|
|
|
|
 |
 |
 |
 |
| ՆԱԽՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ |
| 2010-02-03 |
| ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ԱՆԿԻՐԹ ԵՆՔ |
| |
| Արդյո՞ք դպրոցում էկոլոգիայի առանձին առարկայի դասավանդումը կփրկի իրավիճակը, երբ կայացվում են ոչ էկոլոգիական քաղաքական որոշումներ:
2001թ. ... |
| |
 |
|
| 2010-02-03 |
| 15000՝ բավարարի համար |
| |
| Բուհերում քննական շրջանը մոտենում է ավարտին, ուսանողները փաստում են՝ այս տարի էլ կրթական համակարգում կոռուպցիան անպակաս չէր: Երեւանի ... |
| |
 |
|
| 2010-02-02 |
| ՍՈՓԵՍՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄ |
| |
| Եվ այս ամենը «փաթեթավորված» է ավագ դպրոցների համակարգի ներդրում կոչվող կրթական հերթական բարեփոխմամբ:
Սիամանթոյի անվան թիվ 162 ... |
| |
 |
|
| 2010-02-02 |
| Սովորել, սովորել, սովորել |
| |
| ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանրապետության մի խումբ դպրոցականների հրավիրել էր խորհրդարան եւ հանդիպման ժամանակ հորդորեց լավ սովորել, ... |
| |
 |
|
| 2010-02-02 |
| ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆՔ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԵՏ |
| |
| ԿԳՆ կայքէջից տեղեկանում ենք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հունվարի ... |
| |
 |
|
| 2010-01-29 |
| «ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՋՈՒԿԸ» ԵԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ |
| |
| Մրցույթի նպատակն է աշակերտներին օգնել սիրել ռուսերենը
Օրերս ՌԴ դեսպանությանն առընթեր «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության ... |
| |
 |
|
| 2010-01-29 |
| Կիսաքանդ շինությունները սեփականատեր ունեն |
| |
| Իսկ Վանաձորի երաժշտական դպրոցները անմխիթար վիճակում են
Հետանկախության տարիներին ամենից շատ տուժել են մշակութային հաստատությունները: ... |
| |
 |
|
| 2010-01-28 |
| ՀԱՅԸ՝ ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ |
| |
| Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի դասախոս՝ 26-ամյա Դավիթ Ֆահրադյանը Գինեսի գրքում գրանցվել է ... |
| |
 |
|
| 2010-01-28 |
| ՀՕՖ-ի դրամաշնորհը՝ հայ գիտնականներին |
| |
| «Գիտնականի վարկն այսօր հասարակության մեջ չափից ավելի ընկած է, մեղավորությունը նաեւ ողջ հասարակությանն է, պետք է ասել, որ մենք հայրենի ... |
| |
 |
|
| 2010-01-28 |
| «Վերաիմաստավորելով ամերիկյան ժողովրդավարությունը» |
| |
| Երեկ Ծաղկաձորում մեկնարկեց Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանության ... |
| |
 |
|
| 2010-01-28 |
| Կեղծ փաստաթղթե՞ր են ներկայացվել |
| |
| Արդեն մեկ ամիս է, ինչ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանում քննվում է Երեւանի Սիամանթոյի անվան թիվ 162 ... |
| |
 |
|
| 2010-01-27 |
| ՆԱԽԱՀԱՅՏԱԳՐՈՒՄԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| |
| Մինչեւ փետրվարի 1-ը՝ հայտագրման մեկնարկը, ԳԹԿ-ն դպրոցներին «կպատրաստի» այդ գործընթացին
Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) ... |
| |
 |
|
| 2010-01-27 |
| «Հիմքեր չկան վերանայելու մեր որոշումները» |
| |
| Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ Արմեն Թռչունյանի խոսքով, 2009-ին վերանայվել են մասնագիտական խորհուրդների կազմերը եւ ... |
| |
 |
|
| 2010-01-26 |
| ՀՐԱՀՐՎԱԾ ԴԱՍԱԴՈՒԼ՝ ՈՂՋԻԻ ԴՊՐՈՑՈՒՄ |
| |
| Աշակերտներին էլ են խառնում գյուղամիջյան ինտրիգներին
Մոտ վեց տարի է՝ Ամասիայի տարածաշրջանի այս գյուղում կրքերը չեն հանդարտվում. ... |
| |
 |
|
| 2010-01-26 |
| ԳԹԿ-ն արդեն տնօրեն ունի |
| |
| Երեկ տեղի ունեցավ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Մրցույթին հայտ էին ներկայացրել ... |
| |
 |
|
|
|
 |
Ողջ տարին՝ Վ. Տերյանին - Aravot.am
| 2010-02-04 |
| Ողջ տարին՝ Վ. Տերյանին |
| |
