի սահմանափակումներ: Դեռեւս 2002թ. ընդունված «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման եւ օգտագործման կարգը հաստատելու մասին» որոշմամբ, հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում են հուշարձանի նպատակային օգտագործմանը չհամապատասխանող շինարարական, գյուղատնտեսական եւ այլ աշխատանքների կատարումը, ինչպես նաեւ տնտեսական ու արտադրական գործունեությունը: «Այդ տարածքում կարող են կատարվել միայն հուշարձանի ուսումնասիրման, պահպանման, թանգարանացման եւ ցուցադրության կազմակերպման, ինչպես նաեւ հուշարձանի նպատակային օգտագործմանը նպաստող վերականգնողական եւ նորոգման աշխատանքներ»,- նշված է որոշման մեջ: Այս ամենից ելնելով՝ ՀՀ կառավարությունը հանքշահագործողին պարտավորեցրել է իր գործունեությամբ չխաթարել հուշարձաններն ու իրականացնել դրանց պահպանման միջոցառումների ծրագիրը: ACP-ն մշակել է միջոցառումների ցանկ՝ հուշարձանների ուսումնասիրման, ինչպես նաեւ հետագայում որոշների տեղահանության ուղղությամբ: Ընկերության տեղեկատվության համաձայն, 24.9 հա տարածքում կատարվելու են հուշարձանների պեղման, ուսումնասիրման աշխատանքներ: Ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանը վստահեցնում է, թե առաջնորդվելու են օրենքի տառով, ու որեւէ հուշարձան չի վտանգվի:
«Բոլոր գործողությունները պետք է համաձայնեցվեն հուշարձանների պահպանության պետական լիազոր մարմնի հետ, այսինքն՝ մշակույթի նախարարության հետ»,- մեկնաբանում է ՀՀ մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արտյոմ Գրիգորյանը: ACP ընկերությանը հատկացված Թեղուտի հանքավայրի տարածքում, բացի Բովերի խեչից, կան 17 հուշարձանախմբեր, որոնք կմնան արդյունաբերական գոտում: Այստեղ լայն թափով ընթացող շինարարական աշխատանքներն ու հանքահանումը, ըստ Արտյոմ Գրիգորյանի ու ընկերության պատասխանատուների, չեն ոչնչացնի հուշարձանները:
«Եվ եթե մի նոր հուշարձան հայտնաբերվի, այն եւս կվերածվի պահպանման ենթակա օբյեկտի»,- ասում է Գրիգորյանը: «Եթե չլիներ բնապահպանական շարժման մասնակիցների ճնշումը, չէինք նախաձեռնի հուշարձանների ուսումնասիրություն»,- ասում է ընկերության գործադիր տնօրեն Արզումանյանը: Նա կարծում է, որ հուշարձանները չեն խանգարի իրենց աշխատանքներին, իրենք էլ՝ հուշարձանների գոյությանը:
Մասնագետը ընկերության խոստումները համարում է անհնար
«Բայց ինչպե՞ս,- հարցնում է Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության ավագ գիտաշխատող Հրաչիկ Մարուքյանը,- եթե հանքարդյուբնաբերությունն ընդգրկելու է լայնամասշտաբ տարածք, իսկապես անհնար է դրանք պահպանել, քանի որ հուշարձաններով հարուստ տարածք է: Դա նման է «կլաս» խաղալուն՝ թռչկոտելով հանքշահագործել»: Գիտաշխատողը կարծում է, որ շինարարի բահն ամեն քայլափոխի կվնասի հայտնաբերված ու դեռ անհայտ հուշարձանախմբերը: Նա հիշում է 2008թ., երբ ընկերությունը ճանապարհ կառուցելիս վնասեց «Ձորիգեղ», «Ֆիրմի բաղ», «Փիջուտ», «Խառատանոց», «Բրգաձոր», «Հոսանց գոմեր» դամբարանադաշտերն ու գերեզմանոցները, «Ղափուր» հին գյուղատեղին, «Շինու խեչ» սրբավայր-ուխտատեղին: Պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Վարշամ Ավետյանը, որ ծնունդով շնողեցի է ու հեղինակել է մի շարք հոդվածներ Թեղուտի հուշարձանների վերաբերյալ, ընդդիմանում է այն կարծիքին, թե տարածքը հանքարդյունաբերական գոտու վերածելիս հուշարձանները կպահպանվեն:
«Եթե ուզենան էլ պահպանել՝ չեն կարող: Ինչպես կարող են պահպանել այն հուշարձանները, որոնք գտնվում են ջրանցքի կառուցման տարածքում: Հո ջրանցքը ծուռումուռ չե՞ն գցելու՝ ամեն քայլափոխի կհանդիպեն հուշարձանների, ու կամ պետք է դադարեցնեն հանքի շահագործումը, կամ էլ ոչնչացնեն հուշարձանները»,- նկատում է 85-ամյա գիտնականը: Վ. Ավետյանը գտնում է, որ տեղափոխման շնորհիվ հուշարձանները կփրկվեն միայն ֆիզիկապես. «Այս դեպքում կորցնում ենք հուշարձանի պատմական նշանակությունը, ինչը բնորոշում է այդ տարածքը»:
ՀՀ օրենսդրությունը հուշարձանների տեղափոխումը թույլ է տալիս միայն բացառիկ դեպքերում, ինչը որոշում է կառավարությունը:
«Ինչպե՞ս կարող են տեղափոխել եկեղեցին, դամբարանները,- հարցնում է պրոֆեսոր Ավետյանը,- պատկերացնու՞մ եք՝ ինչ կլինի, եթե տեղափոխեն եգիպտական բուրգերը՝ ե՛ւ անհնար է, ե՛ւ ծիծաղելի է»:
Ա. Գրիգորյանի տվյալներով, մինչեւ 2011թ. նախատեսվում են ավարտին հասցնել Թեղուտի հուշարձանների ուսումնասիրման եւ դրանց ճակատագրի հստակեցման աշխատանքները: ACP ընկերությունը ծրագրում է հենց հանքշահագործման վայրում թանգարան կառուցել՝ պեղումներից ստացված նյութերը ցուցադրելու համար:
Պրոֆեսոր Վարշամ Ավետյանը տարակուսում է. «Եթե պետության խնդիրը շահույթ ստանալն էր, կարող էր, չէ՞, հուշարձանները պահպանելով՝ զարգացնել տուրիզմն ու պահպանելով եղածը՝ շահույթ ստանալ»:
Հարկ է նկատել, որ 2009թ. հոկտեմբերին ՀՀ կառավարությունը Լոռիի հյուսիսային շրջանը, որտեղ էլ գտնվում է Թեղուտը, հռչակել է տուրիզմի զարգացման շրջան՝ «Հյուսիսային դարպաս» անվամբ:
ՆԱԻՐԱ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
«Ազատություն» ռ/կ-ի
Լոռու թղթակից
Հետաքննությունը կատարվել է Հետաքննական լրագրության դանիական ասոցիացիայի աջակցությամբ (Scoop): |
| |
|
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-03-16 |
| ՀԱՅԿԱԿԱՆ SEX SHOP-Ը՝ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ |
| |
Սեքսուալ գնումներ online տարբերակով
Ուղիղ 5 տարի առաջ Երեւանում հանդիսավոր բացվեց Հայաստանի միակ Sex-shop-ը, որը կոչվում էր «Սեքս եւ կյանք»: Այն ժամանակ խանութի սեփականատերերը հույս ունեին, որ սեքսը հարգող ու սիրող հայերի շրջանում իրենց ապրանքները մեծ պահանջարկ կունենան ու ձեռքից ձեռք կխլվեն, սակայն կյանքը ցույց տվեց, որ ամբողջ աշխարհում մեծ մասսայականություն վայելող այդ խանութը երեւանցիների համար ծառայում էր ավելի շատ որպես թանգարան. մարդիկ այցելում էին, հիանում, զարմանում, զվարճանում, բայց այդպես էլ այդ խանութից գնումներ չէին կատարում: Քանի որ բիզնեսի տեսանկյունից քաղաքի կենտրոնում մեծ ծախսեր կատարել ու նման խանութ պահելը ձեռնտու չէր՝ կարճ ժամանակ անց այն փակվեց: Հիմա գործում է Sex-shop-ի online տարբերակը, երբ մարդիկ ինտերնետի միջոցով պատվիրում ու ձեռք են բերում անկրկնելի սեքս անելու համար անհրաժեշտ ցանկացած իր՝ սկսած 1000 դրամից մինչեւ 150-200 հազար դրամի սահմաններում: Հաշվի առնելով հայկական մենտալիտետը, շատերն ամաչում էին մտնել «Սեքս եւ կյանք» խանութը, քանի որ ծանոթներից մեկը կարող էր պատահական տեսնել ու կարծել, թե ինքը սեռական խնդիրներ ունի, ուստի ինտերնետային խանութի դեպքում ամաչելու խնդիր այլեւս չկա. գնորդի ինքնությունը թաքցնելը երաշխավորվում է:
Կայքում ներկայացված են լույսերով տարբեր պահպանակներ՝ բազմանգամյա օգտագործման համար, սեռական օրգանների մկանները զարգացնելու համար հատուկ գնդիկներ, սեռական ակտը երկարաձգող դեզոդորանտներ, քսուքներ, գելեր, էրոտիկ կերպարներ ստեղծող ներքնազգեստների ու աքսեսուարների լայն տեսականի:
Օրինակ, տիկնիկների բաժնում ներկայացված են ճանաչված պոռնո-աստղերի դեմքերով, ինչպես նաեւ բուժքրոջ, շիկահեր կամ սեւահեր աղջիկների կերպարներով այնպիսի «բազմաֆունկցիոնալ» տիկնինիկներ, որոնք խոստանում են անկրկնելի հաճույք պարգեւել իրենց գնորդին: Այդ տիկնիկների արժեքը կախված է նրանից, թե ինչ բնական նյութով է պատրաստված եւ կոնկրետ ինչպիսի գործողությունների ու դիրքերի համար է այն նախատեսված՝ վաճառվում է 20 հազարից մինչեւ 170 հազար դրամ: Ընդ որում, դրանցից ոմանք բնականի տպավորություն ստեղծելու համար նույնիսկ էրոտիկ ձայներ են արձակում: Կայքում ցանկացած ապրանքի կողքին մանրամասն նկարագրվում է, թե ինչի համար է այն նախատեսված, քանի սանտիմետր է եւ ինչ զգացողություններ է առաջացնում: Տիկնիկներից մեկը, օրինակ, ըստ կայքի հեղինակների, այնպիսի կուրծք ունի, որ դրանց ձեռք տալով՝ դժվար է գլխի ընկնել, որ արհեստական է, բացի այդ, որպես առավելություն, նշվում է, որ տիկնիկներն ունեն այնպիսի ձեռքեր ու մատներ, որոնց շոյանքները ոչնչով չեն տարբերվում իրականից:
Հետաքրքիր սեքսի համար նախատեսված տարբեր առարկաներից, սարքավորումներից, լուսային էֆեկտներով, բեղիկներով ու գնդիկներով տարբեր չափսի պահպանակներից բացի, օնլայն խանութում առաջարկվում են այնպիսի ներքնազգեստներ, որոնք որեւէ այլ խանութում դժվար թե գտնվեն: Դրանք ոստիկանի, բուժքրոջ, սպասուհու սեքսուալ կերպարներ են ստեղծում եւ արժեն 10 հազարից մինչեւ 30 հազար դրամ: Կան նաեւ տղամարդու հետաքրքիր ներքնազգեստներ՝ «անսպասելի լուծումներով», որոնց արժեքը սկսվում է 10 հազար դրամ:
Sex-shop-ի առաջարկները կհետաքրքրեն հատկապես այն տղամարդկանց, որոնք ուզում են արհեստականորեն մեծացնել իրենց առնանդամի չափսերը՝ հատուկ պատրաստված վրադիրների օգնությամբ: Ընդ որում, ներկայացված վրադիրները վաճառվում են ինչպես հատով, այնպես էլ ամբողջական հավաքածուով, որոնք ոչ միայն չափսերը մեծացնելու համար են, այլեւ երկարաձգում են սեռական ակտը:
Sex-shop-ում տարբեր աքսեսուարներ կան ինչպես հետերոսեքսուալների, այնպես էլ հոմոսեքսուալների համար, օրինակ՝ լեսբուհիների համար այնպիսի վարտիքներ կան, որոնք տղամարդու էֆեկտ են ստեղծում:
Սեռական օրգանների մկանները զարգացնող գնդիկներն այնքան լայն տեսականի ունեն, որ հարմար են ցանկացած գրպանի, քանի որ պատրաստված են ինչպես հասարակ մետաղից կամ պլաստմասսայից, այնպես էլ արծաթից ու ոսկուց:
Կայքում ներկայացված են նաեւ չափազանց օրիգինալ հուշանվերներ՝ սեքսի թեմաներով: Օրինակ՝ խաղալիք առնանդամ-ատրճանակ, առնանդամ՝ ատամի խոզանակ, տարբեր կենդանիների սեռական ակտը ներկայացնող արձանիկներ, սեռական օրգանները ներկայացնող հրշեջ, ոստիկան եւ այլն:
Հայտնի է, որ գոյություն ունեն գրգռող հատկություն ունեցող բույրեր: Sex-shop-ում ներկայացված են այդպիսի բույրերով օծանելիքներ, որոնք այնքան կանչող են ու գրգռող, որ խոստանում են անտարբեր չթողնել հակառակ սեռի ոչ մի ներկայացուցչի: Գրգռող բույրով օծանելիք ունենալը էժան հաճույք չէ, դրա մի քանի միլիգրամն արժե 20-30 հազար դրամ: Իհարկե, հասկանալի է, որ այն ամենօրյա օգտագործման համար չէ: Այդ օծանելիքները, կարելի է ասել՝ վիագրայի փոխարինողներ են, որոնց բույրի ազդեցության տակ մարդիկ կարող են կորցնել բանականությունն ու այդ պահին մտածել միայն ու միայն սեքսից ակնկալվող հաճույքի մասին:
|
| |
| SEXY GIRL |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-03-16 |
| Սեռական խանգարումներ բոլորի մոտ էլ լինում են |
| |
Սեռավարակների աճ՝ անգրագետ սեռական վարքագծի դրսեւորման արդյունքում
Մարմնավաճառության ամենավատ հետեւանքներից է սեռավարակների տարածումը, բայց երեւույթը հոգեբանական առումով եւս իր բացասական ազդեցությունն է ունենում:
Երեկ «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ուրոլոգիայի կենտրոնի բժիշկ-սեքսապաթոլոգ Արամ Բարսեղյանն ասաց, որ Հայաստանում սեռավարակների աճի միտում է նկատվում, որը մեզ մոտ ավելի բարձր տոկոս է կազմում, քան Եվրոպայում: Ըստ մասնագետի՝ աճի պատճառը անգրագետ սեռական վարքագիծ դրսեւորելն է, իսկ Եվրոպայում, Ամերիկայում մարդիկ ե՛ւ պաշտպանվելու, ե՛ւ մնացած առումներով ավելի գրագետ են: Սեքսապաթոլոգիայի եւ ռեպրոդուկտոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոլոգ Ռուզաննա Ազատյանն էլ նշեց, որ մարմնավաճառության հետեւանքները միայն սեռավարակները չեն, իրականում այդ երեւույթն էլ ինչ-որ հիմք ունի. «Մարդիկ բազմակի սեռական ակտերի տրվում են նաեւ այն դեպքերում, երբ ունեն որոշակի խնդիրներ, օրինակ՝ սեռական թուլության խնդիր, ու փորձում են բազմակի սեռական ակտերով լրացնել դա, մտածում են՝ հնարավոր է մեկի հետ սեռական հարաբերությունը լավ չստացվեց, գուցե մյուսի հետ՝ ստացվի»:
Ա. Բարսեղյանի կարծիքով՝ սեռական խանգարումներ մարդիկ միշտ էլ ունեցել են, պարզապես եվրոպականացման գործընթացների հետ կապված՝ շատ բաներ նոր են «ջրի երես» դուրս եկել: Ռ. Ազատյանը հայտնեց, որ վերջին շրջանում կանանց դիմելիությունը մասնագետներին ավելացել է, նրանք սկսել են, օրինակ՝ օրգազմի կամ սեռական հարաբերության հետ կապված խնդիրների դեպքում, նաեւ զույգերով դիմել բժշկի: Սակայն այսօր էլ քիչ չեն այն մարդիկ, ովքեր նույնիսկ խնդիրներ ունենալու դեպքում մասնագետի օգնությանը չեն դիմում: Ա. Բարսեղյանն էլ հայտնեց, որ անկախ նրանից, թե հիվանդությունը որ փուլում է, պետք է դիմել, քանի որ օգնություն, ամեն դեպքում, կլինի:
Ո՞ր տարիքից է խորհուրդ տրվում սեռական դաստիարակությամբ զբաղվել: Պարզվում է՝ կոնկրետ տարիք գոյություն չունի, յուրաքանչյուր շրջանում անձի ինտելեկտին համապատասխան տեղեկատվություն պետք է տրվի: Բժիշկ-սեքսապաթոլոգի խոսքով՝ «Սեռական դաստիարակությունը ինչ-որ ուսմունք չէ սեքսի մասին, այլ սեռը ճանաչելն է, սեռին բնորոշ հատկանիշներ ընդունելը»:
Ինչ վերաբերում է հոմոսեքսուալիզմին, Ա. Բարսեղյանը նշեց, որ այդ երեւույթը միշտ էլ եղել է, նա նշեց, որ իրենց մոտ նման խնդիրներով մեծ տարիքի դիմողներ գալիս են, բայց փոխվելու միտք չեն ունենում: Բժիշկը հիշեց նաեւ պրակտիկայում հանդիպած մի դեպք, երբ դիմել էր 20 տարեկան երիտասարդը, որին 14 տարեկանից կոպիտ ձեւով սխալ ուղու վրա են կանգնեցրել ու տղան ուզում էր փոխվել: Ռ. Ազատյանը փոխանցեց, որ հոմոսեքսուալիստներն ունենում են նույն խնդիրները, ինչ հետերոսեքսուալները, ասենք՝ էրեկցիայի, սերմնաժայթքման հետ կապված: Բժիշկ-սեքսոլոգն ասաց, որ իրենց հայ կանայք են դիմում, բայց ոչ կողմնորոշումը փոխելու, այլ՝ օրինակ, օրգազմ ունենալու համար: Շատ դեպքերում բանտերում մեկուսացված լինելով, մարդիկ ապրում են ոչ նորմալ սեռական կյանքով, շեղվում են: Ա. Բարսեղյանը նշեց, որ բանտից դուրս գալուց հետո մարդիկ սովորաբար կարողանում են նորմալ կերպով ապրել, եթե իրենք ցանկանում են: Նա նշեց նաեւ, որ հոմոսեքսուալիստների մոտ սեռավարակներով վարակվելու վտանգն ավելի մեծ է, լեսբուհիների մոտ՝ ոչ այնքան, քանի որ «խորը ներթափանցում կարող է չլինել, այլ եզրափակվել քնքշանքներով: Բայց հոմոսեքսուալիստների մոտ նույնիսկ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով վարակվածության աստիճանն է մեծ: Նրանց սեքսը անատոմիական տեսակետից այնքան էլ բնական չէ»:
Ռ. Ազատյանն էլ ավելացրեց, որ բացի սեռավարակներից, հոմոսեքսուալիստների մոտ սեռական էրեկցիայի հետ կապված խնդիրներն ավելի շատ են. «Հոմոսեքսուալիստների մոտ սեռական թուլությունն ավելի շատ է լինում, որովհետեւ կա մի տեսություն, որ դրանից դրդված են նրանք դառնում այդպիսին: Ամեն դեպքում իրենք ունենում են նույն սեռական խանգարումները, ինչ հետերոսեքսուալիստները»:
Ա. Բարսեղյանը կարծում է, որ հայ իրականության մեջ լեսբուհիներին ավելի մեղմ են ընդունում, քան հոմոսեքսուալիստներին: Բժիշկ-սեքսոլոգ Ռուզաննան էլ պատճառը բացատրեց հետեւյալով, որ լեսբուհին կարող է բիսեքսուալ կապի մեջ մտնել, նաեւ երեխա ունենալ, իսկ երբ տղամարդն է ունենում հոմոսեքսուալ մղումներ, հասարակության աչքում դադարում է լինել ընտանիքի հայր, տղամարդ:
|
| |
| ԼՈՒՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-03-16 |
| ԻՏԱԼԱՑԻՆԵՐԻ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ «ԱՐԿԱԾՆԵՐԸ»՝ «ՄԵՑՑՈՅՈՒՄ» |
| |
«Առավոտը» տեղեկացրել է, որ վերջերս կրկին Հայաստանում էին իտալացի ճանաչված ակորդեոնահար եւ բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարքին եւ կիթառահար Լուկա Լուչինին: Բացի «Արամ Խաչատրյան» համերգասրահում եւ Կամերային երաժշտության տանը կայացած համերգներից, անվանի երաժիշտները մի համերգ էլ մարտի 4-ին «Mezzo Classic House»-ում են ունեցել, որին ներկա են եղել ՀՀ վարչապետը, մշակույթի նախարարը, տարբեր բնագավառների հայտնի դեմքեր: «Առավոտի» տեղեկություններով, այդ օրը «էլիտար» համարվող «Mezzo Classic House»-ում ոչ էլիտար միջադեպեր են գրանցվել. նախ Պիետրոդարքիին