30/07/2010
aravot.amՕրաթերթ
Ձեր գովազդը կարող է լինել այստեղ

Դիտել գովազդային հոլովակը (~2.3MB)
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ

«Արարողների» կյանքից
 
  Սովորաբար լրագրողները, մասնակցելով Գալուստ Սահակյանի ասուլիսներին, կենտրոնանում են ՀՀԿ փոխնախագահի՝ իր միտքն արտահայտելու չափազանց յուրօրինակ ձեւերի վրա: Իսկապես, պարոն Սահակյանի լեզուն չափազանց հյութեղ է, ինքնատիպ եւ այդ առումով կարող է նյութ տալ ոչ միայն լրագրողներին, այլեւ բանասեր-հետազոտողներին: Բայց այդ «արտաքին փայլի» հետեւից ընկնելով՝ մենք հաճախ աչքաթող ենք անում պատգամավորի ասածի բուն բովանդակությունը, որը երբեմն ավելի հետաքրքիր է: Օրինակ, իր երեկվա ասուլիսում պարոն Սահակյանը հետեւյալ գնահատականն է տվել ՀՀ երկրորդ նախագահին. «Ռոբերտ Քոչարյանը արարող նախագահ է եղել եւ չի հրաժարվել իր պոստից: Նա միշտ կարողացել է իր պոստում մնալ, եւ այն խնդիրները, որոնք իր առջեւ դրել է, կարծում եմ, լուծել է»: Այսպիսով, «արարող» ղեկավարի երկու գլխավոր հատկանիշներն են. ա/ իր պոստից չհրաժարվելը եւ բ/ իր առաջ դրված խնդիրներն իրականացնելը: Այս երկու հատկանիշներն էլ իսկապես առկա են նախկին նախագահի դեպքում: Օրինակ, մարդը իր առաջ նպատակ էր դրել ինտրիգների եւ բռնությունների միջոցով իշխանության գլուխ մնալու, Ղարաբաղի հարցը 10 տարի չլուծելու, սեփական ահռելի հարստությունը դիզելու եւ իսկապես ամբողջությամբ իրագործել է այդ նպատակները: Այլ հարց է, թե որքանով է դա առնչվում «արարման» հետ:
Վլադիմիր Վոյնովիչի «Մոնումենտալ քարոզչություն» վեպի հերոսներից մեկը այսպիսի գնահատական է տալիս. «Լենինը հիմարի մեկն էր. նա մի բան էր պատկերացնում, բայց բոլորովին մեկ այլ արդյունք ստացավ: Իսկ ահա Ստալինը խելացի էր՝ ինչին որ ձգտում էր, նրան էլ հասավ»: Եթե ընդունենք պարոն Սահակյանի մատնանշած չափանիշները, ապա աշխարհի «ամենաարարող» ղեկավարներից մեկը, անշուշտ, Ստալինն էր: Ի դեպ, նրա կողմնակիցները նույնպես նշում են, որ Ստալինի օրոք շինարարության ծավալներն այսքան էին, իսկ տնտեսական աճն այսքան տոկոս էր կազմում: Բայց արդյոք դա «փոխհատուցո՞ւմ է» միլիոնավոր մարդկանց սպանդը կամ սերնդեսերունդ անցնող վախն ու ստրկամտությունը:
Պատմության մեջ կան բազմաթիվ այլ ղեկավարներ, որոնք իրենց պոստից չեն հրաժարվել եւ իրենց նպատակներին հասել են՝ Հիտլերը, Մաոն, Ֆրանկոն, Թուրքմենբաշին, Հեյդար Ալիեւը: Հավանաբար, ցմահ են պաշտոնավարելու նաեւ Նազարբաեւը, Քարիմովը, Լուկաշենկոն, Իլհամ Ալիեւը: Նրանց ֆոնի վրա անկախ Հայաստանի երկրորդ նախագահը այնքան էլ «արարող» չէ. նա, ի պատիվ իրեն, ինքնակամ հրաժարվեց ցմահ ղեկավարելուց՝ ճիշտ է, պետության վզին դնելով հավելյալ մի քար՝ «մարտի 1-ի» տեսքով:
Մեկ այլ հայտնի գրական գործում՝ Ջորջ Օրուելի «1984»-ում գլխավոր հերոսը բանտում հարցնում է «արարողներից» մեկին. «Դուք, հավանաբար, այս ձեւով իշխանություն եք պահում՝ ինչ-որ լավ բան անելու համա՞ր»: Եվ ստանում է կտրուկ պատասխան. «Ոչ, իշխանության նպատակը իշխանությունն է»:
 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
ՄԻՏՔ
 