2010-ը տերյանական տարի է լինելու: Բանաստեղծի ծննդյան 125-ամյակի առիթով այս տարի նախատեսված են մի շարք միջոցառումներ: Երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Վահան Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Առուշան Հակոբյանը՝ նշելով, որ այդ կապակցությամբ վարչապետի ղեկավարությամբ կազմավորվել է հոբելյանական հանձնաժողով եւ հաստատվել բավականին հետաքրքիր միջոցառումների ծրագիր: Միջոցառումները կմեկնարկեն փետրվարի 9-ից՝ գրողի ծննդյան օրվանից: «Կոմիտասի անվան այգու պանթեոնում տեղի կունենա «Տերյանի հետ» ամենամյա միջոցառումը, որն այս տարի առանձնահատուկ կլինի, հրավիրված է տերյանապաշտ հասարակությունը: Այս տարի կհրատարակվի նաեւ «Տերյան» հանրագիտարան՝ 900 էջից ավելի եւ 700 նկարներով, որը հայ գրականության մեջ նախադեպը չունեցող երեւույթ է, ռուսական գրականության մեջ նմանատիպ մի հանրագիտարան կա՝ «Դոստոեւսկի»,- նշեց պարոն Հակոբյանը:
Ա. Հակոբյանի խոսքով, հուլիսի 24-ին էլ Տերյանին նվիրված հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն նրա ծննդավայրում՝ Գանձայում, եւ տերյանական օրեր՝ նաեւ Թբիլիսիում: Միջոցառումներ են նախատեսված նաեւ հեռավոր Օրենբուրգում, որտեղ մահացել է բանաստեղծը. «Օրենբուրգի քաղաքապետարանի եւ համապատասխան մարմինների հետ համատեղ, հունիսին այնտեղ տերյանական օրեր կանցկացվեն: Օրենբուրգում կա տերյանական մշակութային կազմակերպություն, միություն, դպրոց, որը երկար տարիներ Տերյանի անունն էր կրում, միայն վերջերս է վերանվանվել Մ. Գորկու անունով»: Միջոցառումներից անմասն չի մնա նաեւ Երեւանը, մասնավորապես հանդիսություններ կկայանան ԵՊՀ-ում, իսկ գրողի փաստաթղթային արխիվի ցուցադրությունը կկազմակերպվի Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում: Միջոցառումների կազմակերպիչները ծրագրել են նաեւ «Տերյան-125» կոնֆերանս անցկացնել, դպրոցներում կլինեն շարադրությունների մրցույթներ՝ համապատասխան մրցանակներով, լեզվաբանական եւ բանասիրական ֆակուլտետներ ունեցող բոլոր բուհերում կնշանակվեն Տերյանական անվանական կրթաթոշակներ: Պարոն Հակոբյանն առանձնահատուկ ընդգծեց, որ այս անգամ մարզերը չեն անտեսվելու, իսկ միջոցառումների շարքը կեզրափակվի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Առուշան Հակոբյանը մտահոգություն հայտնեց, որ Տերյանին առնչվող շատ նյութեր չեն պահպանվել, միայն որոշ նմուշներ կան Տերյանի անվան դպրոցում եւ Գանձայում գտնվող թանգարանում. «Ինձ մոտ կա Տերյանի թաշկինակը՝ մակագրությամբ, որի համար նա մի քանի օր կալանավորվել է, եւ կա բանաստեղծի ձեռագրի բնօրինակը: Վարչապետի որոշմամբ, առաջիկայում Երեւանում կստեղծվի Տերյանի տուն-թանգարան, ինչը կնպաստի հավաքագրել Տերյանին առնչվող մասունքները՝ աշխարհի բոլոր ծայրերից: Ի դեպ, Մոսկվայում Տերյանի մտերիմ ընկերներից մեկի՝ Մակինցյանի բնակարանում պահվում է բանաստեղծի հետ կապված բավականին մեծ արխիվ, որը Մակինցյանի դուստրը միայն մի դեպքում է համաձայնում հանձնել Երեւան՝ եթե գործի բանաստեղծի թանգարանը»:
ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանն էլ նշեց, որ Վ. Տերյանը, բացի այն, որ իր սիրելի բանաստեղծն է, նաեւ ազգականն է: Նրա խոսքով՝ իրենց միությունը վերջերս նամակով դիմել է Երեւանի քաղաքապետարան, որ Տերյանի հուշարձանի վայրը՝ պուրակը, անվանվի Ջավախքի պուրակ, թույլտվություն են խնդրել այդ պուրակում տեղադրել եւս մեկ մեծ ջավախեցու՝ աշուղ Ջիվանու հուշարձանը: Շ. Թորոսյանն անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին եւ սահմանների հնարավոր բացմանը, ասաց, որ Վրաստանն ակնհայտորեն շահագրգռված չէ հարաբերությունների կարգավորմամբ. «Որովհետեւ հայ-թուրքական սահմանի բացումը կնշանակի, որ Վրաստանը մեր երկրի համար այլեւս դադարում է լինել մենաշնորհային դիրք ունեցող երկիր՝ բեռնափոխադրումների առումով, սահմանների բացման դեպքում այլընտրանքային ճանապարհ կունենանք, ինչի դեպքում բեռնափոխադրումների սակագների վերանայման անհրաժեշտություն կլինի»: |
| |
| ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ |
| Բոլոր Նյութերը >>> |
|
|
 |
| ՄՈԻՏՔ |
|
|
 |
| ՓՆՏՐԵԼ |
|
|
 |
| ԱՐԽԻՎ |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուրբ |
Շբթ |
Կիր |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
| 6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
| 13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
| 20 |
21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
| 27 |
28 |
29 |
30 |
|
|
 |
| ԵՂԱՆԱԿ |
| Երեվան | +36 | +18 |
| Շիրակ | +30 | +9 |
| Արարատ | +36 | +16 |
|
 |
| ՏԱՐԱԴՐԱՄ |
|
|
 |
| ԳՈՎԱԶԴ |
|
|
 |
| ՎԵՊ |
|
|
 |
|
|
|