|
|
|
|
 |
 |
 |
 |
| ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ |
| |
Աջափնյակում մի հարեւան ունեինք, որը տաքսու վարորդ էր: Երբ 10-11 տարեկան էի, սիրում էի բակում հետը շախմատ խաղալ եւ զրուցել տարբեր թեմաներով: Նա այսօրվա վարորդներից չէր. այժմ նրանց մեջ կան մարդիկ, որոնք բարձրագույն կրթություն, նույնիսկ գիտական աստիճան ունեն, բայց համակարգի փլուզման հետեւանքով կորցրել են ամեն ինչ եւ ստիպված են «շոֆերություն» անել: Այն իմ հարեւանը «իսկական» տաքսիստ էր՝ դա՛ էր նրա մասնագիտությունը: Եվ ահա այսօր, հիշելով այդ մարդուն, ես զարմանում եմ, թե որքան կարդացած էր նա եւ որքան ճիշտ դատողություններ էր անում գրքերի մասին: Առանց որեւէ չափազանցության կարող եմ պնդել, որ այդ տաքսիստի մտավոր եւ մշակութային մակարդակը զգալիորեն ավելի բարձր էր, քան այսօրվա ԱԺ պատգամավորների մեծ մասինը:
Երբ կրթության պատասխանատուները՝ սկսած հասարակ դասվարից, վերջացրած նախարարով, անկեղծորեն կամ կեղծավոր ձեւով մտահոգվում են իրենց ոլորտը բարելավելու խնդիրներով, ես մտովի միշտ անում եմ այդ համեմատությունը եւ համոզվում, որ մեր կրթական համակարգի ճգնաժամի պատճառը հենց այստեղ է թաքնված: 40 տարի առաջ բնակչության բոլոր խավերի համար հարգի էին գրավոր խոսքը, կրթությունը, գիտելիքը: Այսօր ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության համար «հայկական երազանքի» մարմնավորում է հաստ վիզը եւ «ախրանայի» առկայությունը: Եթե դու չունես, ասենք, «Ֆոլքսվագեն տուարեգ» եւ երթեւեկում ես «Նիվայով», ուրեմն, անկախ քո մասնագիտական եւ մարդկային որակներից, ձախողված մարդ ես եւ չես ընդունվելու «բարձր դասի» քո գործընկերների կողմից: Իհարկե, 40 տարի առաջ էլ ոստիկաններն ու դատախազները ավազակ էին եւ կաշառակեր, բայց ոչ միայն նրանք, այլեւ ամենավերջին «ցեխավիկը», որը 25 ռուբլիանոցով խորովածի կրակն էր վառում, ներքին ակնածանք ուներ գիտնականի, մտավորականի հանդեպ եւ ձգտում էր, որ իր զավակները գնան հենց այդ, ոչ թե «ընդհատակյա միլիոնատիրոջ» ճանապարհով: Իսկ այսօր, հակառակ պաշտոնական հռետորությանը, գիտելիքն արհամարհված է, անիմաստ ու անպետք: Քանի չի փոխվել այդ իրավիճակը, ոչ մի «բոլոնյան սկզբունք», ոչ մի մագիստրատուրա կամ «ավագ դպրոց» մեր կրթությունը չեն փրկի:
Այսօր ՀՀ-ում պահանջարկ ունեցող գիտելիքներից կարելի է թվարկել թերեւս օտար լեզուների եւ համակարգչային տեխնիկայի իմացությունը: Այդ մասնագետների մի փոքր մասի բախտը բերում է, եւ նրանք աշխատանքի են ընդունվում դեսպանատներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններ կամ (որը գրեթե նույնն է) «գրանտակեր» հ/կ-ներ, որտեղ «սպիտակ» աշխատավարձով ապահովվում է բարեկեցության որոշակի մակարդակ: Բայց դա շատ փոքր խավ է, ընդ որում, մեր իրականությունից բավականին կտրված: Մնացած բնագավառներում «արդար քրտինքով» հնարավոր չէ բարեկեցություն ապահովել: Իսկ եթե հարստանալու համար պետք է խաբել, «քցել» եւ «քծնել» իշխանավորներին, ապա ինչի՞ համար են պետք գիտելիքները, ուսումը, կրթությունը:
Այսօրվա փուչիկները, ժապավենները, պաստառները, պաշտոնյաների եւ դպրոցների տնօրենների ճառերը այս իրավիճակը չեն փոխի: Գիտելիքների օրը Հայաստանի համար առայժմ արդիական չէ: Կարելի է նշել անգրագետ հաստավիզների օր: Վկան՝ Չեխովի եւ Պուշկինի անվան դպրոցների մոտ երեք շարքով կանգնած «ջիպերը»: |
| |
| ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ |
| |
|
|
|
| |
|
 |
| ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ |
|
ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆ ՈՒԶՈՒՄ ԷՐ ԳՑՎԵԼ ԴԱՎԻԹԱՇԵՆԻ ԿԱՄՐՋԻՑ (տեսահոլովակը՝ Գագիկ Շամշյանի)
|
 |
|
 |
| 2010-09-01 |
| ՀՈԳԵԲԱՆԻ ՄՈՏ, ԲԱՅՑ՝ ԴԻՄԱԿՈՎ |
| |
Միհրդատ Մադաթյանին շատերը դիմում են skype-ով
«Բժշկության մեջ կան բնագավառներ, որոնք հիվանդի հետ անմիջական շփում չեն պարտադրում»,- «Առավոտի» հետ հեռաբժշկության մասին զրուցելիս նշում է հոգեբան Միհրդատ Մադաթյանն ու հավելում, որ տեսաձայնային շփման միջոցով հնարավոր է որոշակի կարծիք ստեղծել հիվանդի մասին: «Այցելուի համար հեռաբժշկությունը հարմարավետ միջոց է: Նա իրեն անկախ եւ ազատ է զգում եւ ցանկացած պահի կարող է դադարացնել զրույցը հոգեբանի հետ, եթե անհարմարություն զգա»,- բացատրում է Մ. Մադաթյանը:
Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ այցելուն նախընտրում է շփվել հոգեբանի հետ skype-ի միջոցով, Մ. Մադաթյանը պատասխանեց. «Դա կարող է պայմանավորված լինել մի շարք պատճառներով: Առաջինը հեռավորությունն է: Իմ ... |
| |
 |
| |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
| 2010-09-01 |
| «Շալվարը» մարզպետի սրտով չէ՞ |
| |
| Շիրակի նորանշանակ մարզպետ Աշոտ Գիզիրյանը իր նորամուծություններով չի դադարում զարմացնել շիրակցիներին. եթե մարզպետի պաշտոնը ստանձնելուն պես քրեակատարողական վարչության նախկին պետը հավաքեց գյուղապետերին ու հրահանգեց աշխատանքի ներկայանալ միայն փողկապներով, ապա վերջերս դպրոցների կին ուսուցիչներին հրահանգել է աշակերտների աչքին երեւալ միայն «յուբկաներով»: Իսկ Շիրակի մարզում, ինչպես հայտնի է, տղամարդ ուսուցիչ գրեթե չի մնացել: Բողոքավոր կանանց ասելով, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Գիզիրյանն անձամբ է շրջելու դպրոցներ՝ ուսուցիչների հագուստը ստուգելու համար: Պարոն Գիզիրյանի հրահանգն այնպիսի մի աղմուկ է բարձրացրել Գյումրիում, որ ուսուցիչները լրագրող տեսնելուն պես հետաքրքրվում են, թե մարզպետը 21-րդ դարում իրավունք ունի՞ արդյոք կին ուսուցիչներին իր ճաշակով հագցնել: Վերջիններս հատկապես դժգոհ են այն փաստից, որ Շիրակի ... |
| |
 |
| |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
| 2010-09-01 |
| Պատրաստ են նոր ուսումնական տարվան |
| |
Օգոստոսի 31-ին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությունը վարում էր քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
Սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցեց, որ նոր ուսումնական տարվա կապակցությամբ քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների անապահով ընտանիքների 1-ից 4-րդ դասարան հաճախող 4445 երեխաների բաշխվել են ուսապայուսակներ եւ գրենական պիտույքներ: Բացի այդ, Երեւան քաղաքի նպաստառու ընտանիքների 1474 երեխաների առաջին դասարան հաճախելու կապակցությամբ, որպես պետական սոցիալական աջակցություն, կհատկացվի 25 հազարական դրամ միանվագ նպաստ:
Զեկուցվեց, որ քաղաքապետարանի ենթակայության կրթական բոլոր հաստատությունները պատրաստ են նոր ուսումնական տարվան:
Ճանապարհային ոստիկանության ներկայացուցչի զեկույցի համաձայն՝ ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր քայլերը ... |
| |
 |
| |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
| 2010-09-01 |
| ԳԻՏԵԼԻՔ՝ ԱՆԿԱԽ ՁԵՎԱՉԱՓԻՑ |
| |
Սլավոնական համալսարանի գովազդի ֆակուլտետի դասախոս Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ՝ կարեւոր չէ երեխան էլեկտրոնայի՞ն, թե՞ տպագիր «մեթոդով» է հարստացնում իր մտահորիզոնը:
Խորհրդային տարիներին ԽՍՀՄ կենտկոմի առաջին քարտուղար Կ. Չեռնենկոյի օրոք 1984թ. սեպտեմբերի 1-ը հռչակվեց Գիտելիքի օր: Հայաստանում անկախության հռչակումից հետո էլ շարունակեցին մեխանիկորեն նշել այդ տոնը, չմշակելով օրվան համարժեք արարողակարգեր ու դրան տալով համաժողովրդական բնույթ: Բավարարվեցինք միայն նրանով, որ սեպտեմբերի 1-ին դպրոցներ են այցելում որոշ պետական այրեր: Ի դեպ, Գիտելիքի օրը գալիս է դարերից. Հռոմի կայսր Կոնստանտին Մեծը 325թ. հրավիրեց առաջին տիեզերական ժողովը, որտեղ որոշվեց Նոր տարին եւ նոր ուսումնականը սկսել սեպտեմբերի 1-ից:
Մեր օրերում, ցավոք, գիտելիքը ... |
| |
 |
| |
| Բոլոր Նյութերը >>> |
| |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
| 6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
| 13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
| 20 |
21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
| 27 |
28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +32 | +16 |
| Շիրակ | +22 | +6 |
| Արարատ | +33 | +15 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|
Մուտք Գրանցվել