ստիպել են մի կես ժամ սպասել Էմիր Կուստուրիցային ու իր «The No Smoking Orchestra» խմբին: Այնուհետեւ «հանդիսատեսը» կերուխում է սկսել՝ համերգին զուգահեռ, որից Մ. Պիետրոդարքին, մեղմ ասած, նեղսրտել է ու խնդրել ընդմիջմանը սնվել: Բայց քանի որ մի քանի տասնյակ հազար միայն տոմսի համար վճարող այցելուները «թքած» ունեին եվրոպական «զիզի-բիզի» պահելաձեւի ու բարեկրթության վրա, շարունակել են քեֆ-ուրախությունը՝ գումարած համերգի ընթացքում բջջայիններով ոչ ցածրաձայն խոսելը: Ըստ մեր տեղեկությունների, 15 կատարումի փոխարեն, իտալացիները ընդամենը 6-ն են ներկայացրել ու հեռացել:
|
| |
| Գ. Հ. |
| Բոլոր Նյութերը >>> |
|
| 2010-03-16 |
| «ԿԱՆԱՑԻ» ՏՈՆ՝ «ՀԻՆԱՄԱՑՈՒՐԻ» |
| |
300-ամյա տոնը նշվեց Հայաստանում
Ճապոնական «Հինամացուրի» ազգային տոնը կիրակի օրը առաջին անգամ նշեցին նաեւ Երեւանում: Նախաձեռնությունը Գեղագիտության ազգային կենտրոնի դեկորատիվ-կիրառական արվեստի քոլեջ-ստուդիայի գեղարվեստի խմբի սաներինն էր: Ստուդիայի գեղարվեստի խմբի գեղարվեստական ղեկավար Կարինե Փիլիպոսյանի պատմելով՝ տոնը ունի 300 տարվա պատմություն եւ նշվում է ամեն երրորդ ամսվա երրորդ լուսնի օրը. «Հինամացուրին փոքրիկ աղջիկների տոն է: Միաժամանակ այն կոչվում է նաեւ դեղձի ծաղկման տոն՝ հիմքում դրված է ընտանիք ստեղծելու, ընտանիքի բարօրության գաղափարը: Նախկինում՝ դարեր առաջ, Ճապոնիայում թղթից հինա (թարգմանաբար՝ փոքրիկ) տիկնիկներ էին պատրաստում՝ մարմնին քսում եւ հավատում էին հրաշագործությանը՝ թե տիկնիկը իր վրա է վերցնում մարդու հիվանդությունները, դժբախտությունները, այնուհետեւ տիկնիկը դնում էին ծղոտե զամբյուղի մեջ եւ նետում գետը, որ քշի-տանի վատ բաները»: Տիկին Փիլիպոսյանի խոսքով, ժամանակի ընթացքում տոնակատարության արարողակարգում նորարարություններ մուտք գործեցին. «Հետագայում տոնի ժամանակ պատրաստում էին երեք, հինգ կամ յոթ աստիճանահարթակ եւ դրա վրա դնում էին համապատասխան հանդերձանքով, գունային տեսակով տիկնիկներ, ի դեպ՝ այս հանգամանքը պարտադիր էր, մենք էլ տոնակատարությամբ բավականին հետաքրքրված, փորձեցինք այն նշել, այս անգամ պահպանելով բոլոր մանրուքները, նշեմ, որ վերջին շրջանում Ճապոնիայում նաեւ թանկարժեք ճենապակուց են տիկնիկներ պատրաստում, ապա կազմակերպում տիկնիկների ցուցահանդես: Աշխատանքներով կարելի է հիանալ միայն այդ օրը, իսկ տիկնիկները պահում են սերնդեսերունդ, փոխանցում ժառանգաբար՝ որպես օժիտի մաս»: Տիկին Փիլիպոսյանը նաեւ ասաց, որ սովորաբար տոնին պատրաստվում են մի քանի օր առաջ. «Ամենասկզբում հարթակների վրա տիկնիկներն են շարում, վերջում նոր մտածում տան կահկարասիի եւ մնացած կահավորանքի մասին, այդ օրը աղջիկները հագնում են իրենց տոնական հագուստները, զարդարվում ծաղիկներով...»:
«Առավոտը» զրուցեց նաեւ Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատան տնտեսական հարցերով պատասխանատու Իիդա Ձիռոնի հետ: Նրա խոսքով, այդ օրը մեծ խորհուրդ ունի՝ պետք է ամենալավ բաները կիսես ուրիշների հետ. «Տոնը նշելիս աղջիկները ցանկանում են նմանվել այն տիկնիկներին, որոնք պատրաստել են, տոնակատարության ընթացքում աղջիկները նաեւ քաղցրավենիք են հյուրասիրում հյուրերին: Ուրախալի է, որ Հայաստանում ճապոնական արվեստի մասին գիտեն եւ նշում են մեր սիրելի տոներից մեկը»: Պարոն Ձիռոնը նաեւ անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին եւ ընդգծեց. «Բոլոր դեպքերում հակասությունները լավ չեն եւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը մեզ միայն կուրախացնի, ինչու չէ՝ նաեւ սահմանների բացման մասին է խոսքը, պատմությունը պետք է ընդունել որպես պատմություն, իսկ ինչ վերաբերում է այսօրվան ու վաղվան՝ պետք է գործել խաղաղությամբ»:
«Հինամացուրիի» արարողության ավարտին Գեղագիտության ազգային կենտրոնի սաները կազմակերպել էին նաեւ «բաց դաս» եւ ներկաներին սովորեցրին տոնին տիկնիկներ պատրաստել:
|
| |
| ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| 1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
| 8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
| 15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
| 22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
28 |
| 29 |
30 |
31 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +20 | +5 |
| Շիրակ | +15 | -3 |
| Արարատ | +20 | +4 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել
Վիկտոր Դալաքյանի Շքեղության մասին հարկ սահմանելը կուլակաթափության նման մի բան է: Եթե մարդը ասենք 10 առաջ, քաղաքում հողամաս է գնել մի 1000 ամն դոլարով, ու մի քանի 1000 դոլար ծախսել տուն է կառուցել այդ հողի վրա, հետո տարիների ընթացքում այդ ամենը թանկանալով դարձել է 100000-ներ, ինչու այդ մարդը պիտի մեծ փողեր տա, որ ինչա թե իր ապրելու պայմանները մի քիչ ավելի ընդարձակեն, քան մյուսներինը? Շքեղության հարկը աբսուրդ է:
Very many thanks. Your op-eds are quite friendly with my 1st cup of coffee!
Elias, խմբագիրը Հռոմի կայսր Ներոյին նկատի ունի:
ГОСПОДИН АБРАМЯН ТО, ЧТО ВЫ ПИШИТЕ ДЛЯ ОБСУЖДЕНИЯ-ДЕМАГОГИЯ. НЕУЖЕЛИ ВАМ КАЖЕТСЯ, ЧТО МЫ МОЖЕМ ПОЗВОЛИТЬ СЕБЕ СЛАБОВОЛЬНОГО ПРЕЗИДЕНТА!?
это действительно страшно. Период правления кочаряна самый ужасный в истории страны, и это понимают почти все.
Dear Mr Abrahamyan, I would sigh under this article. Thank you for such a precise articles. Once again great thanks for a high quality editorial articles.
Ցավոք, երկրորդն իր գործն անմահացրել է նաև ռոբերտոների տեսքով, բիզնեսմեններ նշանակելու ավանդույթ է ձևավորել և սպանությունները դարձրել է ընտրությունները հաջող ավարտելու սեփական ոճ: Մի խոսքով` նա անգերազանցելի է:
Ես նույնպես վախենում եմ, որ հաբՌՔածները, որ ազատ հրապարակումների ու սեփական կարծիք արտահայտելու համար ազատամարտիկներին ու ժուռնալիսնտներին տարիներով բանտ են նստեցնում ավելի կհաբռգեն քաղբանտարկյալնեըը կշատանան... Հայ ժողովուրդ իհարկե հարմարվող է,բայց հուսամ պետական հանցագործ Քոչարյան Ռոբերտ Սեդրակին նորից իշխելու իրավունք չի տա...
Г-н Абрамян, вы о чём? Совершенно непонятно! Странные намёки..... "..когда лидер ради собственного "кайфа" может сжечь целый город. Когда поджигается столица империи, это печальная, но обратимая потеря."