 
Մշակույթ
ԱՆՏԱՐԲԵՐ ԵՎ ԱՆԼՈՒՐՋ
 

Հարցազրույց մնջախաղաց, բեմադրիչ Համլետ Չոբանյանի հետ


Համլետ Չոբանյանին չի գոհացնում մշակույթի նախարարության վերաբերմունքը:


Հ. Չոբանյանն ու Լ. Ստեփանյանը՝ «Մագաղաթը» ներկայացման մեջ:

Երեւանի մնջախաղի պետական թատրոնը շուրջ 20 տարվա ընդմիջումից հետո երեկ մեկնեց մարզային հյուրախաղերի: Գյումրեցի ու վանաձորցի հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու թատրոնի խաղացանկի լավագույն ներկայացումներից մեկը՝ «Մագաղաթը», որի սցենարի եւ բեմադրության հեղինակն է թատրոնի առաջատար մնջախաղաց ու բեմադրիչ Համլետ Չոբանյանը: Ժամանակին՝ «Հայֆեստ» փառատոնի շրջանակներում, լատվիացի մնջախաղային արվեստի գիտակ Մոդրիս Թենիսոնը գովեստի ...

 
 
 

Հայկական եկեղեցին Սինգապուրի խորհրդանիշերից է
 

Սակայն տեղաբնակները Հայաստանի տեղը չգիտեն


Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:


Վ. Վարդանյանը գոհ է հայերի հանդեպ սինգապուրցիների վերաբերմունքից:

Սինգապուրի առայժմ չգործող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ միակ հայկական առաքելական եկեղեցին 175 տարեկան է:  Այդ առիթով տեղի հայկական համայնքը պատրաստվում է  մեծ շուքով նշել այն:
«Առավոտը» հյուրընկալեց Սինգապուրի Չինական միջազգային դպրոցի միջազգային բակալավրիատ ծրագրի ղեկավար, Սինգապուրում Հայաստանի արդյունաբերական պալատի ներկայացուցիչ Վահագն Վարդանյանին, որը պատմեց հայկական եկեղեցու, Սինգապուրի հայկական համայնքի ու հայերի նկատմամբ տեղացիների վերաբերմունքի մասին: Նրա ...

 
 
 

«Նոր նախաձեռնությունների» նոր նախագիծը
 
Այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Ազգային օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարների անսամբլի, «Արամ Խաչատրյան» տրիոյի, երգչուհի Դիանա Հարությունյանի, դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ կհնչեն իմպրեսիոնիստական եւ նոր վիեննական դպրոցի գաղափարների կրող ու շարունակող ռուս անվանի կոմպոզիտոր Էդիսոն Դենիսովի երկերը: Համերգի կազմակերպիչն է արվեստագիտության դոկտոր, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Սվետլանա Սարգսյանը: Այս նախագիծը պրոֆեսորի դեռեւս 1992թ. հիմնած «Նոր նախաձեռնություններ» համերգաշարի հերթական ծրագիրն է: Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանը այս տարիների ընթացքում իր նախագծերով (ամերիկյան, անգլիական, իտալական երաժշտության դպրոցներ, թեմատիկ երեկոներ, նվիրված, օրինակ՝ Շոնբերգին եւ նրա դպրոցին, Իգոր Ստրավինսկու, Քշիշտոֆ Պենդերեցկու եւ այլ երեւելիների ...
 
 
 

ՀՐԱԺԵՇՏ ԵՐԿՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՆ
 
Մեծանուն երգչուհիների երկնային կյանքին միացավ Արաքս Դավթյանը: Նրա թավշյա սոպրանոն ավելի քան 40 տարի հիացրել է դասական երգարվեստի աշխարհի խստապահանջ ունկնդրին։ Երեկ երգչուհու կյանքն ընդհատվեց Մոսկվայում, 61-րդ տարում:
«Առավոտը» սգում է մեծանուն երգչուհու մահը: 
 
 
 

ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+36+18 
 Շիրակ+27+10 
 Արարատ+36+18
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

Աշխատանքի հրավեր

Հրավիրում ենք 30-40 տարեկան տղամարդկանց՝ աշխատելու Սաուդյան Արաբիայում որպես տնօրենի օգնական: Պահանջվում է արաբերեն լեզվի գերազանց իմացություն, ցանկալի է նաեւ անգլերեն լեզվին տիրապետելը: Աշխատանքային փորձը պարտադիր է:
Հեռ: 093-43-74-10:
71@mail.ru

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

Քիրք իններորդ

 Քիրք տասներորդ

 Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ քսանմեկերորդ