 |
 |
|
| 14/ | 03/2010 |
| aravot.am | Օրաթերթ |
|
|
|
|
|
 |
 |
 |
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2009-10-27 |
| ԱՌԱՆՑ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ՝ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՈՎ |
| |
| «Արեւորդին» արդեն մեկնարկել է
«Երես չդարձնենք բնությունից, որ բնությունն էլ մեզնից երես չդարձնի», «Մենք ընտրում ենք ... |
| |
 |
|
| 2009-10-27 |
| Կենդանասեր մարդուց՝ մարդասեր կենդանիներ |
| |
| Հարցազրույց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ:
Հոկտեմբերի 4-ը Կենդանիների ... |
| |
 |
|
| 2009-10-27 |
| ԱՆՁԻ ՍԵՌԱԿԱՆ ՀԱԿՈՒՄԸ |
| |
| Սեռական բնազդի եւ սեռական պահանջմունքների, այսինքն՝ բնածին, գենետիկորեն պայմանավորված մեխանիզմների դրսեւորումը սեռական հակում է ... |
| |
 |
|
| 2009-10-23 |
| ՏՂԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱ՞, ԹԵ՞ ՈՉ |
| |
| Աշխատանքի տեղավորման գործակալությունների միջոցով հիմնականում աղջիկներն են աշխատանք գտնում
Պահանջվում են բարետես վաճառողուհիներ ... |
| |
 |
|
| 2009-10-23 |
| ԿՈՒՐՈՐՏ «ԹՈՒՐՔՄԵՆԲԱՇԻ» |
| |
| Panorama.am-ը «The Times»-ից մեջբերում է արել, որից պարզվում է, որ Թուրքմենիան փորձում է Թուրքմենբաշի քաղաքից ոչ հեռու աշխարհի ամենալավ ... |
| |
 |
|
| 2009-10-23 |
| ՄԵՆՔ ՄԻԱԿԸ ՉԵՆՔ |
| |
| Aysor.am կայքէջը, հղում կատարելով ITAR-TASS-ին, գրում է, թե Տիեզերքի խորքերում եւս մեկ մոլորակի վրա հայտնաբերվել են կյանքի բեղմնավորման համար ... |
| |
 |
|
| 2009-10-23 |
| ԽՈԶ ՉԵՆ ՈՒՏՈՒՄ, ԲԱՅՑ ԽՈԶԻ ԳՐԻՊՈՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՒՄ ԵՆ |
| |
| Tert.am-ի տվյալներով՝ խոզի գրիպը շարունակում է արագորեն տարածվել Թուրքիայում։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Անկարայում խոզի գրիպի համաճարակի ... |
| |
 |
|
| 2009-10-23 |
| Հայաստանը ուժեղացրել է թրաֆիկինգի դեմ պայքարը |
| |
| Արդյո՞ք ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարում օգտագործվում են հնարավոր բոլոր միջոցները
Oենքի, թմրանյութի առեւտրից հետո իր ... |
| |
 |
|
| 2009-10-23 |
| «ՂԱՐԱԲԱՂԸ ՓՈԽԱՆԱԿՎՈՂ ԱՊՐԱՆՔ ՉԷ» |
| |
| Գրողները՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին
«Թուրքիան աշխարհի ամենադիվանագետ ժողովուրդն է, թուրքերի հետ ամեն անգամ գործ ... |
| |
 |
|
| 2009-10-22 |
| «VIP»՝ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՓԱՓՈՒԿ ԿԱՀՈՒՅՔՈՎ |
| |
| Ո՞վ, ինչպե՞ս կամ ու՞մ է տրվում «VIP» կարգավիճակ
Բոլոր քաղաքակիրթ երկրներում «VIP» սրճարանները եւ ռեստորանների «VIP» ... |
| |
 |
|
| 2009-10-22 |
| Չապլինի կանայք |
| |
| Կինոյի աշխարհի հանճար Չառլի Չապլինը հիանալի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր եւ կոմպոզիտոր էր: Չապլինը սկսել է լոնդոնյան Իստ-Էնդի ամենացածր ... |
| |
 |
|
| 2009-10-22 |
| ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ՝ ԳԵՐՄԱՆԱՑԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ԱՉՔԵՐՈՎ |
| |
| Կամ՝ ինչպես ծնվեց Հայաստանում եւ Արցախում ուսումնասիրություններ կատարելու նրա գաղափարը
Երեկ Ժամանակակից արվեստի թանգարանում ... |
| |
 |
|
| 2009-10-21 |
| ՀԱՅ ԿԱՆԱՅՔ ԴԺՎԱՐ ԵՆ ԽՈՍՈՒՄ |
| |
| Բռնության դեպքերի մասին լռելը խնդիր է
«Ոչ թե սեռական բռնության դեպքերն են շատացել, այլ դրանց մասին սկսել են ավելի հաճախ խոսել»,- ... |
| |
 |
|
| 2009-10-21 |
| Արյան խմբերն ու ճիշտ սնվելու սկզբունքները |
| |
| Ըստ արյան խմբերի սնվելու մեթոդն առաջարկել է ամերիկացի բժիշկ Պիտեր Դ Ադամոն: Ըստ նրա տեսության, օրգանիզմ ներմուծվող սննդի եւ արյան ... |
| |
 |
|
| 2009-10-21 |
| ԽՃՃՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՈՒՐՋ |
| |
| «Հոգեւորը ոչ թե աստղ կոչված զիբիլներն են, որոնցով լցվում են բոլոր հեռուստաալիքները, թերթերը, այլ Աբովյանը, նրանով պետք է սերունդ ... |
