 |
 |
|
| 13/ | 03/2010 |
| aravot.am | Օրաթերթ |
|
|
|
|
|
 |
 |
 |
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2009-10-31 |
| ԶՈՔԱՆՉԸ, ՍԿԵՍՈՒՐ-ՍԿԵՍՐԱՅՐԸ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ ՀՈԳԵԿԱՆ |
| |
| Բայց եփող-թափող աղջիկն էլ կարող է տուն քանդել
Հոգեբան Արման Առաքելյանը:
Արդեն քանի տարի է՝ «Հոգեբանական ազդեցության ... |
| |
 |
|
| 2009-10-31 |
| Երեւանյան ռեստորանների «սխալ» ինտերիերը |
| |
| Մեկնաբանում է «Երեւանի լավագույն ռեստորան 2009» մրցանակաբաշխության նախաձեռնողը
«Երեւանի լավագույն ռեստորան 2009» ... |
| |
 |
|
| 2009-10-31 |
| ՊԱՅՔԱՐ՝ ՌՈՔԻ ՄԻՋՈՑՈՎ |
| |
| Ռոքն ազատության եւ ըմբոստության երաժշտություն է
Ասում են՝ երաժշտությունն ու բնությունը մեկ ընդհանրություն ունեն՝ երկուսն էլ սահման ... |
| |
 |
|
| 2009-10-30 |
| ՁԵԶ ՀԱՋՈՂՎՈ՞ՒՄ Է ՀԱՄՈԶԵԼ |
| |
| Ասում են՝ մարդկանց համոզել կարողանալը արվեստ է: Չէ որ ոչ բոլորին են կարողանում համոզել, հատկապես այն մարդկանց, որոնք օժտված են ... |
| |
 |
|
| 2009-10-30 |
| ԱԿՏԻՎ ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ Է ՔԱՂՑԿԵՂՈՎ ԵՎ ԳՐԻՊՈՎ ՀԻՎԱՆԴԱՆԱԼՈՒ ՌԻՍԿԸ |
| |
| Բժիշկները հիշեցնում են, որ սեքսի ժամանակ արյան մեջ ներթափանցում են սերոտոնին (տրամադրությունը բարձրացնող հորմոն) եւ իմունոգլոբուլին A, ... |
| |
 |
|
| 2009-10-28 |
| ՆՈՒՅՆԻՍԿ ՇՊԱՐՎԵԼԻՍ ՀԱՐՈՒՄ ԵՆՔ ԱՐԵՎԵԼՔԻՆ |
| |
| Հայուհիները գեղեցկությունն ընդգծելու փոխարեն արտահայտում են թերությունները
Դիմահարդար Սեւադա Սոֆյանը՝ աշխատանքի պահին:
Վերջին ... |
| |
 |
|
| 2009-10-28 |
| «Սեքսով զբաղվեք 17 տարեկանից» |
| |
| Խորհուրդ է տալիս մասնագետը՝ ներդաշնակ դաստիարակություն ստացածներին
Հայաստանը ողողված է սեռական դաստիարակության մասին գրականությամբ, ... |
| |
 |
|
| 2009-10-28 |
| «1000-ԱՎՈՐ ՍՐՏԵՐԻ ԲԱԲԱԽԸ՝ ՍԵՓԱԿԱՆ ՍՐՏԻԴ ՄԵՋ» |
| |
| Արվեստի հրաշքի մեկնաբանությունը՝ ըստ դիրիժոր Յուրի Դավթյանի
Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերային թատրոնում կկայանա ... |
| |
 |
|
| 2009-10-27 |
| ԱՌԱՆՑ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ՝ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՈՎ |
| |
| «Արեւորդին» արդեն մեկնարկել է
«Երես չդարձնենք բնությունից, որ բնությունն էլ մեզնից երես չդարձնի», «Մենք ընտրում ենք ... |
| |
 |
|
| 2009-10-27 |
| Կենդանասեր մարդուց՝ մարդասեր կենդանիներ |
| |
| Հարցազրույց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ:
Հոկտեմբերի 4-ը Կենդանիների ... |
| |
 |
|
| 2009-10-27 |
| ԱՆՁԻ ՍԵՌԱԿԱՆ ՀԱԿՈՒՄԸ |
| |
