02/09/2010
aravot.amՕրաթերթ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ

Պահանջարկ չունեցող ապրանք
 
  Աջափնյակում մի հարեւան ունեինք, որը տաքսու վարորդ էր: Երբ 10-11 տարեկան էի, սիրում էի բակում հետը շախմատ խաղալ եւ զրուցել տարբեր թեմաներով: Նա այսօրվա վարորդներից չէր. այժմ նրանց մեջ կան մարդիկ, որոնք բարձրագույն կրթություն, նույնիսկ գիտական աստիճան ունեն, բայց համակարգի փլուզման հետեւանքով կորցրել են ամեն ինչ եւ ստիպված են «շոֆերություն» անել: Այն իմ հարեւանը «իսկական» տաքսիստ էր՝ դա՛ էր նրա մասնագիտությունը: Եվ ահա այսօր, հիշելով այդ մարդուն, ես զարմանում եմ, թե որքան կարդացած էր նա եւ որքան ճիշտ դատողություններ էր անում գրքերի մասին: Առանց որեւէ չափազանցության կարող եմ պնդել, որ այդ տաքսիստի մտավոր եւ մշակութային մակարդակը զգալիորեն ավելի բարձր էր, քան այսօրվա ԱԺ պատգամավորների մեծ մասինը:
Երբ կրթության պատասխանատուները՝ սկսած հասարակ դասվարից, վերջացրած նախարարով, անկեղծորեն կամ կեղծավոր ձեւով մտահոգվում են իրենց ոլորտը բարելավելու խնդիրներով, ես մտովի միշտ անում եմ այդ համեմատությունը եւ համոզվում, որ մեր կրթական համակարգի ճգնաժամի պատճառը հենց այստեղ է թաքնված: 40 տարի առաջ բնակչության բոլոր խավերի համար հարգի էին գրավոր խոսքը, կրթությունը, գիտելիքը: Այսօր ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության համար «հայկական երազանքի» մարմնավորում է հաստ վիզը եւ «ախրանայի» առկայությունը: Եթե դու չունես, ասենք, «Ֆոլքսվագեն տուարեգ» եւ երթեւեկում ես «Նիվայով», ուրեմն, անկախ քո մասնագիտական եւ մարդկային որակներից, ձախողված մարդ ես եւ չես ընդունվելու «բարձր դասի» քո գործընկերների կողմից: Իհարկե, 40 տարի առաջ էլ ոստիկաններն ու դատախազները ավազակ էին եւ կաշառակեր, բայց ոչ միայն նրանք, այլեւ ամենավերջին «ցեխավիկը», որը 25 ռուբլիանոցով խորովածի կրակն էր վառում, ներքին ակնածանք ուներ գիտնականի, մտավորականի հանդեպ եւ ձգտում էր, որ իր զավակները գնան հենց այդ, ոչ թե «ընդհատակյա միլիոնատիրոջ» ճանապարհով: Իսկ այսօր, հակառակ պաշտոնական հռետորությանը, գիտելիքն արհամարհված է, անիմաստ ու անպետք: Քանի չի փոխվել այդ իրավիճակը, ոչ մի «բոլոնյան սկզբունք», ոչ մի մագիստրատուրա կամ «ավագ դպրոց» մեր կրթությունը չեն փրկի:
Այսօր ՀՀ-ում պահանջարկ ունեցող գիտելիքներից կարելի է թվարկել թերեւս օտար լեզուների եւ համակարգչային տեխնիկայի իմացությունը: Այդ մասնագետների մի փոքր մասի բախտը բերում է, եւ նրանք աշխատանքի են ընդունվում դեսպանատներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններ կամ (որը գրեթե նույնն է) «գրանտակեր» հ/կ-ներ, որտեղ «սպիտակ» աշխատավարձով ապահովվում է բարեկեցության որոշակի մակարդակ: Բայց դա շատ փոքր խավ է, ընդ որում, մեր իրականությունից բավականին կտրված: Մնացած բնագավառներում «արդար քրտինքով» հնարավոր չէ բարեկեցություն ապահովել: Իսկ եթե հարստանալու համար պետք է խաբել, «քցել» եւ «քծնել» իշխանավորներին, ապա ինչի՞ համար են պետք գիտելիքները, ուսումը, կրթությունը:
Այսօրվա փուչիկները, ժապավենները, պաստառները, պաշտոնյաների եւ դպրոցների տնօրենների ճառերը այս իրավիճակը չեն փոխի: Գիտելիքների օրը Հայաստանի համար առայժմ արդիական չէ: Կարելի է նշել անգրագետ հաստավիզների օր: Վկան՝ Չեխովի եւ Պուշկինի անվան դպրոցների մոտ երեք շարքով կանգնած «ջիպերը»:
 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆ ՈՒԶՈՒՄ ԷՐ ԳՑՎԵԼ ԴԱՎԻԹԱՇԵՆԻ ԿԱՄՐՋԻՑ (տեսահոլովակը՝ Գագիկ Շամշյանի)
Կրթություն
«ՍԻՐՈՒՆ ԱՉՔԵՐԻՍ ՀԱՄԱ՛Ր ՉԵՆ ՆՇԱՆԱԿԵԼ»
 