| |
 |
|
|
 |
|
 |
| 2009-10-28 |
| «1000-ԱՎՈՐ ՍՐՏԵՐԻ ԲԱԲԱԽԸ՝ ՍԵՓԱԿԱՆ ՍՐՏԻԴ ՄԵՋ» |
| |
Արվեստի հրաշքի մեկնաբանությունը՝ ըստ դիրիժոր Յուրի Դավթյանի

Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերային թատրոնում կկայանա մեծարման երեկո՝ նվիրված դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի ծննդյան 80-ամյակին:
Դիրիժորն ապահովում է երաժշտական երկի կատարման անսամբլային ներդաշնակությունը եւ տեխնիկական կատարելությունը, ձգտում հաղորդել իր գեղարվեստական նպատակները, ստեղծագործության իր մեկնաբանումը: Նրանից պահանջվում է երաժշտատեսական պատրաստվածություն, նուրբ լսողություն, երաժշտական գերազանց հիշողություն, կամք ու էլի շատ ու շատ բաներ: Մասնագետներն ու երաժշտասերները համակարծիք կլինեն «Առավոտի» հետ, որ թվարկած որակներով է օժտված դիրիժոր Յու. Դավթյանը:
Հարուստ է եղել նրա ուսումնառության շրջանը. Երեւանի կոնսերվատորիայի Սարաջեւի դասարան, իսկ հետո՝ 1952թ., Մոսկվայում կատարելագործվել է Իգոր Մարկեւիչի ղեկավարությամբ: Երեւանի օպերային թատրոնում էլ 6 տարի եղել է մեծն Թավրիզյանի «ձեռքի տակ»: Առաջին ներկայացումը Ռիմսկի-Կորսակովի «Շեհրազադե» բալետն էր, որ դիրիժորը ղեկավարել է 1953թ.: Առաջին մեկնաբանն է եղել Էդ. Հովհաննիսյանի «Մարմար» բալետի, Գ. Արմենյանի «Խաչատուր Աբովյան», Տ. Չուխաջյանի «Զեմիրե» եւ այլ օպերաների, հյուրախաղեր ունեցել Ռուսաստանում, Եվրոպայում, Ամերիկայում: Յու. Դավթյանը իրականացրել է նաեւ օպերային եւ սիմֆոնիկ ստեղծագործությունների բազմաթիվ ձայնագրություններ: Ինչպես քանիցս նշել են մասնագետները, դավթյանական նվագախմբի հնչողության մեջ ապշեցնում են կատարողական ազատությունը, լուրջ դժվարությունների հաղթահարման զարմանալի թեթեւությունը, նրբերանգների եւ կոնտրաստների անսովոր մեծ ընդգրկումը: «Համերգի կամ ներկայացման սկզբում երաժիշտներս եւ ունկնդիրը անջատ-անջատ միավոր ենք, իսկ երաժշտությունն իր կայուն օրենքներն ունի եւ կատարողական արվեստն էլ առաջնորդվում է գիտական ստույգ օրենքներով, սակայն կա մի բան, որ այդ օրենքներից եւ ամեն ինչից դուրս է: Հենց դա էլ արվեստի հրաշքն է: Պատկերացնո՞ւմ եք, սկզբում, որ կատարողը, ունկնդիրը, ինչու չէ՝ մեր օպերային թատրոնի հսկայածավալ ջահը, կրկնում եմ՝ անջատ-անջատ ենք կարծես, հենց սկզբից բոլոր ջանքերը սկսվում են ուղղվել այս ամենի միանալուն, ձուլվելուն, միմյանց մեջ ներթափանցելուն: Եվ ահա արվեստի հրաշքը՝ այդ փոխթափանցումը գալիս է հետզհետե եւ վերջում թվում է հազարավոր սրտերի բաբախը լսում ես սեփական սրտիդ մեջ»,- ասում է Յու. Դավթյանը:
Արվեստագետը, սկսած 1960-ականների վերջերից, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ղեկավարում է օպերային եւ սիմֆոնիկ դիրիժորության ամբիոնը, կրթելով դիրիժորների մի քանի սերունդ, որոնց անունները հայտնի են ինչպես մեզանում, այնպես էլ արտերկրում: Այսպես. Մակեդոնիայի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորն է Էդվարդ Համբարձումյանը, Ռուբեն Ասատրյանն աշխատում է Ֆիլհարմոնիկ նվագախմբում՝ համագործակցելով օպերային թատրոնի հետ, Փարիզի կոնսերվատորիայում է կրտսեր Հայկ Դավթյանը եւ այլն:
Վստահ կարելի է ասել, որ Յու. Դավթյանը, ով մեր օպերային թատրոնի սյուներից մեկն է, աճեց թատրոնի հետ: Այսօր էլ 80-ամյա դիրիժորը կոլեգաների հետ պատրաստվում է դեկտեմբերին կայանալիք երեկոյին՝ նվիրված օպերային թատրոնի 75-ամյակին: |
| |
| Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| 1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
| 8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
| 15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
| 22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
28 |
| 29 |
30 |
31 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +20 | +5 |
| Շիրակ | +15 | -3 |
| Արարատ | +20 | +4 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|