| Սեռական բնազդի եւ սեռական պահանջմունքների, այսինքն՝ բնածին, գենետիկորեն պայմանավորված մեխանիզմների դրսեւորումը սեռական հակում է ... |
| |
 |
|
| 2009-10-23 |
| ՏՂԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱ՞, ԹԵ՞ ՈՉ |
| |
| Աշխատանքի տեղավորման գործակալությունների միջոցով հիմնականում աղջիկներն են աշխատանք գտնում
Պահանջվում են բարետես վաճառողուհիներ ... |
| |
 |
|
| 2009-10-23 |
| ԿՈՒՐՈՐՏ «ԹՈՒՐՔՄԵՆԲԱՇԻ» |
| |
| Panorama.am-ը «The Times»-ից մեջբերում է արել, որից պարզվում է, որ Թուրքմենիան փորձում է Թուրքմենբաշի քաղաքից ոչ հեռու աշխարհի ամենալավ ... |
| |
 |
|
| 2009-10-23 |
| ՄԵՆՔ ՄԻԱԿԸ ՉԵՆՔ |
| |
| Aysor.am կայքէջը, հղում կատարելով ITAR-TASS-ին, գրում է, թե Տիեզերքի խորքերում եւս մեկ մոլորակի վրա հայտնաբերվել են կյանքի բեղմնավորման համար ... |
| |
 |
|
| 2009-10-23 |
| ԽՈԶ ՉԵՆ ՈՒՏՈՒՄ, ԲԱՅՑ ԽՈԶԻ ԳՐԻՊՈՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՒՄ ԵՆ |
| |
| Tert.am-ի տվյալներով՝ խոզի գրիպը շարունակում է արագորեն տարածվել Թուրքիայում։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Անկարայում խոզի գրիպի համաճարակի ... |
| |
 |
|
|
 |
|
 |
| 2009-11-03 |
| «HALLOWEEN»՝ ԼԱՏԻՆՈ-ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ |
| |
Հայերի պատկերացումն ու ցանկությունը «Halloween»-ի
եւ այն նշելու մասին՝ տարեցտարի մեծանում է
Եթե շուրջդ սարդոստայններ են, պատերին սարսափեցնող նկարներ՝ «I will kill you» գրառումներով, աչքիդ երեւում են ուրվականներ, սատանաներ, վհուկներ եւ քեզ ամեն անկյունից ժպտում կամ վախեցնում են մարդանման դդումներ, մի շտապիր ենթադրություններ անել՝ դու դժոխքում չես. պարզապես «Halloween» է: Ամեն տարվա հոկտեմբերի 31-ին բոլոր անգլիախոս երկրները տոնում են «Halloween»-ը: Այն շատ տարածված տոն է, որի ժամանակ երեխաները հագնում են հիմնականում սարսափեցնող զգեստներ ու շրջում տնից տուն՝ հավաքելով քաղցրավենիք ու փոքրիկ նվերներ: Տոնի խորհրդանիշները սատանաներն ու ուրվականներն են, մարդու դեմքով դդումները, որոնք հնում պատրաստում էին չար ոգիներին վանելու համար:
«Halloween»-ը ուղեկցվում է սարափեցնող խաղերով՝ ալյուրով լի ամաններում կոնֆետներ փնտրելով, որոնց փոխարեն մարդը գտնում է սարդեր. տոնի ընթացքում խնձոր են ուտում, սեր խոստովանում դդումներին... Տարիներ առաջ Ռուսաստանում կայանալիք «Halloween»-ի ժամանակ այս եւ այլ խաղերի հետեւանքով մի քանի տասնյակ մարդիկ վախի պատճառով միջոցառման ընթացքում դիմել են բժշկի, ինչի հետեւանքով մի քանի երկրներում այս տոնի անցկացումը խստիվ արգելվել է:
21-րդ դարում «Halloween»-ը չի շրջանցել նաեւ հայերին:
Հոկտեմբերի 31-ին «Իսպանական կենտրոնի» նախաձեռնությամբ «Fashion club»-ում կազմակերպվել էր «Halloween Latino» երեկույթ: Կենդանի երաժշտություն, դիմակավորված երիտասարդներ, պարեր՝ «cha-cha-cha»-ից մինչեւ «house latino», մայրամուտից մինչեւ լուսաբաց. հայ երիտասարդները տոնում էին ոչ հայկական, բայց զվարճալի տոնը:
Երեկույթի՝ իսպանական, լատինական ոճի միջոցառումների կազմակերպող «Իսպանական կենտրոն» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Փարսյանի խոսքով, հաճելի երեկո անցկացնելու համար չարժե ուշադրություն դարձնել տոնի հայկական կամ ոչ հայկական լինելուն. «Halloween»-ը ամերիկյան, իռլանդական տոն է: Այդ տոնը նշում են բոլոր ամերիկացիները: Այն գերել է նաեւ հայերին, այստեղ էլ տարեցտարի ավելի մեծ շուքով է նշվում: Ինչո՞ւ հետաքրքիր երեկո անցկացնելու համար առիթը բաց թողնենք»:
Ա. Փարսյանի փոխանցմամբ, իրենց «Halloween»-ը տարբերվում է մյուս բոլոր «Halloween»-ներից. «Նշում ենք լատինո-ամերիկյան ոճի «Halloween», այսինքն՝ հնչելու է լատինո-ամերիկյան երաժշտություն: Սա նշանակում է՝ մեր հիմնական միջոցառումներից այդքան էլ չենք հեռանում՝ իսպանական շունչը պահպանում ենք: Դիմակների տեսակետից ոչ մի արտառոց բան չկա, բոլորը հելոուինյան կերպարներով են լինելու, ինչպես ցանկացած «Halloween» երեկույթի ժամանակ, միակ տարբերությունն այն է, որ այստեղ գտնվող բոլորը լատինո-ամերիկյան երաժշտության երկրպագուներն են՝ մեր մշտական այցելուները: Ողջ երեկո կենդանի երաժշտություն է հնչելու՝ «Shevre La Banda»-ն է նվագելու: Կլինի նաեւ մրցույթ՝ «Լավագույն դիմակ», որի համար պատրաստել ենք մրցանակ, եւ մինչ լուսաբաց փորձելու ենք նշել տոնը»:
Հարցին՝ կարողանո՞ւմ են, արդյոք, հայերը «Halloween»-ը ճիշտ նշել, միջոցառման կազմակերպիչն ասաց. «Այո. տարեցտարի ավելի լավ ու ավելի մեծ շուքով են նշում: Բայց այս տարին տոնի պահանջվածությամբ ավելի աչքի ընկավ, քան նախորդ տարիներին էր. բոլորը ձգտում էին ավելի պատրաստված գալ: Բայց դա ոչ միայն պարտադրանքից, որը ներկայացրել էինք մասնակիցներին, որ պարտադիր դիմակավորված գան, այլ իրենց համար էլ էր հաճելի՝ օրն անցկացնել անկրկնելի: Օրինակ, ես բավական երկար պատրաստվել եմ իմ կերպարը ստանալու համար՝ ներկայացել եմ Ֆրանկենշտեյնի կերպարով»:
Ինչ վերաբերում է dress code-ին, Ա. Փարսյանը նշեց, որ այն պարտադիր է, որպեսզի տարբերվի նախորդ միջոցառումներից. «Մեր նպատակն է՝ բոլորը մի պահ մոռանան օրվա թոհ ու բոհը, տարվեն «Halloween»-ով եւ լավ ժամանակ անցկացնեն»:
Հայ երիտասարդների նախընտրած կերպարների մասով էլ մեր զրուցակիցը նկատեց. «Այսօր արդեն հասել ենք նրան, որ կա լուրջ վերաբերմունք: Շատերը հատուկ պատրաստություն են տեսել, այսօրվա համար դերձակների մոտ հագուստ են պատվիրել: Կերպարի վրա աշխատելու կուլտուրան մեզ մոտ արդեն ձեւավորվում է: Բայց առանց մինուսների ոչինչ չի լինում. մարդիկ կան, որ եկել են սովորական հագուստով, բայց ինչպես նախապես նշվել էր՝ առանց դիմակի մուտքն արգելվում է: Ես անձամբ կանգնել եմ մուտքի մոտ, որպեսզի արգելեմ այն մարդկանց մուտքը, ովքեր եկել են առանց դիմակի»:
Մուտքի մոտ նկատեցինք նաեւ դիմակների վաճառասեղան: Անդրադառնալով նաեւ դրան, կազմակերպիչը հավելեց, որ վաճառասեղանը բնավ գումար վաստակելու նպատակ չունի. «Սա արվել է նրա համար, որ ովքեր չեն հասցրել կամ չեն գտել դիմակներ, այստեղից ձեռք բերեն եւ կարողանան ներս մտնել»:
«Առավոտը» զրուցեց տոնի մասնակիցներից մի քանիսի հետ: «Halloween»-ին անպատրաստ ներկայացած Արամը մեզ հետ զրույցում նշեց. «Տեղյակ եմ, որ սա հայկական տոն չէ, բայց եկել եմ այն նշելու, ի դեպ՝ անպատրաստ: Վատ կարծիքներ եմ լսել այս տոնի մասին, բայց փորձում եմ դրանց մեջ չխորանալ: Եկել եմ այստեղ ուրախանալու: Արդեն հասցրել եմ զարմանալ, թե մարդիկ ինչքան լավ են վերաբերվում այս տոնին եւ որքան լուրջ են աշխատել իրենց կերպարների վրա»:
Մեկ այլ անդիմակ մասնակից՝ Անին էլ ասաց. «Սա հայկական տոն չէ, չգիտեմ ինչու են հայերն այդքան սիրում ամեն ինչ օտարներից վերցնել, ոչ մի երկրում չես տեսնի, որ հայկական տոն նշեն: Բայց ամեն դեպքում հաճելի է: Ես յուրահատուկ կերպար չեմ ընտրել, պարզապես դիմակով եմ ներկայացել: Բոլորը կարծես ինչ-որ թեթեւամիտ բաներ են արել, մեկը տիկնիկ է վերցրել եկել, չեմ հասկանում ինչո՞ւ, ինչ կապ ունի տիկնիկը «Halloween»-ի հետ, մյուսը չգիտես ինչեր է հագել... Դա հատուկ պատրաստվել չէ, եւ դրանից չես կարող եզրակացնել, որ հայերը կարողանում են «Halloween» նշել»:
Իրեն «Helloween»-իստ համարող Կարենի խոսքով էլ, այն հայերի մոտ գրեթե ավանդական տոնի է վերածվել. «Այս տոնը քիչ-քիչ իր արմատներն է գցում հայերի մեջ: Ժամանակի ընթացքում այն ավելի ու ավելի մեծ սահմաններ կգրավի Հայաստանում: Կամաց-կամաց դառնում ենք եվրոպական աշխարհի մի մաս եւ փորձում աշխարհի հետ այս օրերին ուրախանալ: Ինչո՞ւ չնշենք... իսկ ո՞վ է սահմանել, որ եթե տոնը հայկական չէ, ուրեմն չպետք է նշել»:
|
| |
| ԼՈՒՍԻՆԵ ՇԱՀԲԱԶՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| 1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
| 8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
| 15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
| 22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
28 |
| 29 |
30 |
31 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +20 | +5 |
| Շիրակ | +15 | -3 |
| Արարատ | +20 | +4 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|