ԳՊԿ նախագահ Սամվել Հարությունյանը՝ իր անցած ուղու եւ գործունեությունը քննադատողների մասին

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի (ԳՊԿ) նախագահ Սամվել Հարությունյանը երկար լռելուց հետո որոշեց անդրադառնալ ՀՀ ԳԱԱ օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Գեւորգյանի հեղինակությամբ «Առավոտի» օգոստոսի 26-ի համարում լույս տեսած «Բանավեճի եմ հրավիրում» հոդվածին եւ ՀՀ ԿԳ նախկին փոխնախարար, ՀՀ գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (ԳԱՏԱՀ) հիմնադիր նախագահ Հարություն Կարապետյանի՝ «Առավոտում» լույս տեսած հարցազրույցներին: Հիշեցնենք, որ Ա. Գեւորգյանը կարծիք էր հայտնել, թե պետք է օր առաջ ազատվել ԿԳ համակարգի դեկորատիվ գիտնականներից, ...

 
 
 

Երկու մեկնաբանություն
 

Ֆրանսիականի ռեկտորը մի բան է ասում, ազատված դասախոսները՝ այլ

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի 29 դասախոս ազատվել է աշխատանքից: Ըստ ազատված դասախոսների՝ զանգվածային ազատումները հիմնավորված չեն եւ չեն տեղավորվում օրենքի սահմաններում:
Թե ինչո՞ւ եւ ի՞նչ պայմաններով է միանգամից 29 դասախոս ազատվել աշխատանքից, երեկ «Արմենպրես» ակումբում Ֆրանսիական համալսարանի ռեկտորը՝ Ժոել լը Մորզելեկը պարզաբանեց, որ ամեն ինչ օրենքով է: Նրա խոսքով, համալսարանի դասախոսներն աշխատում են պայմանագրային հիմունքով. «Առանձնացրեցինք այն դասախոսների գործերը, որոնց պայմանագրի ժամկետը լրացած էր եւ լուծեցինք դրանք: Այդ պայմանագրերի ժամկետները լրացել էին 2008 թվականի հուլիսին, եւ նախորդ ռեկտորի հրամանով եւս մեկ տարով երկարաձգվել: Իմ պարտականությունն է հարգել եւ հետեւել Աշխատանքային օրենսգրքի պահանջներին, ...

 
 
 

Նոր ուստարվան ընդառաջ
 
Այսօր առաջին անգամ դպրոց կհաճախի հանրապետության 37039 առաջին դասարանցի: Ուսումնական նոր տարում աշակերտների առջեւ դռները կբացեն ՀՀ 1404 դպրոցներ՝ 1313 հիմնական, 91 ավագ: Ավագ դպրոցներից 37-ը կգործեն Երեւանում, 11-ը՝ Կոտայքում, 9-ը՝ Շիրակում, 6-ը՝ Արմավիրում, 5-ական՝ Լոռիում եւ Գեղարքունիքում, 4-ական՝ Սյունիքում ու Տավուշում, 3-ական՝ Արարատում, Վայոց ձորում եւ Արագածոտնում: Նոր ուսումնական տարում կգործի 59 մասնավոր դպրոց:
 
 
 

Հանրակրթական խնդիրներ
 
Այսօր մեկնարկեց նոր ուսումնական տարին: Գիտելիքի օրվա կապակցությամբ շնորհավորելով մանկավարժներին՝ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը ասաց. «Կարեւորում եմ ուսուցչի երդման արարողությունը: Գուցե դա քմծիծաղ է առաջացնում, բայց ուզում եմ, որ ամեն ուսուցիչ հիշի, որ աշակերտների եւ ծնողների առաջ երդվելով, ինքն այն բարձր նշաձողն է սահմանում, որին պիտի ձգտի: Իսկ իշխանությունը պարտավոր է ապահովել ուսուցչի բեղուն աշխատանքի համար պայմաններ, այլ ոչ թե այնպիսի վիճակների մեջ դնի, որ նրանք ամեն քայլափոխի երդմնազանց լինեն եւ զզվեն իրենցից»: ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի հանրակրթական մտահոգությունների մասին՝ վաղվա համարում:

 
 
 

ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+32+16 
 Շիրակ+22+6 
 Արարատ+33+15
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

Քիրք իններորդ

 Քիրք տասներորդ

 Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ քսանմեկերորդ

Գլուխ քսաներկուերորդ

Գլուխ քսաներեքերորդ

Գլուխ քսանչորսերորդ

Գլուխ քսանհինգերորդ

Գլուխ քսանվեցերորդ